23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանից երրորդ երկիր արտահանձնված Վահան Մարտիրոսյանը դարձել է ադրբեջանական քարոզչամեքենայի բութ գործիքը, նա արդեն սովորություն է դարձրել ամեն օր կամ օրումեջ հարցազրույց տալ ադրբեջանցիներին: Իսկ այս անգամ էլ ասել է, թե որքան շուտ հայերը հանձնեն հողերը, այնքան շուտ կձերբազատվեն անօրինություններից ու աղքատությունից:
haqqin.az-ը տեղեկացնում է, թե Վահանը ու իր կինը առոք-փառոք վիճակում են բնակության նոր վայրում, «ի հեճուկս այն փաստի, որ հայկական քարոզչամեքենան նրանց բարեհաջող կերպով թաղել է»: «Իսկ նրանց, սպանել են, բնականաբար, ադրբեջանցիները` տանջամահ անելով ադրբեջանական «կա-գե-բէ»-ի պատերի ներքո»,-իբրև թե ծաղրում է ադրբեջանական լրագրողն ու ավելացնում, որ Վահան Մարտիրոսյանը հեչ էլ մտադիր չէ լքել այս աշխարհը:
Ներկայացնում ենք Բահրամ Բատիև-Վահան Մարտիրոսյան հարցազրույցից մեկ հատված.
«-Վահան, ուրախ ենք քեզ տեսնել ողջ և առողջ:
-Շնորհակալություն, իսկ ինձ հետ կարող էր ինչ-որ բա՞ն պատահել Ադրբեջանում: Եթե նկատի ունենք սարգսյանական ԶԼՄ-ների չափազանց բուռն երևակայությունը, ապա ավելի լավ է` դրանք չկարդալ: Ինձ երևի մի 7 անգամ թաղել են:
-Դե քանի, որ դուք գտնվում եք առողջ բանականության մեջ, ապա կցանկանայի հարցազրույց սկսել հետևյալ ճակատային հարցից. արդյո՞ք ձեզ վրա ճնշում են բանեցրել Ադրբեջանում` ֆիզիկական կամ բարոյական:
— Նախ ասեմ, որ հիմա ես Հայաստանից շատ-շատ հեռու եմ: Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա Ադրբեջանում գտնվելիս ես ազատ էի ինչպես իմ գործողություններում, այնպես էլ մտքերս արտահայտելիս»:
Ապա ադրբեջանցին մտահոգված նշում է, թե հայկական Սփյուռքի ձեռքերը շատ երկար են, չի՞ վախենում Վահանն իր ու ընտանիքի համար, ինչին ի պատասխան վերջինս հոխորտում է. «Եթե ես վախենայի, չէի գա Ադրբեջան: Ես շատ լավ գիտակցում եմ, որ սարգսյանական ԶԼՄ-ների կողմից զոմբիացված իմ համերկրացիները կհավատան, թե ես լրտես եմ ու հայ ժողովրդի թշնամի: Բայց ինձ հաճելիորեն զարմացրեց, որ կան սթափ դատող մարդիկ, որոնք հանդես եկան ի պաշտպանություն ինձ»: Թե ովքեր են նրան, Վահան Մարտիրոսյանն, իհարկե, չի նշում:
Համացանցում տեսագրություն է տարածվել, որում ամերիկյան ABC 7 հեռուստակայանի՝ Թիմ անունով ներկայացող օպերատորն ազգությամբ թուրք երկու ամերիկացիների հետ զրույցում ասում է, թե հայերի մեծ մասը «բանդիտանման ապուշ» է (thug-tipe idiot): (ABC 7-ը կամ KABC 7-րդ ալիքը ABC հեռուստակայանի կալիֆոռնիական մասնաճյուղն է):
Ամերիկահայ լրատվամիջոցները փոխանցում են, որ համացանցում հայտնված այդ տեսագրությունն արվել է ապրիլի 24-ին, երբ ամերիկահայերը Հանուն արդարության հանրահավաքին էին մասնակցում Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի առջև:
Տեսանյութի տարածման առաջին աղբյուրը հարցազրույց տվող երկու թուրքերից մեկը՝ Էրգուն Կիրլիկովալին է (Ամերիկայի թուրքական ասոցիացիաների համագումարի նախկին նախագահը): Դա, բնականաբար, ABC 7-ի օպերատորի նկարահանած տեսայնութը չէ: Պարզապես Կիրլիկովալին իր ընկերներից մեկին խնդրել է նույնպես տեսագրել ամբողջ զրույցը, և դրա 5:21-րդ րոպեից լսվում են հարցազրույց վարող օպերատորի որակումները հայերի մասին:
«Ես նկատեցի, որ դուք բավական խաղաղ մարդիկ եք և պաշտպանում եք ձեր դիրքորոշումը: Ես չեմ էլ փորձել խոսել նրանց հետ, որովհետև նրանցից շատերը բանդիտանման հիմարների են հիշեցնում, — ասել է ամերիկյան հեռուստակայանի օպերատորը՝ ավելացնելով, — հենց սկսում ես նրանցից մեկի հետ խոսել, հետևից լիքը «ռառառա» ես ստանում»:
Կիրլիկովալին այդ տեսանյութի վերջում օպերատորի միջոցով ABC-ին խնդրում է իրեն հրավիրել, իր բնորոշմամբ՝ «տարածքային հայկական նկրտումների» և « հայ տեռորիստների» թեմայով հեռուստաքննարկման, ինչին ի պատասխան օպերատորն ասում է՝ «Հա, հայկական հանցախմբերը» («Yeah, Armenian gangs»):
Ամերիկյան «Ասբարեզ» թերթի անգլերեն բաժինը ABC 7 հեռուստակայանի դեմ սոցիալական ցանցերով բողոքի արշավ է նախաձեռնել օպերատորի՝ նման որակումների համար: Թերթի խմբագրակազմը կոչ է արել այցելել ABC 7-ի Ֆեյսբուքի, Թվիթերի ու Ինսթագրամի հաշիվները և կարծիք հայտնել հեռուստաընկերության օպերատորի պահվածքի վերաբերյալ:
Աղբյուրը ՝ media.am
Ռուսական «Կոմերսանտում» ապրիլի 26-ին լույս է տեսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հոդված՝ «Հայաստանը չի ցանկանում խոսել Ղարաբաղի մասին» վերնագրով, որը թարգմանաբար, գրեթե ամբողջությամբ ներկայացված է ստորև:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսումը՝ Մոսկվայի միջնորդությամբ, հետաձգվում է: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է նոր երկխոսության համար պայմանների բացակայության մասին, որն արդեն ազդարարել են պաշտոնատար անձինք Բաքվում և Մոսկվայում: Պարոն Սարգսյանը նաև հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորություն չի տեսնում և նոր չի համարում այն առաջարկները, որոնք անցյալ շաբաթ Երևան էր բերել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Հայաստանի դեմարշը, որը նախընտրում է ներկայիս ստատուս քվոն, բարդ դրության մեջ է դնում նրա ռազմավարական դաշնակից Ռուսաստանին՝ մշուշոտ դարձնելով Մոսկվայի նախաձեռնած բանակցային գործընթացի հեռանկարները: Մեկնաբանելով իրավիճակը՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այն անվանել է«շատ փխրուն»:
Հայաստանի նախագահի հայտարարությունները Bloomberg գործակալությանը տված հարցազրույցումմարել են ԼՂ հակամարտության կարգավորման արագացված բանակցությունների կողմնակիցների խանդավառությունը:
Այն մասին, որ Երևանն ու Բաքուն պատրաստ են վերսկսել երկխոսությունը, անցյալ շաբաթ հայտարարել էր Ադրբեջանի նախագահի օգանական Ալի Հասանովը. «Նախաձեռնությունը Վլադիմիր Պուտինինն է: Նա դիմել է երկու երկրների նախագահներին, և այժմ բանակցային գործընթաց է նախապատրաստվում: Հնարավոր է՝ առաջիկա օրերին սկսվի բանակցությունների ինտենսիվ փուլ»:
Կրեմլի բարձրաստիճան աղբյուրը «Կոմերսանտին» հաստատել է. «Մենք գործի ենք դրել անհրաժեշտ բոլոր դիվանագիտական մեխանիզմները՝ կողմերին բանակցությունների սեղանի շուրջ ամենամոտ ժամանակում նստեցնելու համար»:
Այդուհանդերձ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շտապել է ժխտել Բաքվի և Մոսկվայի հայտարարությունները: Նա զարմանք է հայտնել այն ազդանշանների առթիվ, որ խաղաղ բանակցություններն իբր կարող են սկսվել օրեցօր, և թվարկել է մի քանի պատճառ, որոնք, նրա կարծիքով, երկխոսության վերականգնումը դարձնում են անտեղին: Պատճառներից մեկը՝ վստահության միջոցների և անվտանգության երաշխքիների բացակայությունն է:
«Մենք այնտեղ բանակցություններ կսկսենք, իսկ զինվորականներն այստեղ՝ պատերա՞զմ: Որտե՞ղ եք այդպիսի բան տեսել»,- զարմացած հարցադրում է արել նախագահ Սարգսյանը:
Հայաստանի առաջնորդը հստակ հասկացրել է՝ իր երկրում հասարակական կարծիքը հիասթափված է Մոսկվայի գործողություններով, որը փորձում է հավասարակշռություն պահել Երևանի և Բաքվի միջև: Ավելին՝ նա ակնարկել է, որ այդ հիասթափությունը կարող է է՛լ ավելի խորանալ: Վերջապես, խոսելով անցյալ շաբաթ կայացած ՌԴ ԱԳՆ ղեկավարի երևանյան այցի մասին, Սերժ Սարսգյանը կարծիք է հայտնել, որ պարոն Լավրովը «տվյալ փուլում չէր կարող բերել ինչ-որ առաջարկներ կամ փաստաթուղթ, քանի որ փորձառու դիվանագետ է և հրաշալի հասկանում է, որ խոսել բանակցությունների մասին քառօրյա պատերազմից հետո անտրամաբանական է»: Սերժ Սարգսյանը նաև հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորություն չի տեսնում:
Անցյալ շաբաթ Սերգեյ Լավրովը Երևան էր բերել միջազգային միջնորդների հետ համաձայնեցված առաջարկներ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ:
«Կոմերսանտի» տեղեկություններով՝ խոսքը գնում էր Մադրիդյան սկզբունքների արդիականացված տարբերակի մասին:
«Սերգեյ Լավրովը ոչ մի տեղ դատարկաձեռն չի գնում»,- այն ժամանակ հայտարարել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, այդուհանդերձ, հավելելով, որ խոսքը գնում է «որոշ գաղափարների/առաջարկներրի», ոչ թե «նախագծի, ծրագրի կամ փաստաթղթի» մասին:
Երեքշաբթի՝ Bloomberg-ին տված աղմկահարույց հարցազրույցից հետո գրեթե մեկ օր անց, Սերժ Սարգսյանըվերադասավորումներ է արել ուժային կառույցներում՝ աշխատանքից ազատելով միանգամից երեք բարձրաստիճան զինվորականի՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին, զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին, զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին:
«Կոմերսանտի» աղբյուրների համաձայն, որոնք մոտ են կանգնած ՌԴ ՊՆ-ին, հայ բարձրաստիճան զինվորականների՝ աշխատանքից ազատումը ուղղակիորեն կապված է Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունների հետ: Արշակ Կարապետյանը հեռացվել է պաշտոնից իր ենթակաների հաշվեսխալների պատճառով, որոնք չէին կարողացել նախօրոք տեղեկացնել բարձրագույն ղեկավարությանը Ադրբեջանի կողմից շփման գծում ծանր սպառազինությունների տեղակայման մասին (մասնավորապես, ТОС-1А հրանետ համակարգերի): Դրանց կիրառումից հետո հայ զինծառայողները լուրջ կորուստներ են կրել: Բացի այդ՝ Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցներում տուժածների համար չկային հակաայրվածքային միջոցներ, որոնք արտահերթ կարգով բերվել են Մոսկվայից: «Կոմերսանտի» տվյալներով՝ Ալիկ Միրզաբեկյանին աշխատանքից ազատել են «հայ զինծառայողների ապահովման հաշվեսխալների պատճառով», իսկ Կոմիտաս Մուրադյանին՝ «զորքերում խնդիրների պատճառով, որոնք բացահայտվել են հակամարտության բռնկման ժամանակ»:
Կրեմլը դեռ չի մեկնաբանում Երևանի հատուկ դիրքորոշումը հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսման հարցով: Պատասխանելով ԼՂ շուրջ իրադրության մասին հարցին՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը երկուշաբթի օրը այն միայն անվանել է «շատ փխրուն»:
Հայկական կողմի՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու առաջարկների կապակցությամբ արտահայտած վրդովմունքի ֆոնին ադրբեջանական կողմը երկխոսության պատրաստակամություն է ցուցաբերում՝ փորձելով ստանալ առավելագույն դիվանագիտական դիվիդենդներ:
«Մենք փորձում ենք հարցը խաղաղ ճանապարհով լուծել»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Իսկ երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կոչ է արել «համակողմանի քաղաքական գործընթաց սկսել»:
Չնայած Երևանի առարկություններին՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հարցը դեռ չի հանվել օրակարգից: Բաքու ժամանած՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեր Անդրիյոն հաստատել է՝ ՄԽ-ն մտադիր չէ հրաժարվել Ալիևի և Սարգսյանի բանակցությունների կազմակերպման փորձերից:
Մինչդեռ Երևանի դեմարշը, որը նախընտրում է պահպանել ԼՂ-ում ներկայիս ստատուս քվոն և չգնալ ոչ մի փոխանակման, բարդ դրության մեջ է դնում նրա գլխավոր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին՝ Մոսկվայի նախաձեռնած բանակցային գործընթացի հեռանկարները դարձնելով մշուշոտ»:
Ադրբեջանական բանակի կողմից այս գիշեր հերթական անգամ հրադադարի պայմանավորվածությունը խախտելը հանգեցրել է նրան, որ հայկական ԶՈՒ-երի կողմից իպատասխան ադրբեջանական ոտնձգությունների, արձակված արկերից մեկը ընկել է Թերթերի շրջանի էլեկտրոստանցիայի վրա` հոսանքազրկվել է ադրբեջանական 11 գյուղ:
Ձեզ ով էր ասում խախտեիք պայմանավորվածությունը, որ հիմա էլ լացում եք:
Եսիմ մեկ էլ տեսար հաջորդ արկն էլ Մինգեչաուրի ամբարտակի վրա ընկավ, լավ կանեք ձեզ խելոք պահեք բառանազավրներ:
Հա սրանք էլ ադրբառանական կայքերն են, որոնք հայտնել են 11 գյուղերի հոսանքազրկման մասին` report.az և news.day.az:
Ադրբեջանական լրատվամիջոցներ հայտնում են նաև Թարթառում և 6 գյուղերում լուրջ ավերածությունների մասին: Իսկ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ հայտնում է, որ տարբեր տեղեկությունների համաձայն, Ադրբեջանի առաջնագծի ռազմական հոսպիտալները շատ են վիրավորներով և զոհվածներով: Վիճակն այնքան ծանր է, որ գիշերվանից հոսպիտալներ է այցելում նախարար Զաքիր Հասանովը:
Աշոտ Եսայան
Կան տեղեկություններ, որ հայկական կողմը վերջին օրերին վերադարձրել է քառօրյա պատերազմում կորցրած որոշ դիրքեր: Այս տեղեկությունը ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց: Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին՝ որոշ դիրքերը վերադարձնելու մասին տեղեկությունները նույնպես հասել են, բայց նա չցանկացավ մանրամասնել. «Ես կգերադասեի, որ այդ հայտարարություններն անեն պաշտոնյաները…այդպես էլ պետք է լիներ, բրավո մեր տղերքին, մեզ՝ բոլորիս, որ ստիպեցինք՝ իշխանությունները խելքի գան»: Իշխանություններին մշտապես քննադատող ազատամարտիկին երեկ հիացրել է Սերժ Սարգսյանի ելույթը, մասնավորապես, այն հայտարարությունը, թե ռուս խաղաղապահները անելիք չունեն հակամարտության գոտում: «Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը շատ համարձակ ու տեղին էր, այդպիսի ելույթ վաղուց պետք է ունենար: Վաղուց ժամանակն էր, որովհետեւ մենք պատերազմում պարտված կողմ չենք, տարածքների վերադարձման հարցն էլ շահարկման ենթակա չպետք է լիներ՝ սկսած այն ժամանակից, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց: Իշխանությունները մինչեւ հիմա լեգիտիմության պակաս ունեին, իշխանություններին եմ դիմում՝ համարեք՝ այդ լեգիտիմությունը ձեզ տվեցինք, կատարեք համարժեք քայլեր: Երեկ, կարծես թե, Սերժ Սարգսյանը համարժեք քայլ արեց իր հայտարարությամբ, այսօր էլ ՊՆ ոլորտում պաշտոնանկությունների մասին որոշմամբ: Իհարկե, դրանք քիչ են, միայն պաշտոնից ազատվածները չեն մեղավոր: Բոլոր պատասխանատուները պետք է պատասխան տան»:
The Washington Post թերթի սյունակագիր Դևիդ Իգնատիուսը «Ղարաբաղ. Կովկասի նորացված հակամարտությունը» հոդվածում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ծավալված վերջին իրադարձություններին, մասնավորապես՝ արձանագրում, որ ԼՂ «սառեցված հակամարտությունը» փակուղում հայտնվեց ապրիլի 2-ին, երբ ադրբեջանական ուժերը հարձակում գործեցին հակամարտության շփման գծի շուրջ 200 կիլոմետրանոց հատվածի ողջ երկայնքով:
Նշվում է, որ Ադրբեջանը 1994թ. պատերազմի ավարտից ի վեր հող էր նախապատրաստում հարձակման համար: Ռուսաստանը սկսեց միջամտել ռազմական գործողությունների դադարեցմանը՝ սկսած ապրիլի 5-ից, բայց երկուշաբթի օրվա ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ հակամարտությունը գնալով վտանգավոր է դառնում:
Հոդվածագրի կարծիքով՝ Ղարաբաղի հակամարտությունն աշխարհի ամենաքիչ քննարկվող և ամենաբարդ հակամարտություններից է: Նշվում է, որ հիմնականում հայերով բնակեցված Ղարաղաբն Ադրբեջանից առանձնացել է երկու տարի տևած պատերազմի հետևանքով: Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանը, Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները միջնորդական ջանքեր են գործադրում, բայց դրանք դեռ անպտուղ են: Ադրբեջանը պահանջում է, որ իր սահմանից այն կողմ գտնվող հողերը վերադարձվեն իրեն, հայերը պնդում են, որ չեն կարող հեռանալ այդտեղից: Նշվում է, որ Մոսկվան ցանկանում է խաղաղության միջնորդ հանդես գալ, Միացյալ Նահանգները նույնպես հույս ունի կանխել հակամարտության ընդլայնումը, բայց դրա համար քիչ դիվանագիտական ջանքեր է գործադրում:
Դևիդ Իգնատիուսը պատմում է, որ ինքն այցելել է Ղարաբաղ մի քանի օտարերկրացի լրագրողների և Եվրոպական խորհրդարանի անդամի հետ, որը կազմակերպել էր Հայաստանի կառավարությունը: Վերջինս հայտնում է, որ 90-րոպեանոց ուղղաթիռով ճամփորդությունն անցել է «անկլավի» գեղատեսիլ լեռներով շրջապատված շրջաններով` ծածկված խիտ բուսականությամբ:
«Իմ կարճատև ճանապարհորդության ընթացքում այդ վայրը թվաց Կովկասի Շվեյցարիա՝ ոչ միայն՝ իր լեռներով, նաև՝ փոքրիկ փողոցներով, բլուրների վրա գյուղացիական տնտեսություններով և ուժեղ ու անկախ մարդկանցով»,- գրում է Իգնատիուսը:
Նա մեջբերում է նաև հատվածներ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ զրույցից: Վերջինս խոստովանել է, որ իր զորքերն ապրիլի 2-ին չէին սպասում լայնածավալ հարձակման, սակայն պատերազմի նախանշաններ եղել են՝ սկսած անցած տարվա օգոստոսից 21 հայ զինվոր է սպանվել շփման գծում, վիրավորվել են 113-ը: Ադրբեջանը շարունակում էր համալրել իր զինանոցը ռուսական նոր տանկերով, իսրայելական անօդաչու թռչող սարքերով և թուրքական հրթիռներով: Հայկական կողմը, հանգիստ լինելով Ռուսաստանի հետ ենթադրվող «ռազմավարական դաշնակցությամբ», չէր ակնկալում ադրբեջանական խոշոր հարձակում։
«Մարտավարական տեսանկյունից նրանք գուցե ինչ-որ հաջողություններ արձանագրել են»,- ասել է Մնացականյանը՝ հավելելով, թե իր կարծիքով, հաշվի առնելով ադրբեջանցիների կիրառած բոլոր ուժերը, դա ավելի շատ պարտություն էր նրանց համար:
Նրա խոսքով՝ ապրիլի սկզբին քառօրյա պատերազﬕ ընթացքում Ադրբեջանը կորցրել է 24 տանկ: Մնացականյանը պնդել է, որ հայկական զորքերն ի վիճակի են պաշտպանել Ղարաբաղն առանց Ռուսաստանի օգնության: «Քառօրյա պատերազﬕ արդյունքը ցույց տվեց, որ ﬔր տրամադրության տակ եղած զենքերը թույլ են տալիս ցանկացած հակառակորդի կասեցնել: Եթե պատերազմը վերսկսվի, ﬔնք ոչ ﬕայն հետ կմղենք նրանց, այլև ինքներս առաջ կշարժվենք»,- ասել է ԼՂՀ պաշտպանության նախարարը:
«Օդանավակայանի ճանապարհին այցելուն կարող է տեսնել ազգային հուշարձանը, որը քարից պատրաստված տատիկի և պապիկի արձան է, երևում են միայն գլուխները, մարմինները, ենթադրաբար, թաղված են հողի մեջ: Պաշտոնական անվանումն է՝ «Մենք ենք, մեր սարերը»: Ենթադրվող ուղերձն այն է, որ մենք մեր տեղից չենք շարժվի: Թվում է, թե առջևում երկար ու անզիջում հակամարտություն է»,- հոդվածը եզրափակում է հեղինակը։
Ալիևը հայերին մեղադրում է մշակութային ժառանգությունը ոչնչացնելու մեջ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքվում բացելով Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումը, հերթական անգամ հավաստիացրել է, որ զինված ուժերը կազատագրեն հայերի հսկողության տակ հայտնված երկրի տարածքի 20 տոկոսը։
Ադրբեջանի նախագահը վերստին ասել է, թե մի շարք զեկույցներ, այդ թվում ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելության կազմած զեկույցը վկայում են, որ «հայերը զավթած տարածքներում ոչնչացրել են Ադրբեջանի կրոնական և մշակութային հուշարձանները, մինչդեռ, Ադրբեջանը վերանորոգել է հայկական եկեղեցին»։
Նա նորից հիշատակել է Ղարաբաղի խնդրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձևերը, որոնք Հայաստանն, Ալիևի խոսքերով, անտեսում է։
Ալիևը պնդում է, թե Հայաստանն անտեսում է բանաձևերը
«Որոշ դեպքերում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը կյանքի են կոչվում օրերի, եթե ոչ ժամերի ընթացքում, բայց երբ հերթը հասնում է Ադրբեջանին, այդ բանաձևերը ավելի քան երկու տասնամյակ չեն իրագործվում», — ասել է Ալիևը։
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ն, Չմիավորվան շարժումը, Իսլամական համագործակցության կազմակերպությունն ընդունել են նմանօրինակ բանաձևեր, սակայն Հայաստանը դրանք անտեսում է, և «զավթիչն իր վրա միջազգային ճնշում չի զգում»։
Ալիևը Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումում արտասանած ուղերձում ասել է նաև, որ 1988 թվականից սկսած հարյուր հազարավոր ադրբեջանցիներ բռնի արտաքսվել են Հայաստանից։
Ալիևի խոսքերով, Ադրբեջանն ապաստան է տվել ավելի քան 250 հազար ադրբեջանցի փախստականների Հայաստանից՝ միաժամանակ երկրում ունենալով ավելի քան 700 հազար տեղահանվածներ Ղարաբաղից և այլ շրջաններից։
«Ադրբեջանը ժամանակին ուներ ընդամենը 8 միլիոն բնակիչ և ամենաաղքատ երկրներից էր․ այսօր մենք կառուցել ենք մի քանի տասնյակ նոր բնակավայր և շարունակելու ենք այդ ծրագիրը: Սակայն բնակչության մի մասը դեռ ապրում է ժամանակավոր կացարաններում` ծանր պայմաններում», — ասել է Ալիևը։
Ալիևը պնդում է, թե նախահարձակը հայերն են
Ադրբեջանի նախագահի պնդմամբ, իր երկիրը 20 տարի շարունակ դրսևորել է համբերություն ու կառուցողականություն և ցանկանում է հարցը լուծել խաղաղ եղանակով․ — «Մենք պատերազմ և արյունահեղություն չենք ուզում»։
Խոսելով ապրիլյան քառօրյա բախումների մասին՝ Ալիևը պնդել է, թե իբր հայկական կողմն է սկսել հարձակումը, կիրառել է խոշոր տրամաչափի զինատեսակներ և նռնականետեր ու կրակ է բացել խաղաղ բնակավայրերի վրա։
Բաքվի ֆորումում Ալիևը պնդել է նաև, թե Ղարաբաղն Ադրբեջանի պատմական և օրինական մասն է․ — «Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղն իր կազմում ունենալով է անդամակցել ՄԱԿ-ին, բայց ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղը հիմա ամբողջությամբ գրավված է Հայաստանի կողմից: Եվ ոչ միայն Ղարաբաղն, այլ ևս 7 շրջաններ»։
«Եղբայրական պետության ղեկավարը Բաքվում»
Երեկ երեկոյան Բաքու է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեփեփ Թայիբ Էրդողանը: Նրան և Թուրքիայի առաջին տիկնոջը` Էմինե Էրդողանին Հեյդար Ալիևի անվան միջազգային օդակայանում զինվորական պատիվներով դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը։
Այսօր Էրդողանը խոսել է գլոբալ ֆորումում։ «Մենք Ադրբեջանում ենք, որտեղ ժողովուրդները և հին մշակույթները համերաշխության մեջ են ապրում», — ասել է Էրդողանը։
Trend գործակալությունը հայտնում է, որ Բաքվում տեղի է ունեցել Էրդողանի և Ալիևի առանձնազրույցը։ Նախագահները գովեստով են խոսել երկու երկրների կապերի մասին՝ ասելով, որ համագործակցությունը հիմնված է ռազմավարական գործընկերության վրա։
Ալիևը և Էրդողանը թուրք-ադրբեջանական հարաբերությունները որակել են «եղբայրական և բարեկլամական»։
Էրդողանն արդեն ավարտել է այցը և Բաքվից մեկնել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ։
Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ձայնային տեսանյութ է տեղադրել, որտեղ ադրբեջանցիների հեռախոսազրույցներ են:
Հեռախոսազրույցում ադրբեջանցիները խոսում են իրենց բազմաթիվ վիրավորների ու սպանվածների մասին:
«Այս գիշեր ավելի լարված է եղել, քան ապրիլի 2-ին, բայց մի տարբերությամբ այս գիշեր դրության տերը մենք ենք եղել: Առաջ ենք գնացել մի այլ կարգի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն նախագահ Յուրի Միքայելյանը: Միքայելյանի խոսքով՝ մեր մեկ զոհը իրենց վրա տասնապատիկ թանկ է նստել:
«Ավելի լավ կլինի հանգստանան, թե չէ արագ տեմպերով կհասնենք Բաքու»,-հավելեց հրամանատարը:
Ապրիլի 26-ի օրվա ընթացքում Արցախի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները շարունակվել են նաև գիշերը:
Հակառակորդի ձեռնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով զոհվել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Սամվելի Մինասյանը: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը։
Ադրբեջանական զինուժն իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներով, այդ թվում` ականանետերով, թնդանոթներով ու ԲՄ- 21 («Գրադ») կայաններով հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ:
Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր:
Հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների և թիրախային հարվածներ հասցնելով՝ թշնամուն պատճառել կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ:
Այս պահի դրությամբ հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է:
Լրացում․ ՀՀ ՊՆ կայքն իր հերթին հայտնում է, որ ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներով հիմնականում անկանոն կրակահերթեր է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:
Լրացում․ Պաշտպանության բանակը մեկ այլ հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ Ադրբեջանն առաջնային գծին մերձակա բնակավայրերում իր հրետանու և զրահատանկային ուժերի համար կրակային հենակետեր է ծավալում, որտեղից հիմնականում գիշերային ժամերին հրետակոծում է հայկական դիրքերն ու խաղաղ բնակավայրերը:
Թաքնվելով խաղաղ բնակիչների թիկունքում և արդյունքում նույն այդ քաղաքացիներին դարձնելով կենդանի վահան՝ ադրբեջանական հրամանատարությունն արդեն օրեր շարունակ կատարում է իր սև գործը:
Ելնելով ստեղծված իրավիճակից` Պաշտպանության բանակը հակառակորդ կողմին խորհուրդ է տալիս հարգել իր իսկ խնդրանքով կրակի դադարեցման վերաբերյալ կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը ու նաև զգուշացնում` խաղաղ բնակավայրերը չվերածել կրակային հենակետերի` դրանք դարձնելով խոցման թիրախ:
Հակառակ դեպքում հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.