Շարունակությունը՝ azatutyun.am-ում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 12:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
Ապրիլի լույս 2-ի գիշերը Ղարաբաղի շփման գծում ծավալված 4-օրյա պատերազմական գործողությունները Հայաստանին կանգնեցրին բազմաթիվ նոր իրողությունների առաջ:
Խոսքը ոչ միայն արտաքին, այլեւ ներքին քաղաքական եւ բարոյահոգեբանական իրողությունների մասին է: Պատերազմը բազմաթիվ անսպասելի բացահայտումներ արեց, ինչպես նաեւ արձանագրեց մինչ այժմ տարիներ շարունակ ասված ճշմարտություններ:
Այս պատերազմի արդյունքում պարզապես աչք ծակելու աստիճան վեր հանվեցին երկար տարիներ մեր երկրի ներսում տիրող բազմաթիվ արատավոր երեւույթներ, որոնց մասին ընդդիմադիր մամուլն ու քաղաքական գործիչները տարիներ շարունակ անհոգնել խոսում են:
Ու սա այն դեպքն է, երբ իշխանությունը մանեւրելու, դրանք չնկատելու տալու որեւէ շանս չունի: Նրանք ստիպված են պատասխանել այս հարցադրումներին, եւ այդ պատասխանները ենթադրում են կոնկրետ գործողություններ: Նախօրեին, օրինակ, շատ կոնկրետ պատասխան եղավ հարցերին, թե ինչու ապրիլի լույս 2-ի գիշերվանից առաջ հայկական բանակը պատշաճ չափով տեղեկացված չի եղել ծրագրվող հարձակման մասին, եւ դրա պատճառով ունեցել է կորուստներ, որոնցից կարող էր խուսափել: Աշխատանքից ազատվեց զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:
«Արշակ Կարապետյանը հեռացվել է պաշտոնից իր ենթակաների հաշվեսխալների պատճառով, որոնք չէին կարողացել նախօրոք տեղեկացնել բարձրագույն ղեկավարությանը Ադրբեջանի կողմից շփման գծում ծանր սպառազինությունների տեղակայման մասին (մասնավորապես, TOC-1A հրանետ համակարգերի): Դրանց կիրառումից հետո հայ զինծառայողները լուրջ կորուստներ են կրել»,- հղում անելով հավաստի աղբյուրների, երեկ գրել էր «Կոմերսանտը»: Կոնկրետ պատասխան եղավ նաեւ հարցին, թե ինչու զինվորները ապահովված չէին առաջին անհրաժեշտության տարբեր պարագաներով: Աշխատանքից ազատվեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ- նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը: Նույն «Կոմերսանտը» այս կապակցությամբ գրել է. «Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցներում տուժածների համար չկային հակաայրվածքային միջոցներ, որոնք արտահերթ կարգով բերվել են Մոսկվայից եւ Ալիկ Միրզաբեկյանին աշխատանքից ազատել են հայ զինծառայողների ապահովման հաշվեսխալների պատճառով»:
Պաշտպանության նախարարին, թերեւս, կարելի է «կիսով չափ» պաշտոնանկ արված համարել, որովհետեւ թե՛ վերոնշյալ պաշտոնյաների գործողությունների, եւ թե՛ ամբողջ բանակում տիրող իրավիճակի առաջին պատասխանատուն նա է: Սակայն պատերազմական գործողությունների ընթացքում պաշտպանության նախարար փոխելը ռիսկային քայլ է: Դրա համար առնվազն պետք է պատրաստի փոխարինող ունենալ աչքի առաջ, որը ոտքի վրա կվերցնի բոլոր պարտականությունները եւ այդ ընթացքում բանակը ցնցումների չի ենթարկի:
Այս պատերազմից հետո թեւավոր խոսք է դարձել ազատամարտիկներից մեկի հետեւյալ հորդորը. «Մենք բուշլատներով հաղթեցինք, հանկարծ կոստյումներով մեզ չդավաճանեք»:
Հայկական ժամանակ
««Բացարձակապես կարիք չկա Հայաստանում ունենալ այդքան մեծ ոստիկանական բանակ, բայց եթե մենք ունենք այդքան մեծ ոստիկանական բանակ և այդքան մեծ ծախսեր ենք անում ոստիկանության վրա, դրա մեղքը ոստիկանությանը չէ, փաստորեն պարզվում է, որ մեր իշխանությունները արտաքին վտանգները ավելի են թերագնահատում, քան ներքին վտանգները։ Նրանք, զինելով ոստիկանությանը, մեծաքանակ ոստիկանություն ունենալով,
այդքան մեծ ծախսեր անելով ոստիկանության համար, փորձում են երկրի ժողովրդից պաշտպանել իրենց սեփական իշխանությանը՝ ի հաշվի Հայաստանին սպառնացող վտանգների», — մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իրավունքի և ազատության կենտրոն»–ի նախագահ Վարդան Հարությունյանը։
Նրա խոսքով՝ մեր բանակը պետք է ստանար ոստիկանության վրա արված ծախսի հսկայական բաժինը. «Կարող էր ոստիկանությունն ունենալ մի քիչ ավելի քիչ և պակաս թանկարժեք մեքենաներ, բայց բանակը չի կարող չունենալ ժամանակակից միջոցներ ու զենք։ Կ. Հարությունյանի դիտարկմամբ՝ տարիներ շարունակ ոստիկաններին սովորեցրել են, որ նրանք պետք է ցրեն հանրահավաքները՝ պաշտպանելու փոխարեն, որ պետք է ծեծեն ցուցարարներին՝ նրանց անդորրը և խաղաղություն ապահովելու փոխարեն։ Նրա կարծիքով՝ ոստիկանության դերակատարումը, վարքուբարքը կփոխվեն միայն այն ժամանակ, երբ որ կփոխվեն նրա առաջ դրված պահանջները, իսկ դրա համար պետք է փոխվի քաղաքական իշխանությունը»,–գրում է թերթը։
Ժամանակ
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ կուսակցության հիմնումը երկուստեք ձեռնտու է թե՛ Վարդան Օսկանյանին, թե՛ Ռոբերտ Քոչարյանին: Նշենք, որ այսօր հայտարարություն տարածվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբումե կուսակցության ստեղծման մասին: Ստեփան Սաֆարյանը նկատեց, որ, այսպիսով` պարոն Օսկանյանը լուծում է իր` քաղաքականության մեջ մնալու հարցը.
«Եթե Վարդան Օսկանյանը 2012-ին քաղաքականություն վերադարձավ ԲՀԿ-ի ցուցակով, ապա այժմ ակնհայտորեն չի կարող տեղ ունենալ ապագա խորհրդարանում: Ուստի կուսակցության ստեղծումը թերևս իր անձնական շահագրգռվածությունն է այս դաշտում, այլ ոչ առանձնապես երկրի զարգացման համար: Նրա նպատակն է ստեղծել մի թիմ, մի անուն, որը կապահովի Վարդան Օսկանյանի քաղաքական կարիերան և ներկայությունը խորհրդարանումե:
Ըստ պարոն Սաֆարյանի` դա պարոն Օսկանյանը միայնակ չի կարող անել, և պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանի` այդ կառույցի ետևում լինելու հարցին ի պատասխան՝ Վարդան Օսկանյանը ժամանակին հայտարարել էր, թե «ոչ հերքելու եմ, ոչ հաստատելուե: Ստեփան Սաֆարյանի համոզմամբ` պարոն Օսկանյանը «չի պատրաստվում հերքել անհերքելին, քանի որ իր խաղի համար առնվազն իրեն պետք է նման քաղաքական աջակցություն…կարծում եմ` այս ամեն ինչը հինգ տոկոսի պատմություն էե:
Քաղաքագետի համար տարօրինակ է այն, որ որևէ ձևով չի հայտարարվում, թե ինչ ծրագրի, գաղափարախոսության պակաս կա, ու սա էլ է ցույց տալիս, որ Վարդան Օսկանյանի ամբողջ նպատակը խորհրդարանում տեղ ունենալն էե: Մեր հարցին` իսկ ի՞նչ խնդիր է լուծում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քանի որ գաղտնիք չէ, որ բոլորն էլ այս նորաստեղծ ուժը կապում են նաև Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, պրն Սաֆարյանը պատասխանեց, թե ՀՀ երկրորդ նախագահն իր բիզնեսի և հարստության անվտանգության խնդիրն է լուծում.
«Քոչարյանին թիմ է պետք, որ իր ունեցվածքը, կուտակածը, գողացածը, թալանածը պահի: Այս օրերին նկատելի է, որ բարձրաստիճան պաշտոնյաները մտահոգված են, որ քառօրյա պատերազմը բացեց նաև այն թեման, որ անօրեն հարստացվածը ետ բերվի:
Քոչարյանն առավել քան շահագրգռված է դառնում ստեղծել թիմեր, որոնք բուֆեր ու քաղաքական թաղանթ կհանդիսանան և թույլ չեն տա կպչել իր հարստությանը: Ուստի կուսակցության ստեղծման հարցում երկուստեք շահագրգռվածություն կաե: Մեր հարցին` Ռոբերտ Քոչարյանը նաև լուծում է քաղաքականություն վերադարձի՞ հարցը, պարոն Սաֆարյանը պատասխանեց.
«Քոչարյանն այլևս չունի այն ազդեցիկ գործիքները. ԲՀԿ-ն փաստացի որպես երկրորդ քաղաքական գործոն վերածվել է մի շատ սովորական թիմի, որի` խորհրդարանում հայտնվելը նույն հավանականությունն ունի, ինչ մյուս բոլոր ուժերինը: Երաշխիք չկա, ինչպես 2012-ին էր: Հիմա այն ունի նույն այն շանսերը, ինչ մյուս բոլոր կուսակցությունները: ԲՀԿ-ն Քոչարյանի վերահսկողության տակից հանված է. տեսնում ենք տարբեր խմբակցություններ` մեկը վարչապետին սպասարկող, մյուսը` Տիգրան Ուրիխանյանը և այլն: Այս կտրվածքով էլ հենց Քոչարյանը չունի նախկին գործիքները, մանավանդ Սահմանադրություն է փոխվել, նախագահի պաշտոն չկա և խոսքը ուղղակի թիմը գլխավորելու միջոցով կամ ԱԺ նախագահ, կամ վարչապետ դառնալուն է վերաբերումե:
Առավոտ
Օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված հարաբերական անդորրը ժամը 17:40-ի սահմաններում խախտվել է հակառակորդի կողմից:
Ադրբեջանական զինուժը 82 միլիմետրանոց ականանետերից սկսել է արկակոծել Մարտակերտի ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը (14 արկ):
Շփման գծի հյուսիսարելյան ուղղությամբ նկատվել է նաև հակառակորդի տեխնիկայի շարժ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևում են առաջնագծում տեղի ունեցող զարգացումներին և իրենց պատժիչ գործողություններով ճնշում հակառակորդի ակտիվությունը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Զավակնե՛րս, վերջին ժամանակը հասել է։ Դուք լսել եք, որ Նեռը՝ Քրիստոսի հակառակորդը, գալու է։ Արդ, ահա Քրիստոսի բազում հակառակորդներ են երևան եկել, և դրանից էլ իմանում ենք, որ վերջին ժամանակն է։ Մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին. որովհետև եթե մեզնից լինեին, ապա մեզ հետ էլ կմնային։ Բայց մեզնից հեռացան, որպեսզի հայտնի լինի, թե նրանցից որևէ մեկը մեզնից չէր։ Սակայն դուք Սուրբ Հոգու պարգևն ունեք, որովհետև դրանո՛վ օծեց ձեզ Սուրբը՝ Քրիստոսը, և դուք գիտեք ամեն բան։ Այս նամակը գրում եմ ձեզ ոչ թե որովհետև ճշմարտությունը չգիտեք, այլ ընդհակառակը, գրում եմ՝ հաստատելու համար, որ գիտեք այն, և ճշմարտությունից ոչ մի ստություն չի ծնվում։ Հետևաբար, ո՞վ է ստախոսը, եթե ոչ նա, ով ուրանում է, թե Հիսուսը Քրիստոսն է։ Քրիստոսի հակառակորդն է այնպիսին, որ ուրանում է թե՛ Հորը և թե՛ Որդուն. որովհետև ով որ մերժում է Որդուն, մերժած է լինում նաև Հորը, իսկ ով որ ընդունում է Որդուն, ընդունած է լինում նաև Հորը։ Հետևաբար, ձեր սրտո՛ւմ պահեցեք Տիրոջ խոսքերը, որ լսեցիք սկզբից։ Եթե ձեր մեջ պահեք այն, ինչ որ սկզբից սովորեցիք, դուք ևս միացած կլինեք Հորը և Որդուն։ Եվ այս ինքը՝ հավիտենական կյանքն է, որ Քրիստոսը խոստացավ մեզ տալ։
(Հովհաննես առաքյալի առաջին նամակը 2:18-25)
Ռուբեն աբեղա Զարգարյան
«Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի հայտարարությունը
2016 թ. ապրիլի 25-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը Արցախի սահմանադրորեն ամրագրված տարածքի նկատմամբ թույլ է տվել անընդունելի արտահայտություններ: «Ազգային վերածնունդ» կուսակցությունը դատապարտում է Հերմինե Նաղդալյանի պարտվողական և զիջողական արտահայտությունները, համարում, որ դրանք վիրավորում են Արցախի ժողովրդի արժանապատվությունը և լկտիացնում Ադրբեջանին իր ագրեսիվ նկրտումներում:
Պարտվողական և զիջողական հայտարարությունները թիկունքից հարված են սահմանին կանգնած հայ զինվորին, Արցախի տարբեր շրջաններում ապրող քաղաքացիներին և թերբնակեցված շրջաններում իրականացվող ներդրումային ծրագրերին: Նման հայտարարությունները արհամարհանք են Հայրենիքի ազատագրության և պաշտպանության համար զոհվածների հիշատակի նկատմամբ:
Կուսակցությունը համարում է, որ Հերմինե Նաղդալյանի հետագա պաշտոնավարումը որպես ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար հակասում է Արցախի և համայն հայության շահերին:
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստեղծվել է 2013թ. և 2015թ. մայիսին կայացած Արցախի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում դարձել է խորհրդարանական կուսակցություն՝ ձևավորելով «Վերածնունդ» խմբակցությունը:
«Ազգային վերածնունդ» կուսակցություն
Ստեփանակերտ, 27 ապրիլի 2016 թ.
https://www.youtube.com/watch?v=K3DmzqkdJpU
Ադրբեջանական բաց աղբյուրներից ստացվող տեղեկությունների համաձայն, շփման գծի Թարթառի հատվածը վերջին օրերին ծավալված մարտական գործողությունների հիմնական թատերաբեմն է: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն արդեն երկրորդ օրն է, ինչ Թարթառում է:
Report.az կայքի տեղեկություններով, Հասանովը երեկ հանդիպել է տեղի բնակիչների հետ, ապա այցելել առաջնագիծ: Իրավիճակի լրջության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետն այսօր այցելել են շփման գծից ոչ հեռու գտնվող շարժական դաշտային հոսպիտալներից մեկը:
Ինչ վերաբերում է բուն ռազմական գործողություններին, ապա ադրբեջանական կողմը շարունակում է պնդել, թե հայկական զինված ուժերը հրետակոծում են Թարթառի շրջանի բնակավայրերը: Թարթառի շրջանային վարչակազմի ղեկավար Մուստագիմ Մամեդովը ANS հեռուստաընկերության ուղիղ եթերում ասել է՝ «Թշնամու հերտանային հարվածի հետևանքով վնասվել է շրջանում տեղակայված էլեկտրական ենթակայններից մեկը: Դրա հետևանքով Թարթառի շրջանի 11 գյուղեր հոսանքազրկվել են: Բայց այդ, հայկական ուժերը հրետակոծել են շրջանի շրջանի Սեիդինլի, Ղափանլը, Ղազիյան, Սեյսուլան, Չիլյաբուրտ, Յարըմջա և Գյոյարխ գյուղերը` վնասվելով մի շարք բնակելի տներ»:
Դատելով ադրբեջանական աղբյուրների տեղեկություններից, սա Թարթառի շրջանի հրետակոծության արդեն երկրորդ գիշերն է: ANS հեռուստաընկերության հիմնադիր Վահիդ Մուսատաֆաևը Youtube-ի իր ալիքում տեղադրել է Ղափանլը գյուղի ` ապրիլի լույս 26-ի գիշերը տեղի ունեցած հրետակոծության տեսագրությունը: Մուսատաֆաևի տարածած կադրերում հստակ երևում է, որ ադրբեջանցի գյուղացիները, այդ թվում՝ զորակոչային տարիքի տղամարդիկ, ստիպված են պատսպարվել նկուղներում:
Ադրբեջանական կողմը, սակայն, պնդում է, որ Թարթառի շուրջ ծավալված մարտերում զոհեր չեն տվել: Այսօր կեսօրին այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Վագիֆ Դարգյախլին: «Մեր կրած կորուստների մասին տեղեկությունները Հայաստանի հանցագործ ղեկավարության հիվանդ երևակայության արդյունքն են: Ադրբեջանաական կողմը որևէ կորուստ չի կրել»,- նշված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
Դրա հրապարակման առիթը Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակի տարածած ձայնագրությունն էր, որում, հայկական կողմի պնդմամբ, շարքային ադրբեջանցիների հեռախոսազրույցներն են` ճակատում տիրող իրադրության մասին:
«Երեկոյան 30 զոհ, երեք անգամ էլ Մռավի լեռնանցքից մեր` Գյանջայի ուղղությամբ են կրակել», — նշում է գաղտնալսված ադրբեջանցիներից մեկը: Մյուսն էլ պնդում է, թե մարտական գործողությունների հիմնական ուղղություններից մեկը Գերանբոյի` նախկին Շահումյանի շրջանն է` «Գերանբոյի և Աղդամի ուղղությամբ կոնկրետ հարձակվում են: Գերանբոյի ուղղությամբ ավերում են»:
Արձագանքելով շփման գծում տիրող իրադրությանը` Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն այսօր պաշտոնական նամակով դիմել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, Անվտանգության խորհրդի նախագահ Լյու Ցզեյին և ԵԱՀԿ Մշտական խորհրդի նախագահ Պոլ Էբերհարդին` կոչ անելով միջազգային հանրությանը հստակ պահանջ ներկայացնել Հայաստանին` «հարգել միջազգային իրավունքի նորմերը»: Ադրբեջանի արտգործնախարարը նաև պահանջում է միջազգային հանրությունից «դատապարտել հայկական կողմին՝ ապրիլի 5-ին հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը խախտելու համար»:
Ռուսաստանը ցանկանում է պատասխանատվությունը փոխանցել Գերմանիային
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի երեւանյան այցի ուղերձն այն է, որ քանի դեռ Ղարաբաղի վրա կրակում են եւ քանի դեռ կրակ կա, չի կարող նորմալ բանակցային գործընթաց լինել: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Լավրովն ասել է, որ դիմել է Գերմանիային՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահի, որպեսզի հետաքննության մեխանիզմներ ներդրվեն», ասել է Քոչարյանը:
Փաստացի, Լավրովի Երեւան այցի ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում կտրուկ շրջադարձ է տեղի ունեցել: Ռուսաստանը երկար ժամանակ չէր համաձայնվում ԱՄՆ առաջարկած հետաքննությունների մեխանիզմի ներդրմանը եւ առաջարկում էր կարգավորման իր ծրագիրը, որը ենթադրում է ստատուս-քվոյի փոփոխությունը, տարածքների հանձնումը եւ խաղաղապահների տեղակայում: Չնայած այն բանին, որ Հայաստանին ձեռնտու է ամերիկյան ծրագիրը, եւ Հայաստանի ԱԳՆ-ն ստիպված էր ընդունել այն, ամեն դեպքում, նախարար Նալբանդյանը համառորեն կոչ էր անում վերադառնալ կարգավորման ռուսական ծրագրին:
Ապրիլի սկզբին Ռուսաստանն ու Ադրբեջանը փորձել են այդ ծրագիրն առաջ տանել պատերազմի միջոցով: Սակայն հայկական կողմը կարողացել է պաշտպանել Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը, եւ ռուսական ծրագիրը, որը նախկինում առաջ էր մղվում ռազմական շանտաժի միջոցով, կորցրել է իմաստը:
Սերգեյ Լավրովը Երեւանում ստիպված էր ընդունել այդ ծրագրի պարտությունը եւ հայտարարել, որ կարգավորում չի լինելու, եւ «պատասխանատվությունը» փոխանցել Գերմանիային, որ վերջինս օգնի հրադադարի մեխանիզմների ներդրման հարցում:
Այլ խոսքով, այօրվա դրությամբ կարելի է համարել, որ Ռուսաստանը համաձայնվել է ստատուս-քվոյի պահպանմանը եւ նախաձեռնությունը «փոխանցել» է Գերմանիային, որը նախագահում է ԵԱՀԿ-ում:
Ինչու՞ Գերմանիան: Թերեւս, Ռուսաստանին ավելի ձեռնտու է, որ ղարաբաղյան կարգավորումը Գերմանիան առաջ տանի, այլ ոչ թե ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են: Դա պայմանավորված է բազմաթիվ գործոններով, Գերմանիան չնայած հակառուսական դիրքերի խստացմանը, շարունակում է քաղաքականությունում հաշվի առնել Ռուսաստանի կարծիքը: Օրինակ, հենց Գերմանիան է սահմանափակում ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ագրեսիվ քաղաքականությունն Ուկրաինան եւ Վրաստանն աբսորբացնելու գործում: Ընդ որում, չի թաքցնում, որ անում է դա Ռուսաստանի հետ հարաբերությունները չփչացնելու համար:
Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ բանակցային գործընթացն իրենից ԱՄՆ-ին «չփոխանցվի», քանի որ Վաշինգտոնը կարգավորման պատրաստի ծրագիր ունի՝ սահմանին սարքավորումներ տեղադրել եւ բանակցություններ սկսել տարածաշրջանի բացման համար: Դրա արդյունքում տարածաշրջանն ամբողջությամբ դուրս կգա Ռուսաստանի ազդեցության գոտուց եւ այլ հարթություն կտեղափոխվի:
Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որ դա տեղի չունենա: Սակայն քանի որ ապրիլյան պատերազմի արդյունքում պատռվել է Ռուսաստանի դիմակը, նա դիմում է Գերմանիային:
Աղբյուր՝ Lragir.am
Կառավարությունն առնվազն 28 բնակարան է նվիրել տարբեր գերատեսչությունների մի շարք աշխատողների: Ամիսներ առաջ կառավարությունն իր որոշմամբ մոտ 755 միլիոն դրամ է հատկացրել` Ոստիկանության, Ազգային անվտանգության, Հատուկ քննչական ծառայության, Դատախազության և Ֆինանսների նախարարության տարբեր պաշտոնյաների համար բնակարաններ գնելու համար: Ընդ որում այդ բնակարանները սեփականության իրավունքով են տրվել։ Օրինակ, գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանն անհատույց 65 հազար դոլարանոց տուն է ստացել Երևանի էլիտար շենքերից մեկում։ Ավագ դատախազ Սուրեն Խաչատրյանի համար էլ պետական բյուջեից ծախսել են մոտ 42 հազար դոլար։ Ֆինանսների նախարարության աշխատակիցներ Քրիստինա Մազմանյանն ու Արմինե Հովսեփյանը պետբյուջեի հաշվին դարձել են 57 հազար և 42 հազար դոլարանոց բնակարանի սեփականատեր։ Ձեռքբերված բնակարանների արժեքը որոշ դեպքերում հասնում է մինչև 117 հազար դոլարի։
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպությունն ուսումնասիրել և հայտնաբերել է, որ կառավարությունը, համարելով անհետաձգելի, 28 բնակարանն էլ գնել է առանց մրցույթի՝ միևնույն «Միկշին» և «Միկմետալ» ընկերություններից։ Ընդ որում հակակոռուպցիոն կազմակերպության փորձագետ Արտակ Մանուկյանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սրանք նույն կազմակերպությունն են՝ տարբեր անուններով։ «Այդ ընկերությունները միևնույն լիազոր ներկայացուցիչն ունեն, որն ամեն պայմանագրում հանդես է գալիս որպես կողմ։ Այստեղ կա փոխկապակցվածություն, և բացառված չէ, որ ընդհանուր շենքի սեփականության իրավունքը բաժանվել է երկու մասի։ Այսինքն երկու տարբեր ընկերությունների սեփականությունը կամ բաժնեմասերը վաճառվել են։ Երբ որ մեկինը լիներ, դա ավելի կասկածելի գործարք կլիներ, որ մեծ ծավալներով մեկ անձից գնումներ են իրականացնում»,- ասաց Մանուկյանը։
Մանուկյանն ասում է, որ պաշտոնյաներին թանկարժեք բնակարաններ նվիրելու համար պետք է հստակ լինի, թե ինչու են հատկապես նրանք ընտրվել, ինչու է կառավարությունը որոշել աղետի գոտի ունեցող երկրում պետական աշխատողների բնակարանային պայմանները բարելավել։ Հետաքննող լրագրողների ընկերակցությունը բացահայտել է, որ օրինակ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը բնակարան ունեցել է այն պահին, երբ կառավարությունը որոշել է նրան ևս մեկը նվիրել մայրաքաղաքի կենտրոնում։ «Սա լրացուցիչ հարցադրումների տեղիք է տալիս»,- ասում է Մանուկյանը.- «Որոնք են այդ չափանիշները… ես փորձում եմ հասկանալ, բայց ինձ համար դեռ անհայտ են դրանք։ Եթե չկան չափանիշներ, ապա նման քայլի իրականացումը խոսում է բյուջետային միջոցների անխնա վատնման մասին»։
Շարունակությունը՝ azatutyun.am-ում