23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Քաղաքական կուլիսներում տեղեկություններ կան, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցաթյան պատգամավոր Աբրահամ Մանուկյանը վերցրել է կուսակցությանը պատկանող ավելի քան 100 միլիոն դրամի հասնող գումարը և փախել Հայաստանից։ ԱԺ-ում նրա օգնականը նույնպես հաստատում է, որ պատգամավորը Հայաստանում չէ։ Իսկ այդ գումարը նախատեսված է եղել ԲՀԿ տարածքային կառույցների աշխատանքը համակարգելու համար, Աբրահամ Մանուկյանը նախկինում եղել է այդ կառույցների համակարգողը։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԲՀԿ-ում տիրում էր բավականին կոնֆլիկտային իրավիճակ, որոշ պատգամավորներ լքեցին կուսակցությունը։ Իսկ Մանուկյանի դեպքում էլ խոսակցություններ էին շրջանառվում, թե նա ցանկանում է կուսակցությունում իշխանափոխություն անել, ինչը կանխվեց։
Բացի այդ, տարածքային կառույցների համակարգումն ու ֆինանսական հոսքերի կառավարամն էլ վերցվեց նրա ձեռքից: Շրջանառվող տեղեկությունների համաձայն, ԲՀԿ-ում այժմ տարածքային կառույցները համակարգում է կուսակցության նախկին պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը՝ Վարդան Վարդանյանի հետ միասին։
Երեկ, երբ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին հարցրինք ճի՞շտ է, որ Աբրահամ Մանուկյանը վերցրել է կուսակցության գումարները և փախել Հայաստանից, նա պատասխանեց. «Դա բացարձակ ապատեղեկատվություն է, և ավելին, անբարոյականություն է նման լուրեր տարածելը, ուստի ես հարկ չեմ համարում անգամ նման կարգի անպարկեշտ լուրերին անդրադառնալ»»:
Հայկական ժամանակ
Այս օրերին մարդիկ օրինական ու տրամաբանական հարցեր են բարձրացնում՝ ո՞ւր են գնացել պետբյուջեի փողերը, որոնք պետք է ուղղվեին բանակի սպառազինմանն ու սահմանների պաշտպանությանը։ Ինչպե՞ս են ծախսվել այդ նպատակներին ուղղվող վարկերը և Ռուսաստանից ստացված զենքը։
Այս ոլորտը, ցավոք, հասանելի չէ լրագրողներին, ուստի հանրությունը բացարձակապես տեղեկացված չէ, թե ինչ է կատարվել պաշտպանության նախարարությունում, հատկապես ֆինանսների ծախսման մասով։ Սա մի մութ անտառ է, որտեղ ոչ ոք մուտք չունի, ուստի կոռուպցիայի ծավալներն էլ ահռելի են։ Անուղղակիորեն այդ մասին են վկայում պատերազմից հետո տեղի ունեցած որոշ իրադարձություններ։
Մասնավորապես, ՀՀ քաղաքացիների ու Սփյուռքի կողմից նախաձեռնված համազգային դրամահավաքը, ԼՂՀ իշխանությունների բացած հաշվեհամարին փոխանցումներ կատարելու անհրաժեշտությունը։
Մյուս փաստը, որը խոսում է բանակում և ՊՆ-ում տիրող անմխիթար վիճակի մասին, մի քանի օր առաջ հրապարակված հրամանագիրն էր, որով Սերժ Սարգսյանը, առանց որևէ պաշտոնական բացատրության, պաշտոնաթող արեց պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի երկարամյա պետ Ալիկ Միրզաբեկյանին։ Այս փուլում նման պաշտոնազրկումը միմիայն անսպասելիորեն բացահայտված չարաշահումներով կարելի է բացատրել։
Եվ միանգամայն օբյեկտիվ են այն պահանջները, որ միայն պաշտոնից ազատելը բավարար չէ, մարդը պետք է պատասխան տա իր կատարածի համար։ Բանակի փողն ուտելը, պաշտպանության համակարգին ուղղված պետգնումներից ու մրցույթներից «ատկատներ» անելը, զինվորի սննդից, բանակի սպառազինությունից գողանալը պետք է խստորեն պատժվեն։ Դա ներման ենթակա արարք չէ։ Եվ հասարակությունը պետք է տեղեկանա, թե ինչ է կատարվել այդ ոլորտում:
Հրապարակ
Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ինչպես նաև 60 (19 արկ), 82 (128 արկ), 120 (5 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 (2 արկ), ՀՀՆ-9 (2 արկ) ու ՀԱՆ-17 (27 արկ) տիպի նռնականետեր:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Հիսուսը ասում է.
-Ահա ես գնում եմ, դուք պիտի փնտրեք ինձ, բայց մեռնեք ձեր մեղքի մեջ, որովհետև դուք չեք կարող գալ այնտեղ, ուր ես եմ գնում։
Հրեաները հարցնում էին միմյանց.
-Ասում է, թե դուք չեք կարող գալ այնտեղ, ուր ես եմ գնում, արդյոք անձնասպա՞ն է լինելու։
Հիսուսը պատասխանեց.
-Դուք այս աշխարհին եք պատկանում, բայց ես վերևից եմ գալիս. դուք այս աշխարհից եք, բայց ես այս աշխարհից չեմ։ Ահա սրա համար ասացի ձեզ, պիտի մեռնեք ձեր մեղքերի մեջ։ Այո՛, եթե չհավատաք, որ Ես եմ, պիտի մեռնեք ձեր մեղքերի մեջ։
Նրանք հարցրին. — Ո՞վ ես դու։
-Նա, որ սկզբից ևեթ խոսում է ձեզ հետ,-պատասխանեց Հիսուսը,- ձեր մասին շատ ասելիքներ ունեմ և շատ բաներ՝ ձեզ դատապարտելու համար։ Բայց նա, ով ուղարկեց ինձ, ճշմարիտ է, և ես հիմա այս աշխարհին ասում եմ այն, ինչ որ լսել եմ նրանից։
Սակայն նրանք չհասկացան, որ Հիսուսը Հոր մասին էր խոսում։ Ուստի ասաց նրանց.
-Երբ Մարդու Որդուն բարձրացնեք, այն ժամանակ կիմանաք, որ Ես եմ, և թե ես ինքս ինձնից ոչինչ չեմ անում, այլ խոսում եմ այն, ինչ իմ Հայրը սովորեցրեց ինձ։ Եվ նա, ով ինձ ուղարկեց, ինձ հետ է։ Նա ինձ մենակ չթողեց, որովհետև միշտ կատարում եմ այն, ինչ հաճելի է նրան։
Այս խոսքերի վրա շատերը հավատացին Հիսուսին։
(Հովհաննեսի ավետարան 8:21-30)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն նայեք` ինչ է կատարվում: Ես չեմ դադարում զարմանալ, ինֆորմացիաս հստակ է, դիմում եմ իմ բոլոր մեդիա֊ընկերներին` հետազոտելու ու խնդիրը բարձրացնելու խնդրանքով։
Մեր կամավորները, որոնք այս պահին ու արդեն երկար ժամանակ իրենց կյանքը վտանգելով, տուն֊տեղ թողած` սահմանին կանգնած մեր կյանքն են պաշտպանում, ովքեր չեն աշխատում պետական հիմնարկություններում (պետականի դեպքում զինկոմիսարիատից տեղեկանք է գնում, խնդիր չի լինում) աշխատում են մասնավոր սեկտորում, նրանց ազատում են աշխատանքից ու փոխարինում են նոր աշխատուժով ։
Միայն Գլումովի դասակից արդեն 6֊7 հոգի իմացել են, որ ազատված են աշխատանքից ու 20֊ից ավելի կամավոր աշխատում են մասնավոր սեկտորում և սպասում իրենց ազատման հերթին ։ Նորմալ ա՞:
Մարդիկ համ սահմանին կանգնեն` կյանքները մազից կախված, համ էլ մտածեն աշխատանքը չկորցնելու մասին, եթե ստացվի ողջ-առողջ հետ գալ: Էդ էլ շնորհակալությունն ա՞»:
Հայաստանը բաժանելով 13 ընտրատարածքների` փորձ է արվում նորից օգնել Սերժ Սարգսյանին սեփական իշխանությունը պահպանելու համար վաճառել Հայաստանի և Արցախի անկախությունը, հայ ժողովրդի անվտանգությունը: Սա է այս ընտրական օրենսգրքի ամբողջ տրամաբանությունը: Նման բնորոշմամբ ԱԺ-ում ապրիլի 28-ին Ընտրական օրենսգրքի նախագծի վերջնական տարբերակի քննարկման ընթացքում հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Ըստ նրա` այս պահին ԱԺ-ում քննարկվում է մի օրենքի նախագիծ, որը չի բխում հանրության և հայ ժողովրդի շահերից, մինչդեռ այն սահմանադիր օրենք է, որը պետք է նախանշի, թե ինչպիսի քաղաքական կառուցվածք պետք է ունենա Հայաստանի Հանրապետությունը:
«Հայաստանի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքը բաժանել են 13 ընտրատեղամասերի, որպեսզի ՀՀ-ում շուրջ հինգ հարյուր պաշտոնյաներ իրենց ընտանիքների անդամներով մասնակցեն այդ ընտրություններին և ընտրատեղամաս բերեն բոլոր այն անձանց, ովքեր կախված են իրենցից: Միգուցե ընտրատեղամասում թույլ չտրվի այն ապօրինությունները և վայրագությունները, որոնք մենք տեսանք 2015 թվականի դեկտեմբերի 6-ի ընտրություններին, սակայն ընտրատեղամաս կգան մարդիկ, ովքեր ստիպված կլինեն քվեարկել այդ հինգ հարյուր հոգու օգտին»,- ընդգծեց նա:
Զ. Փոստանջյանի կարծիքով` Հայոց անկախությունը ողջ պատմության մեջ կորսվել է չորս անգամ, իսկ պատճառը մեկն է եղել. նախ Հայաստանի հողը մշտապես պատկանել է 300-400 մեծամեծերի կամ նախարարների, ոչ թե իր միլիոնավոր ժողովդրին, և երկրորդ` հայերի խելքը չի կտրել ազգային դրական օրենքներ մշակել. «Հիմա էլ նույնն է ստացվում, մենք այդպես էլ չկարողացանք ունենալ օրենքներ և գործիքներ, որոնցով կկարողանանք ստեղծել այնպիսի քաղաքական կառուցված, որում ընդգրկված կլինեն հանրության բոլոր շերտերի ներկայացուցիչներ, ովքեր կմասնակցեն օրենքների ընդունմանը և պետական կառավարմանը: Այս ամենի բացակայությունն էլ հանգեցրեց ազգային անվտանգության սպառնալիքի, որի առջև կանգնած ենք հիմա»:
Պատգամավորի խոսքերով` լայնածավալ պատերազմական գործողությունների սպասման շեմին Հայաստանում չկա կոնսենսուս քաղաքական հարցերում, իսկ քաղաքական լրջագույն հարցերից մեկն այսօր ոչ միայն ընտրական օրենսգիրքն է, այլև ժողովրդի կողմից ընտրված և վստահելի ժամանակավոր կառավարության ստեղծումը, որը պետք է կազմակերպի օրինական ընտրություններ` ձևավորելով օրինական իշխանություն:
«Մի քանի օր առաջ ականատես եղանք պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյանների հրաժարականին, մինչդեռ այդ հրաժարականը պետք է տար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որի պատճառով մենք այսօր չկարողացանք պաշտպանել մեր սահմանները և մեր երիտասարդների արյան գնով կարողացանք զսպել Ադրբեջանի ագրեսիան»,- ասաց նա` հավելելով, որ հայ ժողովրդին սպասվում է լայնածավալ պատերազմ, որի պարագայում օրինական իշխանություն չունենալու հանգամանքը կարող է հանգեցնել նրան, որ չենք կարողանա բանեցնել ճկուն քաղաքականություն, դիվանագիտություն, ոչ էլ ռազմական գործողություն:
Զ. Փոստանջյանի փոխանցմամբ` երկու տարի առաջ ԱԺ-ում քննարկվել է ՌԴ-ից երկու հարյուր միլիոն վարկ վերցնելու նախագիծը, որին միայն ինքն է դեմ քննարկել. «Պարզվեց, որ այսօր ոչ վարկը կա, ոչ էլ սպառազինությունը: Միակողմանի արտաքին քաղաքականության վարումը մեզ զրկեց այլընտրանքից»:
Նրա համոզմամբ` ճիշտ ժամանակն է, որպեսզի Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը և ունենա համապատասխան գործառույթներ Արցախի իշխանությունների հետ, որըի բացակայության պատճառը Սերժ Սարգսյանն է, ով նշանակված է և չի կարողոնաում բանեցնել ինքնուրույն քաղաքականություն:
Պատգամավորն առաջարկում է օր առաջ իրականացնել արտահերթ միջոցառումներ, որպեսզի հետագայում կայացվելիք որոշումները բխեն հայ ժողովրդի շահերից:
Զարուհի Փոստանջյանի ելույթի ավարտից հետո ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նրան կոչ արեց ամեն անգամ ամբիոնը չօգտագործել իշխանություններին քննադատելու համար, այլ խոսել օրենքի նախագծի վերաբերյալ: Նա նաև պատգամավորին հիշեցրեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը հաջողության է հասել հենց զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Ադրբեջանում ապշած են ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած ռազմական ագրեսիայի առաջին իսկ օրը 100-ից ավելի զինծառայողների կորստի մասին համացանցում հայտնված տվյալներով, ինչը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մինչ այժմ շարունակում է թաքցնել ադրբեջանական հանրությունից:
Համացանցում հայտնվել է ադրբեջանցի լրագրող Էմին Ահմեդբեյովի հարցրույցը Ադրբեջանի ճանաչված կոմպոզիտոր, հասարակական գործիչ Ջավանշիր Գուլիեւի հետ, որում նրանք զարմանք են հայտնում առ այն, որ ԼՂՀ-ի ՊՆ շարքային զինվորներին հաջողվել է ագրեսիայի առաջին իսկ օրը ոչնչացնել հանրապետության տարածք ներխուժելու փորձ կատարած ադրբեջանական բանակի այդչափ հատուկ ջոկատայինների: Ուշագրավ է, որ զրուցակիցները նաեւ նշում են, որ հենց Ադրբեջանն է առաջինը հարձակում գործել ԼՂՀ-ի վրա:
Ադրբեջանական ռադիոյի եթերում Էմին Ահմեդբեյովի այն դիտարկմանը, որ Ադրբեջանի 100 բարձրակարգ եւ պրոֆեսիոնալ հատուկ ջոկատայիններ ոչնչացվել եւ 500-ից ավելի զինծառայողներ են վիրավորվել ռազմական գործողությունների առաջին օրերին, Ջավանշիր Գուլիեւը տարակուսանք է հայտնում, թե «իսկ ինչո՞ւ սկսեցին եւ ինչո՞ւ կանգ առան»:
«Այդ հարցն ամբողջ ժամանակ իմ գլխում է, հետո` ռազմական գործողությունների 1,5 օրվա ընթացքում մոտ 100 ջոկատայիններ, ընդ որում, նրանք շարքային զինծառայողներ չէին, այլ հատուկ նշանակության զորքերի պատրաստված տղաներ: Համացանցում արդեն հայտնվում են նրանց լուսանկարները: Նրանք բոլորն էլ ամրակազմ, հասուն տղաներ են: Եվ նրանցից 100-ը սպանվել են: Այդ օրերին այնտեղ այդ ի՞նչ պատերազմ է տեղի ունեցել, որ մենք կորցրեցինք այդ 100 լավ պատրաստված զինվորներին», -հարցնում է Գուլիեւը, եւ ինքն էլ պատասխանում. «Դրանք մեր բանակի ընտրյալ զինվորականներն էին»:
«Մտածում եմ` ի՞նչ շահեցինք ու ի՞նչ կորցրեցինք այդ պատերազմում», -ասում է նա:
Միջազգային Bellingcat վերլուծական խումբը հայտնում է, որ իր «զգուշավոր գնահատականներով»` ապրիլի 1-5-ին Ադրբեջանի կորուստը նվազագույնը 400 զինծառայող է:
ԼՂՀ ՊԲ տվյալներով` ապրիլի 1-5-ին ԼՂՀ դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 6 զրահապատ մեքենա, 12 անօդաչու թռչող սարք, 1 ինժեներական մեքենա, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 1 ՀՄՄ, 1 «Գրադ» ՀԿՌՀ: Մարտական գործողութունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ, մոտ 2000 վիրավոր:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ ադրբեջանական ստորաբաժանումները չկարողանալով կոտրել հայ դիրքապահների դիմադրությունը փորձել են կիրառել ծանր տեխնիկա, այդ թվում նաև ТОС-1 հրանետներ և մարտական ԱԹՍ-ներ (անօդաչու թռչող սարք):
Սակայն հայ հրետանավորնեը շարքից հանել են այդ համակարգերն, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ:
Իսկ քիչ ավելի վաղ նա նաեւ տեղեկացրել էր, որ այսօր խոցված 5-6 տանկերից մի քանիսը հարավում են եղել: Ադրբեջանական ստորաբաժանումը շրջափակման մեջ է ընկել հարավային ճակատում և ամբողջովին ջախջախվել է՝ թողնելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի կորուստներ:
Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ` անցած գիշեր հայկական հրետանու հարվածների հիմնական թիրախները Աղդամի շրջանի` Ադրբեջանի զինված ուժերի հսկողության տակ գտնվող հատվածում էին: Համենայն դեպս, ըստ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունների, հրետակոծության արդյունքում հիմնականում տուժել են հենց Աղդամի շրջանի բնակիչները: Ադրբեջանական ANS հեռուստաընկերության տվյալներով՝ անցած գիշեր հիմնական հարվածը հասցվել է Աղդամի շրջանի Չեմենլի, Զանգիշալի և Աֆեթլի գյուղերին:
Դատելով ադրբեջանական կողմի հաղորդագրություններից` մարտերի ընթացքում նաև հեռահար հրետանի է օգտագործվում, ինչի անուղղակի ապացույցն այն հանգամանքն է, որ առնվազն 25 բնակելի տուն է ավերվել ռազմաճակատի ընդամենը մի քանի կիլոմետրանոց հատված ունեցող և մարտական գործողությունների գոտուց համեմատաբար հեռու գտնվող Աղջաբեդիի շրջանում: Այստեղ արձանագրված ավերածությունների մասին APA գործակալությանը պատմել է Աղջաբեդիի շրջանային վարչակազմի ղեկավար Շահին Մամեդովը:
Թարթառի (Թերթերի) շրջանին հասցված վնասը, ըստ ադրբեջանական իշխանության, անհամեմատ ավելի զգալի է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հայկական հրետանին անցած գիշեր հարվածներ է հասցրել նաև 20 հազար բնակիչ ունեցող Թարթառ քաղաքին: Շրջանային վարչակազմի ղեկավար Մուստագիմ Մամեդովի պնդմամբ` անցած գիշեր իրականացված հրետակոծությունների արդյունքում 58 բնակելի տուն է վնասվել: «Վնասվել է երկու դպրոց, մեկ խանութ և բամբակի մթերման մեկ կետ: Պայթեցվել է երկու էլեկտրական ենթակայան, ինչի հետևանքով Թերթերի շրջանի 20 գյուղեր հոսանքազրկվել են», — նշել է Մամեդովը` հավելելով․ — «Խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան»:
Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների հաղորդագրություններից դատելով` անցած գիշեր տուժածների մեծ մասը Աղդամի շրջանից էին: Զինծառայողների մասին տեղեկատվությունը շարունակում է գաղտնի մնալ: Ինչ վերաբերում է խաղաղ բնակիչներին, ապա, ըստ ANS հեռուստաընկերության, անցած գիշեր ստացած վերքերից Աղդամի շրջանային հիվանդանոցում մահացել է Չեմենլի գյուղի բնակիչ Ֆամիլ Մուստաֆաևը: Կեսօրին մոտ տարածված տեղեկություններից համաձայն՝ զոհերի թիվը հասավ երկուսի․ APA-ի տվյալներով՝ շրջանային հիվանդանոցում ստացած վնասվածքներից մահացել է նաև 67-ամյա Ալի Հուսեյնովը:
Գործակալության կայքում նաև կարճ տեսագրություն է տեղադրված, որում հստակորեն երևում է, թե ինչպես են համագյուղացիները վիրավորներից մեկին շտապօգնության մեքենայով տեղափոխում հիվանդանոց:
APA-ն այդ տեսանյութում նաև անուն առ անուն թվարկում է բոլոր վիրավորներին, որոնց թիվը, ըստ գործակալության, հասնում է յոթի: Նրանցից ամենաավագը 73, իսկ ամենակրտսերը` 30 տարեկան է:
Ուշագրավ է, ի դեպ, որ բոլոր վիրավորները տարբեր տարիքի տղամարդիկ են: Սեռային նման անհամաչափության պատճառները ադրբեջանական աղբյուրները չեն բացահայտում: Չի բացառվում, սակայն, որ շփման գծին հարող ադրբեջանական գյուղերի տարհանման մասին սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերը, գոնե կանանց և երեխաների մասով, որոշակիորեն համապատասխանում են իրականությանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.