23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանցի օգտատերերը ակտիվորեն տարածում են մի տեսանյութ, որը պատմում է սահմանային իրավիճակի մասին, սակայն չգիտես ինչու լրատվականը մոռանում է հեռացնել այն կադրը, որտեղ իրենց բանակի զինծառայողը մեկ կրակոցով ոչնչացվում է մեր կողմից: Թուրքական լրատվականը այս տեսանյութը հրապարակել է ապրիլի 8-ին: Ուշադիր դիտեք 18-րդ վարկյանից:
https://www.youtube.com/watch?v=MP6i9cj9cZs
Զարմացած եմ, որ ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի ֆորումն այս տարի գումարվում է Բաքվում: Tert.am-ի հետ զրույցում ասել է Բաշկիրիայի Ազգային ժողովի փոխնախագահ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովը՝ նշելով, որ քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը Հայաստանի կողմից համարժեք պատասխան ստացել է: Ըստ նրա՝ եթե Արցախում տարածք հանձնվի, ապա պատերազմն անխուսափելի է։
– Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած քառօրյա պատերազմի արդյունքում Հայաստանում շատերի ակնկալիքները Ռուսաստանից՝ որպես դաշնակցային պետության, չարդարացան: Ավելին, պարբերական քննադատությունները հակառակորդ կողմին զենք չվաճառելու մասին, ռուսական իշխանությունների կողմից այդպես էլ մնացին անպատասխան: Ինչո՞ւ:
– Կարող եմ մեջբերել միայն Ռուսաստանի պաշտոնական տեսակետը, որը հնչեցվեց մեր նախագահի՝ Վլադիմիր Պուտինի կողմից, որ ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով, առանց զենքի կիրառման: Իսկ մնացածը, նկատի ունեմ զենքի վաճառքը, շատ սուր քաղաքական հարց է ու ես չէի ցանկանա մտնել դրա մեջ:
– Ձեր կարծիքով՝ ինչո՞վ են պայմանավորված զենքի վաճառքի շուրջ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հակասական հայտարարությունները: Մի կողմից ՌԴ ԱԺ փոխնախագահի հայտարարությունը, որ զենք վաճառել այլևս պետք չէ ու մյուս կողմից փոխվարչապետ Ռոգոզինի պնդումները, թե ՌԴ-ն շարունակելու է զենք վաճառել:
– Առաջին հերթին, զենքի վաճառքը, միջազգային երևույթ է, այն բնորոշ չէ միայն Ռուսաստանին: Ցավոք, բոլորը զենք վաճառում են, զենք գնում են: Հասկանում եք, իրավիճակն այնպիսին է, որ Ռուսաստանը չի կարող կողմերից մեկի օգտին հանդես գալ, դրա համար փորձում է ավելի չեզոք դիրք գրավել: Միայն փաստը, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ անդամ-պետություն է, զսպող հանգամանք է դառնում սուր հայտարարություններ հնչեցնելու համար:
– ՌԴ ԱԳ նախարարի այցը որևէ բան փոխե՞ց:
– Գուցե, ինչ իմանանք, դիվանագիտությունը փողոցում չի ընթանում, փակ դռների հետևում են պայմանավորվածությունները ձեռքբերվում:
– Խոսվում է այն մասին, որ ՌԴ-ն կարող է ճնշման միջոցով տարածքային զիջումներ պարտադրել: Հնարավոր համարո՞ւմ եք:
– Ոչ: Չեմ կարծում: Եթե տարածք տրվի, պատերազմ կլինի, իսկ պատերազմը տարածաշրջանին պետք չէ, մեզ խաղաղություն է պետք:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
«Յա՛…ուրեմն, եթե Ադրբեջանը կարողանա ավելի լայնածավալ գործողություններ սկսել, պետք է նայի՝ մենք ճանաչել ենք, թե չէ՞… այ քեզ բա՛ն… Դա Նալբանդյանի տրամաբանությունն է, որը նշանակում է տրամաբանության բացակայություն»,- երեկ իր և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագծի մասին խոսելով՝ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Նրա խոսքով՝ նշյալ օրինագիծը չպետք է թյուրըմբռնման տեղիք տա և պետք չէ մտածել, թե ՀՀ-ի կողմից Արցախի անկախությունը չճանաչելու շնորհիվ է, որ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ չի սկսել. «Դա նրա համար է, որ Մատաղիսը, Մարտակերտը իմանան, որ մենք նրանց կողքին ենք։ Մենք այլ ելք չունենք։ Սենք մի ազգ ենք, կամ բոլորս իրար հետ կործանվում ենք, կամ հաղթում ենք։ Այս պատերազմին քառօրյա մի ասեք, այն շարունակվելու է անընդհատ»։
Առավոտ
Հրանտ Բագրատյանի՝ Հայաստանի միջուկային զենք ունենալու մասին հայտարարությունից հետո, ադրբեջանական հայտնի կայքերից մեկում հոդված հայտնվեց, ըստ որի՝ Հայաստանը Մեծամորի ատոմակայանի ռադիոակտիվ թափոններով քիմիական զենք է պատրաստում:
Այն, որ այդ ռադիոակտիվ թոփոնները կարելի է որոշ նպատակներով օգտագործել՝ շատ եմ լսել, բայց Բագրատյանի ասածը, ըստ իս՝ հեռու է իրականությունից:
Հրանտ Բագրատյանի ասածը արագորեն տարածվեց ադրբեջանական ԶԼՄ-ներում, և հետաքրքիրն այն է, որ նրանք չեն փորձում հերքել դա: Առիթից կարելի է օգտվել և քարոզչական նպատակով շարունակել արծարծել այս թեման: Կարծում եմ՝ այն շարքային ադրբեջանցիներին, որոնք ապրում են իրենց «գերհզոր» բանակի մասին լսած հեքիաթներով, մի քիչ վախեցնելը չէր խանգարի:
«Հայաստանի պետական պարտքը շարունակում է անշեղորեն աճել։ Այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ Պարտքը կազմել է արդեն 5 միլիարդ 196 միլիոն դոլար։ Փաստորեն մեկ տարվա ընթացքում մեր Պետական պարտքը աճել է 576 միլիոն դոլարով։
Սա անցած տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 12.4 տոկոսով։ Միևնույն ժամանակ այս նույն ընթացքում նվազել են մեր պետական բյուջեի եկամուտները։ Եթե անցած տարվա առաջին եռամսյակում պետբյուջեի եկամուտները կազմում էին 517 միլիոն դոլար, ապա այս տարի՝ 500 միլիոն դոլար։ Մի խոսքով, ունենք պետական պարտքի 12.5 տոկոս աճ և բյուջեի եկամուտների 3.2 տոկոս նվազում։ Իսկ սա ցույց է տալիս, որ Հայաստանը գոյատևում է պարտքերի հաշվին։
Իսկ այն, որ պարտքերի աճին զուգահեռ պետական եկամուտները ոչ միայն համարժեքորեն չեն աճում, այլ շարունակում են նվազել, ցույց է տալիս, որ Հայաստանը գնում է դեպի սնանկացում։ Եթե սրան ավելացնենք, որ ոչ մի քայլ չի արվում մեր տնտեսության մոնոպոլիստական-օլիգարխիկ բնույթը փոխելու, կոռուպցիան նվազեցնելու, ստվերայնությունը կրճատելու ուղղությամբ, ապա ակնհայտ է, որ իշխանությունը մեր երկիրը դիտավորյալ և համառորեն է տանում դեպի սնանկացում։ Կան կանխատեսումներ, որ մինչև այս տարեվերջ մեր պետական պարտքը կմոտենա 6 միլիարդ դոլարի սահմանագծին»,–գրում է թերթը։
Հայկական ժամանակ
Հայտնի ճշմարտություն է՝ երբեք այնքան շատ չեն ստում, որքան ընտրություններից առաջ, պատերազմի ժամանակ և որսից հետո։ Հիմա այդ առումով Հայաստանում «իդեալական վիճակ է»՝ սահմանին փաստացի պատերազմ է, ընտրություններին էլ ընդամենը մի տարի է մնացել։ Դրա համար էլ ստի ու կեղծիքի պակաս չի զգացվում։ Ընդ որում՝ ռազմաճակատից ստացվող լուրերում սուտ համարյա չկա, լրատվությունը բավականին օբյեկտիվ է։ Հասարակական-քաղաքական կյանքում է, որ ամեն ինչ խեղաթյուրված է, և իրավիճակի օբյեկտիվ ընկալման ցանկացած փորձ, մեղմ ասած, չի խրախուսվում։
Այսօր ամենահաճախ հնչող հարցը հետևյալն է՝ «լավ, էս ամեն ինչի վերջը ո՞րն ա» (խոսքը, հասկանալի է, ղարաբաղյան հակամարտության մասին է)։ Եվ հենց այս հարցն է, որի օբյեկտիվ պատասխանը չկա՝ պետական պաշտոնյաները, քաղաքական գործիչներն ու տարբեր տրամաչափի քաղաքագետները գերադասում են պատասխանի փոխարեն վերամբարձ ու ոչինչ չասող ճառեր արտասանել։ Նրանց երևի թվում է, թե մարդկանց դա դուր է գալիս, որովհետև մարդիկ լսում ու եզրակացնում են, որ տվյալ հռետորը հայրենասեր է։ Բայց մարդկանց ոչ թե տվյալ հռետորի հայրենասիրության չափն է հետաքրքրում, այլ այն, թե ինչով է վերջանալու այս ամենը (եթե երբևէ վերջանալու է)։
Օբյեկտիվ իրականությունը հասկանալու համար պետք է մեկառմիշտ արձանագրել հետևյալը։
1. Ղարաբաղյան խնդիրը բանակցությունների ճանապարհով չի լուծվելու երբեք։ Որքան էլ կողմերը հակառակը հայտարարեն, մի բան ակնհայտ է՝ Ադրբեջանը երբեք չի համաձայնվի ճանաչել ԼՂՀ անկախությունը։ Տեսականորեն դա կարող էր տեղի ունենալ միայն մի դեպքում՝ եթե հայկական բանակը հասնի Բաքու, և Ադրբեջանը, որպես պետություն, վերանա երկրի երեսից։ Բայց դա գործնականում անհնար է՝ մեզ պարզապես թույլ չեն տա։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ հայկական կողմը երբեք չի համաձայնվի Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում։ Եթե անգամ Հայաստանի որևէ ղեկավար նման փաստաթուղթ ստորագրի, դա ոչինչ չի փոխի, որովհետև Հայաստանում կայծակնային արագությամբ իշխանափոխություն տեղի կունենա։ Հետևաբար՝ խաղաղ ճանապարհով հարցի վերջնական կարգավորումը բացառված է։ Վերջ, այդ մասին մոռացեք։
2. Եթե խաղաղ կարգավորումը բացառված է՝ մնում է երկու տարբերակ՝ կամ լայնամասշտաբ պատերազմ, կամ անորոշ ժամանակով իրավիճակի սառեցում՝ ժամանակ առ ժամանակ կրկնվող «քառօրյա պատերազմներով»։
Քննարկենք առանձին-առանձին։ Լայնամասշտաբ պատերազմը մեզ ձեռնտու չէ նախևառաջ այն պատճառով, որ «խաղի կանոնները» Ղարաբաղի և Ադրբեջանի համար նույնը չեն։ Մեզ պարզապես թույլ չեն տա գրավել Բաքուն, իսկ եթե ադրբեջանցիները գրավեն Ստեփանակերտը՝ արտաքին աշխարհը պարզապես աղմուկ կբարձրացնի, և վերջ։ Այլ կերպ ասած՝ հայկական կողմը նույնիսկ տեսականորեն վերջնական հաղթանակի հնարավորություն չունի, իսկ ադրբեջանական կողմը՝ ունի (բարեբախտաբար՝ միայն տեսական)։ Հետևաբար՝ հայկական կողմը պարտվելու իրավունք չունի, պարտությունը կնշանակի ոչնչացում, իսկ ադրբեջանական կողմը այդպիսի իրավունք ունի (առաջին պատերազմում պարտվեցին, բայց չոչնչացան)։
Եզրակացություն. Հայաստանը պիտի դառնա հզոր, զարգացած երկիր, որպեսզի պարտությունը բացառվի։ Երկրորդ տարբերակ՝ իրավիճակի սառեցում անորոշ ժամանակով։ Սա Ադրբեջանին ձեռնտու չէ, հետևարար՝ նրանք այդ «անորոշ ժամանակն» օգտագործելու են լայնամասշտաբ պատերազմին ավելի լավ նախապատրաստվելու համար։ Իսկ սա նշանակում է, որ նույնը պիտի անի նաև Հայաստանը։ Սա էլ իր հերթին հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանը դառնա հզոր, զարգացած երկիր։ Այսինքն՝ եզրակացությունը նույնն է:
Չորրորդ իշխանություն
«Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ դա Հայաստանի ամենամեծ խնդիրն է, թեև մինչ այդ էլ փողի խնդիրն արդիական էր: Բայց մի բան է փողի խնդիրը խաղաղ պայմաններում, և բոլորովին այլ` պատերազմի ժամանակ: Որովհետև եթե խաղաղ պայմաններում փողի խնդիրը չբացված աշխատատեղն ու չվճարված աշխատավարձն է, ապա պատերազմի ժամանակ փողի խնդիրը փամփուշտի, տանկի ու ծանր սպառազինության բացակայությունն է: Բայց Հայաստանում «փողի խնդիրն» առանձնահատուկ է նրանով, որ փող չկա փողի, շատ փողի առկայության պայմաններում:
Չկա պետական հանրային փող, որովհետև փողի մյուս տեսակը, որ կա ու որը շատ է, հանրային չէ, ավելին` գոյացել է հանրայինի ու պետականի հաշվին: Այդ մասին գիտեն բոլորը, այդ մասին խոսում են բոլորը, այդ մասին, վերջին հաշվով, սևով սպիտակի վրա գրված է պետական բարձրաստիճան ու ցածրաստիճան պաշտոնյաների պաշտոնական հայտարարագրերում, որոնք իրականում ոչ թե սովորական փաստաթղթեր են, այլ իրեղեն ապացույցներ այն մասին, որ Հայաստանում կա փողի խնդիր՝ փողի չափազանց մեծ քանակության առկայության պարագայում:
Դրանք ոչ թե այս կամ այն պաշտոնյայի ունեցվածքի հայտարարագրեր են, այլ հայտարարագրեր են պետության բացակայության մասին: Իրականում պետք է ոչ թե վերադարձնել փողերը, ինչպես այսօր պահանջում են շատերը, այլ անհրաժեշտ է վերադարձնել պետությունը` բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով:
«168 Ժամ»
Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու տարբեր տիպի նռնականետեր:
ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Գարիկ Մնացականի Մովսիսյանը (ծնվ. 1997թ.) և Վազգեն Հենրիկի Հարությունյանը (ծնվ. 1968թ.):
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի գործողությունները անպատասխան չեն մնալու, իսկ դրանց հետևանքներն ընկնելու են ադրբեջանական կողմի վրա»,-նշված է հաղորդագրությունում:
Հիսուս ասում է.
-Եթե Աստված ձեր Հայրը լիներ, բնականաբար, պիտի սիրեիք ինձ, որովհետև ես Աստծուց ելա և եկա. ես ինքս ինձ չեկա, այլ նա՛ ուղարկեց ինձ։ Ինչո՞ւ դուք իմ խոսքը չեք հասկանում. նրա համար, որ չեք կարող լսել։ Դուք ձեր հոր՝ Սատանայի զավակներն եք և նրա ցանկություններն եք ուզում կատարել։ Նա հենց սկզբից էր մարդասպան։ Նա ճշմարտության կողմնակից չի եղել բնավ, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկա։ Երբ նա սուտ խոսի, իր նկարագիրն է ցույց տալիս, քանի որ նա ստախոս է և ստի հայր։ Իսկ որովհետև ես ճշմարտությունն եմ ասում, ինձ չեք հավատում։ Ձեզնից ո՞վ կարող է ամբաստանել ինձ որևէ մեղքով։ Իսկ եթե ճշմարտությունն եմ ասում, ինչո՞ւ չեք հավատում ինձ։ Ով Աստծուց է, Աստծու խոսքերն է լսում, իսկ դուք, որովհետև Աստծուց չեք, նրա խոսքերը չեք լսում։
(Հովհաննեսի ավետարան 8:42-47)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում և հայ-ադրբեջանական սահմանին այս պահին համեմատաբար հանգիստ է: Այս մասին Araratnews.am-ի հետ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հավելելով, որ սովորաբար ցերեկային ժամերին իրավիճակը հանդարտվում է:
Անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե Ադրբեջանը որոշակի գործողություններ է սկսել նաեւ Հայաստանի սահմանների մոտակայքում, հատկապես անօդաչու թռչող սարքեր են նկատվել Երասխի դիրքերի եւ Տավուշի սահմանի մոտակայքում՝ Հովհաննիսյանը նշեց. «Լրատվամիջոցների նման արտահայտություններն այս օրերին հատկապես խիստ հակացուցված եմ համարում` անվտանգության նկատառումներից ելնելով իհարկե, դա իմ հաճույքը չէ: Եթե ես չեմ տվել տեղեկատվություն հատկապես ՀՀ-ի մասով, եթե ՊՆ-ն չի հաղորդել, ապա այս օրերին լրատվամիջոցների սեփական «հետախուզական ծառայությունների» եւ «շտաբների» տված ինֆորմացիաները տեղին չեն»:
Մեր հարցին, թե, այնուամենայնիվ, չկա՞ անհրաժեշտություն այդ մասին տեղյակ պահել միջազգային կառույցներին, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ եթե ինչ-որ բան անհրաժեշտ է համարում ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ դիմելու այս կամ այն կառույցին, ապա անհապաղ դիմում է: Ըստ Հովհաննիսյանի՝ ՊՆ-ն որեւէ մեկի խորհրդին չի սպասում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.