23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 12:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերն էր։ Թշնամու կողմից շփման գծի երկայնքով կրակահերթի տարափ էր տիրում։ Դիրքերում գտնվող Սարգիս Գասպարյանը նկատեց, թե ինչպես իրենից 200 մետր հեռու գտնվող ընկերը՝ Վազգենը, (Վազգեն Հենրիկի Հարությունյան) ընկավ։
Սարգիսը առանց վարանելու նետվեց ընկերոջը օգնության։ Նա այդ պահին միայն ընկերոջը փրկել էր ցանկանում։ Միայն թե հասներ, միայն թե կարողանար փրկել նրան։
Ցավոք, երբ խիզախ մարտիկը հասավ Վազգենին, նա արդեն զոհվել էր։ Սարգիսը կրակահերթի տակ փորձում էր ընկերոջ անշնչացած մարմինը հասցնել դիրքեր, և հենց այդ պահին թշնամու գնդակը վիրավորեց նրան։ Այս անգամ վիրավոր Սարգսին փրկելու շտապեց մյուս ընկերը՝ Սասունը, որի պատմելով ծանր վիրավորված Սարգիսն այդ վիճակում նույնիսկ չէր դադարում կատակել ընկերների հետ։ Սասունը փրկեց նրան։ Վիրավոր զինվորին հասցրեցին Մարտակերտի հիվանդանոց։ Նա ծանր վիրավոր էր։ Ամեն վայրկյանը թանկ էր, և երիտասարդին փրկել էր պետք։
Մարտակերտում նրան վիրահատելուց հետո միայն, երբ վիճակը մի փոքր կայունացավ, նրան տեղափոխեցին Ստեփանակերտի հիվանդանոց։ Բժիշկները չեն թաքցրել իրենց զարմանքը՝ տեսնելով երիտասարդի հոշոտված մարմինը։ Նրա բոլոր օրգանները, բացի սրտից, խոցված են թշնամու գնդակից, որը մի կողմից մտել է և մյուս կողմից դուրս եկել տղայի մարմնից՝ վնասելով բոլոր ներքին օրգանները։ Նա այս պահին գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժնում, ընդհանուր անզգայացման տակ։ Վիճակը ծանր է, բայց՝ կայուն։
Այս պատմությունը լսելիս իմացա, որ դիրքերում կանգնած մեր զինվորները չեն կրել զրահաբաճկոն։ Ով՞ գիտե, գուցե այն կրելու դեպքում չունենայինք նման ողբերգական կորուստներ։ Այս պատմությունը ինձ պատմեց Սարգիս Գասպարյանի քույրը` արտերկրից։ Սարգիսը Շուշի քաղաքից է։ Նա իր զինվորական ծառայությունն ավարտել է դեռ փետրվարին, բայց ապրիլյան պատերազմի ժամանակ կրկին վերադարձել է դիրքեր՝ թշնամուց պաշտպանելու իր հայրենի հողը և արդեն 20 օր գտնվում էր դիրքերում։ Սարգիսն ավարտել է Երևանի տնտեսագիտական քոլեջը և ընդունվել Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարան։
Այս հերոսական պատմությունը լսելիս ակամայից հիշեցի տարիներ առաջ ամեն հայի շուրթերից հնչող «Վատ ընկերոջ համար անգամ կյանքը կտա ղարաբաղցին» երգը։ Բայց ընկերը երբեք վատ չի կարող լինել, մանավանդ կյանքի ու մահվան ճակատամարտում։
Վազգենը, Սարգիսը և Սասունը՝ երեքն էլ հերոսական Շուշի քաղաքից են։
ԳԱԼԱ-ի հարցազրույցը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, վերլուծաբան Ստեփան Սաֆարյանի հետ:
-Պարոն Սաֆարյան, չնայած քառօրյա պատերազմից հետո ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությանը, բայց գրեթե ամեն օր խախտվում է հրադադարը, օր օրի աճում է զոհերի թիվը: Կա՞ արդյոք որևէ հեռանկար բանակցային գործընթացով ստիպելու Ադրբեջանին կրակը դադարեցնել:
– Հեռանկարներ կան, բայց սա մի խնդիր է, որի մասին մենք բարձրաձայնել ենք 2004-2005 թվականներից սկսած: Տեսանելիորեն երկու կողմերը ներքաշվել էին սպառազինությունների մրցավազքի մեջ, ձեռք էին բերում հարձակողական սպառազինություններ, և առաջին հերթին Ադրբեջանը: Ես կարծում եմ Հայաստանը ճիշտ խնդիր է դրել, որ բանակցությունները չեն կարող տեղի ունենալ հրադադարի ռեժիմի խախտումների պայմաններում:
Երբ մենք հետևում ենք ադրբեջանական կողմի վարքագծին ՝ադրբեջանական կողմը, չգիտես ինչու, հույս ուներ, որ այս վերջին քառօրյա պատերազմից հետո իր դիրքերն ամրապնդվել են բանակցությունների ժամանակ՝ երկու- երեք դիրքեր են ձեռք բերվել կորուստների գնով: Բայց Հայաստանը ոչ թե կորուստների, այլ դինամիկայի պատճառով հասկանալիորեն մերժում է այս իրավիճակում բանակցությունների շարունակումը, ինչն առաջացրել է Ադրբեջանի մտահոգությունները: Եվ կարծես թե վերջին օրերին Ադրբեջանի նամակներում ոչ միայն հայկական կողմից նախահարձակումներից պաշտպանվելու, ոչ միայն պատժիչ հարվածներ ստանալու, այլ նաև բանակցություններից հրաժարվելու կապակցությամբ, թերևս, շատ տեսանելի են մտահոգությունները: Սա նշանակում է, որ պետք է շարունակել, և Հայաստանը մի քանի լուրջ խնդիր է դրել. դա միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումն է, դա մոնիթորինգային խմբի ստեղծումն է, դա հստակ երաշխիքներն են, որ հրադադարի ռեժիմի խախտումներ չեն լինի, որովհետև անիմաստ է բանակցություններ վարել մի պետության հետ, որը փաստացի չի հարգում իր իսկ ստորագրած պարտավորությունները՝ ոչ միայն եռակողմ հրադադարի համաձայնագրի պարագայում,այլ նաև միջազգային կառույցների առջև ստանձնած: Հետևաբար, այս խնդիրներն Ադրբեջանի քաղաքական կամքի վրա ճնշումներ գործադրելու հնարավորություն են տալիս, մնում է՝ Երևանը հետևողական լինի այս առումով:
-Ապրիլյան պատերազմից հետո ավելի պատրաստված լինելու համար ի՞նչ է ձեռնարկվում նոր սպառազինության ձեռք բերման, զինտեխնիկայի համալրման ուղղությամբ, կամ կատարվո՞ւմ են, թե՞ ոչ:
-Ճիշտն ասած՝ դա մի ոլորտ է, որը միշտ փակ է եղել, այսօր էլ փակ է, բայց նկատելի է, որ հայկական կողմը գիտակցում է դրա անհրաժեշտությունը: Չեմ կարող ասել, թե ինչ քայլեր է անում, միայն կարող եմ ասել այն, որ թերևս այդպիսի նշան կարող եմ համարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից համապատասխան հաշվեհամարի բացումը, որը նաև նախատեսում է համազգային աջակցություն սպառազինության ձեռք բերման առումով: Սա նշանակում է, որ կա նպատակ, թե ինչպես պետք է իրականացնել դա, կարծում եմ՝ ժամանակը ցույց կտա: Նկատելի է, որ Հայաստանն ամենատարբեր ձևերով փորձում է ճնշումներն ուժեղացնել մեր դաշնակից Ռուսաստանի վրա՝ ստանալու 200 միլիոնի դիմաց խոստացված սպառազինությունը, սա ևս մեկ այլ ասպեկտ է: Կան բազմաթիվ նախաձեռնություններ՝ մասնավոր քաղաքացիական, որտեղ տեսանելի է, դրանք նույնպես լծված են բանակի սպառազինության հարցերը լուծելու: Խնդրի լուծումը ես տեսնում եմ ոչ թե Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելով, քանի որ անիմաստ է 21-րդ լուսավոր դարում պարզապես հույսը դնել բացառապես ռազմական քաղաքականության վրա: Պատերազմը շատ թանկ հաճույք է, և բավականաչափ շատ պետություններ չեն ցանկանում երկարատև պատերազմական գործողություններ ունենալ հենց այս նկատառումներով: Իհարկե, չպետք է աչքաթող անել, բայց Ադրբեջանի սպառազինման նկատմամբ միջազգային արգելքներին հասնելը պետք է կարևոր նպատակներ լինեն արտաքին քաղաքականության համար, և դա պետք է արվի արտաքին քաղաքականության միջոցներով: Այսօր Հայաստանը Ռուսաստանի առջև դրել է այդպիսի խնդիր, թերևս վաղ է խոսել դրա բավարարման մասին, բայց Հայաստանը պետք է մտածի և Ադրբեջանի նկատմամբ 907 բանաձևն ակտիվացնելու ուղղությամբ, և միջազգային կառույցներում այս խնդրի շուրջ նորմերի սահմանմանը: Իսկ հիմնական խնդիրը պետք է լինի երկրի հզորացումը, որովհետև հակառակորդն իր հաշվարկներում համարել է, որ Հայաստանը թույլ է, թուլացած է՝ ներսից, դրսից, միջազգային հարաբերությունների համակարգում և այլն, այլապես նման հարձակումներ չէր փորձի: Հետևաբար կանխարգելումներից մեկը Հայաստանի ուժեղացումն է բոլոր առումներով: Այս դեպքում հակառակորդը կգիտակցի, որ իր կարողությունները բավարար չեն հաղթելու համար, բնականաբար նման արկածախնդրություն չի հետապնդի: Եվ վերջապես քաղաքական լուրջ վերանայումներ են պետք արտաքին քաղաքականության մեջ: Ադրբեջանն այս օրերին հաճույքով խոսում է այն մասին, որ Հայաստանի հարաբերությունները վատ է Ղազախստանի հետ, վատ է Բելառուսի հետ, իսկ մենք բացի թվարկվածներից կարծես թե այլ դաշնակիցներ չունենք: Ժամանակն է արդեն, որ Հայաստանը մտածի իրական գործընկերներ ունենալու և իրականությունը միջազգային երկրներում պարզեցնելու մասին:
-Այսօր սահմանին իրադրությունը մնում է լարված, ի՞նչ եք կարծում, այսօր պաշտպանության բանակը լիարժեք պատրա՞ստ է կատարել իր առջև դրված խնդիրը:
– Ես կարծում եմ, որ պաշտպանության բանակը միշտ պատրաստ է, անկախ իր վրիպումներից և բացթողումներից, պատրաստ է թույլ չտալ, որ հակառակորդը հասնի իր նպատակին: Այսօր ոչ ոք կասկածի տակ չի դնում այն հերոսությունները, ինչ արեցին մեր պաշտպանության բանակի զինվորները: Այստեղ խնդիրն այն է, որ ոչ թե Ադրբեջանը չկարողանա կայծակնային և անսպասելի հարձակումների միջոցով վնասներ պատճառել, այլ որ մենք թանկ չվճարենք մեր պաշտպանության համար:
-Մեր առաջապահ ստորաբաժանումներն արդյո՞ք ճիշտ են անում, որ զսպվածություն են ցուցաբերում և պատասխան գործողությունների են դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
-Արդյո՞ք միշտ է հաջողվում զսպել հակառակորդին: Ես կարծում եմ՝ եթե մենք շատ բաներ վաղուց արած լինեինք, այսօր հակառակորդն ավելի զգուշավոր կլիներ: Վերջին օրերին, երբ, ըստ էության, նրանք արժանացան շատ լուրջ և կորստաբեր պատժիչ գործողությունների, ակնհայտորեն փոխվեց նրանց տրամադրությունը. սկսեցին նամակներ գրել ՄԱԿ-ին, պաշտպանության նախարարությունը սկսեց այլ տոնայնության մեջ մեկնաբանություններ տալ: Դա է այս պահի միակ պատժիչ միջոցը և թերևս այս պահին միակն է, որ զսպում է Ադրբեջանին: Մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունն, ըստ էության, շատ մեծ ազդեցության լծակներ չունի Ադրբեջանին կարգի հրավիրելու առումով, և եթե այլ միջազգային մեխանիզմներ չկան ագրեսորին կարգի հրավիրելու առումով, դրա լուծումը մնում է կանխարգելիչ գործողությունները: Հակառակորդին զսպում են նաև քաղաքական, տնտեսական և այլ լծակներով, այս առումով պետք է մտածել ստրատեգիայի մասին:
-Ի՞նչ կասեք միջազգային գերտերությունների դիրքորոշման մասին:
-Շատ հաճախ մենք նեղվում ենք, զայրանում ենք, բայց Ադրբեջանը շատ անվերահսկելի է դարձել: Մեկ-մեկ ասում ենք, որ անգամ իրենց երկրների հետ կապված կենսունակության շահերի առումով ոչ Միացյալ Նահանգները, ոչ եվրոպական երկրներն ուղղակի չեն կարող ազդել Ադրբեջանի վրա, ոչ միայն Հայաստանին վերաբերող հարցերի և պատերազմի վերաբերյալ, այլև հենց իրենց երկրների շահերի հետապնդման առումով են խոչընդոտների բախվում: Այսինքն, կա լծակների սահմանափակում: Մյուս կողմից կան շահեր, որոնք թույլ չեն տալիս մինչև վերջ պատժել Ադրբեջանին նրան չկորցնելու համար: Այս կտրվածքով սկսած Ռուսաստանից, վերջացրած Միացյալ Նահանգներով ու եվրոպական երկրներով, լուրջ տեղ են թողնում Ադրբեջանի անվերահսկելի վարքագծի համար: Բայց այսպես շարունակվել չի կարող: Ալիևն արդեն կարող է վտանգել բոլորի շահերը:
Սկզբնաղբյուրը՝ galatv.am
Հետախուզա-դիվերսիոն առաջին խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը, ինչպես հայտնի է, հատուկ պարապմունքներ է սկսել՝ նպատակ ունենալով բարձրացնել քաղաքացիների մարտունակությունը:
Արագացված մարտական դասընթացներ մինչեւ մայիսի 6ը կանցկացվեն նաեւ Գյումրիում: Այսօր, երբ Վովա Վարդանովի գլխավորած խումբը վարժանքներ էր անցկացնում Գյումրու Բուլվարայինից Վարդբաղ թաղամաս տանող խոտածածկ հատվածում, որն այնքան էլ հեռու չէ ռուսաստանյան զորամասից, վարժանքների մասնակիցները տարածքում հայտնաբերել են հակատանկային ականներ:
Տեղում մեզ Վովա Վարդանովը ներկայացրեց, թե ոչ բոլոր ականներն են հանել համապատասխան վայրից, դա համարում են մասնագետների գործը, ովքեր էլ պարզելու են նաեւ` դրանք ուսումնական, թե՞ մարտական ականներ են:
«Ականների վտանգավորությունն ինձ թվում է անիմաստ է անգամ նկարագրելը՝ հաշվի առնելով, որ սրանք հակատանկային ականներ են մոտ 5 կգ պայթուցիկ նյութը մեջը: Հիմա մենք 3 հատ հանել ենք, 4-րդը պայթուցիչ էր , որը ձգվում է ականի վրա ու դառնում է մարտական զենք, ու կարող է մի հատ 50 տոննանոց տանկ ոչնչացնել: Շատ վտանգավոր բան է, էն ինչ մենք տեսնում ենք, ուղղակի հանցավոր է»:
Ձորակի հարակից տարածքում եւս նմանատիպ ականներ են հայտնաբերել դասընթացների մասնակիցները: Վովա Վարդանովը նշում է, եթե ուժի գործադրում իրականացվի, ապա շատ հավանական է, որ ականները պայթեն, ու հիշեցնում է Վարհրամաբերդ գյուղում երկու տարի առաջ տեղի ունեցածը, երբ համայնքի երկու անչափահաս երեխաներն ականի պայթյունից մահացան: Այդ ժամանակ, հիշեցնենք, պարզվեց, որ Վահրամաբերդի արոտավայրերում հաճախակի զորավարժանքներ են իրականացնում Գյումրիում տեղակայված ռուսաստանյան զորքերը: Ու քանի որ այս տարածքն էլ զորամասից ոչ հեռու է, ապա մասնագետների կարծիքով, հավանաբար, սա էլ նրանց անփութության ու անզգուշության հետեւանք է:
«Մենք, երբ վարժանքներ էինք անցկացնում, երկու կին փոքր երեխաների հետ սինձ էին հավաքում, շատ հանգիստ իրենց հետ կարար մի բան պատահեր, ճիշտ է հիմա հատուկ մասնագետները կասեն, սրա վրա պետք է հատուկ դետոնատոր դրվի, բայց ես նոր նաեւ դետոնատորը ցույց տվեցի, վրան էր, ու ցանկացած երեխա կարող է գա ու վնասի իրեն, կարող է դրա վրա համապատասխան ճնշում, ուժ գործադրվի ու շատ սարսափելի հետեւանքներ ունենա: Հիմնականում զորախաղերի ժամանակ վառելիք, պայթուցիկ դուրս է գրվում, երեւի վառելիքը կերել են, դա իմ ենթադրությունն է ու պայթուցիկը թափել են իրենց պարսպից դուրս: Եթե անգամ մտածում են, որ սա աղբանոց է, բայց աղբանոցի մեջ ական չեն գցում, ոնց կարելի է նման վերաբերմունք ունենալ. լավ, հասկացանք, որ մի քիչ փնթի ժողովուրդ են, բայց սա ցելոֆան չի, 50 տոննանոց տանկը օդ է հանում»,-նշեց Վովա Վարդանովը:
Համապատասխան ահազանգից հետո դեպքի վայր եկան մարզային փրկարարական վարչության աշխատակիցները, այնուհետ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները, ովքեր սկսեցին դեպքի վայրի զննություն իրականացնել, նաեւ ժապավենապատեցին այն հատվածները, որոնք վտանգավոր են համարվում, եւ տարածք հրավիրեցին սակրավորների:
Արտյոմ Տոնոյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.
Այսօր ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը ներկայացրել է Ադրբեջանական Հանրապետության մի շարք պաշտոնյաների անուններ, որոնք ունեն հայկական արմատներ կամ հայ կին, և ըստ լրատվամիջոցի` վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար:
Ցուցակը գլխավորում է երկրի վարչապետ Արթուր Ռասիզադեն: Ներկայացվում է, որ հայ է ոչ միայն վերջինիս մայրը, այլ հայ են նաև նրա կինը և հարսը: Հոդվածում նշվում է, որ այս պաշտոնյան ասել է, որ իր համար ամենաատելի լեզուն ադրբեջաներենն է: Ըստ հոդվածագրի` եթե երկրի վարչապետը այդչափ «հարգում է» սեփական լեզուն և դրանով հանդերձ այս պահին «զավթված է» Ադրբեջանի միայն 20%-ը, պետք է շնորհակալ լինել աստծուն:
Ցուցակում հայտնված հաջորդ պաշտոնյան ԱՀ վարչապետի` փախստականնների և տեղահանվածների հարցերով օգնական Ալի Հասանովն է, որն անունն ու ազգանունը փոխած հայ է: Նշվում է, որ նա ևս երկրում կատարում է «հայանպաստ» առաքելություն` ամեն տեսակ ճնշումների ենթարկելով փախստականներին և ուտելով նրանց գումարները:
Ըստ հոդվածում բերվող տեղեկությունների` հայ է նաև Ադրբեջանի կապի և տրանսպորտի փոխնախարարի` Ջավիդ Գուրբանովի տատը (մայրական կողմի), և երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում նման բարձր պաշտոնի վստահումը հային վտանգավոր է:
Այսօր հայերի ձեռքում է նաև երկրի էներգետիկայի ոլորտը` ըստ հրապարակված հոդվածի, քանի «Azərenerji» ընկերության նախագահի` Էթիբար Փիրվերդիևի կինը հայ է, և Փիրվերդիևը լուրջ կապեր ունի հայկական կողմի հետ:
«Ո՞ ւր ես գնում, Մանուկ,- հարցնում է Աճառեանը: -Գնում եմ էն աշխարհը: -Էհ, լաւ, էս աշխարհի մեղքերիցդ ու քննադատներիցդ կ’ազատուես, բա էն աշխարհում Մաշտոցը օձիքդ կը բռնի, ո՞նց ես ազատուելու, ի՞նչ պատասխան պիտի տաս նրան…»:
Հայոց լեզուն հազարագանձ, Օշականի վսեմական վարդապետին երկունքէն ծնած այս ոսկեղինիկ լեզուն, երբեմնի կրանիթեայ սիւնը մեր գոյութեան, այսօր խամրած է եւ դատապարտուած ամլութեան, ուծացումի եւ յամրաքայլ կորստեան: Ժողովուրդներու պատմութիւնը ցոյց տուած է որ լեզուի կորուստը պատճառ կը դառնայ նաեւ մշակոյթի կորուստին, այլ խօսքով՝ մարդկային պատմութեան թատերաբեմէն անհետ կորստեան: Լեզուն է որ իր մէջ կ’ամփոփէ եւ կը խտացնէ մշակոյթի մը բոլոր արժէքներն ու գանձերը: Առանց լեզուի՝ մշակոյթ մը կը դատապարտուի անհետ կորստեան եւ կը թաղուի պատմութեան փոշիին տակ: Այս յօդուածին շարժառիթը հայոց լեզուի նահանջն է, եւ մեր մտահոգութիւնը՝ թէ ինչպէ՛ս կրնանք կենդանութիւն տալ մեսրոպաշունչ այս հազարամեայ գանձին: Ցաւալի իրողութիւն է, որ ամէն նորաձեւութեան կուրօրէն երկրպագու մեր ժողովուրդը հայերէնը կը նկատէ երկրորդական լեզու:
Արեւմտեան աշխարհի մեր գաղթականական վիճակը մեզ մղած է հաւատալու որ եթէ չկարենանք տիրապետել մեր ապրած երկիրներու լեզուին՝ չենք կրնար բարօր կեանք մը ապահովել մեր ընտանիքին համար: Այս սխալ հասկացողութիւնը պատճառ դարձած է որ նոր սերունդը տակաւ առ տակաւ հեռանայ իր մայրենի լեզուէն, ինքզինք դատապարտելով մշակութային անկման: Անշուշտ այս դժբախտ կացութեան գլխաւոր պատճառներէն մէկն ալ երկու աշխարհաբարներու գոյութիւնն է, ու այս իրողութեան վրայ կու գայ բարդուիլ Աբեղեան (որ հիմա հաշիւ կու տայ Օշականի հանճարին) խեղագրութիւնը, որուն վերացման մասին ո՛չ մէկ աշխատանք կայ հայրենի պետութեան կողմէ, եւ ո՛չ ալ կամեցողութիւն:
Համայնավարութեան «բարի» պտուղները կը վայելենք տակաւին ի դէմս հայ լեզուի նահանջին, երբ «անկախ» Հայաստան մը ունինք այսօր: Կ’ակնկալէինք, որպէս երկու չարեաց փոքրագոյնը, որ առ նուազն Մայր Աթոռի բոլոր հրատարակութիւնները կատարուէին Մեսրոպեան ուղղագրութեամբ: Բայց աւա՜ղ, մեր յոյսերը ի դերեւ ելած են մինչեւ օրս: Արեւելահայերէնը ո՛չ միայն կորսնցուցած է իր երբեմնի փայլքն ու հմայքը -(արթնցի՛ր Խաչատուր Աբովեան) — այլ դարձած է «սովետերէն», իր բոլոր այլանդակութիւններով, նամանաւանդ օտարամուտ բառերու կուտակումով եւ փոխ առնուած շարահիւսութիւններով, որոնք կը մռայլեն, կ’արատաւորեն, կը խորթացնեն եւ կը որբացնեն մեր հազարամեայ մայրենի ոսկեղինիկ լեզուն: Ի՞նչ պատասխան պիտի տանք երբ հանդիպինք Օշականի հանճարին… Երկրորդ գլխաւոր պատճառներէն մէկն ալ մեր ներազգային պայքարներն են, որոնք ջլատած են մեր ոյժերը եւ տակաւին անյոյս ենք, որովհետեւ հորիզոնին վրայ չենք տեսներ ազգային միասնականութեան աշխատանքի լուրջ նշոյլներ, եւ այս աններելի ողբերգական վիճակին պատասխանատուները բոլորս ենք անխտիր, մեր անհանդուրժողութեամբ եւ մերժողական հոգեբանութեամբ: Միասնականութեան թերացումին գլխաւոր պատճառներէն պէտք է նկատել Հայց. Եկեղեցւոյ ներքին պայքարները, որոնք դժբախտաբար կը շարունակուին մինչեւ այսօր: Նոյնքան եւ առաւել եւս մտահոգիչ եւ ազգակործան են մեր քաղաքական, միջակուսակցական պայքարները, որոնք մինչեւ իսկ եղբայրասպանութեան յանգեցան շատ մօտիկ ացեալին՝ Միջին Արեւելքի հայկական գաղութներէն ներս:
Կը խօսինք այս բոլորի մասին՝ յաճախ առանց լուծումներ առաջարկելու, որովհետեւ չենք կամենար զոհել մեր անհատական, կուսակցական եւ միութենական շահերը ի շահ հաւաքականին: Այս երեւոյթը իր տխուր անդրադարձը ունեցած է նաեւ մեր սփիւռքեան հաւաքական կեանքէն, նամանաւանդ հայկական վարժարաններէն ներս, որոնք այս ոչ բաղձալի պայմաններուն տակ չեն կրնար ներշնչել, արժեւորել մշակոյթով մէկութիւն ստեղծելու կարեւորութիւնը: Բոլորս ալ գիտենք որ այս փտախտը համատարած է, չի պատկանիր միայն այս կամ այն կողմին: Հայ վարժարանները՝ ազգային մեր մշակոյթը իր հարազատութեամբ ուսուցանելու եւ պահելու փոխարէն վերածուած են կուսակցական քարոզչական միջոցներու: Մեր վարժարաններէն ներս չկայ մշակուած ռազմավարութիւն՝ նոր սերունդը զինելու եւ մշակոյթի պահպանութեան սրբազան ջահը անոր աւանդելու առումով: Այս խառնաշփոթ վիճակին մէջ ինչպէ՞ս ակնկալել որ հայոց լեզուն անաղարտ պահպանուի, երբ մեր բոլոր «ղեկավարութիւնները» ըլլանք անոնք քաղաքական, եկեղեցական կամ մշակութային հաստատութիւններ, իրենց անհատական եւ հաւաքական հաշիւներէն եւ շահերէն ելլելով տակաւին պայքար կը մղեն իրարու դէմ՝ «յանուն հայ ժողովուրդի» բարւոք կեցութեան: Այնքան ատեն որ մեր ոյժերը չենք համախմբեր, հայոց լեզուն ալ միշտ նահանջի մէջ պիտի ըլլայ եւ մեր բոլոր վերականգնումի յոյսերն ալ ապարդիւն պիտի մնան: Չի՛ բաւեր թութակի պէս կրկնել որ լեզուն ազգապահպանման մեծագոյն կռուանն է, միջնաբերդը մեր գոյութեան: Անհրաժեշտ է ունենալ տեսիլք ունեցող ղեկավար անհատներ որոնք իրենց անձին օրինակով (ինչպէս Ֆրանչիսկոս Պապը) ռահվիրաները դառնան այս նոր մշակութային յեղափոխութեան, որուն կարիքը կը զգացուի հայրենիքէն սկսած մինչեւ արտերկիր, հոն ուր հայու շունչ կայ, եւ սիրտ՝ որ հայութեամբ կը տրոփէ: Ցաւալին հո՛ն է որ Հայաստան եւ սփիւռքներ կը ղեկավարուին նոյն խմբակներուն կողմէ, որոնք կը հետապնդեն միայն իրենց շահերը եւ յաջողած են լռեցնել բոլոր անոնք՝ որոնք կը բողոքեն:
Հայաստանի մէջ, ինչպէս խորհրդային տարիներուն՝ նոյնպէս եւ այսօր, պաշտօններ կը տրուին, նամանաւանդ եկամտաբեր պաշտօններ, «ղեկավարութեան» ընտանիքի անդամներուն եւ անմիջական հարազատներուն: Նոյնն է պարագան սփիւռքի մէջ, ուր պետական բարերար, շինիչ ու հոգատար հսկողութեան մը բացակայութիւնը կրկնակի առիթ է որ «հաւատարիմներ» պաշտօնի հրաւիրուին եւ բացորոշ կերպով կեղեքեն ու կողոպտեն մեր ազգային հաստատութիւններն ու կառոյցները, եկեղեցիէն սկսելով մինչեւ ազգային վարժարաններ ու մշակութային կազմակերպութիւններ: Այլ խօսքով՝ աւատապետական դրութիւնը կը շարունակուի «հայրենասիրութեան» եւ «եկեղեցասիրութեան» կեղծ պիտակին տակ: Հանրային բարոյականութիւնը ծալած եւ մէկ կողմ դրած են թէ՛ Հայաստանի ղեկավարները եւ թէ՛ սփիւռքի աւատապետները, որոնք բացէ ի բաց առանց քրտինքի տիրացած են հարստութիւններու, նամանաւանդ հայրենիքէն ներս, եւ տակաւին կը շարունակեն շահագործել մեր ժողովուրդի հայրենասիրական ազնիւ զգացումները: Հաշուետուութեան եւ թափանցիկ գործունէութեան բացակայութիւնը այսօրուան տխուր վիճակին հասցուցած է մեզի, եւ ուրեմն ինչպէ՞ս կարելի է այս խառնաշփոթութեան մէջ վերականգնել հայոց լեզուն, եւ զայն փոխանցել որպէս ժառանգութիւն գալիք սերունդներուն: Ժամանակը հասած է որ ազգովին զարթօնք մը ապրինք, ոտքի ելլենք մեր ամբողջ իմացական կարողութեամբ, եթէ կ’ուզենք պահպանել մեր հազարամեայ գանձը՝ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ:
ՈՍԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ
Հիսուսը հետևյալ առակը պատմեց.
-Մի մարդ կար, որ մեծ ընթրիք սարքեց և հրավիրեց շատերին։ Ընթրիքի ժամին նա իր ծառային ուղարկեց, որպեսզի հրավիրվածներին ասի. «Եկե՛ք, արդեն ամեն ինչ պատրաստ է»։ Հրավիրվածներն սկսեցին մեկ-մեկ հրաժարվել։ Առաջինն ասաց. «Մի արտ գնեցի, պիտի գնամ տեսնեմ, հետևաբար խնդրում եմ, որ ներողամիտ լինի»։ Մյուսն ասաց. «Հինգ զույգ եզ գնեցի, պետք է գնամ դրանք փորձելու, հետևաբար խնդրում եմ, որ ներողամիտ լինի»։ Մեկ ուրիշն ասաց. «Դեռ նոր եմ ամուսնացել, հետևաբար չեմ կարող գալ»։ Ծառան վերադարձավ և իր տիրոջը պատմեց նրանց ասածները։ Այն ժամանակ տանտերը վրդովված ասաց ծառային. «Իսկույն գնա՛ քաղաք և հրապարակների վրա ու փողոցներում որքան աղքատ, խեղանդամ, կաղ և կույր մարդ տեսնես, բոլորին էլ այստե՛ղ բեր»։ Քիչ հետո ծառան վերադառնալով իր տիրոջն ասաց. «Տե՛ր, քո հրամանը կատարեցի, բայց տակավին տեղ կա»։ Տերը ծառային հրամայեց. «Գնա՛ քաղաքից դուրս և ճանապարհների վրա և դաշտերում ում որ գտնես, ստիպի՛ր, որ գա այստեղ, որպեսզի տունս լցվի։ Ասում եմ ձեզ, որ առաջին հրավիրվածներից ոչ մեկն իմ ընթրիքից չի ճաշակի»։
(Ղուկասի ավետարան 14:16-24)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Արմավիրից Արցախ մեկնեց մեծածավալ կամավորական ջոկատ՝ «Սև հովազ» կամավորական ջոկատի նախկին հրամանատար Ռուստամ Գասպարյանի գլխավորությամբ: Կամավորականներին ճանապարհելու էին եկել հարազատները, մարտական ընկերները, որոնք պատրաստվում են մեկնել մյուս հոսքի ժամանակ:
Վերջինս Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ սա հերթական կամավորական խումբն է, որի կազմում նաև համայնքի ղեկավարներ կան, ջոկատը կմեկնի դիրքեր՝ իր ուժով ու փորձությամբ կանգնելու հայ զինվորի կողքին, մասնակցելու մարտական գործողություններին:
Մեկնողներն էլ ասացին, որ գնում են բարձր տրամադրությամբ՝ «մի թիզ հող չզիջելու» սկզբունքով:
Ռուստամ Գասպարյանն էլ ասաց, որ իր ջոկատը հենց հիմա էլ դիրքերում է, ինքը եկել է նոր հերթափոխ տանելու:
«Կատվին ինչքան էլ առյուծի շոր հագցնեն, շանը տեսնելուց փախնելու է: Մարդուն «դուխ» հոգին է տալիս, մեր տղերքը «դուխով» են, գնում են՝ հաղթանակով հետ գան»,- նշեց ջոկատի ղեկավարը:
https://www.youtube.com/watch?v=S00mz7AQw0Y
Անահիտ Մկրտչյանն արդեն 22-րդ օրն է` «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքից չի հեռանում. նրա որդուն՝ 18-ամյա Ռուբենին, ապրիլի 7-ին այստեղ են տեղափոխել Թալիշի դիրքերից:
Անահիտն իր որդուն ծառայության ճանապարհելիս հանգիստ էր. գիտեր, որ ծնողների միակ զավակին առաջնագիծ չեն տանում, իր որդու վրա էլ վստահ էր. Ռուբեն այնպիսի տղա է, որ դժվար թե խնդիրներ ունենար ծառայակիցների կամ հրամանատարների հետ:
Ռուբենին, սակայն, որոշ ժամանակ անց դիրքեր էին տարել, մայրը դիմել է Պաշտպանության նախարարություն, ու որդուն առաջնագծից իջեցրել են: Դրանից հետո նրան եւս երկու անգամ դիրքեր էին բարձրացրել, վերջին անգամ՝ ապրիլյան իրադարձությունների ժամանակ: Ապրիլի 5-ին Ռուբենը զանգահարել էր մորը, ուրախությամբ հայտնել կրակի դադարեցման պայմանավորվածության լուրը: Դրանից երկու օր անց հակառակորդի կողմից պայմանավորվածությունը խախտելու հետեւանքով Ռուբենը ծանր վիրավորվել էր, նրան տեղափոխել էին Երեւան, վիրահատել:
Երկու օր առաջ անջատել են Ռուբենին միացված արհեստական շնչառության ապարատը, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ ծանր: Նա ստացել է պարանոցային 4-րդ ողի կոտրվածք՝ ողնուղեղի վնասվածքով, ինչի հետեւանքով ձեռքերն ու ոտքերը անզգայացել են, գրեթե չի կարողանում խոսել:
Ինչ է սպասվում Ռուբենին, մայրը չգիտի: Բժիշկները միայն հորդորում են սպասել: Բայց մայրն այլեւս չի ուզում սպասել. Ռուբենին կյանքին սպառնացող ճգնաժամը չի անցել, ու նա հասկանում է, որ Հայաստանում որդու բուժումը հնարավոր չէ: Պաշտպանության նախարարությունը, սակայն, կարծես թե չի շտապում դրսում զինծառայողի բուժումը կազմակերպել:
Անահիտը ապրիլի 18-ին բաց նամակով դիմել էր Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ խնդրելով «լինել իր միակի կողքին»: Որեւէ արձագանք իր նամակին չի ստացել, փոխարենը օրերս Անահիտին այցելած պետական մարմնի ներկայացուցիչները առաջարկել են փոխել նրանց տան պատուհանները եւ վերանորոգել առաստաղը: Անահիտը, չնայած սոցիալական ծանր պայմաններին, հրաժարվել է. նման օգնության առաջարկն այս պահին, երբ որդու կյանքը վտանգված է, նույնիսկ վիրավորական է: Մայրը վիրավորված է նաեւ նրանից, որ այս օրերին Պաշտպանության նախարարության որեւէ բարձրաստիճան պաշտոնյա որդուն չի այցելել, նրանով չի հետաքրքրվել:
Անահիտի կողքին հարազատներից բացի այժմ միայն հասարակ քաղաքացիներն են, որոնք ամեն օր այցելում են հիվանդանոց, սնունդ տանում վիրավորների հարազատներին ու մխիթարում: Ամենից լավ կնոջ վիճակը հասկանում են նույն հիվանդանոցում բուժվող մյուս զինծառայողների մայրերը: Այս օրերին նրանք ընտանիք են դարձել՝ մեկը մյուսին ուժ տալով, մեկը մյուսի զավակի համար աղոթելով:
Մեքսիկայում 18 տարեկան աղջիկը հարբած խախտել է երթևեկության կանոնները, ապա փորձել կաշառել և «հմայել» ոստիկանին, որպեսզի խուսափի պատասխանատվությունից, գրում է mirror.co.uk: Պարբերականի փոխանցմամբ, Լորենա Ագուիերին ոստիկանին առաջարկել է 6 դոլար կաշառք իրեն բաց թողնելու համար, իսկ հետո փորձել է «գայթակղել», սակայն դա նրան չի հաջողվել: Ոստիկանները վերջինիս տեղափոխել են ոստիկանական մեքենա, իսկ հետո ոստիկանական բաժանմունք:
https://www.youtube.com/watch?v=t4OkbKDk5CE
Tsayg.am. Հայկավանում բրուցելոզով վարակված կովերին հարկադիր սպանդի են ենթարկում: Հիվանդության տարածման աղբյուրը գյուղացիներին անհայտ է, վարկածները շատ են: 13 խոշոր եղջերավորից մի քանիսին արդեն մորթել են, մյուսներին պատրաստվում են մորթել: Անասնաբույժի խոսքով, հիվանդ կենդանիների միսը վաճառվում է Գյումրու շուկայում, համայնքապետն էլ պնդում է, որ երշիկի արտադրամաս է տարվում: