23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի վերջին հայտարարությունը հայկական միջուկային զենքի մասին, ինչպես նաև Արկադի Տեր Թադևոսյանի խոսքերը իրական խուճապ են առաջացրել Ադրբեջանում, անգամ լուրջ բանավեճեր են ծավալվում տեղեկատվական տարբեր հարթակներում` արդյոք ունակ է Հայաստանն իր գիտական ու արդյունաբերական ներուժով միջուկային զենք ստեղծել, թեր ու դեմ կարծիքներով հանդերձ ադրբեջանցիները համաձայնվում են մի բանում որ, հայերը հնարավոր է ունեն այսպես ասած «կեղտոտ ռումբ»:
Ինչ է իրականում կեղտոտ ռումբը, «դա նույնպիսի մասսայական ոչնչացման զենք է, որում օգտագործվում են ռադիոակտիվ, ճառագայթող նյութեր, զենքը արտադրվում է ռադիոակտիվ նյութերի բազայի վրա» գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այստեղից արդեն սկսվում են շահարկումները ընդուպ մինչև Մեծամորի ատոմակայանի փակման հարցը: Որպես ապացույցներ բերվում են տարբեր տարիների քրեական վիճակագրությունը (հիմնականում Վրաստանի), Հայաստանի քաղաքացիների ձերբակալությունների մասին, որոնք իբր փորձել են հարևան երկրի տարածքով Հայաստան ներկրել ռադիոակտիվ նյութեր:
Ավելին` հոդվածագրերն ու վերլուծաբանները կոչ են անում Մամեդյարովի կառույցին դիմումներ հղել ՄԱԳԱՏԵ, ՄԱԿ, ԵԱՀԿ և այլ միջազգային կառույցներ՝ տեղեկացնելու, որ Հայաստանը մշակում է կամ արդեն ստեղծել է միջուկային զենք, կամ որ նվազագույնը ունի «կեղտոտ ռումբ»: Որպես ապացույց առաջարկում են ներկայացնել հայաստանյան քաղաքական էլիտայի որոշ ներկայացուցիչների վերջին հայտարարությունները:
Չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, բայցևայնպես, առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր:
ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների: Այս պահի դրությամբ հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածության խախտումներ գրեթե չկան: Իրադրությունն ամբողջությամբ գտնվում է ՊԲ առաջապահ ստորաբաժանումների աչալուրջ վերահսկողության տակ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը (Մառոզ), ով ապրիլյան 4-օրյա պատերազմի ժամանակ եղել է Ղարաբաղում և պատերազմի ամենաթեժ կետերում, Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում մի շարք մանրամասներ է ներկայացրել պատերազմի, հայ զինվորների մարտական ոգու մասին:
Նրա խոսքով՝ իր այցը ՊԲ ոչ հերթական շրջայց էր, այլ կապված էր քառօրյա պատերազմի հետ, որի ժամանակ կարողացել է հայտնվել ինչպես ինքն է նշում իր զինվոր բալեքի կողքին:
«Ես հպարտանում ու հպարտություն եմ ապրում, որ 18 տարեկան զինվորի մարտական ոգին մշտապես տեղն է: Իրականում, եթե հայտարարվել ու հայտարարվում է զինադադար, ապա մենք երբեք էլ այն չենք ունեցել, քանի որ թշնամին մշտապես խախտել է պայմանավորվածությունը: Եթե մինչև այս քառօրյա պատերազմը մենք ունենում էինք մի քանի զոհ՝ ամսվա կտրվածքով, ապա այս ժամանակ իրավիճակը կտրուկ փոխվեց: Շատ մայրեր կորցրեցին իրենց բալեքին: Պատվով մահը՝ անպատիվ ապրելուց վեր է, քանի որ մենք մեր հայրենիքն ենք պաշտպանում, մենք մեր մայրերին, մեր քույրերին ենք պաշտպանում: Եվ ահա իրական պատկերը: Այդ օրերին, երբ 18 տարեկան զինվորին օգնության հասան ազատամարտիկներն ու կամավորները, նրանց խնդրում էին չմիջամտել` ասելով, որ նրանք արդեն իրենց պարտքը կատարել են, հիմա հերթն իրենցն է:
Դրա վառ ապացույցն էր օրինակ՝ Մարատը, ով 5 տանկ խփեց, գնդապետ Մելքումյան Արարատը, ով տարբեր փորձություններով է անցել, մյուսները ևս՝ Նորայրը, Մարտինը, Հարութը և մյուս տղաները, ովքեր մինչև այսօր ծառայության մեջ են գտնվում և անցել են այդ ամենի միջով՝ հերոսներ են՝ բոլորը: Շարքային զինծառայողներն առհասարակ առաջին հերոսներն են, որովհետև կրակի տակ մնալը, կրակի միջով անցնելը մի աննկարագրելի բան է: Մենք, իրականում, չենք պատկերացնում, թե այդ զենքերը, որոնք կիրառել են մեր տղերքի դեմ, ինչեր են: Ու այդ ամենից հետո 18 տարեկան տղան չի լքում իր պոստը, խուճապի չի մատնվում, այլ հակառակը՝ շարունակում է կռվել՝ պաշտպանելով իր հայրենիքը: Տղաներն իրենց պոստի մեջ իրենց ու թշնամիներին պայթեցրեցին, բայց չհանձնվեցին»:
Տիկին Մարգարիտայի խոսքով, երբ ինքը պոստերից իջել է, գնացել հոսպիտալ՝ վիրավոր զինվորներին այցի՝ ունեցել է աննկարագրելի զգացողություններ:
«Ես բառեր չեմ գտնում, նկարագրելու այդ պահը, երբ վիրավոր զինվորն ինձ խնդրեց, որ կռանամ ու ինքն ինձ համբուրի: Երբ անգամ ոտքը կորցրած տղային հարցնում ես՝ ո՞նց ես, նա պատասխանում է. «Ես այս վիճակում էլ՝ պիտի շարունակեմ ծառայությունս»: Ոգու ցածրացում չկա, այլ հակառակը՝ մենք ունենք ոգու բարձրացում: Տա Աստված, որ չկրկնվի այս պատերազմը: Ինձ համար, ամենամեծ վախն այն է, որ մայրերը բալա կկանչեն:
Դրանից դաժան բան չկա: Ճիշտ է՝ կապրեն մայրերը, բայց դա մահվան հավասար ապրել է: Մայրը երբեք չի հաշտվում իր երեխայի կորստի հետ: Նրանց հնարավոր չէ մխիթարել: Ես դա ասում եմ իմ սեփական փորձից: Երբ ես դիքերում էի, ես ժպտում էի ու այնպես անում, որ տղաները զգային ջերմություն ու ես ինքս էլ զգում էի, որ թիկունքս բաց չէ»,-նշեց տիկին Մարգարիտան և թշնամուն սթափվելու կոչեր արեց,-«Ես ադրբեջանցի մայրերին կոչ եմ անում՝ ուշքի՛ եկեք, մենք մեր հայրենիքն ենք պաշտպանում, մեր սրբավայրն ենք պաշտպանում, իսկ դուք՝ ձեր բալեքին եք կորցնում: Մենք մեր բալեքին կորցնում ենք, բայց գոնե գիտենք, թե ինչի համար, իսկ արդյո՞ք դուք գիտեք, թե ինչի համար եք կորցնում: Միշտ հարձակողական դիրք գրավելով` ինչի՞ եք ուզում հասնել: Գիտենք՝ ձեր ղեկավարության համար զինվորներն արժեք չունեն, իսկ մեզ համար՝ ամեն մի զինվորի մազը մեր կյանքն ու արևն է»:
Թղթակցի այն հարցին, թե ինչու է ադրբեջանական կողմը և մասնավորապես մամուլը հայերին, ովքեր քաղաքացիական հագուստով այցելում են դիրքեր, որակում որպես դիպուկահարներ, (նշենք, որ նրան ևս որակել էին որպես դիպուկահար) տիկին Մարգարիտան նշեց, որ նման գրառումներին երբեք ուշադրություն չի դարձնում, բայց ադրբեջանցիները թող այդպիսով գիտակցեն, որ մեր որդիների կիսատ թողածի համար կարող ենք դիպուկահար էլ դառնալ:
«Երբեք արյան գնով ձեռք բերածը մենք հետ տալու իրավունք չունենք: Մեկ թիզ հող չենք զիջի, պետք լինի՝ դիպուկահար էլ կդառնանք: Ես ինքս պատրաստ եմ՝ զենք վերցնել և խրամատում կռվել: Այդ նկարները պատահական չեն: Մենք այդպիսով ցույց ենք տալիս և ապացուցում, որ զոհվածի մայրերն ու այրիները պատրաստ են կանգնել զինվորի կողքին ու կռվել հանուն հայրենիքի»,-իր խոսքը եզրափակեց Մարգարիտա Խաչատրյանը:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ մայիսի 3-ին Ադրբեջան կժամանի, թուրքական ժանդարմերիայի ընդանուր հրամանատարության պետ, բանակի գեներալ Ղալիբ Մենդին:
Բարձրաստիճան այս զինվորականը հատկապես հայտնի է քրդական շրջաններում ծավալվող ապստամբական շարժման ճնշման` իր դաժան ու անմարդկային մեթեդներով: Հիշեցնենք որ թուրքիայի ոստիկանական հատուկ ստորաբաժանումները, որոնք վարժեցված են հակաահաբեկչական գործողություններ անցկացնելու մեջ, աչքի են ընկնում ոչ այնքան պրոֆեսիոնալիզմով, որքան խաղաղ բնակչության նկատմամբ դաժան հաշվեհարդարներով:
Պատահական չէ, որ ՔԲԿ զինյալների գործողությունների նշանակետում ավելի հաճախ հայտնվում են թուրքական ժանդարմերիայի հատուկ ստորաբաժանումները:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, թուրքական ժանդարմերիայի ընդանուր հրամանատարության պետը Բաքվում հանդիպումներ կունենա ադրբեջանական գեներալիտետի հետ, հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկու երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն առաջարկում է զորակոչվողների սերմնաբջիջների բանկ պահել`նրանց ժառանգների շարունակականությունն ապահովելու համար, ինչի համար առաջարկում է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացում կատարել:
Օրենսդրական առաջարկը ձևակերպված է այսպես.
«Պետությունը երաշխավորում է 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սեռաբջիջների պահպանությունը՝ այդ նպատակով ստեղծված համապատասխան սեռաբջիջների պահպանության բանկում:»: Նախագծի «հիմնավորում» բաժնում նշվում է նման օրենսդական նախաձեռնության անհրաժեշտությունը:
«Հաշվի առնելով, որ զինվորական ծառայությունը լի է բազում անկանխատեսելի վտանգներով եւ ռիսկերով, ապա՝ զորակոչիկների հետագա վերարտադրողականությունն ու նրանց՝ սերունդների շարունակականությունն ապահովելու նպատակով, սեռաբջիջների պահպանության բանկի ստեղծումը կունենա կարեւոր եւ էական նշանակություն»: Նախագիծը ներբեռնված է «Նստաշրջանի օրակարգում դեռսև չընդգրկված նախաձեռնություններ» բաժնում:
Ռուսներն էսպերիմենտ են անցկացնել, պարզելու համար , թե ինչ արձագանք կտան քաղաքացիները` Մոսկվայի փողոցներում տեսնելով թուրքական դրոշ:
Երեկ գրել էինք 20-ամյա Սարգիս Գասպարյանի հերոսական քայլի մասին: Քիչ առաջ նրա քույրը Իրավաբան.net-ին հայտնեց, որ եղբայրը մահացել է:
Նա մեզ է փոխանցել իր բաց նամակը՝ պաշտպանության նախարարին. «Մեծարգո նախարար, Ձեզ է դիմում Թալիշում ծանր վիրավորում ստացած, 20-ամյա վաղամեռիկ Սարգիս Արթուրի Գասպարյանի քույրը՝ Ինգա Շիբիլիա Գասպարյանը: Չգիտեմ սա դիմում է, թե խնդրանք, կամ միգուցե ուղղակի զրույց իմ անմեղ, քաջ ու առյուծասիրտ, իմ ընկերասեր, ընկերոջ համար կյանքը տված եղբորս մասին: Կարծում եմ անիմաստ է նշել, թե ինչ ցավ, տառապանք ու վիշտ պատճառեց իմ ընտանիքին, գերդաստանին, բոլոր նրանց, ովքեր իրեն ճանաչում էին, և ինչու չէ, նաև Ձեզ ու ողջ հայ ազգին , մեծասիրտ եղբորս մահը: Մեծ դժվարությամբ եմ գրում այս նամակը, քանզի ամեն մի տառ գրելիս արցյունքները գլորվում են աչքերիցս: Բայց պե՛տք է գրեմ: Պետք է իմանաք նրա հերոսության մասին: Սարգիսը ավարտել էր ժամկետային ծառայությունը սույն թվականի փետրոարի 5-ին, բայց ապրիլյան պատերազմի ժամանակ կրկին վերադարձել էր դիրքեր՝ թշնամուց պաշտպանելու իր հայրենի հողը և արդեն 20 օր գտնվում էր դիրքերում։ Ցավոք, ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը, երեկոյան ժամին թշնամին նորից կրակ սկսեց: Եղբայրս՝ տեսնելով թե ինչպես իրենից ոչ հեռու ընկերը՝ Վազգեն Հենրիկի Հարությունյանը ընկավ՝ առանց վարանելու նետվեց ընկերոջն օգնության: Ցավոք, Վազգենը մահացու վիրավորում էր ստացել, և փրկելն արդեն անհնար էր: Հենց այդ պահին թշնամու գնդակը վիրավորեց նրան՝ սկզբից վիրավորվեց ոտքի մասում, այնուհետև ՝ որովայնի շրջանում՝ փամփուշտները մի կողմից մտնել, մյուս կողմից դուրս են եկել, ինչի հետևանքով ներքին բոլոր օրգանները, բացի, սրտից վնասվել էին: Ինչպես պատմում է նրան փրկած Սասունը, Սարգիսը չի էլ հասկացել, որ որովայնի մասում վիրավորում է ստացել, նրան թվացել է, թե ոտքի վիրավորումից ու ցավից է թուլության զգացողությունը: Սասունը հարցրել է. «Սաք, ո՞նց ես, վախենու՞մ ես»: Սարգիսը պատասխանել է. «Չէ, լավ եմ, ուղղակի փորիս մասում ինչ-որ տաքություն եմ զգում: Ինձ մի քիչ թույլ եմ զգում» : Բայց Սասունը հասկանում էր ինչու է Սարգիսը փորի մասում տաքություն զգում: Սարգիս Գասպարյանը վիրավորվեց երեկոյան 10:20-ի սահմաններում, իսկ հիվանդանող հասավ 00:40-ին, որտեղ էլ փ րոպե անց բժիշկները շտապ վիրահատեցին: Մարտակերտում նրան վիրահատելուց հետո միայն, երբ վիճակը մի փոքր կայունացավ, նրան տեղափոխեցին Ստեփանակերտի հիվանդանոց։ Սարգիսի վիճակը շարունակում էր մնալ ծանր, բայց համարյա 36 ժամ դիմացավ վերակենդանացման բաժնում, ինչից հետո վիճակը կտրուկ վատացավ: Բժիշկներն էլ չհասկացան ինչումն է խնդիրը, բայց շուտափույթ կերպով տարան վիրահատելու: Ցավոք, այս ամենը ապարդյուն էր:
Սարգիս Գասպարյանը մահացավ մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը: Մեծարգո նախարար, միակ խնդրանքս այն է, որ ներկա լինեք հողին հանձնելու արարողությանը, ու հերոսի շքանշան պարգևվեք, որովհետև նա է մեր իրական հերոսը: Ու ծնողներիս օգնեք աշխատանքի որոնման գործընթացում, քանզի հայրս առողջական խնդիրներ ունի, իսկ մորս աշխատավարձը կազմում է ընհամենը 24.000 դրամ, որով պետք է և՛ ընտանիք պահի, և՛ վարկը փակի: Հուսով եմ խոսքս Ձեզ կհասնի, և Դուք անտարբեր չեք անցնի մեր հերոսի կողքով»:
Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևի գործերը վատ են։ Սեփական ասկյարների ոգին (հուսով եմ միայն «դուխը») բարձրացնելու համար նա կնոջը՝ նախկին կոմսոմոլուհի, բայց գեղեցկուհի Մեհրիբան խանումին առել ու գնացել է առաջին գծում՝ Թերթերի, Բարդայի և Աղդամի շրջաններում գտնվող զորամասեր։ Մեհրիբանն Իլհամի ամենավտանգավոր, բայց արդյունավետ զենքն է։ Որտեղ դժվարությունների է հանդիպում «մոմե» թագուհուն է առաջ մղում։ Հիշեցնեմ, որ կովկասյան սուլթանուհին մի քանի օր առաջ էլ իր ծանրակշիռ խոսքն էր ասել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ՝ կրկնելով ամուսնու անգիր արած նախադասությունը՝ «օկուպացված տարածքների և փախստականների հայրենի վայրեր վերադարձի մասին»։
Ասկյարներին այցելելու և նրանց հաճելի «տառապանքներ» պատճառելուց հետո Մեհրիբանն իր գարշելի ամուսնու հետ գնացել են Թարթար, Ղափանլի և Մահրիզլի՝ տեղացիներին ոգևորելու։ Իլհամ Ալիևի անձնական «ատոմային ռումբը» երևում է շատ լավ կատարում է իր գլխավոր պարտականությունը՝ հասարակության զայրույթը մեղմելու գործում։ Համոզված եմ, որ Իլհամ Ալիևն ավելի վատ վիճակում հայտնվելու դեպքում Մեհրիբանից բացի մեյդան կհանի իր երկու «նռնակներին»՝ Լեյլային և Արզուին, որոնք մայրիկի մոտ մի փոքր պրակտիկա անցնելուց հետո «Սմերչեր» կդառնան։
Ընտանիքի մենիշխանությունը և միլիարդավոր դոլարները պաշտպանելու և պահպանելու համար Իլհամն իր կանանց դիվերսիայի էլ կուղարկի։ Ցավոք, դեռ ոչ մի ադրբեջանական կայք չի հրապարակել Մեհրիբանի և Իլհամի այցի մասին լուսանկարները։ Ֆոտոքննության են ենթարկում, քանի որ նկարների 99% հրապարակման ենթակա չեն՝ ասկյարների հայացքներն այլ տեղ են ուղղված։ Մեհրիբանին հիմա շատերն են «հիշում» Ադրբեջանում, թե՛այսօր նրա հետ հանդիպած ասկյարները, թե՛ ապրիլին սատկած ասկյարների ծնողներն ու հարազատները։ Հայաստանում և Արցախում էլ են նրան հիշում։
Հ.Գ.Հրանտ Բագրատյանի ատոմային ռումբին Իլհամ Ալիևը հակադարձում է Մեհրիբան խանումով։
Մարտական գործողությունների գոտում գտնվող մի շարք կամավորական ջոկատների հրամանատարները երիտասարդներին են դիմել դիրքեր գալու կոչով։
«Մեզ հերթափոխի գալու սպասող տղե´րք, որ միասին անցանք Արցախյան ազատամարտի արահետներով, մեր սերնդի ինքնաբուխ պոռթկումով կազմավորած կամավորական ջոկատների տարեց մարտիկներին փոխարինելու եկող երիտասարդներ,
Հիմա ահեղ ու դավադիր լռություն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երիզող դիրքերում: Մե´ր դիմացից դեռ քառորդ դար առաջ փախչող, իսկ այսօր մեր զինվոր որդիների ու կամավորագիր եղբայրների դեմ անզոր թշնամու դարանակալ գործողություններով բնորոշվող վտանգաշատ անորոշություն է տիրում Արցախի ու Հայաստանի սահմաններում: Այն համընկավ տխրահամբավ «Օղակ» գործողության` Գետաշենի, Մարտունաշենի, Հադրութի ծայրակետային գյուղերի, Գորիսի ու Նոյեմբերյանի շեների վրա հակառակորդի հարձակումների 25-րդ տարելիցին: Բայց հիշենք, որ այդ դժվարին ժամանակների ց ընդամենը մեկ տարի անց` 1992-ի մայիսին Շուշի բերդաքաղաքի դարձակետային գրոհն էինք նախապատրաստում:
Մենք «սմենափոխի» ժամանակը լրանալուն պես ետ դարձողներ չենք, Արցախի դիրքերում ենք տոնելու Շուշիի ու Բեռլինի ազատագրման տարեդարձերը, բայց ապրիլյան հարձակումները ետ մղելուց հետո, հասկանում եք, թե որքան կարևոր և անհրաժեշտ է, որպեսզի թարմ ուժեր լինեն մեր կողքին:
Եկե´ք, այսօր էլ միասին կանգնենք դիրքերում, ու խաղաղությունը վերահաստատելով` դառնանք տուն` սպասելով մե´ր զինվորների հաղթական վերադարձին»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.