23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այս օրերին փորձում է Սերժ Սարգսյանի մոտ Ռիտա Սարգսյանի բարեխոսությամբ հասնել նրան, որ իրեն չպատժեն։ Վերջին շրջանում իշխանությունների մոտ Նաղդալյանից դժգոհություն կա։
Դժգոհությունը սկսվել էր դեռևս ամիսներ առաջ ԵԽԽՎ-ում ադրբեջանամետ բանաձևի ընդունման պատճառով, ինչը այդ կառույցում ՀՀ պատվիրակությունը, հատկապես պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը չէր կարողացել կասեցնել։ Իշխանական շրջանակներում ԱԺ փոխնախագահի նկատմամբ դժգոհությունը սրվեց հատկապես ազատագրված 5 շրջանների վերաբերյալ Ադրբեջանին ուղղված նրա այն հայտարարության պատճառով, թե «մենք ձեր հողերը կամ այն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում»։ Իշխանական մեր աղբյուրների հավաստմամբ, Հերմինե Նաղդալյանը մտերիմ հարաբերություններ ունի Ռիտա Սարգսյանի հետ, նրա գործուն աջակցության միջոցով է նշանակվել ԱԺ փոխնախագահ և հիմա էլ ցանկանում է նրա միջոցով հարթել իր նկատմամբ Սերժ Սարգսյանի դժգոհությունը։
Հայկական ժամանակ
Nyut.am-ը հրապարակել էր իր հարցազրույցը ռուս հայտնի միլիոնատեր Գերման Ստերլիգովի հետ: Ներկայացնում ենք այդ հարցազրույցից մի հատված` հայերի և ռուսների փոխհարաբերությունների մասին:
«…Ռուսաստանում ապրող տարբեր ազգերից ռուսներին ամենահարազատը հայերն են, բայց մեկ անգամ չէ, որռուսները հայերին մատնել են. երբ ռուսներին ղեկավարում էր գերմանացին, չեղյալ են համարվել շատպայմանավորվածություններ, Բոլշևիկյան կուսակցությունն արել է ամեն ինչ, որ թուրքերի կողմից իրականացվածցեղասպանությունը արվի հենց հայերի դեմ, հայկական հողերը բաժանել են Թուրքիայի, Ադրբեջանի և մի փոքր էլՎրաստանի միջև՝ այդ թվում նաև Ղարաբաղը և այդ ամենը արել է Սովետական իշխանությունը՝ ուղղակիհայերին մատնելով»,-նշեց Գ. Ստերլիգովը՝ շեշտելով, որ այս ամենի հետ միասին, զարմանալի է, որ հայերը Սովետական միության վատ կողմերը չեն հիշում: Այնպես որ, Ռուսաստանն իր այլազգի ղեկավարներով, ցարերից մինչև կոմունիստներ, բազմիցս վնասել է հայերին, բայց հայերը զարմանալիորեն մոռանում են դա:
Նա նշեց, որ առիթ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ասելու, որ պատմական արդարությունը վերականգնվի, որ նա հրաժարվի հանցանք պարունակող պայմանավորվածություններից, որոնք արվել են 20-րդ դարում. «Եթե Պուտինը դրանք չեղարկի՝ միջազգային քաղաքականության մեջ կբացի նոր սահման, որովհետև դակլինի շատ արդար և տղամարդկային քայլ: Հաշվի առնելով, որ նա ընդունում է հայերի Ցեղասպանությունը ևհամարվում է հայերի բարեկամը, ես հայերին խորհուրդ եմ տալիս, որ դիմեն նրան այդ խնդրանքով ևվերադառնան Սևրի պայմանագրին»,-եզրափակեց Գ. Ստերլիգովը:
Չնայած 1994 և 1995թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերը անվերապահորեն հարգելու վերաբերյալ եռանախագահների և միջազգային հանրության հորդորներին` Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է Հելսինկիի համալսարանում ունեցած ելույթում: Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.
«Պրոֆեսոր Քիվիեն,
Տիկնայք և պարոնայք,
Շնորհակալ եմ Ալեքսանդերի ինստիտուտին և Հելսինկիի համալսարանին ինձ հյուրընկալելու և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին զարգացումները քննարկելու հնարավորություն ընձեռնելու համար:
Ղարաբաղյան հակամարտության հիմքում միջազգային իրավունքի առանցքային սկզբունքներից մեկի՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումն է: Տասնամյակներ շարունակ այդ իրավունքի իրականացումը խոչընդոտվել է բռնակցման, էթնիկ զտումների, կոտորածների և ռազմական ագրեսիայի պատճառով: Այնուամենայնիվ, պատմությունը բազմիցս ապացուցել է, որ անհնար է անտեսել ինքնորոշման ուղին բռնած ժողովուրդների ընտրությունը:
Չկարողանալով խնդիրը լուծել ռազմական ճանապարհով՝ Ադրբեջանը ստիպված էր 1994թ. մայիսին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ կնքել զինադադարի, 1994թ. հուլիսին՝ զինադադարի վերահաստատման և 1995թ. փետրվարին՝ հրադադարի ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերը: Հաջորդող տարիների ընթացքում բանակցություններն անցկացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին համանախագահներից մեկը Ֆինլանդիան էր (այս գործընթացում ներգրավված են եղել այնպիսի ականավ որ ֆին դիվանագետներ, ինչպես Հեյկի Տալվիտիեն և Ռենե Նիբերգը): Այս ձևաչափով բանակցությունների բազմաթիվ փուլեր են տեղի ունեցել նախագահների, արտաքին գործերի նախարարների մակարդակով, սակայն, արդյունք չի արձանագրվել Ադրբեջանի կողմից համանախագահների առաջարկությունների շարունակական մերժման պատճառով: Բանակցությունների էությունը եղել է մի կողմից խնդրի քաղաքական կարգավորում գտնելու անհրաժեշտությունը, իսկ մյուս կողմից՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի ամրապնդումը:
Այս ապրիլի սկզբից Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական ագրեսիվ գործողություններ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով, որին թիրախ դարձան նաև քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակավայրերը: Եղան հարյուրավոր զոհեր և վիրավորներ:
Հրադադարի փխրուն ռեժիմի ավելի քան 20 տարվա ընթացքում սա դարձավ աննախադեպ ապակայունացում՝ ծանր սպառազինության, տանկերի, հրթիռների, հրետանու, օդուժի կիրառմամբ: Բաքվի կողմից հարձակողական սպառազինության շարունակական ձեռքբերումը, սեփական հասարակությանը ռազմատենչ հռետորաբանությամբ սնուցումը և հայերի դեմ ատելության սերմանումը վաղ թե ուշ չէին կարող նման իրադրության չհանգեցնել: Սա այն է, ինչի մասին վերջին տարիների ընթացքում զգուշացրել ենք մեր միջազգային գործընկերներին:
Բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության մեջ Ադրբեջանը մեղադրում է հայերին, ինչպես նաև միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի: Նման անհիմն մեղադրանքներին կարելի է արձագանքել մի քանի հռետորական հարցադրումներով: Ո՞վ է մերժում ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները որպես բանակցությունների հիմք: Ո՞վ է ընդդիմանում վստահության ամրապնդման միջոցների ներդրմանն ուղղված բոլոր առաջարկություններին՝ սկսած հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելուց մինչև հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը: Ո՞վ է մեղադրում համանախագահ երկրներին, այդ թվում նրանց անվանելով «սադրիչներ» և պիտակավորելով որպես «իսլամաֆոբներ»: Ո՞վ է մշտապես փորձում ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունները տեղափոխել այլ հարթակներ` հակամարտության կարգավորմամբ զբաղվելու միջազգային ման դատ չունեցող և նախկինում որևէ հակամարտություն չկարգավորած կառույցներ: Այդ բոլոր հարցերի պատասխանն է՝ Ադրբեջանը:
Բաքուն ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները բանակցություններում ցանկացած առաջընթաց տապալելու համար` զուգահեռաբար գնելով աննախադեպ քանակության հարձակողական սպառազինություն և այնուհետև հայտարարելով, թե իրավունք ունի ուժ կիրառել, քանի որ բանակցություններում որևէ հեռանկար չի տեսնում: Առավել պարզ ասած, Ադրբեջանը, ձախողվելով բանակցություններում, փորձեց հաջողություն գտնել ռազմական ճանապարհով, ուր ևս ձախողվեց:
Ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումը բազմիցս դատապարտվել է միջազգային հանրության կողմից: Մեր հարևանը էլ ավելի հեռուն է գնացել՝ որդեգրելով զանգվածային ահաբեկման միջոցով իր կամքը պարտադրելու չափազանց վտանգավոր քաղաքականություն:
Քառօրյա պատերազմի ընթացքում մենք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի զինված ուժերի կողմից բացառիկ վայրագության ականատեսը եղանք: Կիրառելով «Գրադ» տեսակի հրթիռային կայանքներ՝ Ադրբեջանը հրետանակոծության է ենթարկել Լեռնային Ղարաբաղի դպրոցները, որի հետևանքով աշակերտներ զոհվեցին և վիրավորվեցին: Լեռնային Ղարաբաղի գյուղերից մեկում երեք տարեց անձինք, ներառյալ՝ 92-ամյա կին, դաժան կտտանքների ենթարկվեցին, անդամահատվեցին՝ կտրվեցին նրանց ականջները, և այնուհետև սպանվեցին: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի գերեվարված երեք զինվորներ ԴԱԻՇ-ին բնորոշ ոճով գլխատվեցին: Դա հոխորտանքով ի ցույց դրվեց Ադրբեջանի քաղաքներում ու գյուղերում, հրապարակվեց սոցիալական ցանցերում: Ավելին, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տեղի ունեցավ հայ զինծառայողների մարմինների վերադարձ, ակնհայտ էր, որ բոլորն անխտիր ենթարկվել են խեղման: Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերի հրետանակոծումը շարունակվում է մինչ օրս:
Դրանք միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներ են: Տարիներ շարունակ պետական մակարդակով քարոզվող հայատյացությունը էլ ավելի է խորանում Ադրբեջանում: Սա որևէ մեկի համար գաղտնիք չէ: Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովը (ՌԱԵՀ) Ադրբեջանի վերաբերյալ իր զեկույցում խոր անհանգստությամբ ահազանգել է «պաշտոնական և լրատվամիջոցների հրապարակումներում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ մշտական բացասակա ն քարոզչության» կապակցությամբ և հորդորել Ադրբեջանի իշխանություններին «համապատասխան կերպով արձագանքել հայերի հանդեպ խտրականության և ատելության քարոզչության բոլոր դրսևորումներին»:
Շարունակաբար ականատես լինելով այս քաղաքականության ողբերգական հետևանքներին՝ մշտապես մեր բոլոր գործընկերների ուշադրությունը հրավիրել ենք այս խնդրի վրա: Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության սերմանումը հանգեցրել է ամենասարսափելի հանցագործությունների, ներառյալ՝ մարդկության դեմ հանցագործությունների: Առավել քան երկու տասնամյակ առաջ Լե ռնային Ղարաբաղում, ինչպես նաև Ադրբեջանի տարբեր շրջաններում բնակվող հայերը արդեն իսկ վերապրել են բռնի տեղահանություն և ջարդեր: Գրեթե մեկ տասնամյակ առաջ Ադրբեջանի զինված ուժերը իրենց ողջ կարողության կիրառմամբ թիրախավորեցին Ադրբեջանի տարածքում մնացած սակավաթիվ հայկական հուշարձաններից մեկը՝ Ջուղայի միջնադարյան գերեզմանատունը: 9-ից 16-րդ դդ. մի քանի հազարի հասնող միջնադարյան խաչքարեր ոչնչացվեցին Ադրբեջանի կառավարության թողտվության պայմաններում, իսկ այդ տարածքը կառավարության կողմից վերածվեց ռազմական օբյեկտի: Այս վանդալիզմի առնչությամբ Հուշարձանների պահպանության 16-րդ միջազգային խորհրդի (ICOMOS) Գլխավոր ասամբլեան հայտարարել է. «այս ժառանգությունը, որը մի ժամանակ իր արժանի տեղն էր զբաղեցնում համաշխարհային գանձերի ժառանգության մեջ, այսօր այլևս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին»: Նախիջևան միջազգային փաստահավաք առաքելություններ ուղարկելու մեր բազմաթիվ կոչերը, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների և երկրների փորձերը մերժվեցին Ադրբեջանի կողմից:
Հարգելի բարեկամներ,
Լայնամասշտաբ ռազմական գործողություն ձեռնարկելուն զուգահեռ Ադրբեջանը նաև մեկ այլ նպատակ է հետապնդում: Փորձ է կատարվում չեղարկել 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը: Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված զինադադարի եռակողմ այդ համաձայնագրերն անժամկետ են: Ավելին, 1994թ. զինադադարի վերահաստատման համաձայնագրով կողմերը պարտավորվել են «պահպանել զինադադարի ռեժիմը մինչև քաղաքական մեծ պայմանագրի կնքումը»: ԵԱՀԿ համապատասխան որոշումներով ու հայտարարություններով բազմիցս աջակցություն է հայտնվել այդ համաձայնագրերին։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն իսկ հայտնել են իրենց դիրքորոշումը Ադրբեջանին՝ կրկին և կրկին ընդգծելով, որ 1994 և 1995թթ. համաձայնագրերը, որոնք, ինչպես և նախկինում, շարունակում են անժամկետ մնալ, հանդիսանում են հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման հիմքը: Համանախագահները կոչ են արել խստորեն հարգել վերոնշյալ համաձայնագրերը և թույլ չտալ դրանց ոտնահարումը:
Ադրբեջանի արկածախնդրությունը մեծ վնաս է հասցրել բանակցություններին և լրջորեն խաթարել է խաղաղ գործընթացը: Այսօր մենք համանախագահների հետ միասին ջանքեր ենք գործադրում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքները հաղթահարելու ուղղությամբ: Առանց հրադադարի ռեժիմի իրական ամրապնդման՝ բանակցային գործընթացը կհանդիսանա սոսկ ադրբեջանական շանտաժի գործիք: Այդ համատեքստում միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահությունը ընդգծել են հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը մշտապես ողջունել են այդ առաջարկները:
Ադրբեջանը ոչ միայն մերժեց դրա իրականացում ը, այլ նաև հրադադարի ամրապնդման միջոցառումները հրապարակայնորեն ամենաբարձր մակարդակով որակեց որպես «տարօրինակ և զավեշտալի առաջարկություն»: Փաստորեն 21-րդ դարում կան առաջնորդներ, որոնց համար մարդկային զոհերը կանխող նախաձեռնությունները կարող են թվալ տարօրինակ և զավեշտալի: Սա մարդկային կյանքի հանդեպ, այդ թվում նաև սեփական քաղաքացիների կյանքի հանդեպ պաշտոնական Ադրբեջանի ղեկավարության իրական վերաբերմունքի վկայությունն է:
Մյուս առաջարկությունը, որի իրականացումը շարունակ խոչընդոտվում է Ադրբեջանի կողմից, ԵԱՀԿ գործող նախագա հի անձնական ներկայացուցչի գրասենյակի և նրա թիմի կարողությունների ընդլայնումն է: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը աջակցում են այս առաջարկությանը, սակայն Բաքուն ոչ միայն չի ցանկանում լսել այդ մասին, այլև անում է ամեն ինչ նվազեցնելու դրա դերակատարությունը` մտադրություն ունենալով արգելափակելու նրանց գործունեությունը, ինչպես եղավ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի պարագայում: Ավելին, Ադրբեջանը սկսել է խոչընդոտել ԵԱՀԿ դիտորդների կողմից շփման գծում դիտորդական առաքելությունների իրականացմանը:
ԼՂ հակամարտության էությունը, որի մասին ես նշեցի ելույ թիս սկզբում, եղել է և մնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ազատ և անվտանգ կերպով իր ապագան տնօրինելու իրավունքը:
Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել անկախ Ադրբեջանի մաս: Այն բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին Ստալինի կողմից: Ավելին, տասնամյակների ընթացքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրել է էթնիկ զտումների քաղաքականություն` սպառնալով ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգությանը, իսկ այնուհետև սանձազերծել բացահայտ ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ՝ միջազգային ահաբեկչական կառույցների հետ կապ ունեցող վարձկանների օգտագործմամ բ:
Չնայած 1994 և 1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերը անվերապահորեն հարգելու վերաբերյալ եռանախագահների և միջազգային հանրության հորդորներին՝ Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները` շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա և զորքեր, էլ ավելի ուժգնացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունը և իրականացնելով սադրիչ քարոզչություն միջազգային հարթակում` փորձելով հայկական կողմին մեղադրել այն ամենում, ինչ հենց ինքն է անում և այդպիսով փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ու նենալ անկանխատեսելի բացասական հետևանքներ ամբողջ տարածաշրջանի համար: Վաղուց ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը հստակ քայլեր ձեռնարկի Ադրբեջանին կարգի հրավիրելու նպատակով:
Ներկա պայմաններում ինքնորոշման իրավունքի իրացումը ոչ թե ԼՂ ժողովրդի սոսկ ձգտումն է, այլ հիմնախնդրի արդարացի լուծման միակ բանալին:
Տիկնայք և պարոնայք,
Ապրիլյան լայնամասշտաբ ռազմական հարձակումը լուրջ հարված էր՝ ուղղված բանակցային գործընթացին և առավել քան 20 տարվա ընթացքում համանախագահների գործադրած ջանքերին: Այժմ հսկայական ջանքեր են անհրաժեշտ՝ բանակցային գործընթացի համար համապատասխան բարենպաստ պայմանների հաստատման նպատակով:
Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն ապացուցել են իրենց հանձնառությունը ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորմանը: Դժբախտաբար, Ադրբեջանը մշտապես ընդդիմանում է դրան: Տարածաշրջանում նոր պատերազմից խուսափելու համա ր միջազգային հանրության ջանքերը պետք է ուղղված լինեն պարտադրելու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:
Շնորհակալություն»:
Ադրբեջանական լրատվամիջոցների աչքից չի վրիպել, որ այսօր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնել է Ստեփանակերտ:
Բաքվում գրում են, որ Տեր-Պետրոսյանը հանդիպելու է Բակո Սահակյանի հետ:
Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը հիշեցնում է, որ քառօրյա պատերազմից անմիջապես հետո գործող նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է իր անհաշտ քաղաքական մրցակից Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, որի պաշտոնանկության գործում նա վերջին դերը չի կատարել:
Այնուհետեւ նշվում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վրա է բեւեռել ղարաբաղյան կլանի, այդ թվում Սերժ Սարգսյանի զայրույթը, երբ հանդես է եկել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իր կառուցողական առաջարկով: Մասնավորապես ընդգծվում է, որ Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանները:
Top-News.am
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախում վերսկսված մարտական գործողություների ընթացքում զոհված զինծառայող Քյարամ Սլոյանիհայրը, որ շաբաթ օրը մեկնել էր Մարտակերտ՝ «էրեխու բարձից հոտ առնելու», իրերը բերելու, նրա զոհվելու վայրը տեսնելու, վերադարձել է այնտեղից:
Մեզ հետ զրույցում Քյալաշ Սլոյանը պատմեց, որ 3 օր է մնացել Մարտակերտում, հասցրել տեսնել զորամասը, որտեղ Քյարամը ծառայել է, վերցնել նրա հագուստը, ուսապարկը, ամանն ու գդալը:
«Գնացի իր զորամաս, շորերը այնտեղ էր, հավաքեցի, բերեցի: Իր ուսապարկը, ամանը, գդալը, ամեն ինչ տվեցին: Հետո «ՈւԱԶ» մակնիշի մեքենայով մեզ (Քյալաշ Սյոյանին, որդիներին, եղբոր որդիներին, եղբորը-խմբ.) տարան դիրքերը, որտեղ մահացել է Քյարամը: Այնտեղ ծաղիկ էին դրել, իր գլխարկն էր դրված, ես էլ նկարվել եմ այդտեղ»,- պատմեց պարոն Սլոյանը: Նա նշեց, որ ցանկանում էր ավելի երկար մնալ դիրքերում, տեղանքն ուսումնասիրել, սակայն թույլ չեն տվել՝ ասելով, որ առաջնագծում լինում են միայն զինծառայողները:
Քյալաշ Սլոյանն ասում է, որ որդու իրերը պատրաստվում է դնել սենյակում՝ Քյալաշի իրերի համար «ստեղծված» փոքրիկ անկյունում: Ցանկության դեպքում նա որոշ իրեր պատրաստ է նվիրել հայրենի Արտաշավան գյուղի (Արագածոտնի մարզ) դպրոցին, որտեղ Քյարամի անունով ռազմագիտության դասարան է անվանակոչվել:
Խոսելով Մարտակերտ այցելությունից հետո իր հոգեվիճակի փոփոխության մասին՝ Սլոյանն ասաց, որ հիմա ավելի հանգիստ է, քանի որ որդու ապրելակերպի, անցկացրած վերջին օրերի, զոհվելու հանգամանքների հետ կապված գրեթե ամեն ինչ իր աչքի առջեւ է.
«Էստեղ շատ բան էին խոսում, թե իբր նռնակով պայթեցրել է, եւ այլն: Գնացի, իր ընկերների, հրամանատարների հետ խոսեցի, պատմեցին՝ ոնց է մահացվել էդ էրեխեն: Ասում էին նռնակ են քաշել, իրենց տրաքացրել. տենց բան չկար: Հենց կռիվը սկսվել է, Օհանյանին (հրամանատար) խփել են, Քյարամը գոռացել է, թե վիրավոր կա: Մի զինվոր է եկել, Օհանյանի մարմինը փորձել են մոտեցնել շտապօգնության մեքենային, էրեխա են, չեն հասկացել, որ մահացած է: Էդ ընթացքում Քյարամը եւս վիրավորվել է, ասել է հետ կգաք, որ ինձ էլ օգնեք: Մինչեւ նրանք հետ են եկել, որ Քյարամին օգնեն, արդեն թուրքերը լցվել են խրամատ: էդ խրամատում էլ զոհվել է: Մի քանի ժամ հետո տղերքը հետ են վերցրել մեր պոստը, նոր կարողացել են դիակը հանել հողի տակից. ականի պայթյունից վրան հող է լցված եղել»,- պատմեց Քլոյանը՝ հուզմունքը հազիվ զսպելով շարունակելով. «Ընկերներին էլ տեսա, շատ լավ բաներ էին ասում Քյարամի մասին, գովում էին, որ լավ, ուշադիր զինվոր է եղել: Մի հրամանատար կար, հարցրի Քյարամի մասին՝ ասեց ինքը հզոր զինվոր էր»:
Ի դեպ, Արցախ այցելությունից առաջ մեզ հետ զրույցում Սլոյանն ասել էր, որ Գանձասարում միջոցառում է լինելու, որին հրավիրված է մասնակցելու: Նա պատրաստվում էր գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոս) հետ գնալ այնտեղ: Այսօր մեր հարցին, թե մասնակցե՞ց այդ միջոցառմանը՝ Սլոյանը պատասխանեց.
«Կոմանդոսենք գնացին, ես Մարտակերտից պետք է միանայի իրենց, բայց արդեն սիրտս չտվեց, միանգամից եկա տուն: Չկարողացա գնալ»:
Հիշեցնենք, որ Քյարամ Սլոյանը այն զինծառայողն էր, ում սպանելուց հետո ադրբեջանցիները նաեւ գլխատել էին, գլուխը գյուղերում պտտել, հպարտացել իրենց արածով: Քյարամին հուղարկավորելուց 7 օր անց միայն Կարմիր խաչի միջնորդությամբ նրա գլուխը վերադարձրին, որի պատճառով էլ զոհված զինծառայողին վերահուղարկավորեցին:
1991 թվականի մայիսի 1-7-ը, ռուսական տանկերի մասնակցությամբ, ազերիներին հաջողվեց իրենց բնօրրանից դուրս հանել «ամենապնդաճակատ» հայերին՝ գետաշենցիներին։
Անցել է ուղիղ 25 տարի: Ապրիլյան այս օրերին գետաշենցիները ծնկաչոք դուրս եկան իրենց հայրենի գյուղից։ «Ժողովուրդն անմեղ նստած` ՕՄՕՆ-ը, 200 տանկը վերցրած, եկավ, սաղ գյուղը պատեց ու ժողովրդին տուս քիցեց, ծնկաչոք գյուղի միջով քացինք մինչև Հաջի շենին տակը, ծնկաչոք՝ ոչխարի նման, թորքերն էլ ասում ին՝ կակ բառան, վերտալյոտնը մեզ ածեցին տարան Ստեփանակերտ»,- Գետաշենի տեղահանության օրերը NewsBook-ի հետ զրույցում հիշեց գյուղի բնակչուհի Էռնա Ավագյանը։
Հակառակորդը քառորդ դար անց էլ նույնն է մնացել՝ վստահեցնում է գետաշենցի Սվետլաննա Պողոսյանը։ Ապրիլյան ռազմական գործողությունները նրան հիշեցնում են Գետաշենի տեղահանությունը։ 76-ամյա կինը լուրերի ոչ մի հաղորդում բաց չի թողնում, հետևում է, թե ինչպես են ադրբեջանցիները սպանում հայ զինվորներին, խաղաղ բնակիչներին գնդակահարում և անդամահատում։
Նրա խոսքով՝ ադրբեջանցիները նույնն էլ գետաշենցիների հետ են արել, ոչ մի տարբերություն, թշամին ձեռագիրը չի փոխել։
«Մեր գյուղացի Մելսիկի կլյոխն էլ կտրեցին, իրանց հայաթում թողեցին, քինացին։ Քյամալենք ասում նրան սպանեցին իրա հայաթում։ Անկողնում հիվանդ պառկածներին կացնահարեցին։ Մի օրվա մեջ 20 գետաշենցու են սպանել։ Մի քանի գյուղացու ականջները կտրեցին, եղել է, որ մարդկանց քիթն էլ են կտրել։ Կանանց են բռնաբարել»,- ծնկներին տալով` պատմեց կինը։
Ապրիլին Արցախում հակառակորդի գնդակից դպրոցի բակում սպանված 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը գետաշենցի Սվետլաննա Պողոսյանին հիշեցնում է իր համագյուղացի Արամայիս Սահակյանին։ 12-ամյա գետաշենցին նույնպես դպրոց գնալու ճանապարհին գնդակահարվել է։
Սվետլաննա Պողոսյանը Հայաստան է հասել միայն հագի խալաթով, նույնիսկ շորերը չի կարողացել հետը վերցնել։ Չի հասցրել, որովհետև տարեց ու հաշմանդամություն ունեցող հորը պետք է Երևան հասցներ։ Բռնագաղթի և գյուղի տեղահանության ժամանակ ազերիները գյուղացիներին խոշտանգումների են ենթարկել։
«Ծնկաչոք հասել ինք մինչև վերտալյոտների կոշտը, ուժե տուսընք կյալիս։ Սաղ կնանիք խալաթներով ոչ մեկը մի շոր էլ հըսցրել չար, վար յորօնի։ Լոխ ժողովրդին կանգնեցրել են, թորքն էլ ասում է՝ կռացի-պիրցացի։ Իմ պապաս հիվանդ մարդ ար, չէր հարում քայլի, ասում էին՝ կռացի-պիրցացի, ես թորքին խնդրեցի, վար հիվանդ մարդ է թողեք թո ինքը մի տեղ նստի, ռուսերենով ասեցին՝ չէ, թիվանգին ծերով իմ պապային խփում ու ասում՝ կռացի-պիրցացի»,- արցունքները սրբելով` հիշեց տարեց կինը։
Ադրբեջանցիները մտնում էին գետաշենցիները տները ու թալանում։ Հիվանդանոցն ու 30 տուն հրդեհել են։ Գետաշենի եկեղեցիները նույնպես հրդեհել են։ Գյուղ այցելած բժիշկներին, մտավորականներին ու հարյուրավոր գետաշենցիների գերի են տարել։
«Էդ հինչ ար գյուղին հալը, մեր, մանուկ սաղ լացին ինում, եկեղեցիքը լոխ պաժառին տվին, մունք էլ վախենալուց պադվալներան տուս չինք կարում կյանք։ Մեզ էլ թորքը ստիպեց, վար դրմում կիրենք, վար մեր հոժար կամքով տուսընք կյալիս, ստիպեցին` կամ դիմում կիրեք, կամ էլ վերջներդ եկել ա: Ոչ մեկ չկիրեց, թորքերը գնացին, պոստերում կանգնած տղերքին սպանեցին, մտան գյուղ ժողովրդին ծեծ ու ջարդ արեցին։ Չթողեցին, որ դակումենտներս վերցնենք։ Գյուղը տանկերով շրջափավել էր, մնացել առանց կապի միջոցի»,- ծննդավայրում անցկացրած վերջին դժնդակ օրերը հիշեց գետաշենցի Ասյան։ Գետաշենցիների խոսքով, եթե Ռուսաստանն ադրբեջանցիների կողմը չբռներ, Գետաշենը չէր ընկնի, քանի որ գետաշենցին հերոսաբար պայքարում էր ադրբեջանական զորքի դեմ։ 1991 թվականին ՀՀ վարչապետ Վազգեն Մանուկյանն ասել էր, որ Գետաշենի անունը հայոց պատմության մեջ ոսկե տառերով կգրվի: Գետաշենցիները 25 տարի անց հիշեցնում են, որ մինչև առայժմ այս կոչին ոչինչ չի հետևել, ավելին՝ գետաշենցին իշխանության տեսադաշտից դուրս է մնացել։
Գետաշենցիների մի մասն այսօր ծվարել են Հայանիստում, Արզնիում, Արտամետում և այլ բնակավայրերում, շարունակելով հողի հետ կռիվ տալով, իրենց օրվա հացը հոգալ։
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
Բաքուն միջազգային հանրությունից պահանջել է դատապարտել հայկական կողմին՝ ապրիլի 5-ին հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը խախտելու համար:
Ադրբեջանում պետական հաստատությունները սկսել են փող վաստակել ապրիլի սկզբին առաջնագծում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային հայկական ուժերի ջախջախիչ հակահարվածների արդյունքում ադրբեջանական բանակի սպանված զինծառայողների անունից` նրանց լուսանկարները վաճառելով հատը 10 մանաթով:
moderator.az կայքը` հղում կատարելով այդ մասին սոցցանցերում արված հրապարակմանը, գրել է, որ Ադրբեջանի Շեքի քաղաքի մշակույթի բաժանմունքը, շահագործելով ապրիլի սկզբին սպանված զինծառայողների անունները, նրանց դիմանկարներով պոստեր է տպագրել եւ հատը 10 մանաթով հարկադրաբար վաճառում է իր եւ բնագավառի աշխատակիցներին, եւ այլ ցանկացողների:
«Անընդունելի է պետական կառույցի կողմից զոհվածների անունից փող աշխատելու այդ ամոթալի արարքը», -դժգոհել է կայքը` նշելով, որ այդ խայտառակությունը տեղի է ունենում մի քաղաքում, որը հայտարարվել է 2016 թվականի «Թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերն Արցախի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, սակայն առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում են հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր:
Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է նաեւ, որ ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների:
Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի՝վերջին դեպքերից հետո հակառակորդի զինուժի նման կուտակումներ չեն եղել:
Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը չի բացառում, որ Մայիսի 9-ին նախորդող օրերին Ադրբեջանը կարող է դիմել սադրիչ գործողությունների. «Այս պահին հանգիստ է, բայց տոն օրերին նրանք յուրահատուկ ակտիվություն են ցուցաբերում: Չեմ կարծում, որ դա կարող է լինել լայնածավալ պատերազմ, բայց այն, որ խախտելու է զինադադարի ռեժիմը եւ իրեն բնորոշ քայլեր է կատարելու` սպասելի է»։
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը չի շտապում առաջնագծում հակառակորդի զինուժի ակտիվ տեղաշարժերը և կուտակումները գնահատել որպես նոր հարձակման փորձ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Բաբայանը, անդրադառնալով ԼՂՀ ՊՆ տարածած հայտարարությանը, ըստ որի` առաջնագծի տարբեր ուղղություններով նկատվում են հակառակորդի զինուժի ակտիվ տեղաշարժեր և կուտակումներ, ասաց, որ հակառակորդի զինուժի տեղաշարժեր ու կուտակումներ հաճախ են լինում, ինչը գտնվում է պաշտպանության բանակի ստորաբաժանումների վերահսկողության տակ:
«Զինտեխնիկայի ամեն մի շարժ, երբ մեքենայով կամ մոտոցիկլետով այս կամ այն կողմ են գնում, մենք չպետք է սկսենք ցույց տալ որպես հարձակման փորձ: Չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ բաներ կան»,- նշեց Բաբայանը: Նա նաև փոխանցեց, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակն այս պահին համեմատաբար հանգիստ է:
Սա մեր թշնամի երկրի ղեկավար իլԽԱՄ ԳԵՅդար օղլըն է որը, թքած ունենալով ցանկացած մարդասիրական ու մարդկային ու նույնիսկ պատերազմական օրենք, թքած ունենալով ժամանակակից աշխարհի առաջ քաշած արժեքների վրա, պարգևատրում է ՀԱՅՈՑ ԶՈՒ հերոսացած զինվոր Քյարամ Սլոյանին գլխատած մարդակերին …
Եվրոպայի օձիքից բռնելու ժամանակն է , վերջապես այն եվրոպային, որ քաղաքակրթությունների դաշինքի ֆորումի համար ընտրում է մարդասպանի որջը, այն Եվրոպային, որ նպաստում է քնած մարդուն գլխատողին հերոսացնելուն… այս ծանրակշիռ փաստը անտեսելու իրավունքը չունենք կարծում եմ, պատկան մարմինները կգտնեն այս փաստը՝ հօգուտ Հայաստանի օգտագործելու ձևը …
Բելլա Լալայան. ֆեյսբուք
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.