23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վերջին օրերին պարբերաբար Իրավաբան.net են դիմում քաղաքացիներ՝ նշելով, որ զինկոմիսարիատներից իրենց զանգահարում են՝ խնդրելով ներկայանալ:
Արդյոք մոբիլիզացիա է ընթանում, հետաքրքրվեցինք ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից: Նա ասաց, որ նման բան չկա, պարզապես ճշտումներ են իրականացվում:
”Հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ ապրիլի 28-ին Արցախ-ադրբեջանական շփման գծից Ադրբեջանի հյուսիսում լեզգիական շրջկենտրոն Կուսարի են բերել լեզգի զինվորների 19 դիակ:
Կուսարիի լեզգիները անմիջապես բողոքի հանրահավաքի են հավաքվել, որտեղ լեզգիական ազատագրական պայքարի ակտիվիստները հայտարարել են, որ ազատատենչ Արցախի հայերի դեմ իրենք ոչինչ չունեն, սա ամենևին իրենց պատերազմը չէ: Տեղի է ունեցել բախում ոստիկանության հետ: Զերբակալվել են մի խումբ ակտիվիստներ:
Բաքվի իշխանությունները փակել են Ռուսաստան տանող ճանապարհները: Հայտնում են, որ տասնյակ թալիշ, ավար, թաթ, ուդի, ցախուր, թաբասարանցի զինվորների դիակներ են բերել, հանձնել զոհվածների ընտանիքներին: ԱՀ շրջաններում հակապատերազմական բողոքների ալիք է բռնկվել: Այդ պատերազմը ոչ թե բնիկ ժողովուրդների, այլ թուրքացած քուրդ Ալիևների կլանի պատերազմն է»:
Հրապարակախոս Բակուր Կարապետյանի ֆեյսբուքյան էջի գրառումը
NewsBook-ը մի քանի հարց ուղղեց Պաշտպանության նախարարությանը՝ կապված այս օրերին լայնորեն քննարկվող թեմայի հետ՝ ինչո՞ւ են առաջնագծում անապահով ընտանիքների զավակները: Մեր գրավոր հարցադրումներին պատասխանել է Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև:
— Հարցին, այս օրերին շատ են քննարկվում անապահով ընտանիքներից զինվորների առաջնագծում լինելու հանգամանքը, ինչպե՞ս է ստացվում, որ առանջնագծում անապահով ընտանիքների երեխաներն են, արդյոք կոռուպցիայի դրսևորում չէ՞ դա, նախարարն այսպես պատասխանեց. «Այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Կան օբյեկտիվ հանգամանքները, որ մենք պետք է պարզաբանենք՝ հասարակությունն իմանա հետևյալը. ովքեր են կարողանում այսօր բարձրագույն կրթություն ստանալ, գիտական թեզեր ունենալ, ստանալ տարկետում, ասպիրանտուրա ընդունվել: Այդ իրականության մեջ, կարծում եմ, հիմնականում միջին և բարձր խավերի ընտանիքներից են, որ ընդունվում են բուհեր, նրանց մեծ մասը հետագայում լրացնում են սերժանտական կազմը, այս կամ այն մասնագիտությունները, որոնք առաջնահերթ նշանակություն ունեն զինված ուժերում»:
Հարցին էլ, թե եղե՞լ են դեպքեր, որ Ձեր միջամտությամբ բանակում ծառայությունից ազատվել են պաշտոնատար անձանց երեխաները, կամ նրանք արտոնյալ պայմաններում են ծառայում, նախարարը պատասխանեց, որ այսօր զինված ուժերում զորակոչն իրականացվում է վիճակահանությամբ. «Կրթական ցենզ ունեցողները համալրում են հիմնական հրամանատարական կազմը, կարևոր մասնագիտությունները, որոնք գիտելիքների բարձր աստիճան է պետք»:
— Հասարակության գերակշիռ մեծամասնությունը քննադատության արժանացրեց նախարարի այս հայտարարությունները: Դատելով հանրային արձագանքից, ինչպես նաև հանրագումարելով մեր երկրում առկա օբյեկտիվ իրականությունը, ուզում ենք իմանալ, այնուամենայնիվ, օրինաչա՞փ եք համարում այն, որ սահմանին այսօր հայտնվում են հիմնականում անապահով ընտանիքների երեխաները:
— Նախ և առաջ հասարակության մեջ եղած համամասնության առումով լիովին համադրելի է մարտական դիրքերում եղած պատկերը: Նախարարի ասածը սխալ է մեկնաբանվել, քանի որ բանակում որևէ նման շերտավորում չի կարող լինել:
— Հայաստանի Սահմանադրության առաջին հոդվածով սահմանված է, որ Հայաստանը սոցիալական պետություն է, ասել է թե՝ սոցիալական արդարության հաստատումն ու պահպանումը պետության առաջնահերթություններից է: Չե՞ք կարծում, որ նախարարի այս հայտարարություններն որոշակիորեն խաթարում են այս տրամաբանությունը: «Արտոնյալների խավ» ունենալու դեմ պայքարի առաջամարտիկ պետք է լիներ առաջին հերթին Սեյրան Օհանյանը, մինչդեռ նրա հայտարարությունները տրամագծորեն հակառակն են ապացուցում:
— ԶՈւ-երում մասնագիտությունների ընտրությունները կատարվում են իրենց գիտելիքների և այլ ունակությունների հիման վրա: Հատուկ զորքերը, որոնք անմիջապես առաջնագծի խրամատում չեն գործում, ծառայության են անցնում որոշակի հատուկ գիտելիքների տեր զինծառայողները, որոնք ըստ գործող օրենքների` անցնում են ուսումնական զորամասեր, հետո զբաղեցնում նաև կրտսեր հրամանատարական պաշտոններ: Դա միանգամայն բնական է և կատարվում է անխտիր աշխարհի բոլոր բանակներում: Իսկ թե ինչու են այդ կրթությունն ու գիտելիքները հիմնականում ստանում սոցիալական այս կամ այն խավը, դա բանակի հետ ոչ մի կապ չունի: Այս խոսքերը կրկին ոմանք կշահարկեն, սակայն բանակի կառուցվածքից ու գործունեությունից տարրական գիտելիքներ ունեցող մարդիկ գիտեն, որ դա համաշխարհային ընդունված նորմ է, հետևակը քանակով ավելի շատ է և գիտելիքների առումով ավելի ցածր պահանջներ ունեցող զորատեսակ է քան ՀՕՊ-ը, կապը, հրետանին, ՌԷՊ-ը, ավիցիան և այլն: Իսկ վերջիններս անմիջապես առաջնագծում չեն կանգնում: Ղարաբաղում պաշտոնյաների զավակները հայտնվեցին սահմանին, զենքերը ձեքներին, իսկ Հայաստանի պաշտոնյաների զավակների դեպքում այդպես չեղավ: Ինչո՞ւ:
— Մարտական գործողություններն ընթացել են Ղարաբաղում, և ովքեր են երևացել, իսկ ով` ոչ, մենք չենք կարող ասել, հատկապես, որ ՀՀ-ից միայն կամավորության սկզբունքով են մեկնել ճակատ: Մենք ևս կամենում ենք, որ բոլորը միասնական լինեն այդ հարցում:
Նյութն ամբողջությամբ` Newsbook.am
Ադրբեջանական մամուլում լայն արձագանք է ստացել Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի հայտարարությունը ԼՂՀ տարածքների վերադարձման վերաբերյալ: Մասնավորապես haqqin.az քարոզչական կայքը Ադրբեջանին հանձնված դավաճան Վահան Մարտիրոսյանի հետ միևնույն հարթության մեջ է դիտարկում Հերմինե Նաղդալյանին, նշելով, որ «Նաղդալյանն ու Մարտիրոսյանը թանկ վճարեցին «բռնազավթման»մասին ճշմարտությունն ասելով»:
Հիշեցնենք, որ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահը հայտարարել էր. «Մեր փոխզիջումը ոչ թե 5 գրավյալ տարածքներն են, այլ այդ համալիրն ամբողջական Մադրիդյան սկզբունքների: Երբ որ կընդունվի, կլինի հանրաքվեն եւ կընդունվի կարգավիճակի մասին որոշում և աշխարհը կընդունի Ղարաբաղի անկախությունը, մենք ձեր հողերը կամ այն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում: Սա մեր «բուֆերնի» զոնան է և սա մեր անվտանգության երաշխիքն է»:
Ադրբեջանական լրատվամիջոցներն այս հայտարարությունը համարում են Հերմինե Նաղդալյանի կողմից Ադրբեջանի «տարածքների օկուպացիայի» մասին խոստովանություն: Նշելով, որ Հայաստանում և Արցախում մեծ դժգոհություն է առաջացրել Նաղդալյանի հայտարարությունը, haqqin.az-ը ԱԺ փոխնախագահին ներկայացնում է` որպես ճշմարտությունն ասելու համար քարկոծվող անձ և նրան համեմատում Ադրբեջան փախուստի դիմած Վահան Մարտիրոսյանի հետ: «Նաղդալյանն ու Մարտիրոսյանը թանկ են վճարել «բռնազավթման» մասին ճշմարտությունն ասելու համար»- գրել է ադրբեջանական կայքը:
Ահա թե ինչ հետևանքներ է ունենում պաշոնատար անձանց կողմից չկշռադատված հայտարարություններ անելը:
Ադրբեջանցի մարդասպանները խոստովանել են, որ իրենք են սպանել Սիզրան քաղաքի ոստիկանության նախկին պետ Անդրեյ Գոշտին, նրա տարեց ծնողներին, եղբորը, հարսին և եղբոր աղջկան:
Ընտանիքից փրկվել է միայն 9-ամյա մի աղջնակ, որն այժմ մահամերձ վիճակում հիվանդանոցում է: Հատկանշական է որ զոհերին մարդասպանները սպանել են քնած ժամանակ փայտե մահակներով: Իսկ ավարը կազմել է ընդամենը 906 ռուբլի:
«Ես չգիտեմ՝ ինչի՞ համար են պաշտոնանկ արել, բայց անտեղի պաշտոնանկ չեն անում։ Որքանո՞վ բավարար է՝ չգիտեմ, տեղեկությունները շատ սահմանափակ են»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով օրերս ՊՆ-ում տեղի ունեցած պաշտոնանկություններին ասաց Ապարանի ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը։
Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով պաշտոնից ազատվել են պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ Զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը։
«Մենք էլ ինչը որ դիրքերում ենք տեսնում, թե ինչ կարելի էր անել, դրանք ավելի շատ խորքային խնդիրներ են ՝ բոլոր ուղղություններով։ Դրանք ավելի վերևների խնդիրներ են։ Բայց, ամեն դեպքում, եթե այդ համապատասխան ծառայությունների ղեկավարներն են հեռացվել, նշանակում է՝ այդ ծառայությունների դեպքում թերացումներ են եղել»,- իր մտահոգությունը բարձրաձայնեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ «վերևներ» ասելով պաշտպանության նախարարի՞ն նկատի ունեք, պատասխանեց. «Նկատի ունեմ ՝ քաղաքական իշխանությունների խնդիրն է։ Եթե Հայաստանում կոռուպցիան այդ չափերի է հասել, ո՞նց կարող էր բանակի վրա իր ազդեցությունը չունենալ։ Ասում ենք՝ ինչի՞ էս-էս զինատեսակները մեզ մոտ պակասում էին… Եթե նորմալ կառավարման համակարգ լիներ, էս թալանը չլիներ, էդ միջոցներն ուղղվեին բանակին, բնական է, բանակը շատ ավելի նորմալ վիճակում կլիներ, մենք էս վիճակը չէինք ունենա։ Այլ հարց է, որ դրանք ծառայության տարբեր ուղղություններ էին, բանակի համար շատ կարևոր, և եթե կային թերացումներ, դրանք պետք է անպատիժ չմնային։ Բայց ինչի՞, միայն դրա՞նք էին, ավելի բարձրի կամ ավելի ցածրի խնդիրներ չկայի՞ն, դեռ կլինե՞ն պաշտոնանկություններ, պատիժներ՝ չեմ կարող ասել, քանի որ տեղեկությունները սահմանափակ են։ Թերություններ կան, իհարկե, բոլոր ուղղություններով ու բնագավառներում։ Փառք ու պատիվ մեր հայ զինվորին և սպային, որ կարողացան իրենց նվիրվածությամբ էդ ահռելի հարձակման դեմն առնել, ոչ միայն մեզ պաշտպանել, այլև արժանապատվորեն հակահարված տալ թշնամուն։ Սա է, որ մենք պիտի ասենք։ Իսկ հետևություններ կանե՞նք, ուրեմն՝ փաոք ու պատիվ մեզ էլ, եթե ոչ ՝ ներում-բեկում էլ չի լինելու»։
Իր իշխանության տարիներին նախագահ Սերժ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ խոսել է «գիծը «քաշելու» մասին, բայց խոսքից գործի այդպես էլ չի անցել:
Առավոտ
Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստվում են Շուշիի ազատագրման օրվան՝ մայիսի 8-ին: Խոսքը տոնական նախապատրաստությունների մասին չէ: Շուշիի օրվան նախապատրաստվում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը: Չի բացառվում, որ նույն օրվան է նախապատրաստվում նաեւ ադրբեջանական բանակը:
Նախապատրաստություններ
Երեկ ԼՂՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում էր, որ «առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր»: Մի քանի ժամ անց հաղորդագրություն տարածեց նաեւ Ադրբեջանի ՊՆ-ն, որտեղ հաստատում էին զորքերի տեղաշարժի եւ կուտակումների մասին տեղեկատվությունը, եւ նշում, որ իրենք երրորդ երկրին՝ Հայաստանին մտադիր չեն զեկուցել իրենց զորքերի տեղաշարժի մասին եւ իրենց զորքերն ինչպես ուզեն, այնպես էլ կշարժվեն:
Երեկ տեղի է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խորհրդակցությունը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ, որին մասնակցել է նաեւ Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը: Վերջին երկու օրերին տեղի է ունեցել գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի հանդիպումը մի շարք պաշտոնաթող գեներալների եւ ռազմական փորձագետների հետ, որոնք Հայաստան են ժամանել Արկադի Տեր-Թադեւոսյանի կոչով: «Հանդիպումների ժամանակ քննարկվել է Արցախի եւ Հայաստանի սահմանամերձ շրջանների իրավիճակը, որոշվել է ստեղծել աշխատանքային մարմին, որը կհամակարգի հետագա աշխատանքները: Այլ մանրամասներ համակարգող մարմնից չհաղորդեցին, նշելով, որ հարկ եղած ժամանակ հանդես կգան հայտարարությամբ»,-նշվում էր հանդիպման մասին մամուլի հրապարակման մեջ: Մայիսի 1-ին էլ մարտական գործողությունների գոտում գտնվող մի շարք կամավորական ջոկատների հրամանատարներ դիրքեր մեկնելու կոչով դիմել էին երիտասարդներին: Հրամանատարների կոչը լուրջ տեղեկատվություն էր պարունակում պատերազմական վիճակի վերաբերյալ. «Հիմա ահեղ ու դավադիր լռություն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երիզող դիրքերում(…) թշնամու դարանակալ գործողություններով բնորոշվող վտանգաշատ անորոշություն է տիրում Արցախի ու Հայաստանի սահմաններում»,-դիրքերից հաղորդում են կամավորական ջոկատների հրամանատարները: Նրանք հղում են անում 25 տարի առաջ տեղի ունեցած հայկական կողմի համար կորուստներով լի «Օղակ» գործողությանը եւ հիշեցնում, որ դրանից ընդամենը մեկ տարի անց Շուշիի ազատագրումը տեղի ունեցավ: «Մենք «սմենափոխի» ժամանակը լրանալուն պես հետ դարձողներ չենք, Արցախի դիրքերում ենք տոնելու Շուշիի ու Բեռլինի ազատագրման տարեդարձերը, բայց ապրիլյան հարձակումները հետ մղելուց հետո, հասկանում եք, թե որքան կարեւոր եւ անհրաժեշտ է, որպեսզի թարմ ուժեր լինեն մեր կողքին: Եկեք, այսօր էլ միասին կանգնենք դիրքերում ու խաղաղությունը վերահաստատելով՝ դառնանք տուն՝ սպասելով մեր զինվորների հաղթական վերադարձին»,- ասվում է երիտասարդ կամավորներին ուղղված կոչում: Կայքերից մեկն էլ երեկ գրեց, որ տարբեր քաղաքացիներ իրենց հայտնել են, որ վերջին օրերին իրենց զանգահարում են զինկոմիսարիատներից եւ խնդրում ներկայանալ: Կայքի լրագրողը ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվել է, թե արդյոք մոբիլիզացիա՞ է սկսվել, ինչին Հովհաննիսյանը պատասխանել է, որ պարզապես ճշտումներ են կատարվում: Մեկ այլ լրատվամիջոցի հարցին ի պատասխան՝ Հովհաննիսյանը նշել է, որ վերջին դեպքերից հետո հակառակորդի զինուժի նման կուտակումներ չէին եղել: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ չի բացառել, որ տոն օրերին Ադրբեջանը կարող է դիմել սադրիչ գործողությունների. «Չեմ կարծում, որ դա կարող է լինել լայնածավալ պատերազմ, բայց այն, որ խախտելու է զինադադարի ռեժիմը եւ իրեն բնորոշ քայլեր է կատարելու` սպասելի է»,- ասել է Բաբայանը:
Միջազգային հարթակում նույնպես երեկ հնչել է ահազանգ, որ Ադրբեջանը նոր ռազմական գործողություններ է նախապատրաստում: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Ֆինլանդիայի փոխվարչապետ, արտգործնախարար Թիմո Սոինիի հետ հանդիպման ժամանակ, այնուհետեւ՝ Հելսինկիի համալսարանում իր ելույթում ասել է, որ Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները` շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա եւ զորքեր, փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի բացասական հետեւանքներ ամբողջ տարածաշրջանի համար:
Հայկական ժամանակ
«ՆԱՏՕ-ում մեզ չեն սպասում, դրա համար ենք մտել ՀԱՊԿ: Երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցին: «25 տարվա ընթացքում Արևմուտքը Հայաստանի համար այլընտրանքային անվտանգային առաջարկություն չի արել»,- ասել է նա:
Առաջին հայացքից՝ շարքային այս հայտարարությունները կարելի է սենսացիոն համարել հատկապես վերջին տարիներին վարվող Հայաստանի արտաքին քաղաքականության համատեքստում: Ընդամենը մեկ ամիս առաջ նման հայտարարությունը Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցչի կողմից ուղղակի անհնարին կլիներ: Բավական էր փորձել խոսել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության մասին, և Հայաստանի ցանկացած պաշտոնյա ժամերով կբացատրեր, կհիմնավորեր ու կհամոզեր, թե որքան բացառիկ ու անփոխարինելի անվտանգության համակարգ է ՀԱՊԿ-ն: Մինչդեռ այսօր հայտարարում են, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում է ոչ այն պատճառով, որ այն Հայաստանի համար գործունակ, երաշխավորված անվտանգության համակարգ է, այլ՝ որովհետև այլ վայրում «մեզ չեն սպասում»:
Իհարկե, կա նաև խնդրի հակառակ կողմը: «Այլ վայրում», այդ թվում ու հատկապես՝ ՆԱՏՕ-ում «մեզ սպասելու» համար Հայաստանը չպետք է իր արտաքին քաղաքականությունը տարիներ շարունակ վարեր այնպես, որ ամեն ինչով նույնացվեր ու նույնականացվեր Ռուսաստանի հետ: Այսինքն` Հայաստանը վերջին տարիներին ամեն ինչ արել է, որպեսզի որևէ այլ, ավելի լուրջ «վայրում» մեզ չսպասեն: Այսօր Հայաստանը, ըստ էության, աշխարհին ուղերձ է հղում առ այն, որ սխալվել է իր աշխարհաքաղաքական ընտրության հարցում:
«168 Ժամ»
«ՌԴ հանրային խորհրդի անդամ Դենիս Դվորնիկովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս փուլում ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններ սկսելն անիմաստ է: Ռուս գործչի խոսքով՝ բանակցությունների հասնելու համար շփման գծում պետք է նվազեցնել կրակոցների ինտենսիվությունը, ինչպես նաև Արցախը ներառել բանակցություններում՝ որպես իրավահավասար կողմ:
Պարոն Դվորնիկով, Սերժ Սարգսյանը Bloomberg գործակալությանըտված հարցազրույցում հայտարարել էր, թե անիմաստ է բանակցելԱդրբեջանի հետ, եթե անվտանգության երաշխիքներ չկան: Իր հերթինԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը էլհայտարարել էր, թե պատերազմի դեպքում հայկական կողմըպատրաստ է առաջ գնալ: Ըստ Ձեզ՝ սա կարո՞ղ է ընկալվել որպեսհայկական կողմի չափից ավելի կոշտ մոտեցում:
Սա հարկադրական կոշտացում է, որովհետև Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը այս հակամարտության մեջ պաշտպանողական կողմեր են: Որքան ագրեսիվ են ադրբեջանական ուժերի հարձակումները, այնքան ավելի կոշտ պատասխան է տրվում: Այլ հարց է, որ հակամարտության վերջին պոռթկումը Հայաստանի համար չեղարկեց բարոյական և իրավական բոլոր սահմանափակումները ԼՂ-ի ճանաչման հարցում, սակայն դա չարվեց: Հետևաբար դիրքորոշման կոշտացումը դեռևս առավելագույնս չի արտահայտվել: Ընդհանուր առմամբ, Հայաստըանի ղեկավարությունը բավականին խելամիտ է գործում: Երբեմն, ըստ իս, նույնիսկ շատ խելամիտ:
Դուք մեկ անգամ չէ, որ դատապարտել եք Ադրբեջանին զենքվաճառելու Ռուսաստանի քաղաքականությունը: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞որոշում պետք է կայացվի այդ հարցում, հատկապես երբ դաՀայաստանում հակառուսական տրամադրությունների հիմնականպատճառներից մեկն է:
Այստեղ ոչ մի արդարացում չկա: Պետք է գոնե 30 տարի դեպի առաջ մտածել: Ով կլինի Ադրբեջանում իշխանության, մենք չենք կարող կանխագուշակել: Չնայած ժամանակակից միտումները հաշվի առնելով՝ դրանք կարող են լինել ոչ հաճելի կերպարներ, այդ թվում ուղարկված «եղբայրական Թուրքիայի» կողմից: Բայց մենք կանող ենք կանխատեսել, որ այդ բոլոր «солцепек»-ները և հրթիռային համակարգերը կլինեն ինչպես նորը և կարող են ուժեղ հարվածել ռուսական տարածքին: Այդպիսի տեսակի զենքերն ունեն պահպանության երկար ժամկետ: Սա այն մարդկանց համար, որոնք պնդում են, որ քաղաքականության մեջ բարոյականություն չկա: Չնայած դա շատ վնասակար կարծրատիպ է: Բարոյականություն պետք է լինի գոնե դաշնակցի հետ»:
«Ժողովուրդ»
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե այս պահին, երբ պատերազմը շարունակվում է, արհեստական օրակարգ ստեղծելն ու երկրի գերագույն-գլխավոր հրամանատարի հրաժարականը պահանջելը բարոյական չէ։
«ՉԻ» – Փաստորեն ՀՀԿ-ն անբարոյականների հետ է կոալիցիա կազմել, որովհետև 1992-94 թվականներին, պատկերացրեք, Հայաստանը նույնպես պատերազմի մեջ էր, ավելին՝ այն ժամանակ նույնպես կար զերագույն–գլխավոր հրամանատար, և Դաշնակցությունը պահանջում էր նրա հրաժարականը։ Թե՞ Արմեն Աշոտյանի կարծիքով՝ Դաշնակցությունը թարգել է անբարոյականությունը, խորապես զղջացել ու դարձի եկել։
Հայկական բանակն, ի դեպ, այն ժամանակ տարածքներ էր ազատագրում, և ոչ թե «ոչ էական» դիրքեր կորցնում։
Ի դեպ՝ հետաքրքիր կլիներ նաև իմանալ Դաշնակցության դիրքորոշումն այս հարցում։ Նրանք նո՞ւյնպես կարծում են, որ քանի դեռ պատերազմ Է, գերագույն-գլխավոր հրամանատարն ինչ էլ անի չի կարելի պահանջել նրա հրաժարականը։ Թե՞ դաշնակցականներն այդ հարցում ավելի պրագմատիկ դիրքորոշում ունեն և հրաժարական պահանջել–չպահանջելը պայմանավորում են ֆինանսական չափորոշիչներով:
Չորրորդ իշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.