23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Էրեբունի բժշկական կենտրոնում բուժում ստացող 18-ամյա Ռուբեն Առաքելյանը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է։ «Միակ լավ կողմն այն է, որ արհեստական շնչառության ապարատը մի քանի օր է՝ անջատել են»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Ռուբենի ազգականներից Նարինե Թումանյանը։
Նրա խոսքով՝ վերջին օրերին Ռուբենը սկսել է կանոնավոր սնվել։ Ծնողներն ու ազգականներն ամեն օր կարողանում են տեսակցել նրան. «Տրամադրությունը մի օր լավ է, մի օր՝ վատ»,-նշեց Նարինեն։
Ռուբենին դեռ վիրահատություն չի սպասվում, քանի որ ազգականի խոսքով՝ նրա վիճակը պետք է կայունանա, հետո միայն դա արվի։ «Ուսերն ու գլուխը զգում է, իսկ ձեռքերն ու ոտքերը Ռուբենը չի կարողանում շարժել։ Ողերի վնասվածք կա»,-հուզված նշեց ազգականը։
Նարինեն բժիշկների ուշադրությունից և բուժումից գոհ է, սակայն ասում է՝ ամենայն հավանականությամբ, Ռուբենին անհրաժեշտ է արտերկրում բուժվել։ «Մտածում ենք նրան դուրս տանելու մասին։ Սակայն միջոցներն այնքան էլ մեծ չեն»։
Հիշեցնենք, որ Ռուբեն Առաքելյանը վիրավորվել էր Թալիշում։ 20 օրից ավելի է՝ նա բուժվում է Էրեբունիում։
ությունների` Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու, Արցախի անվտանգությունն ապահովելու և ամրապնդելու գործում ՀՀ իրավունքներն ու պարտականությունները որոշակիացնելու, Հայաստանի ազգային շահն ու պետական քաղաքականությունը սահմանելու, հետհակամարտյան վերականգնման աշխատանքներին Հայաստանի մասնակցության համար», -նշված է պատգամավորների հիմնավորման մեջ:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Ադրբեջանը շարունակում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում զորքերի տեղաշարժ իրականացնել և զորքերի վերջին կուտակումներն ավելի մեծ են քան ապրիլի առաջին օրերին:
Հովհաննիսյանը նշեց, որ նկատվել են բավականին ավելի մեծ զորախմբերի տեղաշարժ, սակայն այլ մանրամասներ նա չի կարող ասել: Նա շեշտել է, որ հակառակորդի տեղաշարժը հայկական հետախուզության ուշադրության կենտրոնում է:
Մայիսի 2-ին ՊԲ-ն հայտնել էր, որ չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, բայցևայնպես, առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր: ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների:
Թե ինչ հետախուզության գործողություններ են կատարվել պատերազմի ժամանակ, ասաց.«Տեղի են ունեցել այնպիսի մարտական դրվագներ, հետախուզության շնորհիվ կանխարգելիչ այնպիսի հարվածներ են եղել, որ եթե հետախուզությունը չլիներ, պատերազմը կարող էր այլ ընթացք ստանալ», — ասաց նա:
Հայաստանում զորահավաք չի կարող լինել, քանի դեռ այդ մասին չի հայտարարել ՀՀ պաշտպանության նախարարությունը: Այս մասին պարզաբանեց Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված լուրերին, թե Հայաստանում առաջիկա օրերին զորահավաք է լինելու: «Եթե զորահավաքի մասին որևէ որոշում կայացվի, դրա մասին կլինի համապատասխան տեղեկություն: Ես կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ բանակի վերաբերյալ իրենց տեղեկություններով հրապարակումներից»,- նշեց Հովհաննիսյանը:
https://www.youtube.com/watch?v=PFtRTmOWEv0
Թուրքիայի խորհրդարանում Սահմանադրական հանձնաժողովի նիստում ինձ վրա հարձակումը կապված էր իմ հայ լինելու հետ։ Նման հայտարարություն է արել քրդական «Ժողովուրդներիդ դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը։
Թուրքական Bianet.org-ի հետ զրւոյցում Կարո Փայլանը պատմել է, որ իր վրա հարձակումը նախօրոք ծրագրավորված է եղել։ Նա շեշտել է, թե իշխող կուսակցության անդամները իր վրա հարձակվել են միայն այն բանի համար, որ ինքը ասել է, թե համաձայն չէ իրենց պնդման հետ։
«15 հոգով փորձեցին ինձ հետ ինքնադատաստան տեսնել։ 20-30 վայրկյանում 100 հարված են ինձ հասցրել։ Հարձակումը կապված էր իմ հայ լինելու եւ մարդու իրավունքների պաշտպան լինելու հետ։
Ամեն ինչ տեսագրության մեջ պարզ երեւում է։ Դատի չեմ տալու, քանի որ դրական բան չեմ սպասում։ Տեղի ունեցածը թողնում եմ հասարակության խղճին։
Արմեն Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել
Հայազգի պատգամավոր Գարո Փայլանի կյանքը վտանգված է
Վերջին օրերին ականատես ենք լինում Թուրքիայի մեջլիսում «Ազգերի ժողովրդավարություն» (HDP) քրդամետ կուսակցություն հայազգի պատգամավոր Գարո Փայլանի բացառիկ ակտիվությանն ու հայանպաստ գործունեությանը:
Արդեն մի քանի անգամ թուրք ազգայնամոլ պատգամավորները հարձակվում են մեր հայրենակցի վրա ու գործի են դնում իրենց բռուցքները, փորձելով այդ կերպ «վախեցնել կամ սաստել» հային:
Բնականաբար Գարոն վախեցողն ու խեղճացողը չէ (այն էլ թուրքից), ու տղամարդավարի կռվում է թուրքերի հետ, ինչի արդյունքում մասսայական ծեծկռտուքներ են առաջանում, որի մեջ են ներքաշվում ու Գարոյին են պաշտպանում քուրդ ու քրդամետ պատգամավորները:
Իհարկե ոգևորիչ է մեր հայրենակցի գործունեությունը ոչ միայն թուրքական մեջլիսում, այլ Թուրքիայի հասարակական ու քաղաքական կյանքում, սակայն, կարծում եմ, հայ պատգամավորի կյանքը վտանգված է:
Ֆրանսուա Օլանդն օգնում է զինել Ադրբեջանին։ Այս մասին ասել են Փարիզում հայերի աջակցության համար կազմակերպած ցույցի մասնակիցները, որին մասնակցել է նաև «Հայկական վերածնունդ» Համահայկական շարժման համակարգող Շանթ Ոսկանյանը։
Պիկետի ժամանակ ակտիվիստներից մեկը ելույթ է ունեցել. «Այն ժամանակ, երբ մեր հայ ժողովուրդը աջակցության կարիք ունի, մասնավորապես միջազգային մակարդակի օգնության, Ֆրանսուա Օլանդը պահանջել է դադարեցնել Ֆրանսիայի համայնքների և Ղարաբաղի քաղաքների միջև համագործակցությունը։ Իսկ երբ նա գնացել էր հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (2015-ի ապրիլի 24. Խմբ.), մի քանի ժամ անց մեկնել էր Բաքու, որպեսզի գերճշգրիտ հրթիռներ վաճառի, որոնք թույլ տվեցին Ղարաբաղում հայերի սպանել։ Ֆրանսիան զինել է Ալիևին, Օլանդը Ադրբեջանի կառավարության համախոհն է»։
Ապրիլի 30-ին Սպիտակ տանը տեղի է ունեցել White House Correspondents’ Dinner ամենամյա հանդիսավոր ճաշը, որն այս տարի վերջին անգամ իր ներկայությամբ պատվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Հրավիրվածների թվում էր նաեւ Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քենդալ Ջեները, որը երեկոյի համար ընտրել էր սեւ, խորը դեկոլտեով շքեղ զգեստ:
PEOPLE-ին տված հարցազրույցում 20–ամյա մոդելը պատմել է, որ հետնաբեմում հանդիպել է նախագահին, որը խնդրել է բարեւել իր աշխարհահռչակ ավագ քրոջն ու վերջինիս ամուսնուն.
«Կբարեւես Քիմին ու Քանյեին»,- ասել է նախագահը:
Քենդալի եւ Օբամայի հանդիպման մասին իմացել են նաեւ մյուս ներկաները, երբ Օբաման իր ելույթում կատակել է մոդելի մասին.
«Քենդալ Ջեները նույնպես այստեղ է: Մենք հանդիպեցինք հետնաբեմում, եւ նա շատ գեղեցիկ երիտասարդ կին է: Հստակ չգիտեմ, թե ինչով է նա զբաղվում, բայց ինձ ասացին, որ Twitter-ում իմ անվան մասին հիշատակումները մեծապես ավելացել են»,- կատակել է Օբաման:
Նշենք, որ կատակը շատ դուր է եկել օգտատերերին, որոնցից մեկը նշել է, որ Քարդաշյան-Ջեներները բացի սելֆի անելուց ոչնչով չեն զբաղվում:
«ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը վերլուծական ելույթ է ունեցել առաջնագծում գտնվող կամավորականների առաջ` կարեւորելով վերջինների դերն ու նշանակությունը: Երկրապահի կարեւորության մասին խոսում են նաեւ զինծառայություն իրականացնող սպաները»:
Կրեմլի ոչ պաշտոնական խոսնակ Մոդեստ Կոլերովն ասում է, որ ՌԴ վարչապետ Մեդվեդեւն ու փոխվարչապետ Ռոգոզինն իրենց հայտարարություններով ջուրը գցեցին Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանում:
Հիմա Հայաստանում խորն անվստահություն է Ռուսաստանի հանդեպ, եւ դա շատ դժվար է հաղթահարել, ասում է Կոլերովը:
Մոսկվայից հիմա փաղաքշում են հայերին, փորձում սիրաշահել, տանկ են տալիս, խոստանում էժան գազ ու զենք: Երեւի հույս ունեն փոխել տրամադրությունները:
Մեդվեդեւն ու Ռոգոզինն իրականում բացել են հայերի աչքերը, եւ Հայաստանում ոչ թե անվստահություն է առաջացել Ռուսաստանի հանդեպ, այլ տեղի է ունեցել ավելի կարեւոր բան՝ հայերը սկսել են հասկանալ Ռուսաստանի քաղաքականության էությունը Հայաստանի հանդեպ:
Երբեմն հնչում են դավաճանություն, վիրավորանք եւ այս տիպի այլ էմոցիոնալ արտահայտություններ, սակայն ընդհանուր առմամբ տեղի է ունենում քաղաքականության գիտակցում, ընդ որում՝ ոչ թե պարզունակ հակառուսականության ու առասպելաբանության բազայի վրա, ինչի մասին կերազեին ռուս քարոզիչներն ու հայաստանյան նրանց մասնաճյուղերը, այլ՝ իրողությունների գիտակցման: Քառօրյա պատերազմի կարեւորագույն արդյունքներից մեկն էլ հենց դա էր: Եվ, ով գիտե, գուցե այդ պատերազմի ամենակարեւոր արդյունքը:
Ի՞նչ է գիտակցվել: Այն, որ Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ, չի եղել եւ չի կարող լինել: Առավել եւս, չի կարող լինել մեր պաշտանը եւ փրկիչը: Քառօրյա պատերազմը վերջ դրեց այս առասպելաբանությանը:
Ռուսաստանի համար Ադրբեջանն ավելի կարեւոր երկիր է, եւ նրան իր կողմը քաշելու համար հայերին օգտագործում է որպես մահակ ու մանրադրամ, նրա հետ առեւտուր անելով հայկական տարածքներով: Վերջին հարյուրամյակում Ռուսաստանի քաղաքականության արդյունքում հայաբնակ բնիկ տարածքները կրատվել են մի քանի անգամ, Ռուսաստանը Թուրքիային ու Ադրբեջանին է նվիրել Կարսը, Արդահանը, Նախիջեւանը, Ղարաբաղը: Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ռուսական բանակը հայաթափել է Հյուսիսային Արցախը, Արցախի տասնյակ բնակավայրեր, պատժիչ արշավ ձեռնարկելով հայերի դեմ, որոնք իրենց ծավալներով ու դաժանությամբ չէին զիջում 1915-23 թ. իրադարձություններին:
Գիտակցվել է, որ հայերը հաղթում են միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը հեռանում է այստեղից: Այդպես էր 1918-ին, 1990-ականներին: Ադրբեջանցիները երբեք առանց Ռուսաստանի աջակցության հայերի վրա չեն հարձակվել: Թե Մոսկվայում, թե Բաքվում շատ լավ գիտեն, թե ինչ է տեղի ունենում, երբ հայ ու ադրբեջանցի զինվորները մնում են դեմ առ դեմ: Ադրբեջանցիները փախչում են խուճապահար, առանց դիմադրության:
Ադրբեջանցիները հաջողություն են ունենում այն ժամանակ, երբ Ռուսաստանը օգնում է նրանց, զուգահեռ կապում հայերի ձեռքերը, թուլացնում Հայաստանը տնտեսապես ու սպառազինության առումով: Դա հստակ երեւաց քառօրյա պատերազմի ժամանակ: Այն պահին, երբ հայկական զինուժը պետք է անցներ հակահարձակման, Մոսկվան գործադրեց իր ողջ ազդեցությունը՝ այն կանգնեցնելու համար: Մեր ռազմա-քաղաքական ղեկավարությունը ենթարկվեց այդ ճնշմանը: Հակառակ պարագայում, դա առիթ էր՝ վերջապես ավարտին հասցնելու պատերազմը եւ խաղաղություն պարտադրելու Ադրբեջանին: Ռուսաստանը զո՞րք կհաներ Հայաստանի դեմ՝ դա կլիներ արդեն Ռուսաստանի փլուզման արագացումը:
Իրականում, ըստ էության հայ-ադրբեջանական պատերազմ չկա, կա հայ-ռուսական պատերազմ: Եվ այդ պատերազմից հայերը երկու անգամ հաղթող են դուրս եկել: Սա Մոսկվայում շատ լավ գիտեն, հայերը սկսում են սա հասկանալ:
Հակահարձակման արդյունքում հայկական ուժերը կվերցնեին երկու քաղաք հյուսիս-արեւելքում եւ արեւելքում, որից հետո Ադրբեջանը կդադարեցներ իր գոյությունը Կուր գետից այս կողմ: Սակայն Ռուսաստանը ինչպես 1994-ին, այնպես էլ քառօրյա պատերազմում փրկեց Ադրբեջանին: Հայերը հասկացան, թե ում փրկիչն է Ռուսաստանը:
Ցավոք, դա կատարվեց հայկական ռազմա-քաղաքական ղեկավարության վախկոտության, Ռուսաստանի շանտաժի հանդեպ անզորության, իրենց անձնական խնդիրները վեր դասելու արդյունքում: Բանն այն է, որ հայկական հակագրոհից հետո Ռուսաստանը կավարտվեր Հարավային Կովկասում:
Հիմա հայկական կողմը հայտնվել է փակուղում, ամեն օր զոհեր ենք տալիս: Սա այդ քաղաքականության, շանտաժին տրվելու հետեւանքն է:
Հայերը հասկացան, որ լինել ռուսամետ, լինել ռուսական քաղաքականության ծիրում՝ նշանակում է ծառայել Ադրբեջանի շահերին: Զինադադարի մասին որոշումը դրա ապացույցն էր: Հայերը հասկացան պատմական օրինաչփությունը՝ երբ Ռուսաստանը հաստավում է տարածաշրջանում, դա արվում է հայերի հաշվին, քանի որ Ռուսաստանը տարածաշրջանում ներկա գտնվելու համար 1921 թ. մարտի 16-ի պայմանագրով պարտավոր է ծառայել թուրք-ադրբեջանական շահերին ու կատարել նրանց պայմանները: Իսկ երբ Ռուսաստանը հեռանում է՝ հայերը հաղթում են եւ վերականգնում իրենց քաղաքական ու պատմական իրավունքը:
Հայերը գիտակցել են, որ հայ զինվորներն աշխարհի ամենաքաջ մարտիկերն են: Նրանք պատմական տարբեր փուլերում կռել են մի քանի կայսրությունների ռազմական հաղթանակները, եւ հիմա սկսել են կռել հայկական հաղթանակը: Հայերը հասկացել են, որ չի կարելի նման հզոր ռեսուրսը ծառայեցնել ուրիշներին, հասկացել են, որ ունենալով նման զինվոր՝ չի կարելի հույս դնել այլոց վրա:
Հայ զինվորը հաջորդ անգամ չի տրվելու անօրինական հրամաններին ու այլոց շանտաժին: Այդ ժամանակ Ռուսաստանը հավաքելու է Ադրբեջանի մնացորդներն ու հեռանալու է այստեղից, եւ դա լինելու է հայկական անկախ պետականության վերականգնման, զարգացման ու հզորացման սկիզբը:
Ինչպես հայտնի է, 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրվեց «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» հայ-ռուսական համաձայնագիրը, որով Հայաստանը պետք է Ռուսաստանից 200 միլիոն ԱՄՆ դոլարի զենք ու ռազմական նշանակության գույք գներ՝ դրա դիմաց վճարելով 10 տարվա ընթացքում:
Ու թեև Հայաստանի խորհրդարանն այն վավերացրեց «գերձայնային» արագությամբ՝ 2015 թվականի հուլիսի 2-ին, սակայն Ռուսաստանի Դաշնության օրենսդիրները, մեղմ ասած, չէին շտապում իրենց ռազմավարական դաշնակիցը համարվող Հայաստանին «ապառիկով» զենքի վաճառքի համաձայնագիրը հաստատելու գործում: Արդյունքում պայմանագիրն հաստատվեց ու ուժի մեջ մտավ միմիայն 2016 թվականի փետրվարին:
Ու թեև, ինչպես նախկինում հայտնել էինք, նշված պայմանագրով մատակարարվելիք զինատեսակների մեծ մասը բավականին հին էին (80-ականների, 70-ականների և անգամ՝ 60-ականների տեխնոլոգիաներ), սակայն դրանով նախատեսված էր նաև համեմատաբար ժամանակակից (10-ից 20 տարվա) որոշ զինատեսակների մատակարարումը: Օրինակ, ТОС-1А «Солнцепек» ծանր հրանետները և «Смерч» համազարկային կրակի համակարգերը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ կառավարությունից փորձել է պարզել, թե արդյո՞ք Հայաստանի Զինված ուժերն այդ պայմանագրով ստացել են զենք կամ գոնե ռազմական նշանակության այլ ապրանքներ: Ի պատասխան մեր հարցմանը պարզվել է, որ 2016 թվականի ապրիլի 29-ի դրությամբ հայկական կողմն այդ պայմանագրով վարկային պարտավորություններ չունի, ինչը, համաձայն պայմանագրի 2-րդ հոդվածի 2-րդ մասի, նշանակում է, որ ոչ զենք, ոչ էլ ռազմական նշանակության այլ ապրանք Հայաստան չի հասել:
Հայաստանին զենքի մատակարարման այս աստիճան դանդաղությունը (10 ամիս) անհասկանալի է, եթե հաշվի առնենք, թե Ռուսաստանն ինչպիսի արագությամբ է զենքերը մատակարարում Ադրբեջանին, Իրաքին, Սիրիային և ռազմական կոնֆլիկտներ ունեցող այլ երկրներին:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.