23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու և հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության կայքից:
«Այնուհետև, կայքի տնօրենի ներկայացրած պահանջի կապակցությամբ պատգամավորի անունից բանակցություններ է վարել նրա ներկայացուցիչը: Բանակցությունների ընթացքում նրանց միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պահանջվող 300.000-ական դրամը, նախապես պայմանավորված որևէ վայրում, մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը պետք է վճարվի կամ կայքի տնօրենին, կամ նրա օգնականին: Մայիսի 3-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ըստ նախնական պայմանավորվածության, ժամը 15-ի սահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գործող սրճարաններից մեկում, շորթման առարկա հանդիսացող 300.000 դրամ գումարը վերցնելուց հետո փաստով կայքի տնօրենի օգնական, ինքը և մամուլի ակումբի ղեկավարը բռնվել և բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ: Հայտնաբերվել և բերման է ենթարկվել նաև կայքի տնօրենը: Նրանք ձերբակալված են: Կատարվում է քննություն» ,- փոխանցում է կայքը:
Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվածը Անալիտիկ ակումբի հիմնադիր Անի Հովհաննիսյանն է, իսկ նրա դեմ հաղորդում է ներկայացրել ԱԺ պատգամավոր, Ալյանս կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը:
Կատարվում է քննություն:
Ապրիլյան դիմակայության օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով հակառակորդի նախաձեռնած հարձակողական գործողությունները հետ մղելու եւ վերջինիս պատժիչ հարվածներ հասցնելու ընթացքում բարձր մարտական ու բարոյակամային հատկանիշներով աչքի են ընկել բազմաթիվ ժամկետային զինծառայողներ, որոնք կարողացել են հաճախ փոխարինելով անգամ զոհված կամ վիրավոր հրամանատարին, տվյալ հատվածում մեր ուժերի օգտին բեկել մարտական գործողությունների ընթացքը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նման հինգ ժամկետային զինծառայողների` Սամվել Սեյրանի Սաֆարյանին, Մասիս Մելիքի Մուրադյանին, Գոռ Վարդանի Ավագյանին, Դավիթ Արկադիի Խատայանին եւ Արթուր Գրիգորիի Աղասյանին վերադաս հրամանատարության կողմից շնորհվել են լեյտենանտի սպայական կոչումներ:
Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էին ահազանգել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի խումբ դատապարտյալների հարազատներ եւ խնդրում էին օգնել բանտարկյալներին: Բանն այն է, որ ՔԿՀ-ում հերթական ստուգումները, կամ այսպես ասած՝ «շմոն» է կատարվել, ինչի արդյունքում դադարեցվել են ՔԿՀ պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները:
Իսկ ի՞նչ է կատարվել երեկ: «Ժողովուրդ»-ին ահազանգած «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորների հարազատները պատմեցին, որ բանտարկյալներին իրենք դրսից ուղարկված ուտելիք, ծխախոտ եւ այլ իրեր են ուղարկում եւ այն պահվում է քրեակատարողական հիմնարկի հատուկ խցում, որը, ըստ ներքին չգրված կանոնադրության, պետք է «ցրեն», այսպես ասած, «զոն նայողները»:
Եվ, որպեսզի ամեն ինչ հասկանալի լինի, ասվածը նկարագրենք դատապարտյալների բառերով. «ՔԿՀ-ի զոն նայողները պետք է ուղարկված սնունդը «գրեֆ անեն» կա, այսպես ասած, օգնություն տան դատապարտյալներին եւ կալանավորներին, սակայն ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցները «զապրետ են դրել» այդ սննդի վրա եւ չեն թողնում, որ ուտելիքը հասնի դատապարտյալներին: Դրա համար մենք էլ՝ ՔԿՀ-ի դատապարտյալներս ու կալանավորներս, աղմուկ ենք բարձրացրել եւ թույլ չենք տալիս, որ զապրետ դնեն այդ սնունդի վրա: Դա պատճառ դարձավ, որ կարանտինում գտնվող դատապարտյալները կամ կալանավորները անկողնային պարագաները այրեն եւ դուրս գցեն, ահավոր վիճակ էր: Մյուս դատապարտյալները հարվածում էին դռներին, չորս պատի մեջ էլ չեն թողնում հանգիստ ապրենք»:
Ասել է թե՝ դատախազությունը ինֆորմացիա է ստացել, որ հաճախ արգելված սնունդ է մտնում կալանավայր, դրա համար որոշել է հերթական «սապոգային» ստուգումն իրականացնել:
ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացված ստուգումների ընթացքից «Ժողովուրդին» այս գործով ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան: Ըստ այդմ, ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգումներ է իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում եւ աղմկալի չարաշահումներ հայտնաբերել: Արդյունքում, երեկ հերթական ստուգումներն են իրականացվել եւ աղմկալի բացահայտումներ են արվել, ինչի արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարալը… պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով:
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ քրեական գործի հարուցումից հետո դադարեցվել է «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները: Սա նշանակում է, որ Ստեփանյանը հանցագործ աշխարհի հետ ուղիղ կապի մեջ է եղել եւ գործարք իրականացրել նրանց հետ»:
«Ժողովուրդ»
«Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հանգիստ, վստահ, զուսպ անում են այն, ինչ պետք է ներկայիս իրավիճակում՝ ԼՂՀ կատարած այցի ընթացքում և Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան այցն ու ընդհանրապես քառօրյա պատերազմից հետո առաջնային պլան գալու իրողությունը շարունակում են հանրության համար մնալ որոշակիորեն խորհրդավոր վարագույրից այն կողմ, և այս տեսանկյունից Տեր-Պետրոսյանի ներգրավվածությունն ու ակտիվությունը կամ իսկապես բավական կարևոր և առանցքային նշանակություն ունեցող մի գործընթաց է, կամ էլ շատ ավելի մանր և մերկանտիլ մի գործընթաց, ինչի համար էլ ավելի շատ է խորհրդավորությունը:
Եվ այս իրողությունն ինքնին կարող էր և չլինել այդքան նշանակալի, եթե սա չլիներ հետպատերազմյան իրողություններում բավականին կարևոր մի պահ ընդհանրապես: Եվ դա արտահայտվում է նաև Տեր-Պետրոսյանի հայտարարության մեջ, որ Ղարաբաղի և Հայաստանի իշխանությունները հանգիստ ու զուսպ անում են այն, ինչ պետք է: Դա, իհարկե, միանգամայն ողջունելի է, որ իշխանությունը հանգիստ է, զուսպ է, վստահ է: Սակայն, այդ բոլոր հատկանիշներից բացի, իշխանությունների գործողությունների արդյունավետությունը և հանրօգուտությունը կախված է նաև մեկ այլ կարևոր հանգամանքից՝ հաշվետվողականությունից»:
Ժամանակ
Bloomberg-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը նշել էր, թե պատերազմը Ղարաբաղում կարող է վերսկսվել ցանկացած պահի, ու հավելել, որ հակամարտության լուծման ուղղությամբ բանակցությունների հեռանկարը մեծ չէ։ Անդրադառնալով բանակցությունների չվերսկսման մասին այսօր հաճախ հնչող հայտարարություններին՝ ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանն «Առավոտ»-ի հետ զրույցում նշեց.
«Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը ներկայիս իրավիճակում բանակցությունները վերսկսելու անհնարինության վերաբերյալ, ապա այն ինձ մոտ տարակուսանք և նույնիսկ վրդովմունք է առաջացնում։ Բանակցությունները պետք է շարունակվեն ցանկացած պայմաններում։ Ավելին՝ հիմա բանակցային գործընթացը պետք է շատ ավելի մեծ ինտենսիվությամբ ընթանա, դա է միակ մեզ համար ճիշտ և շահեկան ճանապարհը, որը նաև կարող է փրկել զինվորների կյանքեր, և բավական վտանգավոր է ներկայիս իրավիճակում նման, ես կասեի սադրիչ և կեղծ հայրենասիրության երանգներ ունեցող հայտարարություններ անել, որոնք, ըստ էության, հայտարարություն են պատերազմը շարունակելու մեր մտադրության մասին, և որոնց միակ բացատրությունը կարող են լինել մեզ համար ոչ տեսանելի և ոչ ընդունելի պայմանավորվածությունները խնդրի հանգուցալուծման վերաբերյալ»։
Առավոտ
«Ինչպե՞ս է իրավիճակը ռազմաճակատում, հարցրինք ԼՂ վարչապետ Արա Հարությունյանին։ «Այս պահին և նախորդ օրը հարաբերականորեն հանգիստ է»։ Լռություն՝ փոթորիկից առաջ։ «Գուցեև, բայց նաև հնարավորություն՝օպերատիվ ձևով առաջին գիծն սպասարկելու, ուղղությունները ճշտելու, խնդիրները հասցեականացնելու համար, այս պահին ակտիվ հանդիպումներ են ընթանում զոհվածների, տեղահանվածների ընտանիքների հետ, կատարվում է ընդհանուր վնասների գնահատում֊ճշտում, ինչ-որ մասով՝ նաև արդեն իսկ փոխհատուցում՝թե գումարային, թե գույքային, թե մնացյալ պարամետրերով, որ ընտանիքն ինչի կարիք ունեցավ՝մինչև վերջ ապահովվելու է»։ Ղարաբաղո՞ւմ է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ «Այո, դեռ այստեղ է, սակայն այս երեկո հետ կգա Հայաստան»։ Հանդիպե՞լ եք նրա հետ։ «Այո, շփվել-զրուցել ենք, բայց ոչ տետատետ»։ Ձեր կուսակցության, թե՞ վարչապետի մակարդակով։ «Ոչ այն, ոչ մյուս՝ ընդհանուր «մակարդակում», առանձին ֆորմատ էր»։ Արցախում ինչպե՞ս են վերաբերվում այդ այցին։ «Մենք ողջունում ենք իր այդ քայլը»:
Հրապարակ
Այն պատվիրանը, որ սկզբից իսկ լսեցիք, այս է՝ սիրե՛նք միմյանց։ Հետևաբար, չլինենք Կայենի նման, որ Չարի օրինակին հետևելով՝ սպանեց իր եղբորը։ Եվ ինչո՞ւ սպանեց. որովհետև իր գործերը չար էին, մինչդեռ եղբոր գործերը՝ բարի։
Եղբայրնե՛ր, մի՛ զարմացեք, եթե աշխարհն ատի ձեզ։ Մենք գիտենք, որ մահվանից անցել ենք դեպի կյանք. ապացույց, որ սիրում ենք մեր եղբայրներին։ Ով չի սիրում իր եղբորը, ենթակա է մնում մահվան։ Ով ատում է իր եղբորը, մարդասպան է, և գիտեք, որ ամեն մարդասպան հավիտենական կյանք չունի իր մեջ։
Մենք սերը նրանո՛վ ճանաչեցինք, որ Քրիստոսն իր կյա՛նքը զոհեց մեզ համար։ Հետևաբար, մենք ևս մեր կյանքը պետք է զոհենք մեր եղբայրների համար։ Այն մարդը, որ նյութական ամեն բարիք ունի և տեսնելով, որ իր եղբայրն օգնության կարոտ է, գութ չի տածում, ինչպե՞ս կարող է ասել, թե Աստծու սերն ունի իր մեջ։
Որդյակնե՛ր, մեր սերը թող չլինի միայն խոսքով ու լեզվով, այլ գործով արտահայտված ճշմարիտ սեր։ Ահա այսպե՛ս կիմանանք, որ հետևող ենք ճշմարտությանը։ Այսպես նաև մեր սրտերը վստահություն կունենան կանգնելու Աստծու առջև։ Եթե նույնիսկ մեր խիղճն ինչ-որ հանցանքի համար մեղադրի մեզ, չմոռանանք, որ Աստված ավելի մեծ է, քան մեր խիղճը, և նա գիտի ամեն բան։
(Հովհաննես առաքյալի առաջին նամակը 3:11-20)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «Հայտնի է դարձել, որ ԼՂՀ հետ շփման առաջնային գծի երկայնքով Բաքվի իշխանությունները կենտրոնացրել են բոլոր վահաբիստներին` ավելի քան 12 հազար մորուքավոր, ինչպես նաև վարչական Ադրբեջանի տարածքում ապրող բնիկ ժողովուրդներին:
Այս կերպ հանրապետության թուրքական իշխանությունները լուծում են բնիկ ժողովուրդների խնդիրը` ոչնչացնելով բնիկ ժողովուրդների` լեզգիների, թալիշների, ավարների, թաթերի, ցախուրների, թաբասարանների, ուդիների եւ այլնի գենոֆոնդը: Իսկ թուրքերը միայն հրամաններ են տալիս:
Նահանջողներին թիկունքում սպասում են հատուկ ջոկատները, որոնք կրակելու են նահանջողների վրա:
Հիմա Ադրբեջանի տարածքում ոչ մի մորուքավոր չես գտնի:
Ադրբեջանի իշխանությունները շփման գիծ են ուղարկել նաև Ռուսաստնում արգելված, Սիրիայից և Իրաքից վերադարձած` ԻԼԻՊ-ի գրոհայինների:
Ահա այսպես է Իլհամը պատերազմում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ»:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհանննիսյանն ասաց, որ ցանկացած զենքի դեմ պայքարելու միջոցներ ու տարբերակներ կան։ Ըստ նրա՝ աշխարհում բացարձակ զենք չկա, և բոլոր զենքերի դեմ էլ պայքարի մեթոդներ գտնվում են: Պետք չէ ուռճացնել «Սմերչ» և ТОС 1 զինատեսակների հնարավորությունները։ Յուրաքանչյուր զենքի դեմ կարելի է գտնել պայքարի մեթոդներ։ Վառ օրինակն է, որ հայկական կողմը ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում կարողացել է խոցել հակառակորդի մարտական 14 անօդաչու թռչող սարք.«Երբ այսօր ամբողջ աշխարհը փորձում է ԱԹՍ-երը խոցելու տարբերակներ գտնել, մենք էլ ենք փորձում, և փորձը ցույց տվեց, որ արդյունավետ ենք աշխատում: Մենք հակառակորդի 14 ԱԹՍ ենք խոցել, նշանակում է՝ գիտենք, թե ինչպես է պետք անել դա, բայց այնպես չէ, որ ամեն ինչի մասին պետք է խոսենք»։
Ըստ նրա՝այսօր լավագույն զենքերը շարունակում են մնալ հենց 80-ականների զենքերը։ Օրինակ՝ «Գրադ» կայանքը, որը նույնպես 80-ականների զենք է, համարվում է լավագույն զենքերից մեկը և ոչ մի բանով չի զիջում ժամանակակից զենքերին։
«Ես խնդրում եմ վերջ տալ «Մմերչ», TOC 1 զինատեսակները գովազդելուն և դրանց հնարավորությունները ուռճացնելուն: Նման մտածելակերպը ծիծաղ է առաջացնում։ Ամեն զենք իր նշանակությունն ունի»,-վերջում ասաց Հովհաննիսյանը։
https://www.youtube.com/watch?v=-JgW28vgvN0
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.