23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Ռուսաստանի Դաշնությունը : Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին տեղեկացրել է, այդ երկրի պաշտպանության նախարարությունը: Այս օրերին մատակարարվում է «Вена» տեսակի ինքնագնաց 120 մմ հրանոթ, БМП-3, БТР-82A, БТР-80 տեսակի զինտեխնիկա: Ինչպես նաև Ադրբեջան են ժամանել ռուս մասնագետներ , որոնք ադրբեջանցի զինվորականներին օգնում են տեխնիկայի ճիշտ օգտագործման գործում:
Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես չի հաստատելել տարածված տեղեկատվությունը: Սա կարծում ենք ՌԴ կողմից տրված «դաբրո» է Ադրբեջանին: Այս քայլով Ռուսաստանը ցույց է տալիս, որ ոչ միայն չի դատապարտում ադրբեջանական կողմի ագրեսիան, այլև նոր թափ է հաղորդում դրան: Սա ճնշում է Հայաստանի նկատմամբ: ՌԴ-ն այս կերպ հասկացնում է, որ եթե չհամաձայնի իր առաջարկներին, ապա իր օգնությունը Ադրբեջանին չի ուշանա:
Ի դեպ Ռուսաստանի Դաշնությունը դեռևս ուշացնում է իր ռազմավարական դաշնակցի՝ Հայաստանի մատակարարումները:
Ապրիլյան պատերազմի բանավոր պայմանավորվածության արդյունքում զինադադարի ռեիմի անցնելուց հետո Արցախի հանրությունը ԼՂՀ Ազգային Ժողով էր մտցրել մի հայտարարության նախագիծ, որով հնարավորինս կկանխվեր Մարտակերտի շրջանում օրեր շարունակ տեղի ունեցող պատերազմը:
Դա արվել է օրենքին համապատասխան, այսինքն, նախագիծն ուղարկվել էր իրեն ընդդիմադիր հռչակած «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին, որը մի քանի օր անց պատասխանեց, որ նախագիծը ներկայացված է պառլամենտի խմբակցությունների քննարկմանը, և պետք է հրավիրվի նիստ, որի ընթացքում հայտարարությունը պետք է հրապարակվի:
Սակայն, ինչ-ինչ պատճառներով, Ազգային Ժողովը այդպես էլ նիստ չհրավիրեց, պատճառանաբելով, որ պատգամավորների մի մասը գտնվում է առաջնագծում (չնայած, Արցախում բոլորը գիտեն, որ առաջնագծում առաջին օրվանից մինչ այսօր գտնվում է միայն պատգամավոր Վիտալի Բալասանյանը, իսկ մնացածը կատարում են սուրհանդակների դերը): Հաջորդ պատգամավորը, որի միջոցով նախագիծը պետք է մտներ ԱԺ, դա «Շարժում-88» կուսակցության նախագահ Էդուարդ Աղաբեկյանն է, որն ընդհանրապես չպատասխանեց, թե ինչ է ձեռնարկել այդ ուղղությամբ:
Առաջարկ արվեց կառավարության ղեկավար Արայիկ Հարությունյանին, որը նաև «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավարն է, որն էլ իր հերթին պառլամենտում ամենամեծ խմբակցությունն ունի: Կառավարությունից հայտնեցին, որ ԼՂՀ ԱԺ ձայնը ներկա պահին ընդհանրապես ոչ մի դեր չի կարող խաղալ, քանի որ մեր պատգամավորների ձայները ընդհանուր առմամբ լուրջ չեն ընդունվում…
Հասարակությանը այլ ելք չի մնում, քան դիմել լրատվամիջոցներին ու հրապարակել այդ հայտարարության նախագիծը: Քանի որ հասարակության մի մասը այժմ առաջնագծում է, մեզ իրավունք ենք վերապահում խոսել նրա անունից:
Մարգարիտա ՔԱՐԱՄՅԱՆ
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարությունը. Նախագիծ
Ապրիլի 2-5 Ադրբեջանը նոր ագրեսիա է նախաձեռնել Արցախի Հարապետության դեմ, որի հետևանքով խախտվել է մեր երկրի Սահմանադրությամբ ամրագրված պետական սահմանը, և տուժել են ինչպես կանոնավոր բանակի զինծառայողներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ: Բացի այդ, Ադրբեջանի զինված ուժերը խախտել են միջազգային նորմերով պատերազմ վարելու բազմաթիվ դրույթներ, ինչի հետևանքով Թալիշ գյուղի երեք բնակչի դիակները վանդալիզմի են ենթարկվել: Խոշտանգումների և անարգանքի են ենթարկվել նաև մեր բանակի գերի ընկած զինծառայողները, ինչի մասին ասված է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի տասնութ էջանոց զեկույցում:
Ադրբեջանի կողմից իրականացված նոր ագրեսիան ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանը երբեք միայնակ չի դիմում պատերազմի, մինչև չի ունենում համապատասխան «հրահանգներ» և «թույլտվություն», ընդ որում՝ տարբեր ատյաններից կամ երկրներից:
Տարիներ շարունակ մենք ականատեսն ենք եղել և այսօր էլ ականատեսն ենք, որ Ադրբեջանը սրում է իրավիճակը սահմանագծում տարբեր հանդիպումների, համաժողովների, նիստերի նախօրեին և երբեք չի թաքցրել, որ դա իր այսպես կոչված «ռազմական դիվանագիտությունն» է:
Ինչպես հայտնի է, 2016 թ. հունվարի 26-ին ԵԽԽՎ-ն մերժեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Վալտերի կողմից պատրաստված «Բռնությունների մակարդակի աճ՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» բանաձևը, որի համաձայն, հայկական ուժերը պետք է դուրս գան իրենց հսկողության տակ գտնվող տարածքներից:
Նույն օրը Վեհաժողովն ընդունեց մեկ այլ՝ «Ադրբեջանի միջսահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» բանաձևը, որը ներկայացրել էր բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչը: Համաձայն բանաձևի, հայկական ուժերը արգելափակել են ադրբեջանցիների մուտքը դեպի Արցախի Հանրապետության Սարսանգի ջրամբարը:
Ըստ Վեհաժողովի ընդունած բանաձևի երրորդ կետի, Վեհաժողովը համարում է, որ կանխամտածված արհեստական էկոլոգիական ճգնաժամի ստեղծումը պետք է դիտարկել որպես «ագրեսիա շրջակա միջավայրի միջոցով» (environmental aggression) եւ ընկալվում է որպես մեկ երկրի թշնամական ակտ մյուսի նկատմամբ, որի նպատակն է ստեղծել բնապահպանական աղետի գոտի եւ անհնար դարձնել բնակչության բնականոն կյանքը:
Բանաձի չորրորդ կետով «Վեհաժողովը ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ հարակից այլ տարածքների օկուպացիան նմանատիպ մարդասիրական եւ բնապահպանական խնդիրներ է ստեղծում Դաշտային Ղարաբաղի տափաստաններում ապրող Ադրբեջանի քաղաքացիների համար»:
Բանաձեւի յոթերորդ կետով «Վեհաժողովը խստորեն դատապարտում է Հայաստանի եւ հայկական իշխանությունների խորհրդարանական պատվիրակության համագործակցության բացակայությունը այս զեկույցի նախապատրաստման գործընթացում»:
Նշենք նաև, որ ընդունված հակահայկական բանաձևին ողջ կամ գրեթե ողջ կազմով կողմ են քվեարկել Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Ուկրաինան, Սերբիան։ Ողջ կազմով դեմ են քվեարկել Հայաստանը, Շվեդիան, Շվեյցարիան։ Քվեները կիսվել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իտալիայի պատգամավորների մոտ։
Քվեարկության արդյունքում 98 կողմ, 71 դեմ ու 40 ձեռնպահ հարաբերակցությամբ հակահայկական բանաձևը ընդունվել է։
Հաշվի առնելով վերը նշվածը, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը հայտարարում է.
— Արցախի իշխանությունները բազմաթիվ անգամ են առաջարկել Ադրբեջանին՝ բանակցել դեմ առ դեմ բանաձևում նշված Սարսանգի ջրամբարի ջրի օգտագործման շուրջ, սակայն մեր հարևան երկիրը կտրականապես հրաժարվում է որևե բանակցություններ վարել Արցախի Հանրապետոթյան հետ: Բացի այդ, Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակչությունը տարիներ շարունակ հանգիստ օգտվում է ջրամբարի ջրից, և հայկական ուժերը երբևիցե չեն խոչընդոտել խաղաղ բնակչության բնականոն կյանքին: Այդ իսկ պատճառով ԵԽԽՎ մեղադրանքը՝ հայկական կողմից արհեստական էկոլոգիական ճգնաժամի ստեղծման մեջ, համարում ենք անհիմն և Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից ապրիլյան ագրեսիայի հնարավոր աջակցություն պարունակող:
Ինչ վերաբերվում է Հայաստանի եւ հայկական իշխանությունների խորհրդարանական պատվիրակության համագործակցության բացակայությանը այս զեկույցի նախապատրաստման գործընթացում, ապա մենք հայտարարում ենք, որ այս կետը ի հայտ է բերում այն հանգամանքը, որ ԵԽԽՎ-ն կիրառում է երկակի ստանդարտներ: Սարսանգի ջրամբարը գտնվում է Արցախի Հնարապետության տարածքում, իսկ Արցախի Հանրապետությունը ԵԽԽՎ-ում չունի խորհրդարանական պատվիրակություն, որը պետք է համագործակցի նման զեկույցների նախապատրաստման գործընթացում:
Հայկական կողմը մի քանի օրն է հայտնում է Արցախ-Ադրբեջան սահմանագոտու գրեթե ողջ երկայնքով հակառակորդի զինուժի կուտակումների ու ակտիվ տեղաշարժի մասին:
ԼՂՀ նախագահի խոսնակը հայտարարել է, որ նման կուտակումներ միշտ լինում են, եւ դա չի նշանակում հարձակման փորձ: ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ տոների նախօրեին կուտակումներ միշտ լինում են, այս անգամ սակայն ավելի շատ է:
Արցախ էր մեկնել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը եւ հանդիպել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Քննարկվել են բանակաշինության հարցեր, ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Քառօրյա պատերազմի օրերին այս երկու գործիչների հակասական պահվածքը լայն քննարկման ու դժգոհության տեղիք է տվել Հայաստանում ու Արցախում: Մասնավորապես, այն առումով, որ երկուսն էլ փաստացի գիտեին ադրբեջանական զինուժի մեծ կուտակումների ու տեղաշարժերի մասին, սակայն առանձնապես կարեւորություն չէին տվել դրան: Բակո Սահակյանը հենց այդպես էլ փաստացի ասաց իր հետպատերազմյա ասուլիսում, իսկ Խաչատուրովի մասին եղավ հրապարակում, թե նա բիլիարդ խաղալիս է եղել եւ անտեսել է զգուշացումները:
Քառօրյա պատերազմը, մեր զինվորների հերոսություններից զատ, իր արդյունքներով ու քաղաքական նպատակներով մնում է բավական մութ, թեեւ շատ հանգամանքներ են բացահայտվել: Այս խնդրի վերաբերյալ հայկական մամուլում ու փորձագիտական շրջանակներում առայժմ քննարկումներ չկան տարբեր պատճառներով: Մասնավորապես, ինչու հայկական կողմը հրաժարվեց իր դիրքորոշումներից ու համաձայնվեց զինադադարին, որի արդյունքում ունեցանք տարածքային կորուստ, եղել է արդյոք պայմանավորվածություն, եւ ինչ է հայկական կողմը պահանջել այդ տարածքային կորստի դիմաց, եւ այլն:
Հակասական էր հատկապես բարձրաստիճան զինվորականության պահվածքը, երբ մասնավորապես պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մինչ օրս հայտարարում է, թե այն դիրքերը, որոնք զիջել ենք, անէական են: Ի՞նչ է նշանակում անէական: Նման հայտարարություն նույնիսկ քաղաքական գործիչներն իրավունք չունեն անելու, ուր մնաց զինվորականությունը:
Խնդիրների, հարցերի այս թնջուկը հավանաբար կպարզվի առաջիկայում, որքան էլ որոշ հանգամանքներ խնամքով լռության են մատնվում:
Մինչ այդ, ադրբեջանական զինուժի հերթական կուտակումների հանդեպ կարծես թե վերաբերմունքը փոխվել է, եւ նկատելի է, որ հայկական կողմը միջոցներ է ձեռնարկում եւ վերահսկում է իրավիճակը: Եվ դրա ապացույցը Բակո Սահակյանի ու Խաչատուրովի հանդիպումն է նոր կուտակումների ֆոնին:
Արդյոք այս նոր կուտակումները կհանգեցնեն Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների ակտիվացման: Դժվար է ասել, քանի որ այս պահին փաստացի բացակայում է հանկարծակիության գործոնը: Մյուս կողմից, այն լիովին չի կարելի բացառել, քանի որ հայ-ադրբեջանական դիմակայության այս տարիների ընթացքում, ինչպես պնդում են փորձառու զինվորականները, տեղի է ունեցել էական մի բան՝ ադրբեջանցիները խոշոր հաշվով հաղթահարել են վախը հայերի հանդեպ: Դա տեղի է ունեցել հայկական ռազմա-քաղաքական ղեկավարության մոտ երկու տասնամյակ վարած անվճռական, անհասկանալի, զիջումների հակված քաղաքականության արդյունքում:
Ավելին, այդ քաղաքականությունը վախեր է ներարկել նաեւ հայ հանրությանը, առաջացնելով անհեթեթ մտայնություններ ու դիրքորոշումներ հայկական պետականության ինքնիշխանության ու անվտանգության խնդիրների հանդեպ:
Ժամանակն է վերականգնել այդ գործոնը, որն ավելի կարեւոր է, քան սպառազինության ու մարդուժի քանակական տարբերությունը: Այդ տարբերությունը քառօրյա պատերազմում դեր չխաղաց՝ հայ զինվորը չեզոքացրեց այն իր քաջությամբ: Սակայն քանի դեռ այդ գործոնը չի վերականգնվել, մենք զոհեր ենք տալու, եւ ավելի ու ավելի շատ: Ադրբեջանը դրա առիթը տալու է:
Մեկ դիտարկում Տավուշից: ԵԱՀԿ Մինսկի խմբի, եւ հատկապես Ռուսաստանի մասին: Բաքվի ու Երևանի պաշտոնական հայտարությունները բացահայտ պատերազմի նախապատրաստության մասին են: Այդ ամենը չափազանց բաց տեսնում ես սահմանին` երկու կողմից: Ու բոլորը սրա մասին գիտեն: Մինչ այժմ ընդամեը եղել է ԵԱՀԿ ԽՎ գործող նախագահի հայտարարությունը ուժի կիրառման անթույլատրելիության մասին: Եւ ուրիշ ոչինչ: Մեր դաշնակից Ռուսաստանը, որ նախկինում մեզ համոզում էր, թե Ադրբեջանի հետ իր արածը սոսկ բիզնես է, ոչ մի ձեւ չի արձագանքում Ադրբեջանի ՊՆ նախարարության հաղորդագրություններին, որ Ռուսաստանից հենց նոր ստացած հրետանային համակարգերի ու այլ զորքերի կիրառմամբ զորավարժություններ է անում: Եւ ոչ մի հայտարարություն Կրեմլից: Որեւէ պահի ռազմական գործողությունների վերսկսելուց հետո նորից անբարոյականները ռուսական հեռուստաէկրաններից փոթորիկ են անելու պատերազմում թուրքական ականջների թեմայով, հավանաբար մտածելով, թե մենք չենք ֆիքսում իրենց լուռ համաձայնությունն այս ամենին: Իսկ թե ինչ դիվանագիտական քայեր է ձեռնարկում ՀՀ ԱԳՆ-ը միջազգային ատյաններին ակտիվացնելու ուղղությամբ, բացարձակ տեսանելի չէ: Միայն Էդվարդ Նալբանդյանի ճամփորդությունների ու լեկցիաների մասին ենք լսում: Հերմինե խանումն էլ իր անմեղսունակ պատվիրակությամբ բնականաբար ոչ մի փաստաթուղթ չի ուղարկի իր եւ Իլհամի սիրեկան Ագրամունդոյին, որ Ադրբեջանը հերթական անգամ խախտում է յուր պարտավորությունը ԵԽ առջեւ /հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու մասին/: Նույնը ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արտաշ Գեղամյանը, ով ասում էր Ռագոզինի ասած փսլինքը ես չեմ, այլ Հայաստանի ուրիշ հայեր: Եթե ձեր անգործության արդյունքում հերթական անգամ քաղաքական եղանակներով չկանխվի պատերազմը, իմացեք, որ մենք ենք ձեզ գյուլլելու, տականքներ: Դրա համար ժամանակ կգտնենք: Հլա ու մեկի քթից մի արյուն կաթի:
Լրագրողներին էլ հորդորում եմ ակտիվ լինել` հարցումներ ուղարկել բոլոր համանախագահ երկրների նախագահների աշխատակազմեր (պեսկովներ, կիրբիներ ու այլք), ԱԳՆ-ներ, հայտարարություններ կորզել, նույնը արեք նաեւ Երեւանում նրանց դեսպանների հետ կապված: Նույնը միջազգային կառույցների քարտուղարություններ ու նախագահություններ: Բավական է ճառ ասողներին խոսեցնեք: Գործել է պետք:
Ստյոպա Սաֆարյան
Եվրահանձնաժողովը իր հրապարակած զեկույցում նվազեցրել է Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ կանխատեսումը: Ըստ եվրափորձագետների, ՌԴ ՀՆԱ-ն 2016 թվականին կնվազի ոչ թե 1,2՝ ինչպես կանխատեսել էին փետրվարին, այլ 1,9 տոկոսով:
Եվրահանձնաժողովի այդ կանխատեսումը բնականաբար տագնապ է նաեւ Հայաստանի համար, հաշվի առնելով այն, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է գերկախված մնալ Ռուսաստանի տնտեսությունից: Փետրվարին Սերժ Սարգսյանը նախաձեռնեց խորհրդակցությունների շարք, որոնք նվիրված էին երրորդ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խորացմանը: Եղան խորհրդակցություններ Իրանի, Գերմանիայի, Ավստրիայի, Ֆրանսիայի հետ տնտեսական հարաբերության թեմայով: Թե ինչ կոնկրետ արդյունք են ունեցել այդ խորհրդակցությունները, պարզ չէ: Համենայն դեպս, տեսանելի արդյունք գոյություն չունի, թեեւ իհարկե այստեղ կարող է պատճառաբանություն լինել ապրիլյան պատերազմը:
Բայց, մյուս կողմից, պատերազմը էլ ավելի է ստիպում մտածել տնտեսության մասին: Օրերս Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին հայտարարեց, որ ապրիլյան պատերազմը կարող է հարվածել Հայաստանի տնտեսական ցուցանիշին, քանի որ պատերազմները ընդհանրապես բավական վատ են ներդրումների համար; Դա իհարկե աքսիոմա է, եւ իհարկե ներդրողները ձգտում են այնտեղ, որտեղ կա կայունություն: Եվ այդ իմաստով ապրիլյան պատերազմն ու Արցախի հարցում սրված վիճակը Հայաստանի համար տնտեսական լուրջ մարտահրավեր է:
Մյուս կողմից, պատերազմն ինքը մարտահրավեր է, որն անհնար է լուծել առանց տնտեսական խնդիրները լուծելու: Տնտեսությունը պատերազմ վարելու կարողության, բանակի մարտունակության հիմքն է:
Հետեւաբար Հայաստանն իրավունք չունի արդարանալ պատերազմով: Հակառակը, պատերազմը Հայաստանին զրկում է տնտեսական որեւէ արդարացումից: Պետք է օգտագործվի ամեն մի լումայի հնարավորությունն անգամ: Բայց դա նշանակում է առաջին հերթին խստագույն պայքար կոռուպցիայի, պետական միջոցների չարաշահման դեմ:
Եվ եթե Հայաստանում իրապես տարվի այդ պայքարը, ապա նախ հնարավոր կլինի ներքին ռեսուրսների արդյունավետության բարձրացումով բարձրացնել տնտեսական ներկայիս ցուցանիշները եւ, բացի այդ, որոշակիորեն փոխհատուցել պատերազմի թողած հետեւանքը ներդրումային միջավայրի վրա: Ի վերջո, Հայաստանի ներդրումային միջավայրի հենքը պետք է կազմի օտարերկրյա հայկական կապիտալը: Հայաստանում պետք է ստեղծվի այդ կապիտալի համար ներդրումային բարենպաստ, ազատ միջավայր, որտեղ առաջին հերթին կլինի այսպես ասած գործընկերների ընտրության ազատություն, երբ հենց ներդրողը կորոշի, թե ով է իր գործընկերը, ոչ թե Հայաստանի իշխանությունը ներկայացնող տարբեր օդիոզ անձինք կամ առաջին դեմքեր:
Ըստ այդմ, Հայաստանն ունի տնտեսական ցուցանիշների բարելավման ահռելի ռեսուրս, պարզապես դրա համար պետք է բարելավել կառավարման որակները: Իսկ ինչո՞վ է զբաղված Հայաստանի իշխանությունն այժմ: Տեսանելի զբաղվածության դաշտում քննարկումն է, թե արժե՞ արդյոք սահմանափակել Թուրքիայից ներկրումները, թե ոչ:
Դա կապ ունի՞ Հայաստանի տնտեսության խնդիրների հետ: Իհարկե ոչ: Դա կապ ունի Ռուսաստանի խնդիրների հետ, քանի որ Թուրքիայի հետ գժտությունից ի վեր Մոսկվան փնտրում է Անկարայի հանդեպ իր տնտեսական այսպես ասած պատժամիջոցների դաշնակից, սակայն որեւէ պետություն չմիացավ այդ պատժամիջոցներին, եւ ըստ երեւույթին կրկին Ռուսաստանի վերջին հանգրվանը մնաց Հայաստանը:
Հավանաբար այդ գնով է Ռուսաստանը համաձայնել նվազեցնել գազի գինը Հայաստանի համար: Ընդ որում, ինչպես պարզվեց օրերս, գազի անգամ նվազեցված գինը՝ սահմանին 150 դոլար, ներկայում ավելի թանկ է, քան օրինակ Գերմանիայի սահմանին ռուսական գազի գինը: Իսկ արդեն հայաստանցի սպառողի բնակարանում գազի գինը շարունակում է մնալ ամենաբարձրներից մեկն աշխարհում, քանի որ ամեն ինչ շարունակում է մնալ Գազպրոմի լիակատար մենաշնորհի ներքո, անգամ Հայաստանի կառավարությունը:
Այն դեպքում, երբ աշխարհում տեղի են ունենում լրջագույն քաղաքական գործընթացներ, երբ ԱՄՆ նախագահի մակարդակով հնչեցվում է տրանս-խաղաղօվկիանոսյան առեւտրային տարածության ձեւավորման եւ համաշխարհային առեւտրում դրա թելադրող դերի մասին: Այդ ընթացքում Հայաստանի իշխանությունը, ու անգամ ընդդիմադիր հանդես եկող շրջանակներից շատերը շարունակում են կառչած մնալ Եվրասիական միությանը, բնականաբար Ռուսաստանին չբարկացնելու շահադիտությունից ելնելով, որովհետեւ շահի այլ տեսակ այդ միությունում Հայաստանը չի ունեցել եւ չունի:
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան; www.lragir.am
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, լռության մատնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ապրիլի 1-5-ին սանձազերծած լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի եւ ամբողջ ապրիլի ընթացքում կրած կորուստները, սկսել է հայտնել մայիսի առաջին օրերին կորցրած զինծառայողների անունները, այն էլ սոցցանցերում նրանց հուղարկավորության լուսանկարները հայտնվելուց հետո:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»—ը, ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը, հայտնել են Թարթառի ուղղությամբ շփման գծում մայիսի 3-ին 19-ամյա զինծառայող Ամրահ Այդըն օղլու Յուզբեյովի կորստի մասին: Ամենայն հավանականությամբ, սպանվածը ազգությամբ լեզգի է: Նա այսօր պետք է թաղվի լեզգիաբնակ Խաչմազի շրջանի Հաջիմամեդ-Օբա գյուղում:
Ադրբեջանի ՊՆ-ն խոստովանել էր նաեւ մայիսի 1-ին Թարթառի ուղղությամբ 20-ամյա զինծառայող Էլմար Իլհամ օղլու Մեմմեդովի մահը: Նա Գյոյչայից էր, թաղվել է Բաքվում:
Ադրբեջանը պաշտոնապես խոստովանել է ապրիլի ընթացքում իր միայն 33 զինծառայողի կորուստը` չնշելով որեւէ անուն: Սակայն, արտասահմանում գործող ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV ինտերնետային հեռուստաալիքը սոցցանցերում սեփական հետազոտությունների հիման վրա հայտնել էր 101 ադրբեջանցի զինծառայողների կորստի մասին` նշելով նրանց անունները եւ թաղման վայրերն ու օրը:
Ադրբեջանի ՊՆ-ն Meydan TV-ին կոչ էր արել զերծ մնալ զինծառայողների կորստի մասին տեղեկություններ տարածելուց, որն այդ գերատեսչությունը համարում է պետական գաղտնիք: Այդ զգուշացումից հետո, որն, անկասկած, նաեւ սպառնալիք է հանդիսանում, Meydan TV-ն դադարել է տեղեկություններ հայտնել ադրբեջանական բանակում կորուստների մասին: Չնայած դրան, Ադրբեջանում արդեն քրեական գործ է հարուցվել Meydan TV-ի տեղացի անձնակազմի դեմ:
Միջազգային Bellingcat վերլուծական խումբը հայտնում է, որ ապրիլի 1-5-ին Ադրբեջանի կորուստն իր «զգուշավոր գնահատականներով» նվազագույնը 400 զինծառայող է:
ԼՂՀ ՊԲ տվյալներով` ապրիլի 1-5-ին ԼՂՀ դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 6 զրահապատ մեքենա, 12 անօդաչու թռչող սարք, 1 ինժեներական մեքենա, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 1 ՀՄՄ, 1 «Գրադ» ՀԿՌՀ: Մարտական գործողութունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 500 կորուստ, մոտ 2000 վիրավոր:
ԼՂՀ ՊԲ կայքը հայտնում է, որ մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը Արցախի շփման գծում լարվածությունը պահպանվել է: Հակառակակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով եւ ականանետներով շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաեւ պատասխան գործողությունների:
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Նյու Յորքում անցկացված Met Gala-ի կարմիր գորգին ուղղակի ցնցել է բոլորին։ 35-ամյա Քիմը Met Gala-ին ժամանել էր ամուսնու՝ 38-ամյա Քանյե Ուեսթի հետ։ Քիմն ու Քայնեն կրում էին Balmain-ի հագուստներ։
Քիմն իր արծաթագույն զգեստով ուղղակի զարմացրել է և ցուցադրել իր տպավորիչ նիհար մարմինը որդու՝ Սենթի, ծնվելուց հետո։ Զգեստն ամբողջությամբ ընդգծում էր մարմնի բարեմասնությունները։ Զգեստի հետ Քիմը կրում էր արծաթագույն բարձրակրունկներ։
Քիմն իր գլամուրային տեսքն ամբողջացրել էր սև մազերով, որոնք ուղիղ հարդարված էին, մարմնագույն շրթներկով ու smoky-eye դիմահարդարմամբ։
Քանյեն, սակայն արժանացել է քննադատությունների իր պատառոտված ջինսե տաբատի պատճառով։ Երկրպագուները համացանցում գրել են, որ Met Gala-ն այն վայրը չէ, որտեղ կարելի է գնալ ջինսերով։ Ջինսի հետ Քանյեն կրում էր Balmain-ի քարերով պատված պիջակ:
Նշենք, որ Met Gala-ն ամենամյա դրամահավաքի միջոցառում է, որից ստացված գումարներն ուղղվում են Նյու Յորքի «Metropolitan Museum of Art’s Costume Institute»-ին։












life.panorama.am
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում երեկ լարված իրավիճակ էր: Այս մասին «Ա1+»-ին ահազանգեց դատապարտյալներից մեկը: Նրա խոսքերով՝ ինչ –որ մարդիկ են մտել ՔԿՀ եւ փորձել վերահսկողություն սահմանել:
Բանտի մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ կալանավորներն ի նշան բողոքի այրել են անկողնային պարագաներ ու հիմա խառնաշփոթ վիճակ է տիրում բանտի մի քանի հարկերում:
«Թող գնան բանակում վերահսկողություն սահմանեն, այլ ոչ թե գան, տեսնեն, մենք ինչ ենք ուտում: Եթե նորից այսպես եղավ, մեր բունտը կշարունակվի: Բերդի դռները կպոկվեն, չնայած մեկ դուռ արդեն պոկվել է»,- ասաց բանտարկյալներից մեկը:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պարզաբանումը
Այսօր զանգվածային լրատվության էլեկտրոնային մի շարք միջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե իբր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակավորված անձանց կատարած գործողությունների արդյունքում դատապարտյալները, ի նշան բողոքի, «բունտ» են արել, և քրեակատարողական հիմնարկում խառնաշփոթ իրավիճակ է տիրում:
Վերոբերյալի կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից հիմնարկի խցերից մեկում ժամը 16:10-ի սահմաններում իրականացվել են քննչական գործողություններ, որոնք առաջացրել են որոշ դատապարտյալների դժգոհությունը, ինչին անմիջապես արձագանքել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, և միջադեպը հարթվել է:
Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմից հետո ԼՂՀ հետ սահմանի վրա դեռ շարունակում է լարված իրավիճակ տիրել: Այն փաստը, որ ադրբեջանական կողմն ապրիլի արկածախնդրության ընթացքում չկարողացավ հասնել նույնիսկ նվազագույն արդյունքների (օրինակ՝ որոշ սահմանամերձ շրջանների զավթում) և ավելին՝ բազում կորուստներ տվեց, շատերին հիմք է տալիս ենթադրելու, որ պաշտոնական Բաքուն դեռևս ամբողջությամբ չի հրաժարվել Ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր ծրագրից և սպասում է հարմար պահի՝ բլիցկրիգի նոր փորձ կատարելու համար:
Ավելին՝ Հայաստանում և ԼՂՀ-ում, շատերը կարծում են, որ ապրիլի սկզբին ագրեսիայի համար ընտրված ժամանակը պատահական չէր, քանի որ հենց ապրիլի 2-ին նշվում է Քարվաճառի (Քելբաջար) ազատագրման օրը: Զուգադիպություն է, թե ոչ, այնուամենայնիվ, այս տարբերակը ևս կյանքի իրավունք ունի: Նշենք նաև, որ այս մոտեցման կողմնակիցները կարծում են, որ Ադրբեջանի կողմից նոր բլիցկրիգի փորձի բարձր հավանականությունը պահպանվում է նաև առաջիկա օրերին: Որպես Ադրբեջանական ագրեսիայի նոր հավանական ամսաթիվ, մասնավորապես, նշվում է մայիսի 8-9-ը, քանզի հենց այդ օրերին է ազատագրվել Շուշին: Յուրաքանչյուր հայի համար մեծ խորհուրդ ունեցող Շուշիի ազատագրումը հանդիսանում է Ղարաբաղյան պատերազմի առանցքային գործողություններից մեկը, որի շնորհիվ Արցախի քաղաքացիական բնակչությունը շատ բնակավայրերում, այդ թվում՝ մայրաքաղաքում, ազատվեց կանոնավոր հրետանահրթիռակոծությունից:
Ինչևէ, նման սցենարների հավանականությունը միայն ժամանակը կարող է հերքել: Բայց կարևոր է նշել, որ հայ զինվորական ղեկավարությունը, որը բավական ուշադիր հետևում է հակառակորդի յուրաքանչյուր շարժի, արձանագրել է նաև հստակ օրինաչափություններ: Մի շարք միջազգային միջոցառումների և ազգային տոների նախօրեին ադրբեջանական կողմը դառնում է ավելի ակտիվ՝ փորձելով իրականացնել տարբեր դիվերսիոն գործողություններ Հայաստանի և ԼՂՀ-ի հետ սահմանի երկայնքով: Այս օրինաչափությունը, բնականաբար, ընկած է նաև մեև պաշտպանական մարտավարության հիմքում, և «ռիսկային օրերին» հայկական կողմը ձեռնարկում է մի շարք քայլեր ուղղված զգոնության բարձրացմանն, ինչպես նաև պատժիչ գործողություններով տարբեր սպառնալիքների կանխարգելմանը:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ կարելի է նշել, որ Շուշիի ազատագրման օրերին Ադրբեջանի կողմից հնարավոր նոր բլիցրկիգի փորձն առնվազն կվկայի Ադրբեջանի ռազմական և քաղաքական ղեկավարության կարճատեսության և անխոհեմության մասին: Սակայն, փորձը ցույց է տալիս, որ Ալիևների կլանը միշտ չէ, որ փայլում է ունակություններով…
Կարծես թե Իլհամ Ալիևն անում է ամեն ինչ, որպեսզի հատնվի արդի բարբարոսների պաշտոնական ցանկում: Այսպես, նա այսօր տիկնոջ հետ այցելել է Տերտերի, Բարդայի և Աղդամի սահմանային շրջանները: Ալիևներն եղել են Տերտերի զորամասերից մեկում, որտեղ պարգևներ են հանձնել զինծառայողներին:
REGNUM գործակալությունը գրում է, թե հատկանշականն այն էր, որ լուսանկարներում (Ադրբեջանի լրատվամիջոցների տարածած) երևում է մի զինծառայող, որը շատ նման է դեմքով ազգությամբ եզդի հայ զինվոր Քյարամ Սլոյանին գլխատող ռազմական հանցագործին: «Եվ դա զարմանք չի հարուցում, եթե նկատի ունենանք Ռամիլ Սաֆարովի պատմությունը, որը Բաքվում բնակարան և պաշտոնի բարձրացում ստացավ Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունից հետո», — եզրակացնում է գործակալությունը:
Իհարկե, Ալիևը համոզված է, որ երբեք չի դատապարտվի կամ օստրակիզմի չի ենթարկվի մարդկայնության դեմ հանցանքների և բարբարոսության համար: Նա գիտե, որ ապրում է երկակի ստանդարտների դարաշրջանում: Եթե Էրդողանին Արևմուտքը ներում է ահաբեկիչների հետ համագործակցությունը` այստեղից բխող բոլոր հետևանքներով, ապա ո՞վ Ալիևին` տարածաշրջանում Միացյալ Նահանգների ամենակարևոր և վստահելի դաշնակցի եղբորը կմեղադրի:
Բայց եթե Ալիևի բախտը կբերի, նույնը չի կարելի ասել նրա մարդասպան հերոսի վերաբերյալ. ստույգ տեղեկություններ կան Հայաստանի եզդի համայնքից, որ ազգությամբ եզդի օրենքով գողերը` հռչակավոր Դեդ Հասանի գործի շարունակողներն ու հաջորդները, դրա գլխի համար մրցանակ են նշանակել` 100.000 ամերիկյան դոլարի չափով: Իսկ օրենքով գողերը, ինչպես հայտնի է, ավելի հետևողական են իրենց որոշումների իրականացման հարցում, քան քաղաքական գործիչները: Տեսնենք, թե ով և երբ կստանա Ռուսաստանի գողերի հանրույթի մրցանակը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.