23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Եթե մեր խիղճը չի մեղադրում մեզ, սիրելինե՛ր, կարող ենք համարձակ դիմել Աստծուն, և ինչ էլ որ խնդրենք, նրանից կստանանք, որովհետև գործադրում ենք նրա պատվիրանները և կատարում, ինչ որ հաճելի է նրան։ Եվ նրա պատվիրանն ա՛յս է. որ հավատանք իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, և սիրենք միմյանց, ինչպես որ Հիսուսը պատվիրվեց մեզ։ Արդ, ով գործադրում է Աստծու պատվիրանները, միացած է մնում Աստծուն, և Աստված էլ՝ նրան։ Իսկ Աստծու՝ մեզ միացած մնալու ապացույցը Սուրբ Հոգին է, որը Աստված տվեց մեզ։
Սիրելինե՛ր, մի՛ հավատացեք ամեն մարդու, ով ասում է, թե ինքն ունի Աստծու Հոգին։ Փորձեցե՛ք նրանց՝ իմանալու համար, թե իսկապես Աստծո՞ւ Հոգով են խոսում, որովհետև բազում սուտ մարգարեներ են երևան եկել աշխարհում։ Աստծու Հոգով խոսողներին կարող եք ճանաչել հետևյալ ձևով. ով որ խոստովանում է, թե Հիսուս Քրիստոսն աշխարհ գալով իսկապես մարդացավ, նա Աստծու Հոգով է խոսում։ Իսկ ով որ չի խոստովանում, թե Հիսուս Քրիստոսն աշխարհ գալով մարդացավ, նա Աստծու Հոգով չի խոսում, այլ Նեռի՝ Քրիստոսի հակառակորդի դրդումով. նրա մասին դուք լսել էիք, թե գալու է, և ահա արդեն իսկ աշխարհում է։
Որդյակնե՛ր, դուք Աստծուց եք ծնվել և հաղթեցիք այն սուտ մարգարեներին, որովհետև ձեր մեջ եղող Աստծու Հոգին ավելի մեծ է, քան Քրիստոսի հակառակորդի հոգին, որ գտնվում է աշխարհին պատկանողների մեջ։ Նրանք աշխարհին են պատկանում և խոսում են աշխարհի ուզած ձևով. դրա համար էլ աշխարհը լսում է նրանց։ Մինչդեռ մենք Աստծուն ենք պատկանում. ով որ Աստծուն ճանաչում է, լսում է մեզ, իսկ ով որ չի պատկանում Աստծուն, չի լսում մեզ։ Ահա այսպե՛ս է, որ զանազանում ենք ճշմարտության հոգին և խաբեության հոգին։
(Հովհաննես առաքյալի առաջին նամակը 3:21-4:6)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Ադրբեջանական զորքերի տեղաշարժը, անընդհատ ռազմադադարի խախտումը, այդ երկրի իշխանությունների հռետորիկան ցույց է տալիս, որ ուզենք, թե չուզենք՝ առջևում մեծ և արյունալի պատերազմ է: Պատերազմ, որտեղ այլևս կվճռվի մեր բոլորիս հետագա ճակատագիրը, պատերազմ, որ լինելու է հստակ հաղթող և հստակ պարտվող: Այս պատերազմն իրականում մեզ պարտադրվում է, այս պատերազմը մենք չենք սկսի, սակայն Աստծո կամոք մենք կավարտենք՝ Հաղթանակով: Վերջին մեկ ամիսը ցույց տվեց, որ մենք որևիցե երկրի վրա հույս չպետք է դնենք, արդարությունը միշտ էլ կանգնում է հաղթողի կողքին: Այս աշխարհում մենք դաշնակից չունենք, այս աշխարհում մենք հովանավորներ չունենք, մեր մայրերի, քույրերի, մեր Հայրենիքի միակ անվտանգության երաշխիքն այս պահին սահմանը պահող հայ զինվորն ու սպան է, հայ կամավորականը: Պատերազմական այս իրավիճակում Հայաստանի քաղաքական էլիտան ուղղակի դատապարտված է միասնականության, իսկ իշխանություններն էլ պետք է դասեր քաղեն քառօրյա պատերազմից և հենվեն հողը պահողի, այլ ոչ թե այդ հողը պահողին գռփողի, շահագործողի ու թալանողի վրա: Հիմա կաշառք վերցնողը դավաճան է, հիմա բանակի օգնությունն ուտողը դավաճան է, հիմա բյուջեն լափողը դավաճան է: Շատ ավելի վտանգավոր թշնամի, քան սահմանից այն կողմ կանգնած թուրքը: Այս գիտակցությունը պետք է ուղեկցի բոլորիս առաջիկա ծանր օրերին: Սին հույսեր չունենանք, թե ամեն ինչ վերջացավ: Ամեն ինչ դեռ նոր է սկսվում…
Լեռնային Ղարաբաղում երկու զինծառայող մահացել: Լուրը Araratnews.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ Կորյուն Հարությունյանի և Իգոր Հակոբյանի դիերը: Արտաքին զննությամբ` բռնության հետքեր չեն եղել, ոչ էլ հրազենային վնասվածք են ունեցել: Մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է փորձաքննություն: Այնտեղ՝ հարակից տարածքում, շինարարական աշխատանքներ են ընթացել, հիմա քննություն ենք իրականացնում», – ասաց Սոնա Տռուզյանը:
150 ՏՏ մասնագետներ ու 40 ընկերություններ միավորվել են Ադրբեջանի ռազմատեխնոլոգիաները չեզոքացնելու համար:
Մանրամասները՝ «Արմենիա» հեռուստաընկերության տեսանյութում:
Արցախի հերոս, բանակի հիմնադիր հրամանատար Սամվել Բաբայանը միակ ղեկավարն էր, ում օրոք Ադրբեջանը բազմակի ճանաչել է Լեռնային Ղարաբաղը։ Այս մարդու անունն առ օրս լրջագույն հոգեբանական ազդեցություն ունի՝ սարսուռ առաջացնելով հակառակորդի շրջանում։Մինչև 1992թ.․ օգոստոսի 4-ը, երբ պաշտպանության բանակի հրամանատարը դեռ Բաբայանը չէր, Ադրբեջանին էին հանձնվել Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի 80 տոկոսը, Ասկերանի շրջանի 9 գյուղ, Հադրութի շրջանի 18 գյուղ, իսկ թշնամին հանգրվանել էր Մարտունի քաղաքի մատույցներում։ Փաստացի, հանձնված էր նախկին ԼՂԻՄ-ի 47 տոկոսը։
Երբ Բաբայանն իր վրա է վերցնում պատերազմի հրամանատարությունը, նրան 6 ամսվա ընթացքում հաջողվում է պարտիզանական-ֆիդայական ջոկատներից կանոնավոր բանակ ստեղծել, որն այլևս որևէ տեղ չէր կանգնելու և ազգը բերելու էր հաղթանակի։ Բաբայանի օրոք փոխվեց զինվորի հոգեբանությունը՝ արձանագրված պարտություններից դեպի հաղթանակի անխուսափելիություն։ Պարտված զորքին հաղթանակի տանելը լրջագույն հմտություններ է պահանջում։
«Սամվել Բաբայան․ վերադարձ» քաղաքացիական նախաձեռնությունը բացառիկ կադրեր է ներկայացնում. 1994 թվականի մայիսի 17-ին Հայաստանն, Արցախն ու Ադրբեջանը բանակցում էին հրադադարի մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը՝ հղում անելով նույն թվականի փետրվարին Հայաստանի և Արցախի ներկայացուցիչների կողմից առարկությունների չարժանացած՝ «Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորումներ»եզրույթին, պահանջում են վերացնել «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար» ձևակերպումը։ Սրան հետևում է Սամվել Բաբայանի կոշտ արձանգանքը։ Ներկայացնում ենք պատմական կադրեր, որոնք մինչ այժմ երբևէ չեն հրապարակվել։
«Սամվել Բաբայան. վերադարձ» քաղաքացիական նախաձեռնություն
Մայիսի 3-ին, հայ-ադրբեջանական սահմանին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, շարքային Յուզբեյով Էմրահ Այդըն օղլուն: Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Սա հատկանշական է այն պարագայում, որ ապրիլյան մարտերի ընթացքում սպանված 100-ավոր ադրբեջանցի զինծառայողներից որևէ մեկի անունն այս գերատեսչությունը չի ներկայացրել իր կայքում, ավելին` պաշտոնապես հայտնել է միայն 33 կորստի մասին:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին հայտնի էր դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի մասին, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշված զինծառայողի վերաբերյալ որևէ տեղեկություն չի տարածել:
Հայկական զինուժի ոչնչացրած թշնամու կենդանի ուժի ներկայացուցիչը` Յուզբեյով Էմրահը չպետք է լիներ ռազմաճակատում այն պարզ պատճառով, որ պատկանում է այսպես կոչված «կարմիր գրքի» մեջ մտնող ժողովուրդների թվին, բայց սա, Ալիևին, բնականաբար չի հետաքրքրում:
Սպանված զինծառայողը Խաչմազի շրջանի Հաջիմամմադօբա գյուղից է, որի հիմնադիր Հաջի Մամմադը իր ազգակիցների հետ այս գյուղ է տեղափոխվել 19-րդ դարում Ղուբայի շրջանի Հափութ (/ Հափըթ) գյուղից: Բնականվան հիմքում շահդաղյան ժողովուրդների մեջ մտնող հափըթ ցեղանունն է, որը թուրքական արտասանությամբ հանդիպում է նաև հափութլու ձևով: Այն լեզուն, որով խոսում են այս ժողովրդի ներկայացուցիչները, նույնպես կոչվում է հափութ:
Armtimes.com. Ադրբեջանի զինված ուժերի հրետանային եւ հրթիռային զորքերը զորավարժություններ են սկսել: Այս մասին երեկ երեկոյան տեղեկացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Զորավարժությունների ընթացքում իրականացվում են ռուսական արտադրության «Мста-С» ինքնագնաց հաուբիցների կիրառման գործնական պարապմունքներ: Բացի այդ, մարտական վիճակի են բերվել հրետանային համակարգերը: Դաշտային պայմաններում փորձարկվելու է հրետանային համակարգերի տեղակայումը, այլ զորատեսակների հետ համագործակցությամբ փորձարկվելու է դրանց կիրառումը:Զորավարժությունների ընթացքում իրականացվելու են նաեւ անօդաչու թռչող սարքերի միջոցով հակառակորդի՝ տարբեր հեռավորությունների վրա գտնվող թիրախների հայտնաբերման, դրանց կոորդինատների հավաստանշման եւ ոչնչացման խնդիրներ:Միաժամանակ, ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց կառավարական աղբյուրներին, տեղեկացրել են, որ նախկինում կնքված պայմանագրերի հիման վրա Ռուսաստանը շարունակում է զինտեխնիկայի եւ սպառազինության նոր խմբաքանակի մատակարարումը Ադրբեջանին: Haqqin.az կայքի փոխանցմամբ, ներկա պահին իրականացվում է 120 միլիմետրանոց ինքնագնաց Вена հրետանային համակարգերի՝ Ադրբեջանին փոխանցման գործընթացը: Դրանք ստեղծված են БМП-3 հետեւակի մարտական մեքենաների հիմքի վրա եւ նորացված են БТР-80 մարտական մեքենաների հիմքով եւ հագեցած են ժամանակակից սպառազինությամբ:Նույն աղբյուրի փոխանցմամբ, ռուսաստանցի մասնագետների օգնությամբ ընթանում են նոր ստացված մարտական տեխնիկայի տեխնիկական սպասարկման, դրանց նպատակային կիրառման նախապատրաստման եւ անձնակազմին ուսուցանելու աշխատանքներ: Սկսված զորավարժությունների ժամանակ դրանք եւս փորձարկվելու են: Զուգահեռաբար, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ընթանում է օգտագործվող զինտեխնիկայի եւ սպառազինության փուլային արդիականացման գործընթացը: Նույն լրատվամիջոցը հայտնում է, թե ներկա պահին ընթանում է շփման գծում գտնվող ռազմական պահեստները ու զինանոցները ռուսական եւ տեղական արտադրության փամփուշտներով, նռնակներով, ականներով եւ այլ սպառազինությամբ համալրելու գործընթացը:
Ադրբեջանի զորահավաքի պետական ծառայությունը պարզաբանել է համընդհանուր զորահավաքի մասին տեղեկությունները:
«Անդրադառնալով համընդհանուր զորահավաքի մասին տեղեկություններին` հայտարարում ենք, որ կանոնավոր աշխատանք է տարվում պահեստազորային զինծառայողների հետ: Այժմ տեղերում գրանցվում են պահեստազորային զինծառայողները, հստակեցումներ են արվում այս հարցում»,-ասվում է պետծառայության հաղորդագրության մեջ, հայտնում է Haqqin.az-ը:
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ եթե Ադրբեջանում համընդհանուր զորահավաք հայտարարվի, բնակչությունն այդ մասին կիրազեկվի ԶԼՄ-ների միջոցով:
Կա տեղեկություն, որ Ադրբեջանը տարհանում է Արցախի հարավ-արեւելյան սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է, որ շփման գծի մոտ Ադրբեջանի զինված ուժերի հրետանային եւ հրթիռային զորքերը զորավարժություններ են սկսել: Զորավարժությունների ընթացքում իրականացվում են ռուսական արտադրության «Мста-С» ինքնագնաց հաուբիցների կիրառման գործնական պարապմունքներ: Բացի այդ, մարտական վիճակի են բերվել հրետանային համակարգերը:
Դաշտային պայմաններում փորձարկվելու է հրետանային համակարգերի տեղակայումը, այլ զորատեսակների հետ համագործակցությամբ փորձարկվելու է դրանց կիրառումը:
Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, որ Ռուսաստանը շարունակում է արդիական սպառազինության մատակարարումները: Բացի այդ, Ադրբեջան են ժամանել ռուս մասնագետներ, ովքեր պետք է օգնեն ադրբեջանցիներին զենքին տիրապետելու հարցում:
Հայկական կողմը հաղորդել է հակառակորդի զինուժի կուտակումների ու տեղաշարժերի մասին, նշելով, որ այս անգամ այդ կուտակումներն ավելի մեծ ծավալների են: Արդյոք դա հարձակման համար է, թե այսպես ասած պլանային զորաշարժեր են, դժվար է ասել:
Եթե բնակչության տարհանումը համապատասխանում է իրականությանը, չի բացառվում հայկական դիրքերի հրետակոծության ինտենսիվացումը: Քանի որ հակառակորդի հրետանային համակարգերը տեղակայված են բնակավայրերում, հայկական կողմը նշել է, որ պատասխան գործողությունների հետեւանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:
Հայաստանը կոշտացրել է իր դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման գործընթացում, ինչը հիստերիա է առաջացրել Ադրբեջանում: Հնարավոր է՝ զորավարժությունների մեկնարկը կապված է այդ հանգամանքի հետ:
Հնարավոր է նաեւ՝ Ադրբեջանը Ռուսաստանի օգնությամբ փորձում է ավարտին հասցնել այն համատեղ ծրագիրը, որը տապալվեց ապրիլի սկզբին ռազմական գործողությունների արդյունքում:Այն մասին, որ այդ ծրագիրը կիսատ է մնացել, վկայում են ապրիլյան ռազմական գործողությունների ավարտից հետո տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, ինչպես նաեւ ռուս եւ ադրբեջանցի պաշտոնատարների հայտարարությունները:
Մասնավորապես, հայկական կողմը գաղտնազերծեց Կազանի փաստաթուղթը, իսկ ադրբեջանական կողմը՝ ռուսական կարգավորման պլանը: Փաստացի, ապրիլյան պատերազմի արդյունքը տապալել էր այդ պլանը:
Ի՞նչ է սպասվում: Փորձագետները տարբեր սցենարներ են կանխատեսում՝ լայնածավալ պատերազմից մինչեւ մինչապրիլմեկյան «սողացող պատերազմի» շարունակումը: Ակնհայտ է մեկ բան՝ հայկական կողմը սկսել է նոր իրավիճակին համարժեք, թեկուզ եւ որոշ դեպքերում ուշացած կամ կիսատ, քայլեր ձեռնարկել, եւ այս հարցում հետեւողական ու ինքնիշխան որոշումները բերելու են հայկական կողմի ձեռքբերումներին:
Հայկական կողմը ներկայում, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի, մի լուրջ առավելություն ունի՝ այլեւս չի կարող հույս պահել իր «դաշնակցի» վրա: Ինչպես ցույց է տվել ոչ վաղ անցյալի փորձը՝ դա հայերի հաղթանակի պայմանն է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.