23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

nyut.am-ը գրում է.
«Արցախն անցել է որպես պետություն ճանաչվելու սահմանված բոլոր փուլերը, բայց դեռևս ճանաչում չի ստացել միջազգային կառույցների կամ պետությունների կողմից: Ես զինվորական մարդ եմ, այդ հարցի մեջ չեմ խորանում, մասնագիտական կարծիք չունեմ, թող դրանով իրավասու մարդիկ զբաղվեն, բայց իմ կարծիքը հստակ է` ես գտնում եմ, որ Հայաստանն ու Արցախը մեկ պետություն պետք է լինեն: Մենք բոլորս հայ ենք, իրար կողքի ենք ապրում, մեր միջև սահմաններ չպետք է լինեն. մեզ երկու նախագահ, երկու վարչապետ, չորս կամ չորս հարյուր հատ մեքենա պետք չէ»,- այսօր մեզ հետ զրույցում ասաց Արցախի հերոս, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)` անդրադառնալով ՀՀ-ի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրենսդրական նախաձեռնությանը:
Ա. Տեր-Թադևոսյանի խոսքով, մեր թուլությունն այն է, որ մոռացել էինք, որ թշնամի ունենք և մեր պարտականություններով չէինք զբաղվում, և խոսքը ոչ թե բանակի, այլ ժողովրդի մասին է: Գեներալ-մայորը շեշտեց, որ, եթե օրինակ, սովորած լինեինք 2011-ին Ալ Քաիդայի կողմից հրատարակված ԱԹՍ-ներից պաշտպանվելու 22 միջոցներից գոնե կեսը, ապա դրանց պատճառով 6-7 զոհ չէինք տա:
«Հիմա շատ գործ կա անելու, թերություններ էլ կան, բայց այս պահին ոչ թե պետք է նստենք, թերությունները գտնենք, այլ ամեն մեկս մեր գործը լավ անենք»,- ասաց Կոմանդոսը` տեղեկացնելով, որ իր կոչին հետևելով` շատ պաշտոնաթող գեներալներ և ռազմական փորձագետներ են ժամանել Հայաստան, որոնց հետ միասին փորձելու են օգտակար գործ անել բանակի, պետության համար:
Նա չցանկացավ մանրամասնել, թե քանիսն են արձագանքել իր կոչին և գործընթացն ինչ փուլում է գտնվում, միայն ասաց, որ չափից դուրս շատ մարդ է ուզում օգտակար լինել ընդհանուր գործին. «Մեզ համար այս ամենը շոու չէ: Պետք է մոտ ժամանակներս պետական մարմինների հետ հանդիպենք, քննարկենք ծրագրերը, և միասնական ուժերով ճիշտ և օգտակար քայլեր անենք»,- շեշտեց նա:
Կոմանդոսը չի ընդունում այն միտքը, որ մենք փայլուն հաղթանակ ենք տարել ապրիլյան պատերազմում. ճիշտ է, կանգնեցրել ենք թշնամուն, ձախողել ենք նրա պլանները, բայց դա դեռ բավարար չէ:
«Մենք վերլուծել ենք սխալները, դասեր ենք քաղել և հիմա արդեն պատրաստ ենք հարձակման. պետք է կոտրենք նրանց և առաջ գնանք: Սիրում ենք ասել` նժդեհական ենք, խելոք ազգ ենք, բայց միշտ մի բան մոռանում ենք` ուժն է ծնում իրավունք»,- ասաց նա և, անդրադառնալով այն խոսակցություններին, որ զինվորականների մոտ դժգոհություն կա, որ քաղաքական վերնախավը կրակի դադարեցման մասին որոշում կայացրեց, նշեց. «Ես եղել եմ Ղարաբաղում, այնտեղ տարբեր կարծիքներ կան: Ես մի բան գիտեմ` չի կարելի պաշտպանվել, պետք է հարձակվել. հաղթանակը հարձակման մեջ է»:
Կոմանդոսը համոզված է, որ թուրքերին հիմնական պատասխանը տվել են առաջնագծում կանգնած զինվորները, որոնք ոչ միայն բանակում են կռվել սովորել, այլև այդ գիտելիքը ստացել են իրենց հաղթանակած հայրերի ու պապերի դաստիարակության միջոցով. «Մեր այդ տղաների շնորհիվ է, որ թուրքերը չկարողացան իրենց ծրագիրն իրագործել, իսկ նրանք ուզում էին արագ հարձակման միջոցով կոտրել մեզ` հիմք ընդունելով այն տեսակետը, որ հարձակվողը սովորաբար մեծ հաղթանակ է տանում, սակայն մեր տղաների ճիշտ գործողությունների շնորհիվ Ադրբեջանը ոչ մի հաղթանակ էլ չունեցավ»,- ասաց նա` հավելելով, որ պետք չէ մոռանալ, որ թշնամին լավ սովորեցնողներ ունի, լավ զենք է տալիս իր զինվորին, և պետք է միշտ պատրաստ լինել և պատրաստ լինել ոչ թե պաշտպանվելու, այլ հարձակվելու. «Նրանք կարծում են` հայերը չեն կրակելու իրենց վրա, բայց եթե քեզ խփում են, պետք է նույն կերպ պատասխանել»:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ առաջնագծում հիմնականում անապահով ընտանիքների երեխաներն են կանգնած, Ա. Տեր-Թադևոսյանն ասաց, որ այդ հարցում մեղադրում է այն մարդկանց, որոնք կարծում են, որ իրենց երեխաներն ավելի տաղանդավոր են և արժանի են մեքենա վարելու միայն:
Կարեն Մարգարյանին օրեր առաջ զանգահարել են բնակության վայրում գտնվող զինկոմիսարիատից և խնդրել ներկայանալ զինկոմիսարիատ մի քանի րոպե զրուցելու համար:
iravaban.net-ի հետ զրույցում Կարենն ասել է, որ առողջական վատ վիճակի պատճառով դեռ չի կարողացել գնալ զինկոմիսարիատ: Փոխարենը մեր մյուս զրուցակիցը՝ Գևորգ Ղուկասյանը, զինկոմիսարիատի աշխատակցի խնդրանքով ներկայացել է, նրան պարզաբանել են, որ վարժական հավաքներ են անցկացվելու, առաջարկել են 7 օր ներկայանալ N զորամաս՝ համակարգչային դասընթացներին մասնակցելու համար: Գևորգին փոխանցել են, որ նա կվարձատրվի:
Փաստաբան Ինեսսա Վարդանյանը, ով մասնագիտացած է աշխատանքային իրավունքում նշեց, որ պետական կարիքների համար պահեստազորի սպաներին ու զորացրված ժամկետային զինծառայողներին կարող են աշխատանքի հրավիրել զինված ուժերում: «Կարգավորումներ կան, պարզապես պետք է ներկայացվի տեղեկանք, որն էլ ներկայացվում է գործատուին: Այս գործընթացում հարկավոր է հասկանալ, թե գործատուն ով է, եթե արտադրություն է, որ հնարավոր չէ առանց այդ աշխատողի բնականոն հունով իրականացնել իր գործունեությունը, ապա խնդիր կարող է առաջանալ»,- փոխանցել է փաստաբանը:
Փաստաբան Նորայր Նորիկյանի փոխանցմամբ՝ լիազոր մարմինը, տվյալ դեպքում ՊՆ-ն, տիրապետելով ամբողջ պահեստազորի բանկին, շատ լավ հասկանում է, թե ինչ մասնագիտությունների տեր անձիք կան պահեստազորում և ինչպիսի պահանջարկ կա Զինված ուժերում. «Ըստ այդմ՝ ըստ պահանաջարկի այդ մասնագիտություններին տիրապետող անձանց առաջարկում են անցնել զինվորական ծառայության, այլ խնդիր է, որ նշված անձիք կարող են չհամաձայնվել, համաձայնվելու դեպքում, նրանց հետ պայմանագիր կկնքվի»,- ասաց մեր զրուցակիցը:
Այլ խնդիր է, երբ պահեստազորի սպաներին կամ ծառայությունն ավարտած զինվորներին կանչում են վարժական հավաքների. «Պահեստազորում գտնվող ցանկացած ոք պարտավոր է Զինապարտության մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով պատշաճ ծանուցագրեր ստանալու պայմաններում ներկայանալ զինկոմիսարիատ և համապատասխան վարժական հավաքներին մասնակցել»,- ասաց նա՝ հավելելով, որ օրենքով նաև սահմանված է վարձատրումը. «Վարժական հավաքների հրավիրվածների մասով պարտավոր են զինկոմիսարիատները ծանուցել նաև գործատուներին, որպեսզի նրանք ներքին կարգապահական կանոնակարգերով, Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով անհարգելի բացականեր չդնեն, ընդհուպ՝ չազատեն աշխատանքից: Ավելին՝ վարժանքներին մասնակցող անձանց ապահովում են նաև վարձատրությամբ, օրապահիկների դրույքաչափերը սահմանված են:
Նրանք պարտադիր պետք է վարձատրվեն այդ օրերի ընթացքում, աշխատանք ունեցողների դեպքում էլ՝ հավասարաչափ պահպանվելու է աշխատավարձի չափը վարժանքի ժամանակ»: Ինչ վերաբերում է զորահավաքներին, ապա ՊՆ-ից մեկ անգամ չէ, որ պարզաբանել են՝ որևէ զորահավաք չի անցկացվում:
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ Հայաստանում զորահավաք չկա, եթե որոշում կայացվի, ապա այդ մասին հասարակությունը կտեղեկացվի: Ընդհանուր զորահավաք կամ մասնակի զորահավաք հայտարարվում է Հանրապետության նախագահի կողմից՝ Սահմանադրության համապատասխան հոդվածի նորմերով:
Ես ու լուսանկարիչը նորից տեսակցության ենք գնացել թիվ 5 հիվանդասենյակի հերոսներին:
– Շանթին երեկ ենք վիրահատել,- ասում է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանության բաժանմունքի պետ Լևոն Ժամագործյանը,- կատարվել է ծայրատի ռեամպուտացիա…
Սովորական բառերով ասած` 20-ամյա զինվորը զրկվել է ոտքից:
– Կկարողանա՞ խոսել,- հարցնում եմ բժշկին:
– Իհարկե,- պատասխանում է համոզված,- ամուր տղա է: Վերքը լավանալուց հետո կգնա պրոթեզավորման:
«Իսկ եթե տրամադրություն չունենա,- մտածում եմ հիվանդասենյակ գնալու ճանապարհին: Ռեամպուտացիա… պրոթեզավորում: Նա ընդամենը 20 տարեկան է…»:
Շանթը բարձրահասակ է, թիկնեղ, աթլետիկ կազմվածքով:
– Կկարողանա՞ս խոսել,- հարցնում եմ անվստահ:
– Ինչո՞ւ պիտի չկարողանամ,- պատասխանում է լայն ժպտալով:
Հետո տեղ է բացում ինձ համար:
– Նստեք այստեղ, հարմար տեղավորվեք,- ասում է քաղաքավարի, հոգատար:
Ես չգիտեմ` ինչից սկսեմ զրույցը, ինչ հարցնեմ, որ չխռովվի նրա հոգու փխրուն անդորրը, որ հրեշավոր պատկերները չգան ու չխռնվեն գլխի մեջ, աչքերի առաջ, չցավեցնեն սիրտը…
– Ադրբեջանցիներն ո՞նց էին կռվում,- ես հեռվից եմ գալիս:
– Շատ վատ,- պատասխանում է ինքնավստահ,- նրանց միակ առավելությունն այն է, որ շատ են: Շատ-շատ են: Գալիս են մեծ խմբերով` տանկերով, ուղղաթիռներով, տեսակ-տեսակ զենքերով: Բայց հենց մի քանի զոհ են տալիս, ինչ թափով որ եկել են, նույն թափով փախչում են` զինակից ընկերների մարմինները թողնելով մարտադաշտում: Թշնամուն պիտի վախեցնես: Ես շատ եմ զրուցել Արցախյան պատերազմի ֆիդայիների հետ, ու երբ նրանք ասում էին, որ ադրբեջանցիները շատ վախկոտ են, չէի հավատում, մտածում էի` պարծենում են: Մինչև որ ինքս չհամոզվեցի: Պիտի տեսնեիք, թե 40-50 տարեկան բեղ-մորուքով «հոպարները» ոնց էին փախչում 18-20 տարեկան հայ զինվորների առաջ:
Շանթը 4 օր ու գիշեր կռիվ է տվել ադրբեջանցի հրոսակախմբի դեմ` տանկերի, ուղղաթիռների, հրետանու: Երբեմն նույնիսկ թաքստոց մտնելու հնարավորություն չի ունեցել, բայց բախտը ժպտացել է, ու գնդակը չի դիպել տղային:
-Տանկերը մտել էին դիրքեր, բայց, ոնց եկել էին, այնպես էլ ետ դարձան: Դուրս շպրտեցինք: Փախչելու ժամանակ հասցրել էին մի երկու ական դնել խրամատներում, որոնցից մեկն էլ ինձ բաժին հասավ,- զինվորը նորից ժպտում է:
Որտեղի՞ց է ուժ գտնում, երբ է այդպես կոփել սեփական հոգին, ինչ ակունքից է սնվում վանաձորցի հասարակ տղայի կամքն ու արիությունը` մտածում եմ:
– Լավ էր, որ հրադադարի ժամանակ վիրավորվեցի, նրանց նահանջելուց հետո: Կարողացա մինչև վերջ կռվել… Ու հաղթած իջա դիրքերից:
Հետո Շանթը խոսում էր ապագայի մասին, իր ծրագրերի, երազանքների: Նրա աչքերն ասում են` մի տխրիր, ես հաղթելու եմ, բոլոր դժվարությունները թողնելու եմ ետևում:
– Մայրիկիդ կանչիր՝ միասին նկարվեք,- ասում է լուսանկարիչ Արեգը Շանթին՝ մատնացույց անելով հիվանդասենյակում ներսուդուրս անող կանանց:
– Իմ մայրն այստեղ չէ,- պատասխանում է Շանթը:
– Ես նկարվեմ մայրիկիդ փոխարեն,- կատակում եմ` շեշտելով փոխարեն բառը:
Լայնաշուրթ ժպտում է` իհարկե:
Ու երբ գրկում են ուսերը, գլուխը հարմար տեղավորում է ուսիս: Մի անսահման գորով է թրթռում իմ հոգում. նա իմ զինվորն է, իմ պաշտպանը, իմ հարազատը: Մերն է: Բոլորինս:
hayzinvor.am
Վերջին շրջանում Թուրքիայի ոսկերչական արտադրանքի վրա Ռուսաստանի կողմից կիրառվող բարձր մաքսատուրքերի պատճառով դժվարացել է արտադրանքի արտահանումը Ռուսաստան:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` Ստամբուլի հայտնի «Փակ շուկայի» (Քափալըչարշը) ոսկերիչները արտադրություն կազմակերպելու համար հայացքներն ուղղել են դեպի Հայաստան և Իրան: Աղբյուրը նշում է, որ Իրանի նոր բացված շուկայում իրենց տեղն ունենալու համար Ստամբուլի ոսկերիչները սկսել են մասնակցել այդ երկրում կազմակերպվող ցուցահանդեսներին ու քայլեր են ձեռնարկում այնտեղ համատեղ արտադրություններ սկսելու ուղղությամբ:
Մյուս կողմից էլ Ստամբուլի «Քափալըչարշը»-ի և Քույումջուքենթ թաղամասում կենտրոնացված ոսկերիչները Ռուսաստանի կողմից սահմանված 42 տոկոսանոց հարկից խուսափելու նպատակով սկսել են քայլեր ձեռնարկել Հայաստանում արտադրություն կազմակերպելու ուղղությամբ: Նշվում է, որ բազմաթիվ ոսկերիչներ, որոնց մեծամասնությունը հայկական ծագում ունի, նախընտրում են Հայաստանը, քանի որ այստեղ աշխատուժը համեմատաբար ավելի էժան է:
«Ոսկերիչները գնում են ավանդաբար բարձրակարգ ոսկերիչ ու արծաթագործ վարպետներով հայտնի այդ երկիր, կազմակերպում իրենց արտադրությունը և այնտեղից էլ արտահանում Ռուսաստան և հետխորհրդային տարածքի երկրներ»,- գրում է թուրքական թերթի կայքը`ավելացնելով, որ այդպիսով թեթևանում է նաև ԵՏՄ երկրների ոսկերիչների ծանրաբեռնվածությունը:
Աղբյուրը նշում է, որ «Քափալըչարշը» այցելող զբոսաշրջիկների թվի զգալի անկում է նկատվում, ինչի պատճառներից մեկն էլ շուկայում գործունեություն ծավալող ոսկերիչների Հայաստան տեղափոխվելն է: Ըստ կայքի` «Քափալըչարշը»-ի ամենահայտնի ոսկերչական սրահներից 5-6-ն արդեն տեղափոխվել են Հայաստան ու այստեղ են շարունակում իրենց գործունեությունը:
«Պնդումներ կան, որ Հայաստանից ոսկերչական արտադրանքը մաքսանենգ ճանապարհներով անցկացվում է Թուրքիա, ինչը հարկերի կորստի պատճառ է դառնում:
«Ոլորտի պատասխանատուները և տեղափոխված ընկերությունների տերերը չեն ցանկանում այս թեմայով խոսել: Հիմնական վախը Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող էմբարգոն է»,- գրում է թուրքական աղբյուրը:
Սամվել Կարապետյանի զբոսանավը թուրքական մամուլում քննարկման նյութ է դարձել:
Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Ace» զբոսանավը մեկ այլ ուղեկցող նավի հետ միասին խարիսխ է գցել Էգեյան ծովի թուրքական ափերի մոտ` Մարմարիս քաղաքից ոչ հեռու:
Թուրքական «Milliyet» թերթի կայքը «Ռուս միլիարդատերերի զբոսանավերը սկսել են զարդարել Էգեյան ծովի ափերը» վերնագրով հրապարակման մեջ շեշտում է, որ զբոսանավի սեփականատերը ազգությամբ հայ, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանն է:
Թերթը գրում է, որ Կարապետյանին պատկանող 2 նավերից էլ հաճախ մարդիկ մոտորանավակներով ափ են իջնում գնումներ կատարելու` ավելացնելով, որ նավերի վրա գտնվողների մասին տեղեկություններ չկան:
Թուրքական թերթը նաև տեղեկություններ է հայթհայթել իրենց ափերը զարդարող նավերի վերաբերյալ: Ըստ այդմ` գերմանական «Lurssen Yachts» ընկերության կողմից արտադրված և 2012 թվականին ծով իջեցված 87 մ երկարությամբ զբոսանավը աշխարհում ամենալավերից մեկն է: 28 հոգանոց անձնակազմ ունեցող նավն ունի 6 նավախցիկ, ՍՊԱ սրահ, ռուսական բաղնիք, մերսման սենյակ, ջակուզի, մարզասրահ, դիսկոտեկ և կինոսրահ:
Ուղեկցող նավի վրա էլ, ըստ աղբյուրի, տեղակայված է 1 ուղղաթիռ, մոտորանավակներ, և ջրային սպորտի պարագաներ:
Աղբյուրը ՝ Ermenihaber.am
«Պարադոքսալ վիճակ է ստեղծվել հայոց աշխարհում։ Թվում է՝ այսօր մենք թաղում ենք իշխանությունների սխալ աշխատանքի, թերացումների պտուղները։ Եվ դա արտահայտվում է ինչպես ռազմի գծում՝ բանակի վատ մատակարարումների, հետախուզության թերացումների, հակառակորդի գործողություններին դանդաղ արձագանքելու և այլ դրսևորումներով, այնպես էլ ներքին ու արտաքին քաղաքականության հարցերում և, մասնավորապես՝ 92–94թթ. պատերազմում հաղթելուց հետո Ղարաբաղի խնդրի լուծման հարցում ոչ մի հաջողություն, փոքրիկ առաջընթաց անգամ չարձանագրելու ձևով։ Եվ թվում է, թե հասարակությունը պետք է այսօր պահանջատեր լիներ ու իրական իշխանափոխության ձգտեր, սակայն տրամագծորեն հակառակ պատկերն է ստեղծվել, իշխանությունը երբեք այսքան պաշտպանված, երբեք այսքան գովերգված ու հարգված չի եղել, ինչպես հիմա։
Այս ֆենոմենի բացատրությունը, անշուշտ, պետք է քաղաքագետներին ու հանրային հոգեբանությամբ զբաղվողներին հետաքրքրի. սա, թերևս, մեր ազգի առանձնահատկություններից բխող իրողություն է: Իսկ մենք՝ լրագրողներս, ընդամենը կարող ենք արձանագրել, որ պատերազմը, բանակցային պրոցեսում անհաջողությունները, մարդկային և այլ կորուստները բարձրացրել են իշխանությունների ռեյտինգը և ավելի ամրացրել նրա դիրքերը։ Եթե այսպես շարունակվի, ապա 2017-ի ընտրություններին մենք կհայտնվենք Հանրապետական կուսակցության լիակատար հաղթանակի համար խիստ նպաստավոր իրավիճակում, երբ ոչ մի ընդդիմություն չի կարող մրցել նրա հետ։ Եվ երկրի կառավարման համար անհրաժեշտ իշխող մեծամասնությունը կձևավորվի հենց առաջին փուլում՝ առանց դժվարությունների։ Իսկ եթե, Աստված ոչ արասցե, պատերազմն ավելի լայն մասշտաբներ ստանա, ապա ընդդիմությունը պետք է «հրաժարական» տա և ասպարեզը թողնի իշխանություններին»,–գրում է թերթը։
Հրապարակ
«ԼՂ հակամարտությանը դեռ երկար ժամանակ չի կարգավորվի, կամ կարգավորման գործընթացում առաջընթաց տեղի չի ունենա, քանի որ Ռուսաստանն ունի գերակա դիրքեր այս հակամարտության գոտում հակամարտող երկրների նկատմամբ լծակների շնորհիվ»,— մեր թղթակցի հետ զրույցում այս մասին Է ասել Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտությանն ու ԵՄ դիրքորոշմանն այս հարցում։
«Ռուսաստանին կարգավորումը ձեռնտու չէ, ուստի հակամարտությունը չի կարգավորվի, ես արագ լուծում չեմ տեսնում, քանի դեռ այս լծակները պահպանվում են, և ԵՄ-ն ավելի ակտիվ չէ։ Համաձայն եմ այն քննադատություններին, որոնք ուղղվում են ԵՄ-ին այն առնչությամբ, որ ԵՄ-ն իրեն ակտիվ չի դրսևորում ղարաբաղյան հակամարտության գոտում։ Պետք է ավելի նախաձեռնողական քաղաքականություն դրսևորել, բայց այստեղ հարց Է առաջանում կցանկանա՞ն արդյոք դա հակամարտող կողմերը»,- ասել Է նա հիշեցնելով ԵՄ Բարձրներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի առաջարկն այն մասին, որ ԵՄ-ն պատրաստ Է աջակցել կողմերին նրանց ցանկության դեպքում։
«168 ժամ»
Գերմանական մի թերթ Պանամայում և այլ օֆշորային գոտիներում գրանցված բիզնեսների մասին ստացել է արտահոսված փաստաթղթերի մի տրցակ, և քանի որ այդ թերթը չի ունեցել միջազգային հետաքննություններ կազմակերպելու ունակություններ, այդ փաստաթղթերը տրամադրել է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումին՝ ICIJ-ին: Այս մասին այսօր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում «Ինչ պետք է իմանա լրագրողը օֆշորի և օֆշորային գործարքների մասին գրելիս» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ ասաց «Հետք» պարբերականի լրագրող Քրիստինե Աղալարյանը, որը «Պանաման նվաճած հայ գեներալը. Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում» նյութի համահեղինակն է։
Քրիստինե Աղալարյանը պատմեց, թե ինչպես է բացահայտվել, որ Միհրան Պողոսյանը Պանամայի օֆշորում է։ Ըստ նրա՝ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը, ստանալով գերմանական թերթի տեղեկությունները, կազմակերպել է այդ հետաքննությունների համակարգումը, որին մասնակցել են 70-ից ավելի պետությունների 400-ից ավելի լրագրողներ։
«Ստեղծվել է մի օնլայն խմբագրություն, որն աշխատում է միայն օնլայն հարթակում, բայց համագործակցում է ամեն վայրկյան, ամեն րոպե, և այդ համագործակցությունը շատ արդյունավետ է, ցանցում եղած բոլոր այդ փաստաթղթերը հասանելի էին բոլոր լրագրողներին, որոնք ներգրավված են ցանցում։ Հայաստանից հետաքննությունն արել է «Հետքը»։
Եթե ինձ պետք էր ասենք Լիտվայում ինչ-որ ընկերության կամ հայ պաշտոնյայի մասին տեղեկություններ, օգնում էին լիտվացի լրագրողները, եթե նրանց պետք էին Հայաստանի մասին տեղեկություններ ՝ ես էի օգնում նրանց, այսպես ասած՝ գլոբալ խմբագրություն էր»,– ասաց Քրիստինե Աղալարյանը։ Ցանկն ուսումնասիրելիս փաստաթղթերում ամենաակնառուն, որն աչքի է զարնել, եղել է Միհրան Պողոսյանի անունը։ Ի դեպ, երբ «Հետքի» լրագրողը հետաքննության ավարտին արդեն հարցում է արել ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանին, նրա ղեկավարած գերատեսչությունից պատասխանել են՝ Միհրան Պողոսյանը օֆշորում գրանցված նշյալ ընկերությունների հետ որևէ առնչություն չունի:
Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթիդ» (Hopkinten Tiding Incorporated), «Բանջիո ինվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.):
«Առավոտի»-ի հարցին, թե ինչպես են հավաստիացել, որ հենց ԴԱՀԿ պետի՝ նույն Միհրան Պողոսյանի մասին է խոսքը, այլ ոչ թե Հայաստանից մեկ այլ քաղաքացի Միհրան Պողոսյանի, Քրիստինե Աղալարյանն ասաց, որ փաստաթղթերում Միհրան Պողոսյանի անձնագրի պատճենը, սերտիֆիկատը, տան հասցեն՝ այդ բոլոր անհրաժեշտ և հավաստող փաստաթղթերը կան։
Առավոտ
Ռուսաստանն ամբողջովին հույսը կտրել է Ալիևից՝ Ադրբեջանի ԵԱՏՄ մտնելու մասով, և հիմա, երբ արդեն խաղի մեջ են մտել այլ խաղացողներ, այդ թվում և՝ արևմտյան, ոչ միայն նկատողություն է անում Ռոգոզինին, ճիշտ է՝ ոչ Ադրբեջանին «անհարմար պահին» զենք մատակարարելու հայտարարության համար, այլ Ռոսկոսմոսի հետ կապված, և, ըստ մեր աղբյուրների, Ռուսաստանն այս օրերին ինչ-որ ձևով փորձում է վերականգնել հայկական կողմի վստահությունը։ Վերջին օրերին մեր բանակն սկսել է բավականին լավ զինվել, «այլընտրանքային ուղենշումներով», ինչը, սակայն, հրապարակման ենթակա չէ։ «Բոլոր դեպքերում, Հայաստանն այս պահին առավել քան պատրաստ է ադրբեջանական կուտակումներին համարժեք հարված տալ, այո, պատմությունը կրկնվելու բնավորություն ունի. 90-ականների սկզբին, երբ արցախյան պատերազմը նոր-նոր էր սկսվում, Ռուսաստանի, նրա ՕՄՕՆ-ի համակրանքը, մանավանդ Գետաշենի և Մարտունաշենի մարտերի ժամանակ, ամբողջապես Ադրբեջանի կողմն էր։
Հետո Ռուսաստանը հասկացավ, որ Ղարաբաղը, Հայաստանն իր միակ ոտնատեղն են Էս տարածաշրջանում, գլխիվայր փոխվեց։ Հիմա՝ քառօրյա պատերազմից հետո, երբ տեսավ, որ Ալիևի վրա հույս դնելն ալիևություն Է, կրկին ձեռագիր Է փոխում»,– ասաց լավատեղյակ անձը։ Ի դեպ, նույն աղբյուրների փոխանցմամբ, ռուսական բարձր իշխանությունը զգուշացրել Է Ադրբեջանի իշխանությանը՝ չփորձել լայնամասշտաբ գործողություններ սկսել, այլապես «կպարտվի ռազմադաշտում, ապաև՝ ներքին խժդժությունների արդյունքում Ալիևը պաշտոնանկ կարվի, ինչպես Էլչիբեյը»:
Հրապարակ
«Երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը շորթման կասկածանքով նախօրեին ձերբակալել Է «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին և նրա աշխատակցին։ Նրանք մեղադրվում են Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից 300 հազար դրամ շորթելու մեջ։ Մինչ լրատվական դաշտը երեկ ողջ օրը փորձում Էր հասկանալ, թե ինչ Է տեղի ունեցել, երեկոյան արդեն հայտնի դարձավ, որ այս պատմության հետ կապված հերթական միջգերատեսչական բախումն Է սկսվել։ Բանն այն Է, որ դեպքը բացահայտել Է ոստիկանությունը և ամբողջական փաթեթով այն տրամադրել Է ՀՀ քննչական կոմիտեին, որն Էլ երեկ սկսել Է քննել քրեական գործը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ որ երեկոյան ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը գործը պահանջել Է հանձնել իրեն։ Նա կորոշի՝ ում վստահել այս գործի քննությունը։ Իսկ այս պատմությունը կարող Է հեռու գնացող զարգացումներ ունենալ։
Ըստ լուրերի՝ ձերբակալված տնօրենը խոստացել Է թվարկել բոլոր այն պաշտոնյաների անունները, որոնց հետ համագործակցել Է, և որոնք իրեն ուղղորդել են։ Այլ կերպ ասած՝ այս գործը կարող Է ներիշխանական լուրջ աղմուկի առիթ դառնալ»,–գրում է թերթը։
«Ժողովուրդ»
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.