23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Սեյրան Օհանյանի հետ փակ հանդիպման ժամանակ օրինակ՝ պատգամավորները ցանկացել են իմանալ, թե ինչ վիճակ է Նախիջևանի ուղղությամբ, որովհետև հասարակության մեջ խոր անհանգստություն կա այդ առնչությամբ. շատ է խոսվում Թուրքիայի` Արարատյան դաշտ «մուտք» գործելու մասին։
Սեյրան Օհանյանն ասել է, որ որոշակի կուտակումներ կան Նախիջևանի սահմանում, մեքենաների մեծ շարասյուն է կանգնած, սակայն կասկածելի է՝ դրանք դատա՞րկ են, թե՞ սպառազինված:
Ի դեպ, պատգամավորների հետ հանդիպման առաջին հարցը հնչեցրել է ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը. նա «խոր մտահոգությամբ» ցանկացել է իմանալ նախարար Սեյրանի Օհանյանի ընտանիքի կապը Չեխիայում` Պրահայում կառուցվող հյուրանոցի հետ, որովհետև այնտեղի համայնքն այդ հարցով դիմել է Զոհրաբյանին, և ինքը պետք է «պատասխան տա» նրանց: Սեյրան Օհանյանը ժխտել է իր ընտանիքի կապն այդ հյուրանոցի հետ»։
Հրապարակ
«Հրազդանի քաղաքապետի` այս տարվա ապրիլի 17-ին, այսինքն՝ քառօրյա պատերազմից հաշված օրեր անց տեղի ունեցած ընտրություններից առաջ հանրությունն ակնկալում էր, որ այս անգամ, երբ սահմանին կանգնած հայ զինվորը Հայրենիքը պաշտպանելու համար իր կյանքն է զոհում, ՀՀ իշխանություններն իրենց ընտրակեղծարարներին կապերից չեն արձակի և ընտրողների վրա բաց չեն թողնի: Սակայն ընտրությունների ընթացքը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանն ինչպես հենվել է ընտրակեղծարարների վրա, այնպես էլ շարունակում է վարվել: Երիցս ապացուցվեց, որ ընտրակեղծարարը անհայրենիք և պիղծ է, նրա միակ սրբությունը փողն ու իշխանությունն է:
Պարզվում է՝ Կոտայքի՝ դեռևս նախկին մարզպետ Արամ Հարությունյանը, որը Հրազդանի քաղաքապետի ընտրությունների կեղծման «հրամանատարներից» էր, 2014 թվականի դեկտեմբերին ստեղծել է «Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամ» անունով հասարակական կազմակերպություն: Այս կառույցը «ժառանգականության» սկզբունքով անցել է Կոտայքի գործող մարզպետ Կարապետ Գուլոյանին:
Վերջինս բարեգործության նպատակով գումար հավաքագրելու անվան տակ Հրազդանում գործող ընկերություններին և անհատներին «առաջարկում» է գումարներ փոխանցել այդ հիմնադրամին:
Սակայն ամենազազրելին այն է, որ երբ Հրազդանում դպրոցներին և բժշկական հաստատություններին հրահանգվել է Արցախին օգնություն փոխանցել, մարզպետարանից կրկին մարզպետի հիմնադրամի հաշվեհամարն են տվել: Ի դեպ, այդ գումարները հավաքվել են ընտրությունների ժամանակ, և ըստ որոշ տեղեկությունների՝ դրանց մի մասն օգտագործվել է ընտրակաշառք բաժանելու համար: Իսկ որպեսզի այդպես էլ հնարավոր չլինի պարզել, թե Արցախի անունով հավաքված գումարի որ մասն է Արցախ հասել, մարզպետարանը Արցախին «օգնությունը» ապրանքով է ուղարկել: Մի խոսքով, եթե մարդը հոգով ընտրակեղծարար է, ապա դա ընդմիշտ է, և ոչինչ նրան չի շտկի»:
Ժողովուրդ
«Ինչո՞ւ Հայաստանը զենք չի գնում նաև Չինաստանից կամ Իսրայելից, որոնք պատրաստ են տարբեր տեսակի զինտեխնիկա վաճառել մեր երկրին։ ՀՀ իշխանությանն ինչո՞ւ Է մեր բանակը զինում միայն ՌԴ-ից գնած զինտեխնիկայով։ Նախօրեին Աժ-ում պաշտպանության նախարարի և մի խումբ պատգամավորների փակ հանդիպման ժամանակ նման հարց Է տրվել Սեյրան Օհանյանին։
Այս հարցը հնչել Է ՌԴ-ից 200 մլն դոլար վարկի դիմաց խոստացած զինտեխնիկայի մատակարարման ուշացման խնդիրը քննարկելու ժամանակ։ Օհանյանը, մեր տեղեկություններով, անուղղակիորեն հասկացնել Է տվել, որ Ռուսաստանը Հայաստանին թույլ չի տալիս այլ երկրից զենք գնել։ Նա նաև ավելացրել Է, որ ՀՀ-ն մինչև հիմա զենք գնել Է ՌԴ-ից և մտադիր Է առայժմ այդպես շարունակել»։
Հայկական ժամանակ
«Օրեր» եվրոպական ամսագիրը՝ էլոկտրոնային հասցեն՝ orer.eu մի դրվագ է հրապարակել ԵՄ Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները ընդհարվել են: Եվրոպական ամսագրի հրապարակումն ամբողջությամբ, որը վերնագրված է «Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին»՝ ստորեւ.
ՊՐԱՀԱ.– Չեխիայի մայրաքաղաք Պրահայում երեկ և այսօր հանդիպում անցկացրին Վիշեհրադյան քառյակի (Չեխիա, Լեհաստան, Հունգարիա, Սլովակիա) արտգործնախարարները։ Խորհրդակցությունների ու բանակցությունների համար ժամանել էին նաև Եվրամիության Արևելյան գործընկերության վեց պետությունների՝ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի արտգործնախարարները, ինչպես նաեւ Եվրամիության Եվրոպական հարևանության և ընդարձակման հարցերով գերագույն հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ արտաքին գործողության ծառայության, Շվեդիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի արտագործնախարությունների ներկայացուցիչները։
Այսօր Չեխիայի արտգործնախարարության Չերնինի պալատում հրավիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին վերը նշված պաշտոնյաները։
Անշուշտ եվրոպացի պաշտոնյաների և լրագրողների ուշադրության կենտրոնում Եվրամիության անդամ պետությունների կողմից ընդունելիք փախստականների ֆիքսված քվոտաներն ու Թուրքիայի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնության` առանց վիզայի ռեժիմի սահմանման հարցերն էին։
Բնականաբար «Օրեր» ամսագրի ուշադրության միակ խնդիրը Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան ու ղարաբաղյան շրջանում աճող լարվածությունն էր։
Աննա Կարապետյան. (Orer.eu խմբագիր).– Ես ներկայացնում եմ Պրահայում տեղակայված եվրոպական «Օրեր» ամսագիրը: Եվ իմ հարցն ուղղում եմ Վիշեհրադյան քառյակի երկրների արտաքին գործերի նախարարներին: Իրականում, այժմ Կովկասում շատ լարված իրադրություն է, ուստի ես քաղաքականապես կոռեկտ չեմ լինի, իմ հարցը կլինի ուղիղ։ Ադրբեջանի զինված ուժերի մի զինվոր մեկ ամիս առաջ տեղի ունեցած քառօրյա պատերազմի ժամանակ ցուցադրաբար գլխատել է Լեռնային Ղարաբաղի ՊԲ զինվորի, այնուհետև այդ անդամահատված գլուխը ձեռքին նկարահանվել ֆոտո և տեսախցիկների առջև: Միայն մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահը բարձրագույն պարգևի է արժանացրել պատերազմի այդ հանցագործին այնպես, ինչպես ժամանակին պարգևատրել էր ադրբեջանցի մարդասպանին, ով, ինչպես գիտեք, Բաքու էր արտահանձնվել Հունգարիայից: Ցանկանում եմ իմանալ, թե ինչո՞ւ քաղաքական գնահատական չեք տալիս այս ԴԱԻՇ-ԻԼԻՊ ոճի վարքագծին` և´ զինվորի, և´ նախագահի, հետևաբար` հենց երկրի: Շնորհակալություն:
Էլմար Մամեդյարով.- (Ադրբեջանի արտգործնախարար). – Այս հարցին հավանաբար ես պիտի պատասխանեմ։
Աննա Կարապետյան. (Orer.eu խմբագիր) .– Ոչ պարոն, Մամեդյարով, ես գիտեմ, թե Դուք ինչ եք պատասխանելու։ Ես ցանկանում եմ լսել Վիշեհրադյան քառյակի երկրների արտաքին գործերի նախարարներին։
Էլմար Մամեդյարով. – Ես էլ Ադրբեջանի արտգործնախարարն եմ։ Եթե հարց եք տալիս, ինչպե՞ս չեք կամենում պատասխան լսել…
Ադրբեջանի արտգործնախարարին բնականաբար դուր չեկավ հարցի մեր ձևակերպումը, ու նա, բնականաբար, երկար սկսեց կրկնել ՄԱԿի 4 բանաձևերի, Ադրբեջանի գրավյալ տարածքների ու մեզ ու միջազգային հանրությանն արդեն վաղուց հայտնի բոլոր նման դրույթները։ Ի մասնավորի նա նաև ասաց.
Էլմար Մամեդյարով. … ՄԱԿ-ն իր բանաձևերում պահանջում է, ոչ թե կոչ է անում, այլ պահանջում է, որպեսզի հայկական ուժերն անմիջապես ու լիովին դուրս բերվեն Ադրբեջանի հանրապետության բռնազավթված հատվածներից։ Խնդիրը Լեռնային Ղարաբաղը չէ, խնդիրն ավելացված 7 տարածքներն են, որտեղ երբևէ հայ չի բնակվել… Հիմնական խնդիրն այն է, որ բանը բանից անցել է… Ժամանակը ճիշտ է, մենք պետք է ճեղքում ունենանք։ Հայկական կողմն ի վերջո ընդունում է, որ այսօրվա ստատուս քվոն չի կարող ունենալ այլևս։ … Հայկական զորքերը պետք է վերադարձվեն զորամասեր…
Էդվարդ Նալբանդյան. (ՀՀ արտգործնախարար). – (Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի խոսքից հետո). Բավականին երկար դասախոսություն էր, սակայն չտրվեց շատ ուղիղ և հստակ ձեւակերպված հարցի պատասխանը: Որովհետև ես համաձայն եմ, որ արդեն բանը բանից անցել է՝ մարդասպաններին Ադրբեջանի ազգային հերոսներ հռչակել: Դա արվեց Ռամիլ Սաֆարովի դեպքում և հիմա, դուք տեղյակ եք բոլոր բռնություններին, նրանց, որոնք իրականացվել են Արցախի դեմ լայնածավալ, բավականին լավ ծրագրված և կազմակերպված ագրեսիվ ռազմական գործողությունների ընթացքում ԴԱԻՇ-ի ոճով: Միգուցե ոչ ԴԱԻՇ-ի ոճով, այլ՝ Բաքվի ոճով, որովհետև դրանից առաջ Սաֆարովի դեպքն էր: Երեք պատանդ հայ զինվորներ գլխատվել են, և նրանց գլուխները ցուցադրվել են Ադրբեջանի գյուղերում և քաղաքներում: Եվ մարդասպաններից մեկը ընդամենը երկու օր առաջ ազգային հերոս հռչակվեց Ադրբեջանի նախագահի կողմից:
Ես չեմ անդրադառնա այս հիմնահարցի ակունքներին, սակայն շատ լավ հայտնի է, որ հակամարտությունը առաջացել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով՝ տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտորեն կապված վարձկանների ներգրավմամբ: Ադրբեջանի ԱԳ նախարարը վկայակոչեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը: Ինչու՞ չորս: Որովհետև յուրաքանչյուր բանաձևի ընդունումից հետո Ադրբեջանը հրաժարվում էր դրանք հարգել: Եվ չորս բանաձևերը ընդունվել էին մեկ նպատակով՝ դադարեցնելու ռազմական գործողությունները: Ադրբեջանը չէր հարգում դրանք: Առ այսօր՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կողմից 1994թ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրի ձեռքբերումից հետո, երեք համանախագահ պետությունները, իմիջիայլոց, սրանք բոլորի համար քաջածանոթ փաստեր են, ՄԱԿ ԱԽ մշտական անդամները երբեք չեն արել որևէ հղում ԱԽ այդ բանաձևերին: Որովհետև ԱԽ բանաձևերն ընդունվել են, ինչպես ասացի, զինադադարի հասնելու նպատակով: Եվ զինադադարը հաստատվեց 1994թ. մայիսին՝ վերոնշյալ եռակողմ համաձայնագրով, ապա վերահաստատվեց 1994թ. հուլիսին և հետո 1995թ. փետրվարին:
Իմիջիայլոց, այս գործողության ընթացքում՝ վերջին գործողության, ադրբեջանցի դիվանագետները փորձում էին այնպես ներկայացնել իրավիճակը, թե իբր նշված համաձայնագրերը կորցրել են իրենց ուժը: Վերբալ նոտա է ուղարկվել Վիեննա՝ ԵԱՀԿ քարտուղարություն՝ նշելով, թե տվյալ համաձայնագրերը կորցրել են իրենց ուժը: Իմ գործընկերը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներին հայտնել է, թե Ադրբեջանի դեսպանը նման քայլ կատարելու ցուցում չուներ, դա իր միակողմանի, անձնական նախաձեռնությունն էր: Եվ քանի որ վերբալ նոտան հետ չէր կանչվել, եռանախագահները ստիպված էին տարածել իրենց սեփական վերբալ նոտան՝ տեղեկացնելով, որ 1994 և 1995թթ. երեք համաձայնագրերը անժամկետ են, և նրանք պետք է հարգվեն և ամբողջովին կյանքի կոչվեն, իսկ 2016թ. ապրիլի 5-ին Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը նպատակ էր հետապնդում դադարեցնելու ռազմական գործողությունները, վերականգնելու 1994 և 1995թթ. զինադադարի համաձայնագրերը:
Այնուհետև Ադրբեջանի մեկ ուրիշ դիվանագետ մեկ այլ վերբալ նոտա տարածեց Նյու Յորքում՝ ՄԱԿ-ում: Կրկին իմ գործընկերը եռանախագահներին հայտնեց, թե դա եղել է առանց իր ցուցումների, դիվանագետը դա զուտ սեփական նախաձեռնությամբ էր իրականացրել և տարածել այդ նամակը: Բայց քանի որ վերբալ նոտան հետ չէր կանչվել, երեք համանախագահները, հիշեցնեմ, որ նրանք ՄԱԿ ԱԽ երեք մշտական անդամներ են՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, ստիպված էին նախորդ շաբաթ օրը տարածել նամակ՝ հայտնելով, որ 1994 և 1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերը պետք է հարգվեն լիարժեքորեն:
Ի՞նչ ունենք այսօր: Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի՝ ապրիլի սկզբի ագրեսիայի շատ բացասական հետևանքներ: Եվ մենք պետք է շարունակենք ջանքեր գործադրել եռանախագահների հետ միասին, որպեսզի վերականգնենք բանակցային մթնոլորտը և ապահովենք, երաշխավորենք, որ չի կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին: Այդ նպատակով առաջին հերթին հարկավոր է կիրառել հրադադարի խախտումների քննության մեխանիզմ ստեղծելու մասին համանախագահների առաջարկը, որը մերժվել է Ադրբեջանի կողմից և ընդունվել Հայաստանի և Արցախի կողմից: Մեկ այլ առաջարկ ևս՝ տեղում մեծացնել, ընդլայնել, ամրապնդել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և թիմի կարողությունները, այլ ոչ թե սահմանափակել այդ թիմի կարողությունները, ինչին ձգտում է Ադրբեջանը:
Սա այն է, ինչ ունենք, և Հայաստանը կշարունակի ջանքեր գործադրել եռանախագահ երկրների հետ միասին՝ գտնելու հակամարտության բացառապես խաղաղ, բանակցային լուծում:
Լյուբոմիր Զաորալեկ. (ՀՀ Չեխիայի արտգործնախարար).- Մենք անշուշտ մեր քննարկումների ժամանակ անդրադարձել ենք բոլոր վիճահարույց խնդիրներին, Արևելյան գործընկերության տարածքի բոլոր հակամարտություններին` ՈՒկրաինայի Դոնբասի շրջանին, Մերձդնեստրին, սառեցված հակամարտություններին և բնականաբար Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձություններին։ Կարող եմ այստեղ հստակ ու միանշանակ նշել Վիշեհրադի անդամ պետությունների դիրքորոշումը, որ բոլոր հակամարտությունները, նաև Լեռնային Ղարաբաղի հակամատրությունը, չեն կարող կարգավորվել սպառազինությունների միջոցով, այդ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով` հիմնվելով միջազգային իրավունքի վրա։ Դրա համար ձևավորված է ԵԱՀԿ Մինսկի խումբը, ու հարկավոր է ուղիներ որոնել լարվածությունը թուլացնելու համար։ Մեր այս հանդիպումների նման հանդիպումները կարևոր են, քանի որ հարթակ են ստեղծում երկխոսության ու բանակցությունների համար։ Պետք է ասեմ, որ երկու կողմն էլ ըմբռնումով են մոտենում Վ4-ի այս մոտեցումներին, սրանում են տեսնում ապագայի հիմքերը։
***
Վերջում նշենք, որ Չեխիան այժմ Վիշեհրադյան քառյակի նախագահող պետությունն է ու հիշեցնենք, որ հենց Եվրամիության Պրահայի 2009 թվականի գագաթնաժողովի ժամանակ սկիզբ դրվեց ԵՄ Արևելյան գործընկերությանը։ Այսօր այս գործընկերության համատեղ հրապարակված հայտարարությունում ևս նշվում է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։
Եվս մեկ կարևոր կետ` Վ4ի նախարարները շեշտել են, որ Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հարաբերությունները Եվրամիության հետ պետք է ձևավորվեն առանձնակի, յուրաքանչուր պետությանը համար իր տարբերակով։
Աննա Կարապետյան Orer.eu (Հայաստանի արտգործնախարարի ելույթը թարգմանվել է ՀՀ ԱԳՆ կողմից) «Օրեր»-ի հարցը և Հայաստանի արտգործնախարարի պատասխանը։
ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆ
Հիսուս իր չարչարանքներին հաջորդող քառասուն օրերի ընթացքում քանիցս երևաց աշակերտներին՝ շատ կերպերով ցույց տալով, թե ինքն այլևս ողջ է, և խոսեց Աստծու արքայության մասին։ Եվ մի առիթով, երբ նրանց հետ հաց էր ուտում, պատվիրեց նրանց՝ ասելով.
-Երուսաղեմից մի՛ հեռացեք, սպասեցե՛ք, մինչև որ ստանաք Հոր խոստումը, որի մասին խոսեցի ձեզ հետ։ Հովհաննեսը ջրով մկրտեց, բայց դուք մոտ օրերս պիտի մկրտվեք Սուրբ Հոգով։
Մի ուրիշ անգամ, երբ դարձյալ հավաքվել էին, առաքյալները հարցրին նրան.
-Տե՛ր, արդյոք հիմա՞ է ժամանակը, երբ վերականգնելու ես Իսրայելի թագավորությունը։
Հիսուսը պատասխանեց.
-Դուք չեք կարող իմանալ այն ժամերն ու ժամանակները, որ Հայրը որոշել է իր իշխանությամբ։ Բայց երբ Սուրբ Հոգին իջնի ձեզ վրա, զորությամբ կլցվեք և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում և մինչև աշխարհի ծայրամասերը։
Այս խոսքերից հետո, երբ նրանք դեռ նայում էին նրան, Հիսուսը երկինք համբարձվեց, և մի ամպ նրան ծածկեց նրանց տեսողությունից։ Եվ երբ առաքյալները, իրենց աչքերը հառած, նրա երկինք գնալն էին դիտում, ահա երկու սպիտակազգեստ մարդիկ երևացին նրանց և ասացին.
-Ո՛վ գալիլեացիներ, ինչո՞ւ եք կանգնել նայում երկնքին։ Այս Հիսուսը, որ երկինք վերացավ, մի օր դարձյալ կգա այնպես, ինչպես տեսաք նրա երկինք գնալը։
(Առաքյալների Գործերը 1:1-11)
Ռուբենե աբեղա Զարգարյան
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. ՀՀ Ազգային ժողովի երկու պատգամավորների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին նախաձեռնության վերաբերյալ կառավարության եզրակացության շուրջ ասեկոսեներն անտեղի են: Կառավարության եզրակացությունը չի նշանակում հավանություն այդ նախաձեռնությանը։ Հայաստանը բազմիցս հստակ հայտարարել է, թե որ դեպքում կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Որպես կանխատեսելի և վստահելի գործընկեր՝ նման կարևոր որոշման կայացման պարագայում Հայաստանի Հանրապետության Նախագահը նախապես կտեղեկացնի իր գործընկերներին, առաջին հերթին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին: Մենք հուսով ենք, որ Ադրբեջանն իր մեջ բանականություն կգտնի և զերծ կմնա ապրիլի սկզբին սանձազերծած արկածախնդրության կրկնությունից: Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայության գիտակցմամբ է միայն հնարավոր վերադարձնել գործընթացը բանակցային դաշտ և գտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրագործման արդար և արդյունավետ ուղին:
Ոչ 90-ականներին, ոչ այս օրերին, ոչ էլ ապագայում. Արցախին հիմնականում աջակցում են Հայաստանն ու Սփյուռքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Անդրադառնալով քառօրյա պատերազմում կրակի դադարեցման Մոսկվայի խնդրանքին վարչապետը նշել է, որ Մոսկվան այդ դեպքում միջնորդ էր, ոչ թե աջակից:
«Ի՞նչն է դրդապատճառը Ադրբեջանի համար, որ մարտական գործողությունների է գնացել, կարելի է ենթադրել եւ արտաքին քաղաքական եւ ներքին քաղաքական վիճակներից: Կան ենթադրություններ օֆշորային սկանդալի հետ կապված՝ շեղելու բնակչության ուշադրությունը, կարող ենք նաեւ նշել, որ պատերազմը թույլ է տալիս բավականին մեծ ֆինանսական միջոցներ դուրս գրելու եւ հետագայում եւս այդ ուղղությամբ աշխատելու, սա եւս չեմ ժխտում, որ եւս հավանական է: Ընդհանուր տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումները եւս չենք բացառում»,- ասել է Հարությունյանը՝ պատասխանելով Ռուսաստան-Թուրքիա քաղաքական առճակատման պատճառով պատերազմի վերսկսման մասին հարցին:
Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի կողմից հակառակորդ Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին Հարությունյանը պատասխանել է, որ ցավում է գործարքի համար, սակայն չի համարում, որ նման բաները բացառելը, քննադատելը ճիշտ չէ:
«Ցավում եմ, որ նման գործարք է կատարվել, բայց քննադատել, կամ բացառել նման երեւույթները, չեմ համարում, որ ճիշտ է, հասկանում եմ, որ այսօր ցանկացած երկիր առաջնորդվում է իր ազգային եւ ռազմական շահերով: Դրա համար ցանկացած պետության գլխավոր խնդիրն անվտանգությունն է եւ հարկատուները վճարում են պետությանը առաջին հերթին անվտանգության ապահովման համար, այդ թվում՝ արտաքին: Ընդամենը պետք է ճիշտ ընտրել ռազմավարությունը, գնահատել արտաքին անվտանգության մարտահրավերները եւ պատասխան միջոցառումներ իրականացնել: Այս քառօրյա պատերազմում մեր պաշտպանության բանակը կարողացավ պատվով կատարել իր առջեւ դրված խնդիրը նաեւ այն բանի համար, որ միշտ եղել է իշխանությւոնների ուշադրության կենտրոնում: Ամենայն պատասխանատվությամբ հայատարարում եմ, որ այսօր պատրաստ ենք դիմակայել ցանակցած սադրանքի, նաեւ լայնածավալ մարտական գործողությունների»,-ասել է նա:
Մայիսի 4-ին Քեյփթաունում «Բաց կառավարության գործընկերություն» կազմակերպությունում Ադրբեջանի անդամակցության կարգավիճակը լիիրավ անդամից իջեցվել է՝ հասցվելով պասիվ երկրի մակարդակի: Համապատասխան որոշումը կայացվել է նախաձեռնության ղեկավար կազմի նիստի ժամանակ: Հատկանշական է, որ որոշմանը դեմ է արտահայտվել ղեկավար կազմի 22 անդամներից միայն 3-ը: Ադրբեջանի կարգավիճակի իջեցման պատճառը երկրում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումն ու քաղաքացիական հասարակության ինստիտուտների շարունակվող հալածանքներն են։ Ղեկավար կոմիտեն այդ գործողությունների հասարակական կազմակերպությունների գործունեության հնարավորությունների սահմանափակման վտանգ է տեսել, ինչը հակասում է կազմակերպության սկզբունքներին:
Ադրբեջանին մեկ տարի ժամանակ է տրվել մատնանշված խնդիրները վերացնելու համար: Այդ ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչներն իրավունք ունեն մասնակցել նախաձեռնության աշխատանքներին, սակայն պասիվ երկրի կարգավիճակի պայմաններում Ադրբեջանը ձայնի իրավունքից զրկված է մնալու: Եթե առաջիկա մեկ տարվա ընթացքում Բաքուն քայլեր չձեռնարկի երկրում մարդու իրավունքների վիճակի բարելավման եւ քաղաքացիական հասարակության զարգացման համար ստեղծված խնդիրները շտկելու ուղղությամբ, բարձրացվելու է Ադրբեջանի անդամակցության դադարեցման հարցը:
«Բաց կառավարության գործընկերությունը(Open Government Partnership)»-ը միջազգային կազմակերպություն է, որը հիմնվել է 2011 թվականի սեպտեմբերի 20-ին: Կազմակերպությունը հիմնել են 8 երկրներ՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Բրազիալիան, Նորվեգիան, Ինդոնեզիան, Մեքսիկան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը եւ Ֆիլիպինները: Ներկայումս կազմակերպությանն անդամակցում են 69 երկրներ, այդ թվում՝ նաեւ Հայաստանը, իսկ մեր հարեւաններից՝ Վրաստանը եւ Թուրքիան:
Կազմակերպության պատմության ընթացքում սա առաջին դեպքն է, որ անդամ երկրներից որեւէ մեկի կարգավիճակը իջեցվում է եւ նույնիսկ դրվում է անդամակցության դադարեցման հարցը:
Պաշտոնական Բաքուն առայժմ չի արձագանքել կառույցի որոշմանը, սակայն ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպություններն ու իրավապաշտպանները միաձայն հայտարարում են, որ Ադրբեջանի կարգավիճակի իջեցումը մեծ հարված է երկրի վարկանիշին: Օրինակ, «Հանրապետական այլընտրանք» քաղաքացիական նախաձեռնության անդամ Հաֆիզ Բաբալըն գտնում է, որ այդ կարգավիճակի իջեցումը ստվեր է գցում երկրի վարկանիշի վրա: Նրա խոսքով, նման հեղինակավոր կառույցում անդամակցությունը երկրի թափանցիկության այցեքարտ է համարվում եւ եթե երկրի կարգավիճակը իջեցվում է, դա բացասական կարծիք է ստեղծում օտարերկրյա անհատ ներդրողների ու վարկատուների մոտ, դժվարացնում կառավարության ֆինանսական փոխառությունները եւ օտարերկրյա ընկերությունների մասնակցությունը ներդրումային ծրագրերին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախօրեին այցելել է Ադրբեջանի հետ սահմանամերձ Տավուշի մարզ և խոսելով կառավարության արդյունավետության, պետական ռեսուրսների օգտագործման մասին՝ չարաշահումների և մսխումների վերաբերյալ մեղադրանքների մասին ասել է, թե դրանք «պատվիրատու լրատվամիջոցների» տարածած հերյուրանքներն ու ստերն են: Հովիկ Աբրահամյանից, իհակե, այլ բան սպասել արդեն պետք էլ չէ:
Վերջին հաշվով, նրա վարչապետությունը տապալվել է բոլոր ուղղություններով, և մնում է, որ նա ևս ամբողջությամբ նվիրվի, այսպես ասած, համահայկական իշխանական ավանդույթին և իր կառավարման արդյունքների ու որակների վերաբերյալ ցանացած ընդդիմախոսություն և քննադատություն վերագրի ինչ-որ պատվերների: Հետաքրքիր է սակայն, որ Հովիկ Աբրահամյանը, չգիտես ինչու, համաձայնվել է բնակվել «պատվիրատու լրատվամիջոցների» կառուցած Մոնումենտի դղյակում, շարունակում է տնօրինել «պատվիրատու լրատվամիջոցների» նրան բռնակցված սեփականությունները, նույնը շարունակում են նրա որդին, հարազատները, բարեկամները և այլն:
Դե իհարկե, ոչ մի կասած չկա, որ այդ ամենը Հովիկ Աբրահամյանը ունի հենց «պատվիրատու լրատվամիջոցների» պարտադրանքով, նրանք են Մոնումենտում դղյակը կառուցել, ոչ թե Հովիկ Աբրահամյանը, նրանք են կուտակել անհաշիվ կապիտալը, ոչ թե Հովիկ Աբրահամյանը, ու ինչպես Տիգրան Սարգսյանի անունով էին թաքուն օֆշորահաշիվ բացել, իբր թե, այս դեպքում էլ հենց Հայաստանում այդ ամենը գրանցել են Հովիկ Աբրահամյանի ու նրա հարազատների անունով, և հիմա այս բյուրեղյա մաքրության մարդն ու նրա հարազատները ոչ մի կերպ չեն կարողանում ազատվել այդ սեփականությունից:
Ստիպված ենք կրկնել, իհարկե, նման իրավիճակների համար բավական տարածված խոսքը՝ այս ամենը շատ ծիծաղելի և զավեշտալի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ընդամենը մի քանի շաբաթ առաջ հետ են մղել ահռելի մի գրոհ, որի համար իրենց կյանքն են զոհել հարյուրի չափ զինվորներ, սպաներ, քաղաքացիական բնակիչներ: Նրանց մեծ մասն այսօր էլ սահմանին, այսօր էլ կյանքի գնով կանգնած են Հայաստանի և Ղարաբաղի սահմանին, և թիկունքում նրանք ընդամենը ակնկալում են մի քանի պարզ բան՝ արդարություն, խիղճ, բարոյականություն, ազնվություն, օրինականություն:
Բաներ, որոնք դրանք ապահովելու կոչված, սահմանադրորեն դրանք ապահովելու պարտավոր պաշտոնյաներից ոչ կյանք են պահանջում, ոչ պահանջում են ինչ-որ անձնազոհություն, ոչ մեծ ռիսկ են ենթադրում նրանց համար, պահանջում են ընդամենը կատարել աշխատանքային պարտականությունները և հարգել քրեական օրենսգիրքը: Չափազանց պարզ մի բան՝ առանց որևէ ռիսկի և վտանգի, թշնամու արկերից հարյուրավոր կիլոմետրեր հեռու:
Եվ այդ պարզ բանն այս մարդիկ անթարթ հայացքով վերածում են նույնքան պարզ զավեշտի և ցինիզմի՝ նայելով սահմանում բնակվող մարդկանց աչքերին, որոնց բոլորի տներն ու ունեցվածքը եթե հավաքես, Հովիկ Աբրահամյանի տան և ունեցվածքի քառորդը հազիվ կկազմի: Մարդիկ, որոնք սահմանին ապրում են լուռ, արժանապատվորեն, պետության ու հայրենիքի, արդարության և բարոյականության բարձր զգացումով, և որոնց մոտ ծիծաղելիության աստիճանի կարող են ցածրանալ բարձրաստիճան պետական պաշտոնյաները՝ ընդամենը սեփական միլիոնները «արդարացնելու» համար:
https://www.youtube.com/watch?v=nngYRPp6hWQ
Աղբյուրը՝ 1in.am
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից բանակում ծառայության անցնելու համար կամավորականների հավաքագրումն առանձնահատուկ նշանակություն չունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ դա արվում է ցուցադրականության շրջանակներում: «Ադրբեջանը անցած օրերին համառորեն ինչ-որ բաներ էր ցանկանում ցույց տալ՝ մեկ իրենց զինապահեստներն էին ցույց տալիս, մեկ՝ զենքերը: Չի բացառվում, որ այդ շրջանակներում է արվում այս ամենը»,- ասաց նա:
Արծրուն Հովհաննիսյանը Ադրբեջանի պաշտպանության նախարարության այս քայլը ծիծաղելի է համարում այն առումով, որ նրանք նախկինում հայտարարում էին, թե կամավորներ հավաքագրելու խնդիր չունեն: «Սա մի փոքր ծիծաղելի է այն առումով, որ եթե զինադադար է, եթե ի սկզբանե ասում էին, որ որևէ խնդիր չունեն, ապա ի՞նչ կարիք կա կամավորներ հավաքագրել: Մենք, օրինակ, ի սկզբանե հենց առաջին օրվանից հավաքագրել ենք ու չենք թաքցրել: Նույնիսկ ինչ-որ պահի ասել ենք, որ այլևս չգան, որովհետև իսկապես շատ էին գալիս, սակայն տվյալ դեպքում իրենց արարքն անհասկանալի է: Նախկինում ինչ խաղ էին խաղում, հիմա ինչ խաղ են խաղում, միմյանց հետ չի համընկնում»,- եզրափակեց Հովհաննիյսանը:
Մանրամասները՝ «Արմենպրես»–ում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.