23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռուս հայտնի հաղորդավար, հրապարակախոս և հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովը Вести ФМ-ի եթերում դարձյալ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ կատարվող իրադարձություններին:
«Բայց մենք այդպես էլ չասացինք, թե ով էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին սրացման հեղինակը: Չենք ասում»,- ասում է Սոլովյովը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը երկակի ստանդարտներ է կիրառում ԼՂ հարցում:
«Ինչո՞ւ Ադրբեջանը ուղիղ բանակցություններ չի վարում Ղարաբաղի հետ: Մենք հիմա կորցնում ենք ինչպես մեկ, այնպես էլ մյուս կողմին: Իսկ ինչո՞ւ մենք չենք ցանկանում նկատել հայ զինվորների գլխատման մասին վերջին զեկույցները, ինչո՞ւ չենք ցանկանում նկատել ռեպորտաժները, որոնք պատմում են պատանդ վերցված հայ զինվորների խոշտանգումների մասին … Ես հասկանում եմ, որ կարևոր է հաշվի առնել յուրաքանչյուրի կողմի շահերը, իսկ ճշմարտությունը՝ որպես կողմ, այլևս ոչ ոքի չի՞ հետաքրքրում»,- ասում է հաղորդավարը` նշելով, որ պետք է տրվի հստակ պատասխան, թե ինչ է տեղի ունեցել:
«Ո՞վ է սկսել … դիերի վիճակը: Կա՞ն գլխատումներ, թե՞ չկան: Ո՞ր կողմը: Ոչ մի բլից-կրիգ չստացվեց: Մենք հիմա կկորցնենք մեր վերջին իրական բարեկամին… Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հակառուսական տրամադրություններ են հիմա Հայաստանում, ու պետք չէ ձևացնել, թե Ադրբեջանը կփոխարինի Հայաստանին»,- նշում է Սոլովյովը՝ ընդգծելով, որ հավաքված փաստերը պետք է ներկայացվեն միջազգային ատյաններին:
https://www.youtube.com/watch?v=uhjEWezC580
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ խորհրդարանում փակ դռների հետեւում հանդիպեց ԱԺ փոխնախագահների, խմբակցությունների եւ հանձնաժողովների ղեկավարների ու մի խումբ այլ պատգամավորների հետ: Հանդիպումը տեւեց ավելի քան երեք ժամ, պատգամավորները հանդիպումից դուրս եկան բավական մտահոգ դեմքով:
Ներկաներից որեւէ մեկը չցանկացավ կոնկրետացնել, թե ինչ հարցեր են տվել Սեյրան Օհանյանին կամ նրանից ինչ պատասխաններ են ստացել: Սակայն նրանց կցկտուր խոսակցություններից հասկանալի դարձավ, որ հարցերի ու խոսակցության մի զգալի մասը վերաբերել է Ռուսաստանից 200 միլիոն դոլար վարկի դիմաց զինտեխնիկայի մատակարարման ուշացմանը:
Ինքը՝ Օհանյանը, հանդիպումից հետո լրագրողների հետ կարճ զրույցում անդրադառնալով ՌԴ-ի կողմից զինտեխնիկայի մատակարարման ուշացմանը, այսպիսի հայտարարություն արեց. «Համապատասխան աշխատանքներ են տարվում ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում զենքի ձեռքբերման տեմպերի արագացման ուղղությամբ»: Օհանյանը որեւէ ակնարկ չարեց, թե ՌԴ-ն ինչու է ուշացնում մատակարարումը, կամ ի վերջո զինտեխնիկան երբ է առաքելու Հայաստան:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը դեռեւս ապրիլի 15-ի նիստում էր որոշում կայացրել պաշտպանության նախարարին հանձնարարել հստակեցնել Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության եւ ռազմական տեխնիկայի անվանացանկը, ՌԴ համապատասխան մարմինների (այդ թվում՝ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայություն եւ «ՌոսՕբորոնԷքսպորտ» ԲԸ) հետ քննարկել ու ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետներն ու գները:
Նախարարի խոսքերից, սակայն, երեկ պարզ դարձավ, որ ռուսական կողմը դեռ չի էլ սկսել զենքի մատակարարման գործընթացը: Ավելին՝ զենքի մատակարարման որեւէ ժամկետ դեռ հստակեցված չէ, մինչդեռ նա ընդամենը օրեր առաջ է վերադարձել ՌԴ-ից, որտեղ գնացել էր հենց այդ խնդիրը գլուխ բերելու համար: Այսինքն, ՌԴ-ն պատերազմական այս օրերին փաստի առաջ է կանգնեցրել հայկական կողմին: Հայտնի է, որ այս օրերին ադրբեջանական կողմը խոշոր ծավալի զինտեխնիկա է կուտակում ԼՂՀ սահմանին, կան փաստեր, որ Թուրքիայից ու այլ երկրներից մեծ թվով վարձու զինյալներ են բերվել: Ռազմական փորձագետները խոսում են առաջիկայում պատերազմի վերսկսման հավանականության մասին: Այդ մասին, բնականաբար, տեղյակ է նաեւ ռուսական կողմը. ինչպես ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն էր հայտարարել, իրենք արբանյակներով հետեւում են հայ-ադրբեջանական սահմանին կատարվող ցանկացած շարժը: Հիշեցնենք, որ ՀՀ պատկան մարմինները բազմիցս են բարձրաձայնել՝ անգամ ՌԴ պաշտոնյաների մոտ, որ ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունները վերսկսելու պատճառներից մեկն էլ եղել է ՌԴ-ի կողմից 200 միլիոն դոլարի ժամանակակից սպառազինության մատակարարման ուշացումը: Ադրբեջանն այդպիսով մտածել է, որ ուժերի հավասարակշռությունը կարող է հօգուտ իրենց լինել ու հարձակվել է: Երեկ պատգամավորները մեզ հետ զրույցում նշում էին, թե Սեյրան Օհանյանը նույնպես մտահոգություն է հայտնել, որ ՌԴ-ն չի արագացնում զենքի մատակարարումը՝ այն դանդաղեցնելով ամենատարբեր տեխնիկական պատճառաբանություններով: Անգամ դեռ հայտնի չէ, թե գոնե մեկ ամսից զենքը կուղարկի՞ Հայաստան, թե ոչ:
Այդ խնդիրը լուծելու համար նախարարը պատրաստվում է այս օրերին կրկին Մոսկվա մեկնել:
Սկզբնաղբյուրը՝armtimes.com
Ժողովրդական արտիստ, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է պաշտոնյանների դղյակների հարցը, ինչին, Սերժ Սարգսյանն արձագանքել է՝ չեն կարող երկրում «37 թվին» ընդունված ավանդույթներով շարժվել, հաղորդում է «Ազատությունը»: «Մենք չենք կարող 37 թիվը դարձնել մեր երկիրը»,- հանդիպման ժամանակ ասել է նախագահը:
Հիշեցնենք, երեկ նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Նախագահի մամլո ծառայության տարածած մոտ 2 րոպե տեւողությամբ տեսանյութից չէր հասկացվում, թե ինչն է հարուցել Սերժ Սարգսյանի վրդովմունքը: Այսօր Գեւորգյանցը որոշ մանրամասներ փոխանցեց այդ հանդիպման վերաբերյալ՝ նշելով, թե քննարկել են սահմանին ստեղծված իրավիճակը, քառօրյա պատերազմի վեր հանած բացթողումներն ու խնդիրները:
Ռուբեն Գեւորգյանցը նախագահի հետ հանդիպման ժամանակ, մասնավորապես, նշել է՝ ժողովուրդը շատ լավ գիտակցում է, որ այս օրերին պետք է միասնական լինել, բայց նաեւ մատնացույց է անում պաշտոնյաների դղյակները:
«Իսկ ի՞նչ անենք այդ դղյակների հետ, դղյակների տերերի հետ, պաշտոնյաների մասին է խոսքը, բիզնեսմենների մասին չէ: Ես ռադիկալ մարդ եմ, նախագահն այդպես էլ ասեց՝ դու ռադիկալ մարդ ես, ի՞նչ ես ասում, գնդակահարե՞նք, 37 թիվ սարքե՞նք: Ես կարծում եմ՝ այո: Բայց ոչ թե գնդակահարել, ինչ-որ մտրակ ա պետք օգտագործել, որովհետեւ նախագահի ձեռքում է եւ՛ կարկանդակը, եւ՛մտրակը: Մտրակը չի օգտագործվում: Ես հիմա էլ եմ կարծում, որ անպայման պիտի դա լինի: Ասացի՝ 3 օր ժամանակ տվեք, թող իրենք որոշեն, ինչ են անում: Բայց այդպիսի բացարձակ լկտիություն արդեն չի կարելի:
Բայց մեր նախագահը, ինչքան էլ դա տարօրինակ չթվա, ինքը շատ դեմոկրատ մարդ է: Իրոք դա էդպես է: Իսկ թե [դղյակների տերերը] որտեղից են գողացել, ոնց են գողացել, դա դատախազության հարցն է: Ես գիտեմ մի բան՝ եթե դու պաշտոնյա ես, դու չես կարող ունենալ այդպիսի բաներ, ինչին հենց նախագահն ասեց՝ ես էլ եմ զզվում այդ դղյակներից, ու ասեց՝ ես դղյալ ունե՞մ, ճիշտ ա՝ ինքը դղյակ չունի»,- մանրամասնեց Ռուբեն Գեւորգյանցը:
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը պարզաբանում է ներկայացրել «Արցախի Հանարապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ:
«ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է ԱԺ երկու պատգամավորի «Արցախի Հանարապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը, որտեղ հստակ ասված է, որ ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը կպայմանավորի Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները։
Հետևաբար, այս փուլում Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծին ՀՀ կառավարությունը հավանություն չի տվել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը:
ՀՀ կառավարությունը մայիսի 5-ի նիստում դրական եզրակացություն է տվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այն սահմանված կարգի համաձայն կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Արցախում ապրիլյան «Քառօրյա պատերազմից» հետո բազմիցս խոսվում է այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը նպատակ ունի Լեռնային Ղարաբաղ խաղաղապահ զորքեր բերել: Տեսանյութում քննարկել ենք միջազգային խաղաղապահության ու մասնավորապես ռուսաստանյան խաղաղապահական օպերացիաների պատմությունը:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Ղբաղյան առաջին պատերազմի մի խումբ վետերաններ (այդ թվում անկասկած «փառապանծ» գերանբոյի գումարտակի) մեկնել են մերձռազմաճակատային գոտի, նրանք լինելու են զինվորական մասերում, հանդիպելու են անձնակազմի հետ: Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Մեկնելուց առաջ վետերանները եղել են պաշտպանության նախարարությունում հանդիպել գերատեսչության աշխատակիցներին, ովքեր նրանց ծանոթացրել են ռազմաճակատում գրանցված «հաջողությունների» հետ: Վետերանները վստահություն են հայտնել որ շուտափույթ կազատագրեն բռնազավթված հողերը:
Առնվազն տարօրինակ է, եթե չասենք ծիծաղելի, երբ ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զենքի է կոչում ղարաբաղյան պատերազմի վետերաններին, այն մարդկանց, ովքեր 90-ականներին խուճապահար փախչում էին՝ թողնելով զենք, զինամթերք, հանձնելով տարածք տարածքի ետևից, ում մասին չեչեն հրամանատարների պատմածները բավարար են հավերժական խայտառակության խարանը ճակատներին կրելու համար:
Որպես նշված խոսքերի ապացույց, ներկայացնում ենք հեռուստալրագրող Նեվզորովի «Գերանբոյի գումարտակ» ֆիլմը:
https://www.youtube.com/watch?v=duWLWZDQTpo
Հեղինակ Նորեկ Գասպարյան , Ռեժիսոր Հրայր Ավետիսյան ArtsakhTV
Ռոբերտ Քոչարյանին որևէ կերպ հանգիստ չի տալիս միտքը, որ ինքն այլևս չի կարող դերակատարություն ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքում, ավելին՝ այս օրերին նա, ըստ էության, մեկուսացվեց նաև ԼՂ խնդրի շուրջ զարգացումներից։ Ընդ որում՝ Քոչարյանին որևէ կերպ հանգիստ չի տալիս նաև այն իրողությունը, որ Ղարաբաղի սահմանի չորսօրյա պատերազմի պատճառով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց նախ Սերժ Սարգսյանի, հետո նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ու ԼՂՀ բարձրաստիճան մյուս իշխանավորների հետ (իսկ ահա ինքը ոչ միայն նման հանդիպումներ չունեցավ, այլև այդ առումով մեկուսացման մեջ է)։
Ու հիմա, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Քոչարյանն իր թիմակիցների միջոցով փորձում է հեռակա կարգով Տեր-Պետրոսյանի դեմ «սև PR» անել ղարաբաղցիների շրջանում, հենց Ղարաբաղում։ Արդեն երևում են քոչարյանական խմբակի գործողությունների «առաջին ծիլերը», օրինակ՝ Ղարաբաղում գործող «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը երեկ հայտարարել է, թե «Լևոն Տեր-Պետրոսյանի այցի հետ կապված անհանգստություններ կան՝ հաշվի առնելով, որ Տեր-Պետրոսյանը մշտապես հրապարակայնորեն պարտվողական տեսակետի կողմնակից է եղել»։
Իրականում, իհարկե, բոլորը գիտեն, որ Ղարաբաղյան պատերազմը հաղթեցինք, և Արցախն ու դրան հարակից 7 շրջաններն ազատագրվեցին հենց Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք, բայց դա չի խանգարում ոմանց, այնուամենայնիվ, հերյուրանքներ տարածելով զբաղվել։
Չորրորդ իշխանություն
Երբ հայրենիքը հերթական անգամ վտանգի ենթարկվեց անգամ վտանգի ենթարկվեց, սահմանին եսաայոդ զինվորի կողքին կանգնելու շտապեցին բազմաթիվ կամավորականներ։ Զինվորական ծառայության մեկնելու որոշ աղջիկների վճռականության մասին նույնպես հայտնի դարձավ։ Եվ ահա պարզվում է՝ բավական հասակով կանայք եւս այդպիսի ուղիներ են որոնում։ Երեկ տեղեկացանք, որ 56-ամյա մի կին՝ Ռուզաննա Հովհաննիսյանը, դիմել է «Ողջ մնալու արվեստը» ակումբ, որը, հիշեցնենք, ապրիլի աոաջին օրերին, երբ երկիրը հայտնվեց պատերազմական վիճակում, հայտարարել էր ռազմական պատրաստության արագացված եւ անվճար դասընթացներ կազմակերպելու մասին։ Կնոջը, սակայն, մերժել են տարիքի պատճառով։
Երեկ մեզ հաջողվեց գտնել տիկին Ռուզաննային, բայց ահա փոքրիկ հարցազրույց ստանալը բավական դժվար էր, իսկ լուսանկար՝ ընդհանրապես անհնար։ Նա համարում է, թե ինչ մի մեծ բան է իր արածը, որ հիմա էլ բարձրաձայնի այդ մասին եւ նշում, որ Ղարաբաղ ցանկացել է գնալ միմիայն իր համար՝ իր խղճի ու աստծո առաջ պարզ ճակատով կանգնելու։ «Ախր այնպիսի հարց եք տալիս։ Բա ինչպես պիտի լիներ։ Ուրիշ կերպ չէր կարող լինել»,– ասաց նա՝ այնուամենայնիվ պատասխանելով մի քանի հարցի եւ խոսելով այն մասին, թե ինչպես հանգեց սահման մեկնելու որոշմանը։ Նա պատրաստ է եղել թե կռվել, եւ թե օգտակար լինել ինչով կարող է։
«Ես կարծում եմ՝ ապրած տարիները, անցած ուղին, թերեւս նաեւ տարիքը իրար հետ գումարած՝ հաստատ ինչ-որ մեկին ինչ-որ բանով օգտակար կլինեի թե հուսադրելու, թե ոգեւորելու համար։ Ասելու բան հաստատ կունենայի։ Ոչ շատ։ Փոքր օրինակով։ Հիշելով անցյալը մեր։ Կարծում եմ մենք պիտի արժանի լինենք մեր նախնիներին։ Դա հաստատ այդպես է։ Արյունը հենց այնպես չի լինում»,– ասաց Ռուզաննա Հովհաննիսյանը։ Բացելով փակագծերը՝ նա մանրամասնեց, որ օրինակ զինվորներին ներկայացնելու էր Վրեժ Իսրայելյանի պատմվածքներից մեկը, որի վերնագիրն այդ պահին չէր հիշում.
«Ասացին՝ հիսունն անց տարիք ունեցողներին չենք ընդանում, որովհետեւ առայժմ այդպես է որոշումը»։ Հավելեց, որ դիմել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունում աշխատող իր երկու ծանոթներին։ «Դիմել եմ՝ ինչո՛վ կարող եմ օգտակար լինել, թեկուզ իմ մասնագիտական առումով, բայց ասացին՝ առայժմ համբերեք, որ պետք լինի, կասենք»,- նշեց տիկին Ռուզաննան։
Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը, որի ղեկավարությամբ էլ կազմակերպվում են վերոնշյալ դասընթացները, մեր զրույցում փոխանցեց, որ բավական մեծ է իրեն դիմող հիսունն անց կանանց ու տղամարդկանց թիվը։
«Բայց ընդունվում են միայն մինչեւ 50 տարեկանները, որովհետեւ մարտական առաջադրանք կատարելիս ես չպիտի մտածեմ այս մարդու սիրտը ոնց է, մյուսի խոցը պայթեց, թե չէ։ Փորձում եմ մարտունակ դառնալու հնարավորինս մեծ շանս ունեցող մարդկանց հավաքագրել»,- ասաց նա։ Դիտարկմանը, որ Լեռնային Ղարաբաղ մեկնելու ցանկություն հայտնող այդ կանայք երեւի մտածում են՝ անպայման չէ զենք բռնել, եւ կարող են ասենք խոհանոցում աշխատել կամ որեւէ պիտանի գործով աջակից լինել զինվորին, նա պատասխանեց. «Եթե հանկարծ թուրքի հետախուզական կամ հարվածային խումբ եկավ, հասավ խոհանոց, չպիտի՞ ի վիճակի լինի գոնե ինքն իրեն այդ պահին պաշտպանել։ Կարճ ասած, այդ հարցը ես միշտ փակում եմ՝ հիսունից ավելի տարիք ունես, կներես, գնա զինկոմիսարիատ դիմիր, վատառողջ ես, կներես գնա զինկոմիսարիատ դիմիր, զինկոմիսարիատը համարյա ամեն մարդու էլ տանում է։
Մարդիկ կան անօդաչու սարքեր են առաջարկում հայկական բանակի համար, մարդիկ կան առաջարկում են սուզանավ սարքել։ Այդ բոլորը պիտանի բաներ են, բայց ոչ իմ դեպքում։ Դրանք իմ ֆունկցիաները չեն։ Դրանք կարող է երկրին պետք լինեն, անգամ սուզանավը՝ Կասպից ծովում, կամ 60 տարեկան ազատամարտիկը։ Ես դեմ չեմ, թող պետությունը օգտագործի նրանց հնարավորությունները։ Այն մադկանց, ովքեր չեն համապատասխանում իմ ոչ խիստ պայմաններին, ես չեմ ընդունում։ Հավատացեք խիստ չէ տարիքը՝ 18-50, 30 հատ «ժիմ» գետնին եւ վազք»։
Հայկական ժամանակ
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը համոզված է, որ այսօր դեռ ժամանակը չէ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման։ Երեկ լրագրողների հետ հանդիպմանը պարոն Մինասյանը նշեց, թե չգիտի՝ այդ ժամանակը երբ է գալու. «Աշխարհը կհամոզվի, որ Ադրբեջանի կազմում երբևէ անհնար է հասկանալ ու տեսնել մի պետություն, որը բացարձակ ռասիզմ է դրսևորում հայերի նկատմամբ։ Մենք պիտի փորձենք աշխարհի ընկալումները երկակի ստանդարտներից վեր բարձրացնել»։
Պարոն Մինասյանը նկատեց. «20-25 տարին մեկ մեր ոխերիմ հարևանները, ըստ էության, իրենց քիթ ու մռթին պիտի ստանան, մենք դատապարտված ենք մեր ուժերով պարտադրելու խաղաղությունը»։
ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ քնած հարձակումը Արցախի վրա, ճակատային գրոհը մեզ հնարավորություն են տալիս ճանաչելու Արցախի անկախությունը։ Ըստ նրա՝ մենք 10-15 օր ժամանակ ունենք, հետո արդեն հնարավորություն չի լինի. «Դա ճանապարհ կլինի մյուս երկրների համար, որոնք սպասում են Հայաստանի կողմից Արցախի ճանաչմանը»։ Պարոն Եղիազարյանը, իհարկե, համոզված է, որ եթե մենք ընդունենք Արցախի անկախությունը, դիվանագետները կընկնեն որոշակի վատ վիճակի մեջ, բայց մյուս կողմից՝ Ադրբեջանը անցել է ռուբիկոնը և հարձակվել խաղաղ բնակչության վրա՝ միջազգային նորմերը մի կողմ շպրտելով։
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.