23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ըստ Ալեն Ղուլյանի «ֆեյսբուքյան» էջում հայտնված տեղեկատվության` Արցախի բանակի զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանին գլխատած ադրբեջանցի դիվերսանտներից մեկը` Ախունդով Աբդուլմեջիդը, հայկական ուժերի կողմից ոչնչացվել է հենց ապրիլյան պատերազմի օրերին:
Aravot.am-ն ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանից հետաքրքրվեց, թե ադրբեջանական մամուլում եւ սոցցանցերում ինչ տեղեկություններ կան տվյալ զինծառայողի մասին: «Ադրբեջանական բանակի` Սումգայիթ քաղաքից զորակոչված ժամկետային զինծառայող Աբդուլմեջիդ Ախունդովը քառօրյա պատերազմի ժամանակ սպանվել է հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածք ներխուժելու ժամանակ, այդ պատճառով վերջինիս դին գտնվել է հայկական կողմում։
Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ տեղի ունեցած դիերի փոխանակման ժամանակ, վերջինիս դին հանձնվել է ադրբեջանական կողմին։ Ադրբեջանական կողմին փոխանցված որևէ դիակի վրա չեն եղել խոշտանգման հետքեր, այդ թվում` այս զինվորի»,-ասաց Աշոտ Մովսիսյանը: Ինչպես նշվել էր, լուսանկարում Աբդուլմեջիդ Ախունդովը մատներով ցույց է տվել թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության հայտնի ժեստը։ «Սպանված զինծառայողը ցույց է տալիս «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության նշանը, որը խորհրդանշում է գայլի գլուխ։ Գայլը համարվում է թյուրքական ցեղերի տոտեմը»,-պարզաբանեց Մովսիսյանը եւ հավելեց, որ «Գորշ գայլերը» թուրքական ազգայնամոլական ձախակողմյան կազմակերպություն է. «Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանի երկրորդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի նախագահության ժամանակ թուրքական ազգայնամոլական շարժումը սկսել է մեծ ակտիվություն ցուցաբերել Ադրբեջանում և մասնակցել նաև Արցախյան պատերազմին։ Այսօր Ադրբեջանի հանրության մոտ մեծ տարածում ունի «Գորշ գայլեր» շարժման գաղափարախոսությունը։ Ադրբեջանական և թուրքական ազգայնամոլության համատեղ թիրախ է հանդիսանում հայկականությունը, ուստի «Գորշ գայլերի» գաղափարական ազդեցության տակ գտնվող զինվորականներն, անշուշտ, առկա են ադրբեջանական բանակում:
Այս ամենը կատարվում է Բաքվի իշխանությունների թողտվությամբ: Իհարկե, սրանով սիրաշահվում է նաև Թուրքիան»։ Մեր զրուցակցի խոսքով` Ադրբեջանում 25 տարի շարունակ քարոզվող հակահայկականությունը եւ ադրբեջանցի երեխաներին դեռեւս օրորոցից «մատուցվող» հայերի հանդեպ ատելության հետեւանքներն այսօր ավելի քան ակնառու են. «Ադրբեջանի ազգայնամոլների մոտ հայի մարմինը խոշտանգելն ընկալվում է որպես հերոսության և խիզախության նշան, և սա հովանավորվում է նաև երկրի ղեկավարության կողմից։ Դրա ապացույցները շատ են՝ Ռամիլ Սաֆարով, Իբադ Հուսեյնով… Վերջին ռազմական գործողությունների ժամանակ կատարված վայրագությունները ցույց տվեցին, որ այդ ալիքն ավելի է ուժգնանում։ Անշուշտ, հայոց բանակի զինվորների մարմինների խոշտանգումը միտումնավոր քայլ է, և այդ ամենի` սոցիալական ցանցերում հայտնվելը պատահական չէ: Դրանով առաջին հերթին փորձ է արվում վախի մթնոլորտ ստեղծել հայ հասարակության և հայ զինվորների շրջանում: Սրանով Բաքուն փորձում է խնդիր ստեղծել նաև մեր համար։
Ըստ իրենց՝ Հայաստանում ապրող ծնողները, տեսնելով այս ամենը, պետք է անեն ամեն ինչ, որպեսզի իրենց զավակները ծառայության չանցնեն Լեռնային Ղարաբաղում, ինչը, կարծում եմ, ձախողված ծրագիր է։ Բացի այդ, այս կերպ Բաքուն իր ներքին լսարանի համար փորձում է ստեղծել նոր «հերոսներ»՝ ի դեմս այդ դահիճների»: Մովսիսյանից հետաքրքրվեցինք, թե նման վայրագությամբ հրճվելն ու դա հերոսացնելը քաղաքակրթական ինչպիսի բնութագրի մասին է վկայում. «Միանշանակ, սա ապացուցեց, որ բավական չէ աշխարհին պարզապես ասելը, որ «Իսլամական պետության» զինյալները ահաբեկիչներ են, քանի որ սպանում են խաղաղ բնակչությանը և գլխատում գերիներին՝ թե զինվորական, թե քաղաքացիական։ Մենք ականատես եղանք, որ այդ նույն ուղով է առաջ գնում նաև մեր թշնամին, որի համար զինվորին գլխատելը հերոսություն է։ Մեր համար սա ոչ թե «ԻՊ»-ի ձեռագիրն է, այլ հենց Բաքվի. երբ Ադրբեջանում հայերի դեմ ժամանակին այսպիսի վայրագություններ էին իրականացվում, «ԻՊ»-ն չկար»,-եզրափակեց Աշոտ Մովսիսյանը:
aravot.am
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Արմֆայթինգ» ֆեդերացիայի անդամ, պրոֆեսիոնալ մարտիկ Ալբերտ Ղազարյանը Մոսկվայում կայացած OFS7 վարկածով աշխարհի առաջնության ընթացքում հաղթել է ադրբեջանցի Ռուսլան Մուրաթազովին ու իր հաղթանակը նվիրել հայ զինվորներին:
Ալբերտի հաղթանակին այսօր հաջորդել է Դավիդ Վարդանյանի հաղթանակն, ով պարտության է մատնել թուրք մարզիկ Մարատ Հասանովին:
Մենք պետք է հակահարված տայինք, հակագրոհի անցնեինք՝ «Առաջին լրատվականի» եթերում հայտարարել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը: «Այսօր պատերազմի բնույթն է փոխվել: Մինչեւ 1994-ը պաշտպանողական ու հարձակողական մարտեր էինք վարում, իսկ հետո եղավ հրադադարի փաստաթուղթը, որը չհասկացա, թե ինչ փաստաթուղթ է: Ի՞նչ կապ ունի, թե ինչ տրամաչափի զենքով են կրակում: Իսկ այս օրերը ցույց տվեցին, որ չպետք է հավատալ որեւէ փաստաթղթի եւ այն երկրներին, որոնք ճիշտ է ամեն ինչ անում են, որ պատերազմը չվերսկսվի, բայց, ցավոք, մենք տեսանք, որ հարձակողական մարտը շարունակվեց ու շատ անորոշ վիճակում մնաց: Մենք պետք է հակահարված տայինք, հակագրոհի անցնեինք»,-ընդգծել է Բալասանյանը: Ինչ վերաբերում է հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայմանը, Վիտալի Բալասանյանն ասել է. «Չի կարելի նախահարձակ լինել ինչ-որ հեռահար նպատակ հետապնդելով, որ ինչ-որ խաղաղապահ ուժեր պետք է տեղակայվեն այս հատվածում: Խաղաղարար ուժերը երբեւէ խաղաղություն չեն բերել: Ցույց տվեք մի երկիր, որտեղ վերջին 20-30 տարիներին խաղաղապահները խաղաղություն են բերել: Այդ բալանսը պաշտպանվում է Ղարաբաղյան հատվածի զինված ուժերի կողմից»:
Հայկական զինուժն ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը խոցել է հիմնականում հրազենային զենքերով, գնդացիրներով: Եվս մի քանի ԱԹՍ հայկական զինուժը խոցել է հակաօդային պաշտպանության միջոցներով: Այս մասին Պաշտպանության բանակի հրամանատար Լյովա Մնացականյանը մայիսի 7-ին հայտնել է հայաստանյան «Արմենիա» հեռուստաընկերության «Ռէվոլյուցիա» հաղորդման ժամանակ:
Խոսելով իրենց խոցած ադրբեջանական ԱԹՍ-ների քանակի մասին՝ գեներալ-լեյտենանտ Մնացականյանը նշել է, որ ապրիլյան մարտերի ընթացքում հայկական ուժերը խոցել են առնվազն 14 սարք: ՊԲ հրամանատարի խոսքով՝ հակառակորդի ևս մի քանի ԱԹՍ հնարավոր է խոցված լինեն, սակայն դրանց մասին տեղեկությունները հաստատված չեն, ինչի պատճառով էլ ՊԲ-ն դրանց մասին չի հայտարարել:
Մնացականյանը նշել է նաև, որ բանակում իրենք ԱԹՍ-ների դեմ պայքարի նոր մեթոդներ են փորձարկում:
«Երեկ չէ առաջին օրը մենք փորձարկումը կատարել ենք, և փորձարկման արդյունքները հույս են ներշնչում, որ հաջորդ անգամ այդ 14-ը (հակառակորդի խոցված ԱԹՍ-ների քանակը — խմբ.) լինելու է 28 կամ լինելու է էլ ավելի», — նշել է ՊԲ հրամանատարը:
Նոր մեթոդների կիրառման դեպքում, ըստ Մնացականյանի՝ հայկական կողմի օբյեկտները ավելի պաշտպանված են լինելու հակառակորդի անօդաչու թռչող սարքերից:
Պաշտպանության բանակի հրամանատարը նշել է նաև, որ հակառակորդն ունի նաև կադրերի խնդիր, որովհետև ադրբեջանցի զինծառայողները չեն կարողանում արդյունավետ կիրառել այդ անօդաչու թռչող սարքերը, ինչպես և ծանր հրանետները, խոշոր տրամաչափի ռեակտիվ համակարգերը:
Ստորև՝ գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանի հետ հարցազրույցի ամբողջական տեսագրությունը:
Մարտի 23-26-ը Հայաստանի պաշտպանության նախարարությունը անցկացրել է Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաք, տեղեկացնում է regnum.ru-ն:
Ինչպես հայտնում է VPK-Armenii բլոգը, ռազմական վարչության ադմինիստրատիվ համալիրում կազմակերպվել էր հայկական ռազմական արդյունաբերության արտադրանքի նմուշների ցուցադրումը:
Հավաքի մասնակիցները ծանոթացել են ռազմական տեխնիկայի և ժամանակակից կապի միջոցների, հատուկ սպառազինության նմուշների հետ:
Ամենաակնառու փաստերից մեկը հայկական անօդաչու թռչող սարքերի X-55 ցուցադրումն էր:
Ուշագրավ է այն փաստը, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը երբեք միաժամանակ չի ցուցադրել անօդաչու թռչող սարքեր:
Հայաստանն ունի սեփական արտադրության մի շարք անօդաչու թռչող սարքեր: Բացի Х-55-ից, արտադրվում են անօդաչու թռչող սարքերի 3 տարբեր մոդիֆիկացիաներ՝ «Կռունկ», «Ազնիվ» և «Բազե»:
Երեւանի կենտրոնական փողոցներով այսօր ղազախական պետհամարանիշներով մի մեքենա էր արագ սլանում՝ ապակիներին փակցրած հայկական Եռագույնը, իսկ մեքենայի հետնամասից քարշ տալով Ադրբեջանի դրոշը:
Ավտոմեքենային հասնել հնարավոր չեղավ՝ այն շատ արագ էր սլանում: Միայն վարորդն ու նրա կողքին նստած ուղեւորը պարբերաբար ձեռքները դուրս էին հանում պատուհանից ու բռունցք արած հաղթական նշան անում:
Ճանապարհին շատ մեքենաներ՝ ազդանշան արձակելով, իրենց հավանությունն էին տալիս այս նախաձեռնությանը:
Կապիտան Արմենակ Ուրֆանյանն ու ժամկետային զինծառայողներ Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանն ու Ռոբերտ Աբաջյանը Մարտակերտի փրկիչներն են, հերոսները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ապրիլյան պատերազմում զոհված իր ընկերներին եւ վաշտի հրամանատարին այսպես նկարագրեց ժամկետային զինծառայող Հայկ Բադալյանը: Նա տասն օր առաջ է վիրավորվել եւ հիմա Ստեփանակերտի հոսպիտալում է:
«Եթե չլինեին այս չորսը, Մարտակերտը կարող է հիմա չլիներ: Այս մարդկանց մասին պետք է դարերով խոսվի, իսկական հերոսներ են,- ասաց Հայկ Բադալյանը:
Զինծառայողի խոսքով՝ Ուրֆանյանը գիտակցված մահվան է գնացել՝ որոշելով ոչ մի դեպքում չնահանջել, երբ հակառակորդի թիվը տասնապատիկ գերազանցում էր իրենց:
Քյարամին, Ռոբերտին ու Անդրանիկին Հայկը միշտ հիշելու է որպես ընկերասեր, հետաքրքիր ու հայրենասեր իր մարտական ընկերների, որոնք ապագայի մեծ ծրագրեր ունեին:
«Քյարամի երազանքը տուն սարքելն էր»,- հիշում է Հայկը:
Հիշեցնենք, որ կապիտան Արմենակ Ուրֆանյանի վաշտը հակառակորդի հետ անհավասար մարտում մինչեւ վերջ չնահանջելով աձնազոհաբար կռվել է, մի քանի անգամ հետ մղելով հակառակորդի գրոհները:
Ապրիլի 2-ի գիշերը գիշերը ժամը 3-ին, Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը, որտեղ հերթապահություն էր իրականացնում 4-րդ վաշտի հրամանատար կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր զինվորների հետ, ենթարկվում է ինտենսիվ հրետակոծության, իսկ հետո այն գրոհում են հակառակորդի տանկերն ու հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ: Արմենակն իր 6 մարտիկներին հրամայում է շրջանաձեւ պաշտպանության դիրք գրավել եւ ընդունում է մարտը՝ հրամայելով չնահանջել, քանի որ գիտակցում էր, որ եթե այդ մարտական դիրքը հանձնվի հակառակորդին, մնացած մարտական դիրքերը կշրջափակվեն հակառակորդի կողմից: Անհավասար մարտում վաշտի 7 մարտիկները՝ Արմենակ Ուրֆանյանի գլխավորությամբ, հետ են մղում թշնամու առաջին փորձը եւ խփում մեկ տանկ: Երկրորդ գրոհն ավելի մեծ ուժերով է նախաձեռնվում, թշնամին դեպի դիրքեր փորձում է ճանապարհ հարթել էվակուացիոն մեքենայով, բայց Արմենակը ոչնչացնում է նաեւ դա, հակառակորդը մեծաթիվ ուժերով կրկին նահանջում է: Հակառակորդի ինժեներական տեխնիկան նույնպես ոչնչացվում է վաշտի հրամանատարի կողմից նռնականետով: Հակառակորդի մեծաթիվ զորքը գրոհում է 7 հոգանոց վաշտի վրա եւ շարունակում հրետակոծությունը: Արմենակը սպանվում է արկի պայթյունից: Նրա հետ զոհվում է նաեւ ազգությամբ եզդի, շարքային Քյարամ Սլոյանը, որը մինչեւ այդ հրաշալի կատարում է գնդացրորդի իր պարտականությունները:
Արմենակը մարտի ընթացքում միշտ կապի մեջ է գումարտակի հրամանատարության հետ, նրա վերջին նախադասությունը հետեւյալն է եղել. «Մարտը վարում եմ ու ձեռքիս տակ ընկած բոլոր միջոցներով խոցում եմ: Հաստատ դիրքը պահելու եմ, չեմ տալու»:
Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին, Երեւանում: Նա զբաղվել է թեյքվանդոյով, սամբոյով եւ ձյուդոյով: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի Հրետանային զորքերի ֆակուլտետ, ապա տեղափոխվել Հետեւակազորի բաժին: Ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո Արմենակը մեկնել է Արցախ՝ ծառայության: Այս տարվա հունվարին երիտասարդը նշանադրվել էր, ամռանը պատրաստվում էր ամուսնանալ:
Միկոյանը, երբ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահն էր, Մոսկվայում այցելում է Սարյանի անհատական ցուցահանդեսը: Արդեն ծանոթացել էր նկարների մեծ մասին, երբ նրան ուղեկցող Սարյանն ասում է. «Անաստա՛ս, որ ես զգալի ավանդ եմ ներդրել արվեստում` բոլորին է հայտնի: Բայց ասա ինձ, ե՞րբ պիտի դու էլ քո պարտքը կատարես` ե՞րբ պիտի լուծես մեր Ղարաբաղի ու Նախիջևանի հարցն ու վերադարձնես, վերջապես, դրանք Հայաստանին»: Միկոյանը պատասխանում է. «Մարտիրոս Սերգևի՛չ, Ձեր ինչի՞ն են պետք Ղարաբաղն ու Նախիջևանը: Ավելի լավ է` դրանց փոխարեն Հայաստանում երկու գործարան կառուցենք»: Ապշահար Սարյանը մի պահ կանգ է առնում ու խորին դառնությամբ ասում. «Անաստա՛ս, դու էշի գլուխ ես»:
Ռոմեն Եպիսկոպոսյան. «Ազգային համակարգ»
Անի Փաշայանի ֆեյսբուկյան գրառումից
Գրիշա Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Չեչեն դաշտային հրամանատար Շամիլ Բասաևը 90-ականներին Ղարաբաղ էր մեկնել սրբազան պատերազմի` ջիհադի: Նրա մուջահեդինները վերջիններից են հեռացել Շուշիից: Բասաևը 2000 թ. հուլիսին Չեչնիայի լեռներում ադրբեջանցի լրագրողին հավաստիացնում էր, որ Շուշին շրջափակման մեջ ընկավ զուտ այն պատճառով, որ ադրբեջանական բանակում չկար կարգուկանոն և ղեկավարություն:
«Այնտեղ մնացել էին 4 մուջահեդիններ և 11 ադրբեջանցիներ: Գրեթե բոլորը լքեցին քաղաքը, բայց 15 հոգով մեկուկես օր պաշտպանում էին, իսկ 2.800 հոգանոց կայազորն ամեն ինչ թողեց և փախավ: Եթե մեկը փախչում էր զրահատեխնիկայով, նա հերոս էր, որովհետև շատերը թողնում էին նաև ծանր տեխնիկան… գնում էին Բաքու: Իմ մուջահեդներից երեքը, ովքեր պաշտպանել են Շուշին, դեռ կենդանի են: Շուշին պարզապես լքվեց: Մոտ 700 հայեր սկսեցին գրոհը, և դա միայն արտաքին փայլն էր, խաբուսիկ բան: Նման ուժեղ կայազորով և այդքան զենքով, հատկապես նկատի ունենալով Շուշիի դիրքը, հարյուր մարդը կարող էր հեշտությամբ մի ամբողջ տարի անառիկ պահել քաղաքը: Որևէ կազմակերպվածություն չկար: Այսօր կարելի է ձերբակալել մի գեներալի կամ նախարարի և ասել` դու դավաճանեցիր, դու հանձնեցիր, դու ծախեցիր: Սոսկ խոսակցություններ են: Չկար որևէ ղեկավարում, որևէ մեկը որևէ բանի համար պատասխանատու չէր»:
Հետագայում Բաքուն շրջանառության մեջ դրեց վարկած, համաձայն որի հայկական ուժերը Շուշին ոչ թե գրավել են, այլ առանց կռիվների ստացել ադրբեջանական ռազմական հրամանատարության և քաղաքական իշխանության դավաճանության պատճառով: Հենց այս վարկածի շրջանակներում էր ընթանում Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևի դատավարությունը:
Շաբաթ օրը ադրբեջանական սկանդալային համբավ ունեցող մի կայք հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը շտապ ժամանելու է Բաքու:
Բնականաբար այս հայտարարությունը մերկապարանոց սուտ էր, մանավանդ կայքի հղումը` ոմն աղբյուր Պուտինի ադմինիստրացիայում, ավելին՝ աղբյուրը անգամ հայտնել էր, թե ՌԴ նախագահի ինքնաթիռը պատրաստ է թռիչքի:
Առնվազն ծիծաղելի հիմնավորում է, քանի որ բոլորը գիտեն, որ Պուտինի ինքնաթիռը միշտ է պատրաստ թռիչքի, իր հերթապահ անձնակազմով հանդերձ:
Իսկ այսօր արդեն վերը նշված կայքը հղում անելով ռուս-ադրբեջանական բարեկամության միջխորհրդարանական խմբից ստացված տեղեկությանը հայտնում է, որ Պուտինը ոչ թե չի գալու Բաքու, այլ ուղղակի հետաձգել է իր այցը:
Այսպես, ոչ ավել ոչ պակաս, ՌԴ նախագահը ինչ- որ միջխորհրդարանական խմբակի է տեղյակ պահում իր ծրագրերի մասին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.