23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մայիսի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ուժեղացված դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիս-արևմտյան ուղղությամբ:
ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը /Շվեդիա/, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Թոմաս Լենկը (Գերմանիա)։
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
Հայ մոդել Գայանե Բաղդասարյանը յութուբյան իր ալիքում տեղադրել է իր նոր սեքսուալ տեսահոլովակը:
https://www.youtube.com/watch?v=6p5R5naRe9A
Ինչպես գիտեք, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ Սերժ Սարգսյանը եւ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Հաղթանակ զբոսայգում մասնակցել են տոնական միջոցառմանը: Մինչ պաշտոնական արարողության սկիզբը Սերժ Սագսյանի անվտանգության աշխատակիցները պատ էին կազմել, որպեսզի լրագրողները հնարավորություն չունենային մոտենալ Սերժ Սարգսյանին, նրան հարցեր ուղղելու համար։ Լրագրողներին էլ առաջարկում էին աշխատել շքերթին մասնակցող զինվորականների թիկունքից:
Հայրենական մեծ պատերազմին մասնակցած վետերանները եւս ստիպված էին շարք կանգնել, եւ սպասել, սպասել այքան ժամանակ, քանի դեռ Սերժ Սարգսյանն ու մյուս պաշտոնյաները չեն հեռացել:
Հանդիսավոր արարողությունից հետո Սերժ Սարգսյանը նախարարների եւ հոգեւորականների հետ Մայր Հայաստան հուշահամալիրի հարեւանությամբ կանգնեցված վրանում մասնակցում էր ճաշկերույթի: Այդ դեպքում եւս լրագրողներին վրանից մոտ 20 մետր հեռու էին պահում, իսկ վեջում, երբ պետք է Սերժ Սարգսյանը հեռանար, նրա մեքենան տարածքում չէր երեւում: Պարզվում է՝ այն կանգնեցրել էին այգու մեջ՝ ծառերի արանքում:
Մայիսի 9-ը ևս մեկ առիթ է հիշելու ու մեծարելու Հայրենական Մեծ պատերազմի ու արցախյան ազատամարտի վետերաններին:
Այսօր մեր կողքին ապրում են Երկրորդ Աշխարհամարտի վետերաններ, որոնց թիվը, ցավոք տարեց տարի նվազում է. Նրանք ունեն պետության աջակցության և մեր հոգատարության կարիքը: Սակայն որոշ դեպքերում հոգատարությունը դառնում է պարզապես ծիծաղելի և նույնիսկ նմանվում է ողորմության:
Պարզվում է, որ մեր օրերում ոմանց մտքին անցել է նրանց նվիրել հին ու օգտագործած հագուստներ և իրեր`վերագրելով իրենց քայլը որպես բարեգործություն:
Պատերազմի վետերան 90-ամյա Մերուժան Գրիգորյանի թոռնուհին Asekose.am-ին նմանօրինակ մի զայրացնող տեղեկություն է տրամադրել:
«Մայիսի 5-ին Արաբկիրի թաղապետարանից կանչում են պատերազմի վետերան, երկրորդ կարգի հաշմանդամ պապիկիս, ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի, որպես «Մայիսի 9»-ի նվեր տալիս են 10.000 դրամ: Սակայն` ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ թաղապետարանի աշխատակիցը 10.000 դրամի հետ պապիկիս մի ծանրոց է տալիս՝ նշելով, որ Ֆրանսիայից բարերարները հագուստ են ուղարկել, ինչն էլ իրենք ցանկանում են տալ պապիկիս: Չնայած պապիկիս երկար հակառակվելուն, այնուամենայնիվ նրանց հաջողվում է ծանրոցը պապիկիս հետ տուն ուղարկել: Երբ մենք տեսանք այդ հագուստը՝ զայրացանք: Դրանք հագուստներ չեն, որ կարող է կրել իմ պապիկը: Եթե 90 տարեկան է, դա դեռ չի նշանակում, որ կարելի է նման փալասներ տալ ձեռքին ու ուղարկել տուն»:
Մերուժան պապիկի թոռնուհին մեզ նաև վստահեցրեց, որ իրենք ոչինչ չեն ակնկալում.
«Մեզ ոչինչ պետք չէ: Համենայն դեպս, եթե չեն կարողանում լավ ու ճիշտ քայլեր անել, ապա գոնե չպետք է նման անհարգալից վերբերմունք ցուցաբերեն»:
«Այս օրերին մոդայիկ են Հայաստանի և Իսրայելի համեմատությունները։ Բացարձակացնել նմանությունները նույնքան սխալ Է, որքան հրաժարվել որևէ զուգահեռներից։ Մենք, իհարկե, շատ տարբեր ենք. մասնավորապես, պետությունները ստեղծվել են բացարձակապես տարբեր հանգամանքներում։ Մենք ունենք ռուսական, իսկ այնուհետև՝ խորհրդային կայսրության մեջ ապրելու երկարատև պատմություն, որը բացասաբար է անդրադարձել մեր պետական մտածելակերպի վրա, իսրայելցիներն այդ բեռից ազատ են, նրանք պետություն են ստեղծել «զրոյից»։ Կարևոր տարբերություն եմ համարում նաև այն, որ հավատը, կրոնը մեզանում, ի տարբերություն Իսրայելի, պետականաստեղծ նշանակություն չի ունեցել։ Իհարկե, պետք է նաև ընդունել, որ զարգացած երկրներում, առաջին հերթին Միացյալ Նահանգներում, պետական որոշում ընդունողների շարքերում հայեր չկան, իսկ հրեաները շատ են։
Դա չի նշանակում, որ մենք Իսրայելից ընդօրինակելու բաներ չունենք։ Նախևառաջ, իհարկե, «ոչ բարյացակամ» շրջապատում գտնվող պետության կառավարման արևմտյան ժողովրդավարության մոդելների ներդրումը՝ լեգիտիմ, բնակչության մեծամմասնության անվերապահ վստահությունը վայելող իշխանության ձևավորումը։
Երկրորդը՝ կոռուպցիայի դեմ պայքարն է։ Այնպես չէ, որ Իսրայելում այդ երևույթը չկար։ Սակայն այն բանից հետո, երբ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ դատվեցին կոռուպցիայի համար, այդ արատը զգալիորեն նահանջեց։ Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ Միացյալ Նահանգները Իսրայելին տարեկան 10 միլիարդ դոլար է տալիս, (մեզ էլ կտա սկզբում՝ ավելի քիչ), եթե գողությունը վերացնենք։
Երրորդը՝ հասարակության մշտական մոբիլիզացիան է։ Իսրայելցիները գիտեն, որ իրենց երկրի սահմանի որևէ տեղում ցանկացած պահի կարող են սկսվել ակտիվ մարտական գործողությանները և պատրաստ են հզոր հակահարված տալ դրան։ Այդ աձենը չի խանգարում այդ երկրին զարգացնել գիտությունը, կրթությունը, առողջապահությունը, մշակույթը… »,–գրում է թերթի խմբագիրը։
Առավոտ
Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հնարավորության շուրջ բարձրացած կարճատև աղմուկը հասարակությանը ստիպեց ևս մեկ անգամ լրջորեն մտածել ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարների մասին, և ևս մեկ անգամ փաստվեց, որ այդ հարցում մեր հասարակության մեջ միասնական դիրքորոշում չկա։ Ոմանք գտնում են, որ Հայաստանը պիտի ճանաչի ԼՂՀ անկախությունը, և վերջ (թող չուզողները գլուխները պատով տան), ուրիշները գտնում են, որ ԼՂՀ-ն ճանաչելը ոչ միայն սխալ է, այլև դավաճանություն (որովհետև Հայաստանը պիտի Ղարաբաղն ընդգրկի իր կազմի մեջ ու դրանով էլ «հարցը փակի») և այլն։ Մի խոսքով՝ ինչպես ամեն հայ տանտիկին տոլմայի իր բացառիկ բաղադրատոմսն ունի, այնպես էլ ամեն հայ տղամարդ ղարաբաղյան խնդրի կարգավորման իր սեփական ծրագիրն ունի։
Բայց խնդիրը ոչ այնքան կարգավորման կոնկրետ ծրագրերն են, որքան մոտեցումները։ Իսկ այդ հարցում տեսականորեն գոյություն ունի ընդամենը երեք տարբերակ, ու մենք երևի արդեն պիտի կողմնորոշվենք, թե որ տարբերակն ենք ընտրում և որ ուղղությամբ աշխատում, ընդ որում՝ միասնաբար։ Իսկ տարբերակները սրանք են.
- Ղարաբաղյան խնդիրը կարգավորվում է միջազգային օրենքների և նորմերի շրջանակներում։ Սա նշանակում է, որ նախ և առաջ մենք պիտի անվերապահորեն ընդունենք այդ օրենքները և նորմերը՝ անկախ նրանից, արդարացի են դրանք, թե ոչ, և արդեն դրանից հետո փորձենք այդ օրենքների և նորմերի շրջանակներում հասնել հնարավոր առավելագույնին։
- Ձևացնել, թե անվերապահորեն ընդունում ենք այդ նորմերը, բայց փորձել մեր կողմից ևս մի քանի նորմ ավելացնել և դրանով իսկ միջազգային հանրության համակրանքը թեքել մեր կողմը։ Մեկ էլ տեսար՝ ստացվեց։ Օրինակ՝ հայտարարել, որ Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, կամ՝ պատմական փաստեր ներկայացնել, կամ՝ ազատագրված տարածքները ներկայացնել որպես փոխհատուցում Բաքվից, Սումգայիթից, Գյանջայից և ադրբեջանական այլ քաղաքներից տեղահանված հայերի համար և այլն։
- Ընդհանրապես արհամարհել միջազգային օրենքներն ու նորմերը և հանդես գալ ուժի դիրքերից (սա մեր պատմական հայրենիքն է, ոչ մի թիզ հող չենք զիջելու, և վերջ, թե կարող եք՝ եկեք գրավեք)։
Ուշադրություն դարձրեք՝ առանձին-առանձին այս երեք մոտեցումներն էլ գոյության իրավունք ունեն, բայց պետք է ընտրել միայն մեկը, որովհետև դրանցից երկուսը կամ երեքը միաժամանակ կիրառել հնարավոր չէ։ Ու հենց այս հարցի շուրջ է, որ հասարակության ներսում կոնսենսուս չկա, և դա, որպես կանոն, բացասական հետևանքներ է ունենում։ Օրինակ՝ իշխանությունները միշտ հայտարարում են, որ հակամարտությունը պիտի կարգավորվի միջազգային նորմերի շրջանակներում, և այդ տրամաբանությամբ էլ բանակցում են։ Եվ ցանկացած իշխանություն անմիջապես դավաճան է հռչակվում՝ այն պարզ պատճառով, որ միջազգային նորմերը, մեղմ ասած, այս հարցում այնքան էլ մեր օգտին չեն։ Կամ, ասենք, հայ դիվանագետները երկրորդ տարբերակն են ընտրում և միջագգային տարբեր ատյաններում հազար ու մի փաստարկ ներկայացնում (ի դեպ՝ մեկը մեկից արդարացի), բայց դրանք, որպես կանոն, որևէ արդյունք չեն ունենում։ Եվ արդյունքում՝ հասարակության մեջ արմատավորվում է այն համոզմունքը, որ հայ դիվանագետները (առանց բացառության բոլորը) կամ ապուշ են, կամ ապաշնորհ։ Որովհետև չեն կարողանում միջազգային հանրությանն ինչպես հարկն է բացատրել, որ Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։
Իսկ միջագգային օրենքներն ու նորմերն ընդհանրապես արհամարհելը և ուժի դիրքերից ներկայանալը, որքան էլ հռետորաբանության տեսանկյունից ամենագրավիչն ու բոլոր առումներով ամենաարդարացին լինի, այնուամենայնիվ, փոքր-ինչ տարօրինակ մոտեցում է, որովհետև Հայաստանը գրեթե բոլոր առումներով (տարածքով, բնակչության թվով, տնտեսության բացարձակ ծավալներով, մեկ շնչի հաշվով ՀՆԱ ցուցանիշով, բնական պաշարներով և այլն) տարածաշրջանի ամենաթույլ երկիրն է։ Դրան գումարած՝ ոչ ծովային ելք ունենք, ոչ խելքը գլխին դաշնակից։ Համաձայնվեք՝ իսկապես տարօրինակ է, երբ այս «պարամետրերով» պետությունն ընտրում է բոլորի հետ ուժի դիրքերից խոսելու ճանապարհը։
Չորրորդ իշխանություն
«ՉԻ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գործող խարդախների հանցավոր խմբավորման պարագլուխ Սպարտակ Դանիելյանի հանցավոր գործունեության վերաբերյալ։
Պարզվում է, «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարությունը տարիներ շարունակ լավ էլ քաջատեղյակ է եղել, որ Սպարտակ Դանիելյանը կալանավայրից խարդախություններ է անում, բայց՝ ի զորու չեն եղել կանխել նրա հանցավոր գործունեությունը։ Համենայնդեպս, «ՉԻ» հարցմանն ի պատասխան ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչությունից պարզաբանել են, որ իրենք պարբերաբար խուզարկություններ են արել Ս. Դանիելյանի խցում, ամեն անգամ հայտնաբերել են արգելված իրեր՝ հեռախոսներ, բջջային քարտեր և այլն, բայց՝ միևնույն է, դրանք առգրավվելուց հետո նա նոր հեռախոսներ է ձեռք բերել և շարունակել հանցագործությունները։
Ուշադրություն դարձրեք, սակայն, հետևյալ հանգամանքի վրա. չնայած հանցավոր խմբավորման պարագլխի մոտ յուրաքանչյուր խուզարկությունից հետո հայտնաբերվել են արգելված իրեր, սակայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ծառայողական քննություն է նշանակվել միայն այն բանից հետո, երբ Քննչական կոմիտեն է նման միջնորդագիր ներկայացրել։ Այսինքն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարությունն աչք է փակել այնտեղ կատարվողի վրա այնքան ժամանակ, քանի դեռ այս հարցով լրջորեն չի զբաղվել նախաքննական մարմինը։ Ավելին, թեև Ս. Դանիելյանի նկատմամբ կալանավայրում մշտական հսկողություն է սահմանվել, նրա մոտ կրկին հայտնվել են արգելված առարկաներ, որոնցով նա նորանոր հանցագործություններ է իրականացրել։
Այս ամենը, հասկանում եք, պատահական չէ. հազիվ թե ՔԿՀ-ում այնպիսի բարձիթողի վիճակ լինի, որ արգելված իրերը ՔԿՀ հայտնվեն այդպես ազատորեն։ Ուրեմն՝ կարելի է ենթադրել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարությունը Դանիելյանի գործողություններն աչքաթող է արել, քանի որ իրենք էլ են այդ ամենից կոնկրետ ֆինանսական օգուտներ ստացել։ Այլապես, անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող է Դանիելյանն այդքան խուզարկությունների ենթարկվելուց հետո, այնուամենայնիվ, անարգել հանցավոր գործունեություն ծավալել ընդ որում, նշենք, որ նրա դեմ հարուցվել են քրեական գործեր մի քանի տասնյակի հասնող դրվագներով, իսկ Սպարտակի հանցավոր գործունեության արդյունքում տուժածների թիվը վաղուց անցնում է հարյուրը։
Չորրորդ իշխանություն
«Պարզվում է՝ Արցախում Սամվել Ալեքսանյանի «հայրենասիրական» նկրտումներն ու բանակին ցուցաբերած օգնությունն իրենց գինն ունեն, որը վճարվելու է մեր բոլորիս գրպաններից: Մի քանի ֆուռ օգնություն ուղարկելուց հետո Սամվել Ալեքսանյանը որոշել է անմիջապես վերականգնել կրած վնասը ու մայիսի 2-ից 1 դոլարով թանկացրել է մեկ պարկ ալյուրի գինը:
15 տարի է, ինչ Հայաստանում ալյուրի գինը թելադրում է Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ԲՓԸ-ի Բաղրամյանի ալրաղաց գործարանը: Տարեսկզբին այս գործարանը 50 կլիոգրամանոց մոեկ պարկ ալյուրը վաճառում է էր 29,2 դոլարով, իսկ երբ սկսեց Ռուսաստանից ալյուր ներկրել, ալյուրի գինն աստիճանաբար իջավ-հասավ 22 դոլարի:
Իսկ մայիսի երկուսից 50 կիլոգրամանոց մեկ պարկ ալյուրը դարձել է 23 դոլար: Ու որպեսզի գործարար-պատգամավորը «պալիտ» չլինի, հրահանգել է, որ ալյուրի շուկայում մյուս խոշոր ընկերությունը՝ «Մանանա գրեյնը», նույնպես դիմի այդ քայլին: Այս երկու ընկերություններին է բաժին հասնում ալյուրի շուկայի 80 տոկոսը: Մյուս ընկերություններում հիմնականում գնային փոփոխություններ չեն նկատվում»:
Հրապարակ
Հաջորդ օրը, երբ Բեթանիայից դուրս էին գալիս, Հիսուսը քաղց զգաց։ Հեռվում տերևներով լեցուն մի թզենի տեսնելով՝ գնաց դեպի ծառը՝ հուսալով, որ նրա վրա թուզ կգտնի։ Բայց երբ մոտեցավ, տերևներից բացի ոչինչ չգտավ, որովհետև տակավին թզի ժամանակը չէր։ Հիսուսը թզենուն ասաց.
-Այլևս ոչ ոք քեզանից թող բնավ պտուղ չուտի։
Եվ նրա աշակերտները լսեցին այս։
Եկան Երուսաղեմ։ Հիսուսը տաճար մտավ և սկսեց դուրս հանել նրանց, որոնք տաճարում առուծախով էին զբաղված։ Նա շուռ տվեց լումայափոխների սեղաններն ու աղավնեվաճառների աթոռները և թույլ չտվեց, որ որևէ մեկը որևէ բան անցկացնի տաճարի շրջափակի միջով։ Ապա սկսեց ժողովրդին ուսուցանել՝ ասելով.
-Սուրբ գրքերում գրված է. «Իմ տունը բոլոր ժողովուրդների համար աղոթքի տուն պիտի կոչվի», մինչդեռ դուք ավազակների որջի եք վերածել այն։
Ավագ քահանաներն ու Օրենքի ուսուցիչները լսեցին այս և սկսեցին մի հնար փնտրել, թե ինչպես սպանեն նրան։ Նրանք վախենում էին Հիսուսից, որովհետև ամբողջ ժողովուրդը հիանում էր նրա ուսուցումներով։
Երբ երեկո եղավ, Հիսուսը և իր աշակերտները դուրս եկան քաղաքից։
Առավոտ կանուխ, երբ նույն ճանապարհով էին անցնում, տեսան, որ թզենին արմատից չորացել է։ Պետրոսը հիշեց պատահածը և ասաց.
-Վարդապե՛տ, ահավասիկ թզենին, որին անիծեցիր, չորացել է։
Հիսուսն ասաց նրան.
-Հավա՛տ ունեցեք Աստծու հանդեպ։ Վստա՛հ եղեք, ով որ այս լեռանն ասի. «Ե՛լ և ծո՛վն ընկիր», և իր մտքում չտարակուսի, այլ հավատա, թե իր ասածը կլինի, նա ինչ որ ասի, կկատարվի։ Դրա համար ասում եմ ձեզ, ինչ որ աղոթք անելո՛վ խնդրեք, հավատացե՛ք, որ կստանաք, և ձեր խնդրածը կտրվի ձեզ։ Եվ երբ աղոթեք, եթե մի բան ունեք մեկի հանդեպ, ներեցե՛ք, որպեսզի ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ ների ձեր հանցանքները. որովհետև եթե դուք ուրիշին չներեք, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները։
(Մարկոսի ավետարան 11:12-26)
Ռուբեն աբեղա Զարգարյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.