23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Զենքի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող «Ասպար Արմս» ՍՊԸ հրավերով Ռազմինֆոնկարողացավ նախօրոք ծանոթանալ հայրենական արտադրության հրազենի ու զինամթերքի որոշ տեսակների:
Հանրությանն այս նմուշները կցուցադրվեն վաղը` հոկտեմբերի 8-ին, «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվելիք «Արձագանք-2013» ռազմական հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ:
ASP-01 ատրճանակ
Փամփուշտ | 9×17 մմ |
Զանգվածը | 850գ |
Երկարություն/բարձրություն | 175մմ/125մմ |
Փողի երկարությունը | 100մմ |
Պահունակի պարունակությունը | 8 փամփուշտ |
Հայրենական արտադրության հաջորդ ատրճանակը ASP-45 tactical-ն է։
Փամփուշտի տրամաչափը | .45 ACP (11.43×23մմ) |
Զանգվածը | 1500գ |
Երկարություն/բարձրությունւ | 225մմ/145մմ |
Փողի երկարությունը | 150մմ |
Երկարությունը խլացուցիչով | 410մմ |
Պահունակի պարունակությունը | 10/14 փամփուշտ |
Հաջորդ երկուսը միևնույն դիպուկահար հրացանի երկու տարբեր մոդելներ են։ Հրացանները նախատեսված են քողարկված դիրքերից անձայն դիպուկ կրակ վարելու, հակառակորդի կենդանի ուժի և թեթև զրահապատ տեխնիկայի ոչնչացման համար (վերջինների համար կիրառվում են սեփական արտադրության զրահահար փամփուշտներ)։
Հրացանների վրա տեղադրված են նաև Պիկատինիի շերտաձողեր՝ օպտիկական, կալիմատորային նշանոցների ու այլ սարքավորումների համար։
ASR-300/ASR-300C:
Փամփուշտ | 7.62×35մմ |
Զանգվածը | 4.5կգ |
Երկարություն | 925մմ |
Երկարությունը ծալված կոթով* | 670մմ |
Փողի երկարությունը | 250/450մմ |
Պահունակի պարունակությունը | 10 փամփուշտ |
Գնդակի սկզբնական արագությունը | 320/700մ/վ |
Միջին ցրումը 100մ-ի վրա | 25մմ |
* միայն ASR-300
Բացի սեփական մոդելների արտադրությունից, «Ասպար Արմսը» զբաղվում է նաև գոյություն ունեցող զենքերի արդիականացմամբ։ Ներկայացնում ենք սերբական «Սև նետ» դիպուկահար հրացանի արդիականացված տարբերակը։ Փոխարինվել են բռնակը, կոթը, նշանոցը, տեղադրվել է խլացուցիչ։ Այդ փոփոխությունների շնորհիվ հրացանը դարձել է ավելի հարմար կիրառության համար, մեծացել է քողարկվածության աստիճանը։
«Ասպար Արմս» ընկերությունն իր ստեղծած կամ արդիականացրած դիպուկահար հրացանների համար արտադրում է նաև հատուկ որակյալ փամփուշտներ, որոնք ապահովում են կայուն բարձր արդյունքներ։
Տրամաչափը | 7.62×35մմ |
Գնդակի զանգվածը | 14.3գ |
Գնդակի տիպը | HPBT/AP |
Վառոդի տեսակը | SP3 |
Էներգիան 100մ-ի վրա | 690 Ջոուլ |
Սկզբնական արագությունը | 320մ/վ |
Տրամաչափը | 12.7×108մմ/12.7×99մմ |
Գնդակի զանգվածը | 50/40գ |
Գնդակի տիպը | BT/AP |
Վառոդի տեսակը | SP13 |
Էներգիան 100մ-ի վրա | 15000-16000 Ջոուլ |
Սկզբնական արագությունը | 860-900մ/վ |
Ռազմինֆոյի հետ զրույցում Ասպար Արմս-ի ներկայացուցիչը նշեց, որ նախատեսվում է սկսել նաև սերիական արտադրություն և դուրս գալ միջազգային շուկա։
Haqqin.az պորտալի փոխանցմամբ` Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը ANS TV-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ սպառազինության և տեխնիկայի ներկրման հետ մեկտեղ ծրագրված է Ադրբեջանում ծավալել զենքի տարբեր համակարգերի արտադրություն:
Ջամալովը հավելել է, որ դա վերաբերում է մասնավորապես անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրություն սկսելուն: «Մոտակա 3 ամիսներին կմեկնարկի տեղական արտադրության նոր սերնդի «Հարված» (Zərbə) ԱԹՍ-երի փորձարկումները:
Ադրբեջանը ձեռնամուխ է լինում հրթիռային զենքի արտադրությանը: Մենք խոսում ենք «երկիր-երկիր», «օդ-երկիր», «օդ-օդ» դասի հրթիռների մասին: Տվյալ ուղղությամբ արդեն իսկ աշխատում է գիտահետազոտական ինստիտուտը:
Դրա հետ մեկտեղ հրթիռային տեխնոլոգիաների գնման շուրջ բանակցություններ են տարվում մի շարք երկրների, այդ թվում նաև թուրքական Roketsan կոնցեռնի հետ:
Տարբեր տիպի սպառազինության ու զինամթերքի արտադրության համար պլանավորված է բացել նոր զինագործարաններ: Դրանց բացումը տեղի կունենա հուլիսի սկզբին:
Հուլիսի վերջին Ադրբեջանում կմեկնարկի բանակում առկա բոլոր հրետանային համակարգերի ու տանկերի համար զինամթերքի արտադրություն: 100, 122, 130, 152 ու 155 միլիմետր տրամաչափի հրետանային համակարգերի համար զինամթերքը պատրաստվելու է Ադրբեջանում»,- ասել է նա:
Եվրամիությունը կստուգի Հայաստանի՝ ատոմային զենք ունենալու մասին լուրերը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, ճեպազրույցի ժամանակ Բրյուսելում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մեգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոցյանչիչը՝ մեկնաբանելով Հայաստանի՝ միջուկային զենք ունենալու մասին լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները: «Ես պետք է դա ստուգեմ: Դուք գիտեք մեր դիրքորոշումը չտարածման և միջուկային զենքի վերաբերյալ: Մեր մոտեցումը պարզ է», – ասել է Կոցյանչիչը:
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը ատոմային զենք ունի. «Մենք հնարավորություն ունենք ստեղծելու ատոմային զենք: Մենք ատոմային զենք ունենք»:
«Այս տարվա առաջին չորս ամիսներին ՀՀ կառավարության կողմից պետական բյուջեի ծախսերը հոգալու նպատակով ներգրաված միջոցներից 345 միլիոն 500 հազար դոլարը չեն եղել եկամտային գումարներ: Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունն այս տարվա չորս ամիսներին 173 մլն դոլարով ավելացրել է պետական պարտքը եւ մոտ 172 մլն դոլարով էլ նվազեցրել է Հայաստանի միջազգային պահուստները: Այլ կերպ ասած՝ պետական բյուջեի խնդիրները լուծելու համար կառավարությունը մի կողմից նորանոր պարտքեր է վերցրել, մյուս կողմից էլ ծախսել է «նեղ օրերի» համար ետ գցված պահեստային միջոցները: Եթե որեւէ ընտանիք կամ ընկերություն նման վիճակում է հայտնվում՝ առանց եկամուտների ավելացման հստակ հեռանկարի, ապա ակնհայտ է, որ սնանկացումը ոչ միայն սարերի ետեւում չէ, այլ իրատեսական եւ մոտ ապագա է: Բայց պետությունների սնանկացումից հարյուր-հազարավոր, երբեմն նաեւ միլիոնավոր մարդկանց ճակատագրեր են կախված լինում»:
«Ժողովուրդ»
«Խոշոր բիզնեսի մի քանի ներկայացուցիչներ մեզ հետ մասնավոր զրույցներում հաստատեցին, որ ապրիլյան հայտնի դեպքերից հետո իրենք կիսակամավոր պարտավորություն են ստանձնել շահույթներից որոշակի գումարներ հատկացնել բանակի կարիքներին։ Թե ինչպիսի ծավալների մասին է խոսքը, մեզ ճշտել չհաջողվեց, սակայն մեր զրուցակիցների գնահատմամբ խոսքը «բավականին շոշափելի գումարների մասին է»։ Ստեղծված իրավիճակում սա, իհարկե, նորմալ է, սակայն սա չի կարող ունենալ երկարատև բնույթ և գաղափարախոսական տեսանկյունից էլ ճիշտ չէ: Տնտեսությունը ժամանակակից սկզբունքներով կառավարելու, արդյունավետությունը բարձրացնելու, կոռուպցիան ու մոնոպոլիզացիան նվազեցնելու պարագայում այսպիսի ոչ ստանդարտ միջոցառումների կարիքը ուղղակի չէր զգացվի, և բյուջեն կարող էր հոգալ մեր բանակի բոլոր կարիքները»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Հայկական ժամանակ
«Ես չեմ ուզում միայն Արմենչիկի պահով ասեմ, բայց տգեղ է, երբ որևէ մեկն իր պարտքը անում է՝ 50 դրամ կլինի, 100 դրամ կլինի, թե 50 հազար կամ 1 մլն դրամ, ու դա ցուցադրում է։ Մեծ բան չեն անում։ Չեմ ուզում սլաքները բոլորն ուղղեն Արմենչիկի վրա, որովհետև Արմենչիկը միակը չի եղել։ Մեզ մոտ, դժբախտաբար, այդպիսի պրակտիկա կա, երբ որ մեկը մի կոնֆետ է տալիս ու 7 հատ կամերա է տանում տնկում, թե նայեք՝ ես ի՜նչ լավն եմ»,- ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովն «Առավոտի» հետ զրույցում այսպիսի պատասխան տվեց մեր հարցին՝ երգիչ, «Վաստակավոր արտիստի» կոչում ստացած Արմենչիկի տեսանյութի հետ կապված, թե ինչպես է զինվորներին ցուցադրաբար օգնություն բաժանում։
Մեր հարցին՝ չպե՞տք է արգելվի բանակում այդպիսի PR անելն ու ստորացնելը զինվորներին՝ շարք կանգնեցնելով, նա պատասխանեց. «Դա հակաքրիստոնեական է, հակահայկական է։ Դա հարսանիք չի, էլի, էն, որ տաշի են ասում ու մատանին տանում՝ պարացնելով։ Եթե մարդն օժանդակության կարիք ունի, ու դու օժանդակում ես, քրիստոնեական դաստիարակությունն առհասարակ ասում է, որ դա պիտի անես աննկատ, որպեսզի դիմացինն իրեն վատ չզգա։ Չեմ ուզում Արմենչիկին միայն բան ասենք, որովհետև Արմենչիկը արտիստ է, այստեղ նույնիսկ խնդիրն Արմենչիկը չի։ Մենք չենք ուզում, որ Արմենչիկը դառնա թիրախ, այ, սենց վերցնում ենք մենք մի հատ թիրախ, ոնց որ Ռադիկ Մարտիրոսյանին, ու տեսնում ենք՝ կոմպյուտերով ոնց են մորթում: Պետք չի մարդուն այդպես անել, երևույթն է տգեղ։ Ցավում եմ, բայց Արմենչիկին նո՞ր տեսան։ Էդ չէի՞ն տեսել ինչքան մարդ կար։ Էդ ի՞նչ տարբերություն՝ բա որ ավտոն տանում էին տալիս էին ու նկարում էին, էղ լա՞վ բան էր»։
Առավոտ
Ղարաբաղում անընդհատ կարելի է լսել նույն խոսակցությունը գրեթե նույն ձևակերպումներով. «Այսպես այլևս չի կարող շարունակվել, իրավիճակը թող հանդարտվի, տեսնենք, թե ինչ է փոխվելու»։ Ղարաբաղի շարքային բնակիչները համոզված են, որ ապրիլյան պատերազմից առաջ եղած իրավիճակը պետք է արմատապես փոխվի, որովհետև այն կյանքով, որով իրենք ապրել են մինչև ապրիլ՝ այլևս չեն ուզում ապրել։
Մեր զրուցակիցներն ասում են, որ երբ երկիրը փրկելու, պատերազմի գնալու, կյանքը վտանգի տակ դնելու խնդիր կա, իշխանությունները միանգամից հիշում են իրենց, միանգամից սկսում են խոսել միասնության մասին, ասում են, որ սա մեր բոլորի ընդհանուր հայրենիքն է, որ երկիրը բոլորինս է և բոլորս պետք է մեկ մարդու նման պաշտպանենք երկիրը, բայց երբ գալիս է խաղաղության շրջանը, երբ արդեն թշնամու վտանգը հեռանում է, պարզվում է, որ երկիրը ընդամենը մի քանի մարդու սեփականությունն է, երկրի ընդերքը մի քանիսինն է, և այնտեղից արդյունահանվող ոսկին ու պղինձը միայն նրանցն է, Ղարաբաղի տարածքով հոսող գետերը մի քանիսինն են, որ դրանց վրա հիդրոէլեկտրակայններ կառուցեն և հոսանք արտադրեն, հողերը էլի նույն մարդկանցն են, որ ցորեն ցանեն ու իրենց վրա վաճառեն, պարզվում է, որ եթե դու մի քիչ հող ունես ու ուզում ես մշակել, չես կարող անել, քանի որ ոռոգման ջուրը ևս մի քանիսի արտերի համար է, իսկ թե գյուղացու հողը կչորանա կամ ընտանիքը սոված կմնա՝ որևէ մեկին չի հետաքրքրում։
Չորսօրյա պատերազմից հետո մարդկանց մոտ հոգեբանական հեղափոխություն է տեղի ունեցել։ Մենք վերադառնում էինք սահմանում 19 օր հերթապահած զինվորականի հետ, ով հրետանավոր է, և ապրիլի սկզբներին որպես պահեստազորային զորակոչվել է ԼՂՀՊԲ։ Մեր զրուցակիցն ասում է, որ եթե հարուստները շարունակեն նույն ձևով պահել իրենց, եթե շարունակեն ամեն ինչ համարել իրենցը, ապա ժողովուրդը այլևս չի հանդուրժելու դա, և տեղի է ունենալու պայթյուն։ «Բոլորս հոգնել ենք այս վիճակից, հոգնել ենք որովհետև էլ տեղ չկա դիմանալու, չի կարող, որ ես իմ կյանքը դնեմ, իմ առողջությունը դնեմ, ու տեսնեմ, որ դիմացը ոչ մի բան չեմ ստանում, որ ես մարդահաշիվ չեմ, ես մենակ պետք եմ, որ իրանց ունեցվածքը պաշտպանեմ։ Մի բան էլ ես, չէ՛, պետք է ունենամ, որ մի բանի վրա էլ իմ սիրտը ցավա։ Թե չէ մարդիկ թողելու են գնան, էլ սենց դիմանալ չի լինի», — բացատրում է մեր զրուցակիցը։
Ժամանակ
Մայիսի 11-12-ը շրջանների մեծ մասում, 13-15-ը հյուսիսային շրջաններում առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 13-14-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում `
Մայիսի 11-12-ը առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17մ/վրկ: 13-15-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
Երևանի մայիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ`
• Օդի առավելագույն ջերմաստիճան 31.00C (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 5.10C (1991 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 17.60C
«Եվրատեսիլ-2016» միջազգային երգի մրցույթը հյուրընկալող Ստոկհոլմում մայիսի 6-ին կայացել է մասնակից երկրների մի շարք ներկայացուցիչների 2-րդ գլխավոր փորձը` առաջին կիսաեզրափակչից առաջ:
Մայիսի 6-ին ելույթ է ունեցել 18 երկիր` այդ թվում նաև Հայաստանը: Ելույթներից հետո wiwibloggs.com-ը քվեարկություն է անցկացրել` պարզելու համար կայացած փորձի լավագույն ելույթը:
Ըստ wiwibloggs.com-ի՝ քվեարկությանը մասնակցել է 8.341 մարդ, որոնց տված ձայների արդյունքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը: Նրա օգտին է քվեարկել 2.428 մարդ:
«Իվետան բեմի յուրաքանչյուր սանտիմետրը լցնում է հանդգնությամբ ու գրավչությամբ: Նա ցուցադրում է գեղանի մարմինը, ցնցող ոտքերն ու փարթամ մազերը` փոքր-ինչ նմանվելով Բեյոնսեին: Հոլոգրամների, պիրոտեխնիկայի, լույսի ու օպերատորական ճիշտ աշխատանքի շնորհիվ Հայաստանի ներկայացուցիչը հայտնվեց առաջին հորիզոնականում: Իվետան չափազանց լավն է»,- գրում է wiwibloggs.com-ը, հայուհու ելույթի վերաբերյալ:
wiwibloggs.com կայքը հրապարակել է նաև բուքմեյքերական գրասենյակների կանխատեսումները մրցույթի առաջին կիսաեզրափակչի պոտենցիալ հաղթողների վերաբերյալ:
Բուքմեյքերների գնահատականներով հաղթանակի գլխավոր հավակնորդը Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևն է, որին կարող է կանգնեցնել ու բաղձալի հաղթանակից զրկել միայն Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը:
Ըստ wiwibloggs.com-ի Իվետայի կենդանի կատարումները բուքմեյքերներին ու «Team Wiwi»-ին համոզեցին, որ նա բոլոր հնարավորություններն ունի առաջին կիսաեզրափակիչում հաղթելու համար:
Կայքը քվեարկություն էր անցկացրել պարզելու, թե Ստոկհոլմում մայիսի 8-ին տեղի ունեցած «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունից հետո, որ երկրների ներկայացուցիչներն են եղել եվրատեսիլյան կարմիր գորգին հայտնված ամենաոճայինն ու ամենաանճաշակը:
Քվերակությունը դեռևս չի ավարտվել, սակայն նախնական տվյալներով ամենաոճայինը Իվետա Մուկուչյանն է:
Թալիշում զինծառայողի կյանքը փրկելիս երկրորդ ծանր վիրավորումը ստացած Վալերի Իվանի Մեհրաբյանը այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում նշում է իր ծննդյան 28-ամյակը: Նա երկար ժամանակ կոմայի մեջ էր եւ վերակենդացման բաժանմունքում, սակայն ծննդյան օրվա ամենամեծ հրաշքը եղավ այն, որ նա ծննդյան օրվան ընդառաջ դուրս եկավ կոմայից:
Ավելին, Վալերին վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ: Կարելի է ասել՝ նա երկրորդ անգամ է ծնվել, եւ, բնականաբար, այդ գործում մեծ է նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրինության եւ բժիշկների դերը: Նրա քրոջ ամուսինը՝ Հայկ Բաբայանը, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել Թալիշում:
Վալերին առաջին գումարտակի շտաբի պետն է: Նա բեկորային վիրավորում է ստացել պարանոցի շրջանում ապրիլի 4-ի լուսադեմին: Հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին «ռացիայով» լսել է, որ թշնամին շարունակում է առաջ շարժվել, մեքենայից փախչում է եւ գնում դիրքերը: Վիրավոր զինծառայողին փրկելիս երկրորդ ծանր վիրավորումն է ստացել: Երկար ժամանակ կոմայից դուրս չի եկել: Մարտակերտի հոսպիտալից տեղափոխել են Ստեփանակաերտի հոսպիտալ, հետո ուղղաթիռով դեպի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վալերին Ստեփանակերտից է, ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա եւ գիտակցության գալով՝ ցանկացել է ընտանիքին տեսնել: Ի դեպ, վերքկենդացման բաժանմունքում է եղել նաեւ այն վիրավոր զինծառայողը, ում կյանքը նա փրկել է: Վերջինս, գիտակցության գալով, պատմել է, որ Վալերին է իր կյանքը փրկել ու էլ ավելի է հուզվել, երբ իմացել է, որ Վալերին էլ է պայքարում կյանքի համար: Հիվանդաոցում նրանց հետ վիրավորված այլ զինծառայողներ էլ են այս պահին բուժում ստանում եւ պայքարում կյանքի համար:
Շնորհավորում ենք Վալերիի Մեհրաբյանին եւ նրան ու բոլոր հերոս զինծառայողներին առողջություն մաղթում եւ որ այլեւս երբեք խաղաղությունը չխաթարվի ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.