23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանյան հանրությունը երեկ հերթական անգամ ցնցում ապրեց: Համացանցում տարածված մի տեսանյութում երեւում էր, թե ինչպես է Արմենչիկ բեմական անունով հայտնի երգիչ Արմեն Գոնդարչյանը զորամասերից մեկում տոպրակներ բաժանում զինծառայողներին, որոնք շարք կազմած հերթով մոտենում են ու երգչից ստանում իրենց բաժին «նվերը»: Շատերը զայրացան, վրդովվեցին, թե ով է նրան իրավունք տվել այդպես նվաստացնել զինվորին, ոմանք մեղադրանքի սլաքներն ուղղեցին դեպի հրամանատարություն, որի թույլտվությամբ ու հրահանգով միայն կարող էր կազմակերպվել այդ արարողությունը:
ՀՀ վաստակավոր արտիստի կոչման արժանացած Արմեն Գոնդարչյանի հետ մեզ չհաջողվեց զրուցել: Կապ հաստատեցինք մոսկովյան Euromusic Entertainment ընկերության գլխավոր պրոդյուսեր Տարոն Պողոսյանի հետ, որը Արմեն Գոնդարչյանի ընկերն է, միասին համերգներ են կազմակերպում: Երգչի վերջին մոսկովյան համերգը նույնպես Տարոն Պողոսյանն է կազմակերպել, որից ստացված հասույթից էլ նա բարեգործություն էր արել:
– Տարոն, համացանցում հայտնված աղմկահարույց տեսանյութն այս օրերի՞ է, ո՞ր զորամասում է նկարահանվել, նախնական պայմանավորվածություն, թույլտություն եղե՞լ է Պաշտպանության նախարարության հետ՝ այդպես աջակցելու զինվորներին:
– Արմենը հիմա Ղարաբաղում է: Չեմ կարող ասել՝ որ զորամասում էր, բայց կարծեմ Հադրութում էր: Ուղղակի ապրիլի 30-ին Մոսկվայում համերգ էինք կազմակերպել, ու որոշեցինք, որ այդ համերգին աշխատած գումարը որպես օգնություն գնա Ղարաբաղին: Քանի որ շատ դեպքերում նման օգնությունները տեղ չեն հասնում, ինքը որոշեց որ պետք է անձամբ բերել ու անձամբ հանձնել: Դրա մեջ ի՞նչ վատ բան կա: Մեր հայերը միշտ բան են ման գալիս, որ մարդուն քննադատեն:
– Քննադատողներից շատերը նշում էին, որ նվաստացուցիչ է շարքով զինվորին տոպրակներ բաժանելը: Դուք դրա մեջ արժանապատվության ոտնահարում չե՞ք տեսնում:
– Գիտե՞ք ինչ, տեղում ինչպես գտել են հարմար, այնպես էլ երեւի վարվել են: Այնտեղ ոչ մեկն իրենց չի առաջարկել բերել, շարք կանգնեցնել զինվորներին: Զորամասերում ինչպես հարմար է եղել, այնպես են ասել՝ ամեն մարդ գա, ստանա իր օգնությունը: Մարդկանց նվերն են տալիս ուղղակի, չգիտեմ ինչ չէ:
– Իսկ ի՞նչ կար այդ տոպրակներում:
– Տարբեր, սկսած սիգարետից… Այն, ինչ որ այսօր ավելի անհրաժեշտ է: Ես կոնկրետ դրանով չեմ զբաղվել, որովհետեւ Արմենն է տեղում ամեն ինչը գնել, բայց ամեն մարդ հիմա ինչով կարողանում է, նրանով օգնում է, պետք չէ նշել՝ ինչ է, ինչ չէ: Ինչ ասել են զինվորներին հարկավոր է, այն էլ գնել ենք:
– Եթե բարեգործություն է ավում, դա տեսախցիկների ներկայությա՞մբ պետք է արվի՝ հետո աշխարհին ցուցադրելու:
– Չէ, դա ուղղակի հեռախոսով կողքից նկարել են: Հեռուստատեսություն, տեսախցիկ, այդպիսի բաներ չեն եղել:
– Այսինքն՝ պատահական ինչ-որ մեկն է նկարել:
– Հա, հիմա կողքից նկարել են հեռախոսով, ինչ-որ մեկը գցել է, բայց այնպես չէ, որ հեռուստատեսություներից մարդ են տարել, հատուկ նկարել են, որ գովազդեն իրենց: Դրա խնդիրը չկա, այսօր ոչ մեկը այդ գովազդի կարիքը չունի:
– Մոսկովյան համերգի ամբողջ հասո՞ւյթն է այդ նպատակի համար օգտագործվել, թե որոշակի մասը:
– Չէ, ինչ-որ չափ: Այնտեղ ծասխեր կային անելու, չէինք կարող այդ համերգի ծախսերը չանել, որ տանեինք սահման:
– Համերգը վաղո՞ւց էր պլանավորված:
– Դեկտեմբեր ամսից էր պլանավորած: Այստեղ՝ Մոսկվայում, այնպես չէ, որ այսօր որոշեցիք, վաղը կարող են Ձեզ Կրեմլը տրամադրել, դուք համերգ անեք: Քանի որ սահմանում այսպես ստացվեց, կեսից համերգը փոխեցինք, դարձավ բարեգործական, այսինքն՝ երեւի վերջին մի 20 օրը ու քանի որ հայտարարել էինք, որ դա բարեգործական է, երեւի դրա համար մի քանի բան նկարել են, որ մի հատ էլ խոսակցություն չլիներ՝ ասեին՝ բարեգործական է, բայց փողերը կերան: Հիմնական խնդիը դա է եղել: Ոչ թե գովազդ անելու, այլ ցույց տալու, որ ասել ենք ու իսկականից դա եղել է բարեգործական, ոչ թե անունը դրել ենք բարեգործական, ու դրա անվան տակ փող ենք աշխատել:
– Ստացվում է, ամեն դեպքում այնպես չէ, որ առանց ձեր կամ Արմենի գիտության է նկարահանումը կատարվել:
– Չէ, դե բնական է, կողքից մոտիկ մարդիկ են երեւի նկարել, բայց դա չի արվել, որ ինչ-որ մեկը մեկին գովազդ անի, գովազդի կարիքը չկա: Ասեմ ավելին, Երեանում ավելի շատ այդպիսի մարդիկ կան, որ կռիվը վերջացավ, գնացին սահման, իրենց ցույց տան, որ մենք այստեղ ենք: Իսկ Արմենը Ամերիկայից եկել, հասել է Մոսկվա, համերգ է տվել, գումարն էլ անձամբ հասցրել է Ղարաբաղ: Չգիտեմ՝ ով ոնց է այդ ամեն ինչին նայում, բայց կարող էր եւ չանել ու ոչ մեկը չէր էլ ասի՝ ինչու չարեցիր: Դրա մեջ վատ բանը ո՞րն է, որ ինքն է եկել անձամբ: Թե՞ պետք էր ուղարկել, որ մի քանիսն էլ արանքոմ ուղարկածի կեսն ուտեին: Երեւի այդպես ավելի ճիշտ էր, չէ՞:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:
Հայկական ժամանակ
Ադրբեջանը հրաժարվում է հայ մարզիկ Ալբերտ Ղազարյանից պարտություն կրած Ռուսլան Մուրթազովից:
Haqqin.az-ում հրապարակված «Բռնցքամարտը վերածել են թատրոնի. հայը «հոշոտեց» ադրբեջանցուն» հոդվածում սպորտային մեկնաբան Ռասիմ Հուսեյնզադեն գրում է, թե ինչ տեղի է ունեցել Մոսկվայի «Լուժնիկի»-ում, հայերի բեմադրած ներկայացումն է, քանի որ առանց կանոնների մարտեր կազմակերպող Octagon Fighting Sensation-ի ղեկավարության մեջ հայեր կան: Ըստ նրա` Ռուսլանը դաղստանցի է, 19-ամյա այդ անփորձ մարզիկին վարձել են հայերը, ուսերին գցել Ադրբեջանի դրոշը, Ղազարյանին մարտահրավեր նետելու տեսանյութը պատրաստել ու տվել հային` «հոշոտման»: Իսկ Ռուսլան Մուրթազով մարզիկ, պարզվում է, ոլորտի ադրբեջանցի մասնագետները չեն էլ ճանաչում:
Ադրբեջանցի սպորտային մեկնաբանը փորձում է բացատրել, թե որտեղի՞ց Մուրթազովին ադրբեջանական անձնագիր: Ենթադրում է, թե պատանի հասակում նա ադրբեջանական սպորտային ֆեդերացիաներից մեկում է ներգրավվել, բայց չի համապատասխանել Ադրբեջանի հավաքականի պայմաններին ու տուն է վերադարձել, երկրի անձնագիրն էլ մնացել է նրա մոտ, այդ հանգամանքն էլ իբր օգտագործել են հայերը: Հուսեյնզադեն կարծիք է հայտնում նաև, թե հնարավոր է` Ռուսլանը ադրբեջանական անձնագիր չունի, ըստ նրա` OFS միջոցառումներն իբր այնքան անլուրջ են, որ մասնակիցներից անձնագիր չեն էլ պահանջում:
Վերջում էլ հոխորտում է, թե Ադրբեջանը երբեք անփորձ մարզիկին հայի դեմ չէր հանի, և եթե այնտեղ իսկապես ադրբեջանական պատվիրակություն լիներ, հաստատ չէր թույլատրի, որ Ղազարյանը և նրա թիմը հայտնվեին դահլիճում ԼՂՀ-ի դրոշով:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասել է, որ analitik.am կայքի խմբագրի դեմ իր ներկայացրած հանցագործության մասին հաղորդման գործի շրջանակում հանդես կգա ցուցմուքներով, երբ դրանց անհրաժեշտությունը լինի՝ ուղղված ավելի բարձր կանգնած հանցագործների դեմ:
Պատգամավորի խոսքով՝ ՀՀ-ում և առհասարակ, բոլոր հարցերը, վեճերը, այդ թվում՝ օրինազանցությունները, պետք է լուծվեն սևով սպիտակի վրա գրված օրենսգրքերի դրույթների համաձայն:
-Կարծում եմ, որ հարցերը պետք է լուծել դատարանով, իրավական հարթության վրա, օրենքի համաձայն, ոչ թե թիկնազորով, փողով, լծակով, բռունցքով և այլ ապօրինի միջոցներուվ: Ես այն մարդը չեմ, ումից կարելի է շորթել, ում կենսագրության մեջ կարելի է պեղել իբրև թե մութ դրվագներ և այն մարդը չեմ, ում կարելի է դրանցով լռեցնել, փորձել վախեցնել, շանտաժի ենթարկել,-ասել է բանախոսը՝ ընդգծելով, որ ինքն ու բոլոր այն մարդիկ, ովքեր չեն վախենում իրենց կենսագրության մեջ ինչ-որ դրվագների բացահայտումից, պետք է դիմեն իրավապահ մարմիններին:
Տիգրան Ուրիխանյանը կարծում է, որ այս ամենն իր քաղաքական գործունեության դեմ աշխատող պատվիրատուների ձեռքի գործն է.
-Ինձ համար պարզ ու հասկանալի է: Հայաստանյան իրականության մեջ լրատվական դաշտում, բոլոր գործիչների պարագայում հստակ պատկերացում ունեմ և եթե տեղի է ունենում որևէ երևույթ՝ առավել ևս չար ու հակաօրինական, եզրակացություններ եմ կատարում, թե ում է դա ձեռնտու, ով կարող է լինել պատվիրատուն և ինչ կեղտոտ խաղեր են իրականացնում ավազանում վխտացող շնաձկները,-ասել է նա:
Հարցին, թե ինչու ցուցմունք չի տալիս կալանավորվածների դեմ, Տիգրան Ուրիխանյանը պատասխանել է.
-Շահարկումները, թե իբրև իմ թողտվությամբ կամ իմ դրդմամբ կանանց ճաղավանդակների հետևում փակեցին, ու այն պնդումը՝ եթե հանցագործը մանկահասակ երեխա ունի, ապա նրա հանդեպ օրենքը պիտի այլ կերպ վարվի, իսկ երեխա չունեցողի հանդեպ այլ կերպ, ես զերծ մնացի ցուցմունքներից: Նաև այն պարզ պատճառով, որ վստահ եմ՝ գլխավոր իրականացնողը և առավել ևս նրա դրդրմամբ, հուսով եմ, մեխանիկական գործողություն իրականացնողն ընդամենը մանր ձկներ են այն ավազանում, որտեղ խոշոր շնաձկներ կան։ Այդ իսկ պատճառով զերծ եմ մնում միջիշխանական բախումների, դրանց համար թողտվության և երաշխավորության մթնոլորտ ապահովողների, հովանավորողների, պատվեր տվողների գզվրտոցի համար ազատ հնարավարություներ ստղծելուց, -ասել է նա:
Տիգրան Ուրիխանյանն ասել է՝ ոմանց դուր չի գալիս, որ առանց ավելորդ ձևակերպված հիստերիկ ու պաթետիկ իշխանափոխության կոչերի իր իշխանական կուրսում իրականացնում է աստիճանական թիրախային գործողություններ ուղղված մի շարք խնդիրների բացահայտմանը՝ մասնավորապես պետական գանձարանից գողություններին, մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն։ Եվ դրա արդյունքում էլ փորձում են իր նկատմամբ պատվիրել նման բաներ՝ լրատվամիջոց կոչվելու իրավունք չունեցողների ձեռքերով։
-Պետք է լինի և՛ բարոյական, և՛ օրինական պատիժ,- եզրափակել է նա:
Շվեդական «Expressen»-ը նշում է, որ Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի կողմից Արցախի պետական դրոշը բարձրացնելու համար հնարավոր է կիրառվեն համապատասխան պատժիչ միջոցներ, այդ թվում` նյութական:
Մրցույթի մենեջեր Սիեթ Բաքքերը պարբերականին պատմել է, որ Հայաստանի պատվիրակությանը կտուգանեն, կամ պաշտոնական զգուշացում կտան:
-Մենք կխոսենք հայկական կողմի հետ՝ կատարվածը պարզելու համար: Սակայն մրցույթից պատվիրակությանը չենք հեռացնի, — ասել է Սիեթ Բաքքերը:
Առաջին անգամը չէ, որ ադրբեջանցիները հիստերիա են բարձրացնում, երբ տարբեր միջազգային հարթակներում բարձրացվում է Արցախի դրոշը:
Կիսաեզրափակչից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության փոխտնօրեն Շաիգ Մամեդովը՝ շնորհավորելով իր երկրի ներկայացուցչին հաջորդ փուլ անցնելու կապակցությամբ, իր բողոքն է արտահայտել հայկական պատվիրակության կողմից Արցախի դրոշը բարձրացնելու վերաբերյալ: Որպես ադրբեջանցի, նա չի մոռացել շեշտել տարածքային ամբողջականության սկզբունքը:
Արդյո՞ք Արցախի դրոշը պարզելու համար Հայաստանի պատվիրակությունը ստիպված կլինի պատիժ կրել, ցույց կտա ժամանակը։
«Եթե Հրանտ Բագրատյանի նման լուրջ մարդը բան է ասում, ուրեմն մի բան գիտի: Եղել է մարդը վարչապետ, տիրապետում է բավականին լուրջ ինֆորմացիայի, որ կարող է հասանելի չլինել բոլորին: Ես այդ առումով հավատում եմ նրա խոսքերին: Եթե Ադրբեջանը դրանից վայնասուն է բարձրացնում, իրենք թող մտածեն իրենց կատարածների մասին: Նախ` զանգվածային ոչնչացման նպատակով իրենք արդեն զենքեր են կիրառում և դրանով անընդհատ սպառնում են մեզ` չունենալով դրա համար ոչ հիմք, ոչ էլ դրա արտոնությունն ու հնաարվորությունը, իսկ Հայաստանը պետք է ամեն պահի էլ մտածի իր պաշտպանությունն ամրացնելու մասին և բոլոր հնարավոր միջոցներով պետք է դա իրականացնի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` վերահաստատելով, որ ՀՀ-ն միջուկային զենք ունի:
Նա չբացառեց, որ հնարավոր է վաղուց ենք ունեցել միջուկային զենք. «Ի վերջո, եղել ենք միջուկային տերության մաս, թե ինչպես է բաշխվել, ինչպես է կատարվել, շատ անհայտ պատմություններ կան»: Ա.Ռուստամյանը վտանգ չի տեսնում, որ ՀՀ-ն իսկապես պարզվի, որ միջուկային զենք ունենք. «Երբ որ պարզվի, մենք ոչ մի վտանգ էլ չենք ունենա»:
168.am-ի դիտարկմանը, որ ԵՄ-ն մտադիր է ստուգումներ իրեականացնել, Ա.Ռուստամյանը պատասխանեց. «Թող ստուգեն, բայց նախ թող ստուգեն բալանսը: Բոլորի աչքի առաջ Ադրբեջանը զինվում է անթաքույց և սպառնում է կիրառել արգելված զինատեսակներ»:
Թե ինչո՞ւ է ռուսական զենքը ուշանում, պատգամավորը տեղյակ չէ, բայց հայտարարեց, որ ՀՀ զինանոցը պետք է ծառայի ԼՂՀ անվտանգությանը:
Անդրադառնալով Արցախի ճանաչման խնդրին` Ա.Ռուստամյանը նշեց, որ ՀՀ-ն չի ճանաչել ԼՂՀ-ն, որպեսզի այդ գործընթացը կատարվի միջազգային մակարդակով և դա եղել է Մինսկի խմբի գործընթացում ՀՀ-ի ամենամեծ զիջումը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հերթական հիստերիան է բարձրացրել ՀՀ պատգամավորների հայտարարության կապակցությամբ, իսկ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոցյանչիչըհայտարարել է, որ պետք է ստուգել այդ տեղեկությունների իսկությունը:
Եթե շարունակվի այդ ոտնձգությունը և այդ պատերազմը շարունակվի, ապա մենք ստիպված կլինենք գնալ Արցախի ճանաչման, դեռ դրա անհրաժեշտությունը չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
https://www.youtube.com/watch?v=qSwl9wQixDA
Եվրատեսիլ 2016 երգի մրցույթի առաջին կիսաեզրափակչի նախօրեին սկանդալ է հասունանում: Ռուսաստանի ժյուրիի անդամներից Անաստասիա Ստոցկայան տեսանկարահանել է ժյուրիի քվեարկության ընթացքը:
Տեսանյութում երևում է, որ հնչում են առաջին կիսաեզրափակչի երկրներից Հայաստանի ու Նիդեռլանդների երգերը: Ըստ այդմ Ժյուրիի անդամները թերթիկում Նիդերլանդների օգտին կողմ են քվեարկել, Մոլդովայի ու Հունգարիայի՝ դեմ: Երևում է նաև, թե ինչպես է Իվետա Մուկուչյանի ելույթի ժամանակ Ստոցկայան հիացած ելույթով՝ ասում. «Իմ ամուսինը հայ է, ես նրանց կողմից եմ»:
Տեսանյութն արագ տարածվեց համացանցում՝ առաջացնելով եվրոպացիների զայրույթը: Նրանք հարցնում են, թե արդյո՞ք ժյուրիի անդամներն իրավունք ունեին նկարահանել քվեարկության ընթացքը և թե կարելի՞ է արդյոք քվեարկել նման պայմաններում, երբ անդամներից մեկն, օրինակ, պարում է:
https://www.youtube.com/watch?v=KPQaAE0vB5o
Աղբյուրը՝ ankakh.com
Երեք երեխաների հայր, 40-ամյա Օնիկ Սահակյանը ընդամենը երեք օր կռվեց Արցախյան վերջին ազատամարտում՝ որպես կամավոր ճակատ մեկնեց ապրիլի 18-ին, զոհվեց ապրիլի 21-ին.
«Չէր աշխատում ինքը, քանի ամիս էր չէր աշխատում, ասեց գնամ, մինչեւ աշխատանքը կլինի, կգամ կաշխատեմ»,- ասում է զոհվածի այրի Սվետլանա Սահակյանը:
Զոհվածի քեռու կինը Օնիկին հիշեցրել է, որ երեք փոքր երեխա ունի, գուցե նրանց մասին մտածի ղարաբաղա-ադրբեջանական սահման մեկնելուց առաջ.
«Ասեց՝ ոչ, ես պիտի գնամ, իմ Հայրենիքն ասում ա, զինվորի կարիք ունի»:
Քառօրյա պատերազմից երկու օր առաջ Օնիկ Սահակյանը ՎՏԲ բանկից 150 հազար դրամի վարկ է վերցնում.
«Վարկը դրել ենք երեխաների համար, որովհետեւ տունը հացի փող չենք ունեցել: Դրանից հետո դեպքը կատարվել ա, աշխատող չունենք»,- ասում է զոհվածի մայր Հասմիկ Կիրակոսյանը:
Զոհվածի հարազատ Սարգիս Մարտիրոսյանը Օնիկի մահից հետո դիմում է բանկին, որպեսզի ինչ-որ կերպ աջակցեն վարկը չեղյալ համարելու, հաշվի առնելով, որ բոլոր մնացած բանկերը աջակցում են զոհերի ընտանիքներին, բանկը չի աջակցում.
«Ասել ռուսների իրանց բանկն ա՝ նիչիվո լիչնովո, չիստը բիզնես»:
Այսօր այս ընտանիքը մուծել է առաջին 12 հազար դրամը, կինը՝ Սվետլանա Սահակյանը չգիտի, թե ինչպես են վճարելու.
«Մենք իրա հույսով էինք, որ ինքը աշխատելու ա, ամեն ամիս վճարելու ենք: Իրա մահից հետո զանգեցին չգիտեին, որ մահացել ա, զանգեցին կանչեցին աշխատանքի»:
Բանկի աշխատակիցը պարզաբանում է, թե ինչու չեն ընդառաջել՝ Օնիկ Սահակյանը զոհվել է ապրիլի 21-ին, երբ քառօրյա պատերազմն արդեն ավարտվել էր.
«Պատերազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների անձնական վարկերը բանկը որոշում ա կայացրել, որ կների, բայց դա վերաբերում ա իրոք անձնական վարկերին 1-ից 5-ը զոհված զինծառայողներին»:
Բանկն, այնուամենայնիվ, պատրաստ է ընդառաջել, առայժմ վերջնական որոշում կայացված չէ: Հարազատները սակայն ցնցված են, որ քառօրյա պատերազմից հետո զոհվածների ընտանիքների վարկերը ներման ենթակա չեն.
«Եթե ամսի մինչեւ 4-ն ա պատերազմը, 4-ից հետո զոհվածները զոհվածներ չեն համարվում, ուրեմն թող վերջացնեն էս պատերազմը»,- ասում է զոհվածի մայրը՝ Հասմիկ Կիրակոսյանը:
Մայրն ասում է՝ ոչինչ, ինքն իր թոշակից կմուծի վարկը, կինն էլ աշխատանքի առաջարկ է ստացել Նորքի թաղապետարանից.
« Ասել ա, որ մանկապարտեզում, բան աշխատանք կգտնեք»:
Մեր զրույցի վերջում դպրոցից տուն է վերադառնում Հասմիկը, ուսուցչուհին զոհվածի դստերն առանձնացրել է՝ ժամացույց է նվիրել:
Ռուսաստանցի երգչուհի Անաստասիա Ստոցկայան, իր կողմից (որպես ժյուրի) Եվրատեսիլ երգի մրցույթի կատարումների գնահատման գաղտնիության սկզբունքի խախտման վերաբերյալ Ռիա Նովոստիին տված մեկնաբանությունում նշել է, որ չի համարում Periscope-ով իր տրանսլիացիան մրցույթի կանոնների խախտում:
«Մեզ ասել են, որ չի կարելի հրապարակել արդյունքները, ինչը ես չեմ արել: Ես նկարահանել եմ ինձ և տեղադրել եմ տեսանյութը բլոգում` առանց որևէ չարամտության` մրցույթի առավել հանրայնացման համար»,- նշել է Ստոցկայան: Երգչուհին նշել է, որ ցավում է տեղի ունեցածի համար և պետք է սպասել, թե ինչ կլինի:
Periscope-ի տեսանյութում Ստոցկայան մեկնաբանել է Եվրաստեսիլում Նիդերլանդների և Հայաստանի ներկայացուցիչների ելույթները: Հոլանդացի երգիչ Դաուէ Բոբայի ելույթը նա անվանել է «լավիկը», իսկ Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի մասին ասել է. «Ամուսինս հայ է, ես հայերի կողմից եմ»:
Periscope-ում Ստոցկայայի տեսանյութը հայտնվել է սոցցանցի օգտատերերի և արևմտյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: «Եվրատեսիլ» մրցույթի կազմակերպիչները խոստացել են ստուգել` արդյոք տեսանյութը խախտում է կանոնները:
Այն, որ Ադրբեջանի նախկին նախագահ և գործող նախագահի հայր Հեյդար Ալիևի` Բաքվի ամենակենտրոնում գտնվող հսկա հուշարձանը պղծվել է, հայտնի դարձավ այսօր վաղ առավոտյան, երբ սոցիալական ցանցերում այդ փաստը հաստատող լուսանկարներ հայտնվեցին:
Բաքվի Սաբաիլի վարչական շրջանում` Կենտրոնական բանկի շենքից հաշվված մետրերի վրա գտնվող այգում տեղադրված հուշարձանի պատվանդանին անհայտ անձինք գիշերը սպիտակ ներկով ադրբեջաներեն և անգլերեն գրություններ էին թողել: «Կեցցե ստրուկների տոնը», — ադրբեջաներեն գրված էր Ալիևի հուշարձանի պատվանդանին: «Կորչի համակարգը»` պայմանականորեն այսպես կարելի է թարգմանել հայհոյանք պարունակող անգլերեն գրառումը, որ հայտնվել է Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանին դիմային հատվածում:
Ակցիայի հեղինակների մասին գոնե մինչև այս պահը որևէ բան հայտնի չէ: Դատելով, սակայն, այն հանգամանքից, որ Ալիևի հուշարձանի պատվանդանին գրություններից բացի նաև անարխիստների նշանն էր հայտնվել, կարելի է ենթադրել, որ ադրբեջանական իշխանությունները բախվել են Բաքվում գործող և վերջին շրջանում բավական ակտիվացած ձախակողմյան խմբավորումների գործունեությանը: Բացի այդ, հազիվ թե պատահական լինի այն իրողությունը, որ Հեյդար Ալիևի հուշարձանը պղծելու մասին առաջիններից մեկը տեղեկացրեց ադրբեջանցի ձախ ակտիվիստներին միավորող Solfront-ը`«Ձախ ճակատ» կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում: Ադրբեջանցի ձախերը, ի դեպ, Ալիևի պղծված արձանի լուսանկարը սոցիալական ցանցում ուղեկցել էին Իոսիֆ Բրոդսկու հայտնի բանաստեղծության տողերով` «Ազատություն է, երբ չգիտես բռնակալի հայրանունը»:
Զուտ ժամանակագրական առումով ևս, ի դեպ, տեղի ունեցածը պատահականություն չէ: Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանի նկարազարդումը տեղի ունեցավ այն նույն օրը, երբ Ադրբեջանի իշխող վերնախավը պետական մակարդակով տոնում է նախկին նախագահի ծննդյան 93-րդ տարեդարձը: 2004 թվականից սկսած Ադրբեջանի իշխանությունները Հեյդար Ալիևի ծննդյան օրը հռչակել են «Ծաղիկների տոն»: Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանին արված «Կեցցե ստրուկների տոնը» գրությունն էլ ոչ միայն թափանցիկ ակնարկ է այդ տոնին, այլև բառախաղ. ադրբեջաներենում ծաղիկ և ստրուկ բառերը գրեթե նույն կերպ են գրվում և արտաբերվում:
Հեյդար Ալիևի հուշարձանի հետ տեղի ունեցածին ադրբեջանական լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը որևէ կերպ չի անդրադարձել: Բաքվի ժամանակով այսօր ժամը երեքի դրությամբ Հեյդար Ալիևի հուշարձանի պղծման մասին լուրը տեղադրել էին միայն «Թուրան» գործակալության կազմում գործող Сontact.az կայքը և Բեռլինում գտնվող Meydan TV-ն: Հենց այս լրատվամիջոցներն էին տեղեկացնում, որ վաղ առավոտյան Հեյդար Ալիևի հուշարձանի վրա թողնված գրությունները արդեն իսկ հեռացվել էին, իսկ այգին, որտեղ գտնվում է հարձակման թիրախ դարձած հուշարձանը, շրջապատվել էր ոստիկանության կողմից:
«Որ Հեյդար Ալիևի հուշարձանի հետ կարող է նման բան պատահել՝ ուղղակի անհնար էր պատկերացնել», — գրում է Meydan TV կայքը:
«Վայրը, որտեղ տեղադրված է Ալիևի հուշարձանը, շրջապատված է կարևոր պետական հիմնարկներով և հսկվում է: Մեծ է հավանականությունը, որ հուշարձանը նկարազարդած անձանց ֆիքսել են այստեղ տեղադրված անվտանգության տեսախցիկները: Ըստ ամենայնի, նման հանդուգն արարքը կատարվել է գիշերվա այն ժամանակահատվածում, երբ լուսավորությունը Կենտրոնական բանկին հարող այգում անջատված էր», — ենթադրում է Contact.az-ը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.