23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մինչ առաջնագծում հայկական բանակի շարքային զինվորներն ու սպաները խիզախության հրաշքներ են ցուցադրում, քաղաքական գործիչներն էլ թիկունքում են փորձում նրանցից ետ չմնալ: Բայց ոչ թե խիզախության ռեկորդներ են գրանցում, այլ անլրջության:
ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն, օրինակ, Հանրային հեռուստատեսությանը հարցազրույց է տալիս ու հայտարարում, թե ադրբեջանցիներն այնքան ախմախ են, որ օդաչուներ չունեն, դրա համար էլ անօդաչու թռչող սարքեր են օգտագործում: Հայ հասարակությունն էլ «ղժժում է»՝ իբր «դե լավ, Սեյրանն ա, էլի, ո՞վ չի ճանաչում մեր Սեյրանին»: Բայց նա մեզ համար է «դե լավ, մեր Սեյրանն ա, էլի», արտաքին աշխարհի համար նա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր է:
Հիմա պատկերացրեք՝ միջազգային մամուլում այսպիսի լուր է հայտնվում. «Հայ պատգամավորը հայտարարում է, թե Ադրբեջանն օդաչուներ չունի, դրա համար է ԱԹՍ-ներ օգտագործում»: Եվ ի՞նչ պատկերացում պիտի կազմի արտաքին աշխարհը Հայաստանի պառլամենտի և ընդհանրապես հայ ժողովրդի մտավոր կարողությունների մասին: Կամ պատկերացրեք՝ այդպիսի միտք հայտներ Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավորը: Հայկական լրատվամիջոցներն իսկույն աշխարհով մեկ կտարածեին դա՝ ապացուցելու համար, որ ադրբեջանցիները կարա-կոյունլուների հետնորդներն են և վերջին 400 տարիների ընթացքում շատ չեն փոխվել: Բայց դա ասում է հայ պատգամավորը, որը ասում է պետական հեռուստաընկերության եթերից, հաղորդավարն էլ հրճվում է՝ «հաստատ լիքը մարդ կնայի»:
Կամ, ասենք, մեկ այլ պատգամավոր՝ Հրանտ Բագրատյանը, հայտարարում է, թե Հայաստանն արդեն միջուկային զենք ունի, հետո էլ դեմքին խորհրդավոր արտահայտություն է տալիս՝ «ես ասացի այն, ինչ ասացի»: Արմեն Ռուստամյանն էլ շարունակում է ինտրիգը, թե «նախկին վարչապետ է, որ ասել է՝ ուրեմն մի բան գիտի»: Ու պետական որևէ կառույց չի հերքում դա: Եվրահանձնաժողովն էլ, բնականաբար, հայտարարում է, թե անպայման կստուգի:
Չորրորդ իշխանություն
«Արցախի Հերոս, ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Վիտալի Բալասանյանը մշտապես համարվել է այն գեներալներից, որին ոչինչ երբեւէ չի կաշկանդել իրերն իրենց անունով կոչել: Գեներալը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց քառօրյա պատերազմի վեր հանած խնդիրները: «Ես՝ որպես զինվորականի մտածելակերպ ունեցող, կարծում եմ, որ չպետք է թույլ տայինք Ադրբեջանն այդքան վեր-վեր թռներ: Թող ինձ բոլորը ճիշտ հասկանան, ռազմական եւ քաղաքական իշխանությունը լուրջ պրոբլեմներ ունի: Պետք է բեկումնային փոփոխություններ անել: Պետք է մենք տեխնիկապես հագեցնենք մեր պետության սահմանները: Նախ պետք է մեր սահմանների ֆիզիկական անվտանգության հարցը լուծենք, եթե մեր սահմաններն ամրացված չեն, նոր մանկապարտեզներ ունենալն անիմաստ է»,- ասել է Արցախի Հերոսը: Նրա կարծիքով երկարատեւ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է թշնամուն լռեցնել: «Եթե մենք չենք հարձակվել, ուրեմն մեկ ամսից նորից են կրակելու: Նորից էլի մի թիզ հող կվերցնի, նորից Պուտինը կզանգի, կասի՝ մի երկու օր սպասեցեք, նորից ինքը կուժեղանա, եւ այսպես թիզ-թիզ հողերը գրավելով՝ կգա, կհասնի Երեւան: Սա սխալ է ու շատ վտանգավոր: Պետք է համարժեք պատասխան տալ»,- հավելել է Բալասանյանը: Իսկ ինչ վերաբերում է կոռումպացված պաշտոնյաներին, ապա նրանց վերաբերյալ գեներալի գնահատականն այսպիսինն է. «Եթե էդ մարդիկ իսկապես զինվորի արյունով հաց կամ գումար են վաստակել, դրանք մարդ չեն, դրանք առարկա են կամ իր են: Մենք պետք է համապատասխան օրենքով պատժենք, ոչ թե կաբինետից ազատենք, հետո գնանք, ասենք, որ պաշտպանության նախարարը լրատվամիջոցներով հայտարարում է, որ կադրային ռեֆորմներ են ուզում անել եւ այլն: Ինձ համար դրանք անընդունելի են»»:
Ժողովուրդ
«Օֆշորային սկանդալի հերոս Միհրան Պողոսյանն իրենց տեղեկություններով, Լոնդոնի կենտրոնում շատ թանկարժեք և մեծ ամբողջական շենք է գնել։ Շենքն այսօր տրված է վարձակալության ու սեփականատիրոջը կայուն, մեծ եկամուտներ է ապահովում։
Լոնդոնում, ինչպես գիտենք, անշարժ գույքի թե վարձակալության, թե վաճառքի գները աստղաբաշխական թիվ են կազմում։ Որոշ տեղեկություններով, իշխանությունները Պողոսյանին օֆշորային սկանդալից չոր դուրս բերելու համար ակնկալում են ստանալ հենց լոնդոնյան այդ շենքը, որը նա գնել է մի քանի տարի առաջ։ Ի դեպ, ասում են, Միհրան Պոդոսյանի կարողությունը՝ ընկերությունները, անշարժ գույքը, ֆինանսական միջոցները գնահատվում Է 800 մլն դոլար:
Հայկական ժամանակ
Մայիսի 11-ի ժամը 19:30-ից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, նռնականետերից և ականանետերից խախտել է կրակի դադարեցման մասին կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը, որը շարունակվել է նաև մայիսի լույս 12-ի գիշերը:
Հակառակորդի կողմից արձակված կրակոցից մայիսի 11-ին` ժամը 20:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Արմեն Հրայրի Մարտիրոսյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Սադուկեցիներից ոմանք եկան Հիսուսի մոտ։ Սադուկեցիներն ասում են, թե մեռելների հարություն չկա։ Նրանք Հիսուսին ասացին.
-Վարդապե՛տ, Մովսեսը հետևյալ օրենքը գրեց մեզ համար. «Եթե ամուսնացած մեկը մեռնի առանց զավակ թողնելու, թող նրա եղբայրն ամուսնանա նրա այրիացած կնոջ հետ, որպեսզի իր եղբորը զավակ տա»։ Մի ժամանակ մեզ մոտ յոթ եղբայրներ կային։ Առաջինն ամուսնացավ և մեռավ առանց զավակ թողնելու։ Երկրորդ եղբայրն ամուսնացավ նրա կնոջ հետ, և նա էլ մեռավ առանց զավակ թողնելու։ Երրորդն էլ, ու մինչև յոթերորդ եղբայրը նույնպես ամուսնացավ այդ կնոջ հետ և մեռան առանց զավակ թողնելու։ Արդ, մեռելների հարության օրը, երբ նրանք հարություն առնեն, կինը նրանցից ո՞ր մեկին պիտի պատկանի, քանի որ յոթն էլ ամուսնացան նրա հետ։
Հիսուսը պատասխանեց.
-Գիտե՞ք, թե դուք ինչո՛ւ եք մոլորված։ Մոլորված եք, որովհետև չեք հասկանում ո՛չ Սուրբ գրքերը և ո՛չ էլ Աստծու զորությունը։ Երբ մեռելները հարություն առնեն, տղամարդիկ և կանայք չեն ամուսնանա, այլ կլինեն երկնքի հրեշտակների նման։
Իսկ մեռելների հարություն առնելու մասին Մովսեսի գրքում չե՞ք կարդացել այրվող մորենու դրվագը։ Այնտեղ Աստված ասաց Մովսեսին. «Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»։ Նշանակում է՝ Աստված մեռելների Աստված չէ, այլ ողջերի։ Ուստի դուք չափազանց մոլորված եք։
Օրենքի ուսուցիչներից մեկը, լսելով նրանց վեճը, մոտեցավ և տեսնելով, թե ինչպե՛ս Հիսուսը լավ պատասխանեց նրանց, հարցրեց Հիսուսին.
-Ո՞րն է կարևորագույն պատվիրանը։
Հիսուսը պատասխանեց.
-Կարևորագույն պատվիրանը հետևյալն է. «Լսի՛ր, Իսրայե՛լ, մեր Տեր Աստվածը միակ Տերն է»։ Եվ «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ զորությամբ»։ Երկրորդը, որ նման է սրան, այս է. «Սիրի՛ր ընկերոջդ քո անձի պես»։ Այս երկուսից ավելի մեծ պատվիրան չկա։
Օրենքի ուսուցիչն ասաց.
-Ճի՛շտ է, Վարդապե՛տ, ուղիղ ասացիր, թե Աստված միակ Տերն է և նրանից բացի ուրիշ Աստված չկա, և նրան պետք է սիրել ամբողջ սրտով, ամբողջ զորությամբ և ամբողջ մտքով, ինչպես նաև սիրել ընկերոջն իր անձի պես, որովհետև սա շատ ավելին արժե, քան բոլոր ողջակեզներն ու զոհերը։
Հիսուսը, տեսնելով նրա տված խելացի պատասխանը, ասաց.
-Հեռու չես Աստծու արքայությունից։
Եվ այլևս ոչ ոք չէր համարձակվում հարց ուղղել Հիսուսին։
(Մարկոսի ավետարան 12:18-34)
Ռուբեն աբեղա Զարգարյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն, անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկություններին, թե իբր հայկական կողմը Թերթերի ուղղությամբ կիրառել է միջազգային կոնվենցիաներով արգելված քիմիական բաղադրությամբ (սպիտակ ֆոսֆոր) արկ, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
“Մի քանի խոսք սպիտակ ֆոսֆորի մասին. Ադրբեջանը անբարեկիրթ մոլորության մեջ է գտնվում: Բայց մեզ հասկանալի է այդպիսի պահվածքը: Ճիշտ է ասված. “У страха глаза велики: чего нет, и то видят”:
Հանրապետության տարածքում`
Մայիսի 11-12-ը շրջանների մեծ մասում, 13-15-ը հյուսիսային շրջաններում առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 13-14-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում `
Մայիսի 11-12-ը առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17մ/վրկ: 13-15-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
Երևանի մայիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ`
• Օդի առավելագույն ջերմաստիճան 31.00C (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 5.10C (1991 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 17.60C
Հերթական տեսանյութը պատմական արխիվից: 1993 թվականի մարտի 27-ից մինչև ապրիլի 3 տեղի ունեցավ Քարվաճառի ազատագրումը: Հայկական բանակը, ազատագրելով Քարվաճառը, թույլ տվեց ադրբեջանցի խաղաղ բնակիչներին լքել տարածքը: Մերոնք մատով անգամ չեն կպել գեթ մեկ ադրբեջանցու, ով պատրաստ էր առանց դիմադրության լքել տարածքը:
Սա փայլուն վկայություն է այն բանի, որ մենք ոչ միայն հաղթող բանակ ունենք, այլ նաև բարեգութ ու բարյացակամ ժողովուրդ, որը, ի տարբերություն թշնամու, խաղաղ բնակչությանը չի ոչնչացնում:
Մեր իշխանությունն ունի մեծ հարստություն (խոսքն իրենց փողերի մասին չէ, թեև իրենց համար հենց փողն է հարստությունը), այն է՝ հաղթանակած բանակ, անվախ ու արարող ժողովուրդ: Ամոթալի է, խայտառակություն է ( դժվար է մեկ բառով արտահայտել միտքս) նման հարստությունը չփայփայելով չզարգացնել այն:
Մեզ, հիրավի, նոր իշխանություն է պետք, որն ունակ կլինի գնահատել իր ժողովրդին, իր բանակը, իր ուսուցիչներին, իր բժիշկներին ու մնացած բոլորին: Նոր իշխանության ու մեր ժողովրդի հետ միասին պետք է կարողանանք կառուցել մեր երազած Հայաստանը:
«Եվրատեսիլ» մրցույթի ռուսական ժյուրիի անդամ Անաստասիա Ստոցկայան ներողություն է խնդրել Հայաստանից և Նիդեռլանդներից` երկրների եվրատեսիլյան պատվիրակների ելույթները մեկնաբանելու համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին երգչուհին գրել է ինստագրամյան իր էջում:
«Եվրոպական հեռարձակողների միությունը ճանաչել է իմ հեռարձակումը ժյուրիի գաղտնի քվեարկության կարգի խախտում: Ես չեմ ցավում, որ ինձ հանել են ժյուրիի կազմից: Նման որոշումն այս իրավիճակում ամենաճիշտն էր: Ես չպետք է տեսանյութ նկարահանեի և սոցիալական ցանցում տեղադրեի ժյուրիի կոլեգիայի գործողությունները: Ներեցեք ինձ՝ չմտածված քայլի համար»,-նշել է նա:
Ստոցկայան հավելել է, որ, իր կարծիքով, մրցույթի ռուսաստանյան մասնակից Սերգեյ Լազարևը միանշանակ ֆավորիտ է: Նա նաև խնդրել է վիրավորանքներ չգրել իր նկարների մեկնաբանություններում առաջարկել է փակել այդ թեման:
«ՌԻԱ «Նովոստի»-ի հետ զրույցում Ստոցկայան նշել է, որ «հիմարություն է արել»: Նրա խոսքով` ինքն անհանգստացել է, որ իր գործողությունների հետևանքով Լազարևը կարող էր որակազրկվել:
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Periscope կայքում Ստոցկայան մեկնաբանել է Նիդեռլանդների և Հայաստանի ներկայացուցիչների ելույթները։ Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի ելույթը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Ամուսինս հայ է, ես սատարում եմ հայերին»։
Եթե նոր պատերազմ սկսվի, ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ շատ այլ երկրներ կճանաչեն Արցախը որպես անկախ պետություն:
Այս մասին հունական Ef.Syn-ին տված հարցազրույցում նշել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:
Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.
Ինչպե՞ս սկսվեց վերջին պատերազմը:
Արդեն 22 տարի է, որ գոյություն ունի հրադադարի համաձայնագիրը, բայց այդ 22 տարիների ընթացքում միշտ ադրբեջանցիների կողմից եղել են հարձակումներ ոչ միայն հայկական դիրքերի, հայ զինծառայողների, այլեւ հայկական գյուղերում եւ հասարակ բնակիչների դեմ: Մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից աճող ագրեսիայի նշաններ եւ զորքերի կուտակումներ մեր սահմանների մոտ: Մենք շարունակաբար ընդգծել ենք Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային եւ Միացյալ Նահանգներին, որ ադրբեջանցիները զենք ու զորք են կուտակում եւ ավելացնում են իրենց ագրեսիվությունը, բայց եւ դիվանագետները, եւմիջազգային լրատվամիջոցները անտեսեցին դրանք: Ադրբեջանը տարիներ շարունակ պատերազմը վերսկսելու պայմաններ է ստեղծել:
Ես չեմ խոսում միայն Ադրբեջանի սպառազինությունների աճի եւ հակահայկական քարոզչության, այլեւ Բաքվի կողմից Մինսկի խմբի առաջարկներից շարունակաբար հրաժարվելու մասին: Եվ ապրիլի 2-ին Ադրբեջանի հարձակումն Արցախի դեմ ոչ միայն հարձակում էր մեր երկրի, այլեւ Մինսկի խմբի խաղաղության ջանքերի դեմ: Ադրբեջանի գործողությունները սպառնալիք են համաշխարհային խաղաղության ու տարածաշրջանային կայունությանը:
Ինչու պատերազմը հենց հիմա սկսեցին:
Կան բազմաթիվ պատճառներ: Ադրբեջանն իր երկրի ներսում գտնվում է շատ բարդ իրավիճակում, նա բազմաթիվ խնդիրների է բախվում թե ներսում, թե միջազգային ասպարեզում: Սա նրանց համար միակողմանի երթեւեկությամբ փողոց էր:
Արդյոք այդտեղ դեր են խաղացել նավթի եւ գազի գների անկումը, ինչը Բաքվին մեծ տնտեսական ճգնաժամի առջեւ է կանգնեցրել, նաեւ դաշնակից Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտությունը:
Ես չեմ խորանա պատճառների վերլուծության մեջ, միայն մի կարեւոր դիտարկում կանեմ: Ադրբեջանի ղեկավարությունն ու նախագահը չեն ուզում տեսնել խնդրի դիվանագիտական ու բանակցությունների ճանապարհով լուծում: Եթե նա չի ստանում այն, ինչ ուզում է, նա կարող է վերսկսել պատերազմը: Այնպես որ, նրանք պատասխանատվություն են կրում սանձազերծված պատերազմի համար, եւ ոչ թե պատճառներով նրանք. Մենք վստահ ենք, որ Բաքուն շարունակելու է պատերազմի ուղին:
Այդուհանդերձ, Թուրքիան խրախուսում է Բաքվին, մասնավորապես, պատերազմից մի քանի օր առաջ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան «մինչեւ վերջ» կաջակցի Բաքվին եւ որ Ղարաբաղը «մի օր կվերադառնա օրինական սեփականատիրոջը՝ Ադրբեջանին»:
Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ բարեկամությունն ու համագործակցությունը երեկ չի սկսվել: Արդեն 1988-ից, նախքան ԽՍՀՄ փլուզումը, Անկարան Բաքվի կողմից էր: Տարիներ շարունակ Թուրքիան զինում եւ վարժեցնում է ադրբեջանական բանակը, որի նպատակը պատերազմն է:
Նախկինում Ռուսաստանի համակրանքը կարծես Հայաստանի կողմն էր, սակայն վերջին պատերազմում Մոսկվայի հետ կային որոշակի տարաձայնություններ եւ նրանք նաեւ զենք են վաճառել Բաքվին:
Ռուսաստանը դարեր շարունակ հեգեմոն դեր ունի Կովկասում՝ կապված իր դիրքի ու մեծության հետ ու դա նորմալ է: Իհարկե, մենք անհանգստացած ենք, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, բայց նա զենք է վաճառում նաեւ Հայաստանին: Այս խնդիրը մենք բազմաթիվ անգամ բարձրացրել են ռուսական կողմի առջեւ: Բայց քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվել դիվանագիտական եւ խաղաղ միջոցներով, տարբեր երկրների կողմից զենք է վաճառվելու: Ադրբեջանը զենք է գնել ոչ միայն Ռուսաստանից, այլեւ Իսրայելից եւ որոշ եվրոպական երկրներից:
Ի՞նչ լուծում կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղի խնդիրը:
Լուծումն ավելի հեշտ կլինի, եթե տարածաշրջանի ժողովուրդներն առաջ ընթանան ժողովրդավարության ճանապարհով եւ երկրների կառավարություններն ունենան ժողովրդական մանդատը:
Մենք հավատում ենք ժողովրդավարությանն ու ժողովուրդների ինքնիշխանությանը, նաեւ Արցախի ժողովրդի ինքնիշխանությանը, որն ինքնորոշման իրավունք ունի, որին հասել է ժողովրդավարական ճանապարհով:
Հայաստանի խորհրդարանի երկու պատգամավորները բարձրացրել են Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը: Արդյոք սա ճնշման ձեւ է՝ խուսափելու համար Ադրբեջանի ագրեսիվ քայլերի կրկնությունից ԼՂ-ում:
Ես ցանկանում եմ, որպեսզի պարզ լինի, որ եթե կա Ադրբեջանը նորից հարձակում գործի, դա վերջ կդնի Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացին եւ դիվանագիտական լուծմանն այս հարցում: Այս կարծիքին են նաեւ Մինսկի եռանախագահներն ու այլ եվրոպական երկրներ: Ավելորդ է ասել, որ եթե նոր պատերազմ սկսվի, ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ շատ այլ երկրներ կճանաչեն Արցախը որպես անկախ պետություն:
Սակայն, աշխարհում փոքր երկրների թվի աճելու միտումն անհանգստացնում է շատ եվրոպական երկրների, էլ չենք խոսում Կոսովոյի եւ օկուպացված Կիպրոսի խնդիրների մասին:
Սխալ է զուգահեռներ տանել Ղարաբաղի եւ Կոսովոյի կամ Կիպրոսի միջեւ: Դրանք դարբեր դեպքեր են՝ իրենց առանձնահատվություններով ու բնութագրիչներով: Նրանք, որոնք պնդում են, որ կան նմանություններ, նրանք չեն ցանկանում լուծել խնդիրը: Խնդիրները լուծվում են ոչ թե զենքի եւ տիրապետման, այլ ժողովուրդների ժողովրդավարական, ազատ կամարտահայտման միջոցով:
Մենք ուզում ենք, ժողովուրդներ եւ երկրներ, որտեղ գերակշռում են զենքով հարցեր լուծելու ցանկությո՞ւնը, թե՞ երկրներ, որտեղ խնդիրները լուծվում են ժողովուրդների ժողովրդավարական արտահայտման, ազատության եւ ինքնորոշման իրավունքի հիման վրա:
Ձեզ չի՞ մտահգում, որ Ադրբեջանը վերջին տարիներին թարմացնում է իր սպառազինությունը՝ օգտագործելով Եվրոպա նավթի ու գազի արտահանումից ստացվող միջոցները: Արդյոք սա կարող է ազդել որոշ երկրների, այդ թվում Հունաստանի հետ Ձեր հարաբերությունների վրա, որոնք առեւտրային եւ էներգետիկ շահերը Բաքվում:
Մեր թանգարանները համագործակցության եւ մեր ժողովուրդների եղբայրության օրինակներ են, որոնք հազարամյակների պատմություն ունեն: Նավթն, ի վերջո, վաղ թե ուշ, կվերջանա, իսկ հայ եւ հույն ժողովուրդների բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն եւ ոչ մի կապ չունեն, այնպիսի ժամանակավոր բաների հետ, ինչպիսին նավթն է: Սա է իմ պատասխանը ձեր հարցին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.