23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԳԵՎՈՐԳ- Հատուկ նշանակության խմբի դիպուկահար, «Արիության» մեդալակիր
Չեմ ուզում ասել, թե քանիսին եմ խոցել մարտում: Գլուխ գովելու բան չի: Մարդու վրա կրակելը դժվար է, անգամ, եթե թշնամիդ է: Բայց ես չեմ հասկանում իմ թշնամուն` ինչքան պիտի չարացած լինես, ատելությունդ ինչքան խորը պիտի լինի, որ դիակի վրա ձեռք բարձրացնես… Չէ՛, գլուխս չի մտնում նրանց այդ դաժանությունը… Մահացած մարդն արդեն ոչինչ չի կարող անել քեզ, էլ ինչու աչք, ականջ, մատ, գլուխ… Չեք պատկերացնի` ինչեր են արել… Մենք անգամ թշնամու դիակի վրայով մեքենան չենք վարել, շրջանցել ենք… Գետնին ընկած էին, բայց էնպես էինք տեղաշարժվում, որ ոտքով չկպչենք: Ես էլ եմ վրեժով լցված (Գեւորգի հայրը զոհվել է Արցախյան պատերազմում), բայց, թույլ չեմ տալիս, որ պատերազմը ինձ չարացնի… Ամեն ինչից առաջ պետք է մարդ մնալ:
Hayzinvor.am
Հիսուսը տաճարում ուսուցանելիս հարց տվեց ժողովրդին.
-Օրենքի ուսուցիչներն ինչպե՞ս են ասում, թե Քրիստոսը Դավթի Որդին է, երբ Դավիթն ինքը, Սուրբ Հոգուց ներշնչված, ասում է.
«Տերն իմ Տիրոջն ասաց.
-Նստի՛ր իմ աջ կողմում,
մինչև որ քո թշնամիներին դնեմ ոտքերիդ տակ
իբրև պատվանդան»։
Եթե Դավիթն ինքը նրան Տեր է կոչում, ուրեմն ինչպե՞ս Քրիստոսը նրա որդին կլինի։
Ժողովուրդը հաճույքով էր լսում Հիսուսին, որն իր ուսուցումները շարունակելով՝ ասում էր.
-Զգո՛ւյշ եղեք Օրենքի ուսուցիչներից, որոնք սիրում են փառավոր զգեստներով շրջել, հրապարակներում մարդկանցից հարգալից ողջույններ ընդունել, ժողովարաններում առաջին աթոռները գրավել և ընթրիքների ժամանակ՝ պատվավոր տեղերը։ Մի կողմից այրի կանանց տներն են հափշտակում նրանց ձեռքից, իսկ մյուս կողմից՝ կեղծավորությամբ երկարացնում են իրենց աղոթքը։ Դրա համար նրանք ավելի՛ խիստ դատապարտության պիտի արժանանան։
Հիսուսը կանգնած էր տաճարի գանձանակի մոտ և դիտում էր ժողովրդին, որ դրամ էր գցում գանձանակի մեջ։ Շատ հարուստներ մեծ գումարներ գցեցին։ Մի աղքատ այրի կին եկավ և երկու լումա գցեց, որ մի քանի դահեկան է անում։ Հիսուսն իր մոտ կանչեց իր աշակերտներին և ասաց նրանց.
-Հաստա՛տ իմացեք, որ այս թշվառ այրին բոլորից շատ դրամ գցեց գանձանակի մեջ, որովհետև մյուսներն իրենց ավելորդ գումարներից գցեցին, մինչդեռ նա, չնայած իր չքավորությանը, գցեց ինչ որ ուներ՝ իր ամբո՛ղջ ապրուստը։
(Մարկոսի ավետարան 12:35-44)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Ռուսաստանի բնակիչներըհավատում են, որ Մոսկվան կարող է օգնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նրանք ոչ Հայաստանի կողմից են, ոչ` Ադրբեջանի, այլ հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի անկախության օգտին, գրում է «Իզվեստիան»:
Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնի հարցմանը մասնակցել է 1,6 հազար մարդ ՌԴ 46 շրջանների 130 բնակավայրից:
Սոցիոլոգները հարցրել են ռուսաստանցիներին` լսել են նրանք արդյոք Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության սրման մասին: Պարզվել է, որ ռուսաստանցիների 72%-ը լսել է դրա մասին: Այս ցուցանիշը զգալիորեն գերազանցում է 2014-ի 45% ցուցանիշը:
Հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է համարում ռուսաստանցիների 71% (2014-ին`57%): Ընդ որում, 15%-ը դրան չի հավատում: Ավելի հաճախ բացասական կանխատեսում են անում Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի բնակիչները` 20%, ինչպես նաև ոչ խորհրդարանական կուսակցությունների կողմնակիցները` 21%:
44%-ը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում ՌԴ-ն պետք է որպես միջնորդհանդես գա` դադարեցնելու համար արյունահեղությունը: 2 տարի հետո այդ դիրքորոշումը կիսում էր բնակչության մեկ քառորդը` 25%:
Գնալով ավելի քիչ ռուսաստանցիներ են կարծում, որ ՌԴ-ն պետք է չեզոք մնա: Եթե 2014-ին դրան կողմ էր 60%-ը, ապա 2016-ին` միայն 36%-ը:
Ըստ հարցման, ռուսաստանցիների 35%-ը կողմ է Լեռնային Ղարաբաղի անկախությանը: Գրեթե յուրաքանչյուր 10-րդը (9%) կարծում է, որ ՌԴ շահերից է բխում, որ Ղարաբաղը ՀՀ մաս կազմի, իսկ 6%-ն` Ադրբեջանի: Ըստ 18%-ի, ԼՂ ճակատագիրը նշանակություն չունի ՌԴ շահերի համար:
Ըստ հարցման մասնակիցների մեկ քառորդի (26%), Լեռնային Ղարաբաղն այսօր անկախ պետություն է, 11%-ն այն Ադրբեջանի մաս է համարում, իսկ 13%-ը` ՀՀ մաս: Իսկ մեծամասնությունը (47%) դժվարացել է որոշել նրա տարածքային պատկանելությունը:
Ժիրայր Սեֆիլյանը մայիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ հայկական կողմը տարածքային մեծ կորուստներ է ունեցել: Եվ հորդորեց իշխանություններին ճշմարտությունն ասել: Նա նշեց իր տեղեկություններով՝ հյուսիսարևելյան հատվածի՝ Թալիշի, մեր կորստի իրական չափը. «Իրենք ասում էին՝ 500 մետր քառակուսի, շատ լավ է, որ մետրերից էին խոսում, բայց ցավալին այն է, որ միայն հյուսիսային հատվածում մենք ունենք 7 մլն մետր քառակուսի կորուստ, այսինքն՝ 7 կմ քառակուսիի մասին է խոսքը: Ումի՞ց են թաքցնում այս իրականությունը: Եթե այս վիճակը մենք շարունակենք հանդուրժել, այսինքն՝ առնվազն մեր կորցրած դիրքերը հետ չբերենք, մեր նահատակների զոհողությունն այս քաղաքական ղեկավարությունը կարծես ուզում է ջուրը լցնել: Այստեղ մեղքը բանակինը չէ, բանակն ամեն օր սպասում է: Մեր մարտունակ ստորաբաժանումները հերթ են կանգնած, թե ով պետք է այդ գործողությունն իրականացնի, որը շատ հեշտ է մեզ համար: Ինչքան ուշացնում ենք, այնքան դժվարանալու է մեր գործը»: Լրագրողների ճշտող հարցին՝ որտեղի՞ց իրեն այդ տվյալները, թե հյուսիսարևելյան հատվածում 7 կմ քառակուսի տարածք ենք կորցրել, նա պատասխանեց. «Ես կուզեի, որ մեր հրապարակած թվի հավաստիության հետ կապված մեր պաշտոնական աղբյուրները ճշգրտեին ու մեզ ուղղեին՝ մենք սխա՞լ ենք, թե՞ ճիշտ ենք: 7 է, 6 է, թե 5 մլն քառակուսի մետր է, պետք է իրականությունն ասվեր: Մեր ինֆորմացիան գետնից է, մենք կտրված չենք եղել ճակատից, մեր բազմաթիվ մարտական ընկերներ եղել են առաջին գծերում, ինֆորմացիան ինձ մոտ ամփոփվել է: Նաև քարտեզով ենք հետևում անցուդարձերին: Առայժմ մենք ասում ենք՝ մոտավորապես, հավանական է, որ մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ լինի թիվը»: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ նման բան պարզապես չի կարող լինել. «Թալիշ գյուղից ամենահեռու դիրքը անգամ մինչ կորուստը եղել է 3-4 կմ, եթե 7 կմ կորցնեինք, Թալիշն էլ հետը կկորցնեինք, կհասնեին Մատաղիս արդեն: Ավելացնելու ոչինչ չունեմ»:
Ոստիկանության համակարգում այսօր՝ մայիսի 12-ին, պաշտոնանկություններ են տեղի ունեցել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ զբաղեցրած պաշտոններից ազատվել են ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ Արա Կարապետյանը եւ Գուգարքի ոստիկանության բաժնի պետ Արթուր Շահվերդյանը։ Վանաձորում տարածված տեղեկությունների համաձայն՝ ոստիկանապետի եւ տեղակալի պաշտոնանկությունը պայմանավորված է մարզում անտառահատումների հետ, սակայն ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հետ զրույցում հայտնել են, որ պաշտոնանկությունները պայմանավորված են համակարգի կադրային քաղաքականությամբ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեռ Անդրյունհայտարարություն են տարածել, որով նշում են, թե ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ամբողջապես հավատարիմ են մնում ղարաբաղյան հակամարտության միջնորդական ջանքերին:
Շփման գծի երկայնքով վերջին ժամանակներում բռնության դեպքերի և տիրող լարվածությունը թոթափելու համատեքստում, ըստ համանախագահների, ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն:
«Մեր երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) արտաքին գործերի նախարարները պատրաստ են նպաստել այդ հանդիպման կայացմանը հաջորդ շաբաթ, Վիեննայում: Նրանց հիմնական խնդիրը լինելու է զինադադարի ռեժիմի պահպանման ամրապնդումը և վստահություն ձեռք բերելու ուղիներ փնտրելը, որը կվերականգնի բանակցային գործընթացը՝ հիմնախնդրի լուծման հիմնարար սկզբունքների շուրջ:
Բանակցություններում ոչ մի հաջողություն չի կարող լինել շարունակվող բռնությունների պարագայում և ավելին, չի կարող լինել խաղաղություն, առանց բանակցությունների: Մենք պնդում ենք, որ չի կարող լինել հակամարտության լուծում ռազմական ճանապարհով»,- ասված է համանախագահների հայտարարության մեջ:
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացում «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի բնակիչները: Ցուցարարների խոսքով՝ իրենք Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի և նրա ամուսնու գործունեությունից տուժածներն են:
Բողոքի ակցիայի մասնակիցները «Վաշխառուներ», «Մարդ կա հազիվ է օթևան ճարում, մարդ կա՝ շենքերն է շալակած տանում» և Հերմինե Նաղդալյանի նկարով պաստառներն էին ցուցադրում կառավարության շենքի մոտ:
Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ կառավարության գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանը կառավարության շենքից դուրս գալով՝մոտեցավ ցուցարարներին, խլեց կնոջ պատկերով պաստառը:
«Տները խլել են, հերիք չէ, հիմա էլ պաստառներն են խլում»,- դժգոհում են ցուցարարները:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի հնարավոր ճանաչումն ապացույցն է, որ Երեւանը նույնպես տիրապետում է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված ստատուս-քվոն փոխելու լծակների: Նման տեսակետ է հայտնել Միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Ջեֆրի Մանկոֆը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Դրա նպատակն է ցույց տալ, որ եթե հակամարտությունը կրկին սրվի, եթե Ադրբեջանը քայլեր ձեռնարկի, փորձելով ուժի միջոցով փոխել իրավիճակը, ապա Հայաստանն ունի միջոցներ՝ այն հակառակ ուղղությամբ փոխելու»,-ասել է նա:
Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Եվրոպայի, Ռուսաստանի եւ Եվրասիայի ուսումնասիրությունների փոխտնօրեն Քորի Վելթը հիշեցնում է, որ Հայաստանի իշխանությունները վաղուց էին խոստացել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ հակամարտության սրման դեպքում. «Գործնականում, ես չեմ տեսնում, թե դա ինչպես կարող է փոխել արմատական դինամիկան: Ավելի շուտ, Երեւանն ուզում է Բաքվին լուրջ ուղերձ հղել, որ եթե իրավիճակը թեժանա, ապա այն կտանի դեպի ճանաչում»:
Վերլուծաբանների խոսքով, այլ հարց է, թե Հայաստանը որ սահմաններում է պատրաստվում ճանաչել Լեռնային Ղարաբաղը, եւ այդ դեպքում ի՞նչ անել մյուս տարածքների հետ, որոնք հայկական հսկողության տակ են գտնվում: Ղարաբաղի անկախության ճանաչումը, նաեւ եթե չխաթարի, ապա հիմնովին կփոխի խաղաղ բանակցությունների ընթացքը, ավելացնում են վերլուծաբանները, միեւնույն ժամանակ ավելացնելով, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ներկա ստատուս քվոն առանց այն էլ փլուզվում է:
«Ադրբեջանը կարծես թե փորձեց ավելի խորանալ, քան դա արել էր անցյալում, եւ անշուշտ ստացավ անխուսափելի պատասխանը», — նշում է Վելթը:
Քորի Վելթի խոսքով, առայժմ ստեղծված չեն արգելափակոցներ, որոնք կկանգնեցնեն Բաքվին, եթե այն որոշի կրկնել ապրիլյան պատերազմի փորձը: Հենց այստեղ, փորձագետների կարծիքով, իր միջնորդի դերը պետք է խաղա միջազգային հանրությունը՝ փորձելով ստեղծել պայմաններ, որոնք կապահովեն կողմերի խաղաղ գոյատեւումը: Ջեֆրի Մանկոֆի կարծիքով, սակայն, միջնորդների հնարավորությունները սահմանափակ են. «Չեմ կարծում, որ նույնիսկ Ռուսաստանը կարող է ճնշման միջոցով Հայաստանին կամ Ադրբեջանին պարտադրել այնպիսի գործարք, որը նրանք չեն ցանկանա կնքել»:
Քորի Վելթի կարծիքով, սակայն, որեւէ նոր ստատուս քվո հաստատել անհրաժեշտ կլինի, հակառակ դեպքում այլընտրանքը պատերազմն է. «Կարեւոր է, որ երկու կողմերն էլ գիտակցեն, որ այս հակամարտությունն արդյունավետ չի լուծվելու ուժի կիրառման միջոցով: Սա կարող է լինել մի հակամարտություն, որի վերջնական լուծման համար պետք է սերունդ փոխվի, սակայն կարեւոր է, որ կողմերի համար ստեղծվեն ընդունելի պայմաններ՝ այդ ընթացքում գոյատեւելու»:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարող է հանդիպեն մայիսի 16-ին Վիեննայում: Այս մասին այսօր տեղեկացրել է «Интерфакс» գործակալությունը՝ վկայակոչելով երեւանյան իր դիվանագիտական աղբյուրին:
Արձագանքելով այս տեղեկատվությանը՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմից գործակալությանը հայտնել են, որ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման ժամկետների վերաբերյալ որեւէ տեղեկություն չունեն:
Ավելի ուշ, Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը «Интерфакс»-ին տեղեկացրել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը կարող են ներկա գտնվել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները՝ Սերգեյ Լավրովը, Ժան-Մարկ Էյրոն եւ Ջոն Քերին: «Նման հանդիպումը նախապատրաստվում է: Քննարկվելու է ղարաբաղյան հիմնախնդիրը»,-ասել է Կարասինը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր տարածել են համատեղ հայտարարություն, որով անհրաժեշտ են համարել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների արտգործնախարարների աջակցությամբ հանդիպումը կարող էտեղի ունենալ հաջորդ շաբաթ Վիեննայում:
«Արցախի Հերոս, ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Վիտալի Բալասանյանը մշտապես համարվել է այն գեներալներից, որին ոչինչ երբեւէ չի կաշկանդել իրերն իրենց անունով կոչել: Գեներալը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց քառօրյա պատերազմի վեր հանած խնդիրները: «Ես՝ որպես զինվորականի մտածելակերպ ունեցող, կարծում եմ, որ չպետք է թույլ տայինք Ադրբեջանն այդքան վեր-վեր թռներ:
Թող ինձ բոլորը ճիշտ հասկանան, ռազմական եւ քաղաքական իշխանությունը լուրջ պրոբլեմներ ունի: Պետք է բեկումնային փոփոխություններ անել: Պետք է մենք տեխնիկապես հագեցնենք մեր պետության սահմանները: Նախ պետք է մեր սահմանների ֆիզիկական անվտանգության հարցը լուծենք, եթե մեր սահմաններն ամրացված չեն, նոր մանկապարտեզներ ունենալն անիմաստ է»,- ասել է Արցախի Հերոսը:
Նրա կարծիքով երկարատեւ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է թշնամուն լռեցնել: «Եթե մենք չենք հարձակվել, ուրեմն մեկ ամսից նորից են կրակելու: Նորից էլի մի թիզ հող կվերցնի, նորից Պուտինը կզանգի, կասի՝ մի երկու օր սպասեցեք, նորից ինքը կուժեղանա, եւ այսպես թիզ-թիզ հողերը գրավելով՝ կգա, կհասնի Երեւան: Սա սխալ է ու շատ վտանգավոր: Պետք է համարժեք պատասխան տալ»,- հավելել է Բալասանյանը:
Իսկ ինչ վերաբերում է կոռումպացված պաշտոնյաներին, ապա նրանց վերաբերյալ գեներալի գնահատականն այսպիսինն է. «Եթե էդ մարդիկ իսկապես զինվորի արյունով հաց կամ գումար են վաստակել, դրանք մարդ չեն, դրանք առարկա են կամ իր են: Մենք պետք է համապատասխան օրենքով պատժենք, ոչ թե կաբինետից ազատենք, հետո գնանք, ասենք, որ պաշտպանության նախարարը լրատվամիջոցներով հայտարարում է, որ կադրային ռեֆորմներ են ուզում անել եւ այլն: Ինձ համար դրանք անընդունելի են»:
Ժողովուրդ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.