23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը:
Քաղաքագետը համոզված է, որ անիմաստ է վերսկսել բանակցությունները Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ՝ առանց ապրիլյան պատերազմից համապատասխան հետևություններ անելու: «Հայաստանը պետք է պնդի, որպեսզի կատարվեն իր պահանջները, իր նախապայմանները: Վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների՝ նշանակում է ձևացնել, թե ոչինչ չի եղել, որ պատերազմ չի եղել, և մարդիկ չեն զոհվել, որևէ մեկի գլուխը չեն կտրել: Կարծում եմ՝ առայժմ չի եկել Սարգսյանի և Ալիևի հանդիպման ժամանակը, քանի որ չեն կատարվել նախապայմանները»:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է դանդաղում 200 միլիոն դոլար արժողությամբ ռուսական զենքի մատակարարումը Հայաստանին, Կոլերովն ասաց, թե Ռուսաստանը չի մերժել Հայաստանին զենքի մատակարարման հարցում. «Ռուսաստանը վերջին երեք տարիներին ծանր զինատեսակներ է մատակարարում Հայաստանին: Ընթանում է հայկական բանակի լայնածավալ վերազինում»:
– Պարոն Կոլերով, Ձեր կարծիքով՝ կկայանա՞ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում մայիսի 16-ին նախատեսված հանդիպումը: Ի՞նչ արդյունքներ կարելի է սպասել այդ հանդիպումից:
– Ինձ բացարձակապես դուր չեկավ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքի հայտարարությունը, թե անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների: Այս դիրքորոշումն ուղղակիորեն հակասում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե՝ բանակցությունները վերսկսելու համար պետք է կատարվի երեք քայլ (շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը, և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի հրահրի նոր պատերազմ- Ա. Ս.): Սա շատ վատ բան է: Կարծում եմ՝ Հայաստանը պետք է պնդի իր պահանջների կատարումը, որովհետև ոչ թե Հայաստանն է փլուզել բանակցային գործընթացը, այլ Ադրբեջանը, և վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների՝ նշանակում է ձևացնել, թե ոչինչ չի եղել, որ պատերազմ չի եղել, և մարդիկ չեն զոհվել, որևէ մեկի գլուխը չեն կտրել: Իսկ եթե մենք գիտենք, որ գլուխ կտրել են, պետք չի հիմար ձևանալ, թե ոչինչ չի եղել: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ առայժմ չի եկել Սարգսյանի և Ալիևի հանդիպման ժամանակը, քանի որ չեն կատարվել նախապայմանները:
– Այնուամենայնիվ, հանդիպումը կարո՞ղ է որևէ դրական արդյունք տալ:
– Այդ հանդիպումը չի կարող որևէ դրական իմաստ ունենալ, քանի որ եզրակացություն չի արվել ապրիլյան պատերազմից: Իսկ այդ եզրակացությունները պիտի արվեին անվտանգության ոլորտում՝ կապված շփման գծում իրադրության և այլ հարցերի հետ: Եթե հետևություններ չեն արվել այս ամենից, պատերազմը կարող է վերսկսվել ամեն ամիս:
– Ռուսաստանը կշարունակի՞ զենքի մատակարարումը Ադրբեջանին:
– Ռուսաստանը քաղաքականապես հայտարարել է սպառազինության մատակարարումը շարունակելու մասին, բայց փաստացի դա առայժմ ապացուցված չէ: Հիմքեր կան ենթադրելու, որ այսօր ծանր զինատեսակների մատակարարումը չի դադարեցվել, բայց չի էլ շարունակվում նախկին ծավալներով: Սակայն կառավարության պաշտոնյաները հաստատեցին, որ մատակարարումը շարունակվելու է: Նրանք քաղաքական կամք չունեն՝ դադարեցնելու կամ խզելու պայմանագիրը Ադրբեջանի հետ: Հավանաբար, սա կապված է ոչ միայն ինչ-որ առանձնահատուկ հարաբերությունների, այլև այն հանգամանքի հետ, որ ըստ այդ պայմանագրի՝ զենքի մատակարարման դադարեցումը նյութական վնաս կհասցնի զենք արտադրող ձեռնարկություններին: Այսինքն՝ կա նյութական շահագրգռվածություն: Ադրբեջանը չարաշահել է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը և ստացած զենքը կիրառել է Ղարաբաղյան հակամարտության գոտում: Դա ինքնին չարաշահում է և բավարար հիմք՝ այդ համաձայնագիրը վերանայելու համար: Բայց դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք, և ես առայժմ չեմ տեսնում այդ կամքը Ռուսաստանի կառավարության կողմից:
– Բայց այդ տրամաբանությամբ Ռուսաստանը պիտի արագացներ զենքի մատակարարումը հայկական կողմին՝ տարածաշրջանում ռազմական բալանսը վերականգնելու համար: Ինչո՞ւ է ձգձգվում ռուսական զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումը Հայաստանին՝ համաձայն Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված վարկային համաձայնագրի:
– Ռուսաստանը վերջին երեք տարիներին ծանր զինատեսակներ է մատակարարում Հայաստանին, դա փաստ է: Վերջին երեք տարիներին ընթանում է հայկական բանակի լայնածավալ վերազինում, և ես կարծում եմ, որ ռազմական բալանսը շատ վաղուց արդեն վերականգնվել է: Այստեղ կարելի է վիճել կոնկրետ զինատեսակների շուրջ, բայց այդ կոնկրետ զինատեսակները մատակարարվում են հայկական կողմի հայտերի համաձայն:
– Այո, խոսքը կոնկրետ զինատեսակների և համակարգերի մասին է, մասնավորապես՝ «Սմերչ» համազարկային հրթիռային համակարգի, ТОС-1А հրանետների, որոնք շատ կարևոր նշանակություն ունեն ռազմական գործողությունների ժամանակ:
– Այո, այո, անկասկած դրանք հսկայական նշանակություն ունեն ռազմական գործողությունների թատերաբեմում:
– Եթե Սերժ Սարգսյանը չկարողանա լուծել սպառազինման հարցը, և այդ զենքն այդպես էլ Հայաստան չհասնի, դա կունենա՞ ներքաղաքական հետևանքներ Սարգսյանի իշխանության համար:
– Իսկ ո՞վ է ասել, որ նա չի կարողանում լուծել այդ հարցը: Գիտեք, խնդիրն այն է, որ կարելի է քաղաքական գնահատականներ տալ, քաղաքական մեղադրանքներ հնչեցնել, բայց սա ռազմական հարց է, որը պիտի գնահատեն ռազմական փորձագետները: Միայն մասնագետները կարող են դատողություններ անել սպառազինության մատակարարման մասին: Ես չեմ հանդիպել որևէ ռազմական մասնագետի կոմպետենտ եզրակացության այն մասին, թե ինչ զինատեսակներ է Հայաստանը խնդրել Ռուսաստանից և ինչ չի ստացել:
– Բայց Հայաստանի վարչապետը, պաշտպանության նախարարը հրապարակավ հայտարարել են, որ անում են ամեն ինչ, որպեսզի ռուսական զենքը հնարավորինս շուտ հասնի Հայաստան: Նշանակում է՝ ինչ-որ խնդիրներ կան:
– Մատակարարումն արագացնելը և չմատակարարելը տարբեր բաներ են: Ռուսաստանը չի մերժել Հայաստանին զենքի մատակարարման հարցում: Արագությունը կապված է բանակցությունների հետ: Ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում: Առավել ևս, Ռուսաստանը զենք է վաճառում Հայաստանին ոչ միայն արտոնյալ գներով, այլև վարկով է տալիս: Սա ևս պիտի հասկանանք, որ այս զենքի մատակարարումը շատ մեծ բան չի նստում Հայաստանի վրա:
– Եթե, իհարկե, այդ զենքն ընդհանրապես հասնի Հայաստան:
– Ուզում եմ նորից ընդգծել, որ վերջին երեք տարիներին ռազմական ինքնաթիռները պարբերաբար ծանր զինատեսակներ են տեղափոխում Գյումրիի ավիաբազա՝ հայկական բանակի համար: Դուք չգիտեի՞ք դրա մասին:
– Ոչ, ճիշտն ասած՝ չգիտեի:
– Դա փաստ է:
Աղբյուրը՝ 1in.am
էս էլ դրանց «հերոս» օդաչուն, իր երկու մյուս ընկերների նկարներն էլ վաղը հաղորդման ժամանակ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arshak.zakaryan.98/posts/608216692681086
Օրերս «Եվրատեսիլ-2016»-ում Ադրբեջանը ներկայացնող երգչուհի Սամրան մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին՝ արդյոք ինքը կատարո՞ւմ է նաև երգեր ադրբեջաներենով, դրական պատասխան է տվել և երգել «Սարի աղջիկ» հայկական երգը՝ներկայացնելով այն որպես ադրբեջանական ազգային երգ։
««Ժողովուրդ» օրաթերթը մայիսի 6-ին հրապարակած «Երբ մարդկանց սրբությունը փողն ու պաշտոնն է» նյութում անդրադարձել էր «Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամ» հասարակական կազմակերպության գործունեությանը։
Տեղեկացրել էինք, որ նշված հիմնադրամն իրավական ոչ մի կապ չունի Կոտայքի մարզպետարանի հետ։ Սակայն մարզի ղեկավարությունն իր ենթակայության տակ գտնվող պետական հիմնարկ-ձեռնարկություններից պահանջել էր հիմնադրամի հաշվեհամարին գումար փոխանցել՝ Արցախին օգնության համար գումար հավաքելու անվան տակ։ Սա այն դեպքում, երբ դեռևս ապրիլի 4-ին ԼՂՀ կառավարությունը հրապարակել էր այն հաշվեհամարները, որոնց միջոցով Արցախին օգնել ցանկացողները կարող են գումարներ փոխանցել։ Նկատենք, որ Կոտայքում ու մարզկենտրոն Հրազդան քաղաքում գումարները սկսել են հավաքել ապրիլի սկզբից։ Բայց Արցախին օգնությունը՝ 22 մլն դրամ, ԼՂՀ կառավարության հաշվեհամարին հիմնադրամից փոխանցել են մայիսի 10– ին, այսինքն՝ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից ուղիղ 4 օր անց։ Եվ եթե «Ժողովուրդ» օրաթերթն այս պատմության մասին չբարձրաձայներ, դժվար է ասել, թե Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն ու Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը ինչպես կտնօրինեին հավաքված գումարը»-գրում է պարբերականը:
Ժողովուրդ
«Իշխանական վերնախավում այս օրերին ամենաքննարկվող թեման բարձրաստիճան պաշտոնյաների փոփոխությունների հարցն է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գրեթե բոլոր նախարարները տարբեր ճանապարհներով նախագահի նստավայրից փորձում են իրենց հետագա ճակատագրի մասին տեղեկություններ պարզել: Բայց մեր երկրում Սերժ Սարգսյանը միանձնյա է որոշումներ կայացնում, եւ ում հետ ինչպես ցանկանա, կվարվի՝ հաշվի առնելով պաշտոնյաների՝ ուղնուծուծով կոռումպացված լինելու փաստը: Ուստի նախագահականում էլ տեղյակ չեն, թե ում ինչ է սպասվում: Այս անորոշ իրավիճակը Հայաստանի կառավարման համակարգի մի մասին, կարելի է ասել, անգործության է մատնել: Պաշտոնյաներից շատերը աշխատանքային օրն անցկացնում են մամուլի եւ համացանցի հրապարակումներին հետեւելով, որպեսզի տեսնեն՝ իրենց մասին ով եւ ինչ է գրում, որպեսզի հետեւություն անեն, թե ինչպես վարվել: Հավելենք, որ Սերժ Սարգսյանի ծրագիրը ենթադրում է ազատվել հին կադրերից»:
Ժողովուրդ
Մայիսի 13-ի կեսօրից հետո ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված լարվածությունը պահպանվել է նաև մայիսի լույս 14-ի գիշերը, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության կայքը:
Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով 60 (53 արկ), 82 (142 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 (30 արկ) ու ՌՊԳ-7 (2 արկ) տիպի նռնականետեր և ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (30 կրակոց):
Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային ծանր վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Էդուարդի Պողոսյանը:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:
Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ներքին բանակցությունների ժամանակ Ֆրանսիան առաջարկել է ստանձնել շփման գծում կրակի ուղղությունը որսացող սարքավորումների սպասարկումը։
Ըստ նույն աղբյուրների, Ֆրանսիան առաջարկել է նաև շփման գիծ համապատասխան մասնագետներ ուղարկել, որոնք ինչ-որ առումով խաղաղապահների դեր կարող են ունենալ։ Բայց զուգահեռ քննարկման առարկա է դառնում, որ այդ մասնագետները լինեն համանախագահող երեք երկրներից։ Ի դեպ, շփման գծում հետաքննության մեխանիզմի ներդրման հարցը երեկ քննարկվել է նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ֆրանսիայի Սենատի եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Ժան Բիզեի Փարիզում կայացած հանդիպման ժամանակ։ Վիեննայամ սպասվող Սարգսյան-Ալիև հանդիպման առանցքային հարցերից մեկը հենց սա է լինելու:
Հայկական ժամանակ
Մայիսի 13-ին` ժամը 17:00-ից սկսած, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը սկսել է տարբեր տրամաչափի ականանետերից արկակոծման ենթարկել ՊԲ մարտական հենակետերը: Հատկապես ինտենսիվ կրակոցներ են արձանագրվել առաջնային գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններում, որոնց ընթացքում հակառակորդը 82 միլիմետրանոց ականանետերից արձակել է 116 արկ:
Հատկանշական է, որ հակառակորդը, իր սովորության համաձայն, շտապել է շփման գծում իրադրությունն ապակայունացնելու իր քայլերը բարդել ղարաբաղյան կողմի վրա, ինչը իրականությանը չի համապատասխանում:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանում են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում` թիրախ ընտրելով բացառապես հակառակորդի կրակակետերը:
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ղարաբաղյան խնդրի շուրջ տեղի ունեցող հանդիպումներից առաջ դիմում է ռազմական սադրանքների: Այդ ճանապարհով Ադրբեջանը փորձում է ճնշումներ բանեցնել հայկական կողմի վրա ու այդ կերպ հասնել զիջումների: Հատկապես վերջին չորսօրյա պատերազմից հետո Ադրբեջանը կորցրել է իրականության զգացումը և կարծում է, թե կարող է լուրջ ռազմական խնդիրներ լուծել:
Երեկ ԵԱՀԿ մինսկի խումբը հայտարարություն էր տարածել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման վերաբերյալ: Ըստ այդ հաղորդագրության Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հաջորդ շաբաթ հանդիպել Վիեննայում: Այդ մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում: Ըստ ամենայնի հանդիպումը պետք է տեղի ունենա մայիսի 16-ին:
Իսկապես, կրկին վտանգավոր իրադրություն է: Մի բան հստակ է, եթե Ադրբեջանը կրկին անգամ դիմի ռազմական ագրեսիայի, ապա Արցախի պատասխանը պետք է այնպիսին լինի, որպեսզի երկար ժամանակ Ադրբեջանական Հանրապետությունը ուշքի չգա:
Մինչ Հիսուսը դուրս էր գալիս տաճարից, աշակերտներից մեկն ասաց.
-Վարդապե՛տ, տե՛ս, ի՜նչ գեղեցիկ քարեր են, և ի՜նչ հոյակապ շինություն։
Հիսուսը պատասխանեց.
-Տեսնո՞ւմ ես այս բոլոր շինությունները. ասում եմ ձեզ, որ դրանք բոլորն էլ պիտի քանդվեն, քարը քարի վրա չպիտի մնա։
Եվ մինչ Հիսուսը նստած էր Ձիթենյաց լեռան վրա, տաճարի դիմաց, Պետրոսը, Հակոբոսը, Հովհաննեսը և Անդրեասը, առանձին հարցրին Հիսուսին.
-Ասա՛ մեզ, ե՞րբ պիտի պատահի այդ. ի՞նչ նշանով կիմանանք, թե ե՛րբ պիտի պատահի այդ բոլորը։
Հիսուսը պատասխանեց.
-Զգո՛ւյշ եղեք, չլինի թե որևէ մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը պիտի գան իմ անունով և ասեն՝ «Ես եմ Քրիստոսը» և պիտի մոլորեցնեն շատերին։ Երբ լսեք պատերազմների ձայներ կամ պատերազմների լուրեր, չխռովվեք, որովհետև դրանք պետք է պատահեն։ Բայց դա չի նշանակում, որ աշխարհի վախճանն է։ Ազգերն ազգերի դեմ պիտի կռվեն, և թագավորությունները՝ թագավորությունների դեմ։ Տարբեր տեղերում երկրաշարժեր պիտի լինեն, սով, համաճարակ և խռովություններ։ Բայց այս բոլորը դեռ երկունքի սկիզբն է։ Պատրա՛ստ եղեք, որովհետև դեռ ձեզ էլ դատարան պիտի տանեն և ժողովարաններում ծեծեն ձեզ։ Իմ պատճառով կառավարիչների և թագավորների առջև պիտի կանգնեք՝ նրանց իմ մասին վկայություն տալու համար։ Բայց նախ պետք է, որ Ավետարանը քարոզվի բոլոր ազգերին։
Սակայն երբ ձերբակալեն ձեզ և հանձնեն դատարան, առաջուց մի՛ մտահոգվեք և մի՛ մտածեք, թե ի՛նչ պիտի ասեք, այլ ինչ որ այդ ժամին ձեզ տրվի, ա՛յդ ասացեք, որովհետև խոսողը դո՛ւք չպիտի լինեք, այլ Սուրբ Հոգին։ Եղբայրն իր եղբորը պիտի սպանի, հայրը՝ իր որդուն։ Զավակները իրենց ծնողների դեմ պիտի ելնեն ու սպանեն նրանց։ Ամեն մարդ ձեզ պիտի ատի իմ պատճառով։ Բայց ով որ մինչև վերջ դիմանա, նա կփրկվի։
Այն ժամանակ երբ մեկը ձեզ ասի՝ «Ահավասիկ այստեղ է Քրիստոսը», կամ ասի՝ «Ահա այնտեղ է», չհավատաք, որովհետև սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ պիտի հայտնվեն և նշաններ ու հրաշքներ կատարելով՝ պիտի մոլորեցնեն, եթե կարողանան, նույնիսկ Աստծու ընտրյալներին։ Բայց դուք զգո՛ւյշ եղեք։ Ահա ամեն ինչ սկզբից ասացի ձեզ։
-Այդ օրերին, այդ նեղություններից հետո, արեգակը խավարելու է, և լուսինն այլևս չի փայլելու, աստղերն ընկնելու են երկնքից, և երկնային մարմինները սասանվելու են։ Այն ժամանակ կտեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է ամպերի վրայով՝ մեծ զորությամբ և փառքով։ Այն ժամանակ նա կուղարկի իր հրեշտակներին, որպեսզի աշխարհի չորս կողմերից հավաքեն իր ընտրյալներին՝ աշխարհի մեկ ծայրից մինչև մյուս ծայրը։
Թզենին թող օրինակ լինի ձեզ։ Երբ նրա ճյուղերը հետզհետե փափկեն և տերև արձակեն, կիմանաք, որ ամառը մոտ է։ Նույնպես և դուք, երբ տեսնեք, որ իմ ասածները կատարվում են, իմացե՛ք, որ Մարդու Որդու գալուստը մոտ է և արդեն հասնելու վրա է։ Վստա՛հ եղեք, որ այս սերունդը դեռ չանցած՝ այս ամենը պիտի պատահի։ Նույնիսկ եթե երկինքն ու երկիրը անհետանան, իմ խոսքերը չեն անհետանա։
-Սակայն ոչ ոք չգիտի, թե երբ է գալու այդ օրը կամ ժամը. ո՛չ երկնքի հրեշտակները, ո՛չ իսկ Որդին, այլ միայն Հայրը։ Զգո՛ւյշ եղեք, արթո՛ւն մնացեք և աղոթեցե՛ք, որովհետև չգիտեք, թե երբ է ժամանակը։ Դա նման է այն մարդուն, որը թողնում է իր տունը և գնում ուրիշ երկիր։ Չգնացած՝ իր ծառաներից յուրաքանչյուրին պարտականություն է տալիս և դռնապանին էլ պատվիրում, որ արթուն մնա։ Ուրեմն դո՛ւք էլ արթուն կացեք, որովհետև չգիտեք, թե տանտերը գիշերվա ո՛ր պահին կգա, երեկոյա՞ն, կեսգիշերի՞ն, աքլորականչի՞ն, թե՞ առավոտյան. Որպեսզի չլինի թե հանկարծ գա և ձեզ քնի մեջ գտնի։ Արդ, ինչ որ ձեզ եմ ասում, բոլորին եմ ասում. արթո՛ւն կացեք։
(Մարկոսի ավետարան 13:1-13, 21-37)
Ռուբեն աբեղա Զարգարյան
«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի մեր մասնակցի՝ Իվետա Մուկուչյանի ելույթը կարծես թե արժանացավ շատերի գոհունակությանը: Բոլորը, գրեթե, միաձայն պնդում էին, որ սա, թերևս, «Եվրատեսիլի» մեր պատմության լավագույն կատարումն էր: Շատերը կարծում են, որ «Եվրատեսիլ 2017»-ը կկայանա Հայաստանում՝ շնորհիվ Իվետա Մուկուչյանի հաղթանակի:
Asekose.am-ը կապ հաստատեց հայտնի պայծառատես Անի Գրիգորյանի հետ՝ պարզելու նրա կանխատեսումները «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանի հնարավոր հաղթանակի մասին:
«Պետք է անկեղծ լինեմ ու ասեմ,որ ես Իվետային հաղթողի դերում չեմ տեսնում: Ես նրա դեմ ոչինչ չունեմ, նրան անձամբ ծանոթ չեմ՝ շատ կցանկանայի, որ նա հաղթեր, բայց ինչքան էլ, որ ցանկությունս մեծ է, ես չեմ տեսնում նրա հաղթանակը, իսկ եթե ես չեմ տեսնում, ուրեմն այդպես էլ կլինի: Բացառվում է, որ Իվետա Մուկուչյանը հաղթանակը բերի Հայաստան: Նա շատ դրական կերպար է, ով ապրել ու մեծացել է Գերմանիայում, բայց այսօր պայքարում է Հայաստանի հաղթանակի համար: Թող Աստված այնպես անի, որ ես սխալվեմ այս մեկ անգամը: Ամեն դեպքում մենք պետք է պայքարենք, միասնական լինենք»:
Այն հարցին, թե որ երկրի ներկայացուցչին է Անին տեսնում հաղթողի դերում, վերջինս պատասխանեց.
«Ես չեմ կարող որևէ անուն նշել, քանի որ չեմ ուզում որևէ մի երգչի գերագնահատել Իվետայից: Բացի Ադրբեջանի ներկայացուցչից ով ուզում է թող հաղթի: Չնայած ես ամեն բան իմ ուժերի չափով անելու եմ, ամեն քայլի գնալու եմ, ամենավատ черная магиа-ն անելու եմ, որ ոչ միայն չհաղթի Ադրբեջանը ներկայացնող երգչուհին, այլև իր կյանքում լավ օր չունենա. այդ ազգին վառել է պետք»:
Մանրամասն` asekose.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.