Հայկական բանակի հակաօդայիններն ափսոսում են, որ չեն խոցել Ադրբեջանի զինուժի ինքնաթիռը, որը թիրախում հայտնվելուց հետո, դեռ սահմանին չհասած, ընդհատել է թռիչքն ու նահանջել։
Ապրիլյան պատերազմում հայկական ՀՕՊ ստորաբաժանումների գործողությունները ներկայացնում է Արթուր Գրիգորյանը։
23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ զինվորներին առաքվող ողջ պարենամթերքը թարմ է, սննդարար և, ինչու ոչ, համեղ: Sputnik Արմենիայի թղթակիցը սեփական փորձով է պարզել՝ որքանով է այդ պնդումը համապատասխանում իրականությանը:
Զինվորներին առաքվող մթերքի որակին ծանոթանալու համար մեկնեցինք գլխավոր պարենային բազա: Հենց այստեղից է մթերքն ուղարկվում զորամասեր, ու հենց այստեղ են լաբորատորիաները ստուգում արտադրանքի որակը, որը հավաստագրվում է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ:
Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ
ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության սննդամթերքի պլանավորման և ապահովման բաժնի պետ, փոխգնդապետ Արա Մարգարյանը հայտնում է, որ մթերքն այստեղից բեռնատարներով տեղափոխվում է Վանաձորի և Սիսիանի բազաներ:
Պահեստի խորքում մաքուր սառնարաններն են, որտեղ նաև միս է պահվում: Իսկ հատկապես մսի ծագման հարցը միշտ է հուզել զինվորներին ու նրանց հարազատներին: Համոզվելու համար, որ այստեղ ամեն ինչ բարձր մակարդակով է, մեզ առաջարկում են համտեսել «մենյուն»:
Ճաշացանկը, հիրավի, բազմազան է, փլավից և արագ պատրաստվող շիլաներից մինչև շոգեխաշած մսով ապուր, մարինադներ և այն ամենը, ինչ տեսնում եք լուսանկարում: Տեսքն ախորժալի է, փորձեցինք՝ համեղ էր:
Զինվորների համար պատրաստված ճաշը
Շարունակում ենք ճանապարհը: Հայաստանի ՊՆ թիկունքի վարչության պետ Նորայր Յոլչյանը ցույց է տալիս ամառային զինվորական համազգեստը: Այն հարցին, թե ինչու է այն արագ գունաթափվում, պատասխանում է, որ դա որակի նշան է:
Համազգեստի կտորի բաղադրության հիմնական մասը բամբակ է: Եթե ամբողջությամբ սինթետիկ լիներ, ապա գույնը կպահպաներ և չէր մաշվի:
«Համազգեստը, որը չի մաշվում, չի կարելի կրել»,- ասում է Յոլչյանը և ցույց տալիս ձմեռային բաճկոնը; Այն կարծես ավելի լավն է, քան տարիներ առաջվա համազգեստը: Ի դեպ, համազգեստը կարում են 8 տարբեր ֆաբրիկայում:
Հայաստանի ՊՆ թիկունքի վարչության պետ Նորայր Յոլչյանը
Ճշտում ենք, որ բանակն արտադրանքի 92 տոկոսը պատվիրում է տեղի արտադրողներից: Դա վերաբերում է թե՛ պարենամթերքին, թե՛ զինվորական համազգեստին:
Մի քանի ժամ անց հասնում ենք Նախիջևանի՝ ժամանակակից Ադրբեջանի հարևանությամբ գտնվող դիրքեր:
Զինվորները ձիգ շարվում են բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ: Ստուգում ենք տեղի ճաշարանի «սառնարանը», որն իրականում ջերմամեկուսիչ պահարան է, և մթերքն այնտեղ համամատաբար ավելի երկար ժամանակ է թարմ մնում:
«Սառնարան»
Սպաների ներկայությամբ զրուցում ենք զինվորների հետ, պատասխանը նույնն է. «Ամեն ինչ լավ է, ամեն ինչ կարգին է»: Հետո առանձին զրուցում ենք մեկ ուրիշի հետ, հարցնում ենք՝ ինչպես են սնվում, ուտելիքը համեղ է, թե ոչ:
«Ինչ-որ բան համեղ է, արագ ենք ուտում, ինչ-որ բան՝ այնքան էլ չէ, թեև սննդարար բաներ են: Դիրքերում վատ չեն կերակրում, ավելի շատ քաղցրավենիք են տալիս»,- ասում է զինվորը:
Մեկն ասում է, որ բանակում առաջին անգամ հնդկաձավար է կերել, մյուսն էլ՝ հավաստիացնում, որ այստեղ գիրացել է (նա իսկապես լավ տեսք ունի):
Մեր այցի կապակցությամբ այստեղ միայն ՊՆ-ի մակնշմամբ մթերք կարելի է տեսնել: Բայց գաղտնիք չէ, որ տնից ուղարկվող ծանրոցները զինվորի կյանքի անբաժանելի մասն են կազմում: Հարցնում ենք այդ մասին, բայց տեսնելով մոտեցող սպային՝ զինվորները լռում են:
Արդեն զորամասում ուսումնասիրում ենք գնդի ճաշարանը: Ամեն ինչ կարգով դասավորված է: Sputnik Արմենիայի թղթակիցներից մեկն այստեղ է ծառայել ու հաստատում է, որ այստեղ միշտ է կարգուկանոն եղել:
Ճաշարան մտնելուց առաջ զինվորները ձեռքերը մտցնում են քլորաջրի մեջ: Անկյունում մի քիչ ավելի ճոխ սեղան են պատրաստել հոբելյար զինվորների համար (իհարկե, առանց ալկոհոլի): Ինչպես ասաց գնդի հրամանատարը, դեռ խորհրդային ժամանակներից եկած ավանդույթ է:
Լրագրողներին նույնպես առաջարկում են միանալ զինվորներին և փորձել «տեղի խոհանոցը»: Ոչ բոլորն են քաղցած, բայց մոտենում ենք սեղանին:
Ճաշը համեղ էր, հաջորդ անգամ էլ ընթրիքը կփորձենք…
Զինվորների համար պատրաստված ճաշերը
Աղբյուր` Sputnik Հայաստան
Ադրբեջանցի ժողովուրդն արդեն վաղուց տառապում է հատուկ տեսակի հիվանդությամբ՝ հայամոլությամբ. ադրբեջանցիներն ամեն ինչ անում են միայն այն պատճառով, որ դա արդեն արել են եւ անում են հայերը: Իսկ եթե հայերն ինչ որ բան չեն անում, ապա ադրբեջանցիներն էլ չեն անում: Այս մասին ադրբեջանական ընդդիմադիր «Meydan TV» ինտերնետ-հեռուստատեսության կայքում գրում է Ալեքպեր Ալիեւը, հղում անելով փիլիսոփայական գիտությունների դոկտոր Այդին Ալիզադեին:
«Հայերը մեզ համար ամեն ինչի էտալոնն են: Հայերը մեզ համար տիեզերքի կենտրոնն են, հաշվարկի սկիզբը, որին մենք հենվում ենք: Մեր բոլոր մտքերը, գործողությունները կապված են հայերի հետ: Երբ ինչ որ մեկն ասում է, թե մեզ մոտ այս կամ այն խնդիրը կա, փոխանակ լուծենք այդ խնդիրը, ասում ենք՝ Հայաստանում այդ խնդիրն ավելի լուրջ է»,- նշված է հոդվածում:
Ալեքպեր Ալիեւը գրում է, թե հայերը միշտ հայտնվում են ուշադրության կենտրոնում, երբ ինչ որ մեկն իրեն թույլ է տալիս քննադատել իշխանություններին կամ ադրբեջանցիներին: Նրանք, ովքեր ուզում են լռեցնել քննադատությունը, անմիջապես ասում են՝ հայերն, ախր, մեզ կարդում են եւ լսում:
«Այո, պատկերացրեք, հայերը կարողանում են կարդալ: Վատ է, որ նրանք կարդալ գիտեն եւ կարողանում են համացանցից օգտվել: Լավ կլիներ, եթե նրանք չկարողանային կարդալ եւ օգտվել համացանցից, այդ դեպքում, հնարավոր է, քննադատությունը մեզ մոտ սվիներով չընդունվեր, եւ քննադատությունը կընկալվեր որպես քննադատություն, եւ ոչ թե հայերի օգտին արված հայտարարություն: Այդ դեպքում, գուցե, անդադար չէինք նայի «նենգ հարեւաններին», որոնք գիշերը չեն քնում, ցերեկը հաց չեն ուտում եւ սպասում են, թե երբ կարող են կրկին անգամ չարախնդալ ադրբեջանցիների վրա եւ դանակով հարվածել մեր թիկունքին»,- հեգնանքով գրում է հոդվածի հեղինակը:
Ալիեւը համոզված է, որ Ադրբեջանում ստեղծվել է ճգնաժամային եւ արտակարգ իրավիճակ, երբ արդեն երկրից աղբը դուրս բերելու համար, այն աղբը, որը ոչ մի դեպքում խրճիթից չի կարելի հանել, եւ որի պատճառով այլեւս չեն կարողանում շարժվել, կպահանջվի մի քանի հսկա աղբատար ավտոմեքենա:
Հեղինակը գրում է, որ քաղաքակիրթ երկրներում ընդունված է ինքնաքննադատությունը, հեգնանքը սեփական թերությունների եւ խնդիրների վերաբերյալ, եւ որ առանց դրա զարգացում չի կարող լինել:
«Մեզ համար կարեւոր է, որ հայերը եւս սկսեն իրենք իրենց քննադատել: Եթե նրանք կարդում են մեր թերությունների մասին եւ չարախնդում, ապա մենք եւս պետք է կարդանք իրենց թերությունների մասին եւ չարախնդանք: Մենք ցնորվել ենք, քանի որ հայերին նմանվելու ձգտումը մեզ համար ինքնանպատակ է դարձել: Իսկ պատճառն այն է, որ մենք, ի տարբերություն հայերի, չենք կարդում եւ տեղյակ չենք, թե ինչ է կատարվում Հայաստանի գրական եւ հրապարախոսական դաշտում: Մենք չգիտենք, թե ինչ են գրել Հովհաննես Թումանյանն ու Հրանտ Մաթեւոսյանը, ինչով են շնչում ժամանակակից հեղինակները, ինչպես են բնութագրում հայերին եւ իրենց երկիրը»,- գրում է Ալեքպեր Ալիեւը:
Հեղինակն ադրբեջանցիներին համոզում է, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր գրում են Հայաստանում առկա խնդիրների մասին, ծաղրում հայերի մոտ եղած թերությունները: Նա ադրբեջանցի ընթերցողին բացատրում է, որ քննադատության հիմնական նպատակը ժողովրդավարական իրավիճակի հաստատումն է, որը թույլ կտա հասկանալ, թե վերջապես մենք ով ենք, ինչ խնդիրներ ունենք եւ ինչ տեղ ենք զբաղեցնում իրականում այս աշխարհում:
Նա գրում է, որ Ադրբեջանի ներկայիս իշխանությունները սարսափում են ողջախոհ ինքնագնահատականից եւ քննադատական մտքից:
«Առողջ մտածող ազգը լուրջ չի վերաբերվի այն պնդմանը, թե մենք՝ ադրբեջանցիներս հատուկ տեղ ենք գրավում այս աշխարհում: Խելացի, կիրթ մարդուն հեքիաթներով կերակրելն անհնար է»,- համոզված է հեղինակը:
Հուդայի մեկնելուց հետո Հիսուսն ասաց.
-Այժմ փառավորվեց Մարդու Որդին, և Աստված փառավորվեց նրանով։ Եվ եթե Աստված փառավորվեց նրանով, Աստված էլ նրան կփառավորի իրենով, և շուտով կփառավորվի նրանով։ Որդյակնե՛ր, մի փոքր ժամանակ էլ ձեզ հետ եմ. պիտի փնտրեք ինձ։ Եվ ինչպես որ ասացի հրեա ղեկավարներին, այժմ ձեզ էլ եմ ասում. «Այնտեղ, ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ»։ Մի նոր պատվիրան եմ տալիս ձեզ՝ սիրեցե՛ք միմյանց։ Ինչպես ես ձե՛զ սիրեցի, դուք էլ միմյա՛նց սիրեցեք։ Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք։
-Տե՛ր, ո՞ւր ես գնում,-հարցրեց Սիմոն Պետրոսը։
Հիսուսը պատասխանեց.
-Այնտեղ, ուր ես եմ գնում, դու այժմ չես կարող գալ, բայց հետո կգաս իմ հետևից։
Պետրոսն ասաց.
-Տե՛ր, ինչո՞ւ հիմա չեմ կարող գալ քո հետևից։ Ես իմ կյանքն անգամ կզոհեմ քեզ համար։
Հիսուսը պատասխանեց.
-Դու կյա՞նքդ կզոհես ինձ համար։ Լա՛վ իմացիր, աքաղաղը դեռ չկանչած՝ դու երեք անգամ ուրացած կլինես ինձ։
Ապա Հիսուսն ասաց իր աշակերտներին.
-Թող չխռովվեն ձեր սրտերը։ Հավատացե՛ք Աստծուն, հավատացե՛ք նաև ինձ։ Իմ Հոր տան մեջ շատ տեղ կա, եթե այդպես չլիներ, չէի ասի ձեզ, թե գնում եմ և ձեզ համար տեղ կպատրաստեմ։ Եվ երբ գնամ և ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ կվերցնեմ ինձ մոտ, որպեսզի, որտեղ ես եմ գտնվում, դուք ևս լինեք այնտեղ։ Եվ դուք գիտեք, թե ուր եմ գնում, գիտեք նաև դրա ճանապարհը։
Թովմասն ասաց.
-Տե՛ր, չգիտենք՝ ուր ես գնում. արդ, ինչպե՞ս կարող ենք գիտենալ ճանապարհը։
Հիսուսը պատասխանեց նրան.
-Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Ինձնով միայն կարելի է գնալ իմ Հոր մոտ։ Եթե ինձ ճանաչեիք, կճանաչեիք նաև իմ Հորը. այժմվանից իսկ դուք գիտեք նրան և տեսել եք նրան։
Փիլիպպոսն ասաց.
-Տե՛ր, ցո՛ւյց տուր մեզ Հորը, և դա բավական է մեզ։
Հիսուսը պատասխանեց.
-Այսքան ժամանակ ձեզ հետ եմ և դեռ չճանաչեցի՞ր ինձ, Փիլիպպո՛ս։ Ով ինձ տեսավ, տեսած եղավ Հորը. էլ ինչպե՞ս ես ասում՝ «Ցո՛ւյց տուր մեզ Հորը»։ Չե՞ս հավատում, որ ես իմ Հոր մեջ եմ, և Հայրս՝ իմ մեջ։ Այս խոսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձնից չեմ ասում, այլ Հայրը, որ բնակվում է իմ մեջ, իմ միջոցով է կատարում իր գործերը։ Հավատացե՛ք ինձ, որ ես իմ Հոր մեջ եմ, և Հայրը՝ իմ մեջ. եթե ոչ իմ խոսքերի, գոնե իմ կատարած գործերի համար հավատացե՛ք ինձ։ Լա՛վ իմացեք, ով որ հավատում է ինձ, ինքն էլ կկատարի այն գործերը, որ ես եմ անում, և դրանից ավելին էլ կկատարի, որովհետև ես գնում եմ իմ Հոր մոտ։ Եվ ինչ որ խնդրեք իմ անունով, կկատարեմ այն, որպեսզի Հայրը փառավորվի Որդու միջոցով։
(Հովհաննեսի ավետարան 13:31-14:13)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Զանգվածային ծեծկռտուք և փոխհրաձգություն է տեղի ունեցել Մոսկվայում Խովանսկի գերեզմանատանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը հայտնում է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել միջինասիացի ներգաղթյալների միջև: Ծեծկռտուքին ավելի քան 500 մարդ է մասնակցել: Ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ականատեսներին, հայտնում են, որ տասնյակ զոհեր կան: Բերման է ենթարկվել ավելի քան 50 մարդ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ գերեզմանատուն են ուղարկվել ՕՄՕՆ-ի ուժերը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնի բացմանը: 12000քմ ընդհանուր մակերեսով համալիրը կառուցվել է «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից՝ Հյուսիսային պողոտայի վերակառուցման և համալիր բարեկարգման 14 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով ներդրումային ծրագրի շրջանակներում՝ դառնալով Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության հերթական լավագույն օրինակներից մեկը: Այն տեղակայված է Հյուսիսային պողոտայում՝ հետիոտների համար նախատեսված գլխավոր փողոցի ստորգետնյա հատվածում:
Առևտրի կենտրոնի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախագահ Վահե Կարապետյանին:
Այնուհետ քաղաքապետը Վահե Կարապետյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնի տարածքով, որի ընթացքում պատասխանատուները ներկայացրել են կենտրոնում ստեղծված պայմանները: Նշվել է, որ առևտրի կենտրոնն ունի 6 մուտք Հյուսիսային պողոտայից, որոնք համալրված են շարժասանդուղքներով և վերելակով: Նաև նշվել է, որ ընդհանուր 5 000 քառակուսի մետր վարձակալության ենթակա տարածք զբաղեցնող առևտրի կենտրոնում ներկայացված են հագուստի, օծանելիքի և կոսմետիկայի, ոսկերչական զարդերի և աքսեսուարների, էլեկտրոնիկայի խանութներ և սրճարաններ, այդ թվում նաև հայաստանյան շուկայի համար միջազգային նոր օպերատորներ, ինչպիսիք են New Balance, Togas, Kare Design, Skechers և այլն: Առևտրի սրահներից մեկ մակարդակ ներքև տեղակայված է 200 մեքենայի համար նախատեսված կայանատեղի, որը հասանելի կլինի ինչպես գալերեայի այցելուների, այնպես էլ քաղաքացիների համար:
Պատասխանելով լրագրողների հարցերին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ առևտրի կենտրոնի բացումով լուծվել է երկու կարևոր խնդիր՝ աշխատատեղերի ստեղծման և ստորգետնյա ավտոկայանատեղիների ապահովման մասով:
«Իսկապես ողջունելի է պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակում ներդրումային ծրագրերի իրականացումը, որոնցից հերթականն էլ կյանքի կոչվեց Երևանի սրտում՝ Հյուսիսային պողոտայում: Տարիներ առաջ Երևանի քաղաքապետարանը «Տաշիր» ընկերության հետ համագործակցության հուշագիր էր կնքել, որի շրջանակում էր նաև առևտրի այս կենտրոնի բացումը: Սա նախ և առաջ կարևոր է այն տեսանկյունից, որ ավելի քան 300 նոր աշխատատեղ է ստեղծվում, այդպիսով լուծելով ևս 300 քաղաքացիների զբաղվածության առաջնահերթ խնդիրը: Առանձնակի ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ այստեղ ստեղծվել է նաև 200 ավտոմեքենաների կայանման համար նախատեսված ստորգետնյա ավտոկայանատեղի, ինչը զգալիորեն կնպաստի կենտրոնի հատկապես այս հատվածի փողոցների բեռնաթափմանը: Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհավորել ընկերության բոլոր պատասխանատուներին, Սամվել Կարապետյանին և շնորհակալություն հայտնել՝ Երևան քաղաքում նման ներդրում իրականացնելու համար»,- ընդգծել է քաղաքապետը:
Հարկ է նշել, որ առևտրի նոր կենտրոնի կառուցումը դարձել է 2015 թվականի աշնանն ավարտված Հյուսիսային պողոտայի համալիր բարեկարգման ծրագրի փուլերից մեկը: Նախագծի առաջին փուլի ընթացքում «Տաշիր» ընկերությունն իրականացրել է պողոտայի վերակառուցումը՝ այդ թվում հետիոտների համար նախատեսված տարածքների սալիկների փոխարինման, կանաչապատման, լուսավորության, ճարտարապետատեխնիկական և ջերմամեկուսացման աշխատանքները, ինչը թույլ է տվել մայրաքաղաքի կենտրոնում ստեղծել հետիոտների համար հարմարավետ միջավայր, որն իր ուրույն դերակատարումն ունեցավ ժամանակակից Երևանի նոր կերպարի ստեղծման գործում:
Պողոտայի վերակառուցման և առևտրի գալերեայի կառուցման բոլոր աշխատանքները կատարվել են «Տաշիր» ընկերությունների խմբի սեփական շինարարական և ֆինանսական ռեսուրսների հաշվին՝ Հյուսիսային պողոտայի վերակառուցման և համալիր բարեկարգման ծրագրի շրջանակներում: Ներկայումս «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից շարունակվում են մայրաքաղաքի բարեկարգման մի շարք այլ նախագծեր ևս, այդ թվում նաև Գլխավոր պողոտայի Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգու համալիր վերակառուցումը, որը կունենա ինքնատիպ շատրվաններ: Բացի այդ, ակտիվ ընթանում են նաև Լեոնիդ Ենգիբարյանի անվան «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի նոր շենքի կառուցման աշխատանքները:
Ռեժիսոր Արշակ Զաքարյանը, ով այս օրերին գտնում է Լեռնային Ղարաբաղում, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր հեռահար հրետանին աշխատում է, Թալիշի վրա կրակում էր հենց հեռահար հրետանին, այսօր ես ֆիքսել եմ տասնյակ գյուղեր, շատ լավ գյուղեր հակառակորդի, որ տարհանված են, դա կրկնում եմ, չի նշանակում, որ էդ գյուղերը մեր տրամադրության տակ են, կամ որ էդ գյուղերում էլ ադրբեջանցիներ չեն ապրելու: Ռազմական ակտիվ գործողությունները չեն դադարել, ըստ այդմ՝ խաղաղ բնակչության տարհանումը տվյալ զինատեսակների օգտագործման պարագայում ճիշտ ու անխուսափելի որոշում է:
Մտահոգները թող գնան գյուղ՝ բավականին ազատ տներ կան, թող գնան իրենց օրինակով ապացուցեն, որ չի կարելի հեռանալ, հա, չմոռանան թող իրենց երեխաներին ու կանանց հետները տանել: Չի կարելի, էս տաք տներից ասել, որ ինչու են մարդիկ լքել տները, որոնք ռմբակոծվում են: Հատուկ են ուզում մարդիկ անձնավորել իբր թե Սէֆիլյան անձի և նրան չսիրողների հարց է. էստեղ անձերի մասին չի, այլ մտածելակերպի: Սէֆիլյանը, լինելով ժամանակին զորամասի հրամանատար, շատ լավ գիտի՝ ինչի մասին է խոսքը, և եթե նա այսօր արտահայտվում է այլ կերպ, դա իր անձնական կարծիքն է, որի հետ ես համաձայն չեմ և դա էլ իմ իրավունքն է: Ոչ մեկից վախենում եմ, ոչ էլ մեկից խուսափում, որ նամյոկներով խոսեմ, դա իմ ստիլը չի, այսօր առիթավորվել է մի հոծ զանգված նույն Սէֆիլյանի ասածից ու հենց էդ զանգվածի մասին եմ ես խոսում, ոչ թե անձի: Այդ զանգվածը պատերազմի օրերին մկան ծակն էր մտել, էդ հաստատ…»:
Մայիսի 5-ից Հայաստանում է գտնվում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, նախկին WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը:
«Այժմ գտնվում եմ Ծաղկաձորում, որոշել եմ այստեղ պատրաստվել ԱՄՆ-ում կայանալիք իմ հերթական մենամարտին: Նպատակս է նաև Արցախ մեկնելը, ուզում եմ հանդիպել մեր զինվորների, հերոս տղաների հետ, եթե կարող եմ՝ ոգևորեմ, քաջալերեմ, տեսնեմ, թե ինչպես են, հնարավորության դեպքում՝ օգտակար լինեմ: Հավանաբար, այնտեղ կլինեմ մայիսի 20-ին»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց բռնցքամարտիկը:
Ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրից Վ. Դարչինյանը հետևել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձություններին, ցավ է ապրում զոհերի, մեկտեղ՝ հպարտանում հերոս տղաների համար. «Գիտեմ, թե փոքր խմբերով ինչեր ենք արել, թեև նաև զոհեր ունենք: Ուզում եմ ասել՝ տղաներ ջան, դիմացեք: Բոլորս հավատում ենք Ձեզ ու գիտենք՝ լավ կլինի, շուտով պատերազմին վերջ կտրվի»:
Հարցին՝ միայնա՞կ է եկել, թե՞ ընտանիքի ուղեկցությամբ, պատասխանեց. «Ընտանիքս հետս չի, հայրիկիս հետ եմ: Միասին կմեկնենք Ամերիկա՝ պատրաստվելու մենամարտիս: Այստեղ ավելի շատ ֆիզիկական մարզումներով եմ զբաղված, այնտեղ կանցնեմ տակտիկականի»:
Վերջին օրերին ադրբեջանցի մարզիկներն աչքի են ընկնում իրենց ագրեսիվ դրսևորումներով: Թեմայի շուրջ հայ բռնցքամարտիկը խոստովանեց. «Անկեղծ ասած՝ երեկվա դեպքերին տեղյակ չեմ, բայց ասեմ, որ շատ կցանկանայի ադրբեջանցի հակառակորդ ունենալ: Աշխարհում գտնվող բոլոր հայերս էլ ուզում ենք ամեն կերպ շեշտադրել, թե ինչ է կատարվում Հայաստանում այս օրերին: Մենք հաստատ չենք ուզում, որ պատերազմ լինի, վստահ եմ, իրենց սովորական զինվորները, քաղաքացիները ևս չեն ցանկանում: Այսքան զոհեր ենք ունենում, մեղք են մեր ջահելները: Վաղուց ժամանակն է, որ Ադրբեջանը հասկանա՝ Ղարաբաղը մերն է, պետք չէ անիմաստ պայքարել»:
Քանի որ այսօր սպասում ենք նաև հերթական հաղթանակին՝ «Եվրատեսիլ-2016»-ում հայկակն դրոշի ծածանմանը, հաղթանակների համը բազմիցս ճաշակած մարզիկի հետ զրույցում անդրադարձանք նաև այդ թեմային: «Շատ տեղեկացված չեմ, բայց որոշ բաներ լսել եմ մեր այս տարվա մասնակցության վերաբերյալ: Հալալ է, որ Ղարաբաղի դրոշը բարձրացրել է, շատ էլ լավ է արել: Դա մեսիջ է աշխարհին, որ մենք պայքարում ենք արդարության համար ու երբեք հետ չեն կանգնի: Ուրախ եմ, որ ամեն մեկը կարող է իր ասպարեզում օգտակար լինել այս հարցին՝ ապացուցելով, որ համամբված ենք, միասնական»,- ասաց նա:
Վիկ Դարչինյանը հայրենիքում կմնա մինչև մայիսի 25-ը կամ 27-ը, Արցախից վերադառնալուց հետո մարզիկը կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ հուլիսի կեսերին (օրը հստակեցված չէ՝ հեղ.) ՝ հաղթանակի ու նոր գոտու նվաճման տրամադրվածությամբ, հանդիպելու է մեքսիկացի բռնցքամարտկ, աշխարհի չեմպիոն Հուգո Ռուիսի հետ:
Աղբյուրը՝aysor.am
Հայկական կողմը հայտարարեց, որ չի վախենում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) եւ որոշակի հանգամանքների դեպքում վճռականորեն կգնա այդ քայլին: Այսպիսով, Երեւանի պաշտոնատար անձինք վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ դիվանագիտական վերջնագիր են ներկայացնում միջազգային հանրությանը՝ սեփական «կարմիր գիծը» քաշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համար: Այս մասին Արեգ Գալստյանը գրել է The National Interest-ում հրապարակված հոդվածում:
Բազմաթիվ հայ քաղաքական գործիչներ եւ փորձագետներ, ըստ հոդվածագրի, նշում են, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին բախումները ցուցադրեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միակողմանի եւ պասիվ վերաբերմունքը:
«Երկար ժամանակ Երեւանն աչք էր փակում միջնորդների պասիվության վրա եւ հանդես գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության խաղաղ կարգավորմանը հավատարմության մասին: Այսօր օրավիճակը փոխվել է: Երեւանը դժգոհ է այն փաստից, որ միջազգային հանրությունը հստակ քաղաքական գնահատական չտվեց Ադրբեջանի ագրեսիային՝ փոխարենը նախընտրելով բավարարվել երկու կողմերին ուղղված զգուշավոր կոչով»,- ընդգծել է հեղինակը:
Հայկական կողմը, ըստ հոդվածի, կարծում է, որ Բաքուն այդպիսի մոտեցումն ընկալում է որպես «կանաչ լույս» հետագա սրացման համար: «Այս իրավիճակում Երեւանը պետք է ավելի վճռական քայլեր ձեռնարկի: Դա համառորեն պահանջում են հայ հասարակությունն ու սփյուռքի ազդեցիկ կազմակերպությունները»,- նշել է հեղինակը:
Հոդվածագրի համաձայն, ստեղծված իրավիճակում տարածքային ցանկացած զիջում որպես ազգային դավաճանություն կընկալվի, ինչը կհանգեցնի պետության ղեկից իշխող կուսակցության անխուսափելի հեռացմանը:
«Ադրբեջանի պարագայում իրադրությունն այլ է: Նախագահ Իլհամ Ալիեւի կլանի համար Ղարաբաղը բացառապես քաղաքական նշանակություն ունի. այն նրան թույլ է տալիս պահպանել իր ռեժիմի ներքին լեգիտիմությունը: Միջազգային տարբեր հարթակներում Իլհամ Ալիեւը միշտ ընդգծել է, որ աշխարհում ոչ ոք չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, այդ թվում՝ Հայաստանը: Փաստացի Բաքվի համար կարեւոր է ոչ թե Ղարաբաղի տարածքը, այլ Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ներկայացնելու իրավական հնարավորությունը: Դա դե-ֆակտո կարող էր ձեռնտու լինել հայկական կողմի համար եւ դե-յուրե բավարարել ադրբեջանական կողմին: Ամեն դեպքում, ապրիլի սկզբին որոշակի շտկումներ արվեցին»,- ընդգծում է հեղինակը:
Արցախում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը արդեն մի քանի օր է անհանգիստ վիճակում է: Որդեկորույս մորը հունից հանել են այն հրապարկումները, թե Արմենակ Ուրֆանյանը և իր վաշտի զինվոր Քյարամ Սլոյանը զոհվել են արկի պայթյունից: Սակայն, ինչպես ապրիլյան պատերազմի առաջին օրերին հրապարակեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, Կապիտան Ուրֆանյանն իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ, անձնակազմին հետ ուղարկելով, միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակներ նետելով՝ չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին:
Նշենք, որ Ուրֆանյանի մայրը «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներից է: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում գործարանի աշխատակիցները նշում են, որ աղավաղվում է հերոսի պատմությունը, որն էլ կոտրում է առանց այն էլ հուսահատված որդեկորույս մորը:
«Մայիսի 3-ին գրեթե բոլոր կայքերում տպվեցին մայոր Էդիկ Մալոյանի ու իր անձնակազմի հերոսական արարքի՝ գրավված մարտական դիրքը հետ վերադարձնելու մասին հոդվածներ: Խոսքը գնում է այն դիրքերի մասին, որտեղ մինչև վերջին վայրկյանը կռվել և իրենց կյանքը չեն խնայել հերոսներ Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը և մյուս զինվորները: Ըստ ապրիլի 4-ի՝ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի տարածած հաղորդագրության. «Կապիտան Ուրֆանյանն իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ, անձնակազմին հետ ուղարկելով, միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր:
Վերջում մի քանի նռնակներ նետելով՝ չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին: Փառք մեր հերոսներին»:
Ինչպես վերևում նշվեց, մայիսի 3-ին տպեցին հոդվածներ՝ Էդիկ Մալոյանի վերաբերյալ, որտեղ նշվում է, որ «Այդ դիրքում նախքան Էդիկի ու իր մարտիկների հասնելը հակառակորդի հետ մարտ է մղել կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարած վաշտը՝ փոքրաթիվ զինվորներով: Այդ դիրքը պաշտպանելիս արկի պայթյունից զոհվել են կապիտան Ուրֆանյանն ու շարքային Քյարամ Սլոյանը, շարքային Անդրանիկ Զոհրաբյանը, Ռոբերտ Աբաջյանը: Ռոբերտ Աբաջյանը մինչեւ հնարավոր վերջին պահը մարտ է մղել եւ վերջում իրեն ու հակառակորդի մի քանի զինվորների պայթեցրել նռնակով՝ չհանձնվելով նրանց:»
Ի՞նչ է նշանակում՝ «Այդ դիրքը պաշտպանելիս արկի պայթյունից զոհվել են կապիտան Ուրֆանյանն ու շարքային Քյարամ Սլոյանը… »: Ինչո՞ւ են խեղաթյուրում Արմենակ Ուրֆանյանի հերոսական արարքն ու այն ներկայացնում այլ սցենարով…. Մի՞թե ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չգիտեր, կամ սխալ գիտեր, կամ ստել էր՝ ապրիլի 4-ին իր ֆեյսբուքյան էջում Արմենակի հերոսական արարքի մասին տարածած հաղորդագրությունը գրելիս……
Ինչու՞ եք աղավաղում պատմությունը և դրանով վշտացնում ու ավելի կոտրում որդեկորույս մոր ողնաշարը, որն այսօր ունի միակ մխիթարությունը՝ իր առյուծ որդու սխրանքի պատմությունը լսել ու անվերջ պատմել, հպարտանալ…Դուք խլում եք ծնողից այդ միակ մխիթարությունը: … Մի՛ արեք….
Այո, շատերն են հերոսացել այս պատերազմում, շարքային զինվորներից մինչև մայոր Էդիկ Մալոյանն իր անձնակազմով, սակայն չի՛ կարելի, անթույլատրելի է զոհված տղաների իրական հերոսությունը նսեմացնել՝ այլ մարդկանց արարքի մեծությունը ընդգծելու համար:
«Արդարամիտ և ողջախոհ կլինի, եթե կրկին հաստատվի Արմենակ Ուրֆանյանի հերոսական սխրանքի մասին բոլորիս հայտնի տեղեկությունը»,- այս մասին գրել է Նաիրիտ գործարանի աշխատակցուհին:
Նշենք, որ Արմենակ Ուրֆանյանին Ազգային հերոսի կոչում տալուն բոլորն էին սպասում և այսօր էլ սպասում են, իսկ ամենից շատ դրան սպասում է հերոսի մայրը, ով այս օրերին կրկնակի ցավ է ապրում՝ տեսնելով իր որդու սխրանքը աղավաղող հրապարակումներ: Պետք է հիշել, որ ապրիլյան այդ պատերազմի օրերին, Արծրուն Հովհաննիսյանը լրագրողներին հորդորում էր ավելի մեծ ուշադրություն դարձնել Արմենակ Ուրֆանյանին, ավելի շատ գրել վերջինիս սխրանքի մասին: Սակայն, թե ինչ փոխվեց, անհասկանալի է: Արմենակի մայրը՝ տիկին Համեստը, այս առնչությամբ խոսել Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով խոստացել է այցելել վերջինիս և քննարկել բոլոր հարցերը:
Վերը նշված նյութերի հղումները՝ http://news.am/arm/news/326670.html
https://www.youtube.com/watch?v=gsbWn7W9tc8
Աղբյուրը՝topnews.mediamall.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.