23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության զինանշանի նկարիչները՝ Մարտիրոս Սարյանը և Հակոբ Կոջոյանն են եղել: Թուրքիայի հարցին՝ ինչու Խորհրդային Հայաստանի զինանշանի վրա Արարատն է պատկերված, չէ որ դա մեր տարածքն է, Չիչերինը պատասխանել է. ՛՛ Իսկ ինչու է Թուրքիայի զինանշանի վրա կիսալուսին պատկերված, Լուսինն էլ հո ձերը չէ: Այդ խոսակցության ականատեսներն վկայում են, որ այնուհետ ռուս դիպլոմատը ասել է, իսկ ով է ասում, որ Արարատը ձերն է, դա ընդամենը ժամանակի խնդիր է:
ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ փոխնախարար Գագիկ Միրիջանյանն այցելել է մայիսի 13-ին Արցախում հրազենային վիրավորում ստացած և ժամեր առաջ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված 21-ամյա Հ․ Պողոսյանին։ Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Նա ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։ Նրան միացված է արհեստական շնչառության սարք։ Վիրավորի մոտ առկա է ուղեղային կոմա։ Նախարարի տեղակալը բժիշկների հետ քննարկել է վիրավորի հետագա բուժման մանրամասները։
Նշենք, որ վիրավորում ստանալուց հետո զինծառայողը տեղափոխվել էր Մարտակերտի հոսպիտալ, վիրահատվել, ապա տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ:
ՀՀ Առողջապահության նախարարություն
Ռուսական NTV հեռուստաընկերությունը պատրաստել է մի ֆիլմ, որը պատմում է Իրաքի Շանգալ մարզի եզդիների շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Ֆիլմում անդրադարձ է կատարվում նաև մի եզդի կնոջ, որը իր մանկահասակ երեխայի հետ հայտնվել է գերության մեջ: Իսլամիստները ստիպել են նրան ուտել ճաշ, որը պատրաստել են կնոջ երեխայով: Կինը անգամ իսլամիստների գերությունից ազատվելուց հետո չի կարողանում հավատալ կատարվածին: Մանրամասնները NTV հեռուստաընկերության ֆիլմում.
https://www.youtube.com/watch?v=XD6VkfUl1qQ
Այսօր Ադրբեջանի Գաբալայում ընթացող Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը Լեռնային Ղարաբաղի խնդրին առնչվող հայտարարություն է արել:
Այս հայտարարությունն արվել է Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումից ժամեր առաջ:
Իսմեթ Յըլմազն ասել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս ոչ մի լուծում Թուրքիայի համար ընդունելի չէ:
Փաստորեն անգամ Թուրքիայի համար Մադրիդյան սկզբունքներն ընդունելի չեն, քանի որ այդ սկզբունքները , ինչպես բազմիցս հավաստիացրել ՀՀ նախագահը, երեքն են` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքը:
Հիմա Թուրքիայի համար, ինչպես նաև՝ Ադրբեջանի, ընդունելի է միայն «տարածքային ամբողջականության» սկզբունքը:
Իհարկե, այս հայտարարությունը կարելի է քարոզչական հնարք համարել թուրքերի կողմից: Սակայն տրամաբանական հարց է առաջանում, եթե ոչ Թուրքիան , ոչ էլ՝ Ադրբեջանը համաձայն չեն տարածքային զիջումների ինչ-որ բանի դիմաց, ինչ և ինչի շուրջ ենք բանակցություններ վարելու Վիեննայում:
Համաշխարահային Բանկի տված վարկով ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի շրջանակներում Գառնիի հեթանոսական տաճարի ներքևից 28 կմ-անոց խողովակով Ազատ գետի ջուրը տեղափոխելու է Արտաշատի 12 գյուղեր 1232 հեկտար ոռոգելու համար: Դրանից 640-ը գտնվում է Նարեկ գյուղում, որտեղ ըստ տեղացիների միաբերան պնդումների հսկայական հողատարածքներ ունի վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
«Այսօր գյուղացիներից իմացանք, որ այդտեղ խոշոր հողատարածքներ ունեն նաև գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Համաշխարհային բանկը շատ լավ գիտենալով, որ իր տված փողերը ծառայում են ոչ թե Հայաստանի քաղաքացիների, այլ կոռուպցիոն համակարգի և մի խումբ պաշտոնյաների շահերին, ամեն դեպքում չի դադարեցնում այս ծրագրի ֆինանսավորումը»,- այս մասին տեղեկանում ենք Համահայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. «Արդյո՞ք մենք զարգանում ենք, արդյո՞ք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, արդյո՞ք ունենք մարտունակ բանակ: Պատասխանը` այո: Բայց արդյո՞ք այդ ամենը բավարար է, որպեսզի մենք դիմակայենք նորանոր մարտահրավերների: Կարծում եմ բոլորի կարծիքը կարտահայտեմ, եթե ասեմ` ոչ:…Երրորդ ուղղությունը, որտեղ ես տեսնում եմ հնարավորություն արագ շոշափելի արդյունքներ գրանցելու համար` կոռուպցիայի դեմ պայքարն է: Նախևառաջ, մենք պետք է սահմանենք երկու կարևոր սկզբունք:
Առաջինը` կոռուպցիոն երևույթներն ըստ մարմինների պետք է դառնան առանձին չափման առարկա, այդ թվում՝ սոցիոլոգիական հարցումների միջոցով: Թե՛ մարմինների ղեկավարները և թե՛ կոռուպցիայի դեմ պայքարող իրավապահները պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն այդ ցուցանիշների դինամիկայի հետ կապված: Վատթարացող կամ անփոփոխ վիճակի պարագայում մենք հետևություններ կանենք, այդ թվում՝ կադրային հարցերում»:
Վարչապետի այգիները Նարեկ գյուղում՝ ահա թե ուր են գնալու Ազատ գետի ջրերը։
Մինգեչաուրի ջրամբարում որոշակի խնդիրներ են առաջացել, ինչը խիստ վտանգավոր է. հայտնել է Artsakhpress.am-ը: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի բնապահպանության եւ բնական հարստությունների նախարար Հուսեինգուլու Բաղըրովը: Նա հայտնել է, որ ջրամբարի հողային պատնեշներում ջրի հոսքեր են դիտվում: «Եթե այնտեղ ջրի մեծ հոսքեր սկսվեն, ապա կարող են լուրջ վտանգավոր խնդիրներ ծագել: Դա ավելի լավ գիտեն այդ պատնեշները կառավարող կազմակերպությունները», -ասել է նա: Բաղըրովի խոսքով` ներկայում միջոցներ են ձեռնարկվում պատնեշներից ջրի արտահոսքերը վերացնելու ուղղությամբ, ինչը դեռ երկար ժամանակ կպահանջի: Ջրամբարը սնում է Մինգեչաուրի ՀԷԿ-ին, որը տալիս է Ադրբեջանի էլեկտրաէներգայի պահանջի զգալի մասը: Ջրամբարի դիրքն այնպիսին է, որ եթե այն պահող պատնեշը փլուզվի, ապա Ադրբեջանի ամբողջ հարթավայրային մասը, որը նրա տարածքի կեսից ավելին է, կմնա ջրի տակ:
ԱԺ արտաքին մշտական հարաբերությունների հանձնաժողովում այսօր սկսվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագծի քննարկումը:
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ Արտաքին գործերի նախարարությունը դրական եզրակացություն չի տվել այս նախագծին՝ նշելով որ այս պահին նպատակահարմար չէ հարցի ճանաչումը, որը կարող է բանակցային գործընթացին խանգարել: Ըստ նրա, կառավարությունն էլ դրական եզրակացություն է տվել ԱԳՆ-ի հենց այդ եզրակացությանը և ոչ թե Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագծին:
https://www.youtube.com/watch?v=xDEi2T0Olw4
տեսանյութը armlur.am
Ժամկետային զինծառայող, 18-ամյա Հովհաննես Պետրոսյանը ապրիլի 25-ին Իջեւանի զորամասերից մեկի կրակային դիրքում մահացել է գլխի շրջանում ստացած՝ հրազենային երկու վնասվածքից: Այս մասինNEWS.am-ին ասաց Հովհաննեսի հայրը՝ Վաչիկ Պետրոսյանը՝ բացառելով ինքնասպանության վարկածը:
«Առաջին օրն էլ մասնագետները եկան, իմ ներկայությամբ բացառեցին ինքնասպանության վարկածը՝ ելնելով իր դիրքից, հրացանի դիրքից, բացի այդ՝ գլխի շրջանում ստացած երկու կրակոցից է մահացել, ոնց կարա երկու տեղ խփելով ինքնասպան լինի»,- ասաց Վաչիկ Պետրոսյանը:
Հովհաննեսը, որի մարմինը գտել են իրեն ամրակցված «ԳԱԶ 66» մակնիշի զինհամարանիշի կունգի թափքում, հորը դեպքից օրեր առաջ պատմել է, որ սպաներն ուզում են բենզին գողանալ, ինքը թույլ չի տալիս, այդ պատճառով կոնֆլիկտի մեջ է մտել նրանց հետ:
«Ասեց՝ պապա, գողություն են անում, ընկել են ոտիս հետեւից: Կալոնկեն փակել եմ, ֆռֆռում ա, չի կարում բենզին գողանա, մանթո նայում ա դեմքիս: Ասեց՝ պապ, ավտոս կգնա պազիցիա կմտնի, կմնամ առանց բենզինի, կխփեն»,- պատմեց զինծառայողի հայրը՝ նշելով, որ ինքն անուն առ անուն գիտի այդ բոլոր սպաներին:
Հովհաննեսը 3 ամսվա զինծառայող էր, վարորդ:
Նշենք, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):
Բրազիլացի ճարտարապետ Միհրան Լաթիֆյանի անունը պատմությանը հայտնի է որպես ժամանակակից Ռիո Դե Ժանեյրոյի գլխավոր ճարտարապետ։
Միհրան Լաթիֆյանը, ով հայտնի է որպես Միհրան Լաթիֆ, Բրազիլիա է տեղափոխվել 1879 թ., նա առաջին հայերից էր, ով ոտք դրեց բրազիլական հող։
Ապագա ճարտարապետը ծնվել է 1856թ. մայիսի 20-ին Կոնստանդնուպոլիսում, հայկական ընտանիքում։ Կրթությունը ստացել է բելգիական Կանտի համալսարանում, այնուհետեւ տեղափոխվել է Բրազիլիա։
Միհրան Լաթիֆյանն այնտեղ հանդիպել է իր կյանքի գլխավոր սիրուն՝ Կինկաս Մոնտեյրու դե Բարրոսային, ում հետ էլ ամուսնացել է եւ ապրել մինչեւ խոր ծերություն։
1897 թ. հոկտեմբերին Ռիո-դե-Ժանեյրոյի իշխանությունը բանաձեւ ընդունեց Ռիոն մեկ համալիրում ինտեգրելու մասին։ Նրանք ամբողջական, անբաժան քաղաքի նախագծի մրցույթ հայտարարեցին, որում հաղթեց Միհրան Լաթիֆյանը։ Հենց նա գլխավորեց իր գաղափարի իրականացման աշխատանքները։
Ապագա Ռիոյի նախագիծն իրենից ներկայացնում էր տարածք՝ շրջապատված անցողիկ եւ բեռնաթափող մայրուղիներով։
Բլուրների կապվում էին կամուրջներով եւ բազմահարկ անցումներով, որոնք միացված էին գետնանցումներով։
Լաթիֆյանն ընդամենը տասնվեց ամսում ստեղծեց Պեյր Մարրի պողոտան, որն ունի 70 մետր լայնություն։
Այն դարձավ ժամանակակից քաղաքաշինության դասական օրինակ՝ հաշվի առնելով բոլոր յուրահատկությունները։
Իր մատուցած ծառայությունների համար ճարտարապետն արժանացել է հատուկ մեդալի։
Միհրան Լաթիֆյանը մահացել է 73 տարեկանում՝ իր ծննդյան օրը, տանը հավաքված հյուրերի առջեւ։
Աղբյուրը wnews.am
Ադրբեջանում խիստ անհանգստացած են այս տարվա Եվրատեսիլից, իսկ նյարդայնանալ պատճառները շատ են. այս տարվա Եվրատեսիլը մեր և Ադրբեջանի համար ամենաքաղաքանացվածն էր։
1. Հայաստանը բավականին լավ միավորներով մտավ «թոփ տասնյակ»
2. Ադրբեջանի ազգային ժյուրին 12 միավորը տվեց Ռուսաստանին, իսկ Ռուսաստանը էլի դավաճանեց՝ 12 միավոր տալով Հայաստանին։
3. Ջասթին Թիմբրլեյքը Իվետա Մուկուչյանին ողջունել ու շնորհավորել է….
Դեռ էսքանը քիչ էր, մի հատ էլ Ադրբեջանը ներկայացնող Սամրան թռել է «մեր Իվետային «սիրահրված» հոլանդացու» գիրկն ու լուսանկարվել։ Դե թասիբով ազգ են, իրենց համար ամոթ բանա…
Կարծես թե նախադրյալներ կան, որ Սամրան էդպես էլ չվերադառնա Բաքու։ Մամեդյարովենք, որ լավ մտածեն ԱԳՆ «Սև ցուցակում» ազատ տեղ կգտնեն…
Այս լուսանկարը հավանաբար առաջիկա մի քանի օրերին բուռն քննարկումների տեղիք կտա Ադրբեջանում:
«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի եզրափակիչում իր ելույթից հետո Նիդեռլանդների ներկայացուցիչ Բոբ Դաուեին Globe Arena-ի կանաչ սենյակում քվեարկության արդյունքներին սպասելիս որոշել է շատ չձանձրանալ եւ ժամանակ անցկացնել Ադրբեջանի մասնակցի հետ:
«Ես զվարճանում եմ»,- Facebook-յան իր էջում գրել է Բոբը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.