23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն,այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե, ի վերջո, ե՞րբ կհասնի 200 մլն վարկի զենքը, նշեց թե՝ նախ սպառազինության ձեռքբերումը մշատական պրոցես է, ուղղակի այդքան մասն է վարկով: «Շատ ու շատ զինամթերք այս տարիների ընթացում ձեռք են բերվել ոչ վարկով կամ այլ միջոցներով, և ամեն ինչ չէ, որ պետք է հրապարակել: Զենքի ձեռքբերման պրոցեսը տևական է, գրեթե տարի չի եղել, որ մի քանի անգամ տարբեր բնույթի զենք, ռազմական նշանակության համակարգեր, որ մենք չներկրենք: Դա մշտական գործընթաց է, և միշտ կոնտեքստից դուրս մեկնաբանել միայն 200 մլն-ը՝ ես դա չեմ մեկնաբանի »,-ասաց նա:
Հովհաննիսյանն ասաց, թե չի կարելի մտածել, որ 200 մլն-ի զենքը մի ճամպրուկում տեղավորվելու է և մեկ օրում հասնի Հայաստան: Իսկ թե մեծ մասը, այդուհանդերձ, տեղափոխվել է, թե ոչ՝ ասաց՝ չի կարող ասել:
Araratnews.am- հարցին, թե՝ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը մի շարք պահանջերից բացի, պահանջում է նաև Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականը, Արծրուն Հովհաննիսյանը հրաժարվեց պատասխանել՝ մեկնաբանելով, թե հարցը քաղաքական է:
Անցած «Եվրատեսիլը» առանձացավ իր նոր քվեարկության բանաձևով, որտեղ այդ գործընթացը բաժանված էր երկու մասի, և որտեղ գրեթե բացահայտ կարելի էր տեսնել թե որ երկրի իշխանությունները ինչպիսի դիրքորոշում ունեն այս կամ այն երկրի վերաբերյալ: Եթե նախկինում շատ էին խոսում՝ թե որքանով է քաղաքականացված «Եվրատեսիլը», ապա այս անգամ ակնհայտ դարձավ, որ այն քաղաքականացված է գրեթե ամբողջովին, որտեղ հասարակությունների կարծիքը, մեղմ ասած, անտեսված էր բացարձակապես: Հենց դրանով էր պայմանավորված նաև մի շարք երկրների ժողովուրդների և նրանց վերնախավների դիրքորոշումների ակնհայտ և բացահայտտարբերությունը: Դատեք ինքներդ՝ Սերբիայի, Իսրայելի և Հայաստանի հասարակությունները 12 միավոր են շնորհում Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևին, մինչդեռ նրանց ազգային կոչված հեռուստատեսային հանձնաժողովների ներկայացուցիչները քվեարկում են ճիշտ հակառակ տրամաբանությամբ, որտեղ Իսրայելը Ռուսաստանին տալիս է 0 միավոր, Սերբիան՝ 1, Հայաստանը՝ 2:
Սակայն այս ամենի համապատկերին պետք է հասկանանք թե ի վերջո ինչու Սերժ Սարգսյանի շրջապատը որոշում կայացրեց առաջին անգամ դեմ դուրս գալ Ռուսաստանի դեմ այս հարթակում, և ինչ կարող է շահել այս ամենից Հայաստանը:
Կասկածից վեր է, որ Հայաստանի կողմից լիազորված այդ հինգ ներկայացուցիչները քվեարկել են Բաղրամյան 26-ի կողմից իջեցված շրջաբերականի շրջանակներում, իսկ հիմա փորձենք համեմատել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակների քվեարկությունը և հասկանալ՝ ով ինչ շահեց ու կորցրեց դրա արդյունքում:
Սկսենք Ադրբեջանից
Ադրբեջանը Ռուսաստանի ներկայացուցչին տվեց 12 միավոր, իսկ Ուկրաինային՝ 10-ը, դրանով իսկ մեսիջ ուղարկելով միջազգային հանրությանը, որ ինքը՝ Ադրբեջանը, փորձում է այս հարցում կոմպլեմենտար քաղաքականություն վարել: Ինքը դրական է տրամադրված Ուկրաինային տալով 10 միավոր, սակայն միաժամանակ մեսիջ է ուղարկում Ռուսաստանին, որ ռուս – արևմտյան մրցակցության մեջ ուկրաինական հարցում ինքը առավել հակված է աջակցել Մոսկվային: Ադրբեջանի մեսիջն այդ իմաստով հասկանալի է և տրամաբանված, ինքը՝ արևմուտքին ու միջազգային հանրությանը դրական մեսիջ է ուղարկում ուկրաինական հարցում, սակայն նշում, որ չլուծված ղարաբաղյան խնդրի առկայության դեպքում իր համար առավել կարևոր գործոն է Մոսկվան:
Իսկ ի՞նչ մեսիջ է ուղարկում Սերժ Սարգսյանն իր «եվրատեսիլյան նախաձեռնողականությամբ»
Հայկական պատվիրակությունը Ռուսաստանին տալիս է 2 միավոր, կարծես ակնարկելով, որ իբր հայերը նեղացած են ռուսներից ապրիլյան քառօրյա պատերազմում Մոսկվայի պահվածքի պատճառով, բայց որպեսզի ռուսներին շատ չգրգռեն, նույն հայկական պատվիրակությունը Ուկրաինային տալիս է 0 միավոր, մեսիջ ուղարկելով միջազգային հանրությանն ու Ուկրաինային, որ այս հարցում Հայաստանից ոչ մի ակնկալիք չունենան:
Եթե ամփոփենք Սերժ Սարգսյանի այս դիրքորոշումը, ապա այն կարելի է բնութագրել մեկ բառով՝«դիվանագիտական և աշխարհաքաղաքական անմեղսունակություն», քանզի, եթե այս քվեարկությունը թարգմանենք պարզ լեզվով, ապա դա կնշանակի, որ Հայաստանը նեղացած է աշխարհից: Սակայն Սերժ Սարգսյանը հաշվի չի առել մեկ գործոն ևս, եթե 2011-2013 թթ. Ադրբեջանը զբաղված էր ռեալ գործով՝ Ռուսաստանից զենք գնելով, ապա Սերժ Սարգսյանը այս երեք տարիները ծախսեց Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելով, քանզի փորձում էր եվրոասոցացվել Ուկրաինայի և Վրաստանի հետ նույն փաթեթում: Այս ամենի արդյունքը շատ կանխատեսելի և ողբերգական բնույթ ունեցավ, քանզի երեք տարվա ընթացքում Ադրբեջանը զինվեց, մերձեցնելով իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ այդ նույն երեք տարվա ընթացքում Հայաստանը փչացրեց իր ռազմավարական հաաբերությունները, կասկածելի եվրոասոցացման խաղեր տալով, իսկ արդյուքնում՝ զգալով Մոսկվայից վտանգը ավարտեց իր եվրոպական խաղերը և 2013 թ. սեպտեմբերի 3-ինկատարեց մի ծայրահեղությունից մեկ այլ ծայրահեղ քայլ ՝ Հայաստանը մտցրեց ռուսական առավել նեղ գոտու մեջ, փաստացի վերացնելով ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ և այն դարձնելովվասալային: Սերժ Սարգսյանը հույս ուներ դրանով կոմպենսացնել իր նախկին սխալները, փաստորեն նրա սխալների համար վճարեց Հայաստանը: Ինչպես կանխատեսում էինք, այդ քայլով Սերժ Սարգսյանը չկարողացավ ապահովել Ղարաբաղի անվտանգությունը Ադրբեջանից, քանզի հարգում են ռազմավարական դաշնակցին, այլ ոչ վասալին, սակայն արտաքուստ նժդեհական, իսկ իրականում ստրկական հոգեբանություն ունեցող Սերժ Սարգսյանի համար դա անհասկանալի է, քանզի այդ մարդիկ բացառապես հասկանում են վասալային և ստրկական փոխհարաբերություններ անկախ նրանից թե ում հետ կլինեն այդ հարաբերությունները՝ Արևմուտքի, թե Ռուսաստանի:
Այս ամենի իրական պտուղները մենք տեսանք ապրիլյան պատերազմի ժամանակ: Ավելին 2013 թ. Ռուսաստանի քաղաքական վերնախավը առաջին անգամ հասկացավ, որ Սերժ Սարգսյանին չի կարելի վստահել, քանզի ցանկացած հնարավոր պահի նա կարող է թռնել Ռուսաստանի տիրույթից դեպի Եվրոպա: Ռուսները հասկացան, որ Սերժ Սարգսյանի համար միակ զսպող դերը կարող է կատարել ադրբեջանական գործոնը:
Եվրատեսիլյան քվեարկությունը ցուցադրեց Ռուսաստանի լայն զանգվածներին Հայաստանի պահվածքը: Ռուսական շոու-բիզնեսի և լրատվական դաշտի ճնշող մեծամասնությունն իսկական շոկ ապրեց Հայաստանի պատվիրակների քվեարկությունից, քանզի նրանք առաջին անգամ իրենց համար արձանագրեցին, որԱդրբեջանի քաղաքական վերնախավը ավելի է գնահատում ռուսների հետ հարաբերությունները, քան Հայաստանինը: Սերժ Սարգսյանն այդ քայլով գրեթե նվաստացրեց Պուտինին ռուսական վերնախավի այն շրջապատի մոտ, որոնք միշտ հայ-ադրբեջանական կոնֆլիկոտւմ հայանպաստ դիրքորոշում են ունեցել: Այսպիսով կարելի է արձանագրել, որ Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը, ըստ էության, զբաղված են հակապետական գործունեությամբ: Նրանք փորձում են հետևողականորեն փչացնել Հայաստանի իմիջի միջազգային հարթակում: Փաստացի այս մարդկանց գործունեության արդյունքում Հայաստանը մնալու է միայնակ, ինչն անուղղակի խոստովանեց Սերժ Սարգսյանը: Ժամանակն է հռետորական հարցով հանդես գտալ՝ ինչ է նշանակում այս քաղաքականությունը: Սա անմեղսունակության արդյունք է, թե կանխամտածված գործողություններ, որն ունի իր ուրույն և հետևողական ծրագիրը:
Ամբողջությամբ կարդալzham.am-ում
Լոռու մարզի Շնող գյուղում մայիսի 10-ին, հրդեհված տանը մահացած հայտնաբերված 56-ամյա Սուսաննա Գալինյանի սպանության մեջ կասկածվող Արսեն Մարգարյանը կնոջն սպանելուց հետո բռնաբարել է նրան: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից, մայիսի 10-ի գիշերը Արսենը գնացել է հոգեկան շեղումներ ունեցող կնոջ տուն, նրան սեռական հարաբերության առաջակություն անելուց հետո մերժում ստացել, խեղդել նրան եւ բռնաբարել մեռած կնոջը: Արսենը ոստիկանությունում պատմել է, որ Սուսաննա հայհոյել է իր հանգուցյալ հորը, ինքն էլ բարկացել է, խալաթով կապկպել է 56-ամյա կնոջ ձեռքերը, բերանը փակել կպչուն ժապավենով, ապա սրբիչը փաթաթելով վզին՝ խեղդել է:
«Ամսի 10-ի գիշերը, ժամը 2-ին, այցելել եմ իմ բարեկամ Սուսաննա Գալինյանի տուն, նրան սեռական առաջարկություն եմ արել, որից հետո նա հայհոյել է հորս, ես նրան խեղդելով սպանել եմ, բռնաբարել եւ վառել»,-պատմել է Արսենը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
2016 թվականի մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը՝ ժամը 02-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել քննչական- օպերատիվ խումբը եւ պարզվել է, որ այրվել է նույն գյուղի 56-ամյա բնակչուհու տան ննջասենյակը, որտեղ հայտնաբերվել է տանտիրուհու դին՝ կիսաայրված վիճակում:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ արդյունքում պարզվել է, որ դեպքից առաջ կնոջն է այցելել նրա հեռավոր ազգականը (ծնված 1993թ.)՝ հարբած։ Նախնական տվյալներով՝ երիտասարդը կնոջն առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, սակայն մերժում ստանալով՝ բռնություն է գործադրել նրա նկատմամբ եւ խեղդել։ Հետքերը վերացնելու համար այրել է անկողինն ու հեռացել:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սպանություն:
Առերեւույթ հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել է։ Ձեռնարկվում են քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու, երիտասարդի հայտնած տեղեկություններն ստուգելու ուղղությամբ։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ կնոջ մահվան պատճառը, հնարավոր սեռական ոտնձգության ենթարկված լինելու հանգամանքները պարզելու համար։
ԱՄՆ-ում մեկնարկում է նոր հեռուստանախագիծ, որի մասնակիցներին կսովորեցնեն նկարահանվել պոռնոֆիլմերում: Շոուի պայմաններով, հաղթողը մեկ միլիոն դոլար կստանա ուղիղ եթերում սեքսով զվաղվելու համար: Հայտնի է, որ գումարային մրցանակի համար պայքարելու են ութ երիտասարդ տղաներ ու աղջիկներ, որոնք երբեւէ չեն նկարահանվել նման ֆիլմերում:
Life.ru-ն, վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները, հայտնում է, որ միլիոնի բոլոր հավակնորդներին մեծահասակների համար ֆիլմերում նկարահանվելու նրբությունները կսովորեցնեն հատուկ ուսուցիչներ՝ ոլորտի պրոֆեսիոնալները: Զույգերին գնահատելու են պոռնոինդուստրիայի հինգ ամենահայտնի աստղերը, սակայն նրանց անունները դեռ չեն հրապարակում: Հեռուստանախագծի առաջին թողարկումը ծրագրված է մայիսի 19-ին:
ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող Արամ Վաղինակի Օհանյանի սպանության դեպքի առթիվ։
14.05.2016թ.՝ ժամը 19:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով որովայնի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արամ Վաղինակի Օհանյանը:
Նույն օրը՝ ժամը 21:00-ին, Վայքի քաղաքային հիվանդանոցում արձանագրվել է զինծառայողի կենսաբանական մահը:
Ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:
Քաղաքագետ Մելիք-Շահնազարյանի խոսքով, այս պահին պատերազմի վերասկսումն ամենահնարավոր սցենարն է, որովհետև Ադրբեջանը, ձախողելով իր ապրիլյան հարձակումը, ըստ էության, զրկվել է մի քանի կարևոր քաղաքական փաստաթղթերից, որոնք օգտագործում էր բանակցությունների ընթացքում, օրինակ` պատերազմի չվերսկսումը ներկայացնելով որպես զիջում և այլն: «Այս պահին Ադրբեջանը պատերազմը վերսկսելու լուրջ պատճառ ունի, քան ապրիլի 1-ին, որովհետև կորցրել է դիվանագիտական լուրջ գործոններ, որոնք օգտագործում էր հայերի դեմ»,- ասաց նա:
Անդրադառնալով վերջին շրջանում Նախիջևանի հետ սահմանին հակառակորդի ակտիվությանը, մասնավորապես` Վայքում հակառակորդի դիպուկահարից զինծառայողի զոհվելու դեպքին, քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանի նպատակը ՀՀ զինված ուժերը ՀՀ տարածքում «պահելն է», այսինքն` թույլ չտալը, որպեսզի այստեղից որևէ միավորումներ անհրաժեշտության դեպքում մտնեն Արցախ:
Մանրամասները՝ տեսանյութում.
Հիշեցնենք, որ այսօր պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած «Արցախի ճանաչման մասին» օրինագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում:
Որքանո՞վ էր նպատակահարմար «Արցախի ճանաչման մասին» օրինագիծն այսօր քննարկել Ազգային ժողովում, երբ դեռ նախագահների հանդիպումը տեղի չի ունեցե լայս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը.«Այս նախագիծը ներկայացվել է 15 օր առաջ, երբ հայտնի չէր Սարգսյան-Ալիև հանդիպման մասին»։
Դիտարկումը, թե՝ Ձեզ առաջարկել են, որպեսզի օրինագիծն ավելի ուշ ներկայացվի քննարկման, Հ. Բագրատյանը հերքեց՝ ասելով, որ նման բան չի եղել. «Ո՞վ ասաց, նման առաջարկ չի եղել: Քննարկվում էր օրակարգ մտնել-չմտնելու հարցը, կարող էր մտնել օրակարգ ու մնար, այս ամբողջը բլեֆ է, ինչ ասվում է, սուտ է ասվում: Սարգսյան-Ալիև հանդիպումը մի քանի օր առաջ է հայտնի դարձել, թող քննարկում անեին, ո՞վ ասաց»:
Հարցին, թե ինչո՞ւ անգամ ԱԺ օրակարգ մտցնելուց վախեցան, Հ. Բագրատյանն այսպես արձագանքեց. «Իրենք չեն լուծում քաղաքական հարց, ու հանձնաժողովում քննարկվելու ժամանակ չի պարզվում մեկնաբանությունը, անտրամաբանական բաներ են ասվում, իրենք լուծում են իրենց քաղաքական կոմֆորտի հարցը»:
Հ. Բագրատյանի խոսքով՝ իրենք ընդամենն ասում էին՝ հարցը քննարկվի, ինչը մերժվել է. «Չքննարկե՞նք՝ օրական 3 երեխա է մահանում, մենք ասել ենք, որ սա Ադրբեջանին ձեռնտու սցենարն է, հաջորդ պատերազմը կլինի մի քանի ամիս հետո և ավելի վատ հետևանքներով»:
lragir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Միքայել Զոլյանը
Միքայել, ինչպե՞ս եք գնահատում այս օրերին վարչապետի՝ կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի հանձնարարականը, որի համար երեք շաբաթ ժամանակ է տվել: Մի՞թե չգիտեն՝ ովքեր են մենաշնորհել տնտեսությունը, երբ հիմնականում դրանք պաշտոնյաներ են:
Նորություն չեմ տեսնում այստեղ, Սերժ Սարգսյանի օրոք իշխանական դիսկուրսի բնորոշ գիծը ընդդիմադիր դիսկուրսի իմիտացիան է: Պարզ ասած, իշխանությունը միշտ էլ խոսում է խնդիրների մասին, այդ թվում կոռուպցիայի, կարծես ինքը չի պատասխանատու դրա համար: Գուցե այս անգամ ձևակերպումները մի փոքր ավելի կոշտ էին, ինչը բացատրվում է նրանով որ ապրիլյան դեպքերից հետո հասարակության մեջ շատ ավելի անհանդուրժողական վերաբերմունք է ձևավորվում դեպի կոռուպցիան: Սակայն, պարզ է, որ իրական քայլեր այդ ուղղությամբ, անգամ ցանկության դեպքում, հնարավոր չեն: Կոռուպցիան ներկայում գոյություն ունեցող իշխանական համակարգի հիմնական իմաստն է, և այդ համակարգի հիմքում ընկած հիմնական սկզբունքը: Ես ի նկատի ունեմ կոռուպցիան լայն իմաստով, այսինքն պետական համակարգի օգտագործումը անձնական հարստացման համար: Դա միակ բանն է, որ ներկա իշխանական համակարգը կարողանում է անել շատ արդյունավետ, և միակ բանն է, որ կապում է իշխանական համակարգի տարբեր հատվածներն իրար: Կարող են լինել առանձին պաշտոնանկություններ, և նույնիսկ գուցե մեկ-երկու քրեական գործ, բայց այդ ամենը իմիտացիայից այն կողմ չի անցնի:Գուցե իշխանության մեջ անգամ կա իրական գիտակցում, որ կոռուպցիան լուրջ վտանգ է Հայաստանի անվտանգության համար, սակայն, լինելով կոռուպցիոն համակարգի մաս, նրանք չեն կարող պայքարել դրա դեմ: Ցանկացած քրեական գործ որևէ միջին մակարդակի պաշտոնյայի դեմ կարող է տանել դեպի նրա վերադասը, և այդպես շարունակ մինչև գերագույն ղեկավարություն: Այնպես որ, լավագույն դեպքում, կարող են ինչ-որ չափով սահմանափակվել այն կոռուպցիոն երևույթները, որոնք անմիջականորեն կապված են բանակի և սահմանների պաշտպանության հետ, բայց այստեղ էլ չեմ կարծում, որ կտեսնենք լուրջ բացահայտումներ և աղմկոտ քրեական գործեր:
Իշխանությունն այս քայլով ընտրությունների՞ն է նախապատրաստվում, թե իշխանությունը կորցնելու վտանգ կա։
Երկու գործոններն էլ կան, իհարկե: Կարծում եմ, մինչև ապրիլյան դեպքերն իշխանությունը տպավորություն ուներ, որ ամեն ինչ իր վերահսկողության տակ է, և ամեն ինչ ընթանում է իր նախագծած սցենարով: Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ իշխանությունը պատրաստ չէր թե՛ Ադրբեջանի հարձակմանը, թե՛ հասարակության համախմբմանը և հասարակական ակտիվության այն աննախադեպ զարթոնքին, որը մենք տեսանք: Իշխանավորները բնազդաբար հասկանում են, որ այդ հասարակական ակտիվությունն իրենց համար վտանգ է ներկայացնում և փորձում են այն ուղղել իրենց համար ձեռնտու “ռազմա-հայրենասիրական” ուղով: Իհարկե, պետք է նաև ստեղծել պատրանք, որ իշխանությունները պատրաստ են պայքարել կոռուպցիայի և այլ բացասական երևույթների դեմ:
Առհասարակ ի՞նչ պետք է անի իշխանությունը, որ հանրությունը մի փոքր հավատա, որ կամք կա։ Հնարավո՞ր է խաղի կանոններ փոխվեն։
Խնդիրն այն է, որ համակարգային փոփոխություններ հնարավոր են, միայն եթե իշխանությունը, առնվազն իշխանության առաջին դեմքերը հեռանան: Իհարկե, չեմ ասում, որ հենց այսօր բոլոր առաջին դեմքերը պետք է հրաժարական տան, բայց պետք է սկսել գործընթացը: Օրինակ, կարող էր ստեղծվել ազգային միասնության կառավարություն, իսկ Սերժ Սարգսյանը կարող էր հայտարարել, որ եկող խորհրդարանական ընտրություններից հետո հրաժարական է տալու և այդպիսով իշխանությունը զիջելու է ապագա խորհրդարանի կողմից ընտրված վարչապետին: Այդ ամենը հնարավորություն կտար իշխանության մեջ իրականացնել սերնդափոխություն առանց լուրջ ցնցումների: Սակայն, իհարկե, մենք հասկանում ենք, որ այս ամենը ուտոպիայի ոլորտից է, ներկայիս իշխանության առաջին դեմքերը որևէ դեպքում պատրաստ չեն սեփական կամքով զիջել իշխանությունը:Կոռուպցիայի դեմ իրական պայքար ծավալելը հավասարազոր կլիներ սեփական իշխանությունից հրաժարվելուն, այնպես որ դրա մասին կարելի է մոռանալ: Փոխարենը, կարծում եմ, լինելու են զուտ իմիտացիոն գործընթացներ: Իշխանությունն ունի բավական մեծ փորձ՝ իմիտացիոն գործընթացներով ժամանակ ձգելու և ակտիվ գործունեության պատրանք ստեղծելու, օրինակ, եվրոպական կառույցների հետ հարաբերություններում: Պարզապես այժմ եվրոպական կառույցների դերում կհայտնվի Հայաստանի և Արցախի հանրությունը:
Պատերազմի սպառնալիքը հնարավո՞ր է զսպաշապիկ լինի իշխանությունների գործողություններին։ Առհասարակ այս պատերազմը որևէ բան փոխե՞ց պետական կառավարման համակարգում և ի՞նչ։
Իհարկե, ապրիլյան դեպքերը որոշ չափով սթափեցրին իշխանությանը: Այնպես որ, ինչ-որ փոփոխություններ կատարելու ցանկություն առկա է, առնվազն այն հարցերում, որոնք անմիջականորեն վերաբերվում են արտաքին քաղաքականությանը և անվտանգության հարցերին: Սակայն, իշխանության ձեռքերն այստեղ ևս կապված են, քանի որ իշխանավորներն իրենք թաթախված են կոռուպցիայի մեջ: Նույն պատճառով նրանք նաև խիստ խոցելի են արտաքին ճնշումների առջև: Այսպես, կարող էին լինել նաև մի շարք առավել վարկաբեկված պաշտոնյաների հրաժարականներ, որոնք անմիջականորեն առչվում են արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտին, սակայն մենք դա էլ չտեսանք: Ժամանակ առ ժամանակ այս կամ այն պաշտոնյայի դեմ ԶԼՄ-երում սկսվում է լուրջ քարոզարշավ, և թվում է, թե հող է նախապատրաստվում հրաժարականի համար՝ օրինակ Արտաքին Գործերի նախարար, Գլխավոր շտաբի պետ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար: Սակայն, առայժմ մենք տեսնում ենք, որ այդ պաշտոնյաները հանգիստ շարունակում են պաշտոնավարել: Ցանկացած դեպքում այդ պաշտոնյաների հրաժարականներն էլ քիչ բան կփոխեին, որովհետև թե՛ արտաքին, թե՛ անվտանգության քաղաքականությունը մշակվում է նախագահայանում: Բայց այն հանգամանքը, որ այդ հրաժարականները չեղան, խոսում է այն մասին, որ իշխանությունը ի վիճակի չէ անգամ համեստ փոփոխություններ իրականացնել:
Իրավիճակը որքանո՞վ է պայթյունավտանգ իշխանության համար, երբ մի կողմից պանամական փաթեթն է հրապարակվում և տեսնում ենք 37 ՀՀ քաղաքացիների անուններ, մյուս կողմից ԵՄ դեսպանը նախազգուշացումներ է անում։
Իրավիճակն իսկապես պայթյունավտանգ է, բայց ես չէի գերագնահատի ԵՄ նախազգուշացումները, քանի որ ԵՄ-ը այսօր Հայաստանում չի տիրապետում լուրջ լծակների և նաև պատրաստ չէ լուրջ ճնշում իրականացնել Հայաստանի իշխանությունների վրա: Ճիշտ է, իհարկե, կան որոշակի կարմիր գծեր, որոնք խախտելու դեպքում ԵՄ ուզած թե չուզած պետք է միջոցներ ձեռնարկի: Բայց Հայաստանի իշխանությունն, ի տարբերություն օրինակ Ադրբեջանի իշխանավորների, միշտ այդ հարցում բավական զգույշ է գտնվել և աշխատել է այդ կարմիր գծերը չանցնել: Պանամայի փաթեթի մասին դժվարանում եմ ինչ-որ բան ասել, քանի որ չգիտեմ թե այնտեղ ինչ կա, բայց, ցանկացած դեպքում, այն Հայաստանի իշխանությունների համար կարող է որոշակի ռիսկեր պարունակել:Սակայն, հիմնական ռիսկերը իշխանության համար կապված են Արցախի հարցի հետ: Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան թույլ են իշխանության դիրքերը ոչ միայն արտաքին քաղաքական առումով, այլև Հայաստանի ներսում: Այսօրվա լարված իրավիճակում իշխանությունների հանդեպ վստահությունը, որը մինչ այդ էլ շատ բարձր չէր, հասարակության մի զգալի մասի մոտ ձգտում է զրոյի: Ընդ որում, այդ վստահության կորուստը կարելի է արձանագրել նաև Արցախում, որը միշտ համեմատաբար ավելի լոյալ էր տրամադրված: Դժվար է գնահատել տրամադրությունները զինված ուժերում, բայց կան որոշ նշաններ, որ այստեղ ևս իշխանության հանդեպ անվստահության և դժգոհության միտումներն առկա են: Այնպես որ, ցանկացած անսպասելի զարգացում Արցախի շուրջ, լինի դիվանագիտական թե ռազմական, կարող է ճակատագրական լինել իշխանության համար:
Մենք երբ պետքա հասկանանք , որ բանակին վերաբերվող ինֆորմացիաների 90 տոկոսը զինվորական գաղտնիքներ են ու պետք չի ամեն առավոտ ՝ կոֆե խմելուց հետո, պահանջել , որ ՊՆ-ն տեղեկացնի այս կամ այն դեպքի մասին: Օրինակներ կարող եմ բերել ու փորձեմ ասածս հիմնավորել: Թշնամին հրետանային որևե զենքով կրակ է բացում մեր ուղղությամբ: Այդ կրակոցների մեծ մասը թշնամին ստուգելու համար է կրակում, որպեսզի պաշտոնական տեղեկության համաձայն պարզի որոշ օբյեկտների դիրքեր: Ասենք առաջին կրակոցի ժամանակ խոցել է ինչ-որ X դիրք , բայց նրան դեռ չի հաջողվել պարզել՝ արդյո՞ք կրակոցը նպատակին հասել է, թե ոչ: Այդ դեպքում , եթե ՊՆ-ն հայտարարի X դիրքի խոցման մասին , ապա կկատարի թշնամու հրետանու համար կորդինատորի դեր ու նոր թիրախների տեղեր կպարզվեն: Ասենք թշնամու առաջ խնդիր է եղել խոցել ինչ-որ զորամասի մեքենաների հավաքակայանը, ըստ նրանց տվյալների հավաքակայնից 100 մետր հեռավորության վրա գտնվում է համայնքի էլեկտրակայանը: Եթե թշնամին իմանա, որ խոցել է հավաքակայանը ապա շատ հեշտությամբ կխոցի նաև էլեկտրակայանը: Իսկ կրակոցից հետո ինֆորմացիայի բացակայությունը ավելորդ լարվածություն է առաջացնում թշնամու մոտ, որը ավելի ձեռնատու է մեզ, քան նրանց ինֆորմացիա տալը:
Թշնամու կրակոցից հետո, շատերը ՝ ստեղից-ընդեղից , լսելով հավաքակայանի խոցման լուրը , կշտապեն պարզաբանումներ ստանալ ՊՆ-ից, կշտապեն մեղադրել բոլոր զինվորականներին , որ ճշմարտությունը չեն ասում , բայց նրանք կյանքում գլխի չեն ընկնի, որ շատ դեպքերում ճշմարտություն բարձրաձայնելը կարող է ավելի շատ կորուստների բերել:
Եվս մեկ օրինակ բերեմ: Թշնամին անկանոն կրակ է բացում մեր դիրքերի վրա: Իր հետախույզները չեն կարողացել տվյալ դիրքի մասին ճշգրիտ ինֆորմացիա ստանան: Ինֆորմացիաների թվում է նաև, թե տվյալ դիրքում քանի հոգի են հերթապահություն իրականացնում: Ընդունենք դիրքը պահում են 10 հոգի, դե թշնամին գիտի , որ դիրքը մինիմում 6 հոգանոց խումբ է պահում, բայց նրան հարկավոր է իմանալ կոնկրետ թիվը: Անկանոն կրակոցներ է կատարում հենց դիրքի ուղղությամբ, այն նպատակով , որ գոնե մեկին կամ երկուսին վիրավորի: Վրավորների կամ զոհերի կոնկրետ թվով հակառակորդը կարող է 100 տոկոսանոց ինֆո ունենալ տվյալ դիրքի մասին:
Հուսով եմ կարողացա բացատրել ռազմական ինֆորմացիաների տարածման ժամկետների , ճիշտ ու սխալի մասին: Հաջորդ անգամ կփորձեմ բացատրել թշնամուն մոլորեցնող ինֆորմացիաների մասին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.