23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանական տխրահռչակ Haqqin.az լրատվական կայքը նույնպես նորույթներ է սիրում և կարող է հոգնել անվերջ նույն դեպքերից: Բնական է, որ կայքը Տիգրան Խզմալյանով հավերժ հիանալ չէր կարող, անհրաժեշտ էին հիացմունքի նոր առարկաներ, նոր «հերոսներ», և այդ «հերոսը» գտնվեց` Ժիրայր Սեֆիլյանը: Կարևորը մեկնարկն էր, և Սեֆիլյանը հայտնվեց Haqqin.az-ի էջերում, իսկ դա նշանակում է, որ հետագայում արդեն հաճախ կտեսնենք Սեֆիլյանին նույն տխրահռչակ կայքի էջերում:
Այդ էջերում հայտնվելու համար Սեֆիլյանը բավականին հաջող «գործ արեց», նա կարողացավ աչքի ընկնել անբովանդակ, բայց արտաքուստ սկանդալային թվացող հայտարարությամբ` ասելով, թե քառօրյա պատերազմի ընթացքում մենք 7 միլիոն քառակուսի մետր տարածք ենք կորցրել: Իհարկե, հայտնի չէ, թե որտեղից Սեֆիլյանին նման տվյալներ, որովհետև քառօրյա պատերազմի օրերին նա իր տանը ծպտված է եղել, և ընդհանրապես վերջին մի ամսում որևէ անգամ սահմանագիծ չի այցելել, այլ միայն ռեժիմին հեռացնելու մասին իր զավեշտալի գրառումներն է արել Facebook-ում: Հետևաբար, որպես ի՞նչ մենք պետք է հավատանք Սեֆիլյանին և չհավատանք պաշտոնական աղբյուրներին: Կա՞ որևէ պատճառ Սեֆիլյանին վստահելու. Բնականաբար` չկա, իսկ նրան չվստահելու պատճառները բազմաթիվ են, քանի որ Սեֆիլյանը սովորական սադրիչ է և դա նորից հաստատվեց:
Տեսեք` Սեֆիլյանն ասում է 7 միլիոն քառակուսի մետր դա 7 քառակուսի կիլոմետրն է: Նույն տարածքն է, բայց հնչողությունը տարբեր է, այս դեպքում միլիոն է ասում և միլիոնը սկանդալային է հնչում: Կարող էր նաև ոչ թե մետրերով, այլ միլիմետրերով չափել և այդ ժամանակ կստացվեր 7 միլիարդ, ավելի սկանդալային: Սեֆիլյանից ամեն ինչ սպասելի է… Ի դեպ, հիշեցնեմ, որ «գրանտ տվողները» որպես կանոն հենց սկանդալներ են սիրում, դե իսկ ադրբեջանական կայքերն էլ սկանդալները շուտ են նկատում: Այնպես որ Սեֆիլյանը, կարելի է ասել, հասավ իր նպատակին. նա հերթական անգամ գոհացրեց իր պատվիրատուներին և նույնիսկ «փիառվեց» ադրբեջանական մամուլում: Ինչպես ասված է հայտնի «Ոսկե ցլիկը» վեպում` «Сбылась мечта идиота»:
«100-ամյակը առանց Ժիրայր Սեֆիլյանի» ֆեյսբուքյան էջ
VERELQ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ անցած շաբաթ ուկրաինական Լվովում ընթացող Եվրոպայի Քունկ ֆուի առաջնության ժամանակ ադրբեջանցիները ներխուժել են ռինգ և փորձել հաշվեհարդար տեսնել մենամարտը հաղթող արցախցի մարզիկի հետ, այնուհետ նաև ամբողջ հայկական հավաքականի հետ:
Տեղեկացրել էինք նաև, որ մահակներով ծեծկռտուք սարքելու համար, որն, ըստ Քունկ ֆուի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանի, թերևս նախապես ծրագրված է եղել, Ադրբեջանի թիմը նկատողություն է ստացել ու որակազրկվել: Բայց աղմկահարույց պատմությունն ունի նաև շարունակություն:
Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան աշխատակից Տիգրան Սարգսյանը Facebook-ի իր էջում այս կապակցությամբ գրում է. «Երեկ երեկոյան Բորիսպոլի օդանավակայանում Կիևի մեր եղբայրները մեր չեմպիոններին Երևան ճանապարհեցին և պատահաբար հադնիպեցին «հերոս-ազերբոտներին», ովքեր իրենց «թիմով» տուն էին վերադառնում: Տղաները նրանց հետ խիստ պրոֆիլակտիկ զրույց ունեցան (առանց ծեծկռտուքի), ինչից հետո նրանք ողջ թիմով հրապարակայնորեն ներողություն խնդրեցին մեր հերոսների առաջ՝ սկսած փոքրից` Արսենից:
Փառք մեր հերոսներին: Փառք Կիևի և ողջ Ուկրաինայի մեր հայրենակիցներին: Խաղաղություն բոլորին»,- ասված է գրառման մեջ:
Նշենք, որ գրառման մեջ ներկայացրածը ու ներողություն խնդրելու փաստը VERELQ-ի հետ զրույցում հաստատեցին նաև Քունկ ֆուի Հայաստանի ֆեդերացիայից: Ի դեպ, հայ մարզիկները Լվովից վերադարձել են 6 ոսկի, 2 արծաթ և 1 բրոնզ մեդալներով, Թիմային 2-րդ տեղը զավթած:
«Ասում են, թե գործադիր մարմինն իր խոստացած երեք շաբաթների ընթացքում եթե չկարողանա կատարել այն քայլերը, որոնց մասին խոսեց կառավարության ղեկավարը, ապա սպասվում են արմատական փոփոխություններ՝ պաշտոնանկությունների տեսքով։ Ընդ որում, այս պահին բոլորն– են համոզված, որ գործադիրին առանձնապես չի հաջողվելու անել այն, ինչ խոստացավ, և որ էն գլխից Դավիթ Հարությունյանի գրած «տրանսֆորմացիոն» փոփոխությունների մասին ելույթը դատապարտված է ձախողման, պարզապես ոմանց այդ ելույթի «ներքո» պետք էր ևս մեկ անգամ ցուցանել՝ պաշտոնանկությունները սահուն դարձնելու կառավարության անկարողությունը, մյուս կողմից՝ զսպելու «հեղափոխականորեն անհաղթահարելի դարձած», հերթական անգամ «խաղեր տալու» ոմանց ախորժակը»,–գրում է թերթը։
«Իրատես de facto»
«Հատկապես ապրիլյան սրացումներից հետո, երբ հայկական կողմից ասիմետրիկ հարվածներ հասցնելու, այդ թվում՝ Մինգեչաուրի ջրամբարը կամ Բաքու-Ջեյհան նավթատարը խոցելու հնարավորության մասին հայտարարություններ հնչեցին, Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը Աղրբեջանի տարածքից Վրաստանով և Թուրքիայով անցնող նավթագազային հաղորդակցուղիների անվտանգության հարցը դարձրեցին օրակարգային քննարկման առարկա։ Նախօրեին՝ Ադրբեջանի Գաբալա քաղաքում անցկացված չորրորդ գագաթնաժողովի ընթացքում, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են այդ խնդրի լուծման ուղղությամբ երեք երկրների ուժերի համատեղման հարցը։ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն այդ կապակցությամբ ասել է «Երեք Երկրների նախարարները քննարկել են նավթամուդերի անվտանգության ապահովման հարցը, և այդ հաշվով համաձայնության հասել»։
«Երեք երկրների նախարարները քննարկել են նավթամուղերի անվտանգության ապահովման հարցը, և այդ հաշվով համաձայնության հասել»։
Սա ուշագրավ հայտարարություն է այն առումով, որ առնվազն Բաքու-ՋԵյհան նավթատարի դեպքում նման համաձայնությունն արդեն իսկ առկա էր դեռևս 2003 թ-ից, երբ այդ երկրների հատուկ ծառայությունների միջև փոխգործակցության արձանագրություն ստորագրվեց։
Հետևաբար այն, որ այժմ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները որոշել են թարմացնել այդ համաձայնությունը և վերստին հայտարարել, որ Ադրբեջանից Թուրքիա ձգվող նավթագազամուղները իրենց համատեղ ռազմական վերահսկողության տակ են, ցույց է տալիս, որ Բաքվում լրջորեն անհանգստացած են հայկական կողմի սպառնալիքներից՝ պատերազմի հնարավորության դեպքում այդ կարևորագույն օբյեկտները խոցելու շուրջ։
Սա, իհարկե, բարդացնելով նման հեռանկարի իրագործումն, այնուհանդերձ, որւէ կերպ չի բացառում այն։ Ուստի հայկական կողմից հենց այդ ուղղությամբ հայտարարությունները, կարծում ենք, ադրբեջանական նոր սադրանքների սանձազերծման դեպքում պետք է առավել կոշտ և վճռական բնույթ ստանան։ Այդ մասին պետք է հայտարարկհ արդեն ոչ թե երկրի նախկին պաշտպանության նախարարի մակարդակով ինչը որ արվեց այս օրերին, այլև հենց ներկայիս՝ գործող ռազմական հրամանատարության կողմից։
Հատկապես առկա տնտեսական ճգնաժամի պայմաններում նման հայտարարությունները նաև լրջորեն կվտանգեն Ադրբեջանի առաջիկա ծրագրերը՝մասնավորի կասպիական Շահ Դենիզ հանքավայրից սկիզբ առնող Տրանսատլանտյան գազամուղի (7/ա^Բ) կառուցումը, որը նախատեսված է ավարտին հասցնել 2019 թ-ին։ Ի վերջո, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմի պահվածքը հերթական անգամ ցույց տվեց, որ այդ երկիրը, բացի ուժի լեզվից, որևէ այլ՝ դիվանագիտական կամ հումանիտար լեզու չի հասկանում:
Ժողովուրդ
«Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, համանախագահ երկրների արտգործնախարարների, Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, եվրոպական այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Վիեննայում կայացել են մի շարք հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ։ Եվ միայն ուշ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ կայացավ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, թեև ի սկզբանե քննարկվում էր երկու երկրների նախագահների տետ-ա-տետ հանդիպման հնարավորությունը։ Հանդիպումն ավարտվեց Երևանի ժամանակով կեսգիշերն անց։ Սակայն միայն այն հանգամանքը, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը կայացավ կեսգիշերին մոտ միայն, դրան նախորդած ինտենսիվ բանակցություններից հետո, վկայում է, որ անգամ այդ՝ միջնորդավորված հանդիպումը հնարավոր Է դարձել բավական մեծ ջանքերի գնով։
Թե կողմերից որ մեկն է մերժել մյուս կողմի պահանջները, դժվար է ասել։ Սակայն, դատելով նրանից, որ Ալիևի հետ հանդիպմանը նախորդած բոլոր հանդիպումներում Սերժ Սարգսյանը տարբեր ձևակերպումներով կրկնել Է բանակցությունների վերսկսման համար առաջադրած հայտնի պայմանները՝ հիմնական շեշտադրումը կատարելով շփման գծում հետաքննող մեխանիզմի ներդրման անհրաժեշտության վրա, կարելի է եզրակացնել, որ հայկական կողմը պնդել Է այդ նախապայմանները՝ հնարավոր Է՝ դրանց չընդունման դեպքում հրաժարվելով Ալիևի հետ հանդիպումից ընդհանրապես։
Ի՞նչ Է իրականում տեղի ունեցել երեկ Վիեննայում, հայտնի կդառնա այսօր, առաջիկա օրերին։ Ոչ միայն դիվանագիտական հայտարարություններից, այլև ղարաբաղաադրբեջանական սահմանագծի իրադրությունից:
«168 ժամ»
Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տաբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու հետևակի մարտական մեքենայից (30 արկ), 60 միլիմետրանոց ականանետերից (16 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (32 արկ) խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը. տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ-ն։
Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հարավարևելյան (Հադրութ) և արևելյան (Մարտունու) ուղղություններով:
Հատկանշական է, որ ադրբեջանական զինուժը առաջնագծում իրադրության ապակայունացման և սադրիչ գործողությունների էր դիմում Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով կազմակերպված Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների նախագահների հանդիպման ընթացքում, ինչի արդյունքում հարավային ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկում մայիսի 17-ին` ժամը 00:50-ի սահմաններում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Խաչատուր Վարդանի Հարությունյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ առաջնագծում ստեղծված լարվածության հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:
Քիչ առաջ ավարտվեց Սերժ Սարգսյան-Ալիև հանդիպումը:
Ներկայացնում ենք հանդիպումից հետո տարածված առաջին տեսանյութը, որն արվել է մինչ հանդիպման մեկնարկը:
Տեսանյութում ակնհայտ նկատելի է Սերժ Սարգսյանի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ջերմ զրույցը: Նույն ֆոնին երևում է նաև Ալիևի դժգոհ դեմքի արտահատությունը:
Մանրամաները` PanoramaamTV-ի հրապարակած տեսանյութում:
Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ս.թ. ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետեւանքով ստեղծված լարված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները: Համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի եւ 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը:
Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:
Ես՝ Պողոսս, ծառան եմ Հիսուս Քրիստոսի, որը կանչեց ինձ՝ դառնալու իր առաքյալը և պաշտոն տվեց ինձ՝ քարոզելու Աստծու Ավետարանը։ Սուրբ գրքերում արձանագրված է, որ Աստված նախապես իր մարգարեների միջոցով խոստացավ տալ այս ավետիսը, որ վերաբերում է իր Որդուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որը, իբրև մարդ, ծնվեց Դավթի սերնդից, բայց հայտնվեց իբրև Աստծու Որդի, երբ իր Սուրբ Հոգու զորությամբ հարություն առավ մեռելներից։ Նրա միջոցով Աստված տվեց ինձ առաքյալ լինելու շնորհը, որպեսզի Քրիստոսի անվանը հավատալու և հնազանդվելու առաջնորդեմ բոլոր ազգերին, որոնց թվում դուք էլ կանչվեցիք՝ Հիսուս Քրիստոսին պատկանելու համար։ Ողջո՜ւյն բոլորիդ, որ բնակվում եք Հռոմում, ձեզ, որոնց Աստված սիրեց և կանչեց՝ լինելու իր սուրբ ժողովուրդը։ Թող Աստված՝ մեր Հայրը, և Տեր Հիսուս Քրիստոսը ձեզ պարգևեն շնորհ և խաղաղություն։
Նախ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով շնորհակալություն եմ հայտնում իմ Աստծուն ձեր բոլորի համար, որովհետև ձեր հավատի մասին խոսվում է ամբողջ աշխարհում։ Վկա է Աստված, որին ես ծառայում եմ իմ հոգով՝ քարոզելով իր Որդու Ավետարանը, թե ինչպես անդադար հիշում եմ ձեզ և միշտ իմ աղոթքների մեջ խնդրում, որ Աստծու կամքով ինձ հաջողվի գալ ձեզ մոտ, որովհետև շատ եմ ցանկանում տեսնել ձեզ, որպեսզի ձեզ փոխանցեմ որևէ հոգևոր պարգև՝ ձեզ ամրապնդելու համար. այսինքն՝ լինելով ձեր մեջ՝ քաջալերենք միմյանց այն հավատով, որ ունենք դուք և ես։ Բայց ուզում եմ, որ գիտենաք, եղբայրնե՛ր, որ բազմիցս մտադրվեցի գալ ձեզ մոտ, սակայն մինչև այժմ արգելքներ եղան, որովհետև ուզում եմ ձեր մեջ վաստակ ունենալ, ինչպես ունեմ ուրիշ ազգերի մեջ. որովհետև ինչպես պարտական զգացի ինձ թե՛ հույնի և թե՛ ոչ հույնի, թե՛ իմաստունի և թե՛ անմիտի հանդեպ, այնպես էլ պարտական եմ զգում հոժարությամբ ավետարանելու նաև ձեզ, որ Հռոմում եք։
Այս ասում եմ, որովհետև ամոթ չեմ համարում Ավետարանը։ Ընդհակառակը, այն Աստծու զորությունն է, որ փրկում է ամեն հավատացողի, նախ՝ հրեայի, ապա՝ նաև ոչ հրեայի, որովհետև Ավետարանը հայտնում է, թե Աստված մարդկանց ինչպես է արդար համարում իրենց հավատով, որպեսզի հավատան, ինչպես որ գրված է. «Արդարն իր հավատով է փրկվելու»։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 1:1-17)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch (HRW) կազմակերպությունը հայտարել է, որ ապօրինաբար թմրանյութեր պահելու մեղադրանքով Բաքվում Հեյդար Ալիեւի արձանը պղծած ակտվիստներ Բայրամ Մամեդովը եւ Գիյաս Իբրահիմովն Ադրբեջանում ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով եւ կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրանց:
«Ադրբեջանը երիտասարդ ակտվիստների դեմ թմրանյութերի հետ կապված կեղծ մեղադրանքներ առաջադրելու տխուր պատմություն ունի», -ասել է Հարավային Կովկասի գծով HRW-ի տնօրեն Գեորգի Գոգիան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը` նշելով, որ Բայրամ Մամեդովը հանդիսանում է NIDA երիտասարդական շարժման, իսկ Գիյաս Իբրահիմովը` ձախամետ «Ձախ ճակատ» երիտասարդական խմբի անդամ: Երկու ակտվիստներն էլ Բաքվի սլավոնական համալսարանի ուսանողներ են:
HRW-ին հիշեցնում է, որ մայիսի 10-ին` Հեյդար Ալիեւի ծննդյան օրը, Բաքվում Ադրբեջանի կենտրոնական բանկի դիմացի այգում գտնվող նրա արձանի պատվանդանի կողերին ադրբեջաներենով եւ անգլերենով Qul Bayramınız MՖbarək (Շնորհավորում ենք ստրուկի օրվա առթիվ), իսկ առաջնակողմում` Fuck the system (Կորչի հասարակարգը) գրություններ են արվել: Այդ գրություններով արձանի լուսանկարը հայտնվել էր Facebook սոցցանցում, ինչը մեծ արձագանք էր առաջացրել Ադրբեջանում: Ոստիկանությունը տեսախցիկների արձանագրությունների միջոցով պարզել է, որ արձանի պատվանդանին գրություններն արել է Իբրահմովը, իսկ Մամեդովն այն լուսանկարել եւ անանուն տեղադրել է սոցիալական մամուլում:
«Իբրահիմովն ու Մամեդովն ինձ ասացին, որ ոստիկանությունն իրենցից պահանջել է, որպեսզի հրապարակորեն ներողություն խնդրեն արձանից տեսախցիկի առաջ, եթե ուզում են ազատ արձակվել», -լրագրողներին պատմել է նրանց փաստաբան Էլչին Սադըգովը` նշելով, որ երիտասարդ ակտվիստները հրաժարվել այդ առաջարկությունից:
Դրանից հետո երիտասարդներին սպառնացել են կատարելագործված մեթոդներով խոշտանգումներով, եթե նրանք չխոստովանեն իրենցից թմրանյութեր առգրավելը, ինչից հարկադրված նրանք խոստովանական ցուցմունքներ են տվել, իսկ հետո դատարանում հրաժարվել դրանցից:
Ոստիկանությունում երիտասարդներին նվաստացրել եւ ստիպել են ավլել հատակը: Մամեդովն ու Իբրահիմովը փաստաբանին հայտնել են իրենց դեմ խոշտանգումներ իրագործվելու մասին: HRW-ն կոչ է արել անհապաղ հանել ակտվիստների վրայից թմրանյութերի գծով մեղադրանքները:
«Դա քաղաքական դրդապատճառներով թմրանյութերի հետ կապված քրեական մեղադրանքների կեղծման աղաղակող դեպք է: Իշխանություններն ակնհայտ փորձում են ուղերձ հայտնել, որ եթե մասնակցում եք չհամաձայնեցված քաղաքական գործունեության մեջ, ապա կբախվեք ամենադաժան հետապնդումների», -ասվում է HRW-ի հայտարարության մեջ, որում նշվում է նաև, որ եթե ադրբեջանական իշխանությունները ցանկանում են երիտասարդներին պատժել Ալիեւի արձանին գրություններ կատարելու համար, ապա դրա համար Ադրբեջանի վարչական օրենսգրքով տուգանք է հասնում:
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը միջադեպի հետ կապված հայտարարության մեջ նշել է, որ Բայրամ Մամեդովի մոտից 2,904 գ հերոին տեսակի թմրանյութ է հայտնաբերվել, իսկ նրա տանից` 1 կ 150 գ հերոին: Գիյաս Իբրահիմովի մոտից` 2,607 գ հերոին, իսկ նրա տանից` 1 կգ 10 գ հերոին:
«Խոշոր չափերի» թմրանյութեր պահելու մեղադրանքով երիտասարդներին 12-ական տարվա ազատազրկում է սպասվում:
Ադրբեջանում ավանդույթ է դարձել իշխանություններին, կառավարությանը քննադատող ակտիվիստներին, ընդդիմադիրներին եւ քաղաքական-հասարակական, անգամ կրոնական գործիչներին թմրանյութերի հետ կապված հոդվածներով մեղադրանքներ ներկայացնելն ու բանտեր նետելը:
Միջազգային եւ ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով` Ադրբեջանում ներկայում մոտ 100 քաղաքական բանտարկյալներ կան, որոնցից 28-ը ճանաչվել է խղճի բանտարկյալ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.