23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ներկա դրությամբ հրադադարն Ադրբեջանին ձեռնտու է, 4 օրվա ընթացքում այդքան զոհ են տվել, նրանք խելքի չեն գա երկար ժամանակ:
Այս մասին«Հետքին» տված հարցազրույցում նշել էԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը:
Պարոն գեներալ, ի՞նչ էր կատարվում ապրիլի 2-ին, Դուք որտե՞ղ էիք:
Գիշերվա ժամը 3.30-ի կողմերը, երբ շտաբի օպերատիվ հերթապահը զանգեց (դա երկրորդ զանգն էր), ես արդեն պատրաստվում էի դուրս գալ: Մեքենան սպասում էր: Ինձ մոտ զգացողություն կար, որ սա հերթական դիվերսիոն գործողությունը չէ: Մեքենայի մեջ, նոր տեղեկություններ ստանալուց հետո, հասկացա, որ պատերազմ է: Ներկայանալով բանակի հրամանատարին՝ իրավիճակի շուրջ որոշ պարզաբանումներ կատարելուց հետո առաջարկեցի մեկնել հյուսիս` Մարտակերտի ուղղությամբ, քանի որ այնտեղ լուրջ վտանգ կար: Երբ հասա Մարտակերտ եւ հրամանատարական կետը զբաղեցրի, տղաները կարծես թե չէին զգում, որ առջեւում լուրջ առճակատում է սպասվում… Այդ ընթացքում հակառակորդի հրետանին արդեն սկսեց աշխատել Մարտակերտի ուղղությամբ: 30 րոպե հետո զեկուցում են, որ հակառակորդը մտել է 116 եւ 118 դիրքեր: Զորամասի հրամանատարը, իր տրամադրության տակ եղած ուժերը վերցնելով, իսկույն մեկնում է գործողության վայր, իսկ հրետանու պետի առաջ խնդիր դնում կրակ բացել այդ դիրքերի վրա: Արդեն հայտնի էր, որ մենք այնտեղ զոհեր ունենք, տղաները հետ չեն քաշվել, կռվել են մինչեւ վերջ: Միայն մեկ հոգի էր կենդանի մնացել, որը վաշտի հրամանատարի հրամանով գնացել էր դիրքից 300 մ հեռավորության վրա գտնվող պահեստավայրից զինամթերք բերելու: Բայց երբ նա հետ է վերադարձել, դիրքերն արդեն հակառակորդի կողմից գրավված էին: Գալով հրամանատարական կետ՝ նա վերադասին զեկուցում է ստեղծված իրավիճակի մասին: Տեղում որոշում ենք կայացնում հրետանային կրակի օժանդակությամբ եւ տանկային վաշտի ներգրավմամբ անցնել հակագրոհի: Կես ժամվա ընթացքում դիրքերը հետ ենք վերցնում: Միայն այդ մարտում հակառակորդը, տալով մոտ 4 տասնյակ զոհ, որից 28-ը մնացել էր մեր հսկողության տակ գտնվող դիրքում, փախուստի է դիմում եւ թաքնվում մեր դիրքերից 250 մետր հեռավորությամբ գտնվող իրենց խրամատում: Զորամասը պահպանությունից անցնում է մարտական պաշտպանության: Դրանից հետո նրանք սկսում են հրետակոծել Մարտակերտը:
Հետո այդ հատվածում նրանք նորից հարձակում ծավալեցի՞ն:
Պարզ էր, որ նրանք նոր հարձակում են սկսելու այդ ուղղությամբ: Որոշ ժամանակ անց մերոնք զեկուցեցին, որ հակառակորդի տանկային գումարտակը շարժվում է 4-րդ եւ 5-րդ պաշտպանական շրջանների հատման հատվածի` Սեյսուլանի ուղղությամբ: Դրանց առաջխաղացումը կանգնեցնելու համար մեր հրետանին սկսեց աշխատել: Տեսնել էր պետք, թե ինչպես էին խոցվում հակառակորդի դիրքերն ու զրահատեխնիկան:
Պաշտպանական գործողությունները հաջող էին ընթանում նաեւ մարտագծի հյուսիսային ուղղությամբ: Չնայած Թալիշի հատվածում մերոնք սկսել էին հետ վերցնել կորցրած դիրքերը, բայց ադրբեջանցիները հայտարարում էին, որ Թալիշը, Մատաղիսը եւ Սեյսուլանը վերցված են: Որ Թալիշի եւ Սեյսուլանի ուղղությամբ, իրոք, մարտեր էին ընթանում, դա արդեն մեզ հայտնի էր: Բայց ահա Մատաղիսի մասին լսելով՝ մենք կռահեցինք, որ թշնամին մտադրություն ունի գրոհել նաեւ Մատաղիսը: Դրանից ելնելով՝ մենք զեկուցեցինք բանակի հրամանատարին, որը որոշում ընդունեց ուժեղացնել 5-րդ ՊՇ-ի ձախ թեւի դիրքերի պաշտպանությունը` այնտեղ տեղափոխելով հակատանկային միջոցներ: Այս քայլով ամբողջությամբ փակվեց հակառակորդի առաջխաղացման հնարավորությունը Մատաղիսի ուղղությամբ:
Ապրիլյան պատերազմը ի՞նչ դասեր տվեց մեզ:Շատ զոհեր ենք տվել, իհարկե,բայց այդ զոհերի գնով նաեւ դասեր ենք ստացել:
Հակառակորդը մեզանից ութ անգամ ավելի զոհ է տվել: Նվազագույնը 800-1000 կորուստ է ունեցել նա: Իսկ վիրավորների թիվն անհամեմատ շատ էր: Հակառակորդը շատ էր վստահ իր ուժերի վրա, կարծում էր՝ կմտնի, կմորթի եւ կանցնի առաջ: Բայց մեր երեխեքը մինչեւ վերջ կանգնել եւ պաշտպանել են իրենց դիրքերը, մենք գիտեինք, որ մեր զինվորներն այդպիսին են: Միշտ էլ ասել ենք, որ այս սերունդը մեզանից շատ է անելու: Այն, ինչ մենք 1992-94թթ. արել ենք, իրենք ապացուցեցին, որ կարող են իրենց սխրանքներով ու կատարածով մեզ գերազանցել, մեզնից ավելին անել…
Իսկ ինչո՞վ եք դա բացատրում:
Իրենց ծնողներից է գալիս, մեր երեխեքն են, չէ… Ոչ թե պապերից, այլ իրենց ծնողներից են լսել մեր երեկվա պատերազմի մասին: 1994-ից ընդամենը 22 տարի է անցել, իսկ այսօր առաջնագծում արդեն մեր երեխեքն են ծառայում: Նրանք ոչ թե ինչ-որ գիրք են կարդացել եւ դրանից իմացել մեր պատերազմի պատմությունը, այլ իրենց ծնողներից: Այդ տղաների մեջ իր ժողովրդին պաշտպանելու զգացումը կա, եւ դրանով ամեն ինչ ասված է:
Այս պատերազմը նաեւ մեր թերությունները բացեց, տեսանք, թե ինչպիսի բացթողումներ ունենք, եւ հիմա դրանք պետք է արագ վերացնենք: Կարելի է ասել, որ այդ չորս օրը մեզ համար լուրջ փորձաշրջան էր: Ճիշտ է՝ մեծ թվով զոհեր ենք տվել, բայց փրկել ենք բազում կյանքեր, ազգի կյանքն ենք փրկել: Այսօր պարտավոր ենք արագ ու նպատակասլաց աշխատել բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ:
Իսկ այդ թերությունները վերացնելու համար ինչ—որ բան արվո՞ւմ է հիմա:
Այո: Նշված բոլոր թերությունները գտնվում են նախագահի եւ բանակի հրամանատարի ուշադրության կենտրոնում, եւ դրանց վերացման ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ: Միեւնույն ժամանակ կուզեի նշել, որ այդ ամենով հանդերձ՝ դա ոչ միայն պաշտպանության բանակի խնդիրն է, այլ մեր պետության, մեր ազգի խնդիրն է…
Ո՞րն է, ըստ Ձեզ, հակառակորդին զսպելու ամենաարդյունավետ ձեւը:
Հակառակորդին միշտ պետք է ուժ ցույց տանք, եթե նա հետեւակի մարտական մեքենա է հանում, մենք պետք է տանկ հանենք, եթե նա հրանոթով է խփում, մենք «Գրադով» պիտի խփենք… Նախաձեռնությունը մենք միշտ պետք է մեր ձեռքերում պահենք…
Մեր սպառազինությունը, կարծես թե, քիչ է հակառակորդից, այո՞:
Իրականում շնորհիվ իր հնարավորությունների՝ հակառակորդն ունի ավելի շատ սպառազինություն, քան մենք: Սակայն, մարտի ելքը որոշողը միայն սպառազինությունը չէ… Ապացույցը ոչ միայն ղարաբաղյան առաջին պատերազմի արդյունքն է, այլ նաեւ ապրիլին տեղի ունեցած առճակատումը, որի ընթացքն ընդհատվեց ադրբեջանական կողմի խնդրանքով: Շարունակվելու դեպքում մեկ անգամ եւս կհամոզվեինք, որ պատերազմի հաջող ելքը որոշում է լավ զինվորը… Իսկ մենք այդ առումով խնդիր չունենք:
Եթե համեմատելու լինենք, իրենց առավելությունը ո՞րն է, եւ մե՞րը որն է: Փորձենք համեմատել:
Իրենց մոտ առավելությունը զենքի տեսակներն են եղել: Բայց, ինչպես ասացի, ունենալ զենքի տեսակներ, դեռեւս չի նշանակում հաջողություն ունենալ: Ինչ վերաբերում է այս առճակատման ընթացքում ունեցած մեր առավելություններին, ապա, ըստ իս, դրանք երեքն էին` հայ զինվորը, լավ հրետանին եւ բանակի հրամանատարի ճիշտ ու ժամանակին կայացրած որոշումները:
Ըստ Ձեզ՝ ո՞րն էր ապրիլյան պատերազմում հայ զինվորին բնութագրող գլխավորհատկանիշը:
Ես այս պատերազմի ժամանակ գրեթե ամեն ինչ տեսել եմ, բայց առավել խորը մի բան է մնացել իմ հիշողության մեջ: Տեսել եմ, թե ինչպես զոհված զինվորին վազելով բերում են, դնում շտապօգնության մեքենայի մեջ, ընկերը գալիս է ճակատը համբուրում ու վազելով նորից հետ գնում դիրքը պահելու: Առաջին պատերազմում չեմ տեսել նման բան, բայց հիմա դա տեսել եմ: Դրանից այն կողմ էլ ոչ մի բան չկա: Երբ ընկերոջն են կորցրել, նրանք իրենց ընկերոջ տեղն էլ են կռվել:
Բայց մենք չենք կարողացել ժամանակին այդ տղաների մասին հոգալ,գնահատել, ինչ- որ բան տալ:
Երբ նրանց մասին նյութ ենք պատրաստում,պարզվում է՝ նրանց մեծ մասը աղքատ են, անտուն, ծնողները աշխատանք չունեն:
Ղարաբաղում պատերազմում զոհվածները, վիրավորների ընտանիքները պետության ուշադրության կենտրոնում են, բնակարանով հիմնականում ապահովված են: Չեմ ասում՝ ինչեր ենք արել, բայց նվազագույնն ապահովված է:
Երկու կողմի սխալների մասին խոսենք:
Իրենց սխալն այն է, որ մտածել են, որ իրենք ուժեղ են եւ կարող են մեզ ջարդել: Իրենց առաջին սխալը դա է եղել: Իրենք իրենց զենքերին նայելով, իրենց գումարներին նայելով՝ ասել են միանգամից, կարճ ժամանակում կարող ենք մեր հարցերը լուծել: Մեր սխալները մենք գիտենք եւ դրանք վերացնելու ենք:
Իսկ իրենց զինատեսակներից ամենաշատ վնասը ի՞նչն է տվել, անօդաչունե՞րը(կամիկաձեները):
Դրանք իրենք հիմնականում օգտագործել են ամսի 4-ին, երբ տեսել են, որ իրենց վիճակը լրջանում է: Սկսել են «կամիկաձե», «Սփայք» հրթիռներ օգտագործել, որոնք 2-ին, 3-ին չէին օգտագործել: Տեսել են, որ իրավիճակը փոխվում է, արդեն սկսել են դրանք օգտագործել: Առաջին անգամ պատերազմում կամիկաձե են օգտագործել, 20 հատ անօդաչու ենք խփել, 14-ը մեր ձեռքում է դրանցից, 6-ը չեզոք գոտում է ընկած:
Իսկ ի՞նչ եք կարծում՝ հակառակորդը կսկս՞ի ռազմական գործողություններ:
Ներկա դրությամբ չեմ կարծում: Հրադադարն իրենց ձեռնտու է: 4 օրվա ընթացքում այդքան զոհ են տվել, նրանք խելքի չեն գա երկար ժամանակ:
Հետաքրքիր է՝ ինչ դիվանագիտական հաղթանակի մասին են խոսում սոցցանցերում որոշ օգտատերեր։ Դուք կարդացել եք ԼՂՀ ՊԲ հաղորդագրությունը։ Առաջնագծում զինվոր է զոհվել։ Եթե հաղթանակ եք համարում այն, որ միջնորդները դրական են արտահայտվել նախագահի երկու նախապայմանների մասին, բայց չեն արձագանքել երրորդին, որն ըստ էության ամենակարևորն էր։ Նախ առաջին երկուսի մասին. սահմանային միջադեպերի հետաքննության մասին խոսվում էր ապրիլյան պատերազմից առաջ էլ և եթե նույնիսկ այս մեխանիզմը ներդրվի, ապա սա ոչ թե պատճառի վերացում է, այլ ընդամենը հետևանքների ուսումնասիրություն, իսկ որպեսզի այդ սահմանային միջադեպերը չլինեն, անհրաժեշտ է նախ սաստել այդ միջադեպերի հեղինակին և հրահրողին։ Երկրորդը բանակցային գործընթացը, իհարկե, սկսվելու է հայկական կողմի համար կարևոր՝ 1994-ի և 1995-ի համաձայնագրերից։ Այո՛, սա վատ մեկնարկ է Ադրբեջանի համար, սակայն սա ամենևին չի երաշխավորում, որ հնարավոր վերսկսվելիք բանակցային գործընթացի ընթացքում չեն ընդունվի այնպիսի խայտառակ փաստաթղթեր, ինչպիսիք են Մարդրիադյան սկզբունքները, Կազանի փաստաթուղթը և այլն։ Այսինքն, հաղթանակի մասին կարելի է խոսել, եթե այդ բանակցային գործընթացը կարողանանք մեզ շահավետ ուղղությամբ տանենլ, իսկ ծիտը չթռած՝ դեռ հոպ չեն ասում։
Եվ վերջապես, ինչու է սահմանն ապակայունացնողին անվանական մատնանշելն ամենակարևոր նախապայմանը, որը դիվանագիտորեն շրջանցեցին միջնորդները և ընդամենը բավարարեցին սրանից բխող մյուս երկուսը։ Առաջին երկուսը գրվելու են սառույցին, ինչպես բոլոր մյուս նման պայմանավորվածությունները։ Իսկ ահա եթե անվանական հասցեական մեղադրանքների գործելաոճը, ներդրումը միակ իրատեսական մեխանիզմն է, որը կկանխեր ռազմական գործողությունները, և իհարկե, նախադրյալներ կստեղծեր մյուս երկուսի իրագործման համար։
Ուրեմն, քանի դեռ միջնորդները մեղավորներ չեն ուզում փնտրել, Ադրբեջանը չի հետևելու այս փոխհամաձայնություններին ևս և մենք, դժբախտաբար օրը սկսելու ենք մեր զինվորների մահվան բոթով։ Իսկ սա խաղաղություն չէ, սա դիվանագիտական հաղթանակ չէ։
Լիլիա Ապրեսյանի ՖԲ էջից
yerkir.am-ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ ը ՀՀ և Ադրբեջանի նախագահների` Վիեննայում կայացած հանդիպումը որակեց արդյունավետ և խոստումնալից:
«Հանդիպումն իրոք շատ կարևոր է եղել, որովհետև բանակցային գործընթացն այս քառօրյա պատերազմի, Ադրբեջանի ցուցաբերած ագրեսիայի հետևանքով կոմայի մեջ էր ընկել, և սա վերակենդանացման մի կարևոր լիցք է եղել: Ճիշտ է` գործընթացը դեռևս կոմայի մեջ է գտնվում, բայց այդ լիցքը շատ կարևոր էր»,- ասաց Բաբայանը:
Նա առանձնացրեց հանդիպման ամենակարևոր արդյունքները.
«Առաջինը շեշտվեց, որ անհրաժեշտ է պահպանել 1994-1995 թվականների ձեռք բերված պայմանավորվածությունը, ինչը շատ կարևոր է և նշանակում է, որ ցանկացած փորձ` ուժի միջոցով փոխել ռազմաքաղաքական դասավորվածությունը և հավասարակշռվածությունը, անընդունելի է: Այդ պայմանագրերը եղել են եռակողմ, այսինքն` Արցախի Հանրապետությունը լիարժեք ձևով մասնակցել է դրանց, հետևաբար, եթե դրանք պահպանվել են, ուրեմն պետք է, որ Արցախը մասնակցի այդ գործընթացին: Շատ կարևոր է եղել այն, որ շեշտվել է հետաքննական մեխանիզմների ներդրման մասին: Մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, որ հակամարտությունն ունի տարբեր հարկեր և պետք է սկսել ստորին հարկից կառուցել այդ շենքը, եթե ստորին հարկն անտեսվում է, ինչպես եղել է մինչ այդ, ապա հիմքն ամուր լինել չի կարող: Պետք է լինեն հստակ մեխանիզմներ, որոնք թույլ կտան ֆիքսել զինադադարի ռեժիմի խախտումների վայրը, ժամը և խախտողին»:
Բաբայանի խոսքով`այս ամենն Ադրբեջանի սրտով չէ, բայց այդ երկիրը ստիպված պետք է ընդունի:
«Կրկնում եմ` ես վարդագույն ակնոցով չեմ նայում այդ ամենին, Ադրբեջանը թեպետ ընդունել է, բայց ամեն ինչ անելու է` պրակտիկորեն խոչընդոտելու գործընթացին: Դա, իհարկե, արդեն միջազգային հանրության և ՄԽ համանախագահների խնդիրն է, իրենք էլ պետք է ամեն ինչ անեն, որ սահմանափակեն ագրեսորի այս քայլերը: Դա կպահանջի տեխնիկական և մարդկային լրացուցիչ ռեսուրսներ: Տեխնիկականն այն է, որ, միգուցե, սահմանի ողջ երկայքով տեղադրվեն ինչ-որ սարքավորումներ: Դա կպահանջի, որ հետագայում արբանյակներից մշտադիտարկումներ կատարվեն, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, որը կա Երևանում, Բաքվում և Ստեփանակերտում, Թիֆլիսում, պետք է համալրվեն համապատասխան մասնագետներով, պետք է աշխատանքները տարվեն բազմաթիվ հարթություններում, բազմաթիվ գերատեսչությունների միջև: Սա համապարփակ գործընթաց է, որ նաև երկարատև է լինելու»:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում էլ Ադրբեջանը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը, որի ընթացքում հայկական կողմը մեկ զոհ ունի` Բաբայանն ընդգծեց` իր ասածը, որ Ադրբեջանը ձևականորեն ու տեսականորեն ընդունելու է պայմանավորվածությունը, բայց պրակտիկորեն շարունակելու է խախտումներ անելը, ապացուցում է նաև այդ: «Պետք է միջազգային հանրությունն ավելի հասցեական և կոշտ դիրքորոշում ցուցաբերի, որովհետև սա արդեն նշանակում է անհարգալից վերաբերմունք նաև գերտերությունների նկատմամբ»,- եզրափակեց Բաբայանը:
ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ԱԺ-ում անդրադառնալով Արցախի առաջին պատերազմի հրամանատարներից մեկի՝ Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանի հայտարարությանը՝ Արցախում այս օրերին գեներալ Մանվելի «արկածների» մասին, հայտարարել է, թե արդեն սկսել են քննադատել հերոսներին, մինչդեռ Մանվել Գրիգորյանն այսօր կռվում է 90-ականների նման, երիտասարդացել է եւ քնում է օրական ընդամենը երեք ժամ:
Դժվար է ասել, թե Վահրամ Բաղդասարյանն ԱԺ-ից ինչպես է չափել գեներալ Մանվելի գիշերային քնի ժամերը, բայց այն, որ Վահան Բադասյանը փաստացի չափել է իշխող ՀՀԿ-ի վախը, անկասկած է:
Մանվել Գրիգորյանի եւ նրա շքախմբի «արկածների» մասին փաստացի մերկացնող հայտարարությամբ արցախցի հայտնի հրամանատարը կպել է ոչ թե Գրիգորյանի, այլ Հայաստանի իշխող համակարգի, ՀՀԿ-ի նուրբ լարերին: Բանն այն է, որ այդ համակարգի այսպես ասած հանրային ենթագիտակցական լեգիտիմության բարակող, բայց եզակի լարերից մեկը հենց «հերոս գեներալներն» են, նրանց այսպես ասած կռված լինելու հանգամանքը:
Պատահական չէ, որ ապրիլի 2-ից իշխող համակարգը նրանց անմիջապես գործուղեց դիրքեր, եւ երբ նրանք դեռ չէին էլ նստել իրենց գերթանկարժեք մեքենաները՝ որոնց ամեն մի անվահեծի արժեքը հավասար է գիշերային տեսողության մի քանի հեռադիտակի, համակարգի լրատվամիջոցները տարփողում էին, թե մանվելները, լիսկաները, շմայսներն ու մյուսներն արդեն առաջնագծում են:
Այդ ընթացքում առաջնագծում հերոսաբար կռվում, զոհվում, պետությունն էին պահում 18-20 տարեկան երիտասարդները, նրանց հրամանատարները, որոնք այս տարիների ընթացքում ոչ թե թիկունքում ավելացնում էին իրենց գեներալական շարասյունների երկարությունն ու արժեքը, այլ պահում էին դիրքերը, սահմանը, սովորում էին 80-ականների զենքով գերժամանակակից սպառազինությամբ հագեցած հակառակորդին դիմագրավելու մարտարվեստը:
Այդ երիտասարդները, նրանց ավագ հրամանատարներն առանց ավելորդ աղմուկի եւ առանց ինֆորմացիոն հովանավորների, առաջնագիծ հասած կամավորականների հետ միասին պահեցին ու հետ մղեցին հակառակորդին, որպեսզի դրանից հետո իշխող համակարգն այդ ամենը սեփականաշնորհի իր «հերոսների» անունով:
Կատարվում է նույն բանը, ինչ Արցախյան առաջին պատերազմում:
Իշխող համակարգի հանրային ենթագիտակցական լեգիտիմության այդ միակ ու բարակ թելը կտրվում է, որովհետեւ ապրիլյան պատերազմից հետո դրության տերը դառնում է հենց 18-20 տարեկան զինվորն ու նրա կողքին կանգնած հրամանատարը, որոնք ոչ միայն պետություն են պահում, այլ փաստացի պահում են թիկունքում երկու տասնամյակ շարունակ Արցախի առաջին պատերազմի անունով թալանված ու թալանվող պետությունը:Վահան Բադասյանը հենց դա է բացահայտել ու մերկացրել, ոչ թե մեկ առանձին վերցրած «հերոսի»: Վահան Բադասյանը բացահայտել է իշխող համակարգի դիվերսիան հասարակության ու պետության դեմ:Վահրամ Բաղդասարյանն էլ մեկ առանձին վերցրած հերոսի չէ, որ փորձում է պաշտպանել: Բաղդասարյանը փորձում է պաշտպանել իշխող համակարգի բարակած ու պրկված թելը, պաշտպանել հանրային եւ պետական ռեսուրսների հաշվին հարստանալու կարգը, պաշտպանել պետությունն անձնական եկամտի աղբյուր դարձնելու համակարգային «իրավունքը»:Բանակը՝ պետական բանակը ոչ միայն հակառակորդին է հետ մղել, ոչ միայն հակառակորդին է պատժել, այլ գահընկեց է արել այդ «հերոսներին», զրկել է համակարգին «իրավունքից»: 18-20 տարեկան զինվորներն ու նրանց հրամանատարները ստիպել են դառնալ պետություն, իսկ դա մահացու վտանգ է ֆիդայա-ֆեոդալապետության եւ քրեական օլիգարխիայի խառնածին հանդիսացող համակարգի համար:
Վահան Բադասյանը՝ Արցախի առաջին պատերազմի հրամանատարը կասեցրել է իշխող համակարգի դանդաղ հակագրոհը հակառակորդին հաղթած զինվորի եւ հրամանատարի, պետական բանակի՝ պետական կարգի հաստատման մեկնարկի դեմ:
Համակարգի համար տեղի է ունենում ամենավտանգավորը՝ «քողարկված» հակագրոհը կասեցված է, մնում է կամ հրապարակավ խոստովանել կապիտուլյացիան հանրության եւ պետության առաջ՝ ներման խնդրագրով, կամ «հերոսներով» անցնել պետական կարգի դեմ արդեն բացահայտ գրոհի:
Աղբյուրը lragir.am
Արդեն 1 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Հանրապետության հրապարակում: Մոտ 50 տարեկան մի կին մտել է շատրվանների լողավազանի մեջ և հրաժարվում է դուրս գալ:
Ինպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին փրկարարներն ու ոստիկանները փորձում են համոզել նրան, սակայն նա անհասկանալի խոսքեր ասելով՝ հրաժարվում է դուրս գալ այնտեղից:
***
14:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ փրկարարներն ու ոստիկանները մեծ դժվարությամբ կարողացան կնոջը դուրս բերել լողավազանից, ում տեղում բժիշկները բուժօգնություն ցուցաբերելով՝ տեղափոխեցին հիվանդանոց: Այդ կինը անընդհատ գոռում էր, որ իրեն ասել են, որ պետք է վերանա հին աշխարհը և իր միջոցով կառուցվելու է նոր աշխարհ: Փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարում էր ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանը:
Վիեննայից Երևան վերադառնալիս ինքնաթիռում հայկական մի քանի ԶԼՄ-ին տված հարցազրույցում նախագահ Սերժ Սրագսյանն անդրադարձել է նաև վերջին շրջանում տարածքային կորուստների վերաբերյալ խոսակցություններին և տարբեր շահարկումներին:
Հերքելով իր նախորդ հայտարարություններից մեկը, որ ընդամենը 200 մետրի չափով տարածք ենք կորցրել, հայտարարեց, որ 8 քառակուսի կմ-ի չափ տարածք է կորցրել հայկական կողմը, ապա հավելեց, որ թե ռազմավարական, թե մարտավարական առումներով այդ կորցրած դիրքերն էական նշանակություն չունեն
Ըստ նախագահ Սարգսյանի, գոյություն ունի քարտեզ և հաշվարկներ են արվում. «Եթե ինչ-որ մի բան կորցրել ես, այդ մի բանն ի՞նչ նշանակություն ունի: Ռազմավարական, մարտավարական, թե ընդամենը կարող է ունենալ որոշակի հոգեբանական նշանակություն»:
«Զուտ հոգեբանական առումով՝ այո, ադրբեջանցիները կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ-որ մի արդյունքի հասել են, բայց համեմատեք՝ յուրաքանչյուր հա-ի դիմաց 1 զոհ ու 2 վիրարով են տվել, ճիշտ թվերը միայն իրենք գիտեն: Դա շատ է: Համեմատեք, թե այդ 800 հա գրավելու համար ինչքան զոհ պիտի տային»,- ասել է նա:
Նախագահի խոսքով, հայկական ԶՈւ-ն ի վիճակի էր վերականգնել այդ ստատսուս-քվոն, բայց այլ հարց է, թե «արդյոք արժեր այդ 800 հա-ի համար կորցնել այդքան մարդ, որոնց կարիքը դեռ շատ ենք ունենալու… Ինձ համար շատ կարևոր են մեր զինվորներն ու սպաները»,- եզրափակել է նախագահը՝ կոչ անելով խորհուրդներ տվողներին գնալ առաջնագիծ, գնահատել իրավիճակն ու հասկանալ մետրի ու մարդու տարբերությունը:
Նա նշել է, որ հաղթանակը կամ պարտությունը նրանում է, թե ինչ նպատակ է դրվել և արդյոք ստացվել է կատարել այն:
«Այստեղ չեմ ուզում հետին թվով եզրակացություններ անել, կուրծք ծեծել ու ասել, որ հաղթել ենք: Կարող եք հարցնել ՊՆ ամբողջ սպայակազմից, ում հետ հանդիպել եմ, մեր ԱԱԽ բոլոր անդամներին, թե ինչպես էի տեսնում իրադարձությունների զարգացումը դեռ տարիներ առաջ ու ինչ տեղի ունեցավ: Հստակ խնդիր եմ դրել մեր ԶՈւ-ի ու անվտանգության համակարգի առջև՝ թույլ չտալ մեր անվտանգության համակարգի ճեղքում ու քայքայում, այսինքն՝ ձախողել հակառակորդի ծրագրերը»,- նշել է նախագահը:
Սերժ Սարգսյանի պնդմամբ, բոլորն էլ համոզվել են, որ ադրբեջանցիների ծրագիրը ձախողվեց, այսինքն, որ ԶՈւ-ն, անվտանգության համակարգն իր առջև դրված խնդիրը կատարել է:
«Մեզ հավերժ պատերազմ պետք չէ, մեզ պետք չե ԶՈւ, որը կգնա արկածախնդրության, ու պարզ չէ՝ հաջողության կհասնի, թե ՝ ոչ: Մեզ պետք են Զինված ուժեր, որոնք վստահաբար կկատարեն իրենց առջև դրված խնդիրները, և դրանք կատարվել են: Բոլոր նրանք, ովքեր փորձում են թերություններ տեսնել, նրանց նպատակը գործին աջակլցելը չէ, այլ նախկինում իրենց արած անպատասխանատու հայտարարություններն իրականությանը մոտ բերելն է: Եթե ուզում ես ասել, որ մենք հաղթել ենք, կարող եմ ասել, բայց ամենաճիշտ ձրակերպումը հետևյալն է՝ մեր ԶՈւ-ն իր առջև դրված խնդիրը կատարել է: Մեր ԶՈւ-ն մեր ամբողջ 3 մլն ժողովուրդն է, ՀՀ-ում, Արցախում և նաև սփյուռքում»,- նշել է նախագահը Սարգսյանը՝ հիշեցնելով, թե որքան մարդ էր ուզում գալ ու գնալ առաջնագիծ:
Ս. Սարգսյանը քննադատեց նաեւ այն ուժերին, ովքեր իրեն են քննադատում տարածքներ կորցնելու եւ բանակցությունների գնալու համար:
«…Ասում են մարդիկ, ովքեր կյանքում վառոդի հոտ չեն զգացել, միգուցե ինչ-որ տեղ վառոդի հոտ զգացել է, ուզում են երեւալ մեծ հայրենասեր, հավերժ պատերազմի կոչեր են անում: Մեզ պետք չեն զինված ուժեր, ովքեր արկածախնդրության են պատրաստ, միգուցե հաջողության կհասնեն, միգուցե ոչ:
Բոլոր նրանք, ովքեր այս պահին ինչ-որ թերություններ տեսնում, նրանց նպատակը ոչ թե գործին աջակցելն է, այլ իրենց անպատասխանատու հայտարարությունն իրականությանը մոտ բերելն է:
Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրն այսօր հոդված է հրապարակել Le Monde պարբերականում` «Հայոց ցեղասպանություն. մենության 100 տարի» վերնագրով:
«Դա ճիշտ է, ես այդ ժողովրդից եմ` մահացած առանց հուղարկավորվելու: Հայրս ու մայրս, որոնց հաջողվել էր խուսափել այդ փոթորկից, Ֆրանսիայում ապաստան գտնելու շանս ունեցան: Նույնը չեղավ այն մեկուկես միլիոն հայերի համար, որոնք սպանվեցին, մորթվեցին, տանջանքների ենթարկվեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ: Ավազե քամին, հետո մոռացությունը երկար ժամանակ ծածկեցին այդ զանգվածային սպանությունը: Թուրքական կառավարությունները, որոնք հաջորդեցին դահիճներին 1915-ից հետո, տասնամյակներ շարունակ պետական մակարդակով ժխտում են կատարվածը: Նրանք հույսը դնում էին հիշողության կորստի եւ միջազգային թուլության վրա: Եվ նրանք դրա հիմքերն ունեին»,- գրում է Ազնավուրը` հավելելով, որ տասնամյակներ պահանջվեցին, որպեսզի ժողովուրդները սկսեն ճանաչել Ցեղասպանությունը` «ոտնաթաթերի վրա, կիսաձայն»:
Անդրադառնալով թուրք ժողովրդին նա ընդգծում է, որ չի դաստիարակվել ատելության մեջ եւ ցանկանում է հավատալ Թուրքիայի երիտասարդությանը: «Ես գիտեմ, որ մի օր նա կբացի աչքերն ու իր ղեկավարներից, որոնք իրենցից թաքցնում էին իրենց սեփական պատմությունը, հաշիվ կպահանջի խաբեության եւ անպատվության տարիների համար: Ես գիտեմ, որ մի օր` ոչ այնքան հեռավոր օր, նա կջնջի «ճակատի այդ դրոշմը», ինչպես ասում է թուրք բանաստեղծ Նազիմ Հիքմեթը, ոչ թե գլուխն ավազներում թաքցնելով կամ գլխին մոխիր լցնելով, այլ իր պատմության ազատարար վերաճշտմամբ»,- ասում է Ազնավուրը:
Նա համոզված է, որ, անկասկած, պայմաններ կստեղծվեն հայ-թուրքական անկեղծ երկխոսության համար: «Չեմ ուզում այդ ժողովրդին, այդ երիտասարդությանը դաս տվողի դերում հանդես գալ: Ո՞վ եմ ես, որ դա անեմ: Սակայն, որպես զոհերի ժառանգ եւ հասարակական գործիչ, որոշակի պատասխանատվություն եմ կրում: Ես կրում եմ նրանց անսպառ տանջանքների բեռը: Բարոյական պատասխանատվությունը կապում է ինձ նրանց հետ: Ես լսում եմ նրանց աղոթքները ` ավելի ուժեղ հնչող, քանի որ դրանք լռեցված էին, բերանը փակված: Մահացածներն անպաշտպան են: Նրանք դիմում են ողջերին` վերականգնել իրենց հարգանքը, արժանապատվությունը, ուշադիր լինել, որ մոռացությունն ու ուրացումը չսպանեն իրենց երկրորդ անգամ: Կարծում եմ` դա ամեն հայի պարտքն է` հոգ տանել դրա համար: Քանի որ այն, ինչ ուզում էին ոչնչացնել 1915-ին, հայն է` որպես այդպիսին: Դա ես եմ, բայց դա նաեւ դուք եք: Այն, ինչ Օսվենցիմում հավասարապես սպանում էին, դա մարդկությունն էր: Ինչո՞ւ երիտթուրքերի կառավարությունը կատարեց այդ զազրելի ոճիրը: Ինչո՞ւ ոչնչացրեց այդ մարդկանց: Պարոն Էրդողանը կարո՞ղ է մեզ մեկ ճշմարիտ բառ ասել այդ թեմայով: Առավել եւս, որ հայերի հանդեպ թշնամությունը շարունակվում է 100 տարի անց էլ»,- գրում է աշխարհահռչակ երգիչը:
Ազնավուրը հիշեցնում է Թուրքիայի կողմից «ցեղասպանության մղձավանջը վերապրած այդ փոքրիկ Հայաստանի» շրջափակման մասին, 2009-ին ստորագրված` Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բնականոնացման մասին արձանագրությունները չվավերացնելու մասին, ընդգծում, որ Անկարան, Բաքվի թելադրանքով, որպես նախապայման, առաջ է քաշում Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը, հիշեցնում «կեղծ նախագահ» Իլհամ Ալիեւի սպառնալիքները Հայաստանի եւ ԼՂՀ-ի հասցեին: Նաեւ` 2014-ի մարտի 21-ին Սիրիայի Քեսաբ հայկական բնակավայրի գրավումը իսլամականների կողմից, Դեյր Զորի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի պայթեցումը, Միջին Արեւելքում քրիստոնյաների, եզդիների հանդեպ ճնշումները, որոնք հետեւանք են,- Ազնավուրը համոզված է,- Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականության եւ առանց Անկարայի «վառած կանաչ լույսի» չեն իրագործվել:
«Անպատժելիությունը վատ օրինակ է»,- ասում է աշխարհահռչակ երգիչը, ապա` հարց տալիս. «Պետք է դա հանդուրժե՞նք»: Ըստ Ազնավուրի`100 տարի անց էլ տեսնում ենք Միջին Արեւելքի փոքրամասնությունների ճակատագիրը, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղին ուղղված սպառնալիքները, շաբաթ չի լինում, որ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում 20-ամյա երիտասարդ չզոհվի: «Դա խոցում է սիրտս»,- գրում է նա եւ հավելում. «Երբ հայերի ներկայությունն իրենց բնօրրան տարածքներում պակասում է, ինչպես շագրենի կաշին, տղաները սպանվում են ճագարների նման, քանի որ կոչված են դիմադրելու պանթյուրքական անհագ նացիոնալիզմին»:
Ազնավուրը համարում է, որ գերտերությունները, որոնք սովորություն ունեն գերադասելու իրենց շահերը, անշուշտ, պատասխանատվության իրենց բաժինն ունեն այս աղետների շարքի համար, որոնց վերջը չի երեւում: «Զենք վաճառողներն այսօր դառնում են ադրբեջանական «նավթաբռնակալության» լավագույն ընկերները, որի ռազմական բյուջեն հավասար է փոքրիկ Հայաստանի ՀՆԱ-ին միայն: Այսպիսով` մահը շարունակում է շրջել հայ ժողովրդի շուրջբոլորը: Մինչեւ ե՞րբ: Ես ցանկանում եմ եզրափակել լավատեսական նոտայով: Հոլոքոստի հուշահամալիրի անցկացրած հարցման համաձայն` 18-26 տարեկան թուրքերի 33 տոկոսը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Հաշվի առնելով տաբուն այդ երկրում` դա հուսադրող թիվ է»,- ասում է Ազնավուրը` հավելելով, որ պատմության մեջ առաջին անգամ է նշվում ցեղասպանության 100-րդ տարելից, եւ այդ տխուր տարելիցը գուցե արթնացնի խիղճ, գիտակցություն, եւ հենց դրան էլ ծառայում են հիշողությունը ոգեկոչելու միջոցառումները:
Թարգմանությունը՝ Yerkir.am-ի
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Facebook-ում գրում է. «Կարծես թե վատ չեն արդյունքները Վիենայի հանդիպումից։ Լավրովը հայտարարեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պայմանավորվել են ապահովել 94թ. հրադադարի պայմանագրի գործողությունը, ինչը Ադրբեջանը փորձում էր ուժը կորցրած ճանաչել։ Նաև հայտարարեց, որ պայմանավորվել են ներդնել միջադեպերի հետաքննության ու մոնիթորինգի մեխանիզմ, որին նույնպես դեմ էր Ադրբեջանը։ Օրեր առաջ պաշտոնական Բաքուն հայտարարեց, թե դրան կհամաձայնի, եթե հայկական ուժերը դուրս բերվեն։ Փաստացի այս մի հարցում էլ Ալիևը չափալախ կերավ։ Լավրովը նաև հայտարարեց, որ հերթական հանդիպումը կլինի առաջիկա ամիսներին, ինչը նշանակում է, որ բանակցություններ որպես այդպիսին շուտ չի սկսվի։ Լավրովը շրջանցեց Սարգսյան-Ալիև հանդիպման թեժության հարցը, ինչը նշանակում է, որ այն իրոք թեժ է եղել։ Երևանը պետք է հետևողական լինի ոչ միայն այս խնդիրների արագ լուծմանը, այլև Ստեփանակերտին բանակցային սեղան վերադարձնելուն։ Դեռևս այս ամենից անդին ընկած մանրամասները տեսանելի չեն։ Նման հանդիպումներից իր դժգոհությունը Ալիևը միշտ արտահայտել է ռազմական սադանքով։ Պետք է զգոն ու սթափ լինել»։
Հիմա ամփոփենք Սարգսյան-Ալիև հանդիպումը։ Այս հանդիպումը, ինչպես և կանխատեսվում էր, կողմերից ոչ մեկի համար դիվանագիտական հաղթանակի հանգրվան չդարձավ։ Բայց կարծում եմ, հատկապես ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ հայկական կողմին վերաբերվող երանգներ մենք կարող ենք տեսնել։
1. Մասնավորապես հայտարարության մեջ նշվում էր,
1994 և 1995 թվականների հրադադարի մասին համաձայնագրերի պահպանման կարևորությունը։ Սրանք հակամարտության խաղաղ կարգավորման այն միակ երկու փաստաթղթերն էին, որոնց եղավ անդրադարձ, չխոսվեց օրինակ Մադրիդյան սկզբունքների և այլ երկկողմ պայմանավորվածությունների մասին, ինչը նշանակում է, որ ԵԱՀԿ ՄԽ և հակամարտող կողմերը ապագայում վերսկսվելիք բանակցային գործընթացի ելակետ են ընդունելու հենց այս համաձայնագրերը։ Հետևաբար՝ քառօրյա պտերազմից հետո նախագահի՝ բոլորովին նոր էջից բանակցային գործընթացը վերսկսելու պնդումը բավարարվեց, ի տարբերություն Ադրբեջանի, որը ռազմական ձախողումից հետո արտգործնախարարի մակարդակով շտապեց խոսել մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցային գործընթացը շարունակեկու կարևորության մասին։
2. Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնության եկան ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեությունը զգալիորեն ընդլայնելու շուրջ, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը, դե գոնե առերես, հրաժարվում է հակամարտությունը ՄԱԿ տեղափոխելու և ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափից հրաժարվելու պնդումներից։
3.Կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման ուղղությամբ: Սա իհարկե բխում է հայկական կողմի շահերց, քանի որ պատերազմ հրահրողը և հրադադար խախտողն Ադրբեջանն է։ Դիվանագիտական առումով սա կարելի է համարել Սերժ Սարգսյանին նախապայմաններից մեկի բավարարում։ Սակայն այս մեխանիզմների ներդնումը չի բխում ոչ միայն Ադրբեջանի շահերից, որը միանշանակ, հնարավոր է ոչ նույն թափով, բայց կշարունակի սադրանքներն առաջնագծում։ Եվ երկրորդ այս մեխանիզմը, որն առաջ էր քաշվել վաղուց Ֆրանսիայի կողմից, տարիներ առաջ տապալվել է ՌԴ-ի ջանքերով, որը սույն նախաձեռնությունը համարել է հակամարտության վրա իր վերահսկողության թուլացում։
Բայց սրանով հանդերձ կան շատ ավելի կարևոր խնդիրներ, որոնք բաց մնացին։
1. Ադրբեջանը համաձայնության եկավ 1994 և 1995 թվականների հրադադարի մասին համաձայնագրերի պահպանման շուրջ, բայց գրեթե համոզված եմ, որ այս համաձայնությունը առնվազն Արցախի գրաված մի քանի դիրքերից իր զորքերը հետ քաշելու մասով գործնական դրսևորում չի ունենա։ Նկատենք նաև, որ ոչ միջնորդների կողմից և ոչ հայկական կողմից այդ պահանջ չհենչեց, ինչը նշանակում է, որ միջազգային հանրությունը ամրագրեց Ադրբեջանի տարածքային ձեռքբերումները, իսկ մենք հաշտվեցինք այդ մտքի հետ։ Այս խնդիրը մենք կարող էին լուծել միայն ռազմական գործողություններով։ Իսկ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն մենք այլևս կաշկանդված ենք ռազմական այդ աստիճան ծավալուն գործողոթյուններիր իրականացնելիս։
2. Հակամարտող կողմերն այսպես էլ չմատնանշեցին ագրսորին, սա նշանակում է, որ Ադրբեջանն իր ռազմական արկածախնդրության համար չենթարկվեց միջազգային ճնշման և չպատժվեց, ուրեմն առաջնորդվելով անպատիժ մնալու հոգեբանությամբ այս երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատրաստ է թքել բոլոր այդ պայմնավորվածությունների վրա և պատերազմ հրահրել, ինչպես դա արեց ապրիլին։
3 Վսահության երաշխիքների ձևավորումը։ Չգիտեմ էլ՝ ապուշություն չէ արդյոք սրա մասին խոսելը, երբ կարդում ես ԼՂՀ ՊՆ-ի մամուլի հաղորդագրության հակառակորդի կողմից տաբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու հետևակի մարտական մեքենայից (30 արկ), 60 միլիմետրանոց ականանետերից (16 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (32 արկ) կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման և հրազենային մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Խաչատուր Վարդանի Հարությունյանի մասին տողերը։
Արցախյան բանակի դիրքային և տարածքային կորուստները հյուսիսային ուղղությամբ 2016-իապրիլին
2016-ի ապրիլ 1-2-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից Արցախյան հյուսիսային ուղղությամբ գրաված դիրքերը գտնվում են Լեռնային Ղարաբաղի Թալիշ և Ադրբեջանի Թափ Կարակոյունլու գյուղերի միջև ընկած տարածքի բլրաշատ վայրում՝ Մռավջուր կամ Ինջա գետի երկայնքով և ջրի հունից դեպի հարավ-արևելք ընկած հարթավայրային հատվածում:
Նախ ադրբեջանական դիվերսիոն խմբերը՝ կրելով Արցախի պաշտպանական բանակի համազգեստ, ներթափանցել են Թալիշ (գյուղի ծայրամասի տներից մեկում նրանք դաժանաբար սպանեցին երեք տարեց մարդու): Խումբը դեռևս չէր հասցրել դուրս գալ Թալիշից, երբ սկսվել է ուժգին հրետակոծությունը: Միաժամանակ, ադրբեջանական բանակին հաջողվել է գրոհով վերցնել այդ հատվածի դիրքերը:
Դիրքապահները կռվել են մինչև վերջին փամփուշտը, մինչև վերջին նռնակը և չեն նահանջել՝ ակնկալելով օգնություն և մատակարարում, ինչը տեղի չի ունեցել, քանի որ աննախադեպ հրետակոծությունը պարզապես թույլ չի տվել զենք-զինամթերք հասցնել դիրքեր և օգնության հասնել:
Ադրբեջանական կողմին հաջողվել է տիրել առաջնագծի այդ հատվածին, սակայն կարճ ժամանակ անց Արցախյան ուժերը հակագրոհով հետ են վերցրել կորցրած դիրքերի մի մասը, իսկ մյուս մասը՝ թվով 14 դիրք, որոնք կախված էին Թափ Կարակոյունլու գյուղի վրա, հնարավոր չի եղել հետ վերցնել, քանի որ Ռուսաստանի միջնորդությամբ հաստատվեց կրակի դադարեցում:
Այսպիսով, եթե հարավային ուղղությամբ՝ Լելե թեփե–ում Արցախյան բանակը կորցրել է 7 դիրք, որոնք միասին կազմում են 1.5-ից մինչև 2 կիլոմետր երկարություն և 500 մետրից մինչև 1 կիլոմետր խորություն, ապա Թալիշում և՛ դիրքային, և՛ տարածքային կորուստները ավելի մեծ են:
Այսօրվա դրությամբ, Արցախյան բանակը Թալիշի հատվածում ունի 14 կորցված դիրք, իսկ տարածքային առումով՝ ադրբեջանական կողմի գրաված դիրքերի երկարությունը շուրջ 4-5 կիլոմետր է, խորությունը՝ 1-1.5 կիլոմետր: Այստեղ, ինչպես և Լելե թեփե-ում, ադրբեջանական կողմը ստացել է որոշ դիրքային առավելություն, ինչը հնարավորություն է տալիս ուղղակի կրակի տակ պահել Թալիշը կամ գյուղի որոշ հատվածներ:
Սկզբնական շրջանում փորձ էր արվում հնարավորինս անորոշ պահել իրականությունը Թալիշում դիրքային և տարածքային կորուստների մասին:
Սերժ Սարգսյանը «Բլումբերգ»-ին տված հարցազրույցում խոստովանեց, որ «հայկական կողմը մարտերի ընթացքում որոշ տարածքներ է կորցրել», «շատ փոքր հատված» շփման գծի հյուսիսում և հարավում, որոնք չունեին «ռազմավարական կարևորություն» հայկական զինված ուժերի համար, որոնք չեն փորձել հետ բերել դրանք՝ «նոր զոհերից խուսափելու համար»:
Իրականում, ինչպես Լելե թեփե-ի, այնպես էլ Թալիշի կորցված դիրքերը ունեն ռազմավարական կարևորություն (այլ հարց է՝ պետք է՞ր և հնարավոր է՞ր մեծ զոհերի գնով վերականգնել ստատուս-քվոն): Մասնավորապես, ինչպես նշեցինք, Թալիշի մի հատված ուղղակի հակառակորդի նշանառության տակ է, մինչդեռ մինչև Ապրիլ 1-2-ի շփման գիծը այնպես էր անցնում, որ հնարավորություն էր տալիս համեմատաբար անվտանգ քաղաքացիական կյանք Թալիշում և ավելին՝ Արցախյան դիրքերն էին իշխում Թափ Կարակոյունլու ադրբեջանական գյուղի վրա:
Չափազանց բարդ է ասել, թե որքան է կազմում Արցախյան կողմի տարածքային կորուստը Թալիշի և Լելե թեփեի շրջանում միասին: Մեր մոտավոր հաշվումներով, որոնք ճշգրտման կարիք կունենան, այն կկազմի 7-ից 9 քառակուսի կիլոմետր, որը կազմում է ԼՂՀ ամբողջ տարածքի մոտ 0.06 տոկոսը:

Շփման գծի այս հատվածը միշտ եղել է խոցելի
Թալիշը, ինչպես և Մարտակերտի շրջանի մեծագույն մասը 1992-1994 թվականներին եղել է ադրբեջանական գրավման տակ: Թալիշը ազատագրվել է 1994-ի ապրիլին՝ զինադադարի հաստատումից օրեր առաջ: Երբ թալիշցիների մի մասը վերադարձավ գյուղ, տները ավերված էին: Նրանք նոր կյանք սկսեցին, որը, սակայն, խաթարվեց ապրիլ 1-2-ի գիշերը, երբ ադրբեջանական դիվերսիոն խմբերը մտան գյուղ, իսկ հրետանին ավերեց գրեթե ամեն տուն: Այսօր Թալիշում քաղաքացիական բնակչություն չկա:
Երբ 1994-ի մայիսին հաստատվեց զինադադար, Մարտակերտի շրջանի մի քանի գյուղեր մնացին հակառակորդի վերահսկողության տակ կամ հենց շփման գծի տարածքում: Այդ գյուղերն են՝ Հացավան, Սեյսուլան, Կարմիրավան, Մարաղա, Այգեստան (Չայլու), Հայկաջուր, Մարալյան Սարով, Լևոնարխ:
Թաթուլ Հակոբյան
Քարտեզում՝ շփման գիծը Թալիշ-Թափ Կարակոյունլու հատվածում նախքան Ապրիլ 1-2-ի գիշերը
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.