23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Սերժ Սարգսյանը երեկ Վիեննայից Երեւան վերադարձի ճանապարհին` հենց ինքնաթիռում, իրեն ուղեկցող հայկական հեռուստաընկերությունների լրագրողներին հարցազրույց է տվել, որում ոչ միայն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցությունները, այլ նաեւ ուշագրավ հայտարարություններ է արել, որոնցից մի քանիսը, մեղմ ասած, լուրջ վտանգ են իրենց մեջ պարունակում: Անդրադառնալով քառօրյա պատերազմի արդյունքում հողեր կորցնելու խնդրին՝ նա ասել է. «Նախ` եթե զուտ մետրով չափենք, ապա պետք է ասեմ հետեւյալը. հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազար հեկտար, կորցրել են 800 հեկտարի չափ, դա մեկ հազարերորդն էլ չկա»: Սա նույնն է, եթե Սերժ Սարգսյանն ասեր, որ մենք մի 800 հազար հեկտար տարածք ունենք, որը նախատեսում ենք հարմար պահին տալ Ադրբեջանին, եւ որի մեկ հազարերորդ մասն արդեն նրանք գրավել են: Տարածքներ կորցնելու թեման շարունակելով՝ Սերժ Սարգսյանը նաեւ ասել է. «Մեր զինված ուժերն իրենց խնդիրը կատարեցին… ընտրության խնդիր էր` արդյո՞ք արժեր այդ ութ հարյուր հեկտարի համար զոհել երեսուն, քառասուն կամ ութսուն հայրենասեր տղաների, որոնց կարիքը մենք դեռեւս շատ ենք ունենալու:
Երեւանում՝ սրճարանում նստած, քարտեզներ են գծում, ուղիներ են ցույց տալիս: Ես այդպիսի մարդկանց առաջարկում եմ իրենք գնան, վերցնեն, ոչ թե ուրիշներին խորհուրդ տան: Հասկանան իրավիճակը եւ գնահատեն արժեքը մետրի եւ մարդու. ինձ համար շատ ավելի կարեւոր են մեր զինվորներն ու սպաները»: Նախ՝ իրավական առումով անթույլատրելի է ասել՝ ովքեր ցանկանում են, թող գնան, վերցնեն: Եթե անգամ մարդիկ հավաքվեն եւ գնան ճակատ` կորցրած դիրքերը ետ բերելու, նրանց ոչ ոք թույլ չի տա դա անել, քանի որ մենք ունենք կանոնավոր բանակ եւ հրամկազմ: Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանն իր ձախողումը` թշնամուն հողեր գրավելու հնարավորություն տալը եւ արտաքին ուժերից վախեցած դրանք վերադարձնելուց հրաժարվելը, փորձում է ներկայացնել իբրեւ զինվորի կյանքով մտահոգվածություն: Նա մոռանում է, որ այդ տարածքների համար արդեն շուրջ յոթ հազար հայորդի է զոհվել: Հողը արյունով են պահում կամ նվաճում: Բայց ամենավտանգավորն այն է, որ եթե Սարգսյանն իր առաջ քաշած մոտեցմամբ առաջնորդվի, ապա նա Արցախը կտոր-կտոր կարող է հանձնել թշնամուն»:
Ժողովուրդ
«Վերջին օրերին Թուրքիայից 15 «ֆուռ» պոմիդոր է ներկրվել, ինչը կայծակնահար է արել Հայաստանում աճեցվող պոմիդորի շուկան: Մեր տեղեկություններով, պոմիդորի վրա փակցված թուրքական պիտակները Հայաստանում փոխարինվել են կեղծ հայկականով ու փորձել են տեղափոխել ՌԴ:
Վերին Լարսի անցակետում, սակայն, ռուսական կողմը հասկացել է խաբեությունը: Չէ՞ որ այդ երկիրն ամիսներ առաջ արգելել է Թուրքիայից գյուղմթերք ներկրելը:
Բացի այդ, լաբորատոր անալիզի են ենթարկել պոմիդորը և պարզել են, որ այն մեծ քանակությամբ թունաքիմիկատ է պարունակում, ու բեռները հետ են ուղարկել: Ներկրողները ստիպված են եղել այն իրացնել հայկական շուկայում, ինչը կայծակնահար է արել մեր ջերմոցային տնտեսությունների արտադրանքի իրացումը, ինչը առաջացրել է տեղական արտադրողների մեծ դժգոհությունը:
Այդ պոմիդորը վաճառում են 1 կգ 400-500 դրամով, մինչդեռ տեղական ջերմոցային պոմիդորի ինքնարժեքն է այդքան կազմում՝ այն վաճառվում է 600 դրամով:
Որոշ տեղեկությունների համաձայն, ներկրվող պոմիդորը մաքսազերծված չէ, հակառակ պարագայում միայն մաքսազերծման գինը կարժենար մոտ 500 դրամ, քանի որ մաքսայինում դրա հսկիչ գինը սահմանված է 3,3 դոլար կամ մոտ 1600 դրամ: 15 կոնտեյներ պոմիդորի մաքսազերծման արժեքը կազմում է մոտ 300 000 դոլար կամ մոտ 14,7 մլն դրամ:
Այսինքն, միայն այս ներկրումով պետբյուջե չի վճարվել այդքան մաքսատուրք: Շրջանառվող տեղեկությունների համաձայն, պոմիդորի ներկրողը գյուղմթերքների ներկրմամբ ու արտահանմամբ զբաղվող և հզոր հովանավորություն վայելող խոշորագույն ընկերություններից մեկն է»:
Հայկական ժամանակ
Google Maps–ը սխալ է ցույց տալիս Անդրկովկասի քարտեզը, երեքշաբթի խորհրդարանում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։
Ինչպես հաղորդում է telecom.arka.am կայքը, Էնֆիաջյանը նշել է, որ տարածաշրջանի քարտեզը դիտելիս Google Maps–ը ցույց է տալիս Հայաստանն ու Ադրբեջանը` չցուցադրելով, այսպես կոչված, «վիճահարույց տարածքները», այսինքն` Ղարաբաղը։
Էնֆիաջյանի խոսքով`արցախյան մի շարք քաղաքների և գյուղերի անվանումները կամ չեն նշվում, կամ նշվում են սխալ։
«Ըստ երևույթին, աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի գրասենյակում մինչև հիմա օգտվում են խորհրդային ժամանակների քարտեզներից, քանի որ այդ քարտեզներում նշված աշխարհագրական անվանումներից շատերը չեն համապատասխան իրականությանը», – ասել է Էնֆիաջյանը։
Նա դժգոհություն է հայտնել որոշ սոցիալական ցանցերի աշխատանքից, որոնք խեղաթյուրում են տարածաշրջանային անվանումները։
«Կալիֆոռնիայի Սենատը դեռևս 2014 թ.–ի օգոստոսին ճանաչել է Արցախի անկախությունը, իսկ քանի որ այդ ընկերությունների և ՏՏ ոլորտի խոշոր կազմակերպությունների գլխավոր գրասենյակները գտնվում են հենց Կալիֆոռնիայում, ապա ես կարծում եմ, որ նրանք Արցախը հիշատակելիս պետք է առաջնորդվեն այդ որոշմամբ», – ասել է Էնֆիաջյանը։
Այս կապակցությամբ նա նշել է, որ ստեղծվել է հայ մասնագետներից կազմված խումբ, այդ թվում` միջազգային իրավունքի փորձագետների ներգրավմամբ, հարցի վերջնական լուծմանը հասնելու համար։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։
Բայց Աստծու բարկությունը երկնքից է հայտնվելու մարդկանց անհավատության և անիրավության համար, որոնց անիրավությունը թույլ չի տալիս, որ ճշմարտությունը երևան գա, որովհետև ինչ որ կարելի է իմանալ Աստծու մասին, նրանք գիտեն արդեն, քանի որ Աստված ի՛նքը նրանց հայտնեց այն։ Արդարև, աշխարհի ստեղծումից ի վեր Աստծու աներևույթ հատկանիշները, այսինքն՝ նրա մշտնջենավոր զորությունն ու աստվածությունը իմացվում և տեսնվում են ստեղծագործության միջոցով, և սա նրա համար, որպեսզի մարդիկ որևէ արդարացում չունենան, քանի որ նրանք, Աստծուն ճանաչելով, իբրև Աստված չփառավորեցին և շնորհակալ չեղան նրան, այլ անհեթեթ խորհուրդներ ունեցան, ուստի և նրանց միտքը անմտությամբ խավարեց։ Իրենք իրենց իմաստուն համարելով՝ հիմարացան և անմահ Աստծու փառքը հատկացրին մահկանացու մարդկանց, թռչունների, չորքոտանիների և սողունների նմանությունը ունեցող պատկերների։ Դրա համար էլ Աստված թույլ տվեց, որ իրենց սրտի ցանկություններով հանձնվեն պղծության և իրենք իրենց մարմինն անպատվեն, քանի որ Աստծու վերաբերմամբ ճշմարտության փոխարեն նրանք նախընտրեցին
ստությունը, արարածներին հարգանք ընծայեցին և նրա՛նց պաշտեցին, փոխանակ պաշտելու Արարչին, որ օրհնյալ է հավիտյան. ամեն։
Ահա թե ինչու Աստված թույլ տվեց, որ նրանք անձնատուր լինեն անարգ կրքերի, որովհետև նրանց էգերը իրենց բնական հարաբերությունները փոխանակեցին հակաբնական հարաբերություններով։ Նույնպես և արուները, կանանց հետ բնական հարաբերությունը թողած, հակաբնական ախորժակներով իրար ցանկացան. արուները արուների հետ խայտառակություն էին գործում և իրենց մոլորության արժանի հատուցումն ստանում Աստծուց։ Եվ քանի որ նրանք չուզեցին ճանաչել Աստծուն, Աստված էլ թույլ տվեց, որ նրանք իրենց անարգ մտքերին անձնատուր եղած՝ անեն այն, ինչ չպետք է անել. այսինքն՝ լցվեն ամեն տեսակ անիրավությամբ, պոռնկությամբ, անզգամությամբ, ագահությամբ, չարությամբ և լինեն նախանձոտ, սպանող, հակառակասեր, նենգ, չարաբարո, բամբասող, չարախոս, աստվածատյաց, անամոթ, ամբարտավան, ինքնահավան, չարիք հնարող, ծնող անարգող, անմիտ, խոստմնադրուժ, անգութ, անհաշտ և անողորմ։ Եվ գիտենալով Աստծու դատաստանը, թե այսպիսի բաներ անողները մահվան են արժանի, ոչ միայն իրենք են անում այդ բաները, այլ նաև հավանություն են տալիս անողներին։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 1:18-32)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Մինչ Քիմ Քարդաշյանին Annual Webby Awards- ում է պարգեւ ստանում, Քորթնի ու Քլոե Քարդաշյանները լուսանկարվում են NBC հեռուստաընկերության NBC Universal Upfronts. նոր նախագծերի շնորհանդեսում:
Գեղեցկուհիներ Քարդաշյաններից բացի կարմիր գորգուղում հայտնվել են նաեւ Ջենիֆեր Լոպեսը, Մըրայահ Քերին, Առնոլդ Շվարցենեգերը, Էլիզաբեթ Հերլին, Սոֆիա Բուշը, Ռայան Ֆիլիպը, Են Զիրինգը եւ ուրիշներ։
Քորթնի Քարդաշյան
Ջեյ Լո
Առնոլդ Շվարցենեգեր
Քլոե Քարդաշյան
Մըրայա
Սոֆիա Բուշ
Վանեսա Հաջենս
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Ջոն Քերին և Արլեմ Դեզիրը համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված մայիսի 16-ին Վիեննայում կայացած ՄԽ համանախագահների ու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների համատեղ հանդիպման հետ: ըստ դրա, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Արլեմ Դեզիրը՝ ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, հանդիպել են նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով։
Նրանք վերահաստատել են, որ չի կարող լինել հակամարտության ռազմական լուծում: Համանախագահող երկրների ներկայացուցիչները հաստատել են 1994 և 1995 թվականների հրադադարի համաձայնագրերը հարգելու կարևորությունը:
«Նախագահները վերահաստատել են հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները: Նախագահները նաև համաձայնել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը: Ի վերջո, նրանք համաձայնել են շարունակել անհետ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո՝ հաշվի առնելով 2014 թվականի հոկտեմբերին Փարիզի գագաթնաժողովի ժամանակ ստանձնած պարտավորությունները»,- ասված է հայտարարությունում, մեջբերում է Tert.am-ը:
Այսօր՝ մայիսի 17-ին կայացած ԱՀ գործադիրի նիստում որոշում է կայացվել հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանվել մայրության նպաստի:
Նոր որոշմամբ սահմանվել է վարձու աշխատողների ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները վճարելու համար գործատուի ծախսած դրամական միջոցները փոխհատուցելու կարգը: Որոշմամբ սահմանվել է վարձու աշխատողի մայրության նպաստի հաշվարկման համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմ:
Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են մի իրավախախտի, որը ապօրինաբար հատել է հայ-թուրքական սահմանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, անցած հանգստյան օրը Արտաշատի սահմանապահ ջոկատի սահմանապահները Արաքս գետի մոտ աշխատող տեղի բնակիչներից տեղեկատվություն էին ստացել անհայտ մարդու մասին, որը հետիոտն շարժվում էր սահմանագծից:
Տագնապի ազդանշանով մեկնել է սահմանապահների խումբը՝ բռնելու սահմանախախտին:
Սահմանապահների գործողությունների հետ միաժամանակ ՀՀ բոլոր ուժային գերատեսչությունները, կամավորների ջոկատների անդամները եւ տեղի բնակիչները ծանուցվել են հնարավոր իրավախախտի մասին:
Արաքսավանի շրջանում կամավորական ջոկատների անդամների համաձայնեցված գործողությունների արդյունքում անհայտ անձը բռնվել է եւ հանձնվել Ռուսաստանի սահմանապահներին:
Նախնական հարցաքննության ընթացքում ձերբակալվածը պարզաբանել է, որ Պակիստանի քաղաքացի է՝ ծնված 1998 թվականին, եւ մտադրվել էր Հայաստանի տարածքով հասնել Եվրոպա:
Նույն օրն անցկացված ֆիլտրացիոն միջոցառումներից հետո սահմանախախտը սահմանված կարգով հանձնվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին, որոնք կստուգեն ձերբակալվածի վարկածը եւ կպարզեն տվյալ իրավախախտման բոլոր հանգամանքները:
Կամավորական ջոկատների այն անդամները, ովքեր մասնակցել են սահմանախախտի ձերբակալմանը, ՀՀ պետական սահմանի պաշտպանությանը ակտիվորեն աջակցելու համար կխրախուսվեն վարչության պետի կողմից:
Ադրբեջանն ուրբաթ օրը փորձել էր ներխուժել Լեռնային Ղարաբաղ և տարածքներ գրավել, իսկ այօրվա դրությամբ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են բախումների դադարեցման մասին:
Այս մասին գրում է Foreign Policy-ն և հիշեցնում, որ բախումների վերաբերյալ գրառում է կատարել և Հայաստանին իր զորակցությունն է հայտնել ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը:
Աղբյուրը նշում է, որ Ադրբեջանին անհանգստացնում է ԱՄՆ-ում մեծ ազդեցություն ունեցող հայկական համայնքը` այդ թվում Instagram-ում 66 միլիոն հետևորդ ունեցող Քիմ Քարդաշյանը։
Նշվում է, որ աստղի հրապարակած լուսանկարն ու «Աղոթում եմ Հայաստանում գտնվող բոլորի համար» հեշթեգը զայրացրել է Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովին:
Հեշթեգը հավանել է ավելի քան կես միլիոն մարդ:
Սուլեյմանովը պարբերականի հետ զրույցում նշել է, որ Քիմը շատ հայտնի է և սիրված, բայց պատերազմական գործերը նրա համար չեն:
Պարբերականը- հիշեցնում է, որ Ադրբեջանը տարիներ շարունակ պայքարում է` ԱՄՆ-ում բավական մեծ ազդեցություն ունեցող հայկական համայնքի և լոբբի դեմ, սակայն չնայած Բաքվի ջանքերին Կոնգրեսում Հայաստանի համախոհ կոնգրեսականները դատապարտեցին Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղում սկսած բախումների սկզբում:
– See more at: http://www.mashable.am/khardashyann-ehnddem-ilham-alievi-fvotvo/#sthash.gVWAhCC6.dpuf
Իրանի իսլամական հեղափոխության պահակախմբի կորպուսը, որի հանձնարարությունների թվում է ներքին մշակույթի վերահսկումն ու այլ ազգերի ազդեցության խոչընդոտումը, անհանգստացած է սոցիալական մեդիայի տիրույթում Քիմ Քարդաշյանի ժողովրդականությունից։ Այս մասին հայտնում է Vanity Fair-ը։
Iran Wire առցանց պորտալի հրապարակած նոր հրապարակումը ցույց է տալիս, թե որքան խորն է կորպուսի նողկանքը Քարդաշյանի հանդեպ։ Կորպուսի՝ Կիբեռտարածքում կազմակերպված հանցագործությունների հարցերով ստորաբաժանումը մեղադրել է Քարդաշյանին Instagram-ում որպես խճճված դավադրության մաս հանդես գալու մեջ, ով թիրախավորում է երիտասարդներին ու կանանց՝ իսլամին խորթ կենսակերպ պատկերող լուսանկարներով։ Նշվում է, որ Քարդաշյանի տատերն ու պապերն ԱՄՆ են գաղթել Հայաստանից, որը սահմանակից է Իրանին։
Մինչ Քարդաշյանի՝ գաղտնի գործակալ լինելու գաղափարը կարող է անհեթեթ հնչել, ստեղծված իրավիճակն ամենևին ծիծաղելի չէ: Ինչպես հաղորդվել էր՝ Իրանի իշխանությունները կալանավորել են 8 մարդու, որոնց մեղադրում են անբարո նպատակներով Instagram-ի հավելվածն օգտագործելու համար:
«Սարդ 2» գործողությունը միտված է եղել իրավախախտներին հայտնաբերելուն, որոնք իրենց լուսանկարները սոցցանցում տեղադրել են առանց հիջաբի, ինչն արգելված է Իրանում:
Դատարանի հայտարարության մեջ նշված է 170 մարդու մասին, որոնք գործել են նման խախտումներ: Նրանց թվում կան լուսանկարիչներ, դիմահարդարներ, մոդելներ ու գեղեցկության մենեջերներ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.