23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վիեննայից Բաքու վերադառնալուն պես Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները սկսել են հրաժարվել Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություններից։ Ադրբեջանական ANS-ի հետ հարցազրույցում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը նշել է, որ Անջեյ Կասպրշիկի լիազորություններում առարկայական փոփոխություններ չեն կարող լինել:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյա Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Բաքուն չի ստանձնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հնարավորությունն ընդլայնելու հանձնառություն: Մամեդովը հայտարարել է, թե այդ մասին հայտարարությունը լոկ Մինսկի խմբի համանախագահների կարծիքն է:
Ըստ նրա, Միացյալ նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը ոչ թե պաշտոնական Բաքվի, այլ Մինսկի խմբի դիրքորոշումն է։ Այնտեղ արձանագրված ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի լիազորությունների ավելացման հարցում Ադրբեջանը որեւէ պատասխանատվություն չի վերցրել:
Բաքվի դիրքորոշման նման փոփոխությունների հավանականության մասին նախօրեին խոսել էր Հայաստանի նախագահը։ Դեռ Երեւան վերադարձի ճանապարհին, ինքնաթիռում տված հարցազրուցում, Սերժ Սարգսյանը նշել էր.
«Հաշվի առնելով անցյալի մեր փորձն, ինչպես ասացի` 20 հանդիպում ենք ունեցել, այս հանդիպումների ընթացքում բազմաթիվ բաների մասին ենք պայմանավորվել, բայց Ադրբեջանի նախագահը, վերադառնալով Բաքու, բոլորովին այլ հայտարարություններ է արել»:
Այն, որ Բաքուն հրաժարվում է Վիեննայի պայմանավորվածությունից, զարմանալի չէ: Զարմանալի կլիներ, եթե Վիեննայի հանդիպումից հետո որեւէ մեկը լրջորեն հավատար, որ Բաքուն գնալու է հրադադարի պահպանում երաշխավորող որեւէ իրական համաձայնության: Բաքուն Արցախի հարցում չունի այլ գործիք, քան իր կուտակած միլիարդների սպառազինությունը: Հետեւաբար, նա չի գնա մի համաձայնության, որը սահմանափակում է այդ գործիքը կիրառելու հնարավորությունը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դիվանագիտական պաշտոններից ազատման և նոր նշանակումների մասին մի շարք հրամանագրեր է ստորագրել։
Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը, համատեղության կարգով, նշանակվել է Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վատիկան):
Մեկ այլ հրամանագրով Սարգիս Ղազարյանն ազատվել է Իտալիայի Հանրապետությունում, Խորվաթիայի Հանրապետությունում, Սան Մարինոյի Հանրապետությունում, Մալթայի Հանրապետությունում և Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Համապատասխան հրամանագրերով Վիկտորիա Բաղդասարյանը նշանակվել է Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Հռոմ), իսկ Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա):
Հաճախ որևէ պաշտոնյայի ավելի շատ ճանաչում են իրենց մականվամբ, քան իրական, պաշտոնական անուն-ազգանուններով:
Սակայն՝ քչերը գիտեն, թե որտեղից են առաջացել դրանք:
Openblog.am-ին հաջողվեց գտնել այդ մականունների հետ կապված հետաքրքրական մի քանի պատմություն:
ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այնքան էլ չի ամաչում իր մականվանից: Մի առիթով նա անկեղծացել և պատմել է, որ «Մուկ» մականունը ստացել է տատից։ Նրա խոսքով, իրեն այդպես անվանել է տատիկը, երբ փոքրիկ Հովհաննեսը թաքուն գողանում էր տատի պահած կոնֆետները։
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն առավել հայտնի է «Լֆիկ Սամո»մականվամբ: Թեպետ նա այժմ Հայաստանի խոշոր բիզնեսմեններից է, բայց երիտասարդ տարիներին գումար է վաստակել կրծկալ վաճառելով: Պատգամավորը նեղսրտում է իր մականունից և հաճախ կոպտում է այն մարդկանց, ովքեր իրեն մականունով են դիմում:
ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, նույն ինքը՝ Բուռնաշը, պատմել է, որ մականունը ստացել է արցախյան պատերազմի տարիներին, նրան այդպես է անվանել մարտական ընկերներից մեկը, քանի որ այդ տարիներին նա նման է եղել Անորսալի վրիժառուները ֆիլմի Բուռնաշին մարմնավորող դերասանին:
ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ «Շմայս» մականունը ստացել է պատերազմի տարիներին, նա միակ մարդն է եղել, ով ունեցել է գերմանական արտադրության Շմայսեր տեսակի ինքնաձիգ, որը կարողացել է հմտորեն գողանալ թշնամու բանակից:
ՀՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյան, առաել հայտնի «Թոխմախի Մհեր»մականվամբ:Սեդրակյանը Թոխմախ կոչվող թաղամասից է, այդ պատճառով էլ նման մականուն է ստացել:
Սյունիքի մարզպետ՝ Սուրիկ Խաչատրյանն իր մականունը ձեռք է բերել դեռ 9-10 տարեկանից(Լիսկա): Մարզպետի խոսքերով՝ այն եղել է ոչ թե՝ Լիսկա, ինչպես շատերն են ասում, այլ ՝ Լիցգա:
Սկզբում շրջանառվում էր այն վարկածը, որ նա բենզինի մանրածախ առևտրով է զբաղվել և բենզին լցնելու համար է ստացել մականունը, իբրև թե` լից գա: Սակայն մարզպետը մի օր խոստովանել է, որ նրան «լիցգա» ասել է մի տարեց մարդ, քանի որ երեխա հասակում շատ աշխույժ է եղել, նկատի ունենալով՝ լիցքավորված է և լիցք կա:
Այնուամենայնիվ սյունեցիները շարունակում են պնդել, որ Սուրիկ Խաչատրյանը ստում է: Նրանք պատմում են, որ դեռ 16-ը չբոլորած՝ Սուրիկ Խաչատրյանը թալանում է դպրոցի բուֆետը, ինչի համար ձերբակալվում և պատիժը կրում է անչափահասների գաղութում: Կալանավայրում էլ վաստակել է Լիսկա (ամենախորամանկ աղվես) մականունը:
Պատրաստեց՝ openblog.am-ը
Ռուս հայտնի փորձագետ, Պավել Ֆելգենհաուերը մեկնաբանել է Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:
Ֆելգենհաուերին հիշեցրել են, որ Stratfor-ի գլխավոր վերլուծաբան Եվգենի Չաուսովսկին լրատվամիջոցի հետ զրույցում, մեկնաբանելով Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները, հայտարարել է, որ Ղարաբաղում այլևս չի լինի պատերազմ, և հարցրել են, թե արդյոք նա կիսո՞ւմ է այդ կարծիքը:
Ֆելգենհաուերը պատասխանել է. «Բնականաբար, կցանկանայի հավատալ, որ Ղարաբաղում այլևս չի լինի պատերազմ, սակայն ես լավատեսության իրական հիմքեր չեմ տեսնում: Մեծ հաշվով Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն անարդյունավետ էր, միայն պայմանավորվեցին գոյություն ունեցող ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ինստիտուտի ընդլայնման շուրջ: Եվ ի՞նչ:
Իրական հրադադարը հնարավոր է միայն այն դեպքում, եթե դրան համաձայնեն երկու կողմն էլ: Հետևաբար, եթե հակամարտող կողմերից մեկը շահագրգռված չէ հրադադարի հարցում, ապա այն չի լինի: Տվյալ դեպքում, ի հակադրումն այն հայտարարությունների, որ Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պատրաստվում են հենց պատերազմի:
Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն անցկացվել է Սիրիայի հարցի շուրջ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերի հերթական բախման ֆոնին, որը Վաշինգտոնի ու Մոսկվայի համար ավելի կարևոր է թվում, քան Ղարաբաղի հարցը:
ԱՄՆ-ն ու Ռուսաստանը Սարգսյանի ու Ալիևի ներկայիս հանդիպման շնորհիվ հերթական անգամ Երևանին ու Բաքվին կոչ են արել այլևս «իրենց չպահել անվայել», ինչին հակամարտող կողմերն ասել են՝ «իհարկե», և շարունակել պատրաստվել պատերազմի»:
Իշխանական շրջանակներում Վիեննայի հանդիպումը համարում են ձեռքբերում հայկական կողմի համար:
Ս. Սարգսյանը ևս բառացի հայտարարեց, որ իրեն բավարարում են հանդիպման արդյունքները, ինքը կողմնակից է խաղաղության, և հույս հայտնեց, որ այսուհետ վիճակն ավելի հանդարտ է լինելու, զոհերն՝ ավելի քիչ:
Թե Հայաստանում, թե Արցախում ընդդիմադիր շրջանակներում վտանգավոր են համարում «Վիեննայի պարգևած խաղաղությունը»:
«Սերժիկի «երկնային» հարցազրույցից մոտ մեկ ժամ առաջ հակառակորդը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը և սպանել մեր 20-ամյա զինվորին: Հիշենք և երբեք չմոռանանք»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը:
Վերջինս նաև Ս. Սարգսյանից երկու մեջբերում է արել, մեկն ապրիլյան պատերազմի ժամանակ հնչեցրած ելույթից, մյուսը՝ Վիեննայի հանդիպումից հետո կայացած հարցազրույցից:
Երկու դեպքում էլ Ս. Սարգսյանը խոսել է կորցրած տարածքների մասին. «Ես ձեզ հավատացնում եմ, որ որևէ տարածք ադրբեջանցիները «չեն ազատագրել», և այս պահին ամբողջ շփման գծի երկայնքով ընդամենը մի փոքրիկ հատված հարավում և մի փոքրիկ հատված հյուսիսում, որ հույս ունեմ՝ մինչև մեր շփումն ավարտենք, այլևս այդ հատվածը հյուսիսում չի լինի, ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները՝ տալով ամեն մետրի համար մեկից ավելի զոհ». Սերժ Սարգսյան, 04.04.2016:
«Եթե զուտ մետրով չափեն, հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազար հեկտար, կորցրել են 800 հա, դա մեկ հազարերորդն էլ չկա: Ռազմավարական առումով, մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն, զուտ հոգեբանական առումով, այո, կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ-որ արդյունքի հասել են». Սերժ Սարգսյան, 17. 05.2016»:
ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանը, ով հիմա էլ գտնվում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով Վիեննայում կայացած հանդիպմանն, ասում է, որ ինքը պարզապես զարմացած է մարդկանց առանձնակի ոգևորվածությունից, այն դեպքում, երբ մեր կարևոր դիրքերը գտնվում են թշնամու ձեռքում, և հայկական բնակավայրերն էլ թշնամու նշանառության տակ են:
«Քանի որ կորցրած դիրքերը հակառակորդի տրամադրության տակ են գտնվում, և քանի դեռ Թալիշն ու Մատաղիսը վտանգի մեջ են, և քանի դեռ մենք չենք բերել հետ կորցրած դիրքերը, մենք առանձնակի ոգևորվելու թեմա չունենք: Մենք պետք է հետ վերցնենք մեր կորցրած դիրքերը և պետք է խաղաղություն նվաճենք: Ինչպես որ 22 տարի առաջ մենք նվաճել ենք, մենք ոգևորվել ենք, հակառակորդն ընկճվել է: Հիմա մենք պետք է կարողանանք դարձյալ հաղթել, կորցրածը հետ բերել և խաղաղություն հաստատել, կարողանանք տեր կանգնել ժողովրդին, ազգի անվտանգությանը: Սա է կարևորը, այլապես եթե նույնիսկ ձեռք բերված կնքված վկաներով համաձայնագիր էլ ցույց տան, միևնույն է՝ Ադրբեջանը հենց հաջորդ օրը կարող է նորից հարձակվել: Վիեննայի հանդիպումից ուղիղ մեկ րոպե հետո դարձյալ խախտել են հրադադարի ռեժիմը, և դարձյալ զինվոր է զոհվել հայկական կողմից: Դուրս է գալիս, որ երեկվա «խաղաղության ձեռք բերումը» արժեցավ զինվորի կյանք»:
Վահան Բադասյանի կարծիքով երկրի իշխանությունները չպետք է վախենան պատերազմից, քանի որ լուծումը մեկն է՝ պետք է պատերազմով հետ վերցվեն կորցրած դիրքերը և անհապաղ. «Ես պատերազմ չեմ ուզում հրահրել, պատերազմ տենչացող մարդ չեմ, բայց միևնույն ժամանակ ես զինվոր եմ և պատրաստ եմ ամեն ինչի, պատրաստ եմ կյանքի գնով պաշտպանել և պահպանել մեր հայրենիքը: Չպետք է վախենալ պատերազմից, եթե խաղաղություն ես ուզում: Լուծումն այն է, որ պետք է պատերազմով հետ վերցնենք կորցրած դիրքերը, ազգն այսօր պատրաստ է: Կրկնում եմ՝ մենք պետք է հետ վերցնենք մեր դիրքերը և հաստատենք խաղաղություն: Եթե հարց են տալիս, թե ովքեր դա պետք է անեն, հայտարարում եմ՝ մեկը ես»:
Այլապես, Վահան Բադասյանի խոսքերով, գնալ բանակցությունների՝ ասել, որ բանակցում են 1994-95 թթ. ձեռք բերված պայմանավորվածությամբ, այնինչ ստատուս քվոն խախտված է, սա լուրջ չէ: «Հիմա պարզապես Ադրբեջանին անհրաժեշտ է ժամանակ՝ պատրաստվելու համար հարձակման: Դրա համար այս կեցվածքն է որդեգրել, նպատակը մեկն է՝ մեզ ստիպել, որ չանցնենք հակահարձակման: Բայց Ադրբեջանն այս ընթացքում պատրաստվում է և կարճ ժամանակ հետո նորից կանցնի գրոհի»:
Աղբյուրը՝galatv.am
Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն, մեկնաբանելով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի՝ երեկ Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կայացած հանդիպումը, ասել է, որ դրական արդյունքներ չի ակնկալում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունից: Այս մասին տեղեկացնում է haqqin.az պորտալը:
«Ես որևէ կոնկրետ դրական բան չեմ ակնկալում բանակցություններից: Բանակցությունների նպատակը հասկանալի է՝ սառեցնել հակամարտությունը և խնդրի էությունը թողնել անփոփոխ: Նման դիրքորոշման է ձգտում նաև Ռուսաստանը»,- ասել է Ալիզադեն:
Քաղաքագետի խոսքով՝ ծայրահեղ դեպքում Կրեմլը պատրաստ է որոշակիորեն փոխել բանակցությունների ձևաչափը:
Նա «ոչ անկեղծ» է համարում նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդներ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի գործողությունները:
«Ինչ վերաբերում է Ֆրանսիային և ԱՄՆ-ին, ապա նրանք պարզապես ցանկանում են հակամարտությունից օգուտ քաղել և այն ստանում են»,- ասել է Ալիզադեն:
Նա չի բացառել նաև հակամարտության նոր սրացումը, ինչպիսիք տեղի ունեցան ապրիլի սկզբին: «Իհարկե, նման բան կարող է կրկնվել»,- հավելել է նա:
Ալիզադեի կարծիքով՝ Ադրբեջանին մի շարք տարածքներ վերադարձնելու մասին տեղեկությունները ընդամենը խոսակցություններ են: Նա կարծում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը հեռանկարում կարող է արժանանալ արաբա-իսրայելական խնդրի ճակատագրին, որը չի լուծվում արդեն 70 տարի:
Բացի այդ, ըստ նրա, միջնորդները խանգարում են ժողովրդական դիվանագիտության անցկացմանը:
Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ավարտին ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը տրամադրված են փոխզիջումների:
-Փոխզիջում միշտ էլ հնարավոր է: Ամեն դեպքում, եթե նման հնարավորություն չլիներ, ապա Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կդադարեին զբաղվել դրանով: Մենք միտված ենք գործն ավարտին հասցնելու, սկսել առաջ շարժվել` մինչ հակամարտության ամբողջական կարգավորումը: Երևի, հաշվի առնելով կողմերի միջև բավականին լարված իրավիճակը, դա պետք է փուլ առ փուլ անել, և կարգավորման առաջին փուլի ուղենիշների համաձայնեցման հնարավորությունը կա, — հայտարարել է Լավրովը:
— Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ հայաստանյան ու ադրբեջանական բանակցային կողմերը տրամադրված կլինեն այն բանւ, որ փոխզիջումներ ձևակերպվեն (Ղարաբաղի հարցում): Պատրաստվում ենք ամեն կերպ նպաստել դրան, — ընդգծել է նա:
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև հայտնել է, որ “հունիսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնեցնեն հաջորդ հանդիպման տեղն ու ժամը, որին հաշվի կառնվի այն ինչ արդեն արվել է քաղաքական գործընթացի շրջանակներում, կշարունակվի աշխատանքը ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման ուղենիշների համաձայնության շուրջ:”
Հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Օրեր առաջ զանգվածային ծեծկռտուք էր եղել Լվով քաղաքում, որին մասնակցել է 25-40 տարեկան շուրջ 20 տղամարդ։ Նրանցից մեկը օդամղիչ զենք է կիրառել։ Տեղի ոստիկանությունը հետաքննություն է սկսել զանգվածային ծեծկռտուք գործով, որի ընթացքում վիրավորվել է վեց մարդ։ Միջադեպը տեղի է ունեցել երկաթուղային կայարանի հարակից սրճարանի մոտ։ Ծեծկռտուքին
Իրավապահ մարմինների աղբյուների փոխանցմամբ` ծեծկռտուքը ծագել է հայերի և ադրբեջանցիների մեջև։
Ըստ ՈՒկրաինայի ադրբեջանցիների միացյալ կոնգրեսի ղեկավար Ռավշան Թագիևի ֆեյսբուքայն էջի՝ իբր հայերը հարձակվել են Ռաջաբով եղբայրներին պատկանող սրճարանի վրա։ Իբր հայերը ցանկացել են վրեժխնդիր լինել մի քանի օր առաջ Կիևում տեղի ունեցած միջադեպի համար, երբ ադրբեջանցի երկրպագուները կունգ–ֆուի մրցաշարի ժամանակ հարձակվել էին արցախցի մարզիկ վրա այն բանից հետո, երբ հաղթանակ տանելով նա ծածանել էր Արցախի հանրապետության դրոշը։
Բոլոր վիրավորված 6 անձինք ազգությամբ ադրբեջանցիներ են։
Լրատվամիջոցներն ու մերձքաղաքական շրջանակները շարունակում են քննարկել Վիեննայում Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ով ում կողքին էր նստել, ով էր ավելի աշխույժ զրուցում և ով՝ բութ հայացքով հետևում զրուցակիցներին և այլն, բայց հիմնական հարցը մնում է հետևյալը՝ ի վերջո, ի՞նչ տվեց այդ հանդիպումը։ Կամ, եթե ավելի կոնկրետ լինենք, ի՞նչն էր մեզ համար դրական, և ի՞նչը՝ բացասական։
Սկսենք նրանից, որ հանդիպման փաստն ինքնին դրական էր։ Համենայնդեպս՝ Ադրբեջանը հավաստիացրեց, որ կողմ է հրադադարի պահպանմանը և նպատակ չունի ռազմական ճանապարհով լուծել ղարաբաղյան խնդիրը։ Ճիշտ է, այդ հավաստիացումները, մեծ հաշվով, գրոշի արժեք չունեն, բայց ամեն դեպքում՝ չեղածից լավ է։ Երկրորդ՝ կարծես թե համաձայնություն ձեռք բերվեց, որ շփման գծում մշտադիտարկման մեխանիզմներ կիրառվեն։ Երկար ժամանակ Ադրբեջանը դրան դեմ էր, Ռուսաստանը նույնպես ոգևորված չէր այդ առաջարկով, բայց հիմա կարծես թե պայմանավորվեցին։ Երրորդ՝ հանդիպման ընթացքում արձանագրվեց, որ խոսքը ոչ թե նոր հրադադարի, այլ 1994-95 թվականների հրադադարի պահպանման մասին է, իսկ այդ փաստաթղթերի տակ կա նաև ԼՂՀ ներկայացուցչի ստորագրությունը։
Հիմա՝ բացասականի մասին։ Ամենակարևորը թերևս այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այդպես էլ չդատապարտեցին ադրբեջանական ագրեսիան, ու այնպես ստացվեց, իբր՝ տեղյակ էլ չեն, թե ով է սկսել ապրիլյան պատերազմը։ Երկրորդը՝ հրադադարի վերաբերյալ բանավոր պայմանավորվածությունն ու մոնիտորինգի մեխանիզմների շուտափույթ ներդրումը, փաստորեն, ֆիքսում են շփման գծի ներկա վիճակը, և կտրուկ նվազում է հավանականությունը, որ հայկական ուժերը ետ կվերադարձնեն քառօրյա պատերազմում կորսված դիրքերը։ Այլ կերպ ասած՝ Մինսկի խմբի համանախագահներն «ի գիտություն ընդունեցին» քառօրյա պատերազմի արդյունքները և առաջ անցան։ Բայց մյուս կողմից էլ՝ հայկական ուժերը կարծես թե իրենց առջև այդ դիրքերը ետ բերելու խնդիր չէին էլ դրել, այնպես որ՝ սա համարենք երկրորդական (եթե այդ դիրքերը ետ բերելու որոշում ընդունվի՝ բնականաբար, հայկական ուժերը ոչ մի մոնիտորինգի էլ ուշադրություն չեն դարձնելու և դա անելու են «ադրբեջանցիների հարձակումը կասեցնելով ու հակագրոհի անցնելով»)։
Հիմա՝ ամենակարևորի մասին։ Վիեննայից վերադառնալիս Սերժ Սարգսյանն ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին, ու դա, փաստորեն, նրա առաջին հարցազրույցն էր ապրիլյան պատերազմից հետո։ Եվ ահա, նա իր գնահատականներն է հնչեցնում և՛ պատերազմի արդյունքների, և՛ ստեղծված իրավիճակի մասին։ Միանգամից ասենք՝ գնահատականները բավականին զուսպ էին և իրատեսական։ Հիմնական ասելիքն էլ հետևյալն էր.
1. Մենք կարող ենք համարել, որ հաղթել ենք ապրիլյան պատերազմում, որովհետև Ադրբեջանն իր նպատակին չի հասել, իսկ մեր բանակի առջև հենց այդպիսի խնդիր էր դրված՝ թույլ չտալ, որ նրանք գրավեն Ղարաբաղը։
2. Մեր բանակի առջև դրված խնդիրը չի փոխվելու, այսինքն՝ նպատակը լինելու է ամուր պաշտպանությունը, իսկ նոր տարածքներ ազատագրելն արկածախնդրություն է։
3. Մեր նպատակը ստատուս քվոն պահպանելը չէ, որովհետև դա կնշանակեր հավերժ պատերազմ։ Մենք կողմ ենք խնդրի կարգավորմանը փոխզիջումների միջոցով (պարզ ասած՝ «տարածքներ կարգավիճակի դիմաց»)։
4. Այն բարեփոխումները, որ սկսել ենք երկրի ներսում, պատերազմի հետ հեչ կապ չունեն։ Այսինքն՝ շարունակելու ենք նույն ձևով ու չենք շտապելու (այլ կերպ ասած՝ ոչ մի բան էլ չենք անելու)։
Մի խոսքով՝ Սերժ Սարգսյանի հիմնական ասելիքն այն էր, որ ապրիլյան պատերազմից հետո, մեծ հաշվով, ոչինչ չի փոխվել:
Չորրորդ իշխանություն
«Հայաստանի երկու մարզերում՝ Արմավիրում և Արարատում, ապստամբություն է հասունանում, «բունտ» ընդդեմ Թուրքիայից լոլիկ ներկրողների։ Ջերմատնային տնտեսությունների տերերը՝ էջմիածնի, Արտաշատի և Արարատի գյուղերից, միմյանց հետ կապի մեջ են և կազմակերպված ձևով երեկ որոշել էին դուրս գալ բողոքի ցույցի։ Սակայն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը համոզել է նրանց սպասել և խոստացել է լուծել խնդիրը, այն է՝ պաշտպանել թուրքական Էժանագին լոլիկից։ «Էս հարցը պրեզիդենտի որոշումով պետք Է լուծվի։ Նա հանրապետությունում չէ, ու մենք կսպասենք, եթե ոչ՝ մտնելու ենք Մեյմանդարի շուկա, մեր ձեռքով մեր հարցերը լուծենք, քաղաքացիական պատերազմ ենք անելու»,– ասում է մենատնտեսներից մեկը։ Խոսքը Հովտաշատի շուկայի մասին է, որը երկու տարի առաջ է բացվել, և որտեղ շրջակա գյուղերի բնակիչներն իրացնում են իրենց ստացած բերքը։
Թուրքիայից ներկրված լոլիկն այստեղ հայկականի հետ կողք կողքի է վաճառվում։ 1 կգ-ի գինն իջնում է մինչև 500 դրամ, մինչդեռ գյուղացիների աճեցրած լոլիկի ինքնարժեքը մոտ 600 դրամ է։ Ստացվում է, որ թուրքական լոլիկը հայկականի ինքնարժեքից ցածր է վաճառվում, կոտրելով մեր գյուղացու մեջքը։ Դարակերտի բնակիչները համոզված են, որ այս լոլիկը մտել է Վրաստանից մաքսային կանոնոների խախտմամբ, առանց մաքսազերծման։ Հակառակ դեպքում այն առնվազն 800-900 դրամ կարժենար։ Ո՞վ է բերում մաքսանենգ լոլիկը։ Սա հարց է, որի պատասխանը մարդիկ չունեն, բայց համոզված են, որ բերողն այս աշխարհի հզորներից է, որին թույլ են տալիս անմաքս բանջարեղեն մտցնել երկիր։ Մյուս կողմից, լուրեր են պտտվում, որ Ռուսաստանի սահմանային ծառայությունները թուրքական լոլիկի ահռելի խմբաքանակ են կանգնեցրել, որը փորձում էին Ռուսաստան մտցնել հայկականի անվան տակ»,–գրում է թերթը։
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.