23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը համոզված է, որ տարածքների կորուստը նախընտրական պայքարում օգտագործվելու է Սերժ Սարգսյանի դեմ։ Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպումից հետո հայաստանյան որոշ հեռուստաընկերությունների ինքնաթիռում տված հարցազրույցում հստակեցում էր մտցրել քառօրյա պատերազմից հետո հայկական կողմի տարածքների կորուստների ծավալների մասին։ Նա մասնավորապես հայտարարել էր.
«Եթե մետրով չափենք, ապա ասեմ, որ հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800000 հեկտար, կորցրել են 800 հեկտարի չափով, դա մեկ հազարերորդն Է։ Բայց հաշվի առեք, որ մեկ զոհ և երկու վիրավոր է ունեցել ադրբեջանական կողմը յուրաքանչյուր հեկտարի համար։ Համեմատեք, տեսեք, թե այդ ութ հարյուր հազարը գրավելու համար ինչքան զոհ պիտի տային»։
«Առավոտը» պարոն Ենոքյանից հետաքրքրվեց՝ արդյոք այդ տարածքում մեկ մետր հողի կորուստն էլ լուրջ նշանակություն չունի՞ մեզ համար, պարոն Ենոքյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ այդտեղ ցանկացած մեկ մետրի կորուստն էլ Սերժ Սարգսյանի համար վտանգավոր է, քանի որ արդեն իսկ հնչում են ձայներ, որ այդ կորուստները օգտագործվում են նրա դեմ։ Նախագահական պայքարն է սկսվում, և մեկ մետրի կորուստն անգամ էական նշանակություն կունենա զուտ ներքաղաքական առումով»։
Աղասի Ենոքյանը վստահ է, որ տարածքների կորուստը հաղթաթուղթ է դառնալու այն բոլոր ուժերի ձեռքին, որոնք ուզում են գալ իշխանության։
Ամբողջական տեքստը՝ «Առավոտ»-ում։
Մայիսի 18-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցեց գլխավոր շտաբերի պետերի մակարդակով Հուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի հանդիպմանը: Հանդիպման ընթացքում անցկացվեց երկու նիստ` Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը, ինչպես նաև «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնությանը ներգրավված պետությունների ձևաչափերով: «Վճռական աջակցություն» ձևաչափով նիստը նվիրված էր Աֆղանստանում կոալիցիոն երկրների ռազմական հանձնառությունների շուրջ կարծիքների փոխանակմանը և պլանավորման ուղենիշների համաձայնեցմանը: «Փոխգործունակության հարթակ» ձևաչափով նիստի ժամանակ քննարկվեցին ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների միջևօպերատիվ համատեղելիության զարգացմանը և միջազգային կայունության ամրապնդմանն առնչվող հարցեր:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանությունը չարաշահելու համար, ինչն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ։
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կատարված քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ գնդապետ Դ.Աբրահամյանը, ընդգրկված լինելով նույն վարչության մշտական գործող հանձնաժողովի կազմում, շահադիտական դրդումներով չարաշահել է իր պաշտոնեական դիրքը և կազմակերպել կնքված պայմանագրին կից տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող գործիքների ու սարքավորումների ընդունումը հանձնաժողովի կողմից, ինչն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ։
Դ.Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով: Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել, ցուցմունք տվել ևամբողջովին վերականգնել ՀՀ պաշտպանության նախարարությանը պատճառված վնասը։
Նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից մայիսի 16-ին որոշում է կայացվել՝ Դ.Աբրահամյանի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն իրականացնելու, մեղադրյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Քննության այս փուլում այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։ Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Լվովում իրավիճակը հանգիստ է, ոչ մի լարվածություն չկա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ուկրաինայի Լվով քաղաքի հայկական համայնքի նախագահ Նիկոլայ Քոչարյանը: «Ոչ մի լարվածություն չկա, իրավիճակն այս պահին հանգիստ է: Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը, տեղի հայ համայնքի ղեկավարությունն ակտիվ աշխատում են, բարդություններ չկան»,- ասաց Նիկոլայ Քոչարյանը: Նա տեղեկացրեց, որ մշտական կապի մեջ են իրավապահ մարմինների հետ, անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվում:
Նիկոլայ Քոչարյանը նշեց, որ կապի մեջ են Լվովում Ադրբեջանի համայնքի ղեկավարության հետ: Փորձ է արվում իրավիճակը հանդարտեցնել: «Ասացինք` եկեք էմոցիաները դնենք մի կողմ և իրավիճակը հանդարտեցնենք, այս բախումը հաղթող չի ունենալու»,- հավելեց Նիկոլայ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Լվով քաղաքում մայիսի 12-15-ն ընթացող Եվրոպայի քունգ-ֆուի առաջնությանժամանակ ադրբեջանական հավաքականի մարզիկները ներխուժել են ռինգ և փորձելհաշվեհարդար տեսնել մենամարտը հաղթող արցախցի մարզիկի հետ՝ հարձակվելովՀայաստանի հավաքականի անդամների վրա: Հայ և ադրբեջանցի մարզիկների միջև ընթացողմենամարտերից մեկի վերջում, երբ ակնհայտ էր արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանիհաղթանակը, Ադրբեջանի թիմի մարտավկան փորձել է հարվածել մեր մարզիկին:Ադրբեջանցիները նույնիսկ հարվածել են Եվրոպայի քունգ-ֆուի ֆեդերացիայի նախագահՆիկոլայ Մատուլյովս կուն, ով փորձել է մարմնով փակել արցախցի մարզիկին: Ստեղծվածիրարանցմանն ու ծեծկռտուքին միջամտել են ոստիկանության աշխատակիցները և սաստելանկարգություն հրահրած ադրբեջանցիներին: Ադրբեջանական թիմը նկատողություն է ստացելու որակազրկվել: Ի դեպ, հարձակման ենթարկված արցախցի մարզիկը ապրիլյան պատերազմիժամանակ ադրբեջանական բանակի 5 տանկ և 1 ՀՄՄ խոցած ժամկետային զինծառայողՄարատ Պետրոսյանի եղբայրն է:
Մայիսի 16-ին միջադեպը կրկնվել է տեղի հայերի և ադրբեջանցիների միջև:
Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարությունը, թե իբր 2016թ. ապրիլի սկզբին տեղի ունեցած առճակատման ընթացքում «հայկական զինված ուժերը ադրբեջանական խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական օբյեկտներին հարվածներ են հասցրել նաև սպիտակ ֆոսֆոր պարունակող արկերով», ոչ այլ ինչ է, քան Բաքվի կողմից շարունակ հորինվող և իրականության հետ որևէ աղերս չունեցող ապատեղեկատվական հնարք:
Այս մասին գրել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ Facebook-ի իր էջում:
Նա նաև կից ներկայացրել է տեսանյութ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ամփոփելով մայիսի 16-ին Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքները ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը հանդես եկավ ուշագրավ մեկնաբանություններով.«Կարծում եմ՝ վերջին հանդիպման ընթացքում համանախագահները մի կողմից՝ Հայաստանին փորձեցին տալ այն, ինչ որպես նախապայման դրված էր՝ մասնակցելու համար առաջիկա բանակցություններին, մյուս կողմից, ինչի մասին երեկ շատ չխոսվեց, այդ հանդիպման ընթացքում հնչեցվեցին Ադրբեջանին համար ձեռնտու այնպիսի տեսակետներ, որոնք վերջինիս դուր կգային, և նա կհամաձայներ այն նախապայմաններին, որ դրել էր Հայաստանը»։
Ըստ բանախոսի՝եթե այդ հանդիպման ընթացքում համանախագահող կողմերը մի կողմից՝ փորձեցին հասկացնել, որ իրենք կավելացնեն դիտորդական առաքելությունն ու մոնիտորինգի մեխանիզմներ ստեղծելու հարցը, մյուս կողմից՝ հատկապես Ռուսաստանի արտաքին գործերի նախարար պարոն Լավրովի՝ փուլային կերպով հարցը լուծելու մասին խոսքից մենք հասկացանք, որ սա Ադրբեջանին դուր գալու փորձ էր: Եթե հանկարծ պատահի այնպես, որ մինչև առաջիկա ամիս երկու նախագահները նորից հանդիպեն՝ ենթադրաբար մոնիտորինգի մեխանիզմ ստեղծվելուց հետո՝ արդեն քննարկելու դրա արդյունքները, չի բացառվում, որ բանակցություններն ընթանան Հայաստանի վրա ճնշումների գործադրմամբ, որպեսզի մենք համաձայնենք սկսել պատրաստել համապարփակ պայմանագիրն առանց սկզբունքների շուրջ կամ բոլոր սկզբունքների շուրջ Ադրբեջանի հետ պայմանավորվածության գալու: Սա, անշուշտ, մտահոգիչ է, եթե բանակցությունները հենց այդ հունով ընթանան, և Հայաստանի վրա ճնշումներ լինեն։
Բանախոսը վերջում ավելացրեց, որ ցանկացած պարագայում բանակցությունների հետագա ընթացքը հայաստանյան կողմի համար ծանր է լինելու ու բավական դժվար:
Հարցին՝ արդյոք ճի՞շտ էր թշնամու հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու որոշումը, ասաց.«Ընդհանրապես բանակցություններ վարվում են հենց թշնամու հետ, բարեկամները չեն բանակցում: Կարծում եմ՝ իսկապես անհասկանալի կլիներ Հայաստանի կեցվածքը՝ նախ՝ ճանաչել Արցախի անկախությունը, հետո բանակցության գնալ, մանավանդ որ, Ադրբեջանի հետ բանակցելու շատ բան էլ չկա իրականում: Եվ սա՝ այն պարագայում, երբ Հայաստանն ինքը չճանաչեց այն հենց այս բանակցություններից առաջ, և ոչ միայն՝ չճանաչեց, այլ նաև՝ օրակարգ չմտցրեց: Սա ինքնին խնդիր է: Արդյունքում՝ տարբեր երկրներ կարող են ասել՝ եթե Հայաստանում Արցախի ճանաչման հարցը նույնիսկ օրակարգ չմտավ, այլևս ինչի՞ մասին ենք խոսում: Կարծում եմ, հանդիպման գնալն այնուամենայնիվ ճիշտ որոշում էր, մանավանդ հաշվի առնելով համանախագահող երկրների այն ակտիվությունը, որ ցուցաբերվեց: Միշտ չէ, որ բոլոր համանախագահող երկրների երեք արտգործանախարարներն անձամբ մասնակցում են բանակցությանը: Բացի դա, այդ հանդիպման ընթացքում հայկական կողմի բարձրացրած հարցերը, ինչպես հասկացանք նախագահի հարցազրույցից, եղել են ճիշտ շեշտադրումներով, թեև, նորից եմ կրկնում, մտահոգիչ է մնում բանակցությունների շարունակական ընթացքը: Արդյոք Ադրբեջանը կհարգի՞ այն, սա, թերևս, ոչ ոք չի կարող կանխատեսել, բայց եթե նույնսիկ մի պահ ենթադրենք, որ հարգեց, ու մենք անցանք բանակցությունների հանգրվանին, այստեղ ևս կան մտահոգիչ հավանականություններ»:
Հ.Գ.Դե ինչ, մնում է սպասել և հուսալ, որ այս հանդիպումը կտա իր դրական արդյունքը։
Մայիսի 10-ին Երևանի քաղաքապետին էի դիմել ապրիլյան պատերազմում զոհված՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի և ԼՂՀ «Արիության համար» մեդալով պարգևատրված Արմենակ Ուրֆանյանի անուններով Արաբկիր 45-րդ և Նոր Արեշ 44-րդ փողոցներն անվանակոչելու առաջարկությամբ:
Այս առաջարկի մասին մայիսի 17-ին քաղաքապետարանից ստացել եմ հետևյալ պարզաբանումը. ՀՀ կառավարության 29.12.2005թ. N2387-Ն «ՀՀ քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակարանային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» գործող որոշմամբ ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտները կարող են անվանակոչվել նշանավոր պետական, հասարակական, զինվորական գործիչների, գիտության և մշակույթի ներկայացուցիչների, այլ նշանավոր անհատների կամ որոշակի ժամանակահատվածում տեղի ունեցած պատմական իրադարձությունների անուններով, տարեթվերով կամ ամսաթվերով: Նկատենք, որ «աշխարհագրական օբյեկտներ» ասելով պետք է նկատի ունենալ թե՛ փողոց, թե՛ դպրոց, թե՛ մշակութային որևէ կազմակերպության շենք:
Անմիջապես հաջորդ՝ 19-րդ կետում էլ գրված է.«Ականավոր որևէ անհատի անվամբ կարող է անվանակոչում կատարվել նրա մահվանից առնվազն 10 տարի հետո»:
Որքան մտածում եմ, չեմ կարողանում գտնել ՀՀ կառավարության որոշման սույն հիմնավորման տրամաբանությունը բացի նրանից, որ սա պատմական դեպքերն ու հերոսական անունները մոռացության տալու մի ձև կարող է լինել:
Ստացվում է, որ ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպությունները, իրավաբանական և ֆիզիկական անձինք միայն 10 տարի հետո կարող են հանդես գալ մեր այսօրվա հերոսների անվամբ որևէ օբյեկտի անվանակոչման առաջարկով: Նշանակում է, օրինակ, 2012-ին Երևանի Հրանտ Դինքի անվան հ. 44 դպրոցի անվանակոչման որոշումը, որը բխում էր ողջ աշխարհասփյուռ հայության սրտից, կարգի խախտումո՞վ է եղել: Հիշենք, Հրանտ Դինքը սպանվեց 2007-ին: Վստահ եմ՝ սա վերոնշյալ կարգը շրջանցող միակ դեպքը չէ:
Մնում է ՀՀ կառավարությանը առաջարկենք նախ հիմնավորել, ապա վերանայել վերոնշյալ որոշման 19-րդ կետը, որովհետև տպավորություն ունեմ, որ երբ իշխանությունն է նախաձեռնում նման անվանակոչություն, այս կետը չեն հիշում, իսկ երբ հասարակությունն է նախաձեռնում՝ հիշում են:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ
“Անմեղ” Անիի դեմքը: Թե ինչպես է Անին հաստատում, որ սուտ ու կեղծ հոդվածներ չգրելու դիմաց 300 հազար է ուզել:
Դիտել Արմեն Եդիգարյանի ֆեյսբուքյան էջը
Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել:
ԼՂՀ ՊԲ հայտնում են, որ հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Միայն հյուսիսարեւելյան (Մարտակերտի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 մմ ականանետ (3 արկ) եւ ձեռքի հակատանկային նռնականետ (2 արկ):
«ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածութունը եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ի՞նչ եք առաջինը մտաբերում, երբ լսում եք Մելինե Դալուզյան անուն ազգանունը: Իհարկե ոչ այն, որ այս «աղջիկը» ծանրամարտում Եվրոպայի երկակի չեմպիոն է, որ նա բազմակի անգամներ Հայաստանի չեմպիոն է դարձել և ունի բազմաթիվ մեդալներ: Բայց…ցավոք սրտի վերջին տարիներին նրա անվան հետ ոչ այնքան սպորտային հաջողությունների մասին լուրերն են կապված, որքան սեռափոխության, կնոջ հետ ամուսնանալու, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու մասին լուրերը:
Այո, Գյումրիում ծնված, գյումրվա խիստ դաստիարակություն ստացած այս անհայտ սեռի անձնավորթյունն այսօր խայտառակում է իր քաղաքը, պատիվ չի բերում մարզիչներին ու իր սպորտային կարիերայի երկրպագուներին: Չփորձեք արդարացնել նրան: Անբարոյականությունը մնում է անբարոյականություն, ով էլ որ դրա մեջ ներքաշված լինի: Այսօր ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը շեյր էր արել Մելինեի ֆեյսբուքյան էջը և շատ կոպիտ արտահայտվել սույնի մասին: Ամբողջովին կիսում եմ նրա կարծիքը:
Փաստորեն Մելինեին քիչ էր սեռափոխությունը, քիչ էր տարիներ շարունակ կնոջ հետ որպես ամուսիններ ապրելը, հիմա էլ որոշել է ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությամբ զբաղվել: Ավելի լավ է ամոթից գետինը մտնես, Մելինե: Երբ ամբողջ հայ ազգը մի բռունցք դարձած Արցախի դրոշն է տարածում ու Ֆեյսբուքում պրոֆիլի նկար դարձնում, դու քո անբարոյական ընկերների իրավունքների պաշտպանությամբ ես շատ խիստ զբաղված ու դեմքդ փակել ես դրանց դրոշով: Մի քիչ նայեցի էջում հրապարակած լուսանկարներն ու մոտս սրտխառնոց առաջացավ: Սրա նմաններին պետք է որակազրկել, արգելել երկրի դրոշին դիպչել ու ինչ-որ երկրում Հայաստանը ներկայացնել: Հայաստանն աշխարհին տրանսվիստիտները չպետք է ներկայացնեն:
Փառք Աստծո մենք շատ լավ մարզիկներ ունենք, ովքեր պատվով կներկայացնեն մեզ, ու ում համար մենք չենք ամաչի: Համարեք ինձ անհանդուրժող, համարեք հետամնաց, բայց ես նման երևույթների հետ երբեք չեմ համակերպվի: Եթե նա չլիներ իմ երկիրը ներկայացնող մարզիկ, գուցե և մեկ լիներ ինձ համար: Իր կյանքն է, ինչպես կուզեր, թող ապրեր, կործանվեր կամ սեռափոխվեր: Բայց այս դեպքում լռել չի կարելի, չի կարելի թույլ տալ, որ իր ուսերին Հայաստանի դրոշը գցի այն մարդը, ով իր դեմքը փակում է ԼԳԲՏ դրոշով:
Նյութը պատկանում է INFOmanka-ին
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.