23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մայիսի 18-ին մի քանի հայաստանյան ԶԼՄ-ը անդրադարձել էին ռուսաստանցի հայտնի լրագրող,վերլուծաբան,հայ ժողովրդի բարեկամ Վլադիմիր Սոլովյովի և հայ խմբագիրների հետ հանդիպմանը,որի ժամանակ նա նշել էր,որ դիվանագիտական դաշտում հայկական ակտիվությունը Ռուսաստանում զիջում է ադրբեջանականին… “Օրինակ, ես Հայաստանի դեսպանին Ռուսաստանում չեմ ճանաչում… Հայկական լոբին Ռուսաստանում պասիվ է”,-ասել էր Սոլովյովը…
Այս թեմային չէի անդրառանա,եթե մեկ ամիս առաջ ինքս չառնչվեի Մոսկվայում ՀՀ դեսպանության խայտառակ անգործության հետ,որի վերաբերյալ և՛ գրառում էի կատարել իմ facebook-յան էջում,և՛ հարցազրույց տվել “Առավոտ”-ի կայքին…Իմ հացազրույցին ի պատասխան ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի անձնական օգտագործման պասկվիլագիր “մուտիլովշիկներից” մեկը մի զրպարտչախառն նամակ էր գրել “Առավոտ”-ի խմբագրությանը,իսկ Մոսկվայում ՀՀ դեսպանատան քարտուղարն այդ ամենը տարածում էր դեսպանատան էլեկտրոնային փոստից՝այդպիսով կիսելով այդ զազրախոսի և զրպարտչի կարծիքը…
Իսկ կարծիքը դրանց այն էր,որ ես ադրբեջանցիների պատվեր կատարող եմ,նրանց ջրաղացին ջուր լցնողը…
Այսինքն,այն անձինք,ովքեր համարձակվում են քննադատել ՀՀ դեսպանին Մոսկվայում,ինչպես նաև մատնանշել դեսպանատան կոպիտ բացթողումները՝ թուրքի լրտեսներ են հռչակվում…
Սա այդ պրիմիտիվների ամենահեշտ գործելաոճն է.ինքնապաշտպանվել ոչ թե սեփական կարծիքն արտահայտելով,այլ դիմացի վրա ցեխ շպրտելով և պիտակավորելով…
Զավեշտալին այն է,որ նույն ձեռագրով են աշխատում նաև Իլհամ Ալիևը և նրա կամակատարները.ընդդիմադիրներին մեղադրելով հայկական արյուն ունենալու և հայկական գաղտնի ծառայությունների հետ համագործակցելու մեջ…
Շատ հետաքրքիր է,թե Սոլովյովի այս քննադատությանը ինչպե՞ս են արձագանքելու ՀՀ դեսպանությունից…
Նրան էլ են ադրբբեջանցիների պատվեր կատարող և ադրբեջանցիների ջրաղացին ջուր լցնող հռչակելու՞,որի այս հարցազրույցը վաղը կդառան ադրբեջանցիների կողմից ամենացիտվող նյութը իրենց լրահոսում…
Պաշտոնները պահպանելու համար կես դրույքով զառանցագիր գրողները ունակ են նաև հայ ժողովրդի բարեկամներին հռչակել թշնամու լրտես…
Զարմանալ կարելի է Վլադիմիր Սոլովյովի “միամտության” վրա…РТР-ի քաղաքկան թոք-շոուների աստղը մտածում է,որ ինքը շատ կարևոր դեմք է,որ ՀՀ դեսպանը իր հետ ծանոթանա…Ադբեջանցիները միլիարդներ կտային,որ փակեին Սոլովյովի բերանը,իսկ մերոնք նույնիսկ չեն էլ ճանաչում նրան…
Հետո էլ զարմանում ենք,որ 20 տարվա մեջ զոհից վերածվեցինք ագրեսորի, անմեղից՝ մեղավորի, հաղթողից՝ պարտվողի,ով ստիպված է պաշտպանվել դիվանագիտական դաշտում…Պատճառն այն է,որ ունենք նման դիվանագետներ և նրանց գրպանից սնվող պասկվիլագիրներ…
Ըստ այդ դիվանագետների և նրանց վայ-կողմակիցների,ազգիս 99 % դիվանագիտությունից չի հասկանում…Չի “հասկանում”,քանի որ հաջողությունները չի տեսնում…Իսկ ձախողումները և պարտությունները՝որքան ուզես…Սոլովյովի կարծիքը մեր դիվանագետների աշխատանքի վերաբերյալ դրա վառ օրինակն է…
Ադրբեջանում խիստ անհանգստացած են սահմանակից Դաղստանի Դերբենդ քաղաքում հաճախ տեղի ունեցող ահաբեկչական գործողությունների Ադրբեջան թափանցելու մեծ հավանականությամբ, որոնց մեծ մասի պատասխանատվությունն ստանձնում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը, և այն բանով, որ Ադրբեջանի և Ռուսաստանի սահմանում զբոսաշրջիկների համար «կանաչ միջանցք» է ստեղծվում, ինչի շնորհիվ ԻՊ-ի ահաբեկիչների Ադրբեջան թափանցումն ավելի կհեշտանա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական echo.az լրատվական կայքը:
Կայքը մեջբերում է անվտանգության գծով փորձագետ, Trend գործակալության փոխտնօրեն Արզու Նագիևի հետևյալ համոզմունքը. «Եթե ԻՊ-ի ահաբեկիչներն այսօր ամրապնդվել են Հյուսիսային Կովկասում, ապա չի բացառվում, որ վաղը նրանք կհայտնվեն Ադրբեջանում’ Դաղստանի հետ սահմանակից շրջաններում: Սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո Ադրբեջանի անվտանգության սպառնալիքներից են հանդիսանում հենց արմատապես տրամադրված իսլամիստական կազմակերպությունները»:
Արզու Նագիևը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի քաղաքացիները մեկնում են Սիրիա կռվելու ԻՊ-ի շարքերում, հետո վերադառնում հայրենիք:
Կայքը հիշեցնում է այս տարվա սկզբին Ադրբեջանն ու Դաղստանը միացնող «Կավկազ» մայրուղում Դերբենդի շրջանի «Ջիմքենդսկի» ճանապարհա-պարեկային ծառայության պահակակետում ծագումով ադրբեջանցի 23-ամյա Ադմիր Թալիբովի կողմից սեփական ավտոմեքենայում տեղադրված 30 կգ պայթուցիկի պայթեման արդյունքում 18 մարդկանց վիրավորվելու փաստը: Այդ պայթյունի համար պատասխանատվությունն իր վրա էր վերցրել ԻՊ-ն:
2015 թվականի հունիսին ԻՊ-ն ընդունել է «Իմարաթ Կավկազ» զինված խմբավորման մարտիկների հավատարմության երդումը’ Հյուսիսային Կովկասը հայտարարելով իր նահանգներից մեկը:
«Այդ իմաստով միանգամայն միանշանակ չի երևում Դաղստանի զբոսաշրջության նախարար Մագոմեդ Իսաևի հայտարարությունն այն մասին, որ Դաղստանի իշխանությունները ճանապարհային քարտեզ են մշակում ռուս-ադրբեջանական սահմանում զբոսաշրջիկների մուտքի և ելքի համար խոչընդոտները վերացնելու ուղղությամբ, ծրագրվում է Մախաչկալայից Բաքու ավիաչվերթներ կազմակերպել և էքսպրես-գնացքներ գործարկել»,- գրում է կայքը՝ նշելով, որ այդ միջանցքի իրագործման ուղղությամբ արդեն աշխատանքներ են սկսվել Դաղստանի և Ադրբեջանի զբոսաշրջության նախարարությունների միջև:
«Միանգամայն հավանական է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանում զբոսաշրջիկների համար այսպես կոչված «կանաչ միջանցքի» ստեղծումից հետո ԻՊ-ի ահաբեկիչներին շատ ավելի հեշտ կլինի Ադրբեջան թափանցելը: ԻՊ-ն արդեն տարածել է իր ապագա պետության քարտեզը, որում ծրագրում է ներառել նաև Ադրբեջանը, ինչի մասին հայտնել էր բրիտանական Intetnational Business Times հրատարակությունը»,- գրում է կայքը:
Ադրբեջանում ԻՊ-ի գաղափարախոսության՝ վահաբիզմի տարածման պատճառներին անդրադարձում իրանական AhlulBayt պարբերականն ավելի վաղ հայտնել էր, որ այդ երկրում մուսուլման հավատացյալների 85 տոկոսը իսլամի շիա ուղղության հետևորդներ են, ինչը, սակայն, խոչընդոտ չէ այն բանին, որ Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի և որոշ արաբական երկրների ֆինանսական օգնությամբ վահաբիական շարժումն Ադրբեջանում նոր թափ ստանա:
«Տեղեկություններ կան այն մասին, որ Ադրբեջանում վահաբիները կարողացել են անգամ պետական չինովնիկների, խորհրդարանի անդամների և, հատկապես, մամուլի ակտվիստների հետ մոտեցման ուղիներ գտնել: Չնայած այն բանին, որ հիշյալ անձինք վահաբիական հայացքներ չունեն, նրանք պաշտպանում են վահաբիական կենտրոնների շահերը (առաջին հերթին’ Սաուդյան Արաբիայի):
Ըստ պարբերականի’ Ադրբեջանում վահաբիզմն ավելի շատ կենտրոնացած է երկրի հյուսիային շրջաններում, Սումգայիթում և Բաքվում:
AhlulBayt-ը գրել էր, թե տվյալներ կան, որ մինչև 1000 վահաբի մարտիկներ Ադրբեջանից մեկնել են կռվելու Սիրիա, որտեղ նրանք անգամ Ադրբեջանի վահաբիների միություն են ստեղծել:
Անդրադառնալով Ադրբեջանի համար սպառնալիքների՝ AhlulBayt-ի վերլուծաբանները նշել էին, որ գոյություն ունի սիրիական ճակատամարտերից մեծ թվով ադրբեջանական մարտիկների վերադարձի լուրջ վտանգ:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ Սիրիայում ներկայումս ահաբեկչական խմբավորումների կազմում 3000-ից ավելի ադրբեջանցի մարտիկներ են կռվում, իսկ Սիրիայում ներքին պատերազմի սկզբից մինչ այժմ արդեն 500-ից ավելի ադրբեջանցի մարտիկներ ոչնչացվել են:
Ուկրաինայի Լվով քաղաքում կրքերը հետզհետե թեժանում են։ Ընկերներս տեղեկացրին, որ ադրբեջանցիները հայ գտնելու և վրեժխնդիր լինելու մտադրությամբ մեծ խմբերով շրջում են քաղաքի փողոցներում։ Իրավապահ մարմիններն էլ, կարծես, ուշադրություն չեն դարձնում այդ փաստին։ Նրանք ավելի կենտրոնացած են նախօրեին տեղի ունեցած զանգվածային կռվի փաստի վրա։ Եվ դա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք աշխատանքի այն ծավալը, որն ադրբեջանական կողմն իրականացնում է Ուկրաինայում։ Ակտիվ է թե‘ նրանց համայնքը, թե՚ դեսպանատունը և թե‘ ԱԳՆ֊ն։
Եվ ինձ հիմա անկեղծ հետաքրքրում է, թե որտե՞ղ է մեր համայնքը, ի՞նչ է անում ԱԳՆ֊ն և վերջապես ինպիսի ավարտ կունենա այս պատմությունը։ Միթե՞ Ուկրաինայում ՀՀ դեսպանատան աշխատակիցներն իսկապես կարծում էին, ոթե հյուպատոսի մակարդակով հնարավոր կլիներ հաղթահարել այս ճգնաժամը։
Ու հիմա Լվովի հայ համայնքն իսկապես վտանգի մեջ է։ Տեսնելով, որ ադրբեջանցիների հարձակումը մեր մարզիկների վրա անպատիժ մնաց, իսկ քաղաքում շրջող ադրբեջանցիները շարունակում են սպառնալ` տեղի հայերին ոչինչ չի մնում, քան ինքնուրույն փորձել լուծել իրենց խնդիրները։ Եվ սա մեծ խայտառակություն է։ Հերիք չէ ադրբեջանցիներն առաջինը հարձակվեցին հայերի վրա, հիմա էլ մերոնց են մեղադրում կռիվների համար։ Ի՞նչ ասեմ։ Շնորհակալություն մեր ԱԳՆ֊ին, Ուկրաինայում ՀՀ դեսպանատանն ու տեղի հայ համայնքին…
Հրանտ Մելիք- Շահնազարյանի ֆեյեսբուքյան գրառումը
Այսօր Facebook-յան օգտատերերից մեկը գրառմամբ հանդես եկավ, որը կրում էր «Մելինե Դալուզյանը չբավարարվեց սեռափոխությամբ, հիմա էլ անցել է ԼԳԲՏ համայնքին պաշտպանելու գործին» վերտառությունը: Խոսքն, իհարկե, վերաբերում է հայ մարզուհի, Հայաստանի բազմակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ծանրամարտի աշխարհի առաջնության մրցանակակիր, Հայաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ գյումրեցի Մելինե Դալուզյանին:
Նման գրառման պատճառ հանդիսացել է մարզուհու facebook-ի նկարը, որը գունավորված է ծիածանի գույներով՝ ի նշան ԼԳԲՏ հավասարության:Aysor.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ՝ հետաքրքրվելով, թե ինչո՞վ է պայմանավորված նրա՝ սեռական փոքրամասնությունների օգտին հանդես գալու որոշումը:
«Երեկ հոմոֆոբիայի և տրանսոֆոբիայի դեմ պայքարի օրն էր, այդ պատճառով էլ փոխել եմ նկարս: Ես բազմիցս ասել եմ՝ ոչ-ոք իրավուքն չունի ոտնահարել, խախտել սեռական փոքրամասնությունների իրավունքները՝ պայմանավորված նրանց գենդերային ինքնությամբ կամ սեռական կողմնորոշմամբ: Դա մարդու իրավունքների խախտում է», — մեզ հետ զրույցում պարզաբանեց սպորտսմենուհին:
Մեր այն հարցին, թե արդյոք համապատասխան կազմակերպությունն է նրան խնդրել այս կերպ աջակցել իրեն՝ պատասխանեց. «Ոչ, ինձ ոչ-ոք նման բան չի խնդրել, դա իմ ցանկությունն ու կամքն էր: Այստեղ խնդրելու հարց չկա, այլ կա գիտակից մակարդակի և իմացության դրսևորում: Ես շատ եմ կարդացել ու շատ լավ գիտեմ, որ սա ոչ թե խնդիր է, այլ պարզապես մարդիկ չեն ցանկանում հասկանալ մյուսներին ու նրանց կոչում են փոքրամասնություն: Այսօր ոչ-ոք չի ուզում հաշվի առնել մարդու իրավունքները: Քթներն ուրիշի անկողին խոթելու փոխարեն ավելի լավ է գիրք կարդան ու մի բան սովորեն: Թող ամեն մեկը մի հատ նայի՝ ի՞նչ է արել այս ազգի համար, ո՞վ է այս ազգի համար: Երբ ազգի անունից ես խոսում, ասում, թե խորտակում եք այս ազգը, ինքդ ի՞նչ ես արել այս ազգի համար»:
Վերջին տարիներին՝ ելնելով Մելինեի արտաքին տեսքից, կեցվածքից և հագ ու կապից՝ հաճախ են խոսում այն մասին, որ մարզուհին նույնասեռական է: Սակայն այս խոսակցությունները նրան այնքան էլ չեն անհանգստացնում: «Ընդհանրապես, ինձ իրենք չեն կարող վնասել, ամեն մարդ առաջին հերթին ինքն իրեն է վնաս տալիս: Ես ոչ-ոքից վախենալու բան չունեմ: Այսօր իրենք կանգնել ասում են՝ բա որ մեր պապերը տեսնեն… Ի՞նչ է, ձեզ թվում է ձեր պապերի ժամանակ չե՞ն եղել այդ գեյերը: Միշտ էլ եղել են, ուղղակի այն ժամանակ բռնություններն ավելի շատ են եղել ու մարդիկ վախեցել են խոսել: Այսօր եկել է այն ժամանակը, որ ավելի ճիշտ է մեր խոսելը: Վերջապես եկել է մի պահ, երբ բոլոր մարդիկ ցանկանում են ազատ ապրել, և ոչ մի կապ չունի՝ ինքը գենդերային ինքնությամբ, սեռային կողմնորոշմամբ ով է: Ինքը մարդ է ու բոլորիս հետ հավասար իրավունքներ ունի: Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե ես համալրում եմ նույնասեռականների շարքերը, ապա ես չեմ պատրաստվում ոչ հերքել, ոչ էլ որևէ պատասխան տալ այդ հարցին: Նորից եմ կրկնում՝ դա յուրաքանչյուրիս անձնական կյանքն է, ամեն մեկն ինքն է որոշում՝ բարձրաձայնել, կամ ոչ այդ մասին: Անձամբ ես պարզապես ոչինչ չեմ ասում, ով ինչ ուզում է՝ թող մտածի: Ոչ խնդիր ունեմ, ոչ վախենալու բան», — Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Մելինե Դալուզյանը:
Ու այսօր էլ այս խոսքերը նույնչափ արդիական են:
«…Ես ուզում եմ խոսքս ավարտել` կոչ անելով իմ զինակից ընկերներին, հայկական բանակի բոլոր մարտիկներին։ Անկախ ամեն տեսակի քաղաքական հոսանքների, քաղաքական խաղերից` դուք հայոց բանակի զինվորներ եք, դուք պարտավոր եք պաշտպանելու հայ ժողովրդին, հայ ժողովրդի սահմանները, հայ ժողովրդի անձեռնմխելիությունը։ Քաղաքական հոսանքները կգան և կգնան, գործ չունեք ոչ մի քաղաքական հոսանքի հետ. դա կարող է մեզ կործանման տանել։ Եթե զինվորները խառնվեցին քաղաքականության, մենք դրա արդյունքն արդեն տեսել ենք, երկիրը կկործանվի։ Խնդրել եմ և խնդրելով պահանջում եմ` հեռու մնացեք քաղաքականությունից, հեռու մնացեք բոլոր տեսակի քաղաքական հոսանքի կուսակցության անդամ դառնալուց։ Իսկ ովքեր օրինավոր, կանոնավոր բանակի մեջ կփորձեն կուսակցականություն մտցնել, գաղափարախոսություն տանել, ուղղակի պիտի իրենք դատվեն որպես դավաճաններ` քրեական օրենսգրքին համապատասխան։
Բոլոր կամավորականներին, իմ հրաշալի ընկերներին խնդրում եմ, թշնամուն թողած, իրական թշնամուն թողած` ձեր մեջ, ձեր կողքին, ձեր եղբայրների, ազգակիցներին մեջ դավաճաններ մի փնտրեք։ Եվ, եթե համաձայն եք ինձ հետ, վաղը չէ մյուս օրը, ընդամենը վաղը չէ մյուս օրը, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքից, յուրաքանչյուր շրջանից եթե ընդամենը 10-15 տղա գա` մենք կունենանք 500 հոգանոց (ես խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ` կարելի է հավաքել տասնյակ հազարներ, բայց ես ուզում եմ 500) մահապարտների զորագունդ։ Էդ զորագունդը պիտի կռվի ամենավտանգավոր տեղում, որտեղ ապրելու հավանականությունը 50-50 տոկոսի նկատմամբ է։
Վաղը չէ մյուս օրը յուրաքանչյուր շրջանից` 10-15-ական հոգի։ Միասին գնալու ենք կռվելու ամենաբարդ հատվածում, ու մենք հաղթելու ենք։ Որովհետև իրականում ոչինչ չի պատահել, որովհետև իրականում թշնամին նույն թշնամին է, ոնց որ առաջ փախչում էր, և մենք էլ նույն մենք ենք։ Ուղղակի խաթարվել է մեր հավատը մեր ուժերի նկատմամբ։ Հիմա հարկավոր է ևս մի հարված, հարկավոր է ևս մի արթնացում, էսպես ցնցում, և էդ ցնցումը մենք պիտի անենք` դարձյալ հին տղաներով, որպեսզի մեր բանակը մեզանից ոգևորվի։ Յուրաքանչյուր շրջանից 10-15-ական հոգի, հին տղաներից, փորձառուներից, մահապարտներից, որոնք գնալու են, կռվելու են ամենա, ամենադժվարին հատվածում, որտեղ, նորից եմ ասում, մեռնելու և կենդանի մնալու հավանականությունը կեսի կես է։ Եթե մենք վաղը չէ մյուս օրը հավաքվեցինք, և եթե մենք կարողացանք 500 հոգանոց մահապարտների այդ գումարտակն ստեղծել, ուրեմն մենք դեռ կանք, մենք դեռ կռվելու և հաղթելու ենք։ Եթե չհաղթեցինք, այն ժամանակ ես կհամարեմ, որ իսկապես իմ հրաժարական տալու ժամանակը եկել է։
Շնորհակալ եմ:»
https://www.youtube.com/watch?v=-9M2B2a3AvY
Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը որքան էլ ուզում են հանդիպեն, միեւնույն է, հանդիպումները ԼՂ խնդրի կարգավորման հարցում դեր չեն խաղալու, քանի որ երկուսն էլ տարբեր կերպ են պատկերացնում խնդրի լուծումը։ Եթե չկա տեսակետների ընդհանրություն, մերձեցում, չկա նաեւ կարգավորում»,- տեսակետ հայտնեց գեներալ-մայոր, արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):
– Սերժ Սարգսյանը Վիեննայից՝ Ալիեւի հետ հանդիպումից վերադառնալով, խոսեց մեր կողմից 800 հեկտար տարածք կորցնելու մասին, եւ ասաց, թե դա այնքան էլ մեծ տարածք չէ։ Մինչդեռ ապրիլի սկզբին խոսում էին 200-300 մետր կորստի մասին։
– Ես, որպես զինվորական, հայտարարում եմ՝ մեզ համար կորուստ է ցանկացած սանտիմետր, միլիմետր քառակուսի տարածքը, էլ ուր մնաց՝ հեկտարը։ Մեր պաշտպանական ուժերը պետք է ազատագրեն այն տարածքները, որոնք շարունակում են մնալ օկուպացված Ադրբեջանի կողմից, այլ ոչ թե նոր տարածքների կորստի հետ հաշտվի։ Փոխանակ Շահումյանի եւ մյուս տարածքների ազատագրման հարց դնենք, հանգիստ խոսում ենք ունեցած կորստի մասին։ Ես առաջարկում եմ դիմել պաշտպանության նախարարություն ու հարցել, թե ինչու էին մեզ հանգստացնում եւ ասում՝ ոչ մի տարածք չենք կորցրել։
– Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան պատերազմից հետո, երբ պաշտոնապես հայտարարվեց տարածքային կորստի մասին, երբ 100-ից ավելի զոհ եւ գրեթե ամեն օր սահմանին կանգնած զինվոր ենք կորցնում, ինչպիսի՞ն պիտի լինի Հայաստանի բանակցային օրակարգը։
– Որպեսզի Սերժ Սարգսյանն իրեն վստահ զգա բանակցությունների սեղանի շուրջ, պետք է հիշի, թե ինչ են մեզ ավանդել մեր նախնիները, եւ ինչում է մեր ազգի ուժը։ Ես, իհարկե, հարգանքով եմ վերաբերվում բոլոր կուսակցություններին ու ՀՀԿ-ին, որը նժդեհյան գաղափարախոսության կրողն է, եւ, հետեւապես, խորհուրդ եմ տալիս վերհիշել, թե ինչ էր ասում Նժդեհը մեր երկրի անվտանգության ապահովման մասին։ Իսկ ես իմ հերթին կասեմ, որ մշտապես կողմնակիցն եմ եղել այն դիրքորոշման, որ հարվածին պետք է ավելի ուժեղ հարվածով պատասխանել:
«Այս տարվա հունվարից թոշակի տարիքի հասած դատախազները և դատավորները սեփական դիմումի համաձայն սկսեցին աշխատանքից մի քանի ամիս կամ մեկ տարի շուտ ազատվել Ել թոշակի անցնել։ Բանն այն Է, որ քսան և ավել տարվա ստաժ ունեցող դատախազները և դատավորները մրնչև 2017 թվականի հուլիսի 1-ը թոշակի անցնելու դեպքում իրենց վերջին մեկ տարվա միջին աշխատավարձի 75 տոկոսի չափով թոշակ կստանան։ Իսկ ավելի ուշ թոշակի մեկնողների թոշակի չափը հաշվարկվելու Է ընդհանուր հիմունքներով։ Պարզվում է՝ համակարգից շարունակվում են ազատումները բարձր թոշակի համար։
Օրերս սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել Է ՀՀ գլխավոր դատախազության ԱԱԾ-ում քննվող քրգործերի վարչության պետ Արթուր Գոյունյանը՝ հանուն բարձր թոշակի։ «ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ առաջիկայում սեփական դիմումով իրենց պաշտոններից կազատվեն մի շարք տարածքային դատախազներ ևս»,–գրում է թերթը։
«Ժողովուրդ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հայոց աշխարհ» թերթը զրուցել է ԶՈՒ Գլխավոր շտաբի բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արամ Սայադյանի հետ:
Վերջերս հայտարարվեց լազերային կուրացնող սարքի ստեղծման մասին: Ի՞նչ է այդ սարքը ներկայացնում:
Լազերային կուրացման սարքը նախագծվել եւ ստեղծվել է Հայաստանի ռազմարդյունաբերության համալիրի հետ համագործակցող կազմակերպություններից մեկի կողմից: Այն նախատեսված է ռազմական նշանակության օպտիկական սարքեր հայտնաբերելու համար, որոնք տեղակայված են, տեղադրված են եւ օգտագործվում են հակընդդեմ:
Դա կարող է լինել ռազմական նշանակության հեռադիտակ, օպտիկական հետախուզության ցանկացած սարքավորում, ինչպես նաեւ օպտիկա-էլեկտրոնային հետախուզության, այսինքն՝ ջերմատեսիլ սարքեր, տարբեր էլեկտրոնային տեսախցիկներ, գիշերային կամ սակավ տեսանելիության պայմանների խցիկների աշխատանք: Եվ վերջապես, ամենակարեւորը՝ դիպուկահարների տեղի բացահայտման գործառույթն է:
Սարքի առավելությունն այն է, որ մինչեւ դիպուկահարի աշխատելը, նախքան կրակոց արձակելը, սարքը թույլ է տալիս նրան հայտնաբերել, որքան էլ որ դիպուկահարը քողարկված լինի: Ինչքան էլ նա թաքնվի, օպտիկան չի փակում, քանի որ օպտիկան պիտի բաց տեսադաշտ ունենա, որ թիրախ որոնի: Այդ օպտիկայից անդրադարձվող ճառագայթները որսալով՝ մեր սարքը հայտնաբերում ու բացահայտում է դիպուկահարի գտնվելու վայրը: Ինչպես նաեւ հզոր լազերային ճառագայթի օգնությամբ շարքից հանում է տվյալ օպտիկական սարքը:
Սարքի ամբողջ կոմպլեկտացիան՝ հարակից սարքավորումներով, երկու հոգի կարող են տեղափոխել: Այն շատ հեշտ է քողարկել, քանի որ սարքը ինքնին փոքր է:
Ինչպե՞ս է աշխատում լազերային կուրացնող սարքը:
Մեր սարքի ճառագայթի հզորությունը բավարար է, որպեսզի ամբողջովին այրի նշանոցի մեջ եղած այն դետալները, որոնց օգնությամբ դիպուկահարը կարգավորում է կրակոցը: Օպտիկան ոչնչացնելու ժամանակ լազերային ճառագայթը կարող է հարվածել նաեւ հակառակորդի աչքին՝ ընդհուպ մինչեւ տեսողության ամբողջական կորուստ պատճառել:
Բայց ամենակարեւորը, որ սարքը դիպուկահարին բացահայտում է մինչեւ նրա աշխատանքը: Դիպուկահարների դեմ պայքարի շատ սարքավորումներ կան աշխարհում, որոնք բացահայտում են դիպուկահարին նրա կատարած գործողությունից հետո: Այսինքն՝ կրակոցի ձայնը տարբեր սարքավորումների միջոցով ուղորոշումների ենթարկելով տարբեր տեղերից, այդ ուղղությունների հատման կետում ստանում են կրակոցն արձակելու վայրը:
Եթե հակառակորդը բացահայտի մեր սարքը, որը տեղադրված է առաջնագծում ու կատարում է իր մարտական խնդիրը, ապա կրակային խոցման դեպքում սարքը օգտագործող անձնակազմին, օպերատորին չի վնասի, որովհետեւ նա իր ամբողջ հասակով խրամատի ներսում է գտնվում, իսկ սարքը իր միջոցներով դուրս է նայում: Եթե խփեն՝ խփելու են սարքին, իսկ օպերատորը չի վնասվի:
Ինչպե՞ս է սարքը ոչնչացնում հակառակորդի էլեկտրոնային տեսախցիկներն ու ջերմազգայուն սարքերը:
Ցանկացած տեսախցիկ, ջերմատեսիլ սարք իր օպտիկական լինզաների հետեւում ունի հատուկ մատրիցա, որից գալիս է անդրադարձում: Դա բավական է այդ սարքերը հայտնաբերելու համար: Մեր սարքը այդ մատրիցան ամբողջությամբ այրում է, ու այն վերականգնել հնարավոր չէ»:
Առավել մանրամասն՝ «Հայոց աշխարհ»-ում։
«Ժամանակ» թերթը զրուցել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի հետ: Ներկայացնում ենք զրույցից մի հատված:
Պարոն Կիրակոսյան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում եւ այդ հանդիպման արդյունքները: Կարծում եք՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կիրագործվե՞ն, թե՞ կմնան թղթի վրա: Ինչո՞վ է կարեւոր Վիեննան:
Վերջին հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Վիեննայում կարեւոր էր մի քանի պատճառներով: Նախ՝ կարեւոր էր այն, որ հանդիպումը կայացավ՝ հաշվի առնելով քառօրյա պատերազմը Ղարաբաղում, Ադրբեջանի լայնածավալ հարձակումը: Դա Ադրբեջանի ամենախոշոր հարձակումն էր 1994թ. զինադադարի հաստատումից հետո: Միայն փաստը, որ նախագահները հանդիպեցին՝ ինքնին շատ կարեւոր է:
Երկրորդ հետաքրքիր հանգամանքն այն է, որ հանդիպումը տեղի ունեցավ ոչ թե Ռուսատանում՝ Սոչիում կամ այլուր, այլ Վիեննայում: Սա ռուսական դիվանագիտական նախաձեռնություն չէր, հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում էր՝ հավասարապես թե՛ ԱՄՆ-ի եւ թե՛ Ֆրանսիայի ջանքերով:
Երրորդ կարեւոր գործոնն այն է, որ հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ պետքարտուղար Քերին, ՌԴ արտգործնախարար Լավրովը, ինչպես նաեւ Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրը: Սա ավելի ներկայացուցչական դարձրեց հանդիպումը:
Չնայած այս ամենին, ես փոքր-ինչ թերահավատ եմ, քանի որ Ադրբեջանի նախագահը տվել է համաձայնություն հանդիպելու ՀՀ նախագահի հետ հունիսին, բայց պարտադիր չէ, որ կատարի իր խոստումը: Եվ վերջապես՝ Ադրբեջանը փոխել է իր դիրքորոշումը եւ համաձայնել է զինադադարի համաձայնագրի իրագործման մշտադիտարկմանը եւ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը: Այսպիսով, ՀՀ պահանջներից շատերը կատարվեցին այս հանդիպմանը, բայց վտանգ կա, որ Ադրբեջանը խաղում է ժամանակի վրա, եւ պարզ չէ, թե որքանով կկատարի իր խոստումը եւ թույլ կտա՞ արդյոք ստեղծել հետաքննության մեխանիզմները:
Նախագահների հանդիպումը կնպաստի՞ հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը:
Այդ հարցը վերաբերում է Ադրբեջանին: Ադրբեջանը շարունակեց հարձակումները նույնիսկ հանդիպումից հետո, որի հետեւանքով, ցավոք, զոհվեց երկու զինվոր, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից էր: Հետեւաբար, սա քննություն է Ադրբեջանի համար, թե որքանով է հավատարիմ իր խոստումներին:
Շատերը կարծում են, որ Վիեննայի հանդիպումը ՀՀ-ի դիվանագիտական հաջողությունն էր, քանի որ միջնորդները եւ Ադրբեջանը ընդունեցին Սերժ Սարգսյանի առաջադրած պայմաններից մի քանիսը: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ:
Դա ոչ թե տեսակետ է, այլ փաստ: Հայաստանը դիվանագիտական տեսանկյունից ավելի ուժեղ դիրքերում էր անգամ Վիեննայից առաջ: Հայաստանի պահանջներից շատերը ընդունվեցին Վիեննայի գագաթնաժողովում: Այո՛, սա Հայաստանի դիվանագիտական հաղթանակ է, բայց գլխավոր խնդիրը, ինչպես արդեն նշեցի, այն է, թե հավատարիմ կլինի՞ Ադրբեջանը իր խոստումներին, թե՞ ոչ:
Ադրբեջանը ձախողվեց ռազմի դաշտում, այդ պատճառո՞վ է ստիպված վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:
Պարտադիր չէ, որ դա լինի պատճառը: Ես շարունակում եմ թերահավատ մնալ եւ շատ անհանգստացած եմ: Ադրբեջանն այսօր մեկուսացած վիճակում է, քանի որ նա է ագրեսորը եւ լուրջ սպառնալիք է առաջացրել տարածաշրջանային անվտանգության համար: Ալիեւը վերադարձավ դիվանագիտական դաշտ, գնաց Վիեննա: Առայժմ վաղ է ասել, թե ո՞րն էր սրա իրական պատճառը: Հնարավոր է՝ սա տակտիկական քայլ էր Ալիեւի կողմից՝ ժամանակ շահելու նպատակով, որովհետեւ իրականում չկա որեւէ բան, որն առաջիկա ամիսներին հետ կպահի Ադրբեջանին նոր հարձակումից»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ»-ում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է.«Սերժ Սարգսյանի վերջին` ԱՄՆ կատարած այցի ընթացքում բավականին էկզոտիկ «դիպվածի» է ականատես եղել մեր պատվիրակությունը: Բոստոնի եկեղեցում տրված պատարագի ժամանակ, որին մասնակցել է նաև տեղի կաթոլիկ եկեղեցու քահանան, պարզվել է, որ քահանան կին է, մեր պատվիրակության անդամները բերանները բաց հետևել են, թե ինչպես է մեր սրբազանների կողքից, գավազանը ձեռքին քայլում կաթոլիկ եկեղեցու կին քահանան, որի աչքերը մատնել են, որ ինքը նաև կրակոտ մեկն է: Մերոնցից մեկը չի դիմացել, կողքին կանգնած հայ համայնքի ներկայացուցչին հարցրել է` կին է, հա՞, քահանան, համ էլ` կրակոտ։ Ի պատասխան, վերջինս ասել է. «Դա ի՞նչ է որ՝ նաև լեսբուհի է, կողքից քայլող «դպիր» կինն էլ իր օրինական կինն է` միասեռական ամուսնությամբ»»:
«Հրապարակ»
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.