23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Դժվար է սպասել առերեսում Թուրքիայից, մի հասարակությունից, որն իր ողջ աշխարհը կառուցել է հարևանի կնոջը, աղջկան, աշխատանքն ու դաշտերը խլելու միջոցով: Շատ դժվար է հաղթահարել այն բարոյահոգեբանական վիճակը, որը ստեղծվել է 1915-ին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հայտնի թուրք մտավորական Սաիթ Չեթինօղլուն` դիտարկելով Թուրքիայ ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությունը:
Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությունն իրականացվել է կուսակցություն-բանակ-ժողովուրդ համագործակցությամբ, այդ իսկ պատճառով գործ ունենք հավաքական պատասխանատվության խնդրի հետ: «Բացի այն, որ թուրք ժողովուրդը նյութական շահ է ստացել Ցեղասպանությունից, նրանք այդ հանցանքի մեղավորներին ճանաչել են որպես ղեկավար, ինչը առանձին պատասխանատվության հարց է առաջացնում: Այս տեսանկյունից, Ցեղասպանության ճանաչումը կնշանակի երկրի հիմնադրման պարադիգմայի ոչնչացում»,- նշեց Չեթինօղլուն:
Նա անդրադարձավ այն փաստին, որ մեր օրերում Թուրքիան Ցեղասպանությունը իր սահմաններից դուրս է իրականացնում: «Թուրքիայի կողմից «Իսլամական պետությանը» տրվող օգնությունը և աջակցությունը կարելի է որակել որպես ցեղասպանությունն իր սահմանից այն կողմ տանելու գործողություն, քանի որ դրա հետևանքով այսօր սպանվում են Ցեղասպանությունից ինչ-որ կերպ փրկվածները: Ղարաբաղյան հարձակումը ևս կարող ենք դիտարկել այս տեսանկյունից:
Քեսաբ, Մալուլա, Խաբուր, Նինովա, Սինջար… Այս բոլոր վայրերում տեղի ունեցածն ու Սիրիայի մասնատումը մինչ օրս շարունակվող ցեղասպանության մյուս կողմն են: Թուրքիան հնարավորություն է ընձեռում, որ ցեղասպանությունը սահմանից այն կողմ տեղափոխվի: ԻՊ-ի արարքների դեմ աչք փակելն ու նրան աջակցելը Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, եզդիների, ոչ մուսուլման հնագույն դավանանք ունեցողների ապագան վտանգի տակ է առնում: Նրանց դեմ իրականացվող քայլերը լիովին համապատասպանում են ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայի դրույթներին»,- փաստեց մտավորականը:
Խոսելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին` Չեթինօղլուն ասաց, որ մոտ ապագայում նման հեռանկար չի տեսնում: «Քանի դեռ Ամասիայի նախկին հայկական թաղամասում, որտեղ այժմ սուլթան Սելիմի հրապարակն է, տեղի հայերին ու պոնտացի հույներին կացնով սպանած մսագործ Գաբաշ Ալիի պատկերն է կանգնեցված, Ցեղասպանության ճանաչումը մոտ ապագայի հարց համարելն անհնար է դառնում:
Սակայն այն կետից, ուր այսօր հասել է մարդկությունը, նաև անհնար է շարունակել ժխտումը: Վաղ թե ուշ ցեղասպանությունը կճանաչվի և փոխհատուցման հարցը քննարկման կդրվի»,- ընդգծեց Չեթինօղլուն` կարևորելով այս հարցում միջազգային հանրության աջակցությունը:
Նա հստակ քայլեր առանձնացրեց, որոնց շնորհիվ հնարավոր է հասնել փոխհատուցման:
«Նախքան փոխհատուցումը շատ բան կա անելու:
-Ներողությունը, ցեղասպանության հանցագործության ընդունումը, ամոթից ազատումը, ցեղասպանության հավաքական պատասխանատվության ընդունումը վերականգնման կարևոր քայլերից են: Այս տեսանկյունից ծայրաստիճան կարևոր է, որ ընտանիքներում տարբեր անձինք փորձեն հասկանալ, թե ինչ է կատարվել 1915 թվականին: Որպես հավաքական պատասխանատվության մի մաս ամեն ոք պետք է ինքն իրեն հարց տա՝ պապս 1915 թվականին ի՞նչ էր անում:
-Որպես ցեղասպանության հավաքական պատասխանատվություն բոլորը պետք է իրենց պարտքը համարեն ներողություն խնդրելը:
-Պետության գլխավորությամբ պետք է ներողություն խնդրել և ի հիշատակ զոհերի կանգնեցնել «Այլևս երբեք» խորագիրը կրող հուշարձան: Ցեղասպանության հետ ասոցացվող անձանց անունները դպրոցներից, պողոտաներից, փողոցներից և այլ հասարակական վայրերից պետք է մաքրվեն: Խորհրդանշական շենքերը, Քասաբյաններին պատկանող մերօրյա վարչապետի գրասենյակը, Քաբայանիսների սեփականությունը համարվող Տրապիզոնի Աթաթուրքի պալատը, Սպարտալյանների սեփականությունը համարվող Շիշլիի Աթաթուրքի թանգարանը, Հանչյաններին պատկանած Թուրքիայի Ազգային մեծ ժողովի շենքը և այլ շինություններ պետք է վերադարձվեն իրական ժառանգներին…
-Քաղաքական կուսակցությունները կարող են ցանկություն հայտնել հստակեցնելու, թե ցեղասպանության հետևանքով ուրիշի սեփականությանը տիրացած պաշտոնյաներն ի՞նչ պայմաններով են վերադարձնելու սեփականությունն իրական ժառանգներին: Նման ցանկություն գլխավորապես պետք է հայտնեն ազատության և սոցիալիստական գաղափարախոսություն ունեցող կուսակցությունները:
-Գալով անհատներին՝ կարևոր է, որ մտավորականներն այս հարցում առաջնորդություն անեն:
-Պետք է հայտնաբերվեն և հայտարարվեն բռնի իսլամացված կանայք և երեխաները:
-Առանց մարդկանց ցանկությունը հաշվի առնելու բնակչության փոխանակության շուրջ համաձայնության եկած պետությունները պետք է ներողություն խնդրեն:
– Արխիվներն ու փաստաթղթերը պետք է բացվեն հետազոտողների համար:
– Քաղաքացիություն և բնակչության իրավունք պետք է տրվի Ցեղասպանության զոհերի և դրա հետևանքով աքսորվածների երրորդ սերնդի այն ներկայացուցիչներին, ովքեր նման ցանկություն կհայտնեն:
Միայն այս ամենից հետո է հնարավոր սկսել աշխատանքները փոխհատուցման պայմանների շուրջ»,- եզրափակեց նա:
Եթե Հայաստանը ներքաշվում է որևէ արտակարգ բացահայտումների մեջ, որոնց նկատմամբ երկար ժամանակ միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը չի նվազում, ապա դրանք չեն կարող նվազ լինել, քան 200 մլն դոլարն է:
Շատ հետաքրքիր ազգ ենք և գործարքների ՛՛նշաձողը՛՛ բարձր ենք պահում:
Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարի 18-ին ՀՀ Մաքսային ծառայության կայք էջում հաղորդագրություն հայտնվեց, որ ՛Հունվարի 17-ին Պետական եկամուտների կոմիտեի Նախաբացթողումային հսկողության վարչությունը, ՀՀ ԱԱԾ հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերել է 928 կիլոգրամ հերոին տեսակի թմրամիջոց, որն աննախադեպ քանակ է ոչ միայն Հայաստանի մաքսային ծառայության ողջ գործունեության ընթացքում, այլ նաև տարածաշրջանում արձանագրված հայտնաբերումների առումով….հունվարի 16-ին Իրանից Վրաստան տարանցիկ փոխադրում կատարող բեռնատարին ամրակցված կցորդի հատակում հայտնաբերված թաքստոցից դուրս է բերվել թմրամիջոցով լցված 47 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 927,6 կիլոգրամ:
Ըստ շրջանառվող լուրերի, 1 գրամ հերոինի արժեքը տատանվում է 100-200 ԱՄՆ դոլարի շրջանակներում: Այդ հաշվարկով հունվարի 17-ին հայտնաբերված մոտ 1 տոննա հերոինի արժեքը կազմում է շուրջ 100-200մլն ԱՄՆ դոլար: Փաստի առթիվ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Բեռնատարի վարորդը ձերբակալվել է:՛՛
Անգամ գործից անտեղյակ մարդը կարող է փաստել, որ նման դեպքերում մաքսանենգները հաշվի են առնում ռիսկերը և փորձում են դրանք չեզոքացնել:
Երկու տարի հետո, ,արդեն 2016 թվականի ապրլի 18-ին , ըստ Հայկական ժամանակ օրաթերթի, Վրաստանում ուրան վաճառելու փորձի համար ձերբակալվել է ՀՀԿ–ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) հորեղբորորդին՝ Միհրան Մովսիսյանը։ Նրանից բացի ձերբակալվել են Հայաստանի երկու եւ Վրաստանի երեք քաղաքացիներ։
Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն, միջուկային նյութերի անօրինական իրացման փորձի համար ձերբակալվածները ցանկացել են 200 միլիոն դոլարի Ս 238 ուրան վաճառել։
Թե էլ ինչ ՛՛արտակարգ պատահարներ ու գործարքներ՛՛ են հասունանում կամ արդեն իրականացվել են Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգի գորշ այսբերգի ստորին հատվածում , միայն Աստված գիտե:
Սակայն հարց է առաջանում, եթե այս կարգի գործարքներ են ՛՛տարանցիկ՛՛ քամու պես անցնում Հայաստանի սահմաններով, էլ ինչ կարիք կա ռազմական սպառազինությունների համար Ռուսաստանից վարկ վերցնել: Տեղում կարելի է նման գումարի հարց լուծել, եթե հրապարակավ նման թվեր են հնչում:
Գորշ այսբերգի ստորին հատվածը եթե հալենք, Ադրբեջանի բյուջեն կգերազանցենք միայն զինատեսակների գնման ծավալներով:
Նախորդ շաբաթ կառավարության նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ թերություններն ուղղելու վերաբերյալ հայտարարությունից հետո այսօր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ բոլոր հանձնարարականների ուղղությամբ աշխատանքները տարվում են, մինչ այս փուլը որոշվել է՝ պետական ապարատից կկրճատվի 797 ավտոմեքենա, կրճատումները չեն վերաբերում Պաշտպանության և ԱԳ նախարարություններին, ինչպես նաև ոստիկանությանն, ԱԱԾ-ին, Փրկարարական մարմնին և Քննչական կոմիտեին:
Նախապատրաստվել է վարչապետի հանձնարարականի նախագիծ, որը ենթադրում է. «Առաջինը՝ արգելվում է սպասարկվող, այսինքն՝ հերթապահ մեքենաների ամրագրումը որևէ կոնկրետ պաշտոնատար անձին: Վարչապետի վերահսկողական ծառայության կողմից պարբերաբար ուսումնասիրություններ պետք է կատարվեն սպասարկվող մեքենաների օգտագործման նպատակայնության վերաբերյալ: Երկրորդ՝ բոլոր նշված մարմինների պաշտոնական կայքերում պետք է զետեղվի տեղեկատվություն մեքենա առ մեքենա, թե ում է այն սպասարկում, մակնիշը, արտադրության թվականը, շարժիչի հզորությունը, պետհամարանիշը: Երրորդ՝ պետք է արգելվի ծառայողական նպատակներով օգտագործելու համար պետական ոչ առևտրային կազմակերպություններին, ՓԲԸ-ներին, հիմնադրամներին կամ պետական հիմնարկին պատկանող մարդատար ավտոմեքենաների տրամադրումը հանրապետական գործադիր մարմիններին: Ավտոմեքենաների կրճատման հետ կապված աշխատանքները շարունակվելու են»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր հանձնարարական տվեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին:
«Պատրաստել հուշաթերթ, որպեսզի բոլոր այն գործարարները, ովքեր ցանկություն ունեն ներկրումով զբաղվել, իրենց համար հասանելի լինի, պարզ լինի, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որպեսզի մյուս մարմիններում արհեստական խոչընդոտներ չստեղծվեն, և դա ունեցեք ձեր կայքում, ինչպես նաև լաբորատոր ստուգումների ժամանակ ապահովել արդար արդյունքներ, հանձնարարություն ՊԵԿ-ին՝ հարկային և մաքսային հավասար պայմաններ ստեղծվեն բոլոր ներկրողների համար»,- ասաց վարչապետը:
Ռադարներից անհետացած Egyptair ավիաընկերության ինքնաթիռն ընկել է Միջերկրական ծովը: Այդ մասին հայտնել է «Մայադին» հեռուստաալիքը Twitter-ի իր էջում՝ վկայակոչելով Egyptair ավիաընկերությունում աղբյուրների:
Ինքնաթիռի կործանման մասին տվյալները պաշտոնապես դեռ չեն հաստատվել:
«Էլ-Վաֆդ» պորտալը հայտնում է, որ Փարիզից Կահիրե թռչող ինքնաթիռը կորել է ռադարներից Հունաստանի օդային տարածք մտնելուց 20 րոպե անց: Ինչպես հաստատել են ավիաընկերությունում աղբյուրները Twitter սոցցանցում՝ MS804 չվերթի ինքնաթիռում եղել է 56 ուղևոր, այդ թվում՝ 3 փոքր երեխա, և անձնակազմի 10 անդամ: Նրանց ճակատագիրը դեռ անհայտ է: Ինքնաթիռը դուրս է եկել Շառլ դը Գոլի անվան օդանավակայանից:
Օդանավի անհետանալու մասին ազդանշանից անմիջապես հետո EgyptAir-ն իրավիճակին հետևելու համար օպերատիվ հատուկ շտաբ է ստեղծել, որում ընդգրկվել են բոլոր ավիացիոն ծառայությունների ներկայացուցիչները: Ինքնաթիռի որոնումներով զբաղվում են Եգիպտոսի և Հունաստանի ռազմական օդաչուները:
Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարար Շերիֆ Ֆատխին ընդհատել է այցը Սաուդյան Արաբիա և վերադառնում է հայրենիք՝ ուղևորատար ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով:
Flightradar24 պորտալը հրապարակել է ռադարներից անհետացած ինքնաթիռի գտնվելու վայրի մասին ստացված վերջին տվյալները: ADS-B-ի տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռը մտել է Եգիպտոսի օդային տարածք:
Քիչ ուշ հայտնի է դարձել, որ Եգիպտական EgyptAir ավիաընկերության Airbus A320 ուղևորատար ինքնաթիռը, որը Փարիզից ուղևորվում էր Կահիրե, ուղարկել է աղետի ազդանշանններ: Ազդանշանի ստացման մասին հաղորդագրությունը հաստատել է Եգիպտոսի քաղաքացրիական ավիացիայի նախարարությունը, հայտնում է Reuters-ը:
Ազդանշանը ստացվել է տեղի ժամանակով ժ. 04.26-ին: Ընդ որում՝ ավելի վաղ EgyptAir-ում ասել էին, թե ինքնաթիռը ռադարներից անհետացել է ժ. 02.45-ին: Իր Twitter-ում ավիաընկերությունը հայտնել է նաև աղետի ազդանշանի ստացման մասին:
ինքնաթիռում գտնվել է 66 մարդ՝ 56 ուղևոր (ներառյալ՝ 3 երեխա), անձնակազմի 7 անդամ, սպասարկող թիմի 3 ներկայացուցիչ: Ուղևորների թվում եղել է 30 եգիպտացի, 15 ֆրանսիացի, Իրաքի 2 քաղաքացի, Բրիտանիայի, Բելգիայի, Պորտուգալիայի, Կանադայի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, Սուդանի, Չադի և Ալժիրի մեկական քաղաքացիներ:
Ինքնաթիռի հետ կապը կտրվել էր Հունաստանի օդային տիրույթը լքելուց 2 րոպե անց:
Ինքնաթիռի ձայնագրությունը կտրվել էր Միջերկրական ծովում՝ Եգիպտոսին մոտենալիս:
Ներկայում Միջերկրական ծովում որոնում են ինքնաթիռը: Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Հունաստանի ռազմաօդային, ռազմածովային ուժերը
ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) այսօր կայացած քննարկաման ժամանակ ասաց. «Ադրբեջանը թույլտվություն է ստացել պատերազմ սկսելու, կարծում եմ՝ Ադրբեջանին ասվել է՝ «վերցրու այնքան, ինչքան կարող ես, ամեն դեպքում, թույլ չենք տա, որ դու պարտվես»։
Ըստ բանախոսի՝ Ադրբեջանը փորձեց վերցնել որքան կարող էր, բայց ստացավ այնքան, որքան թույլ տվեցին. այնպես արեցին, որ նա չպարտվի, և ինչ-որ տարածքներ, այնուամենայնիվ, իր վերահսկողության տակ առնի: «Թեև տարածքային ձեռբերումները մեծ չէին, բայց դրանց քաղաքական նշանակությունը հսկայական է: Քառօրյա պատերազմի հիմնական հետևանքը քաղաքական է, առաջին հետևանքն էլ այն էր, որ հայկական կողմերը սկսեցին տարածքներ զիջելու գործընթացը՝ հրաժարվելով կորցրածը հետ բերելուց»:
Ա. Մելիքյանի խոսքով՝ Արցախի Սահմանադրությունը ընդունելուց հետո՝ առհասարակ անվտանգության գոտի եզրույթը պետք է մեջտեղից հանված լիներ. «Լսում ենք պարոն Սերժ Սարգսյանին, ինչ-որ անհասկանալի ավտանգության գոտու, կորցված ինչ-որ քառակուսի մետրերի կամ հեկտարների մասին է խոսում:
Այսինքն՝ մարդը չի՞ ուզում ընկալել, որ անվտանգության գոտի չէ այլևս, դա Արցախի սահմանադրական տարածքն է, իսկ Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, պարտավոր էր այս հարցերը բարձրացնել Վիեննայում նույնպես:
Ըստ «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանի՝արդեն ամռանն Ադրբեջանը պատերազմ կսկսի, բայց ոչ լայնամասշտաբ. «Ալիեւը հունիսի 17-18-ին կանցկացնի Ֆորմուլա 1 եւ ուզում է, որ մինչեւ այդ պատերազմ չլինի, իսկ հուլիսի 7-8-ն էլ Վարշավայում ՆԱՏՕ-ի վեհաժողով է սպասվում, հետեւաբար այս արանքում ադրբեջանական կողմը կսկսի պատերազմել,, որ հարցը մտցնի վեհաժողովի օրակարգ: Մենք ադրբեջանցիների Ֆորմուլա 1-ը չենք հարամի, իսկ իրենք Հռոմի պապի այցը կփորձեն հարամել»։
Նրա կարծիքով՝ ադրբեջանական կողմը տեղյակ լինելով հայկական հրթիռների մասին, լայնամասշտաբ պատերազմ չի սկսի։ եռօրյա, քառօրյա կամ հնգօրյա պատերազմներ կլինեն` հայկական կողմին պատճառելով կորուստներ:
«Ռուսաստանին նույնպես ձեռնտու է պատերազմը, որպեսզի Արցախը հանձնի Ադրբեջանին եւ այդ կերպ Ալիեւին բերի ԵՏՄ, ինչպես նաեւ Ռուսաստանի նպատակն է Հայաստանին ավելի կապել իրեն»,- նշեց նա:
Այսինքն մեր տղերքը գնան թուրքի դեմ կռվեն, զոհվեն, երկիրը հրաշքով փրկեն, իսկ սեռական փոքրամասնությունները հանձինս ՙնոր սերունդ՚ հ/կ-ի ԼԳԲՏ համաժողովներ անցկացնեն Անի փլազայում ու դեռ մարդու իրավունքների պաշտպանին և արդարադատության նախարարին էլ հրավիրե՞ն…ասենք թե երկուսն էլ չեն ներկայացել, ի պատիվ իրենց:
Բայց քանի՞ գլխանի են էդ համասեռամոլները, որ էդպես արխայնացել են մեր պատերազմող երկրում…էրևում ա՝ վաղուց բար-մար չենք գմփցրել, դրանից ա: Քացու տակ ա պետք գցել բոլոր էդ ՙնոր սերունդներին՚, ովքեր մոլախոտերի պես աճել են մեր հանդուրժողականության շնորհիվ ու փորձում են աղավաղել էս ազգի ազնիվ դեմքը:
Վախտն ա ձեզնով կպած զբաղվելու՝ ուշադրությունից պլստացել էիք էս արանքում, երրորդ սորտի թուլեք:
Հայկական կողմի սպառազինությունը չի զիջում Ադրբեջանին. եթե նրանք ինչ-որ կարճ առավելություն են ունեցել, այսօր այդ առավելությունը չունեն: Այս մասին հայտարարել է ԼՂ վարչապետ Արայիկ Հարությունյանը, հայտնում է Tert.am-ը:
Անդրադառնալով այն հարցին, թե, արդյոք ժամանակն է ճանաչել ԼՂՀ անկախությունը` օգտագործելով այդ վերջին խաղաքարտը` Արայիկ Հարությունյանը հիշեցրել է, որ ՀՀ նախագահը մի քանի անգամ շեշտել է, որ իրավիճակի փոփոխության պարագայում Հայաստանը միակողմանի կճանաչի Արցախի անկախությունը: «Սա առաջին «մեսիջն» էր: Եթե շարունակվեին մարտական գործողությունները նման որոշում կլիներ: Թե որքանով է այսօր նպատակահարմար, չեմ կարող ասել, դժվար է ասել՝ ճիշտ պահն այսօ՞ր է, վա՞ղը, թե՞ մի քիչ հետո, բայց համոզված եմ, որ հեռու չէ այդ օրը: Ամեն դեպքում չկա վերջնական գնահատականը՝ որն է ճիշտը»,-ասել է նա:
Ադրբեջանի ղեկավարությունը պարբերաբար սպառնում է լայնածավալ ռազմական գործողություններ սկսել, եթե ՀՀ-ն դիմի նման քայլի, ուստի, ինչպես նշել է ԼՂՀ վարչապետը, դա է պատճառը, որ այսօր քննարկվում է, որ միակողմանի կամ միանգամից նման որոշում չկայացվի: «Իհարկե, ճանաչումն իր հերթին վտանգում է բանակցային գործընթացը, իսկ մենք պետք է գնահատենք՝ շարունակե՞լ բանակցությունները, թե՞ այդ տարբերակով գնալ առճակատման: Եթե բանակցությունները լինեն անիմաստ, անարդյունք, համոզված եմ, որ մեզ այլ ելք չի մնա»,-ասել է նա:
Խոսելով ՀՀ-ի և ԼՂ-ի միջև մշակվող փոխօգնության մասին պայմանագրին` ԼՂ վարչապետը նշել է, որ պայմանագիրը կկանոնակարգի այն, ինչ այսօր ունենք: «Պայմանագիրը իրավական լուծում է փոխօգնության համար: Այսօր չէ, որ այդ գործընթացը սկսվել է: Արցախը երբևէ մենակ չի եղել: Մենք միշտ եղել ենք ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում: Բոլոր ժամանակներում մենք խնդիր չենք տեսել ոչ միայն փոխօգնության, այլև՝ ցանկացած հարցում: Վերջին օրերին Ղարաբաղ են այցելել ՀՀ նախագահը, վարչապետը ու չի եղել մի հարց բարձրացված մեր կողմից, որը չստանար արձագանք: Դրա համար պայմանագիրն ընդամենը դե յուրե կկանոնակարգի այն, ինչ գոյություն ունի»,-ասել է նա:
Անդրադառնալով սպառազինության հարցին` Հարությունյանը վստահեցրել է, որ մեր սպառազինությունը չի զիջում Ադրբեջանին: Նա նշել է, որ եթե նրանք ինչ-որ նոր անօդաչու, «կամիկաձե» սարքերով փոքր, կարճ առավելություն են ունեցել, այսօր այդ առավելությունը չունեն: Նա թյուր ձևավորված է համարել այն կարծիքը, որ բանակը զուրկ է տարրական բաներից: «Այո՛, կան խնդիրներ, ինչպես բոլոր շերտերում, այնպես էլ բանակում: Կոնկրետ մարտական գործողությունների օրերին մեր բանակն ապացուցեց, որ քանակական, որակական և այլ առումներով չի զիջում: Եկեք օբյեկտիվ լինենք: Մեր Պաշտպանության բանակն այսօր չի հրապարակում՝ ինչ ունի, չնայած, եթե ծանոթանաք ինտերնետային տեղեկատվությանը, կտեսնեք, որ բանակը չի զիջում, ընդամենը բացել ու համեմատել է պետք: Բայց կա ավելի գաղտնի հնարավորություն, որի մասին մեր բանակը չի խոսում: Հատկապես վերջին տարիներին մենք այնքան սպառազինություն ենք ձեռք բերել, որը կբավարարի շատ երկար ժամանակ ապահովել մեր անվտանգությունը, լուծել այլ խնդիրներ, այլ առաջադրանքներ»,-ասել է վարչապետը:
Խոսելով հակառակորդի կողմից կիրառված «Սմերչ», «Սոնցեպյոկ» զինատեսակներին համարժեք պատասխանի հնարավորության մասին` ԼՂՀ վարչապետն ասել է, որ զենքը մնում է զենք: Նա հավելել է, որ առանց փակագծերը բացելու կարող է ասել, որ ՊԲ-ն ավելի հեռահար, ավելի հեռու խփող հնարավորություններ ունի: «Այո՛, մենք շատ բարձր ենք գնահատում մեր զինվորի ոգին, նրանց կատարած սխրագործությունները, բայց առանց զենքի անհնար կլիներ դիմակայելու հակառակորդին, որը վերջին տարիներին տասնյակ միլիարդների մասին է խոսում: Մեր բանակի սպառազինությունը բավարար է՝ լուծելու մեր երկրի անվտանգության խնդիրը»,-հավելել է նա:
Պատասխանելով այն դիտարկմանը, թե հայկական կողմը հարձակվողի՞, թե՞ պաշտպանվողի կարգավիճակում է` Հարությունյանն ասել է, որ այս փուլում դեռ հարձակման անհրաժեշտություն չկա: «Մեր խնդիրը մեր երկրի անվտանգությունն ապահովելու մեջ է: Երբ ստիպված լինենք նման քայլի դիմելու, համոզված եղեք, որ այդ խնդիրը մեր բանակը կկատարի»,-ասել է նա:
Անդրադառնալով այն տեսակետներին, որ բանակին հատկացվող գումարներն անարդյունավետ են օգտագործվել, կուլակաթափության, գումարները Ղարաբաղին փոխանցելու մասին Արցախից հնչած առաջարկներին` ԼՂ վարչապետն ասել է, որ կոչ է արվել գումարները ոչ թե Ղարաբաղին, այլ՝մարտունակության բարձրացմանը փոխանցելու համար: «Ես համամիտ չեմ մտքի հետ, որ մեր ամբողջ գումարները փոշիացվել են: Կան չարաշահումներ բոլոր բնագավառներում, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում: Բայց ծավալներն այնպիսին չեն, որ ասենք գումարները փոշիացել են, բանակը մնացել է առանց համապատասխան հնարավորությունների: Ունենք բավականին նորմալ տեխնիկա, սպառազինության բարձր աստիճան, երկար պայքարելու, երկար կռվելու հնարավորություններ»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է կուլակաթափությանը, ապա Հարությունյանը նշել է, որ ԼՂ իշխանությունը կողմ չէ դրան: «Մենք ընդամենը կոչ ենք արել մասնակցել, հաշիվ ենք բացել, որովհետև հարյուրավոր զանգեր էինք ստանում առաջին օրերին, հատկապես մեր հայրենակիցները ցանկություն էին հայտնում օգնելու, ու մենք պարտավոր էինք ընդառաջել: Մենք հայտարարել ենք, որ այդ գումարները չենք ուղղելու սոցիալ-տնտեսական այլ խնդիրներին, օգտագործելու ենք մարտունակության որակի բարձրացմանը: Իսկ ցանկացած բանակ զարգացման տեղ ունի: Մեր ցանկությունը դա է, որ մեր խոշոր գործարարները (օլիգարխ բառը չեմ ուզում օգտագործել), ովքեր ապրում են Հայաստանում, դրսում, ավելի մեծ մասնակցություն ունենան մեր մարտունակության աստիճանի բարձրացմանը: Այնպիսի վտանգավոր աստիճանի չենք, որ ի վիճակի չլինենք մեր անվտանգությունն ապահովել, կուլակաթափություն անենք, ով ինչ ունի-չունի վաճառի»,-ասել է ԼՂՀ վարչապետը:
Սերժ Սարգսյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Վիեննայում կայացած հանդիպումից հետո հայտարարեց, թե ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական ուժերը կորցրել են ընդամենը 800 հեկտար տարածք. «Զուտ պետք է մետրով չափենք, ապա պետք է ասեմ հետևյալը, որ հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազար հեկտար, կորցրել են 800 հեկտարի չափ, որը մեկ հազարերորդն էլ չի կազմում: Ռազմավարական առումով կամ մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն»:
Սակայն NewsBook-ի հետ զրույցում Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը չհամաձայնեց Սարգսյանի այն տեսակետի հետ, թե կորցրած տարածքները չունեն մարտավարական նշանակություն, ավելին՝ տարածքները միայն բուֆերային հատված չէին, այլ պատկանում էին ԼՂՀ-ին:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Սահմանադրությամբ ունի հաստատված սահմաններն, որոնք ավելի կարևոր են, քան սովետի գծած սահմանները, դա ԼՂՀ-ին պատկանող տարածք է: Իրականում չգիտեմ նաև ինչ 800 հեկտարի մասին է խոսքը, քանի որ կոնկրետ կորցրած դիրքերը, տարածքները գիտեմ և այն առավելագույնը կազմում է մոտ 20-30 հեկտար տարածք, որը ոչ թե բուֆերային գոտի է, այլ դիրքերի տարածքը մոտ այդքան է: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 800 հեկտար է, հավանաբար, նկատի է ունեցել նաև բուֆերային տարածքները միասին, որոնք հիմա դարձել են թուրքերի դիրքերի մեջքի հետևը: Շատ անգամ այն, ինչ պատկերացնում է զինվորականը, քաղաքականը չի պատկերացնում և հակառակը»,- ասաց Վարդանովը: Նախկին հետախույզը միևնույն ժամանակ նշեց, որ այդ դիրքերի համար անիմաստ է մեծաթիվ զոհեր տալը:
Նա այլ տարբերակ ունի, կարծում է՝ պետք է Ադրբեջանից այլ տարածքներ վերցնել ու փոխանակում կատարել:
«Ադրբեջանին պատկանող մի տարածք պետք է վերցնել, որ թուրքը շահագրգռված լինի փոխանակման: Եթե նախկինում ես առաջարկում էի Թալիշը մի քիչ տեղափոխվեր, որպեսզի խաղաղ բնակիչները կրակի տակ չլինեն, ապա հիմա կրակի տակ չեն, այլ ավելին՝ կարող են թուրքերը քար գցել կամ նետահարել»,- ընդգծեց Վարդանովը:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.