23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մայիսի 17-ին Հանրապետության հրապարակի շատրվանների ավազանի մեջ հայտնված կինը, ով ինչպես հետո պարզվեց՝ հայտնի իրավապաշտպան, քաղաքագետ, Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիր Արմինե Առաքելյանն է, դուրս է գրվել հոգեբուժարանից: Նա առայժմ չի ցանկանում շփվել լրագրողների հետ, սակայն հոգեկան ոչ մի խնդիր չունի եւ ամբողջովին հավասարակշիռ վիճակում է: Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը:
Ինչպես տեղեկացրել ենք՝ Արմինե Առաքելյանին ջրավազանից ձեռնաշղթաներով դուրս էին բերել եւ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն տեղափոխել ԱԻՆ-ի եւ ոստիկանության աշխատակիցները: Դուրս բերման տեսանյութում երեւում էր, որ Առաքելյանը ինչ-որ տարօրինակ շարժումներ է անում, փակում աչքերը, հրում ոստիկաններին՝ գոռալով, որ նրանք խավարում են մնալու: Շատերին սա հիմք էր տվել կարծելու, որ կինը հոգեկան խնդիրներ ունի: Իրականում, ինչպես մեզ հետ զրույցում պնդում է Զարուհի Հովհաննիսյանը, ով բավական մտերիմ հարաբերությունների մեջ է Առաքելյանի հետ, նա ոչ մի հոգեկան խնդիր չունի: Պահվածքը, որ երեւում է տեսանյութում, ըստ Հովհաննիսյանի, պայմանավորված է իր ակցիայի նկատմամբ մարդկանց, ոստիկանների, լրագրողների ոչ ադեկվատ արձագանքով.
«Ի՞նչ իրավունք ունեն ձեռնաշղթա հագցնել մարդուն, եթե նա վնաս չի տվել որեւէ մեկին: Կապ չունի նա որտեղ է գտնվում: Նա ագրեսիա չի կիրառել, որ նրան մեկուսացնեն հասարակությունից որպես հոգեկան խնդիրներ ունեցող մարդու: Ես լիազորված չեմ բացատրելու նրա անհատական ընդվզման ակցիան, չէի էլ ուզենա, որ բացատրվի: Բայց ես կարող եմ ասել, որ որպես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարդ ես համարում եմ, որ անթույլատրելի է մարդուն նման իրավիճակի հասցնել, ձեռնաշղթա հագցնել ինչպես հանցագործի: Վերջին շրջանում ես շատ-շատ եմ իր հետ շփվել, ինքը ադեկվատ է, կարող եմ վստահեցնել ձեզ: Որեւէ խնդիր չունի: Տեսանյութն արված է այն ժամանակ, երբ իրեն ամբողջությամբ հունից հանել են, ձեռնաշղթաներ են հագցրել: Փորձել են ամեն կերպ նրան ներկայացնել որպես հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող մարդ, որի ժամանակ ցանկացած մեկի մոտ կարող է նման պահվածք արտահայտվել: Իրականում այսօր հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվում է մեր իրավական համակարգը, որովհետեւ ցանկացած մարդու ազատ կամքի արտահայտությունը որակում է անհավասարակշիռ քայլ»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը:
Մեր հարցին՝ Առաքելյանի ակցիան ինչ-որ անձնակա՞ն խնդրի արտահայտում է, թե՞ երկրում ստեղծված ընդհանուր վիճակով է պայմանավորված, հրապարակախոսը պատասխանեց. «Եթե նա մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարդ է, քաղաքագետ է, այլեւս չի կարող անձնական լինել որեւէ խնդիր: Իր ցանկացած մեսիջ քաղաքական է: Ցանկացած մեսիջ վերաբերում է երկրի, աշխարհի իրավիճակին: Այնպես որ այդ մեսիջները պետք է կարողանալ կարդալ եւ հասկանալ»:
Ի դեպ, Արմինե Առաքելյանը ընդամենը շաբաթներ առաջ՝ ապրիլի 29-ին է հարցազրույց տվել «Առաջին լրատվականին»: Նա իր մտահոգությունն է արտահայտել երկրի ներսում ստեղծված իրավիճակի հետ կապված՝ ընդգծելով, որ թեեւ բանակը մեզ կարող է հաղթանակ պարգեւել, ինչպես 1994-ին, սակայն ներքին մակարդակում տանուլ ենք տալու, որովհետեւ քաղաքական միտքը այս տարիների ընթացքում չի փոխվել: «Այո, եղել են հաղթանակներ ռազմական դաշտում, բայց մենք պետականաշինության մակարդակում տանուլ ենք տվել: Եվ այդ նույն խավը, որը հաղթանակի դիվիդենտը ունի, դրա անվամբ իրենց աթոռները, ռեսուրսներն է կուտակել»,- ասում է քաղաքագետը եւ անդրադառնալով պատերազմի օրերին Սերժ Սարգսյանի շուրջ կոնսոլիդացվելու կոչին՝ հավելում. «Էդ ովքե՞ր են, որ ասում են հիմա գնում ենք սրան միանում ենք, լինում ենք համազգային միասնականություն, որովհետեւ դա է պահանջվում: Ինքնիշխան մարդուն չեն ասում՝ ում վրա գնա, ում տակը գնա կոնսոլիդացվի»:
Զարուհի Հովհաննիսյանը տեղեկացրեց նաեւ, որ պատրաստվում են հետաքննել Արմինե Առաքելյանի հետ Հանրապետության հրապարակում տեղի ունեցածը եւ համապատասխան գործողություններ իրականացնել:
Հ.Գ. Արմինե Առաքելյանի հոգեկան առողջական վիճակի մասին տեղեկատվություն փորձեցինք ստանալ նաեւ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնից: Մեզ ասացին, որ իրենց հիվանդների հետ կապված տեղեկատվություն չեն տրամադրում՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել, ինչը եւ մենք արել ենք ու սպասում ենք պատասխանի:
Երեկ կտրուկ վատացել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրենի Մաքսիմ Հակոբյանի առողջական վիճակը ։ Մեր ունեցած տեղեկություններով՝ նա կաթված է ստացել և այժմ գտնվում է« էրեբունի» բժշկական կենտրոնում։
Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն։
Հարավկովկասյան երկաթուղում նոր սկանդալ է հասունանում։ Այդ կառույցում կոռուպցիայի, թալանի մասին լուրերը դեռ չեն մարել, սակայն արդեն նմանատիպ նոր երևույթներ են ի հայտ գալիս։
Բանն այն է, որ վերջերս այդ ընկերությունում կայացած ժողովի ժամանակ ՀԿԵ բեռնափոխադրումների ծառայության պետի տեղակալ Վլ. Լյոխկին իր բաժնի աշխատակիցների մոտ սկսել է բացահայտ հակահայկական քարոզչություն անել՝ հօգուտ Ադրբեջանի «տարածքային ամբողջականության»։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ նա հորդորել է իր աշխատակիցներին համակերպվել իբր մոտ ապագայում Ադրբեջանին հողեր վերադարձնելու փաստի հետ։ Նա զուգահեռներ է տարել ու համադրել է արցախյան և ուկրաինական իրադարձությունները։ Աշխատակիցներից ոմանք ըմբոստացել են Լյոխկիի հայտարարությունների դեմ՝ սպառնալով նրան, որ եթե վերջինս շարունակի նման պահվածք ցուցաբերել, ապա իրենք ստիպված կլինեն տեղի ունեցածի մասին զեկուցել վերադաս մարմնին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Լյոխկին հենց այն մարդն է, որը որպես ՀԿԵ ներկայացուցիչ՝ մի անգամ մասնակցել է Բաքվում կայացած ինչ-որ խորհրդակցության։
Վնրադառնալով տեղի ունեցածին, նշենք, որ ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Ս. Վալկոն Վլ. Լյոխկիին սաստելու փոխարեն, հաջորդ օրն իսկ նրան արձակուրդ է ուղարկել։ Ի դեպ, Լյոխկին ՀԿԵ-ում է հայտնվել նախկին տնօրեն Վ. Ռեբեցի օրոք, երկուսն էլ ծագումով Արևմտյան Ուկրաինայից են, աչքի են ընկնում ընդգծված ագզայնամոլական հայացքներով։ Դեռևս ուկրաինական ճգնաժամի օրերին նրաեք երկաթուղում նույն ձեռագրով հակառուսական քարոզչություն ոին իրականացնում։ Այն ժամանակ մի կերպ էր հաջողվել կոծկել այդ ամենը։
Չորրորդ իշխանություն
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
«Արցախում գտնվող կամավորական ջոկատներն արդեն վերադառնում են դիրքերից։
Եվ չնայած նրանց մեջ դժգոհներ կան հետվերադարձի հետ կապված, սակայն հրամանը մնում է հրաման։ Մեր զրույցի պահին ազատամարտիկների մի մասն արդեն ճանապարհին էր, մի մասն էլ զայրույթից չցանկացավ խոսել այդ թեմայով։ Չէ որ նրանցից շատերը կարծում էին, որ ռևանշի կգնան և հետ կբերեն թշնամու գրաված տարածքները։ «Ոչ, ճիշտ չեմ համարում այդ որոշումը, որովհետև թշնամուն հավատալ չի կարելի, բանակցություններին էլ հավատալ չի կարելի։ էլի բանակցություններ կային, բա ինչո՞ւ հարձակվեցին»,– նշում է «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Կորյուն Ղումաշյանն ու իր խոսքերը պատկերավոր բացատրելու համար օրինակ բերում շակալներին, որոնք մութն ընկնելուն պես հարձակվում են. «Իրենք այդ են, իրենց ո՞նց կարելի է վստահել, վստահել էինք, որ մեր երեխեքի արյունը թափվեց այնտեղ։ Ոչ մեկն էլ չի ուզում վերադառնալ, որովհետև այդ երեխաների հետ այնպես միս ու արյուն են դարձել, որ ոչ մեկն էլ չի ուզում վերադառնալ այնտեղից»։ Տեղեկացնեք՝ որ ապրիլյան 4-օրյա թեժ մարտերի ժամանակ Արցախ Էին մեկնել մոտ 4 հազար 400 կամավորականն: Առաջին հերթափոխին մեկնել Է 1700 կամավոր, որոնք ստացել են զենք համազգեստ։ Այժմ տեղի Է ունենում զենքի հանձնում»,–գրում է թերթը։
Հրապարակ
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Երբ հրապարակվեց ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հարցազրույցը, որում նա պատմել էր, թե ինչպես է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Մանվել Գրիգորյանը ավտոճանապարհին կանգնելու եւ այն նեղացնելու համար հայհոյել ու թիկնապահներին հրահանգել ավտոմատով սպառնալ վարորդ-կամավորներին, որեւէ մեկին կատարվածը չզարմացրեց: Բոլորն էլ լավ հիշում են, որ գեներալ Մանվելը միշտ էլ իր թիկնապահների հետ աչքի է ընկել բռնություններով: Արդեն երկու տասնամյակ է՝ մարդիկ նրա ավտոմեքենայի ճանապարհից դիվահար փախչում են, քանի որ շատ լավ գիտեն, թե իրենց «սխալը» որքան ծանր հետեւանքներ կարող է ունենալ: Եւ այսօր ասել, որ սա սարքովի պատմություն է, առնվազն ազնիվ չէ: Պարզապես մենք պետք է տարանջատենք պատերազմի հերոս Մանվել Գրիգորյանին խաղաղ օրերին բռնարարքներ սանձազերծող գործչից: Ու այս պատմության մեջ ամենազզվելին ի պաշտպանություն գեներալի սկսված քծնարշավն է: Անգամ որոշ կայքեր են սկսել կեղծ ինֆորմացիաներով «անալիտիկել» գեներալին: Մինչդեռ ընդամենն անհրաժեշտ էր պատվով ներողություն խնդրել տհաճ միջադեպի համար ու փակել այս խայտառակ էջը: Սակայն Մանվել Գրիգորյանը, լինելով անասելի փառասեր (նրա քծնող շրջապատը անգամ զորավար է հռչակել գեներալին), ջանում է Արցախ-Հայաստան հարաբերությունները հանուն իր փառքի փչացնել` պատվիրելով վիրտուալ տիրույթում վարկաբեկել Արցախի իշխանության ներկայացուցիչներին»:
«Ժողովուրդ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Երբ ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից հանրահայտ պանամյան օֆշորային գործի հետ առնչություն ունենալու համար, քիչ հավանական էր թվում հեռանկարը, որ նա պատասխանատվության կենթարկվի:
Հայաստանի ղեկավարությունը որքան էլ ուզում է՝ կոկորդը պատռի, թե պայքարում է կոռուպցիայի դեմ, միևնույն է՝ հանրությանը հայտնի է, որ գրպանահատը չի կարող «ջեբկիրների» դեմ պայքարել: Ինչպես հայտնի է՝ մայիսի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Միհրան Պողոսյանի օֆշորային գործունեության վերաբերյալ «Հետք» կայքում հրապարակված նյութում բերված փաստերի հիման վրա քրեական գործ հարուցվեց: Անցել է մոտ քսան օր, սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Միհրան Պողոսյանը մինչ օրս ո՛չ ՀՔԾ է հրավիրվել, ո՛չ էլ հարցաքննվել: Եվ արդեն կանխատեսումներ կան, որ 3-4 ամիս անց ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը կկարճվի կամ կկասեցվի: Այս գործով արդեն «սառեցման մասին» քաղաքական հրահանգը տրված է»:
Ժողովուրդ
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղության մերձճակատային հատվածում (Ակնա) հակառակորդի առաջապահ ուժերը միջդիրքային տարածքում սկսել են ձեռնարկել սադրիչ քայլեր, սակայն այս անգամ ոչ թե կրակի դադարեցման պայմանավորվածության խախտումների տեսքով, այլև՝ հրդեհելով չեզոք գոտու խոտածածկույթը՝ նպատակ ունենալով վնաս պատճառել ղարաբաղյան կողմին, մասնավորապես սահմանամերձ ցանքատարածություններին:
Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Ադրբեջանական նենգ գործողությունների մասին վաղուց է հայտնի, սակայն բոլոր ժողովուրդների համար սուրբ համարվող հացի նկատմամբ նման ստոր արարքն անսպասելի է անգամ Ադրբեջանի նման հակառակորդի կողմից:
Նրանք, որ մեղանչեցին առանց Աստծու Օրենքը ճանաչելու, առանց այդ Օրենքի էլ պիտի պատժվեն, իսկ նրանք, որ Օրենքը գիտենալով մեղանչեցին, Օրենքի համաձայն էլ պիտի դատապարտվեն, որովհետև Օրենքն իմացողները չեն, որ արդարանում են Աստծու առաջ, այլ Օրենքը գործադրողները պիտի արդարանան։ Օրինակ՝ հեթանոսները Աստծու Օրենքը չունեն, բայց երբ Օրենքը չունենալով՝ բնականորեն Օրենքի պահանջներն են գործադրում, ուրեմն՝ իրենք են իրենց իսկ Օրենքը։ Այդպիսով, նրանք ցույց են տալիս, որ Աստծու Օրենքի պահանջները գրված ունեն իրենց սրտերում, այդ մասին է նաև վկայում իրենց խիղճը, երբ իրենց դատողությունները հանդիմանում կամ արդարացնում են իրենց։ Այո՛, յուրաքանչյուր ոք իր ունեցած օրենքո՛վ պիտի դատվի այն օրը, երբ Աստված մարդկանց ծածուկ գործերը կդատի Հիսուս Քրիստոսի ձեռքով, ինչպես որ ավետարանեցի ձեզ։
Արդ, դու, որ ինքդ քեզ հրեա ես կոչում և,Օրենքին ապավինած, պարծենում ես Աստծով, դու, որ գիտես նրա կամքը և, Օրենքից սովորած լինելով, կարող ես զանազանել լավն ու վատը, դու, որ համոզված ես, թե առաջնորդ ես կույրերին, լույս՝ խավարի մեջ եղողներին, խրատող՝ անմիտներին, ուսուցիչ՝ մանուկներին, և վստահ ես, թե Օրենքն իր մեջ ունի իսկական գիտությունն ու ճշմարտությունը, ի վերջո, դու, որ ուսուցանում ես ուրիշին, ինքդ քեզ չե՞ս ուսուցանում։ Դու, որ քարոզում ես չգողանալ, գողանո՞ւմ ես։ Դու, որ ասում ես՝ «Մի՛ շնացիր», շնանո՞ւմ ես։ Դու, որ գարշում ես կուռքերից, նրանց տաճարներում կողոպո՞ւտ ես անում։ Դու, որ Օրենքով ես պարծենում, Աստծուն անարգած չե՞ս լինում Օրենքը խախտելով։
Արդարև, «Ձեր պատճառով հեթանոսներն անարգում են Աստծու անունը», ինչպես գրված է։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 2:12-24)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Ադրբեջանականի կառավարությունն իր նկատառումներն է ներկայացրել ՄԻԵԴ՝ ադրբեջանական գերության մեջ մահացած՝ Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մահվան գործի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է գործով փաստաբան, Եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանը:
Դատարանն այդ նկատառումները փոխանցել է հայկական կողմին, ինչպես նաեւ ժամանակ տրամադրել՝ ծանոթանալու եւ պատասխանելու դրանց:
Հիշեցնենք, որ Մանվել Սարիբեկյանը Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ էր, իսկ գյուղի անմիջական հարեւանությամբ անցնում է հայ-ադրբեջանական սահմանը: 2010թ. սեպտեմբերի 11-ին երեկոյան ժամը 17-ի սահմաններում Մանվել Սարիբեկյանն իր ընկերների հետ գնացել էր գյուղի Քեղուտ կոչվող հանդամասի ուղղությամբ՝ մոտական անտառից փայտ հավաքելու եւ իր եւ գյուղի մյուս բնակիչների անասուններին փնտրելու նպատակով, որտեղից այլեւս չի վերադարձել:
Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե, իբր Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձերբակալվել է հայ հետախույզ, ով ահաբեկչական գործողություններ կատարելու նպատակով դիվերսիոն խմբի հետ փորձել է հատել Ադրբեջանի սահմանը, սակայն ձերբակալվել է, իսկ խմբի մյուս անդամները դիմել են փախուստի: Իր հերթին ադրբեջանական ANS TV հեռուստաընկերությունը պատրաստել է հատուկ թողարկում, որում ցուցադրվել է Մանվել Սարիբեկյանի հարցազրույցը հեռուստաընկերության աշխատակցի հետ: Սույն հարցազրույցն այնուհետեւ տեղադրվել է համացանցում, որտեղից էլ Մանվելի ծնողները տեղեկացել են, որ Մանվելը գտնվում է Ադրբեջանում, ձերբակալվել է հատուկ մարմինների կողմից եւ որ մեղադրվում է ահաբեկչության փորձի մեջ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակը փորձել է Ադրբեջանի իր գործընկերներից թույլտվություն ստանալ Մանվել Սարիբեկյանի հետ հանդիպելու համար, սակայն ադրբեջանական կողմը մերժել է նման թույլտվություն տալը:
2010թ. հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը եւ զինվորական դատախազությունը համատեղ հայտարարություն են տարածել այն մասին, որ Մանվել Սարիբեկյանն ինքնասպան է եղել կալանքի տակ գտնվելիս: Ըստ պաշտոնական հաղորդագրության, նա ինքնասպան է եղել հոկտեմբերի 5-ին, գիշերը ժամը 3-սահմաններում կախվելու՝ կալանքի տակ գտնվելիս պարանոցին վերնաշապիկից եւ սավանից պատրաստված օղակ հագցնելու միջոցով: Մոտ մեկ ամիս անց, 2010 թվականի նոյեմբերի 4-ին ադրբեջանական իշխանությունները Հայաստանին հանձնել են Մանվել Սարիբեկյանի դին: Դիակի զննությամբ պարզվել է, որ այն պատշաճ կերպով չի պահպանվել Ադրբեջանում, քանի որ այն եղել է քայքայված վիճակում:
2010թ. նոյեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության Ճամբարակ քաղաքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ առանձին դաժանությամբ եւ ազգային ատելության շարժառիթներով սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ եւ 13-րդ կետերի հատկանիշներով: ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությանը:
2010թ. նոյեմբերի 5-ին նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ըստ որի պարզվել է, որ Մանվելի մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնք ունեին խոշտանգման հատկանիշներ, որոնք չէին կարող առաջանալ կախվելու հետեւանքով եւ որոնք առաջացել էին մահվանից մեկ եւ երկու օր առաջ: Գյուղի մի շարք բնակիչներ, ովքեր մասնակցել են Մ. Սարիբեկյանի թաղման արարողությանը, նույնպես նկատել են նրա մարմնի վրա բռնության տեսանելի հետքեր:
Եվրոպական դատարան ներկայացված գանգատում նշվում է, որ անկախ այն հանգամանքից, թե որն է եղել Մանվելի մահվան պատճառը, Ադրբեջանը պատասխանատու է իր բացառիկ իրավազորության ներքո՝ կալանավայրում գտնվող անձի կյանքի համար:
Ինչ վերաբերում է մարմնական վնասվածքներին, ապա Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո վիճարկվում է, որ մահվանից առաջ Մանվելը ենթարկվել է խոշտանգումների, որից հետո կատարվել է ինքնասպանության իմիտացիա՝ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով:
Ադրբեջանի հանրապետությունը չի ապահովել պաշտոնական անկախ հետաքննության անցկացում՝ մահվան եւ խոշտանգումների փաստերի հիմքով: Ավելին, Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են համագործակցել Հայաստանի Հանրապետության հետ իրավական պաշտպանության միջազգային կառուցակարգի՝ 1993թ. Մինսկի կոնվենցիայի շրջանակներում:
ՄԻԵԴ հայցը է հանգուցյալ Մանվել Սարիբեկյանի ծնողների՝ Մամիկոն Սարիբեկյանի եւ Սիրանուշ Բալյանի անունից ներկայացրել է «Առնի Քոնսալթ» փաստաբանական գրասենյակը:
Հատկապես վերջին օրերին, երբ հասարակության մեջ քննարկվում է ղարաբաղյան խնդրի շուրջ փոխզիջումների հարցը չափազանց ակտուալ է ներկայացնել հասարակությանն այն հանգամանքը, որ Ադրբեջանում և Թուրքիայում ղարաբաղյան խնդրի լուծումը համարում ենհարցի լուծման առաջին փուլը, քանզի երկրորդ փուլը լինելու է Հայաստանի խնդրի լուծումը: Ճիշտ է, պետական մակարդակով այս մասին դեռ չի խոսվում, սակայն վերջին 6-7 տարիների ընթացքում ադրբեջանական ակադեմիական շրջանակներն արդեն որպես գերակա գաղափար են ընդունել այն թեզը, որ ներկայիս Հայաստանը դա արհեստածին պետություն է, որը ստեղծված է իրականում՝ իբր ադրբեջանական հողերի վրա, իսկ Երևան քաղաքը դա իրականում ադրբեջանական քաղաք է եղել, որի սիրտն էր համարվում Երևանյան պարիսպը և Սարդարի պալատը, որն իբր Ռուսաստանի գրավումից հետո այն տրվեց հայերին, իսկ վերջիններս էլ ոչնչացրին ադրբեջանական պատմահուշարձանների հետքը Հայաստանում և Երևանում: Ինչպես որ Հայաստանի պատմական ակադեմիական շրջանակներում հոլովվում է Արևմտյան Հայաստան տերմինը, այնպես էլ ադրբեջանանական ակադեմիական շրջանակներում հոլովվում է «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, որի տակ իրենք հասկանում են ներկայիս ՀՀ տարածքն ամբողջությամբ: Շատերը կարող են նշել, թե իբր ինչ իմաստ ունի լուրջ ընդունել ադրբեջանցիների ասածները, քանի որ նրանց երազանքներն իրականության հետ ոչ մի կապ չունեն: Ինչպես որ Արևմտյան Հայաստան տերմինի օգտագործումը չի վտանգում այսօրվա Թուրքիայի գոյությունը, սակայն այս շրջանակները սխալվոփւմ են մեկ հարցում՝ այո, որքան էլ որ մենք մեր երազներում մտածենք Արևմտյան Հայաստանի մասին, միևնույն է դրանք երազանք էլ կմնան, քանզի այսօր Հայաստանում ապրում է 3 մլն մարդ, իսկ հարևան Թուրքիայում՝ 70: Մինչդեռ ադրբեջանական երազանքները «Արևմտյան Ադրբեջանի» մասին իրենց պոտենցիալով կարող են իրականություն դառնալ, քանզի 3 մլն Հայաստանի կողքին գոյություն ունի 7 մլն Ադրբեջան ու 70 մլն Թուրքիա: Ուշադրություն դարձնենք այն դեմոգրաֆիկ աճին, որն արձանագրվում է Ադրբեջանում և Թուրքիայում, և միաժամանակ անկմանը, որն արձանագրվում է Հայաստանում:
Եթե դրան ավելացնենք նաև արտագաղթի տեմպերը Հայաստանում, ապա կստանանք ռեալ վտանգի իրական պատկերը: Դրանից բացի Ադրբեջանն իր նավթադոլարների հաշվին հետևողականորեն պատրաստվում է նոր պատերազմի, իսկ Հայաստանը զբաղված է այսօրվա խայտառակ գզվռտոցով, որն ընթանում է իշխանության մեջ, քաղաքական դաշտում և ամենուրեք:
Եւ այս ամենի համապատկերին երկրում հաստատված է անտանելի բարոյահոգեբանական մթնոլորտ, որտեղ քարոզվում է անվստահություն բոլորի հանդեպ այդ թվում նաև պետության ապագայի: Այստեղ է, որ հռետորական հարց է առաջանում, իսկ ի՞նչն է խանգարելու ադրբեջանցիներին իրականացնել իրենց վաղեմի պատմական երազանքը: Եթե նրանց ուժը հերիքի, ինչու նրանց տանկերը պետք է կանգնեն միայն Ստեփականակերտում և Զանգեզուրում: Ի տարբերություն մեզ՝ հայերիս, ադրբեջանցիները հետևողականորեն և նպատակասլաց պատրաստվում են իրենց ծրագրերի իրականացմանը: Սեփական ժողովրդին ներշնչելով, որ հեռու չէ այն օրը, երբ ադրբեջանական բանակն ազատագրելու է Երևանը: Իսկ այն կարելի է կանխել միայն այն դեպքում, եթե մենք կարողանանք ամբողջովին փոխել երկրում առկա այսօրվա մթնոլորտը, ձևավորենք ազգային պետական մտածողութուն ունեցող վերնախավ, քանզի դրա այլընտրանքը մեր համար կլինի ազգային մահը:
Հ. Գ. Շատերը նման դատողությունների ժամանակ նշում են՝ թե իբր մեզ կպաշտպանեն ռուսները, մյուսները՝ ամեիկացիները կամ եվրոպացիները, այստեղ է, որ պետք է հիշել հին հարցադրումը՝ լավ, մարդիկ որքա՞ն կարող են նման անմեղսունակ պատկերացումներ ունենալ: Միթե՞ պատմությունը չի հուշում, որ նման պատկերացում ունեցող ազգերը պատժվում են, ընդ որում արդարացիորեն, քանզի ինչու՞ պետք է նույն ռուս զինվորն իր կյանքը զոհի հանուն Հայաստանում սրճարանում նստած մի հաբռգած ինտելեկտուալի, որի հոբբին դարձել է ռուսներին հայհոյելը ու ամպագորգոռ տեսլականներով ապրելը: Ի վերջո ախմախությունն էլ պետք է չափ ու սահման ունենա:
Աղբյուրը՝zham.am/am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.