23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Գերմանացի գիտնականները գիտականորեն ապացուցել են, որ տղամարդկանց կողմից կնոջ կրծքերին, այն էլ՝ մերկ կրծքերին, նայելը ոչ միայն հաճելի է, այլ նաեւ օգտակար տղամարդու օրգանիզմի համար: Դոկտոր Կարեն Վեզերբին, որն այս հետազոտության ղեկավարն է, պնդում է, որ կանացի գեղեցկություններն ընդամենը տասը րոպե զննելը հավասարազոր է աերոբիկայով 30-րոպե զբաղվելուն: Այս մասին գրում է nejm.org բժշկական հանդեսը։
Սեռական գրգռվածությունը, որ տղամարդը զգում է, նայելով կնոջ գեղեցիկ կրծքերին, լավացնում է սրտանոթային համակարգի աշխատանքը եւ մեծացնում օրգանիզմի հյուսվածքներին մատակարարվող արյան և թթվածնի հոսքը:
Գիտնականներն ասում են, որ կանացի մերկ կրծքերին ամեն օր նայելը կարող է 50 տոկոսով նվազեցնել սրտի կաթվածի կամ ինսուլտի ռիսկայնությունը, ինչպես նաեւ 5-7 տարով երկարացնել կյանքը: Հետազոտողները եզրակացրել են, որ թեթեւ վուայերիզմը (սեռական գործողությամբ զբաղվող կամ մերկացած մարդկանց գաղտնի դիտելը, որը հարուցում է սեռական գրգռվածության) բարերար ազդեցություն ունի տղամարդկանց օրգանիզմի վրա:
Լեռնային Ղարաբաղում զինվորի գլխատման եւ Թալիշ գյուղի բնակիչների ականջները կտրելու փաստը վկայում է ադրբեջանցի զինվորների դեգեներացիայի մասին, որը հասնում է մինչեւ լիակատար փչացածության։
Այս մասին գրում է The Hill-ը։
Այդ կապակցությամբ հոդվածագիրը զարմանք է հայտնում, որ Դենիս Ջաֆֆն իր հոդվածում քննադատել էր սենատոր Մարկ Քիրքին այն բանի համար, որ նա ԱՄՆ-ին կոչ է արել Ադրբեջանին պատասխանատվության կանչել Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի համար։
«Դա իհարկե կզարմացներ նաեւ Քյարամ Սլոյանի ընտանիքի անդամներին, որոնք զինվորին թաղել էին առանց գլխի։ Եվ ահաբեկչության մասին խոսելն ավելի շուտ տեղին է Ալիեւի ռեժիմի համար, որը քնած մարդուն կացնահարած մարդասպանին հերոսացնում է եւ մեդալ է շնորհում Սլոյանին գլխատողին»,- գրում է հեղինակը եւ հիշեցնում, որ Ադրբեջանը ռազմական բյուջեի վրա ավելի շատ ծախսեր է կատարում, քան կազմում է Հայաստանի ամբողջ բյուջեն։ Հեղինակը մեջբերում է նաեւ Թոմաս դե Վաալին, որը New York Times-ում գրել էր. «Ադրբեջանը «հայկական ագրեսիայի» մասին զեկույցների վրա տարիներ է ծախսել եւ երբեք ոչ մի քայլ չի ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հայերին վստահության երաշխիքներ առաջարկելու համար, որպեսզի վստահեցնի, որ իրենք չեն ուզում ոչնչացնել հայերին»։
«Սենատոր Քիրքը հասկանում է դա եւ կոչ է անում հետ քաշել դիպուկահարներին շփման գծից, կրակի լոկացիայի համակարգեր տեղակայել եւ մեծացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը հրադադարի խախտման մեխանիզմները հետաքննելու համար։ Սակայն Ադրբեջանը նախընտրում է երկերեսանիությունը, քանի որ այդ մեխանիզմների բացակայությունը նրան քողարկում է ապահովում»,- ասված է հոդվածում։
Հին Հռոմում խմում էին սպանված գլադիատորների արյունը: Համարվում էր, որ այդպես մարդուն կենսական ուժ է փոխանցվում: XV դարում իտալացի փիլիսոփա և աստղագետ Մարսիլիո Ֆիչինոն նույն նկատառումներով խորհուրդ էր տալիս խմել երիտասարդ մարդկանց արյունը: XVI դարում նույն կարծիքին էր նաև հայտնի Պարացելսը: Անգամ արյան հիվանդությունների դեպքում արյուն էին խմում: Հատկապես բարձր էր գնահատվում կույսերի արյունը: Բժշկության այդ մեթոդը հասանելի էր միայն հարուստներին: Աղքատ մարդիկ գալիս էին դիտելու մահապատիժները և այնուհետև դահիճից մի քիչ տաք արյուն էին գնում: Պահպանվել է թարմ արյունից մարմելադ պատրաստելու 1679թ.-ի բաղադրատոմսը:
Բաղադրատոմս Basilica chymica գրքից (1608թ.)
Վերցրեք 24-ամյա կարմրահեր երիտասարդի մաքուր, չվնասված դիակը՝ մահապատժի ենթարկված ոչ ավելի քան մեկ օր առաջ՝ ցանկալի է կախաղան կամ ցցին հանելու միջոցով, դիակը մեկ օր պահեք արևի և լուսնի տակ, այնուհետև մեծ կտորների մասնատեք և վրան անուշահոտ խեժի և ալոեի փոշի ցանեք, որպեսզի այն շատ դառը չլինի:
Եվրոպայում բոլորովին վերջերս առաջացել էր ոչ թե այն հարցը՝ «ուտել, թե չուտել մարդկային միսը», այլ «կոնկրետ՝ որ մասն օգտագործել»: Ամենահայտնի բժշկական միջոցներից մեկը ծեծած, մանրացված եգիպտական մումիան էր: Համարվում էր, որ մումիայի թուրմը կանգնեցնում է արյունահոսությունը: Մյուս մոգական միջոցը մարդկային գանգն էր: Նրանով բուժում էին գլխացավերը: Գերմանացի բժիշկներն օգտագործում էին մարդկային ճարպը, որով ներծծում էին վիրակապերը:
Այդ ավանդույթները զարմանալիորեն երկար են պահպանվել: 1847թ.-ին անգլիացիներին խորհուրդ էին տալիս էպիլեպսիայի դեմ օշարակից և երիտասարդ կնոջ գանգից խառնուրդ օգտագործել: Մանրացված մումիաները գրանցված են որպես դեղամիջոց XX դարի նոթատետրերում:
Անգլիայի թագավոր Կարլ II կանոնավոր կերպով խմում էր մարդկային գանգից պատրաստված թուրմ: Առավել արժեքավոր էին համարվում Իռլանդիայի գանգերը, և թագավորի համար վերջիններս հատուկ բերվում էին այնտեղից:
Հասարակական մահապատիժների վայրերում էպիլեպսիայով հիվանդ բազմաթիվ մարդիկ էին հավաքվում: Համարվում էր, որ գլխատման ժամանակ դուրս պրծած արյունը կարող է բուժել այդ հիվանդությունը:
Հռոմի Պապ Իննոկենտի VIII պարբերաբար խմում էր երեք տղաներից քամված արյունը:
Աստիճանաբար մարդկային մարմնից դեղամիջոցներ ստեղծելու տեխնոլոգիաներն ավելի զարգացան: Բժիշկները հայտարարում էին, որ նրա ուժն ավելի է մեծանում, եթե դա լինի ինքն իրեն զոհաբերած մարդու դիակը: Օրինակ, Արաբական թերակղզում 70-80 տարեկան տղամարդիկ տալիս էին իրենց մարմինները՝ մյուսների փրկության համար: Նրանք ոչինչ չէին ուտում, միայն մեղր էին խմում և լոգանք ընդունում: Երբ «քաղցր ծերունիները» մահանում էին, նրանց տեղադրում էին քարե սարկոֆագի մեջ, որը կրկին լցված էր մեղրով: 100 տարի անց մասունքները հանվում էին: Այդպես հատուկ դեղամիջոց էին ստանում, որն, ինչպես համարվում էր, կարող էր մարդուն բուժել բոլոր հիվանդություններից:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 20-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, ով Հայաստան է ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հանրապետության Նախագահը ողջունել է ՌԴ կառավարության ղեկավարին Եվրասիական միջկառավարական խորհրդի երևանյան նիստի շրջանակներում և հույս հայտնել, որ այն կնշանավորվի իր արդյունավետությամբ:
«Անցած անգամ Ձեր պաշտոնական այցի ժամանակ մենք քննարկեցինք մեր օրակարգի առավել արդիական և զգայուն հարցերը: Կարծում եմ, որ այսօր մենք կշարունակենք այդ զրույցը, քանի որ այն ժամանակ, իրոք, բարդ ժամանակաշրջան էր մեր տարածաշրջանի համար, որը ստեղծվել էր Ադրբեջանի կողմից 1994-95թթ. պայմանագրերի կոպտագույն խախտումների պատճառով:
Բառացիորեն մի քանի օր առաջ ես վերադարձել եմ Վիեննայից, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ մենք քննարկեցինք ստեղծված իրավիճակը և այդ իրավիճակից դուրս գալու ուղիները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել զինադադարի ռեժիմի խախտումների մշտադիտարկում անցկացնելու և միջադեպերի հետաքննության մեխանիզմ ներդնելու վերաբերյալ: Մենք, իհարկե, մեր կողմից կանենք ամեն ինչ, որպեսզի այդ խախտումները չլինեն, և հուսով եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները հետև ողականորեն կիրականացնեն այն որոշումները, որոնք մենք համատեղ ընդունել ենք: Բարով եք եկել, ես ուրախ եմ, Դմիտրի Անատոլիի մեր հանդիպման համար»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
ՌԴ կառավարության նախագահը նշելով, որ ուրախ է ՀՀ Նախագահի հետ հանդիպման նոր հնարավորության համար, ընդգծել է, որ այն, ըստ էության, արդեն երկրորդն է մեկ ամսվա ընթացքում, և դա, ըստ նրա, շատ լավ է, քանի որ բնութագրում է ՀՀ և ՌԴ միջև հարաբերությունների մակարդակը, այն կապերի դաշնակցային բնույթը, որ գոյություն ունեն երկու երկրների, երկու ժողովուրդների միջև: «Անցած անգամ մենք, իսկապես, անցկացրեցինք երկկողմ բանակցություններ, իսկ այսօր տեղի կունենա մեր միության Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված ձևաչափով նիստը: Դիտարկելու ենք տարբեր և առաջին հերթին տնտեսական հարցեր, որոնք օգտակար են բոլոր երկրների համար: Շնորհակալություն կառավարությունների ղեկավարներին Երևանում այս միջոցառումը անցկացնելու հրավերի համար, որովհետև սա առաջին նման միջոցառումն է ձեզ մոտ: Ընդ որում, Եվրասիական հանձնաժողովի ղեկավարը նույնպես ներկայացնում է Հայաստանը, ինչը, այս իմաստով, խորհրդանշական է: Կշփվենք, և գործընկերները կառավարությունից Ձեզ կզեկուցեն արդյունքների մասին: Վստահ եմ, որ կհասնենք այն պայմանավորվածություններին, որոնք անհրաժեշտ են, կրկնում եմ, մեր տնտեսությունները խթանելու համար: Ի րոք, իմ անցած այցը կայացավ շատ դժվար իրավիճակի պայմաններում: Միանգամից ուզում եմ ասել, որ մենք Ռուսաստանում, այնուամենայնիվ, շատ լարված հետևում էինք իրադարձությունների զարգացմանը, ուժերի ներածին չափով օգնում էինք ստեղծված իրավիճակը կարգավորելու համար:
Կարևոր է, որ ձեռքբերված զինադադարի ռեժիմը պահպանվի: Այս համատեքստում մենք, իհարկե, լիովին ողջունում ենք Ձեր հանդիպումը Ադրբեջանի Նախագահի հետ, որը տեղի ունեցավ Վիեննայում, ինչպես նաև Մինսկի խմբի շրջանակներում ջանքերը, որոնք նախաձեռնվում են երկխոսությունը պահպանելու, շփումը շարունակելու և ապագայում նման բնույթի միջադեպեր թույլ չտալու համար՝ հաշվի առնելով այն պայմանավորվածությունների պահպանումը, որոնք պատմականորեն ձեռք են բերվել 1994-95թթ. և, իհարկե, տարածաշրջանում ավելի ամուր խաղաղության ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման ուղղությամբ առաջ շարժվելու: Կարող եք չկասկածել՝ Ռուսաստանը միշտ օգնել է և օգնելու է այս դժվար հակամարտության կարգավորման հարցում: Իսկ մենք Ձեզ հետ միասին այժմ կքննարկենք դրա հետ կապված բոլոր հարցերը»,-ասել է ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Շահեն Բաղդասարյանը հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, նշանակված լինելով մարտական դիրքի թիկունքում որպես դարանի խմբի ավագ՝ խախտել է մարտական հերթապահության կրման կանոնները, մասնավորապես՝ դրսևորել է անգործություն՝ չի իրականացրել և կազմակերպել դարանակալմանն ուղղված անհրաժեշտ գործողություններ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Շ. Բաղդասարյանը 2015թ. դեկտեմբերի 17-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, հավելյալ տեղեկանալով հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման վերաբերյալ, շարունակել է նույն վարքագիծը, որի պայմաններում հաջորդ օրը՝ ժամը 03:40-ի սահմաններում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբն անարգել ներթափանցել է նշված դիրքի թիկունք ու հարձակվել դիրքի գետնատնակում, ինչպես նաև դրան մոտ գտնվող դարանակալման խմբի զինվորների վրա: Զինծառայողի հիշյալ անգործության հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ՝ մի քանի զինծառայողներ սպանվել են, իսկ որոշներն էլ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանն՝ անդրադառնալով այն խոսակցություններին, որ երկրի ղեկավարը դեռ ապրիլյան պատերազմի օրերին պետք է դիմեր ժողովրդին, ասաց.«Գուցե Սերժ Սարգսյանն ուզում է ժողովրդի հետ հետմահու զրուցել:Ցավոք սրտի, հայ ազգի համբերությունն անսպառ է»:
Անդրադառնալով հայկական կողմի ունեցած 800 հա հողատարածքների կորստին՝ բանախոսն ասաց՝ պետք է հարգել թշնամուն, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի դիմակայել նրան, այլ ոչ թե ասել՝ ադրբեջանցիները ոչխար են և հանգիստ մի կողմ քաշվել:
«Ստի վրա հիմնված հայտարարությունները ոչ մի լավ բանի չեն հանգեցնում: Սկզբում հայտարարվում էր, որ շատ փոքր տարածք ենք կորցրել, հետո պարզվեց՝ լավ էլ մեծ տարածքներ ենք զիջել: Պետք վերջ տանք դլե յամաններին, լացուկոծին: Պատերազմ է, պարզ է, որ զոհեր էլ պետք է լինեն, չէ՞ որ հայրենիք ենք պաշտպանում»,- ասաց Նիկոլայ Ծատուրյանը:
«Այս պատերազմը պետք է Ռուսաստանին՝ գալու և իր խաղաղապահ ուժերով նստելու Արցախում: Իսկ մեծ երկրները թքած ունեն ԼՂՀ հակամարտության վրա: Մենք ինքներս պետք է լուծենք մեր խնդիրները»,- ասաց նա:
Վերջում Նիկոլայ Ծատուրյանն անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ պետական ապարատն ու ծախսերը կրճատելու, կոռուպցիայի դեմ պայքարի վերջին հայտարարությանը.«Գիտակցական ամբողջ կյանքումս լսել եմ՝ պայքար կոռուպցիայի դեմ, սակայն ոչ մի բան էլ չի փոխվել: Պետական ապարատն ու սպասարկող մեքենաներն այնքան շատ են, որ որքան էլ կրճատեն, էլի շատ են մնալու»։
Արցախի հերոս, ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր, գեներալ- մայոր Վիտալի Բալասանյանը հանդես է եկել հայտարարությամբ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Արցախյան շարժմանը հաջորդել է մեզ պարտադրված պատերազմը, և հայ ժողովուրդը հատկապես 1991-94թթ. միակամ և միաբան ոտքի ելավ՝ ի պաշտպանություն մեր հայրենիքի և ժողովրդի:
1994թ. մայիսի 12-ին կնքված հրադադարի մասին պայմանագիրը պետք է հեռու պահեր մեզ հետագա պատերազմներից, բայց մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ մեր հակառակորդը նենգ է ու ստոր:
Եվ դրա վառ ապացույցն էր այս տարվա ապրիլյան իրադարձությունները, որոնք պաշտպանողական մարտերը վերածեցին հարձակողականի:
Արցախցիներն անմիջապես զգացին Հայաստանի ժողովրդի և համայն հայության արձագանքը և նետվեցին մեր պաշտպանական բնագծերը: Ես, որպես այդ մարդկանցից մեկը, իմ համեստ մասնակցությունն ունեցա մեր ժողովրդի և հայրենիքի պաշտպանության գործում, և կուզենայի խորին շնորհակալություն հայտնել զինված ուժերի բոլոր մարտիկներին, մեր ժողովրդին և համայն հայությանը՝ իրենց այդ մեծ առաքելության համար:
Միաժամանակ ուզում եմ իմ խորհուրդն ու հորդորներն ուղղել բոլորին՝ զերծ մնալ ցանկացած հայտարարություններից, մեկնաբանություններից և ոչ պրոֆեսիոնալ պարզաբանումներից, որոնք կարող են վնասել հայրենիքի անվտանգությանը:
Այդ համատեքստում, պաշտոնապես հայտարարում եմ, որ վերջերս lragir.am-ում հրապարակված՝ իմ կողմից ստեղծված բարեգործական հիմնադրամի հաշվին գումարներ փոխանցելու վերաբերյալ ինձ վերագրվող կոչերն անհիմն են և իրենց մեջ պարունակում են քաղաքական շահարկումներ: Ուստի, պահանջում եմ բոլորից զերծ մնալ իմ անունից կեղծ հայտարարություններ անելուց»:
Թուրքիայի կառավարությունը այն կառավարությունն է, որն այսօր տարածաշրջանում ապակառուցողական քաղաքականություն է վարում եւ նույնիսկ ներգրավված է եղել Ղարաբաղում վերջին ապրիլյան ռազմական գործողություններին։
Այս մասին մայիսի 19-ին՝ Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Համբուրգի խորհրդարանի պատգամավոր, Գերմանիայի «Ձախեր» կուսակցության անդամ Մարտին Դոլցերը, հայտնում է news.am-ը։
«Էրդողանն այսօր նեոօսմանիզմի քաղաքականություն է վարում։ Սիրիայում նա համագործակցում է «Իսլամական պետություն» խմբավորման հետ, սեփական երկրում ջարդում է քրդերին եւ ագրեսիվ հռետորաբանություն վարում հայերի դեմ։ Ղարաբաղում ապրիլյան ագրեսիայից հետո նա առաջինն էր, որ աջակցություն հայտնեց Ադրբեջանին։ Ըստ մեր ստացած զեկույցների՝ Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին ներգրավված են եղել նաեւ թուրք զինվորներ»,- ասել է պատգամավորը։
Դոլցերի հիշեցրել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմական համագործակցության հարցը արծարծվել է նաեւ Եվրահանձնաժողովում։ «Վաղուց ժամանակն է, որ Բունդեսթագը եւ միջազգային հանրությունը կանգնեցնեն Էրդողանի նկրտումները»,- ասել է պատգամավորը։
Մեկնաբանությունները թողնում ենք ձեզ։
Ավելի քան 10 տարի Ադրբեջանն ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտից 20 միլիոն դոլարի ռազմական օգնություն է ստացել, մինչդեռ Հայաստանը գրեթե ոչինչ չի ստացել, ինչի մասին են վկայում ԱՄՆ կառավարության փաստաթղթերը:
Այս մասին գրում է Eurasianet-ը, որտեղ հրապարակվել է The Bug Pit բլոգի հեղինակ, Կովկասի, Կենտրոնական Ասիայի ու Մերձավոր Արեւելքի անվտանգության հարցերի լուսաբանման ոլորտում մասնագիտացած լրագրող Ջոշուա Կուչերայի «Ադրբեջանը ԱՄՆ ռազմական օգնության հարցում առավելություն ունի Հայաստանի հանդեպ» խորագրով հոդվածը:
Հոդվածում, մասնավորապես, ասվում է.
«Մինչ ԱՄՆ պետքարտուղարությունը ավանդաբար «հավասարակշիռ» քաղաքականություն է պահպանում երկու երկրների նկատմամբ, պաշտպանության նախարարությունը ավելի պակաս զգուշավոր է գտնվել հավասարակշռության պահպանման հարցում: Բաքուն, մասնավորապես, օգուտներ է ստացել Պենտագոնի երկու ծրագրերից, որոնք հայտնի են որպես «Բաժին 1004» եւ «Բաժին 1206», որոնք ավելի քիչ են վերահսկվում ԱՄՆ Կոնգրեսի կողմից, եւ որոնց հանդեպ հրապարակային պաշվետվողականության ավելի պակաս պահանջներ են ներկայացված:
Ադրբեջանը 2005 թվականից ի վեր «Բաժին 1004» ծրագրով ստացել է 8.5 մլն դոլարի ֆինանսավորում՝ ուղղված թմրանյութերի դեմ պայքարին, ինչպես նաեւ 11.5 մլն դոլար է ստացել «Բաժին 1206» ծրագրով՝ ուղղված հակաահաբեկչական գործողություններին աջակցելուն:
Ի տարբերություն դրա՝ Հայաստանը «Բաժին 1004» ծրագրով ստացել է միայն 41 հազար դոլար, իսկ «Բաժին 1206» ծրագրով ոչինչ չի ստացել՝ ըստ Washington Security Monitor իրավապաշտպան խմբի հավաքած տվյալների, որը մասնագիտացած է ԱՄՆ ռազմական օգնության տարբեր ծրագրերի տվյալների բազա պահելու ոլորտում:
Ադրբեջանին հատկացված գումարների մեծ մասը ուղղվել է ռազմածովային ուժերին աջակցելուն, նվազեցնելու համար Հայաստանի դեմ (որը չունի ելք դեպի ծով) օգտագործելու ռիսկը, եւ պայմանավորված է Կասպից ծովի էներգետիկ ենթակառուցվածքի պաշտպանության հարցում ԱՄՆ շահագրգռվածությամբ: Սակայն ամեն ինչ չէ, որ ուղղվել է ռազմածովային ուժերին:
2013 թվականին ԱՄՆ հատուկ ուժերը երկամսյա տեւողությամբ թմրանյութերի դեմ պայքարի դասընթաց են անցկացրել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության հակաահաբեկչական ստորաբաժանման 50 անդամների նախապատրաստման համար, ինչն արժեցել է 916.000 դոլար:
Ադրբեջանական նորությունների համաձայն՝ ապրիլին իրավիճակի սրացման ժամանակ, որը հայտնի է «քառօրյա պատերազմ» անունով, սպանված Վուգար Յուսիֆովը Ադրբեջանի հատուկ նշանակության զորքերի բարձրաստիճան հրամանատար էր եւ 2007 թվականին Արիզոնայում մասնակցել էր հետախուզական դասընթացների (իրականացվել էր ԱՄՆ պետքարտուղարության միջոցով): Պետքարտուղարության տվյալներով՝ 2007-ին Ադրբեջանի միայն մեկ ներկայացուցիչ է մասնակցել այդ դասընթացին, որը տեւել է 5 ամիս, եւ արժեցել 23.582 դոլար:
Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը մասնակցել են Ռումինիայում անցկացված ԱՄՆ ռազմածովային ուժերի ծովային հետեւակի կորպուսի Սեւծովյան ռոտացիոն ուժերի դասընթացին, որը ներառում է ցամաքային զորքերի ուսուցում՝ մերձամարտ, մարտական դիպուկ կրակելու հմտություններ այլն:
ԱՄՆ պետքարտուղարությունն ու պաշտպանության նախարարությունը, 2008-ին Կոնգրեսին ներկայացված ռազմական օգնության մասին իրենց զեկույցներում գրել են որ 907 ուղղումը, ըստ որի պետք է սահմանափակվի ռազմական օգնությունն Ադրբեջանին, սկսել է տարածվել նաեւ Հայաստանին տրամադրվող աջակցության վրա: Սակայն Պենտագոնի օգնության ծրագրերը ակնհայտորեն հավասարակշռությունը փոխում են Ադրբեջանի օգտին:
Չնայած Ադրբեջանի ստացած 20 միլիոն դոլարը փոքր գումար է անգամ տարածաշրջանի ստանդարտներով, օրինակ՝ Ղրղըզստանը նույն ծրագրերով ստացել է 118 միլիոն դոլար, այնուամենայնիվ, այն հանդիսանում է ԱՄՆ «ռազմական կոշտ օգնության» մաս (զենք ու ռազմական ուսուցումը):
ԱՄՆ պետքարտուղարության կողմից Հայաստանին եւ Ադրբեջանին ուղղված ռազմական «կոշտ» օգնությունն աստիճանաբար կրճատվել է վերջին 10 տարիների ընթացքում, սակայն, որպես կանոն, այն եղել է տարեկան 2-4 մլն դոլարի սահմաններում եւ պետք է բաշխվեր երկու երկրներին հավասարաչափ:
Վերջին ամսում ԼՂ շփման գծում գրանցված սրացումը, որը վատթարագույնն էր՝ սկսած 1994 թվականին հրադադարի համաձայնագրի ստորագրումից, վերստին բանավեճեր առաջացրեց տարածաշրջանին ԱՄՆ ռազմական օգնության շուրջ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.