23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները հայտնվել են բավականին խղճուկ վիճակում։ Ընդ որում՝ պատերազմի արդյունքների հետ դա կապ չունի։ Պարզապես քառօրյա պատերազմից հետո նրանք փորձում են երկխոսության մեջ մտնել ժողովրդի հետ ու մեկ-մեկ նույնիսկ այնքան են անկեղծանում, որ ճիշտ-ճիշտ բաներ էլ են ասում, բայց միևնույն է՝ երկխոսությունը չի ստացվում։ ժողովուրդն այս իշխանություններին չի վստահում, և վերջ։ Ու ոչ մի նշանակություն չունի, թե ինչ են ասում։
Տեսեք՝ քանի կար, ասում էին մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է ու պատերազմի դեպքում կհասնի Բաքու, իսկ հիմա անկեղծանում են՝ բանակն 80-ական թվականների զենքով է կռվում, ու անգամ ութ քառակուսի կիլոմետրը ետ բերելու համար տասնյակ զոհեր կտար։ Առաջ պնդում էին, որ ոչ մի մենաշնորհ էլ չկա (ի՞նչ մենաշնորհ, ով ինչ ուզի՝ կներկրի), իսկ հիմա կոնկրետ քայլերով պայքարում են մենաշնորհների դեմ։ Բայց արդեն ուշ է։ Իշխանությունները հայտնվել են այն ուսուցչի վիճակում, որը տարիներ շարունակ այնքան է խաբել աշակերտներին, որ հիմա եթե անգամ գրատախտակին գրում է «2+2=4», միևնույն է՝ բոլորը սուլում են ու ձեռքի տակ ընկածը շպրտում նրա վրա։ Եվ սրանք իսկապես խղճալի տեսք ունեն, որովհետև քարկոծում են բոլորը՝ անգամ նրանք, ովքեր հասկանում են, որ 2+2 իսկապես հավասար է չորսի։
Բայց սա շատ վտանգավոր է ոչ միայն իշխանությունների համար, որովհետև իշխանությունների նկատմամբ բացարձակ անվստահությունն արդեն վերածվել է անվստահության նաև պետության նկատմամբ։ Ու դա ոչ միայն զգացվում է ամեն քայլափոխի, այլև քայլ առ քայլ ներսից քայքայում է պետությունը։ Տեսեք՝ գեներալ Մանվելը շքախումբը հավաքել-գնացել է Ղարաբաղ ու ինչ-որ պատմության մեջ ընկել, և պետական պաշտոնյաները՝ ԱԺ փոխնախագահից սկսած, պաշտպանության նախարարով վերջացրած, փառաբանում են նրա դերակատարումն ապրիլյան պատերազմում։ Հետաքրքիր է՝ իսկ որևէ մեկը ԵԿՄ կանոնադրությունը կարդացե՞լ է, գիտի՞, որ ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է, որի ֆունկցիաների մեջ ռազմական գործողություններին անմիջականորեն մասնակցելը չի մտնում։ Որևէ մեկի մտքով անցե՞լ է, որ Մանվել Գրիգորյանը կանոնավոր բանակի հետ ոչ մի կապ չունի, նրա աշխատանքային գրքույկում գրված է «ԱԺ պատգամավոր»։ Ինչ-որ մեկը երբևէ լսե՞լ է, որ կանոնավոր բանակ ունեցող երկրում ԱԺ պատգամավորը թիմակիցներին հավաքի, վեր կենա գնա պատերազմ։ Բայց մենք այս մասին խոսելու փոխարեն քննարկում ենք՝ տեսնես այդ վիճակում, ո՞վ էր ճիշտ, ո՞վ էր սխալ, ո՞վ ում ուշունց տվեց, և ո՞վ ում պատվերով հրապարակայնացրեց դա։
Մի ուրիշ օրինակ բերենք։ Գառնի գյուղի ժողովուրդը հավաքվել է, փակել ճանապարհը և թույլ չի տալիս, որ իրենց ջուրը տանեն, Արարատյան դաշտի ինչ-որ օլիգարխների հողերը ջրեն։ Մենք էլ՝ քաղաքական գործիչներով, ակտիվիստներով, լրատվամիջոցներով-բանով, հիմնական հարցը թողած՝ աղմուկ ենք բարձրացրել, թե սա ի՞նչ խայտառակություն է՝ օրը ցերեկով անարդարություն է տեղի ունենում։ Մինչդեռ հիմնական հարցը սա է՝ եթե գետը որևէ գյուղի միջով է անցնում, գետը գյուղի՞ սեփականությունն է, թե՞ այնուամենայնիվ պետության, եթե որևէ գյուղի միջով ճանապարհ է անցնում, այդ գյուղացիները երբ ուզենան՝ պիտի փակե՞ն ճանապարհը, թե՞ ոչ։ Է, վաղն էլ, ասենք, Կեչուտ գյուղի բնակիչները կասեն՝ «էս մեր ջուրն ա, չենք թողնում Արփա-Սևան թունելով տանեք Սևան»։ Դա եղավ պետությո՞ւն։ Հասկանալի է, չէ՞, որ պետությունը պիտի որոշի, թե ինչպես տնօրինի իր բնական ռեսուրսները (այդ թվում՝ ջրային)։ Եվ պիտի տնօրինի իշխանությունների միջոցով, որին ընտրում է ժողովուրդը։ Եթե իշխանությունները վատ են տնօրինում՝ պիտի ուրիշ իշխանություններ ընտրի։ Եվ ոչ թե կանգնի-ասի «մենք ձեզ ընտրել ենք, հիմա մեր ջուրը տանում եք», կամ՝ «բա ձեզ էդքան ձայն ենք տվել, դե մթերած խաղողի փողը տվեք» և այլն։ Բայց՝ իշխանությունների նկատմամբ վստահություն չկա, դատարանների նկատմամր չկա (եթե լիներ՝ ճանապարհ փակելու փոխարեն կդիմեին դատարան), մի խոսքով՝ պետության նկատմամբ վստահություն չկա։ Իսկ սա նշանակում է՝ պետություն չկա, որովհետև ո՞ւմ է պետք այն պետությանը, որի գոյության մասին հիշեցնելիս բոլորը քմծիծաղ են տալիս։
Չորրորդ իշխանություն
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
«Այն, որի Սարգսյանը որոշ զինվորականների հեռացրեց իրենց պաշտոններից, նշանակում է, որ կան խնդիրներ ռազմական ոլորտում, բայց Հայաստանում խելացի մարդիկ են նստած, նրանք այդ գործընթացում հասունացել են, առաջին տարին չեն աշխատում, բոլոր նրբություններին ծանոթ են»,- «168 ժամ»-ի հետ զրույցում այս մասին է ասել «Ռեգնում», «Rex» գործակալությունների սյունակագիր, վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ գնահատելով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։
«Ինձ ավելի շատ պարզապես ապշեցնում է Ադրբեջանի քաղաքականությունը։ Նրանք այս կողմից այն կողմ են մղվում՝ այն դեպքում, երբ Հայաստանը հետևողական քաղաքականություն է վարում։ Նրանք մեկ ցանկանում էին Թուրքիային ներգրավել կարգավորման գործընթացում, մեկ՝ Գերմանիային, Գերմանիան եկավ՝ իր սցենարն առաջ քաշեց, որը ձեռնտու չէ ադրբեջանցիներին, ադրբեջանցիներին ձեռնտու չեն ամերիկացիները, նրանք արդեն ասում են՝ բոլոր բանալիները Մոկսվայում են, իսկ Մոսկվան ասում է, որ՝ «ոչ», բանալիները Մինսկի խմբի ձեռքում են։
Այսինքն՝ բաժանել են Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսներն ու Ղարաբաղյան գործընթացը։ Ադրբեջանական դիվանագիտությունը չկարողացավ կոնվերտացնել իր ռեսուրսները քաղաքականության մեջ, իսկ հայերը՝ չունենալով ոչինչ, կարողացան պահպանել իրենց դիրքերը։ Դա փաստ է»,- ասել է Տարասովը»,–գրում է թերթը։
«168 Ժամ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը հրահանգ է իջեցրել Բադասյան-Մանվել Գրիգորյան «դիսկուրսի» մասնակիցներին՝ վերջ տալ լեզվակռվին: Ընդ որում պնդումը, թե Բադասյանը խաղում է ԼՂ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի «պասով», այնքան էլ իրականությանը չի համապատասխանում։
Ճիշտ է` Բադասյանն ու Աղաբեկյանը քավոր-սանիկ են, սակայն Հադրութի երբեմնի քաղաքապետ Վահան Բադասյանը խոր անհամաձայնություններ է ունեցել իր կուսակցի՝ ՀՅԴ-ական փոխվարչապետի հետ, ինչի արդյունքում դիմում է գրել, դուրս եկել ՀՅԴ-ից եւ հիմա առավելապես հարում է «Նոր Հայաստանին»` Ժիրայր Սեֆիլյանենց:
«Չնայած Մանվել-Աղաբեկյան երբեմնի ջան-ջիգյարով երկրապահների միջեւ նույնպես խնդիրներ եղան էս օրերին, բանն էն է, որ Ջաբրաիլում երկրապահները նոր խրամատներ էին փորում, հներն էին կարգավորում, անտառից ծառեր էին կտրում` բլինդաժների համար, ընդ որում` էդ ողջ ընթացքում Ղարաբաղին օգնություն էր հանդես բերում, անհրաժեշտ «Դրուժբա»-ներն ուղարկում ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը։
Եվ Աղաբեկյանենք անտառի հետ վարվելու ու էլի էդ կարգի խնդիրների հետ կապված` դժգոհ են եղել Մանվելենցից։ Սենց մանր-մունր բաներից էլ առաջացան մեծ խոսակցություններ, որոնց պետք էր վերջ տալ»,- տեղեկացրեց ղարաբաղյան աղբյուրը»:
Հրապարակ
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Քառօրյա պատերազմից հետո հանրության շրջանում ամենուրեք հնչող հարցերից մեկն է՝ իսկ ուր են գնացել անցած 22 տարիներին բանակի սպառազինության արդիականացման համար հատկացված գումարները: Համընդհանուր պահանջն այն է, որ բյուջետային միջոցների տնօրինման նախկին վերաբերմունքը փոխվի, և այն պետական պաշտոնյաները, որոնք պետբյուջեն դիտարկել են իբրև հարստանալու աղբյուր, հեռանան իշխանության ղեկից: Այսօր արդեն ակնհայտ է՝ ՀՀ իշխանությունները չեն ցանկանում փոխվել և փորձում են շարունակել հանրությանը «լոլոներով կերակրել», իբր իրենք բարեփոխումները վաղուց են նախաձեռնել: Անցած տարիները վերգնահատելու և հետևություններ անելու տեսանկյունից ուշագրավ է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի դիտարկումները, որոնք նա ներկայացրեց «Ժողովուրդ»-ի հետ զրույցում:
«Իհարկե, ունենք բավականին մեծ բացթողումներ, կան նաև սխալներ, բայց բացթողումներն ավելի շատ են, քան սխալները: Համոզված եմ, որ սա սառը ցնցուղ է լինելու մեզ՝ ոչ միայն իշխանությունների, այլև բոլորիս համար: Մենք՝ որպես քաղաքացիներ ու հայեր, գիտակցելու ենք մեր առաքելության իմաստը, որ այս հնարավորությունն ունեինք ոչ միայն հաղթելու 90-ականների մարտական գործողություններում, այլ նաև տասնամյակների ընթացքում պահելու և զարգացնելու մեր ունեցածը»,- ասել է Հարությունյանը:
Այսինքն՝ Արցախում, ի տարբերություն Երևանի, իրավիճակն ավելի սթափ են գնահատում: Երբ հետաքրքրվեցինք, թե այս ֆոնին ի՞նչ են տալիս ՀՀ պաշտոնյաների կամուֆլյաժով այցերը Արցախ, Հարությունյանը պատասխանեց. «Ղարաբաղի սահմանի զինվորը սպասում է դրան, որ պաշտոնյան կամ գործարարը գան՝ արժևորելու մեր զինվորի և կամավորականի առաքելությունը: Դրանում վատ բան պետք չէ տեսնել: Թե ինչքանով է այդ պաշտոնյան կամ գործարարն իր պարտավորությունները կատարում իր գործում, դա հարցի մյուս կողմն է: Բայց այն, որ զինվորը սպասում է նրանց, միանշանակ է» ,- բացատրեց Արցախի վարչապետը»:
Ժողովուրդ
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հիսուսը նավակ մտավ և լճի մյուս կողմն անցնելով՝ եկավ իր քաղաքը։ Եվ ահա մարդիկ նրա մոտ բերեցին մի անդամալույծի, որ պառկած էր մահճի մեջ։ Հիսուսը, նրանց հավատը տեսնելով, ասաց անդամալույծին.
— Քաջալերվի՛ր, որդյա՛կ, քո մեղքերը ներված են քեզ։
Օրենքի ուսուցիչներից ոմանք իրենց մտքում ասացին. «Այս մարդը հայհոյում է»։
Հիսուսը, իմանալով նրանց մտածումը, ասաց.
-Դուք ինչու՞ եք ձեր մեջ չար բան մտածում։ Ի՞նչն է ավելի հեշտ. անդամալույծին «Քո մեղքերը քեզ ներված են» ասե՞լը, թե՞ «Վե՛ր կաց և քայլի՛ր» ասելը։ Բայց պետք է գիտենաք, որ Մարդու Որդին երկրի վրա իշխանություն ունի մեղքերը ներելու։
Ապա դառնալով անդամալույծին՝ ասաց.
— Վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛ քո տունը։
Անդամալույծը վեր կացավ և տուն գնաց։ Ժողովուրդը երբ այս բանը տեսավ, զարմացավ և փառավորում էր Աստծուն, որ այսպիսի իշխանություն է տալիս
մարդկանց։
(Մատթեոսի ավետարան 9:1-8)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հանրապետության տարածքում գործող հզոր ցիկլոնը կորցրել է իր ուժը, որի հետևանքով կրճատվել է տեղումների ինտենսիվությունը և տարածական ընդգրկվածությունը. Tert.am-ին այս մասին ասաց ԱԻՆ հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ըստ նրա՝ մայիսի 20-22-ին սպասվող կարճատև անձրևները հիմնականում կլինեն երեկոյան ժամերին ու գիշերվա առաջին կեսին և հիմնականում Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի բարձրադիր գոտում:
«Երևանում, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում երեկոյան ակնկալվող անձրևները կլինեն շատ կարճատև և ոչ համատարած, այսինքն` կկրեն զուտ երակային բնույթ»,-ասաց նա:
Գագիկ Սուրենյանը նշեց, որ մայիսի 23-25-ին հանրապետության տարածքին մոտենում է հաջորդ ցիկլոնը, ինչի հետևանքով երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին կրկին բոլոր մարզերում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Ըստ նրա, օդի ջերմաստիճանը երեկ բարձրացել է 4-6 աստիճանով և առաջիկա հինգ օրերի ընթացքում կմնա գրեթե անփոփոխ՝ Երևանում գիշերը տատանվելով +12…+14, ցերեկը +27…+29 աստիճանի սահմաններում:
«Տեղումների քանակը մինչ այսօր հանրապետության տարածքում կազմում է ամսեկան նորմայի 60-90%-ը, սակայն, ըստ կանխատեսումների, մինչև ամսվա վերջ այն շրջանների զգալի մասում կմոտենա կլիմայական նորմային, ինչ որ նախապես ակնկալվում էր»,-ասաց նա։
Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները մահապատժի են ենթարկել լրտեսության մեջ մեղադրվող իրենց զինակիցներին` վերջիններիս նետելով ազոտական ծծմբաթվով լի ավազանի մեջ, հայտնում է Lenta.ru-ն:
Իրաքի կառավարության և գաղտնի ծառայությունների օգտին լրտեսության մեջ մեղադրվել է 25 տղամարդ: Նրանց այդպիսի դաժան ճանապարհով մահապատժի են ենթարկել Մոսուլ քաղաքում: Տղամարդկանց պարաններով կապել են իրար և նետել ծծմբաթվով լի ավազանի մեջ:
Նշվում է, որ մայիսի 11-ին Իրաքում իսլամիստները ողջ-ողջ թաղել են իրենց 35 նախկին կողմնակիցներին, ովքեր մեղադրվել են դասալքության մեջ, իսկ մայիսի 10-ին էլ ահաբեկիչները կենդանի այրել են մի ընտանիքի:
«Անբարոյական է հայտարարել, որ 800 հեկտար կորցրած տարածքներն անպիտան են»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց «Կորցրած տարածքների ազատագրում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը: Ըստ նրա, Սերժ Սարգսյանի պնդումը, թե ռազմավարական նշանակություն չունեցող տարածքներ էին՝ հավատ չի ներշնչում, որովհետեւ. «Այդ դեպքում Թալիշի, Մատաղիսի ու Մարտակերտի ժողովուրդն ինչու իրենց տներում չեն ապրում, մի պարզ պատճառով, որովհետեւ ադրբեջանական զորքերն այն տարածքում են դիրքավորվել, որտեղից շատ հեշտ է դարձել խոցել այդ գյուղերը: Անպետք հողեր չեն լինում, լինում են անպետք ղեկավարություններ, որոնք հողերի արժեքը չեն հասկանում »:
Ըստ Դավիթ Սանասարյանի, իշխանությունը վտանգավոր կեցվածք է որդեգրել՝ ասելով, որ ռազմավարական նշանակություն չունեին կորցրած տարածքները: Նրա կարծիքով, գոնե ասեին, որ ժամանակավորապես ենք զիջել, հետո հետ ենք բերելու. «Ամենավտանգավորն իրենց կեցվածքն է, իրենց կիրառած բառերը: Սա անցնում է կարմիր գիծը»: Նախաձեռնությունը դիմում է բոլոր ազատամարտիկներին, արցախյան հրամանատարներին, որոնք վստահ են, որ խախտվել է ԼՂ Սահմանադրությունը՝ միանալու իրենց նախաձեռնությանը. «Սերժ Սարգսյանն ասում է՝ կորցրել ենք 800 հեկտար, Ադրբեջանը 2000 հեկտարի մասին է խոսում, մենք չենք հավատում մեր իշխանությունների ասած թվերին՝ հաշվի առնելով, որ սկզբնական շրջանում էլ ասում էին 200-300 մետրի մասին:
Վիեննայի ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո գալիս ու հեկտարների մասին է ասում»: Նախաձեռնության անդամները մինչեւ երկուշաբթի կապ կհաստատեն ազատամարտիկների հետ, կմեկնեն Արցախ՝ խորհրդակցելու Արցախի վիճակով մտահոգված զինվորականների հետ. «Շուշիուկես տարածք ենք կորցրել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am
Ապրիլյան մարտերի ժամանակ տեղի ունեցավ մի բան, որի մասին դեռ երկար կարելի է մտածել: Ոչ, դա նռնականետով հակառակորդի մարտական ուղղաթիռ խոցելու փաստը չէ, այլ այն, որ 800 հեկտար տարածք գրաված կողմը զինադադար էր խնդրում , իսկ նույն 800 հեկտար կորցրած կողմի զինվորները անհամբեր սպասում էին պատերազմական վերջնական գործողությունների: Այո, Ադրբեջանի զինված ուժերը՝ միայն ապրիլի 1-5-ը ընկած ժամանակահատվածում , կորցնելով 2 ուղղաթիռ, 24 տանկ, 6 զրահապատ մեքենա, 12 անօդաչու թռչող սարք, 1 ինժեներական մեքենա, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 1 ՀՄՄ, 1 «Գրադ» ՀԿՌՀ գրավեցին 8 կմ տարածք և սկսեցին տարբեր ամբոիններից հրադադար խնդրել: Անգամ երկրի գերագույն-գլխավոր հրամանատարի մակարդակով Իլհամ Ալիևը հայտարարեց, որ պատրաստ է հետ քաշել ռազմական տեխնիկաները և սեփական զորքը , եթե հայկական զինված ուժերը խոստանան , որ կդադարեցնեն պատժիչ գործողությունները սահմանի երկայնքով: Մոտավոր հաշվարկով Ադրբեջանը այդ 8 կմ տարածքի համար տվեց մոտ 500 կորուստ , և մոտ 2000 վիրավոր: Սակայն երևի որոշ մարդկանց կհետաքրքրի այն հարցը, թե ինչու՞ տարածքներ գրավող կողմը հրադադար խնդրեց: Եթե մարտերում հաջողությունը թեքվել էր Ադրբեջանի կողմը , ապա Արցախը պետք է հրադադար խնդրեր:
Ինչքան էլ փորձենք կարևորել ադրբեջանական բանակի կատարած աշխատանքը և մեղավորներ փնտրենք մեր բանակի ղեկավարության ու ինչու ոչ երկրի ղեկավարության մեջ, միևնույնն է Ադրբեջանի զինված ուժերը շատ լավ հասկանում են , որ 8 կմ-ի համար տալ այդքան վիրվարոներ ու կորուստներ, դա դեռ քաղաքցիական կորուստները չհաշված՝ գյուղեր , քաղաքներ և այլն, մի քիչ շատ է, շատ — շատ է , եթե համեմատենք ձեռք բերածը ու կորցրածը: Այս ամենը կարելի է նաև ավելի հասկանալի լեզվով բացատրել: Ադրբեջանի զինված ուժերում զոհվածների մեծ մասը սպաներ կամ հատուկ ջոկատայիններ են , որոնց ձեռք բերելու կամ Թուրքիայում և ԱՄՆ-ում վերապատրաստման ուղարկելու համար Իլհամը ահռելի գումարներ է ծախսում, նրանցից ցանկացածի կորուստը մեծ վնաս է տալիս Ալիևի բյուջեին , քանի որ զոհվելու դեպքում նրանք չեն կարողանում իրենց վրա ծախսած գումարները արդարացնեն:
Մեկ վերապատրաստված սպան արժե մի քանի հազար դոլար, որը կամ պետք է իր գիտելիքները օգտագործի տարածքներ գրավելու համար , կամ այդ գիտելիքները տա իր ենթակայության տակ գտնվող զինվորներին և բարձրացնի նրանց մարտունակությունը: Սա առաջին կետն է, ըստ որի Ադրբեջանի նախագահը հրադադար խնդրեց: Երկրորդ կետը դա գյուղերի բնակեցմանն է վերաբերվում: Ադրբեջանի բոլոր գյուղերը շատ խիտ են բնակեցված, ինչպես մուսուլմանական բոլոր գյուղերը: Ամեն կրակոցի ժամանակ ադրբեջանական գյուղերը մի քանի անգամ ավելի շատ էին տուժում , քան հայկական գյուղերը: Եթե ադրբեջանական հրետանու կրակոցի 5 հատից մեկն էր հասնում արդյունքի, ապա հայկական կրակոցներից 5 հատից չորսն էր հասնում արդյունքի
: Այսինքն այդ գյուղերի ավերումը, դրանց դատարկումը և այլ վնասները անհամեմատելի էին գրաված տարածքների հետ: Ի վերջո ժողովրդին պետք է պատասխան տրվեր , թե այդ ամենի համար, իսկ ադրբեջանական զինված ուժերը այդքան վստահ չէին , որ կարող են երկար պահել գրաված տարածքները , քանի որ արդեն մի քանիսը կորցրել էին: Ես վստահում եմ հայ զինվորներին ու հավատում եմ , որ շուտով այդ 800 հեկտարը նորից կազատագրենք: Մենք անպիտան տարածքներ չունենք:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, թե ինչու է Վլադիմիր Պուտինը հրաժարվել ՄԱԿ-ի հումանիտար գագաթնաժողովին մասնակցել, որը տեղի է ունենալու Ստամբուլում, մայիսի 23-24-ը, հայտնում է Lenta.ru-ն
Պեսկովի խոսքով` Պուտինի աշխատանքային գրաֆիկում այդ այցը նախատեսված չէ: «Ցավոք, գրաֆիկում այդ այցի համար տեղ չկա: Ռուսաստանը կներկայացվի այլ մակարդակով»,- ասել է Պեսկովը:
Իր հերթին` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՄԱԿ-ի գագաթնաժողովին կմասնակցի ՌԴ ԱԻՆ ղեկավարի տեղակալը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.