23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այս ինչ է կատարվում մեր շուրջբոլորը. մարդիկ նախընտրում են հեշտանքի սադիստական, մազոխիստական, խմբակային, անասնական, վիրտուալ տարբերակներ, որոնց բացատրությունն իսկ կարդալիս ամաչում ես: Մինչդեռ բժիշկների մի մասի գնահատմամբ, դրանք նորմալ ցանկություններ են:
https://www.youtube.com/watch?v=flQJxYfoTLs
«Պարզվում Է՝ ՌԴ փոխվարչապետ, այդ երկրի զենքի գլխավոր առևտրական Դմիտրի Ռոգոզինը խստորեն պատժվել է հայերի հասցեին բարձրաստիճան պաշտոնյային ոչ հարիր արտահայտության համար։ Կրեմլում խորհրդակցություններից մեկի ժամանակ նախագահ Պուտինը նրան նկատողություն է արել «Փողկապդ ձգի՛ր»։ Դա, հավանաբար, հավասարազոր է կոմունիստների ժամանակվա խիստ նկատողությանը՝ հաշվառման քարտի մեջ գրանցումով։ Այսուհետ Ռոգոզինը ժողովների է գնալու ձգած փողկապով և պատշաճ բառապաշարով։
Դա «պատժի» մի պրակտիկա է, որը լայնորեն կիրառվում է ամբողջ հետխորհրդային տարածքում։ Օրինակ՝ վերջերս պարզվեց, որ մեր չինովնիկները 800 «ավելորդ» մեքենա են քշում։ Շատ լավ է, որ այդ փաստը դուրս եկավ ջրի երես, բայց ովքե՞ր էին այն պաշտոնյաները, որոնք մեր պետությանը վնաս են տվել այդ անհարիր ճոխությունները արտոնելով։ Նրանց պետք է կանչել ժողովի և ասել, որ փողկապները ձգեն»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
ԳԱԼԱ-ի հարցազրույցն իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ:
—Պարոն Հարությունյան, առաջնագծում շինարարական աշխատանքներ ենսկսվել: Տասնյակ ընտանիքներ արդեն վերադառնում են Մարտակերտ և Մատաղիս։ Կամավորներն էլ Ս.Սարգսյանի՝ Վիեննայի հանդիպումիցհետո վերադառնում են: Կարո՞ղ ենքարդյոք արձանագրել, որ պատերազմն այս փուլում ավարտվել է, և գոնե այս պահինլայնածավալ պատերազմի վերսկսման վտանգ չկա:
-Պատերազմի վերջանալու մասին արձանագրումներ անել չենք կարող։ Այսօր լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգը շատ ավելին է, քան եղել է վերջին 20 տարիների ընթացքում։ Տարիներ շարունակ մեր իշխանությունները ոչինչ չեն արել պատերազմի հավանականությունը նվազեցնելու ուղղությամբ։ Ռազմագծում արվող բոլոր շինարարական աշխատանքները, սահմանագծի պաշտպանությանն ուղղված ջանքերը, սահմանամերձ գյուղերի խնդիրները պետք է ոչ թե քառօրյա պատերազմի ստեղծած նոր իրականության արդյունքում, այլ մշտապես լինեին իշխանությունների օրակարգում։ Լավ պաշտպանված սահմանների վրա թշնամին դժվարությամբ կհարձակվեր կամ չէր հարձակվի ընդհանրապես։ Նաև լավ պաշտպանված սահմանների վրա, այսպես կոչված, «անակնկալ» հարձակումներ չեն լինում։ Մենք պատերազմի հավանականությունը նվազեցնելու միայն մեկ ճանապարհ ունենք. դա մեր երկրի հզորությունն է։ Իսկ մեր կարգի երկիրը կարող է հզոր լինել միայն այն դեպքում, եթե կդառնա կայացած պետություն՝ ժողովրդավարական աշխատող ինստիտուտներով հանդերձ։ Երկիր, որտեղ իշխանությունը ձևավորվում է օրենքի շրջանակներում, ընտրությունների միջոցով, որի օրինական ձևավորված իշխանությունը լծված է երկրի առաջ ծառացած խնդիրների լուծմանը։ Կլինեն դրանք ներքին խնդիրներ, արտաքին, թե սահմանագծի պաշտպանություն։ Այն իշխանությունները, որոնք որ տարված են ցանկացած գնով սեփական վերարտադրությունն ապահովելու հոգսերով, որոնք իրենց ընտանիքի ու սեփական անձի բարեկեցությունն ամեն ինչից վեր են դասել ու դասում, չեն կարող ստանալ ոչ երկրի բնակչության և ոչ էլ դրսի աջակցությունը։ Նրանք միշտ լինելու են մերժվածի կարգավիճակում ու չեն կարողանալու ոչ երկրի հոգսերն ընկալել ու լուծել, ոչ երկրի պաշտպանությունը կազմակերպել և ոչ էլ պատերազմի վտանգը նվազեցնել։ Ընդհակառակը, այս կարգի իշխանությունների պարագայում մարդիկ, հատկապես երիտասարդները, լքելու են երկիրը, արտագաղթի պատճառով անգամ զորակոչ չեն կարողանալու ապահովել, իսկ համատարած բնույթ կրող կոռուպցիան և գերուռճացված իշխանական համակարգն արգելակելու է տնտեսության զարգացումը։ Արդյունքում մենք էլ ավելի թույլ ենք դառնալու, իսկ դրան զուգահեռ էլ ավելի է բարձրանալու պատերազմի վերսկսման վտանգը։
-Պարոն Հարությունյան, եթե փորձենք ամփոփել քառօրյա պատերազմը և հաջորդող օրերը, ապա ո՞րն է ենթադրությունը: Արձանագրելով ներկա ստատուս քվոն՝ նշանակում է, որ ՀՀ իշխանությունները հող են հանձնել, կամ այս իշխանությունների օրոք տարածքային կորուստներ ենք ունեցել: Նման ենթադրություն կարո՞ղ ենք անել, որ Ս. Սարգսյանը պարտվող նախագահ է:
-Այն, որ վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ հայկական կողմը տարածքներ է կորցրել, անվիճելի է։ Այո, մենք տարածքներ ենք կորցրել։ Պատճառն այն է, որ մենք պատերազմին պատրաստ չենք եղել։ Մեր երկրի բարձրագույն իշխանավորները միշտ վստահորեն մտածել են․ քանի որ մենք աչքներս փակ ենթարկվում ենք Մոսկվայի թելադրանքներին ու առանց կամուկացի, առանց քննարկման կատարում ենք նրանց բոլոր պահանջները՝ կլինի դա քվեարկություն միջազգային ատյաններում, կլինի դա ԵՏՄ մտնել, կլինի դա ռուսական շահերի սպասարկում Հայաստանի ներսում ու Հայաստանի սահմաններից դուրս, ապա, որպես փոքրիկ փոխհատուցում մեր այդ հավատարմության, Մոսկվան Ադրբեջանին կարգելի լայնածավալ պատերազմ սկսել։ Սահմանային փոքրիկ ընդհարումները և մշտական լարվածությունները հաշիվ չեն։ Դրանք նույնիսկ ցանկալի են։ Դրանք օգնում են երկրի ներսում ծագած խնդիրների լուծմանը։ Բայց լայնածավալ հարձակումը մերոնք բացառել են ու ի սկզբանե այն բացառելով՝ դրան չեն պատրաստվել։ Բայց պարզվեց, որ Մոսկվան Հայաստանին այնքան ամուր է կապել իր կառքին ու արդեն այնքան սեփական է համարում, որ հայկական շահերն ընդհանրապես հաշվի չառնելով՝ սկսել է լրջորեն զբաղվել Բաքվին նույն ամրությամբ իրեն կապելու գործով։ Ահա մոսկովյան այս ծրագրերի շրջանակներում էլ եղավ այս հարձակումն, ինչի արդյունքում մենք տարածքներ կորցրեցինք։
-Հայաստանում և Արցախում իշխանական շրջանակները ոգևորված են Վիեննայի հանդիպումից, հատկապես կարևորում են հետաքննությունների մեխանիզմի ներդրումը, մինչդեռ Ադրբեջանից արդեն կան առաջին պաշտոնական մեկնաբանությունները, որ իրենք դեմ են: Երեկ Ալիևի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարեց, թե Բաքուն ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորություններն ընդլայնելու պարտավորություն չի ստանձնել։ Սա ի՞նչ է նշանակում:
-Սա նշանակում է, որ Բաքուն շահագրգռված չէ հետաքննությունների մեխանիզմի ներդրմամբ։ Նաև սա նշանակում է, որ Բաքուն Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու կամ թույլտվություն ունի, կամ լուրջ հովանավոր ունի, որի առկայության պարագայում իրեն նման ազատություններ է թույլ տալիս։ Ես չեմ բացառում, որ այդ հովանավորը կարող է Մոսկվան լինել։ Հետաքննությունների ներդրման մեխանիզմները կարևոր ու անհրաժեշտ են, և եթե դրանք ներդրվեն, ապա սահմանագծում շատ բան կփոխվի։ Հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որ նման մեխանիզմ ներդրվի։
Ամբողջությամբ կարդացեք galatv.am-ում
Ոստիկաններն այսօր՝ մասիսի 21-ին, հրելով հեռացրել են այն մեքենան, որով Ազատ գետից ջրի տեղափոխման դեմ պայքարող գառնեցիներնը փակել էին Երեւանից դեպի Գառնի տանող երկրորդ ճանապարհը: NEWS.am-ի հետ զրույցում Գառնիի բնակիչներից տիկին Արուսյակը նշեց, որ Երեւանից Գառնի տանող երկու ճանապարհ կա՝ գլխավոր մայրուղին իրենք են փակել, իսկ մյուսը, որն այնքան էլ բարվոք վիճակում չէ, որոշել են փակել մեքենայով, որպեսզի զբոսաշրջիկները չկարողանան մտնել գյուղ: Տիկին Արուսյակի խոսքով, մինչ իրենք կանգնած են եղել գյուղ տանող գլխավոր ճանապարհին, ոստիկանները թաքուն հեռացրել են երկրորդ ճանապարհին կանգնած մեքենան, սակայն, գյուղացները չեն նահանջել, փոխարենն ավելի մեծ մեքենա են կանգնեցրել, որպեսզի ոստիկանները չկարողանան այն հրելով հեռացնել ճանապարհից:
«Քանի որ երկու ճանապարհ կա եւ չենք կարող երկուսն էլ փակել, այն երկրորդը, որն ավելի խորդուբորդ ճանապարհ է եւ նեղ, որոշեցինք մեքենայով փակել: Բայց ոստիկանները հրել, հանել են ճանապարհի երթեւեկելի մասից: Բայց մենք այժմ ավելի մեծ մեքենա՝ գռուզավիկ ենք կանգնեցրել: Հիմա սպասում ենք, տեսնենք՝ ինչ կանեն»,-ասաց տիկին Արուսյակը:
Նշենք, որ մայիսի 20-ին գառնեցիները նույն պահանջով համարյա 1 օր փակ պահեցին Երեւան-Գառնի ճանապարհը, այն բացեցին ուշ երեկոյան՝ անձրեւի պատճառով: Ազատ գետից ջրի տեղափոխման դեմ պայքարող գառնեցիների հետ հանդիպման էր գնացել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, սակայն, գյուղացիները չէին համաձայնել նրա հետ գյուղապետարանում քննարկել խնդիրը:
Մարզպետը գյուղացիներին հյատնել էր, որ այսօր սպասվում է վարչապետի այցը Գառնի:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին, շինարարական ծանր տեխնիկան կրկին մտցվել է Ազատի կիրճ:
Գառնեցիներն արդեն 2 տարի պայքարում են Կառավարության որոշումը չեղյալ համարելու համար, որով նախատեսվում է Ազատ գետի ջուրը Գառնիի հեթանոսական տաճարի տակից վերցնել խողովակներով տեղափոխել Արտաշատի 12 գյուղեր:
Nyut.am-ը գրում է. Մեր աղբյուրի հավաստմամբ հունիսի վերջին, ամենայն հավանականությամբ, Հայաստանում` Ծաղկաձորում տեղի կունենա «օրենքով գողերի» մեծ հավաք-սխոդկա: Հանդիպմանը կմասնակցեն նախկին ԽՍՀՄ տարածքի «օրենքով գողերը»` Շաքրո Մոլոդոյի գլխավորությամբ:
Ենթադրվում է, որ ծաղկաձորյան հավաքին կմասնակցի ավելի քան հարյուր քրեական հեղինակություն: Նրանց մեջ հայերի թիվը շատ չի լինի:
Ենթադրվում է, որ «սխոդկային» կմասնակցեն նաև ազգությամբ ադրբեջանցի «օրենքով գողեր»:
Մեր աղբյուրի հավաստմամբ, գողական աշխարհի խնդիրներից բացի, կքննարկվի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը: Կհստակեցնեն իրենց դիրքորոշումներն այս հարցի շուրջ: Աղբյուրի տեղեկություններով, հանցավոր աշխարհին ձեռնտու չէ այս տարածաշրջանի անկայունությունը,և նրանք ձգտելու են քայլեր ձեռնարկել խաղաղության հաստատելու ուղղությամբ: Սովորաբար գողական աշխարհը նման խնդիրներով չի զբաղվում: Բայց 1990-ական թվականներին նման մի «սխոդկա» տեղի է ունենցել Մոսկվայում:
Հանրությանը հայտնի է, որ այն ժամանակ «օրենքով գող» Սվո Ռաֆը Մոսկվայում ադրբեջանցիներից «առգրավել էր» մի ավտոշարասյուն զենք-զինամթերք և ուղարկել Ղարաբաղի հայությանը: Մեր տվյալներով, Հայաստանի ուժային կառույցները լուրջ չեն ընդունում առաջիկա այս հավաքի մասին լուրերը: Իսկ եթե դրանք հաստատվեն, ամեն ինչ անելու են, որ այդ հանդիպումը չկայանա Հայաստանում:
Քունգ Ֆուի Արցախի հավաքականի մարզիկները վերադարձել են Եվրոպայի առաջնությունից, տեղեկանում ենք Արցախի հեռուստատեսության պատրաստած տեսանյութից: 5 մարզիկներն Արցախ են բերել 4 ոսկե և մեկ արծաթե մեդալ: Շուշիի Տանկ հուշարձանի մոտ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանի գլխավորությամբ` մեր չեմպիոններին դիմավորել են ընկերները, հարազատներն ու արցախցի մարզասերները: Դիմավորողների մեջ էր նաև Մերձավոր Արևելքում ԼՂՀ ներկայացուցիչ, Հայ սև գոտիների միության և ԼՂՀ Ուշուի ֆեդերացիայի հիմնադիր, Արևելյան մարտարվեստների վարպետ Մաստեր Կարոն՝ Կարո Քեբաբջյանը, որ գետնին նետեց Ադրբեջանի դրոշը, ի բողոք ադրբեջանցի մարզիկների կողմից հայ մարզիկների վրա հարձակվելու միջադեպի:
Ինչպես արդեն հայտնել ենք, առաջնության ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչները ծանր են տարել արցախցիների հաղթանակն ու մահակներով հարձակվել մեր մարզիկներ վրա: Միջադեպից հետո Ադրբեջանի հավաքականը որակազրկվել ու դուրս է մնացել մրցապայքարից:
Հայաստանի Քունգ ֆուի ֆեդերացիան արդեն բողոք է ներկայացրել Չինաստանում գտնվող միջազգային ֆեդերացիա:
www.arevelk.am/
2015 թվականի հունիսի 27-ին Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացված դոկանդոյի միջազգային մրցումներում 2006 թվականին ծնված հայ մարզիկ Դավիթ Բոդոյանը նոկաուտի է ենթարկում քաշով և տարիքով իրենից ավելի մեծ ադրբեջանցի մարզիկին: Դավիթն այդ ժամանակ ընդամենը 8 ամիս էր մարզվել, իսկ մարզիչը՝ Հովհաննես Մելիքյանն էր:
Այս տեսանյութը մինչ այս ոչ մի տեղ չի հրապարակվել:
Մայիսի 19-ին Գայլ Խանդիկյանի պարուսույցը, որը Կարին պարային համույթի անդամ է, հեռացրել է նրան խմբից` պատճառաբանելով, որ Խանդիկյանը նույնասեռական է, հայ չէ, իրավունք չունի հայկական պարեր պարելու և որ նրանք պայքարում են նույնասեռականների դեմ: Փինք Արմենիան խստորեն դատապարտում է սեռական կողմնորոշման հիմքով պարային խմբից Խանդիկյանին հեռացնելու խտրական որոշումը ու հայերին անձնական քմահաճույքներով զատելը: Հայկական մշակույթը պետք է մարդկանց և հատկապես սփյուռքի երիտասարդներին ներգրավելու հնարավորություն ստեղծի, որոնք Հայաստան են եկել իրենց ազգային ինքնությունը բացահայտելու և ավելի խորը հասկանալու համար, ինչը թույլ կտա իրենց գիտելիքները նոր սերունդներին փոխանցել ու պահպանել մշակութային արժեքները: Զավեշտալի կլիներ, եթե հայ նույնասեռականներին թույլ չտային լավաշ ուտել: Կոչ ենք անում սփյուռքի և մշակույթի նախարարություններին ուշադրություն դարձնել խնդրին ու թույլ չտալ, որ մեր հայրենակիցների նկատմամբ այսպիսի զտող վերաբերմունք դրսևորվի մշակույթի ասպարեզում: 23-ամյա ամերիկահայ Գայլ Խանդիկյանը Հայաստան է եկել «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում:
Նա հինգ ամիս է կամավորություն է անում Փինք Արմենիա ՀԿ-ում: Ստորև` Գայլ Խանդիկյանի Ֆեյսբուքի գրառումը: «Ինձ այսօր դուրս են նետել հայկական պարային խմբից, որտեղ 5 ամիս է այցելում էի: Դուրս են նետել, որովհետև պարուսույցը համացանցում գրածս հոդվածներից էր տեսել ու պարզել, որ նույնասեռական եմ: Հայաստան գալու պատճառներից մեկն այն էր, որ կարող եմ անել ու զգալ այն ամենն, ինչ տալիս են ինձ այդ պարերը` լինել ուժեղ ու կապված հայկական մշակույթին ու ինքնությանը, որից ես ամբողջ կյանքում ուժ եմ ստացել: Ինձ ասացին, որ ես հայ չեմ, որ չեմ պատկանում այս «ազգին» ու հայկական պարեր պարելու իրավունք չունեմ, որովհետև գեյ եմ: Նա ինձ ասաց, որ բոլոր պարուսույցներին կասի իմ անունը, որ թույլ չտան իրենց մոտ պարել: Ես ՍԻՐՈՒՄ ԵՄ հայկական պարը: Դա Հայաստանում իմ սիրած զբաղմունքներից է, և այս ամենն իսկապես խոցում է իմ սիրտը: Սա նաև հիշեցնում է այն մերժումը, ամոթը ու բռնությունը հայերի կողմից, որից միշտ վախեցել եմ ու որի պատճառով ես մերժեցի իմ հայ ինքնությունը ու համայնքը, որից ելել եմ: Հայաստան գալու մեկ այլ պատճառ էր, որ կարողանամ հաշտեցնել գեյ և հայ ինքնություններս, որոնք թվում է, թե թշնամիներ են, ու կրկին սիրահարվեմ այս փոքրիկ հայրենիքիս: Ես կրկին սիրահարվեցի Հայաստանին, բայց այսօրվա նման օրերը դժվարացնում են այստեղ գտնվելը ու լինել այնպիսին, ինչպիսին կամ` մեկը, որ սիրում է Հայաստանը, բայց Հայաստանից փոխադարձ սերը չի ստանում: Ես եկա Հայաստան, որ ավելի լավ հասկանամ ու պայքարեմ թունավոր էթնոազգայնականության դեմ, ինչը հոմոֆոբիայի ու տրանսֆոբիայի արմատն է, որը տարածված է ամբողջ աշխարհի հայերի վրա (կարևոր է նշել, որ հոմո-տրանսֆոբ ազգայնականությունն առկա է հայկական բոլոր համայնքներում, այն միայն Հայաստանի Հանրապետությունում չէ): Այն ինչ ապրեցի այսօր ցնցեց ինձ, բայց դա չի կանգնեցնի ինձ: Ես ուզում եմ հասկանալ, ովքե՞ր են այս մարդիկ, որ որոշում են, թե ով է հայ, ով` ոչ: Ո՞վ է տվել նրանց այդ լիազորությունն ու իրավասությունը, որ ղեկավարեն ու որոշեն, թե ով ենք մենք, թե որոնք են մեր արժեքները, թե ինչին ենք մենք հավատում, որն է մեր «ազգը»: Որտեղի՞ց են ստացել այդ իշխանությունը, որ մեզ բռնության ենթարկեն:
Ես միայն իմ պարուսույցի մասին չեմ խոսում: Ես խոսում եմ մեր կյանքում բոլոր այն մարդկանց մասին, որոնք փորձում են իրենց սահմանումների մեջ մեզ տեղավորել, մեր մարմինը, մեր ինքնությունը, մեր սեռականությունը, մեր գենդերային ինքնությունը, որոնք փորձում են սահմանել, թե ինչ է «Հայաստանը», ծնողները, ուսուցիչները, դպրոցները, հոգևորականները, եկեղեցիները, կոմիտեները, կուսակցությունները, «հեղափոխականները»: Ովքե՞ր են նրանք: Ի՞նչն է նրանց իրավունք տալիս: Այն ամենից հետո ինչի միջով մեր ժողովուրդն անցել է ու դեռ անցնում է, ինչպե՞ս են ՀԱՄԱՐՁԱԿՎՈՒՄ այսպես վարվել: Ես գիտեմ ես ով եմ: Ես գիտեմ, որ հայ եմ, ու սիրում եմ հայ լինել, ու սիրում եմ գեյ լինել, ու ես նորից կպարեմ»:
Փինք Արմենիա
Ադրբեջանը հերթական անգամ համաներում է իրականացնում:
Նախորդ համաներումը հայտարարվել էր ապրիլյան դեպքերից ընդամենը 15 օր առաջ՝ մարտի 17-ին: Այդ ժամանակ ազատ էին արձակվել 137 բանտարկյալներ, որոնցից 82 ազատազրկման էին դատապարտված ծանր և առանձնապես ծանր հանցագործության համար: Ենթադրվում է, որ նրանք ազատ էին արձակվել ապրիլի սկզբին ծրագրված պատերազմին մասնակցելու համար, հատկապես, որ բոլորն էլ եղել են զինապարտության տարիքի:
Այս համաներման հեղինակը նախագահի պատգամավոր կինն է՝ Մեհրիբան Ալիևան: Համաներումի շնորհվում է մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա տոնի առթիվ: Սպասվում է, որ համաներումը կտարածվի մոտ 10 հազար բանտարկյալի վրա, որոնցից 3500-ը ազատ կարձակվեն: Սրա նպատակը Ադրբեջանի հետագա սադրիչ գործողություններին այդ բանտարկյալների մասնակցությունն է:
Այսպիսով՝ պարզ է դառնում, որ Ադրբեջանը հերթական անգամ անթաքույց կերպով շարունակում է լայնածավալ պատերազմական գործողությունների նախապատրաստական աշխատանքները: Մինչ հակառակորդը զինվում է, մենք էլի մնում ենք էշի ականջում քնած՝ սպասելով եվրոպացիների և ռուսների անբովանդակ հայտարարություններին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.