23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Տերը գիտի աստվածապաշտներին փրկել իրենց փորձություններից, իսկ անիրավներին պահում է դատաստանի օրվա տանջանքներին մատնելու համար, մանավանդ նրանց, ովքեր հետևում են մարմնական պղծալի ցանկություններին և արհամարհում են Աստծու տերությունը։ Այս ինքնահավան և հանդուգն սուտ ուսուցիչները չեն վախենում հոգեղեն փառավոր էակներին անարգելուց։ Մինչդեռ հրեշտակները, զորությամբ և կարողությամբ իրենցից շատ ավելի մեծ լինելով, նրանց մասին որևէ անարգալից ամբաստանություն չեն անում Տիրոջ առաջ։ Բայց այս մարդիկ իրենց չհասկացած բաներն են անարգում։ Եվ ինչպես իրենց բնազդներին հետևող անբան անասունները, որ սահմանված են որս լինելու և սպանվելու համար, այդպես էլ սրա՛նք պիտի կորչեն անասունների նման. և այդ պատիժը ուրիշներին հասցրած նրանց չարիքների հատուցումը կլինի։ Սրանք օրը ցերեկով իրենց զեխ ցանկությունները կատարելուց հաճույք են զգում: Սրանց աչքերը շնացող կանանց են փնտրում միայն և չեն հագենում մեղք գործելուց։ Այս անիծյալները թույլ մարդկանց են փնտրում խաբելու համար, և նրանց խելքն ու միտքը դրամ դիզելու վրա է։
Այս մարդիկ իմաստից զուրկ մեծ-մեծ խոսքեր բարբառելով և մարմնական անառակ ցանկություններ գրգռելով՝ մոլորեցնում են նրանց, որոնք հազիվ էին փախել ուրիշ մոլորությունների մեջ ապրող մարդկանցից։ Նրանց ազատություն են խոստանում, մինչդեռ իրենք գերի են կորստի տանող մոլությունների։ Արդարև, մարդն ինչ բանի որ ենթարկում է ինքն իրեն, նրա գերին է լինում։ Նրանք, ովքեր մեր Տիրոջն ու Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին ճանաչելով՝ աշխարհի պղծություններից մի անգամ հեռանալուց հետո վերստին են ընկնում նույն պղծությունների մեջ, նրանց վիճակը կլինի շատ ավելի վատ, քան նախկին վիճակը։ Ավելի լավ կլիներ, որ նրանք բնա՛վ ճանաչած չլինեին արդարության ճանապարհը, քան թե ճանաչելուց հետո հեռանային իրենց ավանդված սուրբ պատվիրանից։ Որքա՜ն են նրանց պատշաճում Առակաց գրքի հետևյալ ճշմարիտ առածները. «Շունն իր փսխածին է վերադառնում», իսկ մյուսը՝ «Ինչքան էլ լվանաս խոզին, դարձյալ կթավալվի տիղմի մեջ»։
(Պետրոս առաքյալի երկրորդ նամակը 2:9-22)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Գերտերությունների լուռ համաձայնությամբ Բաքուն փորձեց զենքով ճնշում գործադրել հայկական կողմի նկատմամբ՝ զիջումներ ստանալու նպատակով:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Վահրամ Բալայանը:
Նրա խոսքով, Ադրբեջանը երկար տարիներ ձգտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո գտնվող տարածքներից կտորներ պոկել: «Նպատակն է ադրեջանական ժողովրդին ցույց տալ, որ նրանք կարող եեն խնդիրը լուծել զենքի օգնությամբ: Նրանք միշտ իրենց ժողովրդին ասում են, որ բավականաչափ զենք ունեն, իրենց բանակն ամենաուժեղն է տարածաշրջանում, որ կարող են խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Ապրիլյան ագրեսիայով Ալիեւի ռեժիմը փորձեց կյանքի կոչել իրենց իսկ ստեղծած առասպելը: Բայց կարծում եմ՝ նրանց դա չհաջողվեց»,- ընդգծեց Վահրամ Բալայանը:
Ըստ նրա, չնայած հայկական կողմը որոշակի կորուստներ կրեց, Ադրբեջանը, ամեն դեպքում, չհասավ նպատակին. մեծ կորուստներ կրելով՝ նրանք հասկացան, որ առաջ շարժվելն ու Ղարաբաղը գրավելն այնքան էլ դյուրին չէ:
«Ադրբեջանը նպատակ ուներ ստուգել հայկական կողմի պատրաստվածության մակարդակը, հոգեբանական ճնշում գործադրել խաղաղ բնակչության վրա եւ փորձել իրականացնել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու նպատակը: Եվ պատահական չէ, որ նրանք ձախողվեցին՝ հրադադար խնդրելով: Այդ մասին է վկայում նաեւ Ալիեւի դեմքի արտահայտությունը Վիեննայի հանդիպման ժամանակ: Ակնհայտ էր, որ նրա երազանքը չիրականացավ»,- ամփոփեց Վահրամ Բալայանը:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Առլեմ Դեզիրի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի մասնակցությամբ:
Հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Պաշտպանները» ֆիլմը Կաննի կինոշուկայում ամենասպասված ու պահանջված ռուսական կինոարտադրություններից մեկն է եղել: Ինչպես հաղորդում է հայտնի «Կինոմետրո» պարբերականը հղում անելով «Planeta Inform Film Distribution» -ի տարածած տեղեկատվությանը, ֆիլմի իրավունքներն արդեն վաճառվել են Լատիանակն Ամերիկայի (Արգենտինա, Բրազիլիա, Մեքսիկա, Չիլի, Պերու, Էկվադոր, Կոլումբիա, Բոլիվիա), Հարավ-արևելյան Ասիայի և Մերձավոր Արևելքի (բացի Իրանից) ներկայացուցիչներին: Եվրոպայում արդեն ավարտվել են Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները, ընթացքի մեջ են Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի հետ համագործակցության գործընթացը: Հատկանշական է, որ բանակցություններ են ընթանում նաև հայ ռեժիսորի ֆիլմը Թուրքայում ցուցադրելու կապակցությամբ:
Հաղորդագրության համաձայն՝ այս ֆիլմի իրավունքների վաճառքից գոյացել է շուրջ 2 մլն դոլար: Հավելենք միայն, որ Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի գալիք տարվա փետրվարի 23-ին:
Ռուսաստանի քաղաքականությունը ազատագրված տարածքների հանձնման և Ղրիմի ինքնավար հանրապետության վերամիավորման ճանաչման ուղղությամբ համարյա թե հայելային արտացոլմամբ առնչվում է ապրիլի սկզբին մեր կողմից Լեռնային Ղարաբաղում կորցրած 800 հա հեկտար տարածքի և հանրապետության միջազգային ճանաչման ջանքերի հետ:
Վլադիմիր Պուտինը , ելույթ ունենալով Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գաթնաժողովում , հայտարարել է, որ իր երկրը ոչինչ չի վաճառում: Անդրադարձը եղել է Ճապոնիայի այն առաջարկին, որ այդ երկիրը պարտրաստ է գնել Կուրիլյան կղզիներից երկուսը, որոնք Սովետական միության կողմից գրավվել էին 1945 թվականին, սակայն 1956 թվականի ԽՍՀՄ-ի և Ճապոնիայի միջև ստորագրված պայմանագրով Հոբամայի և Շիկոտան կղզիները պետք է հանձնվեին Ճապոնիային` ընդհանուր խաղաղության մասին պայմանագրի ստորագրումից հետո: Հիշեցնենք, որ կղզիներից Շիկոտանը զբաղեցնում է ընդամենը 260 հա տարածք, չունի բնակչություն , ընդամենը ` ժայռ է, և ինչպես վերջերս ընդունված է ասել Հայաստանի իշխանության կողմից ` ’’չունի ռազմավարական և դիրքային կարևորություն’’ ;
Նույնը նաև Ղրիմի հարցում: Ռուսաստանը փորձում է ամեն գնով միջազգային ճանաչում ապահովել Ղրիմի միացման փաստի համար: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ կայքը Իտալիայի լոմբարդիայի նահանգի խորհուրդը առաջիկայում կքննարկի Ղրիմը Ռուսաստանի կազմում ճանաչելու որոշման նախագիծը : Նախագիծը խորհրդի քննակման է ներկայացրել ’’ Լոմբարդիայի դաշինք’’ կուսակցությունը, ենթադրում ենք` ոչ առանց Ռուսաստանի ‘’աջակցության’:
Ժամանակն է, որ մեր իշխանությունը ևս գիտակցի, որ տարածք չեն հանձնում և չեն վաճառում, չկա նման քաղաքականության պրակտիկա 21-րդ դարում:
Իրանն «անակնկալ» հարձակում է գործել Ադրբեջանի վրա: Անհրաժեշտ պահին Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու նպատակով շիայական գործոնին զուգահեռ Իրանը որպես մեկ այլ կարևոր լծակ փորձում է օգտագործել Ադրբեջանում ապրող կովկասյան պարսիկներին:
Իրանը կասկածի տակ է դնում Ադբեջանում ապրող կովկասյան պարսիկների թվաքանակի մասին Ադրբեջանի իշխանությունների հայտարարած տվյալները՝ նշելով, որ Ադրբեջանում ոչ թե 24 հազար պարսկախոս բնակչություն է ապրում, այլ 300 հազար, որոնց սրտերը մինչ այժմ կապված են իրենց հայրենիքին՝ Իրանին
Իրանի պետական հեռուստառադիոընկերության 4-րդ ալիքն Ադրբեջանում ապրող կովկասյան պարսիկների (թաթեր) վերաբերյալ «Լահիջը՝ տուն տանող երկար ճանապարհը» խորագրով ռեպորտաժ է պատրաստել:
Արմեն Իսրայելյան. ֆեյսբուք:
ՀԱՂԹԱՆԱԱԱԱԱԱԱԿ!!!!
Աշխարհի առաջնություն. Անուշ Գրիգորյանի 2-րդ հաղթանակը
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը քիչ առաջ հաղթանակ տարավ ճապոնացի Վադա Մադոկայի նկատմամբ եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
Հիշեցնենք, որ կիսազրափակիչ դուրս գալու դեպքում Անուշը կնվաճի Օլիմպիական ուղեգիր:
https://www.youtube.com/watch?v=9CAypVBoY6A
Ինչպես «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը, երեկ նրան տարել են Ավագյան բժշկական կենտրոն, հետազոտել են եւ նորից տեղափոխել են մեկուսարան:
«Կտրուկ ջերմություն էր անցնում նրա մարմնով, եւ սրտի աշխատանքը անկանոն էր: Հետազոտության արդյունքները մի քանի օրից նոր հայտնի կլինեն: Կալանավորումից հետո միշտ բարձր ջերմություն է ունեցել, իսկ ոտքերում միշտ անզգայունություն է եղել:
Պաշտպանը հիշեցնում է՝ դատարաններում պարբերաբար բարձրացրել են հարցը, որ Վահան Շիրխանյանը առողջական խնդիրներ ունի եւ որեւէ խոչընդոտ չկա, որ նա բուժումը ստանա տնային պայմաններում՝ հսկողության տակ:
«Բայց եւ նախաքննական մարմինը, եւ դատարանները բոլոր այդ միջնորդությունները անտեսեցին եւ երկրորդ երկարացման ժամանակ ոչ մի քննչական գործողություն չի կատարվել»,- նշեց պաշտպանը:
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2015թ. դեկտեմբերի 21-ին. նա մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ: Անազատության մեջ Վահան Շիրխանյանի ձախ ոտքը վիրահատվել էր:
ԼՂՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել` անդրադառնալով մայիսի 17-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությանը` ապրիլի 2-5 մարտական գործողությունների ընթացքում արգելված ռազմամթերքի, մասնավորապես, սպիտակ ֆոսֆոր պարունակող արկերի ենթադրյալ կիրառման վերաբերյալ:
ԼՂՀ ԱԳՆ հայտարարություն մեջ մասնավորապես ասվում է, որ շարունակելով միջազգային հանրությանն ապատեղեկացնելու ավանդական արշավը՝ Ադրբեջանը չի խորշում դիմել կեղծիքների և բացահայտ մեքենայությունների։ Իր քարոզչական գործողություններին կշիռ հաղորդելու նպատակով ադրբեջանական կողմը փորձում է դրանց մեջ ներքաշել նաև Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին ու ռազմական կցորդներին։
«Կեղծարարությունն ու իրականության խեղաթյուրումը վաղուց արդեն կանոնավոր բնույթ են ձեռք բերել և դարձել Ադրբեջանի արտաքին քաղաքականության անբաժան մասը։ Դեռևս 1992 թ. ադրբեջանական կողմը հանդես էր գալիս քիմիական զենքի ենթադրյալ կիրառման մասին համանման մեղադրանքներով, որոնք այն ժամանակ հերքվեցին ՄԱԿ-ի հատուկ փաստահավաք առաքելության կողմից։ ՄԱԿ-ի փորձագետների հետևությունների ու եզրակացությունների հիման վրա, որոնք ներկայացված են ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1992 թ. հուլիսի 24-ի S/24344 թվակիր փաստաթղթում, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հաստատեց, որ «խմբին չի ներկայացվել քիմիական զենքի կիրառման փաստը հաստատող որևէ ապացույց»:
Հաջորդած տարիներին ադրբեջանական կողմը հանդես է եկել նույնքան անհեթեթ և չհաստատված մեղադրանքներով՝ 1993 թվականին Ադրբեջանի դեմ միջուկային զենքի կիրառման և ԼՂՀ-ում միջուկային թափոնների թաղման (ԵԽԽՎ 2002 թ. մայիսի 7-ի N 9444 փաստաթուղթ), Հայաստանն ու ԼՂՀ-ն բակտերիոլոգիական զենքի բազայի վերածման (ԵԽԽՎ 2002 թ. հունվարի 31-ի N 9336 փաստաթուղթ), թմրամիջոցների աճեցման ու արտադրության և այլնի վերաբերյալ։ Ընդ որում, ադրբեջանական կողմը վկայակոչում էր գոյություն չունեցող գիտական հանդեսներ, զեկույցներ, կազմակերպություններ և լաբորատորիաներ»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ վերակենդանացնելով հին հերյուրանքները՝ Ադրբեջանը ոչ միայն փորձում է արդարացնել ուժի կիրառման և 1994-1995 թթ. հրադադարի մասին համաձայնագրերի լիակատար ու անշեղ պահպանումից (ինչը պնդում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները) հրաժարվելու իր քաղաքականությունը, այլև նպատակ է հետապնդում շեղել ուշադրությունը ԼՂՀ զինծառայողների ու խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բանակի իրագործած իրական ռազմական հանցագործություններից։
«Այս կապակցությամբ կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ առավելագույնս քննադատաբար մոտենալ ադրբեջանական կողմի այդօրինակ մերկապարանոց պնդումներին։
ԼՂՀ-ն իր հերթին պատրաստ է ընդունել հատուկ դիտորդական առաքելություն՝ տեղում բոլոր փաստերն ուսումնասիրելու և ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հանգամանքներն ու դրա ընթացքում իրագործված միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումները հետաքննելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.