23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Անալիտիկ» կայքի տնօրենի գործով իրադարձությունները հետաքրքիր զարգացումներ են գրանցում:
Անի Հովհաննիսյանի փաստաբան Սուսաննա Սարգսյանը դիմել է Փաստաբանների պալատին՝ տեղեկացնելով, որ 19.05.2016թ. ժամը 11:50-ին ք. Երևան Գայի պողոտա 2 շենքի 136 հասցեում գտնվող Սուսաննա Սարգսյանի փաստաբանական գրասենյակ են այցելել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Աշոտ Ժամկոչյանը և իրավապահ մարմինների աշխատակիցներ Լևոն Կյուրեղյանն ու Լևոն Պետրոսյանը: ՀԿԳ քննիչ Ա.Ժամկոչյանի կողմից ներկայացվել է ք. Երևան Գայի պողոտա 2 շենք 136 հասցեում խուզարկություն կատարելու վերաբերյալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Ինչ են փնտրել իրավապահները, և ինչ խիստ անհրաժեշտությունից դրդված է դատավորը տվել խուզարկություն կատարելու վերաբերյալ թույլտվություն:
Վստահ ենք, որ թե՛ հատուկ քննչականը, թե՛ դատարանը չէին կարող չիմանալ իրենց գործողությունն արգելող օրենքի առկայությունը, ուրեմն ինչն է պատճառը նման որոշման, ինչ արժեքավոր տեղեկություն էին փնտրում իրավապահները փաստաբանի գրասենյակում:
Տեղեկացնենք, որ փաստաբանները վկայակոչելով օրենքը թույլ չեն տվել ի կատար ածել դատարանի կայացրած որոշումը։
Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել գնդապետ Թեմուր Շահնազարյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրել են նախագահական նստավայրից:
Նշենք, որ այդ պաշտոնը թափուր էր մնացել ապրիլի 26-ից, երբ Սերժ Սարգսյանի հրամանագրով պաշտոնանկ էր արվել ՀՀ Զինված ուժերիկապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարմանհամակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը:
Որոշ տեղեկությունների համաձայն, նրա պաշտոնանկությունը պայմանավորված էր քառօրյա պատերազմի ժամանակ կապի հետ առկա խնդիրների հետ:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում մայիսի 20-ին տեղի է ունեցել ՀՀ ՓՊ փաստաբանի իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ընդլայնված կազմով նիստ, որին մասնակցել են համակարգող Կարեն Մեժլումյանը, անդամներ Արմինե Ֆանյանը, Լիանա Բալյանը և Արման Խաչատրյանը: Նիստին ներկա է եղել ՀՀ ՓՊ արագ արձագանքման հանձնախմբի համակարգող Գևորգ Մկրտչյանը, Հանձնախմբի անդամ Արտակ Խաչատրյանը, ինչպես նաև դիմող փաստաբան Սուսաննա Սարգսյանը: Հանձնաժողովն, ուսումնասիրելով Գևորգ Մկրտչյանի և Սուսաննա Սարգսյանի կողմից հանձնաժողովին ներկայացված նյութերը, պարզել է հետևյալը: Փաստաբան Սուսաննա Սարգսյանը հանդիսանում է «Ալգա» իրավաբանական գրասենյակի հիմնադիրը և իր փաստաբանական գործունեությունն իրականացնում է Երևան քաղաքի Գայի պողոտա 2 շենքի 136 հասցեում, որն էլ նրա փաստաբանական գրասենյակն է:
Փաստաբան Սուսաննա Սարգսյանը 17.05.2016թ.-ին ՀՀ Հատուկ Քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Ստեփանյանին դիմում է հասցեագրել, որում նշվել է, որ Ա.Հ.-ն ցանկություն է հայտնել, որ թիվ 59103216 քրեական գործով իր շահերի պաշտպան ներգրավվի փաստաբան Սուսաննա Սարգսյանը: 18.05.2016թ.-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Ստեփանյանի հետ փաստաբան Ս.Սարգսյանը այցելել է ՀՀ ԱՆ Աբովյան ՔԿՀ և ներգարվվել թիվ 59103216 քրեական գործով մեղադրյալ Ա. Հ.-ի պաշտպան: 19.05.2016թ. ժամը 11:50-ին ք. Երևան Գայի պողոտա 2 շենքի 136 հասցեում գտնվող Սուսաննա Սարգսյանի փաստաբանական գրասենյակ են այցելել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Աշոտ Ժամկոչյանը և իրավապահ մարմինների աշխատակիցներ` Լևոն Կյուրեղյանն ու Լևոն Պետրոսյանը: ՀԿԳ քննիչ Ա.Ժամկոչյանի կողմից ներկայացվել է ք. Երևան Գայի պողոտա 2 շենք 136 հասցեում խուզարկություն կատարելու վերաբերյալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Համաձայն ներկայացված որոշման՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Ա. Դանիելյանը 16.05.2016թ. քննության առնելով ՀՀ Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն կազմակերպված պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Ստեփանյանի՝ խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը և դրան կից ներկայացված փաստաթղթերը, գտել է, որ միջնորդությունը հիմնավոր է ու ենթակա է բավարարման և ի թիվս այլնի խուզարկության թույլտվություն է տվել նաև Սուսաննա Սարգսյանի փաստաբանական գրասենյակի տարածքում, ամենայն հավանականությամբ չիմանալով և որոշման մեջ չնշելով, որ դա փաստաբանական գրասենյակի տարածք է:
Քննիչը ներկայանալով Երևան, Գայի պողոտա 2 շենքի 136 հասցեում գտնվող տարածք, պարզել է, որ այդտեղ է տեղակայված նույն գործով պաշտպան, փաստաբան Սուսաննա Սարգսյանի փաստաբանական գրասենյակը` «ԱԼԳԱ» իրավաբանական գրասենյակը, ինչի մասին քննիչին հայտնել է նաև Սուսաննա Սարգսյանը` ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր:
Ծանոթանալով ներկայացված փաստաթղթերին և համոզվելով, որ նշված հասցեում գործում է փաստաբանական գրասենյակ, քննիչն այնուամենայնիվ պնդել է, որ պետք է կատարի խուզարկություն, քանի որ առկա է այդ հասցեում խուզարկություն կատարելու դատարանի թույլտվություն:
Փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Սուսաննա Սարգսյանը ստեղծված իրավիճակում ստիպված է եղել դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և ՀՀ փաստաբանների պալատի արագ արձագանքման խմբի օգնությանը, որոնց միջամտությունից հետո նոր միայն քննիչը ետ է կանգնել փաստաբանական գրասենյակում խուզարկություն կատարելու պնդումից, չբացառելով, որ հետագայում հնարավոր է խուզարկությունն իրականացվի: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը փաստում է, որ ք. Երևան Գայի պողոտա 2շենք թիվ 136 հասցեում խուզարկություն կատարելու որոշումը կայացվել է թիվ 59103216 քրեական գործով, որում փաստաբան Սուսաննա Սարգսյանը հանդիսանում է Ա.Հ.-ի պաշտպանը:
ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը:
Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով»: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն.
«2. Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:
4. Փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության և բերման ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ներառյալ` վարույթն իրականացնող և այլ մարմիններում հայտնած կարծիքի կամ դիրքորոշման համար:…
6. Փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև փաստաբանական կազմակերպության գրասենյակը չեն կարող խուզարկվել փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքները պարզելու կապակցությամբ: Չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս:
7. Փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել»: Իրավական նման երաշխիքների սահմանումը կոչված է ապահովելու փաստաբանների անկախությունը` իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս:
ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը ղեկավարվելով «Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի գործունեության» Կարգի 2.13 և 2.14 կետերով, որոշեց հանդես գալ հետևյալ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ. —
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով սահմանված արգելքին հակառակ փաստաբանական գրասենյակի խուզարկությունը միջամտություն է փաստաբանի անկախությանը, հետևապես նաև` փաստաբանական գործունեությանը: — Վստահորդի կողմից փաստաբանին հայտնած տեղեկությունների գաղտնիությունը վտանգող քրեական վարույթն իրականացնող մարմնի ցանկացած գործողություն ապօրինի է, քանի որ սահմանափակում է փաստաբանական գործունեության օրենսդրական երաշխիքները: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը դատապարտում է փաստաբան Սուսաննա Սարգսյանի փաստաբանական գրասենյակում խուզարկություն ձեռնարկած պաշտոնատար անձանց գործելաոճը և ՀՀ պետական մարմիններին և պաշտոնատար անձանց հորդորում է զերծ մնալ փաստաբանական գործունեությանը որևէ կերպ ապօրինի միջամտելուց:
Ապրիլյան ռազմական գործողություններից հետո պաշտոնից ազատվեց Մատաղիսի գնդի հրամանատար Հարություն Ամիրխանյանը, ով Խաչատուրովի սանիկն է:
Այս հատվածում ամենադաժան մարտերն են ծավալվել, որի արդյունքում հայկական կողմը կորցրել է բավական մեծ տարածք եւ դիրքեր: Ըստ տեղեկությունների, Խաչատուրովի սանիկը ռազմական գործողությունների ժամանակ Մատաղիսում չի եղել եւ վերադարձել է զինադադարի ժամանակ:
Ընդհանրապես, նրա գտնվելու վայրի մասին տարբեր խոսակցություններ են շրջանառվում: Դրանց համաձայն՝ նա քառօրյա պատերազմի ժամանակ կամ տեղում չի եղել, կամ էլ թերացել է իր աշխատանքում, ուշացրել է կրակ արձակելու հրամանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ նա պատերազմական թեժ գործողությունների ժամանակ զինվորներին ասել է՝ հանգիստ նստեք տեղներդ, ոչ մի բան չկա: Արցախում ասում են, որ զոհերի մի մասը նրա խղճին են: Խոսակցություններ կան, որ Ամիրխանյանն իր անգործությունը պատճառաբանել է նրանով, որ այդ օրերին ոտքը կոտրվել է, ու ինքը գտնվել է Ստեփանակերտի հիվանդանոցում: Սակայն պարզվել է, որ նա ստում է, ոտքը չի կոտրվել:
Նրան պաշտոնից ազատելու մասին տեղեկությունն այդպես էլ պաշտոնապես չի հայտարարվել:
Հետաքրքիր է, որ մամուլում տեղեկություններ եղան, որ ռազմական գործողությունների նախօրեին, երբ Խաչատուրովին հայտնել են ազերիների ռազմական տեխնիկայի ու մարդուժի կուտակման ու սպասվող հարձակման մասին, նա անտարբեր է եղել եւ ասել է՝ ուշադրություն մի դարձրեք:
Արցախի հյուսիս-արեւելյան ուղղությամբ հայկական բանակը տվել է ամենաշատ զոհերը ու կորցրել մեծ թվով դիրքեր ու տարածք: Հայկական ռազմա-քաղաքական ղեկավարության հետագա պահվածքից եւ հայտարարություններից հետեւում է, որ դրանք «անկարեւոր տարածքներ» են, հակահարձակումը կասեցվել էր՝ այդ տարածքները թողնելով Ադրբեջանին: Ի դեպ, Խաչատուրովը Մոսկվայում պայմանավորվեց «զինադադարի» մասին:
Եվ ահա, տեղեկություններ կան, որ Ամիրխանյանը ԶՈՒ ավելի բարձր պաշտոնի է նշանակվելու: Երեւում է՝ իր գործը լավ է կատարել:
Այսօր՝ մայիսի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 01:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 27-ամյա Արկադին Գյումրի քաղաքի Երևանյան խճուղի թիվ 9Ա շենքի դիմաց իր վարած Ford Transit մակնիշի 20 ՏՍ 334 համարանիշի մարդատար միկրոավտոբուսով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Դարբինյանը, ուղևորներ՝ 39-ամյա Արկադի Սահակյանը, 43-ամյա Աշոտ Խուրշուդյանը, 37-ամյա Արտյոմ Միլիտոսյանը, 54-ամյա Ազատ Խումարյանը, 29-ամյա Էդգար Հակոբյանը, 36-ամյա Արթուր Միլիտոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն, իսկ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ, 48-ամյա Տիգրան Խաչատրյանը մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ: Բոլոր վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ 2 քաղաքացու արգելափակված ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:
Հիվանդանոցից հայտնել են, որ վիրավորներից Ա. Խուրշուդյանը, Ա. Խումարյանը, Է.հակոբյանը և Ա. Միլիտոսյանը գտնվում են ծայրահեղ ծանր, իսկ մյուս վիրավորները՝ ծանր վիճակում: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը: Տեղում աշխատել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի և հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածների պատմելով՝ օպերատիվ են գործել շտապօգնության և հիվանդանոցի աշխատակիցները, իսկ վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել նաև մի քանի քաղաքացիներ, Գ. Վարդանյանի և Ս. Գրիգորյանի ուղեկցությամբ:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ավարտին ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը տրամադրված են փոխզիջումների:
-Փոխզիջում միշտ էլ հնարավոր է: Ամեն դեպքում, եթե նման հնարավորություն չլիներ, ապա Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կդադարեին զբաղվել դրանով: Մենք միտված ենք գործն ավարտին հասցնելու, սկսել առաջ շարժվել` մինչ հակամարտության ամբողջական կարգավորումը: Երևի, հաշվի առնելով կողմերի միջև բավականին լարված իրավիճակը, դա պետք է փուլ առ փուլ անել, և կարգավորման առաջին փուլի ուղենիշների համաձայնեցման հնարավորությունը կա, — հայտարարել է Լավրովը:
— Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ հայաստանյան ու ադրբեջանական բանակցային կողմերը տրամադրված կլինեն այն բանւ, որ փոխզիջումներ ձևակերպվեն (Ղարաբաղի հարցում): Պատրաստվում ենք ամեն կերպ նպաստել դրան, — ընդգծել է նա:
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև հայտնել է, որ “հունիսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնեցնեն հաջորդ հանդիպման տեղն ու ժամը, որին հաշվի կառնվի այն ինչ արդեն արվել է քաղաքական գործընթացի շրջանակներում, կշարունակվի աշխատանքը ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման ուղենիշների համաձայնության շուրջ:”
Հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը խորհուրդ է տալիս ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանին «գոնե սուս անել, ձայնը կտրել եւ անհետանալ ժողովրդի կյանքից»:
«Հիմա որ նստած մեծ-մեծ խոսում ես, էդ փոփոխությունների մասին չէի՞ր մտածում: Թե գիտես դա էլ է՞ն է, որ կրակելով 10 մարդու՝ սպանելով կարողացար սաղ հարցերը լուծել: Դու մնալու ես երիտասարդ թոշակառու: Թող գնա ու սուս անի, իրա տան մեջ նստի, ձայնը կտրի»,- ասաց Արամ Կարապետյանը:
Հնչող կարծիքներն այն մասին, թե Ռ. Քոչարյանը հերթական անգամ ուզում է ասել, որ ինքը վերադառնալու է մեծ քաղաքականություն, Ա. Կարապետյանը չի ընդունում: Նրա կարծիքով Ռ. Քոչարյանը մեծ քաղաքականություն վերադառնալու հայտ ներկայացնելու իրավունք չունի:
«Ոչ մի հայտ էլ չի ներկայացնում, ոչ մի տեղ էլ չի վերադառնալու: Եվ հասարակ քաղաքացի, եւ քաղաքական գործիչ, ես միանշանակ ասում եմ՝ ինքը ոչ մի տեղ չի վերադառնալու: Ինքը թող գնա երիտասարդ քաղաքական թոշակառու դառնա: Հերիք է, այ մարդ, սենց էլ անբարոյականություն կլինի՞: Ոչ ոք չի ուզում իրա անցած ճանապարհին մի հատ նայի, հետ նայի»:
Արամ Կարապետյանը ընդգծեց այն փաստը, որ Հ. Աբրահամյանի հասցեին «գովեստի խոսքեր է շռայլում Քոչարյանը, մինչդեռ «քլնգում է» Տ. Սարգսյանին»:
«Այ մարդ, ինչ կա-չկա, բերել-քցել ես, վերջում քլնգու՞մ ես:
Նախկին վարչապետը իրենց թիմակիցն է, լավը չէ, լավ վարչապետ չէր, այո, վատ վարչապետ էր Տ. Սարգսյանը, բայց դա չի նշանակում, թե Քոչարյանը որեւէ բառ ասելու իրավունք ունի:
Քոչարյանը իր տեսակետից ոչ բարոյական, ոչ քաղաքական, ոչ տնտեսական որեւէ բան խոսելու չունի: Ոչ մի իրավունք չունի: Վկան իրա ղեկավարման ճանապարհն է, որ շուռ գա ու հետ նայի, պիտի պատասխանի՝ 99 թ-ից սկսած քանի մարդու գնդակահարեցին: Ինքը չի՞ տեսնում՝ ինչ է թողել Հայաստանից»:
Ամերիկական The National İnterest հրատարակչությունը հրապարակել է սենսացիոն հոդված, որտեղ գրում է հնարավոր ռազմական գործողությունների մասին ՝ Հայաստանում և Ադրբեջանում:
Բանն այն է , որ երբ ԱՄՆ-ի բանակը որոշում է խառնվել ինչ-որ այլ երկրների ռազմական գործողություններին , ապա դրանից որոշակի ժամանակ առաջ սկսում է նախապատրաստվել դրան՝ զորավարժությունների միջոցով: Զորավարժության պարտադիր պայմաններից մեկը այն է , որ զորավարժության համար նախատեսված տարածքը պետք է համապատասխանի այդ երկրներին: Մինչ բուն ռազմական գործողություններին մասնակցելը ԱՄՆ-ի բանակում գաղտնի է պահվում այդ երկրների անունները, բայց օգտագործվում են պայմանական անուններ, որոնք թույլ են տալիս կռահել այդ երկների իրական անունները: Ամերիկայի ցամաքային զորքերի մարտական պատրաստվածության ծրագրում , պայմանական անունների մեջ կան ՝ Հայաստան և Ադրբեջան անվանումները:
The National İnterest-ը գրում է, որ ԱՄՆ-ի բանակի մարտական պատրաստվածության ծրագրում , 2015 թվականի ապրիլի դրությամբ, ստեղծվել են 5 պայմանական երկրներ՝ «с тяжелым прошлым»:Այդ երկրներին են ՝ Արիանա, Ատրոպիա, Դոնովիա, Գորգաս և Լիմարիա, որոնք ստեղծվել են Կովկասյան իրական բնապատկերների հիման վրա:
ԱՄՆ-ի ռազմական փաստաթղթերում նշվում է, որ զորավարժությունները անցկացվելու են պայմանական երկրներում պատերազմական իրավիճակում ռազմական գործողություններ կատարելու նպատակով: Այս փաստաղթերը հնարավոր է եղել ստանալ ԱՄՆ-ում ընդունված՝ ինֆորմացիայի ազատության մասին օրենքից հետո: Համաձայն սցենարի , ամեն պայմանական երկրում գործում է իրական երկրի հետ կապ ունեցող որևե բան՝ քաղաքական կառուցվածք, էկոնոմիկա, ռազմական տեխնիկա և այլ առանձնահատկություններ: Փաստաթղթերում չի նշվում որևե իրական երկրի անուն, բայց նշվում են , որոշ իրավիճակներ և դեպքեր ՝ տվյալ երկրի հետ կապված: Արիանան փաստաթղթերի տվյալներով նույնականցվում է Իրանի հետ: Արտոպիան և Լիմարիան նույնականացվում են Ադրբեջանի և Հայաստանի հետ:
Փաստաթղթերում ասվում է, որ երկու երկրները գտնվում են պատերազմական իրավիճակում Нижняя Джанга նահանգի համար: Ռուսաստանը համապատասխանում է Դոնովիաին: Վրաստանը՝ Գորգասին: Ըստ ԱՄՆ-ի բանակի փաստաթղթերի ուսումնասիրվում է ռազմական գործողության մոտ 800 սցենար ՝ տարբեր իրավիճակներում գործողություններ կատարելու համար:
The National İnterest-ը գրում է նաև, որ Ֆորտ Պոլկ բազան , որը տեղակայված է Լուիզիանա նահանգում , 2012 թվականին մասնակցել է զորավարժության , որտեղ ըստ սցենարի Արիանան (Իրանը) հարձակվում է Ատրոպիայի (Ադրբեջան) վրա և գրավում է ողջ նավթային հանքերը, իսկ ԱՄՆ-ի բանակը սկսում է ռազմական գործողություններ կատարել Ատրոպիայի (Ադրբեջան) կողմից ընդդեմ Արիանայի (Իրան):
Աշոտ Ասատրյան-ի ֆեյսբուքյան էջից
Ինչ-որ մեկի համար դա մոռացված պատերազմ է: Ինչ-որ մեկի համար` սառեցված հակամարտություն: Ինչ-որ մեկը խոսում է Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ կողմնակի հակամարտության մասին, գրում է լրագրող Ռոբերտ Տրավանը իտալական La Stampa պարբերականում հրապարկված հոդվածում: Հոդվածում ասվում է.
«Հասկանալու համար, թե որքան լուրջ էր պատահածը, հերիք է Ստեփանակերտից դուրս գալ Մարտակերտ եւ Թալիշ տանող ճանապարհ, որոնք հակառակորդի վերջին գրոհի թիրախն էին: Հնարավոր է, որ դա ագրեսիայի ամենապերճախոս արտահայտությունն է: Մեկը մյուսի հետեւից վազքով անցնում են քաղաքներ եւ գյուղեր, որ ջնջվել են հողի երեսից: Աղդամի ավերակները, կողքին` Մարգարա գյուղի ավերակները` պատերազմի ամենաարյունալի դեպքերից մեկը, որտեղ տասնյակ անզեն մարդիկ են սպանվել:
Մարտակերտում 20-ամյա հնության ավերածություններին հավելվում են այսօրվանները: Հայերն ասում են, որ գրոհը Բաքվից է սկսվել, ադրբեջանցիները հայերին են մեղադրում: Այսպես թե այնպես, քաղաքում կրակել են հրթիռներով, որոնք շատ շինություններ են ավերել եւ վիրավոր ու սպանված են թողել մի քանի խաղաղ բնակչի: Բայց ոչ միայն: «Մի քանի գյուղում կրակել են իսրայելական արտադրության կասետային ռումբերով», — պնդում է բրիտանական Halo Trust կազմակերպությունը, որը 2000-ականներից զբաղվում է Լեռնային Ղարաբաղի ականազերծմամբ:
«Նրանք հարյուրավոր կասետային ռումբեր են բաց թողել, որոնք արգելված են միջազգային համաձայնագրերով: Նրանք հարվածներ են հասցրել խաղաղ օբյեկտներին, որոնց թվում են Հոռաթաղ եւ Մոխրաթաղ գյուղերը», — ասում է Յուրի Շահրամանյանը:
Ճանապարհն ավարտվում է Թալիշում` ուրվական գյուղում, որը բանտարկված է մութ լեռների արանքում: Նրանցից շատերը կամավորներ են, որոնք եկել են Արցախ կոչվող երկիր: Բնակիչներն ամեն ինչ թողել են, փախել են Ստեփանակերտ, երկու ժամվա ճանապարհի վրա, որն այսպիսի ճանապարհով անվերջ է թվում:
«Գրադով» գնդակոծությամբ ոչնչացրել են գյուղական դպրոցը, ոչնչացնելով խորհրդային շինության միակ պաշտպանված մասը: Բեկորներից դպրոցական է զոհվել: Դասարաններում մնացել են շրջված նստարաններ, այս ու այն կողմ նետված տետրեր, ջարդված ապակիներ: Պատի մոտ հրաշքով անվնաս մնացած լվացարանն է: Մեկ ուրիշ արկ ոչնչացրել է հանդիսությունների սրահը: Քարերի, ամրանների կույտ, սեւացած նստարաններ:
Անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը, առանց տատանվելու, ցույց է տալիս ադրբեջանական տանկերի տեսագրությունները` վերջին սերնդի մոդելներ Ռուսաստանից: «Մարդիկ հոգնել են Մոսկվայի երկակի խաղից, որը զենք է վաճառում երկու կողմին եւ չափազանց երկար շահարկումներ է անում այս հակամարտության վրա», — ասում է Կարեն Օհանջանյանը` «Հելսինկի-92»-ի տեղական համակարգողը: Ինչ-որ մեկը զգուշանում է Ղարաբաղում նոր պատերազմից: Առաջինը քառորդ դար առաջ է տեղի ունեցել` միջազգային հանրության լիակատար լռության եւ կատարյալ անտարբերության պայմաններում»:
5 ախտանշան, որ կարող են հուշել թոքերի քաղցկեղի զարգացման մասին
Մշտական հազ
Եթե չունեք մրսածություն կամ որևէ այլ պատճառ հազի համար, իսկ այն չի դադարում, պետք է ուշադրություն դարձնեք դրան, հակտապես՝ եթե հազը ուղեկցվում է լորձի կամ արյան անսովոր պարունակությամբ:
Շնչառական խնդիրները կամ ցավը կրծքավանդակում
Եթե շնչառության հանկարծակի դժվարացում եք նկատում` առանց որևէ ակտիվ աշխատանքի, պետք է որքան հնարավոր է շուտ դիմել բժշկի: Այս ախտանիշին կարող եք ուշադրություն չդարձնել, եթե միայն տառապում եք ասթմայով կամ ալերգիայով: Ցանկացած դեպքում ամեն տեսակի շնչառական խնդիր ունենալիս պետք է դիմել բժշկի:
Կրծքավանդակի կրկնվող վարակներ
Եթե շնչառական համակարգի բորբոքում ունեք, ինչպես բրոնխիտի կամ թոքաբորբի դեպքում, դա ևս անհանգստանալու առիթ է: Թոքերի քաղցկեղի առաջանալը կարող է հաճախակի հիվանդանալու պատճառ դառնալ:
Խռպոտությունն ու ձայնի փոփոխությունը
Եթե ձայնի տոնայնության մեջ հանկարծակի փոփոխություն եք նկատում, պետք է դարձյալ դիմել բժիշկի օգնությանը: Քաշի նվազում կամ ախորժակի անկում Այս ախտանիշի առկայությունն իկարող է այնքան էլ վտանգավոր չլինել, սակայն եթե ուղեկցվում է որևէ հիվանդությամբ կամ այլ ախտանիշով, այն անհանգստանալու առիթ է և խոսում է օրգանիզմում փոփոխությունների մասին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vrezh.osipyan/posts/910856079036512
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.