23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այս մասին մերոնք լռում են, լռում է նաև Ադրբեջանը:
Ռուսական REGNUM գործակալությունը դեռևս մայիսի 3-ին լուր տարածեց, թե ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ «ԼՂՀ բանակին հաջողվեց հսկողություն սահմանել նախկին ԼՂԻՄ-ի Շահումյանի շրջանի Գյուլիստան (Շահեն Մեղրյանի ծննդավայրը. – խմբ.) բնակավայրի նկատմամբ: «Ռեգնումը» հղում է կատարել OSTKRAFT վերլուծական կենտրոնին: Այնուհետև նույն լրատվության մեջ «Ռեգնիմումը» գրում է, որ Գյուլիստանը ԼՂ-ի հինգ մելիքություններից ամենահյուսիսայինն էր, որը կազմավորվել է 17-րդ դարում:
«Հենց այնտեղ 1813թ. կնքվեց Ռուսական կայսրության և Պարսկաստանի միջև խաղաղության համաձայնագիրը: Պարսկաստանը դրանով ընդունեց, որ «հավերժ ժամանակով» Ռուսաստանին են անցնում Դաղստանը, Քարթլին, Կախեթիան, Մեգրելիան, Իմերեթիան, Աբխազիան և այնպիսի խանություններ, ինչպիսիք են Բաքվի, Ղարաբաղի, Գանձակի, Շիրվանի, Դերբենդի խանությունները: Ռուսական կայսրությանն անցավ նաև Թալիշի խանությունը…»:
Այնուհետև հեղինակը հայտարարում է, թե այս ամենից պետք է հետևություն անել աշխարհաքաղաքական նոր շրջանի քարտեզի ուղղությամբ: Վերլուծաբանը Ռուսատանի կայսր Ալեքսանդր 1-ին այս քայլը լուրջ շրջադարձ է համարում Ռուսատանի կովկասյան քաղաքականության մեջ:
Ի դեպ, նյութի հետ դրված է Լեռնային Ղարաբաղի դրոշի նկարը, ինչից կատաղում են ադրբեջանցիները, ինչպես սատանան խունկից:
Աղբյուրը՝nyut.am
aravot.am — Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԺ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի թիկնապահին դանակահարելու գործով դատական նիստի ընթացքում այսօր կանխվեց ամբաստանյալներից մեկի ինքնավնասման փորձը:
Նիստը դեռ չսկսված` ամբաստանյալներից մեկը, ըստ կարգադրիչներից մեկի, անսպասելի փորձեց երակները կտրել, ինչը փորձեց կանխել ոստիկանը: Արդյունքում դատական նիստերի դահլիճում ծեծկռտուք սկսվեց: Ամբաստանյալները հարձակվեցին ոստիկանների ու կարգադրիչների վրա: Նիստերի դահլիճից հեռացվեցին նիստին ներկա գտնվողները, դատական նիստը հետաձգվեց:
Aravot.am-ը նկատեց, որ նշված գործով դատական նիստերի դահլիճից դուրս եկող կարգադրիչներից մեկի վերնաշապիկը արյունոտ էր:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2015թ սեպտեմբերի 19-ին՝ առավոտյան 07:00-ի սահմաններում: Երեւանի Մաշտոցի պողոտայում Անդրանիկ Գաբրիելյանը, Գարիկ Բաբախանյանը, Հակոբ Բոյաջյանը, Սամվել Սաֆարյանը ծեծի էին ենթարկել իրենց մեկ այլ ընկերոջը՝ Գեւորգ Մարգարյանին:
Փողոցով անցնելիս` տղաների ծեծկռտուքը նկատել էր Աժ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը: Նա անտարբեր չէր անցել, կանգնեցրել էր ավտոմեքենան, փորձել կարգի հրավիրել երիտասարդների խմբին:
«Հայաստանը դեռ ոչ մի կերպ չի հաղթահարել այս «ոչ լիարժեք» պատերազմը, քանի որ իրավիճակը շփման գծում չի նախորդում ապրիլի 1-ը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը ապրիլյան պատերազմի օրերին և դրանից հետո:
Նա նշեց, որ կարելի է որքան ցանկանում եք խոսել այն մասին, որ Ադրբեջանը զբաղեցրել է միայն «մի քանի սանտիմետր» հող, սակայն հենց այս հանգամանքն էլ փոխում է ողջ գործը:
Ըստ նրա, եթե կողմերը մնային կանգնած այնտեղ, որտեղ կանգնած էին, բանակցային նոր փուլը կկայանար և ինչ-որ բանի կտաներ: «Բայց ներկայումս, փաստորեն, Ադրբեջանը ավելի է մոտեցել Հայաստանին և հայտարարել իր պահանջների մասին: Սրանից ելնելով` կարելի է կանխատեսել Ադրբեջանի հետագա առաջխաղացումը: Բնականաբար, Հայաստանը ստիպված է լինելու կտրուկ դիմադրություն ցույց տալ, բայց հենց դա էլ կլինի լայնամասշտաբ պատերազմը: Հայաստանին մեծ ընտրություն չեն թողել` կա՛մ գնալ բանակցությունների «ճանապարհային քարտեզ»-ին համապատասխան, հանձնելով Ղարաբաղն ու հարակից տարածքները կտրուկ սահմանված ժամկետներում, կա՛մ զինվել ու պատրաստվել պատերազմի: Բայց ցանկացած իրավիճակից ելքեր գտնվում են, ելք կա նաև այստեղ: Եվ դա Կովկասում ընդհանուր վստահության գոտու ստեղծումն է, քանի որ պարզ, մեխանիկական վերադարձը սովետական ներքին սահմաններին այլևս անհնար է: Այնինչ հարցի նման ձևակերպման համար անհրաժեշտ է փոխել այն բոլոր գործիքներն ու այն բոլոր մասնակիցներին, որոնք զբաղվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացով վերջին տասնամյակների ընթացքում:
Անհրաժեշտ է հաշվի առնել նաև հասարակական գործիչներին այնպիսի երկրներից, ինչպիսին Վրաստանն է: Առավել ևս, երբ Ադրբեջանը ևս հրապարակային կերպով արտահայտում է իր դժգոհությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերաբերյալ: Բայց դա խնդրի միայն մեկ մասն է»,-նման տեսակետ հայտնեց Տրոֆիմչուկը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:
34-ամյա ամերիկուհի Քրիսթի Լավը նախկինում ատում էր իր խոշոր կուրծքը, սակայն այսօր արդեն պաշտում է այն, չէ՞ որ հսկայական բարեմասնությունները նրան ահռելի եկամուտներ են բերում: ԱՄՆ-ի Ջեորջիա նահանգի բնակչուհի Քրիսթին մասնագիտությամբ մերսող է, սակայն երկար ժամանակ չէր կարողանում աշխատանք գտնել մերսման սրահներում:
Տնօրենները մերժում էին նրան՝ նայելով միայն արտաքինին ու հաշվի չառնելով նրա դիպլոմը: Սակայն այսօր Քրիսթին զբաղվում է սիրելի աշխատանքով, թեպետ որոշակի փոփոխությունների է ենթարկել այն ու ստեղծել իր յուրօրինակ, չկրկնվող մերսման տեսակը: Նա տղամարդկանց մերսումներ է կատարում իր հսկայական կրծքով՝ այն հպելով նրանց մարմնին ու գլխին, վաստակում է օրական 1300 դոլար ու չունի հաճախորդների թվի պակաս: Քրիսթիի մոտ այցելության համար գրանցվել է հարկավոր մոտ 1 ամիս շուտ, որովհետև նա հաճախորդների աննախադեպ այցելություններ ունի: Քրիսթի Լավի բարեմասնությունները ժառանգական են, նրա քույրերը ևս խոշոր չափերի կուրծք ունեն, 9 տարեկանում նա արդեն 2-րդ համարի կրծկալ է կրել, իսկ դեռահասության տարիքում փորձում էր թաքցնել շարունակ մեծացող կուրծքը լայն զգեստների տակ, սակայն ապարդյուն:
Նա չէր օգտվում հայելիներից, քանի որ սարսափում էր սեփական մարմնից ու մտածում էր, որ մեծ չափսի կուրծքը նրան երբեք թույլ չի տա երջանիկ ապրել: «Երբ ես գեղեցկության սրահի դասընթացն ավարտեցի, տարիներ շարունակ չէի կարողանում գտնել աշխատանք, այդ ժամանակ որոշեցի տանն աշխատել»,-պատմում է Քրիսթին ու հիշում, որ հենց այդ ժամանկ որոշեց աշխատել ու վաստակել կրծքերի միջոցով. «Իմ եզակի հաճախորդներից մեկը մի անգամ խնդրեց իր մարմնին հպվել նաև կրծքով, սկզբում ես ամաչեցի ու բարկացա, բայց հետո մտածեցի, որ դա կարող է յուրատեսակ մերսման ձև դառնալ:
Վերջնական կանգ առնելով այս մտքի վրա, ես թերթերից մեկում հայտարարություն տեղադրեցի, և այդ օրից իմ հեռախոսը չի լռում»: Քրիսթին նշում է, որ սկզբում նա ամաչում էր իր մարմնից ու մերսումներ կատարում էր միայն մութ սենյակում, բայց մշտական հաճոյախոսություններն ու գովեստեները բարձրացրել են իր ինքնագնահատականն ու այժմ նա հպարտորեն է ցուցադրում կուրծքն իր հաճախորդներին: Մարդիկ նրան այցելում են հետաքրքրասիրությունից ելնելով ու դառնում մշտական այցելուներ: Կինը պատմում է, որ իր աշխատանքը հեշտ չէ, քանի որ գործ ունի տարբեր չափսեր ունեցող տղամարդկանց հետ:
Մի անգամ մի ծերուկ նաև սպառնացել է նրան դատի տալ, եթե հսկա կուրծքը կոտրի իր փխրուն ոսկորները, ստիպված է եղել 4 ժամ համոզել ծերունուն՝ չօգտվել մերսման ծառայություններից, սակայն ամեն ինչ բարեհաջող ելք է ունեցել: Մշտական աշխատանքի պատճառով Քրիսթի Լավը օգտվում է միայն արագ սննդից: Համբուրգերները, չիփսերը, կոկա-կոլան, ֆաս-ֆուդն ու իր սիրելի կրեմով բլիթները նրան 94 կգ-ից հասցրել են 146 կգ-ի: Բժիշկները խորհուրդ են տվել նիհարել՝ արյան զարկերակային ճնշման ու դիաբետի վտանգից խուսափելու համար, սակայն Քրիսթին վախենում է նիհարելով կորցնել իր կրծքի չափսերը: Նրա 17 համարի կրծկալները կարում են պատվերով, իսկ կրծքի չափսը շարունակում է աճել, սակայն կինը պնդում է. «Ես երջանիկ եմ, լիարժեք ու բավարարված կյանքից»:
-
3e86a82e387ed36fbcbc8f46113fb9bd
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/3e86a82e387ed36fbcbc8f46113fb9bd-600x350.jpg 34-ամյա ամերիկուհի Քրիսթի Լավը նախկինում ատում էր իր խոշոր կուրծքը, սակայն այսօր արդեն պաշտում է այն, չէ՞ որ հսկայական բարեմասնությունները նրան ահռելի եկամուտներ են բերում: ԱՄՆ-ի Ջեորջիա նահանգի բնակչուհի Քրիսթին մասնագիտությամբ մերսող է, սակայն երկար ժամանակ չէր կարողանում աշխատանք գտնել … Continue reading → -
13f5b8e1e8c7695582ca565a647ff806
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/13f5b8e1e8c7695582ca565a647ff806-600x350.jpg 34-ամյա ամերիկուհի Քրիսթի Լավը նախկինում ատում էր իր խոշոր կուրծքը, սակայն այսօր արդեն պաշտում է այն, չէ՞ որ հսկայական բարեմասնությունները նրան ահռելի եկամուտներ են բերում: ԱՄՆ-ի Ջեորջիա նահանգի բնակչուհի Քրիսթին մասնագիտությամբ մերսող է, սակայն երկար ժամանակ չէր կարողանում աշխատանք գտնել … Continue reading → -
89c2eda6995ac5d158ef0d137f149f78
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/89c2eda6995ac5d158ef0d137f149f78-600x350.jpg 34-ամյա ամերիկուհի Քրիսթի Լավը նախկինում ատում էր իր խոշոր կուրծքը, սակայն այսօր արդեն պաշտում է այն, չէ՞ որ հսկայական բարեմասնությունները նրան ահռելի եկամուտներ են բերում: ԱՄՆ-ի Ջեորջիա նահանգի բնակչուհի Քրիսթին մասնագիտությամբ մերսող է, սակայն երկար ժամանակ չէր կարողանում աշխատանք գտնել … Continue reading → -
97d71d54c9ac2dabba950ef39736366b
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/97d71d54c9ac2dabba950ef39736366b-600x350.jpg 34-ամյա ամերիկուհի Քրիսթի Լավը նախկինում ատում էր իր խոշոր կուրծքը, սակայն այսօր արդեն պաշտում է այն, չէ՞ որ հսկայական բարեմասնությունները նրան ահռելի եկամուտներ են բերում: ԱՄՆ-ի Ջեորջիա նահանգի բնակչուհի Քրիսթին մասնագիտությամբ մերսող է, սակայն երկար ժամանակ չէր կարողանում աշխատանք գտնել … Continue reading → -
5321d94f20b9ebade09c57cafe9325ae
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/5321d94f20b9ebade09c57cafe9325ae-600x350.jpg 34-ամյա ամերիկուհի Քրիսթի Լավը նախկինում ատում էր իր խոշոր կուրծքը, սակայն այսօր արդեն պաշտում է այն, չէ՞ որ հսկայական բարեմասնությունները նրան ահռելի եկամուտներ են բերում: ԱՄՆ-ի Ջեորջիա նահանգի բնակչուհի Քրիսթին մասնագիտությամբ մերսող է, սակայն երկար ժամանակ չէր կարողանում աշխատանք գտնել … Continue reading → -
8673a4b302866d872ea342d073fd8fa9
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/8673a4b302866d872ea342d073fd8fa9-600x350.jpg 34-ամյա ամերիկուհի Քրիսթի Լավը նախկինում ատում էր իր խոշոր կուրծքը, սակայն այսօր արդեն պաշտում է այն, չէ՞ որ հսկայական բարեմասնությունները նրան ահռելի եկամուտներ են բերում: ԱՄՆ-ի Ջեորջիա նահանգի բնակչուհի Քրիսթին մասնագիտությամբ մերսող է, սակայն երկար ժամանակ չէր կարողանում աշխատանք գտնել … Continue reading → -
dd9b56d43289fdce3573811fbb12f092
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/dd9b56d43289fdce3573811fbb12f092-600x350.jpg 34-ամյա ամերիկուհի Քրիսթի Լավը նախկինում ատում էր իր խոշոր կուրծքը, սակայն այսօր արդեն պաշտում է այն, չէ՞ որ հսկայական բարեմասնությունները նրան ահռելի եկամուտներ են բերում: ԱՄՆ-ի Ջեորջիա նահանգի բնակչուհի Քրիսթին մասնագիտությամբ մերսող է, սակայն երկար ժամանակ չէր կարողանում աշխատանք գտնել … Continue reading → -
e36e579895f53be1e2885396a17d8a06
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/e36e579895f53be1e2885396a17d8a06-600x350.jpg 34-ամյա ամերիկուհի Քրիսթի Լավը նախկինում ատում էր իր խոշոր կուրծքը, սակայն այսօր արդեն պաշտում է այն, չէ՞ որ հսկայական բարեմասնությունները նրան ահռելի եկամուտներ են բերում: ԱՄՆ-ի Ջեորջիա նահանգի բնակչուհի Քրիսթին մասնագիտությամբ մերսող է, սակայն երկար ժամանակ չէր կարողանում աշխատանք գտնել … Continue reading → -
скачанные файлы
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/скачанные-файлы29.jpg 34-ամյա ամերիկուհի Քրիսթի Լավը նախկինում ատում էր իր խոշոր կուրծքը, սակայն այսօր արդեն պաշտում է այն, չէ՞ որ հսկայական բարեմասնությունները նրան ահռելի եկամուտներ են բերում: ԱՄՆ-ի Ջեորջիա նահանգի բնակչուհի Քրիսթին մասնագիտությամբ մերսող է, սակայն երկար ժամանակ չէր կարողանում աշխատանք գտնել … Continue reading →
hraparak.am
Վերջին օրերին միանգամից մի քանի լրատվամիջոցներ մեղադրանքներ հնչեցրին Մատաղիսի զորամասի հրամանատար Հարություն Ամիրխյանյանի հասցեին: Անանուն աղբյուրների վրա հղում կատարելով՝ տեղեկություններ տարածվեցին
ապրիլյան պատերազմի օրերին Արցախից նրա բացակայության, թույլ տրված բացթողումների մասին:
Մեդիամաքսը զրուցել է գնդապետ Ամիրխանյանի հետ՝ խնդրելով նրան մեկնաբանել այդ տեղեկությունները:
-Պարոն Ամիրխանյան, որտե՞ղ եք եղել ապրիլի 1-ին եւ լույս 2-ի գիշերը, երբ հակառակորդը դիմեց հարձակողական գործողության:
-Մարտի 14-ից ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածի համար ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով ինձ արձակուրդ է հատկացված եղել:
Ապրիլի 2-ի վաղ առավոտյան, իմանալով շփման գծի զարգացումների մասին, ճանապարհ եմ ընկել եւ նույն օրը՝ մոտավորապես ժամը 16:30-ին, արդեն Մատաղիսում էի:
Ճանապարհին էի, երբ պաշտպանության նախարարությունից զանգահարեցին՝ արձակուրդից ետ կանչելու համար, ես էլ ասացի, որ արդեն վերադառնում եմ:
Ի դեպ, արձակուրդի ողջ ընթացքում եղել եմ ոչ թե Թբիլիսիում, ինչպես գրում են որոշ լրատվամիջոցներ, այլ Արմավիրում:
— Որքանո՞վ է ճիշտ տեղեկությունը, որ Ձեզ ազատել են Մատաղիսի զորամասի հրամանատարի պաշտոնից:
-Ոտքս վիրավորվելու հետեւանքով այս պահին Մատաղիսի հրամանատարի պաշտոնում չեմ: Իրավիճակը ենթադրում էր, որ հրամանատարը պետք է լինի առաջնագծում: Ղեկավարության հետ քննարկման արդյունքում որոշեցինք, որ այդ պահին կա փոխարինման անհրաժեշտություն:
-Ե՞րբ եւ ի՞նչպես վիրավորվեցիք:
-Ապրիլի 4-ին, երբ հրամանատարական կետի մոտ ընկավ հակառակորդի «կամիկաձե» տեսակի անօդաչու թռչող սարքը, մի քանի բարձրաստիճան զինվորականների հետ ոտքով բարձրացանք դաշտ՝ դիտարկման: ԱԹՍ-ն ընկնելուց մոտ մեկ րոպե անց մեր ուղղությամբ երկու արկ պայթեց, որի հետեւանքով վիրավորվեցի:
Դրանից հետո երեք օր առաջնագծում եմ եղել՝ լարված օրեր էին, որոնց ընթացքում զինվորական կոշիկս ոտքիցս չէի հանել, որ տեսնեմ՝ ին՞չ է եղել, ցավին ուշադրություն դարձնելու ժամանակ էլ չկար:
Ապրիլի 7-ին ցավն արդեն անտանելի էր դարձել, ոտքս չէի կարողանում գետնին դնել: ՊԲ շտաբի պետն ու դիվիզիայի հրամանատարը, որոնք այդ ողջ ընթացքում ինձ հետ են եղել, համոզեցին, որ բժշկի դիմեմ: Պարզվեց, որ արկի պայթյունից ոտքի կոտրվածք եմ ստացել, իսկ չորս օր չհետեւելն ավելի է բարդացրել վիճակը: Ոտքս գիպսի մեջ դրեցին: Դրանից հետո էլ՝ մինչ ապրիլի 20-ը, եղել եմ Մատաղիսում:
Արդեն 10 օր է, ինչ գիպսը հանել են՝ միանգամայն առողջ եմ ու սպասում եմ նոր նշանակման հրամանին:
— Ձեր նախկին՝ Մատաղիսի հրամանատարի պաշտոնին վերադառնալու հավանականություն կա՞:
— Ես զինվորական եմ՝ ինչպես միշտ, հիմա էլ, որտեղ նշանակեն՝ ծառայելու եմ:
Բայց Մատաղիս վերադառնալու հետ կապված որեւէ խնդիր չեմ տեսնում. իմ զինվորների, սպաների, մարտական ընկերների ու ժողովրդի առաջ ես պարզ ճակատով եմ կանգնած:
— Մամուլում գրվեց նաեւ, որ Դուք ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի սանիկն եք եւ վայելում եք նրա հովանավորությունը:
— Այդ լուրը իրականության հետ որեւէ աղերս չունի:
— Պարոն Ամիրխանյան, կցանկանայի անդրադառնաք նաեւ զոհերի հետ կապված Ձեր հասցեին ուղղված որոշ մեղադրանքներին:
— Նախ ուզում եմ նշել, որ անգամ մեկ զինվոր կորցնելը մեզ համար շատ է. նրանք մեր երեխաներն են, ամենքի համար մեր սիրտը ցավում է:
Կորուստները, որ ունեցանք պատերազմի օրերին, եղել են բացառապես մարտական գործողությունների ընթացքում: Մենք կարողացել ենք ակտիվ կրակոցների ընթացքում տագնապով զորքը դուրս բերել, մարտական խնդիրը կատարելու համար համապատասխան շրջաններ զբաղեցնել` զինվորների մոտ որեւէ քերծվածք անգամ չունենալով: Զոհեր ունեցել ենք հիմնականում արկերի պայթյունների հետեւանքով, ինչը պատերազմի պարագայում, որքան էլ ցավալի է, անխուսափելի է:
Մեր զոհված տղաների արյունը դեռ չի չորացել: Մենք ամեն պահ պատրաստ ենք կանգնել թշնամու դիմաց ու պայքարել արյան գնով պահած հողի համար:
Աղբյուրը՝ mediamax.am
karabakh-open.info. «Չկարողացավ առանց իր հողի ապրի, եկավ իր հողի գերին ու թողեց մեզ ցավի մեջ»,- պատմում է ապրիլյան պատերազմի զոհերից մեկի՝ Հրանտ Ղարիբյանի կինը՝ Ռայան։
Ղարիբյանների ընտանիքն ապրում էր Ադրբեջանի Բարդա քաղաքում, երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը։ Հրանտը փոխանակեց իր ավտոտնակը ադրբեջանցու «կամազ» մակնիշի բեռնատարի հետ, տեղափոխվեցին Ղարաբաղ՝ սկզբից Մատաղիս, ապա՝ Ստեփանակերտ։ «Ասում էր՝ պիտի իմ հայրական տանն ապրեմ։ Մեր բոլոր բարեկամները Ռուսաստան տեղափոխվեցին, բայց նա չէր ուզում ծնողների գերեզմանն անտեր թողնել»։
19 տարի Ստեփանակերտում վարձով ապրելուց հետո, երբ արդեն մարել էր բնակարան ստանալու հույսը, Ղարիբյանները նորից վերադարձան Մատաղիս։ «Մեծ տնային տնտեսություն ունենք գյուղում, սիրում էր իր այգին, տասնյակ ծառեր է տնկել եւ փորձում էր իր մանկության այգին տնկեր՝ հարուստ տանձի ծառերով»,- ասում է տիկին Ռայան։
Ղարիբյանների այգին գյուղի երեւելի այգիներից է՝ կոկիկ ու ծառաշատ, կնոջ խոսքերով, հարեւանները բարի նախանձով էին նայում իրենց տանը, իսկ իրենք՝ ամուսին ու կին մտածում էին երջանիկ ծերութան մասին։
Նրանցից եւ ոչ ոք չէր սպասում, որ ապրիլի 2-ը կդառնա հերթական տեղահանման օր։ Այժմ Ռայայի խոսքով՝ կրկնակի փախստական է։ «Ապրիլի 2-ի գիշերն էր, կրակոցների ձայներ լսեցինք, հետո ձայներն ուժեղացան, տղաս թոռանս գրկեց, դուրս եկանք, հարեւանի հղի հարսի հետ հասանք Ստեփանակերտ, Հրանտը մնաց Մատաղիսում»,- պատմում է տիկին Ռայան։
Ապրիլի 2-ին Հրանտին վերջին անգամ տեսավ, մի քանի անգամ խոսեցին, հետո արդեն ուշ երեկոյան իմացավ, որ ամուսինն էլ չկա։ «Հայկի՝ տղայիս, ընկերն ասաց, որ տեսել է, թե ինչպես է Հրանտը սնարյադ բեռնած Թալիշ բարձրանում։ Իրենց աֆիցերի հետ էր՝ Թորոյան Հայկի։ Ճանապարհին ադրբեջանցիները դարանակալել էին ու երկուսին էլ գլխատել»,- պատմում է Ռայան։
Նա չէր էլ մտածում, որ կյանքում տեսած ամեն փորձությունից դուրս եկած, պատերազմի ամենածանր մարտերից, բեկորային տասնյակ վնասվածքներից հետո, ամուսինն այս անգամ ողջ տուն չի գա։ 1990-ականներին էլ, երբ Թալիշն ու Մատաղիսը հայտնվել էին հակառակորդի հրետակոծության տակ, իրենք վերջինն էին, որ գյուղից դուրս եկան։ Այն ժամանակ էլ Հրանտը մնաց գյուղում եւ «սնարյադի» մեքենայով իրենց քաղաք ուղարկեց։
Հրանտը 68 տարեկան էր, բայց շարունակում էր ծառայել բանակում։ «Դեռ Բարդայում իրեն «մեքենաների հեքիմ» /բժիշկ-հեղ․/ էին ասում, լավ մասնագետ էր, դրա համար մինչեւ հիմա աշխատում էր։
Մատաղիսում նրան բոլորը «дед» էին ասում։ Տարիքով էր, անգամ զորամասի հրամանատարն էր «дед» կոչում»,- ասում է տիկին Ռայան։
Երիտասարդ տարիներին Հրանտը, կնոջ պատմելով, շատ էր նման ռուս հաղորդավար Լեոնիդ Յակուբովիչին՝ շիկահեր, սպիտակամորթ ու կապուտաչյա։ Յակուբովիչ մականունը ստացած Հրանտը ղարաբաղյան շարժման ժամանակ Աղդամից ուտելիք էր գնում հայ զինվորների համար եւ ոչ մի ադրբեջանցի երբեք չէր կասկածում, որ նա հայ է։
«Վարժ տիրապետում էր ադրբեջաներենին ու ռուսերենին։ Շատ ադրբեջանցի ընկերներ ուներ, մինչեւ 1994թ․ իր ընկերները լոլիկ էին բերում սահմանի մոտ, տալիս իրեն։ Հիշում եմ, երբ կեսուրս մահացել էր, էստեղ շաքար էլ չկար, ընկերները կոնֆետ բերեցին սահմանին տվեցին իրեն»,-ասում է Ռայան ու հիշում ամուսնու խոսքերը՝ «թուրքն ինձ ձեռք չի տա։
«Ո՞վ իմանա որ, թուրքը քեզ կտոր-կտոր կանի։ Գոնե իմանայինք, որ հանգիստ է մահացել, բայց ո՞վ գիտի ինչ տանջանքներ է տարել»,-ասում է կինը։
Վաստակավոր վարորդն ամռանը պետք է զինվորական թոշակի անցներ, սեփական այգում, իր տնկած ծառերի տակ, թոռների հետ անցկացներ իր անհոգ ծերությունը, որսորդությամբ զբաղվեր, բայց «հեքիմը» մինչեւ կյանքի վերջին րոպեն անցկացրեց բեռնատարի ղեկին, զենք պիտի հասցնեին զինվորներին։
Տիկին Ռայան որերորդ անգամ զրկվեց իր տնից, հիմա Ստեփանակերտում բարեկամներից մեկի տանն է ապրում, որդին բազմազավակ է, նրանց մոտ ապրելը դժվար է։ «Ես անելանելի դրության մեջ եմ, նախագահականից քանի անգամ ենք նամակ ստացել, որ ձեր տան հարցը ընթացքի մեջ է, բայց ոչ մի լուր, հիմա էլ տունս մնաց Մատաղիսում։ Ես էլի կվերադառնամ, բայց ինչպե՞ս համոզված լինեմ, որ պատերազմը չի շարունակվի»,- հարցնում է նա։
Երջանիկ ծերության սկիզբը պիտի ազդարարեր սեփական բակում հովհարով ճոճանակը, որ ինչպես Հրանտն էր անվանում Ռայային՝ «բաբոն» չհասցրեց բերի, չհասցրին նաեւ իրենց բակի ծաղկած ծառերը ջրել, հիմա ո՞վ գիտե, ինչ կլինի իրենց տան ու այգու հետ։
Ես՝ Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանս, հայտարարում եմ
Շորթման գործը սարքելու պատվիրատուն ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն է: Նպատակը ռուս-ադրբեջանական ՎՏԲ բանկում Ադրբեջանի մասնակցության բացահայտման հետ կապված իմ գործունեությունը կասեցնելը և դրանով իսկ Ադրբեջանի կողմից ՀՀ-ում ՎՏԲ բանկի միջոցով անարգել տնտեսական գործունեություն ծավալելու արգելքները վերացնելն է:
ՀՀ-ում չես գտնի գեթ մեկ մոլագար, ով փորձ անի գումար շորթել ՀՀ ԱԱԾ պետի մորաքրոջ որդուց:Միայն այս հանգամանքը արդեն իսկ վկայում է, որ շորթման գործը ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի գործակալ Ուրիխանյանի անհաջող բեմականացումն է:
Ուրիխանյանն այս գործում ՌԴ դեսպան Վոլինկինի կամակատարը և գործակալն է, որը դեսպանի հանձնարարությամբ, իբր թե ՎՏԲ բանկում ադրբեջանական մասնակցութան դեմ պայքարին միանալու պատրվակով կարողացավ համագործակցության համաձայնություն ձեռք բերել ինձ՝ Անի Հովհաննիսյանիս հետ և շորթման գործ սարքել: Եվ ՌԴ դեսպանը, և նրա գործակալը՝ Ուրիխանյանը վստահ էին, որ ես՝ Անի Հովհաննիսյանս, կընկրկեմ և կդադարեցնեմ պայքարս Ադրբեջանի Հանրապետության կողմից ՀՀ-ում անարգել տնտեսական գործունեություն ծավավելու դեմ: Սակայն վերջիններս չարաչար սխալվում են:
Այդ առումով ես՝ Անի Հովհաննիսյանս, հայտարարում եմ
Կլինեմ ազատության մեջ, թե՝ բանտախցում, պայքարելու եմ Ադրբեջանի Հանրապետության դեմ: Ինձ հասանելի բոլոր միջոցներով խոչընդոտելու եմ Ադրբեջանի կողմից ՎՏԲ բանկի միջոցով Հայաստանում իրականացվող տնտեսական գործունեությանը, դրա միջոցով Ադրբեջանի հարստացմանը:
Դա է պահանջում իմ Հայրենիքի անվտանգությունը: Դա են պահանջում Արցախյան գոյամարտի ժամանակ մինչև օրս զոհված քաջազնունիների շիրիմները և նրանց մայրերի և կանանց արցունքները: Դա են պահանջում այսօր սահմանին կանգնած մեր զինվորները և կամավորականները, որոնց թիկունքում՝ Մայր Հայաստանում, ունեզրկում է ռուս-ադրբեջանական ՎՏԲ բանկը:
Իմ համար, անկեղծ ասած, զարմանալի էր, որ Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանի դեմ պայքարելը կարող է առաջացնել քրեական պատասխանատվություն, բայց դրան էլ եմ պատրաստ և պայքարելու եմ մինչև վերջ:
Իսկ ՀՀ-ում Ադրբեջանի տնտեսական գործունեության շահերը սպասարկող ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը և նրա գործակալ Ուրիխանյանը շատ շուտ կհայտնվեն պատմության աղբանոցում՝ որպես հայադավ ու թուրքամետ քաղաքականության կրողներ:
Հայտարարությանս մեջ նշված հանագամանքների հետ կապված ամեն ինչ անելու եմ, որպեսզի դառնան քննության առարկա, որտեղ մանրամասն հիմնավորումներով նշելու եմ ռուս-ադրբեջանական ՎՏԲ բանկի թեման չփակելու դեպքում ՌԴ դեսպանի կողմից ինձ բացահայտ սպառնալու հանգամանքները և նրա ցուցումով նրա գործակալ Ուրիխանյանի գործունեությունը:
Պայքարելու եմ մինչև վերջ: Ադրբեջանը ոչ մի դեպքում տնտեսական գործունեություն ՀՀ-ում չպետք է իրականացնի և պետք է հեռանա Հայաստանից, որքան էլ որ դա դուր չի գալիս թշնամի պետության շահերի պաշտպան ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին և նրա գործակալ Տիգրան Ուրիխանյանին:
Միաժամանակ հույսեր չունեմ, որ ցուցմունքներս կամ հայտարարությունս կարող են դառնալ քննության առարկա, ավելի շուտ վստահ եմ, որ այն քննության կողմից զգուշորեն կշրջանցվի, որովհետև իմ դեմ է և գործի պատվիրատուն է հզոր Ռուսաստանի դեսպանը, որին ՀՀ-ում կարելի է ամեն ինչ:
Բայց, այնուամենայնիվ, սա իմ դիրքորոշումն է, իմ երկրի և իմ երկրի անվտանգության համար տարված պայքարը, և ես երբեք չեմ նահանջելու՝ անկախ այն հանգամանքից, թե ՀՀ-ում Ադրբեջանի դեմ պայքարելու համար ինձ՝ հայ կնոջս և լրագրողիս, որքան կդատապարտեն:
Անի Հովհաննիսյան
Մեկնաբանելով ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայտարարությունն այն մասին որ, Հայաստանն ունի միջուկային զենք, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը ասել է. «Մինսկի խումբը պետք է տեսակետ հայտնի այս կապակցությամբ, եթե դա այդպես է (Հայաստանն ունի ատոմային զենք — խմբ.), ապա այն վտանգ է ներկայացնում ոչ միայն Ադրբեջանի այլև ողջ տարածաշրջանի համար, ըստ այդմ մեր ցանկությունն է որ, այնտեղ (Երևանում — խմբ.) գործող առաքելությունը արդար դիրքորոշում որդեգրի, և գնահատական տա ռեալ գործընթացներին»:
Այս մասին նախօրեին ադրբեջանական ANS-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:
Մայիսի 16-ին ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչները Վիեննայում արցախյան հակամարտության վերաբերյալ մամուլի ասուլիսում հայտարարել են, որ ապրիլի 2-5-ի մարտերի ընթացքում հայկական ու ադրբեջանական կողմերը տվել են շուրջ 350 կորուստ` ներառյալ քաղաքացիականները, սակայն ադրբեջանական կողմի կորուստները հսկայական են եղել, այդ թվում նաև [հայկական կողմի կորուստների հետ] համեմատության մեջ: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքը:
Խոսելով ապրիլյան իրադարձություններից հետո կողմերի դիրքորոշումների մասին` պետդեպարտամենտի ներկայացուցիչն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը շատ բարձր գին է վճարել այն տարածքների համար, որոնք այնքան էլ կարևոր չեն՝ հայկական կողմի հայտարարության համաձայն:
Դրանից հետո ԱՄՆ պետդեպարտամենտի երկրորդ ներկայացուցիչը հայտարարել է, որ «նրանք [Ադրբեջանը] տվել են մեծաթիվ կորուստներ, այդ թվում` համեմատած [հայկական կողմի հետ]»:
Հայկական կողմի հայտնած տեղեկությունների համաձայն` ապրիլի 2-5-ին մեր կորուստները գնահատվում են 69 զինծառայող, 15 կամավորական և 4 քաղաքացիական անձ: Նշված օրերին վիրավորված ևս մեկ զինծառայող ստացած վերքերից մահացել է մայիսի 2-ին:
Ըստ այս հաշվարկի՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչների նշած ժամանակահատվածում՝ ապրիլի 2-ից 5-ը, հայկական կողմն ունեցել է 89 մարդկային կորուստ:
ԱՄՆ պետդեպարտամենտի տրամադրած 350 թվից հանելով հայկական կողմի կորուստները` կարող ենք փաստել, որ նույն ժամանակահատվածում ադրբեջանական կողմի կորուստները կազմում են առնվազն 260 զինծառայող և քաղաքացիական:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «razm.info»-ի կայքում։
Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովը հանդիպել է Իսրայելի Կնեսետի պատգամավոր, արտաքին և պաշտպանության հարցերով պառլամենտական կոմիտեի նախագահ Ցաչի Հանեգբիի հետ:
Հանդիպմանն ընդգծվել է, որ Ադրբեջանը հանդիսանում է այն փոքրաթիվ մահմեդական երկրներից մեկը՝ Թուրքիայի, Եգիպտոսի, Հորդանանի և նախկին Խորհրդային հանրապետությունների հետ միասին, որ ունի ռազմավարական և տնտեսական կապեր Իսրայելի հետ:
Ադրբեջանն ու Իսրայելը փաստորեն սերտ, խորը և լայն համագործակցություն են իրականացնում 1992 թվականից:
Կողմերը չեն մոռացել քննարկել նաև աշխարհաքաղաքական հարցեր՝ հատկապես կապված Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի իրավիճակների հետ:
Այնպես որ, սպասենք նոր ժամանակակից զինատեսակների՝ հատկապես անօդաչու սարքերի մատակարարմանը Ադդրբեջանին…
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.