23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Վիճակն իրոք շատ լուրջ է։ Ինձ մոտ տպավորություն է, որ ԼՂՀ-ի օտարումը հայ ժողովրդից սկսվեց»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով անցած շաբաթ Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպմանը՝ ասաց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։
Մեր զրուցակիցը չի թաքցնում, որ այդ հանդիպումից հետո ինքը «շոկի մեջ» էր. «Երբ ԼՂ հարցը նման լրջագույն փուլ է մտնում, ու բացի իշխանության «բռավոյական» բառերից՝ քաղաքական դաշտում ռեալ արձագանք չեղավ։ Միայն իշխանությունն է տանում իր քարոզչությունը՝ գովաբանելով»։ Այս իմաստով մեր զրուցակիցը կարևոր է համարում մայիսի 23-ին «Հեռանկար» կենտրոնում տեղի ունեցած «ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերները» թեմայով փակ քննարկումը, որին մասնակցել են Ալեքսանդր Արզումանյանը, Վարդան Օսկանյանը, Արման Մելիքյանը, Հովհաննես Իգիթյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Ռուբեն Կարապետյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արման Նավասարդյանը, Արա Պապյանը, Վլադիմիր Կարապետյանը, Ստեփան Գրիգորյանը, Արմեն Այվազյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ներկայիս արտաքին քաղաքականությունը, ԼՂ հիմնախնդրի կարգավորման արդի փուլն ու հեռանկարները, ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչման նպատակահարմարությունն ու միջազգային ճանաչման հնարավորությունները, ԱՄՆ, ԵՄ և ՌԴ քաղաքականությունը տարածաշրջանում։ Հնչել են նաև առաջարկություններ ու լուծումներ։ «Շատ կարևոր էր այդ հանդիպումը։ Ես, օրինակ, ցանկանում էի հասկանալ ՝ ճի՞շտ եմ ըմբռնում վտանգավորության մակարդակը»,- մեզ հետ զրույցում ասաց Ստեփան Գրիգորյանը՝ բնականաբար ձեռնապահ մնալով փակ քննարկումից մանրամասներ փոխանցել։
Կիսվեց միայն իր դիտարկումներով։ Ըստ այդմ, հայկական կողմի հետագա քայլերը, բացատրությունների և իրավիճակը մեղմացնող բնորոշիչների օգտագործման փոխարեն, պետք է պայմանավորված լինեն այն վերլուծությամբ, թե քառօրյա պատերազմից հետո ինչի՞ հասավ Ադրբեջանը։ Իսկ Ադրբեջանն, ըստ Ստեփան Գրիգորյանի, երեք կարևոր բանի, այնուհանդերձ, հասավ, առաջինը ԼՂ հարցը դարձավ հրատապ և այնքան, որ Վիեննայում կայացած գերտերությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարները երկու հարց էին քննարկվում. ԼՂ հարցը՝ Մինսկի խմբի շրջանակներում, այլ ձևաչափով էլ Սիրիայի խնդիրն էին քննարկում։
«Ո՞վ էր պատկերացնում, որ Սիրիայի և ԼՂ խնդիրները նույն մակարդակում կլինեն։ Դա հենց Ադրբեջանի նախաձեռնող քաղաքականության արդյունքն էր»,- կարծում է մեր զրուցակիցը։
Առավոտ
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
«ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձի մասին լուրը նախօրեին լրատվական դաշտի մի մասում սկսեց մեծ հանդիսավորությամբ շրջանառվել: Սակայն ամենակարևոր հարցը, որը, թերևս, բոլորին հետաքրքրում է, այն է՝ եթե Սամվել Բաբայանը վերադարձել է Հայաստան, արդյոք նշանակում է, որ տարիներ առաջ այստեղ կուտակած նրա պարտքերը մարվել են:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Բաբայանի պարտքերը, որոնց մի մասը նաև բանկերին է եղել, իսկապես մարվել են: Մասնավորապես, ըստ լուրերի՝ Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին, ՀՀ ՍԴ անդամ Կիմ Բալայանին ունեցած պարտքերը Սերժ Սարգսյանն է իր միջոցներով մարել տվել:
Հիշեցնենք, որ նրանք իրենց բնակարանները գրավադրել էին, գումարը տվել էին Բաբայանին, բայց վերջինս չէր կարողացել այն վերադարձնել: Սերժ Սարգսյանի հրահանգով դեռևս տարիներ առաջ բանկի նկատմամբ պարտավորությունը մարվել է, Բազեյանի ու Բալայանի բնակարաններն էլ գրավից ազատվել են»:
«Ժողովուրդ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
«Օրեր առաջ Կոտայքի մարզի Սևաբերդ և Հատիս համայնքներում ձիեր էին գողացել: Անհանգստացած գյուղացիները արդեն 2 օր է ինչ քուն ու դադար չունեն, վախենում են մյուս անասուններին ազատ արձակել. «Բարբարոսություն, ուղղակի բարարոսներ են եղել, որ ձիերին գողացել են, տարել որոշ հեռավորության վրա մորթել, միսը տարել են: Էդ ձիերը մի քանի օրից քուռակ կծնեին, մորթել են անխնա», – սրտնեղված պատմում էին գյուղացիները:
Սևաբերդ համայնքի ղեկավար Հակոբ Բաբայանն էլ ասաց. «Մենք պարզել ենք, որ ձիու միսը Գումի շուկայում վաճառվել է: Տավարի մսի տակ վաճառել են ձիու միսը 2200 դրամով, ես էլ այդ մսից գնել եմ, բերել եմ, ձիու գլուխն էլ կա, ուղարկել ենք փորձաքննության: Երբ, որ դեպքը եղավ մենք անասնաբույժին տեղյակ պահեցինք, որ ձիեր են գողացել համայնքից և խնդրել ենք, հետևել, թե որ շուկայում այդ միսը կվաճառվեն: Էդպես իմացանք, Այս գործը պետք է բացվի, խեղճ մարդկանցից տարել են ու վնաս պատճառել»:
Զրուցեցինք նաև Հատիս համայնքի ղեկավար Սամվել Գարսևանյանի հետ, ով ասաց, որ 2 ձի էլ Հատիս համայնքից են գողացել. «Տարել են գյուղից մի 500 մետր հեռու, մորթել են, ոտքերն ու գլուխները թողել, միսը տարել»:
Հրապարակ
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
ՏՈՆ ՍՈՒՐԲ ԳԱՅԱՆՅԱՆՑ ԿՈՒՅՍԵՐԻ
Ի՞նչ նմանություն կա Աստծու տաճարի և մեհյանների միջև։ Արդարև, մե՛նք ենք կենդանի Աստծու տաճարը, ինչպես Աստված ինքն ասաց. «Պիտի բնակվեմ նրանց մեջ և պիտի ապրեմ նրանց հետ։ Ես նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք՝ իմ ժողովուրդը»։
Ահա թե ինչու Աստված հրահանգում է մեզ. «Անջատ և հեռո՛ւ կացեք հեթանոսներից, մի՛ դիպչեք պիղծ բաներին, և ես կընդունեմ ձեզ։ Ես հայր կլինեմ ձեզ համար, և դուք կլինեք իմ որդիներն ու դուստրերը,- ասում է ամենակալ Տերը»։
Սիրելինե՛ր, այս խոստումները եղել են մեզ համար։ Ուստի հեռո՛ւ մնանք մարմնական և հոգեկան ամեն պղծությունից, մաքրենք մեզ կատարելապես՝ ապրելով Աստծու երկյուղով։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 6:16-7:1)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Մադրիդի «Ատլետիկոն» դարձել է ֆրանսիական Լիգա 2-ի մասնակից «Լանս» ակումբի համասեփականատերը: «Լանսը» նախկինում պատկանում էր ադրբեջանցի գործարար Հաֆիզ Մամեդովին:
Իրավունքների փոխանցման գործարքն ավարտվել է և «Ատլետիկոն» այժմ «Լանսի» բաժնետոմսերի 35%-ի սեփականատերն է: Ակումբի բաժնետմոսերի ևս 65%-ն այսուհետ պատկանում է լյուքսեմբուրգյան «Սոլֆերինո» ընկերությանը, որի հետևում են Իգնասիո Ագուիլլոն և Միգել Անխել Խիլը, ինչպես նաև բրիտանական AmberCapital ներդրումային ընկերությանը, որի հիմնադիրներն են լիբանանահայ Ժոզեֆ Մարի Օգուրլյանը և ֆրանսիացի Ժիլ Ֆրետինյեն:
«Լանսի» սեփականատիրոջ փոփոխությունը դժգոհության ալիք է բարձրացրել Ադրբեջանում և հիստերիայի առիթ դարձել, քանի որ ակումբի փաստացի համասեփականատերերի թվում այժմ նաև հայ կա:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ակումբի վաճառքն արդեն Հաֆիզ Մամեդովի հանդեպ «դավաճանություն» են որակել Իգնասիո Ագուիլլոյի կողմից:
Ինչ նշանակություն ունեն անունները մեր կյանքում, և պե՞տք է երեխաներին կոչել մահացած հարազատների անուններով: Ինչպե՞ս են դրանք անդրադառնում մարդու կյանքի վրա, հարցերի մասին araratnews.am-ի հետ զրույցում խոսեց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
«Անունները մեր կյանքում շատ մեծ նշանակություն ունեն: Առաջին բանը, որ արվում է երեխայի ծնունդից հետո, նրան անուն տալն է, օրենքի տեսակետից էլ՝ յուրաքանչյուր երեխա անուն ունենալու իրավունք ունի: Մարդիկ կան, որ դժգոհ են իրենց անուններից, չեն սիրում դրանք, կամ հակառակը: Ես որպես հոգեբան առնչվել եմ մի շարք դեպքերի, երբ մարդն իր անունից գոհ չլինելու պատճառով, անձնային յուրահատուկ խնդիրներ, թերարժեքություն է ունեցել»,-նշեց հոգեբանը և հավելեց, որ անվան հանգամանքը մեր կյանքում լուրջ դեր է խաղում:
Հոգեբանն անդրադառնալով այն փաստին, որ Հայաստանում հիմնականում երեխաներին անվանակոչում են տատիկ- պապիկների պատվին՝ մեր զրուցակիցը նշեց.«Կար ժամանակ, որ ավելի շատ ընդունված էր երեխաներին կոչել արդեն մահացած տատիկ-պապիկների անուններով, բայց քիչ-քիչ մեր կյանք մտավ այն ավանդույթը, որ կարելի է երեխաներին կոչել նրանց անուններով դեռ կենդանության օրոք:
Մահացած մարդու անունը կարելի է դնել, բայց այստեղ հոգեբանական խնդիր կա: Երեխային տալով մահացած հարազատի անունը, մենք նրան չպետք է ընդունենք, որպես մահացածի ներկայություն կամ շարունակություն: Արդեն մահացած մարդու անունով երեխային կոչելը դառնում է վտանգավոր, երբ վիշտը փարատելու համար, մտածում են, որ այդ նոր ծնունդով ետ եկավ այն մարդը, ում կորցրել էին»:
Մեր այն դիտարկմանը՝ ապրիլյան պատերազմում զոհված զինվորները հիմնականում կրում էին մեր մահացած հերոսների անունները, հնարավոր է, որ անունը կրելով, նրանց պատմությունն են ժառանգել՝ տիկին Նալչաջյանը պատասխանեց.«Ռազմաճակատում մահացած մեր հերոս տղաները բացի տոկուն և համարձակ լինելուց, նաև գաղափար կրող տղաներ են եղել: Այն ընտանիքներում, որտեղ իրենց զավակներին կոչում են հերոսների անուններով, այդտեղ ազգային գաղափար կա և այդ ընտանիքներում մեծացած տղաները հենց այդպես էլ պետք է լինեն»:
Հարցի վերաբերյալ՝ թե անունները որևէ կերպ անդրադառնո՞ւմ են մարդու ճակատագրի վրա, զրուցեցինք նաև պայծառատես Անի Գրիգորյանի հետ.«Ես նման բաների չեմ հավատում: Հիմա եթե մարդը մահացել, գնացել է, ո՞նց կարելի է այդ մարդու անունը չդնել, չհիշատակել: Շատ անգամ աղջիկների անունները դնում են Եվա, որն անիծված կնոջ անուն է և հետո ասում են՝ դրանից դժբախտ եղավ, բայց կան Եվաներ, որ երջանիկ են: Կամ ասում են՝ անունը դրեցին Կամելիա, կամելիազարդ տիկնոջ նման անբարոյական եղավ, է, մի արա անբարոյականություն, որ այդպիսին չլինես»,-նշեց պայծառատեսը և հավելեց, որ ըստ իրեն՝ յուրաքանչյուր մարդու բախտն ու ճակատագիրը Աստծո, հետո՝ իր ձեռքերում է:
Լեհաստանի Bielsko Biala քաղաքի խանութներից մեկում վաճառվում են պահածոներ, որոնց պիտակի վրա հայերեն տառերով գրված է, որ վաճառքի ենթակա չեն ու համարվում են զինվորի բաժին: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Գարիկ Գալիկյանը: Տեղեկությունը եւ համապատասխան լուսանկարները փաստաբանին տրամադրել է Լեհաստանում ապրող նրա ընկերը, որն այդ մասին իմացել է այն ժամանակ, երբ խանութի աշխատողը նրան որպես հայի խնդրել է թարգմանել ապրանքների պիտակի վրայի հայատառ գրությունը:
«Ի դեպ, ասացին, որ այս ամենը զինվորական համազգեստի հետ միասին արժե 500 զլոտի (160 դոլար): Խնդրում եմ համապատասխան կառույցներին այս ամենը տեսնելով կատարել համապատասխան ուսումնասիրություն»,- գրել է Գալիկյանը:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին խնդրեցինք մեկնաբանել տեղեկությունը: Հովհաննիսյանն ի պատասխան ասաց, որ նախարարությունը կզբաղվի ահազանգով, կուսումնասիրի:
Հիշեցնենք, որ վերջերս էլ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել՝ գրելով, որ Վերնիսաժում բաց վաճառքի է դրված բանակի համար նախատեսված օճառ:
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գրասենյակն արձագանքել է «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի հայտարարությանը:
«Անդրադառնում ենք այն պատճառով, որ մի շարք լուրջ լրատվամիջոցներ հրապարակել էին այդ կեղտոտ զառանցանքը, իսկ հանրության համար վերջնականապես իրականությունը պարզեցնելու համար ներկայացնում ենք հետևյալը.
Երկար տարիներ Անի Հովհաննիսյանը գումարներ վաստակելու նպատակով շանտաժի է ենթարկել, այնուհետև զրպարտել տարբեր հասարակական, քաղաքական, պետական գործիչների ու գործարարների: Այս պնդման ապացույցներն են, թե՛ այս օրերին հնչած տարբեր գործիչների հայտարարությունները, թե՛ այն բազմաթիվ մարդկանց ցուցմունքները, որոնք անընդհատ ներկայացվում են իրավապահներին: Նախաքննությանը չխանգարելու համար այս պահին փակագծեր չենք բացում՝ սպասելով գործի ավարտին:
Երկար տարիների ստոր, անբարոյական ու օրինազանց գործունեությանը վերջ դրվեց և սկսվեց բացահայտումների ընթացքը այն պարզ պատճառով, որ այս անգամ թիրախ էր ընտրվել պատգամավոր Ուրիխանյանը, որին չվախեցրեցին ո՛չ սոցիալական ցանցերում Անիի հանցակիցների լկտի ու վարկաբեկիչ գրառումները, ո՛չ էլ իր կենսագրության մեջ նրանց «քիթը խոթելը»:
Ինչպես պարզվեց, Անիին արդարացնելու, ցուցմունքներից հետ պահելու և օրենքի պատժից «փրկելու» գործն իր վրա վերցրեց հայտնի խարդախ, բազմաթիվ մարդկանց ճակատագրեր խեղած Արտակ Գալստյանը և իր armcrimenews .am կայքը՝ ևս մի քանի մանր-մունր ֆեյսբուքյան քարոզիչներով հանդերձ: Հիշյալ կայքն ու անձը ամուր փոխկապակցված են Անիի երկարամյա հանցավոր գործունեության հետ, և իրենց պատասխանատվությունից խուսափելու միակ հույսը օրինական պատժից Անիին դուրս պրծեցնելն էր: Հասկանալով, որ դա չի հաջողվում, նրանք նախաձեռնեցին Անիի այս վերջին ստոր ու զառանցանք հիշեցնող հայտարարությունը, որում ՀՀ-ում ՌԴ դեսպան Վոլինկինի և պատգամավոր Ուրիխանյանի անունները կապվում է իբր իր հայրենասիրական և հակաադրբեջանական գործունեության հետ:
Վերոգրյալի առթիվ առաջացել է չորս հարց.
1. Հայրենասիրական պայքարի ոգով տոգորվա՞ծ էր Անին 300.000 դրամ գաղտնիաբար պահանջել պատգամավորից և վերցրել նրա ներկայացուցչից, ինչի օպերատիվ նկարահանման կադրերը տեսավ ողջ հանրությունը:
2. Հայրենասիրությա՞մբ էր դրդված Անին, երբ այլոց անձնական կյանքին ու ընտանիքի անդամներին վերաբերող տեղեկություններ էր պեղում ու հրապարակում:
3. Հայրենասիրական պայքարի շրջանակներո՞ւմ էր արդյոք Անին կեղտեր հորինում տարբեր գործիչների մասին ու ֆեյսբուքյան էջերով ուղարկում իրենց երեխաներին ու բարեկամներին:
4. Եվ վերջապես, ո՞ր հայրենասիրությամբ է պայմանավորվում Անիի հանցագործությունների կոծկումն ու պարփակումը Արտակ Գալստյանի, Սուսաննա Սարգսյանի կողմից ու իրենց armcrimenews և analitik կայքերի միջոցով և ադրբեջանցիներին նյութ ապահովող խայտառակ ու ապազգային զառանցանքների տարածումը համացանցում:
Հույսով ենք, որ ՌԴ դեսպանը շուտափույթ հանդես կգա հայտարարությամբ և պարզաբանմամբ իր Անիին առնչվելու մասին, ինչը սակայն մեր հետաքրքրությունների տիրույթում չէ»:
Շրջակա միջավայրի վիճակը վատանում է ավելի արագ, քան կարծում էին նախկինում, ինչը դրսևորվում է սառցադաշտերի հալոցքով, Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացմամբ և Երկրի մակերևույթի ջերմաստիճանի աճով։ Այս մասին ասվում է Նայրոբիում (Քենիա) ներկայացված՝ Շրջակա միջավայրի հարցերով ՄԱԿ-ի ծրագրի զեկույցում, որի պատրաստմանը մասնակցել է ավելի քան 1200 գիտնական հարյուրավոր ինստիտուտներից՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Հետազոտողները նշում են, որ աշխարհի գրեթե յուրաքանչյուր տարածաշրջանում դիտվում է բնակչության թվաքանակի և ուրբանիզացման տեմպերի աճ, ռեսուրսների սպառման մակարդակի մեծացում, հողի դեգրադացիա, ամայացում և կլիմայական փոփոխություններ։ Այդ ամենը չափազանց բացասաբար է ազդում մարդու կյանքի վրա և հանգեցնում ջրային ռեսուրսների և սննդամթերքի սուր դեֆիցիտի։
Գիտնականները հիշեցնում են, որ Արկտիկան ծառայում է մոլորակի վրա փոփոխությունների «բարոմետր», և հենց աշխարհի այդ հատվածում է վերջին շրջանում առավել ուժեղ դրսևորվում գլոբալ տաքացումը։ Մասնագետների տվյալներով՝ 1980 թվականից Հյուսիսային բևեռի շուրջ տարեկան միջին ջերմաստիճանն աճել է կրկնակի արագ, քան Երկրի մնացած մասերում։
Մասնագետները նախազգուշացնում են, որ եթե ներկայիս միտումները շարունակվեն, եթե չկարողանանք սահմանել բնական ռեսուրսների կայուն կիրառություն, ապա շրջակա միջավայրի վիճակը կշարունակի վատանալ։
Վաղը լուսադեմին ցիկլոնը կլքի մեր հանրապետության տարածքը, կլինի կայուն եղանակ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԻՆ “Հիդրոմետ” ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ տեղեկացնելով, որ ամբողջ օրվա ընթացքում կլինի առանց տեղումների կայուն եղանակ, երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է թույլ, կարճատև անձրև:
Անդրադառնալով առաջիկա օրերին եղանակի կանխատեսումներին, Սուրենյանը նշեց.
“Մայիսի 26-ին, 27-ին, 28-ին, 29-ին և 30-ին հանրապետության տարածքին կրկին մոտենում է հերթական ցիկլոնը՝ այս անգամ արդեն Միջերկրական ծովից”,-ասաց Գագիկ Սուրենյանը:
Սուրենյանի խոսքով՝ այս ցիկլոնի առանձնահատկությունը կլինի այն, որ նշված օրերին օրվա մեծ մասը կլինի արևառատ, տաք եղանակ:
Նա նաև նշեց, որ նշված օրերին միայն երեկոյան ժամերին մարզերի մեծ մասում սպասվում են անձրևներ, ամպրոպ: “Ամպրոպների ժամանակ չի բացառվում դարձյալ քամու ուժգնացումը, սակայն ոչ այն ինտենսիվությամբ, ինչ երեկ էր: Այդ բոլոր օրերին առանձին հատվածներում մեծ է կարկտահարման վտանգը”,- նշեց նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.