23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հիսուսը, մի քիչ առաջ գնալով, տեսավ Մատթեոս անունով մի մաքսավորի, որ նստել էր մաքսատանը՝ մաքս գանձելու։ Հիսուսն ասաց նրան.
— Հետևի՛ր ինձ։
Մատթեոսը վեր կացավ և հետևեց Հիսուսին։ Եվ մինչ Հիսուսը նրա տանը սեղան էր նստել, բազմաթիվ մաքսավորներ և մեղավորներ էլ եկան ու նստեցին Հիսուսի և նրա աշակերտների հետ։ Երբ փարիսեցիներն այս բանը տեսան, ասացին Հիսուսի աշակերտներին.
-Ձեր Վարդապետն ինչու՞ է մաքսավորների և մեղավորների հետ ուտում։
Հիսուսը երբ այս լսեց, նրանց ասաց.
-Առողջները չեն, որ բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները։ Գնացե՛ք և սովորեցե՛ք, թե ինչ է նշանակում Աստծու այս խոսքը. «Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ». քանզի ես չեկա արդարներին կանչելու, այլ մեղավորներին։
(Մատթեոսի ավետարան 9:9-13)
Բոլոր նրանք, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին, Աստծու առջև արդարանում են առանց խտրության։ Արդարև, թեպետև բոլոր մարդիկ մեղանչեցին և զրկված են մնում Աստծու փառքից, սակայն Աստված արդարացնում է նրանց ձրիաբար իր պարգևած շնորհով, Քրիստոս Հիսուսի փրկագործության միջոցով, որովհետև Աստված նախասահմանեց, որ Քրիստոսն իր թափած արյունով քավության միջոց դառնա նրանց համար, ովքեր հավատում են իրեն։ Անցյալում Աստված իր արդարությունը ցույց էր տալիս՝ անհիշաչար գտնվելով մարդկանց գործած մեղքերի հանդեպ, իսկ ներկայումս նա իր նույն արդարությունը հայտնում է՝ թողություն շնորհելով մեղքերին, ցույց տալով, որ ինքն արդար է և արդարացնում է ամեն մեկին, ով հավատում է Քրիստոսին։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 3:22-26)
Ռուբեն աբեղա Զարգարյան
106 կողմ, 0 դեմ ու ձեռնպահ ձայներով այսօր Աժզգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց Աշխատանքային օրենսգրքում արված փոփոխությունները, որոնցով Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների կապակցությամբ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի մեկնող և զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց անձ համարվող աշխատողների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ են սահմանվում: Փոփոխությունները պայմանավորված են Ադրբեջանի կողմից 1994 թվականի զինադադարի խախտման և 2016 ապրիլի 1-ից հետո սանձազերծված ռազմական գործողություններով, ինչպես նաև հետագայում Ադրբեջանի հնարավոր նախահարձակ գործողություններով:
«Անհրաժեշտ է Աշխատանքային օրենսգրքում կամավորականների համար սահմանել աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ՝ աշխատատեղերի պահպանում և վարձատրության կազմակերպում կամավորական հիմունքներով մարտական գործողությունների մասնակցելու ժամանակահատվածում»,-հայտարարեց Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը: Հիշեցնենք, որ ողջ ապրիլ ամսվա ընթացքում բազմաթիվ կայքեր ու լրատվամիջոցներ գրում էին, որ այս կամ այն գործատուն ազատել է աշխատանքից առաջնագիծ մեկնած այս կամ այն կամավորին:
Նախարարը վստահեցրեց, որ առաջարկվող լուծումը վերաբերում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեկտորում աշխատողներին:
Հ կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից սպառողներին տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը 2016 թվականի ապրիլին ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց կազմել է 571 մլն դրամ, ինչը 33 մլն դրամով ավել է նախորդ ամսվանից։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԷԲՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Փոխհատուցումից օգտվել է ավելի քան 625 հազար բնակիչ-բաժանորդ։ Նախորդ ամսվա համեմատ սպառողների այս խմբում ընդգրկվածների թիվն ավելացել է ևս 54 հազարով։ Բնակիչ-բաժանորդների ավելի քան 80 տոկոսը ապրիլին օգտվել է փոխհատուցումից։ Բնակչության համար սուբսիդավորման ենթակա գումարը գերազանցել է 547 մլն դրամը։
Անցած յոթ ամիսներին, ընդհանուր առմամբ, տրամադրվել է ավելի քան 5,5 մլրդ դրամի փոխհատուցում, գերակշիռ մասը՝ 5,3 մլրդ դրամը, բնակիչ-բաժանորդներին։ Հիշեցնենք, որ կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի որոշմամբ, սուբսիդավորումը տրամադրվում է ամսական մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդներին և մինչև 500 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող ՓՄՁ-ներին՝ 250 կՎտ-ի դիմաց:
Փոխհատուցման տրամադրումը կշարունակվի մինչև 2016թ. հուլիսի 31-ը։
Ամենայն հայոց բանաստեղծուհի ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԸ դեռեւս իր մահից 3 տարի առաջ` 2003 թվականին, կտակել էր` բնակարանը վերածել տուն-թանգարանի եւ պահանջել, որ բնակարանի ընդունարանը, ննջարան-աշխատասենյակը եւ հյուրասենյակը թողնվեն նույնությամբ` ոչինչ չավելացնելով եւ ոչինչ չպակասեցնելով: Բանաստեղծուհին իր ձեռքով է կահավորել, տեղադրել ցուցանմուշները, տվել բացատրություններ: Տուն-թանգարանի ձեւավորման ժամանակ, անհրաժեշտությունից ելնելով, 2008 թվականի ամռանը ցուցասրահի է վերածվել 13 մ երկարությամբ տնտեսական պատշգամբը, որտեղ այժմ ցուցադրվում է Կապուտիկյանի հարուստ արխիվի մի մասը: 2009 թվականի հունվարի 20-ին բանաստեղծուհու ծննդյան 90-ամյակի կապակցությամբ, ՀՀ կառավարության որոշմամբ, նրա ապրած տանը բացվեց տուն-թանգարանը, որի մուտքն անվճար էր, մինչեւ այս տարվա հունվարը: Ըստ տուն-թանգարանի նորանշանակ տնօրեն ԱՐՄԵՆՈՒՀԻ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ` ստիպված են եղել պետականացման հայտ ներկայացնել. «Պետությունն էլ, հարգելով Կապուտիկյանի հիշատակը, մեզ ներառեց Գրականության եւ արվեստի թանգարանի կազմում` եղանք նրանց 5-րդ մասնաճյուղը եւ դարձանք վճարովի»: Սակայն, Թանգարանային գիշերվա շրջանակում կապուտիկյանական հարկի տակ հավաքված մարդիկ եկել էին անվճար, օրվա խորհուրդն էր այդպես պահանջում: Իսկ օրվա խորհրդին համահունչ` ի ցույց դրվեցին բանաստեղծուհու որոշակի կարեւոր փաստաթղթեր` Արցախյան շարժումից, բարեգործությունից, մինչեւ իսկ 2004 թվականին սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի վերադարձնելը, որոնց առաջին ականատեսը եղան թանգարանային գիշերվա այցելուները` Կապուտիկյանի արվեստը գնահատողները:
ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ՈՒՍԵՐԻՆ
Սիլվա Կապուտիկյանն առաջին անգամ Արցախ է գնացել 1959 թվականին, եւ առաջին բախտավոր հեղինակն է եղել, որ իրավունք է ստացել պետական հրավերով գնալու այնտեղ: Դրանից առաջ` 1948թ. Արցախ է գնացել Ավ. Իսահակյանը, բայց, ասում են` ինչպես գնացել, այնպես էլ լուռումունջ, հետ է եկել հուսահատված. «Ղարաբաղը ոչ մի ոռոգվող դաշտ, ոչ մի ջրվող այգի չունի, իսկ ժողովուրդն ուղղակի քարից հաց է քամում մեծ դժվարությամբ, եղածն էլ Ադրբեջանը տանում է` մինչեւ վերջին թելը կողոպտելով ղարաբաղցուն»,- վերադարձից հետո ասել է Իսահակյանը:
Այսպիսով` ասում են Ս. Կապուտիկյանին հոծ բազմություն էր սպասում Արցախում, թատրոնի շենքում ասեղ գցելու տեղ չի եղել, ժողովուրդը հիացած ու կարոտած աչքերով «Խոսք իմ որդունի» հեղինակին է դիմավորել: Կապուտիկյանը պատմել է. «Խոսքս գետնին չէր հասնում, ամեն բառը կլանում էին: Լավ հասկանում էի` առաջին կածանն էր բացվել Հայրենիքից դեպի Արցախ, եւ իրավունք չունեի փակելու այդ կածանը, այսինքն` պետք է խոսեի դիվանագիտորեն` չվտանգելով այդ բացված փոքրիկ կածանը: Եվ Ղարաբաղը ինձ մի հետաքրքիր բան հուշեց. հասկացա, թե ինչու մեր ժողովուրդն այսքան անջատ ապրելով, սարեր-ձորերով իրարից բաժանված լինելով, այնուամենայնիվ, մեկ միասնություն է դարձել` չունենալով պետականություն եւ անընդհատ բախվելով օտար քամիներին: Բայց մածունի մերանի նման մեր մշակույթը մեզ կապել ու շաղախել է` դարձրել մեկ ազգ, մեկ մշակույթ ունեցող հանրություն»:
ՆԱՄԱԿ Է ԳՐՈՒՄ ԱԼԻԵՎ ՀՈՐՆ
ՈՒ ԲՐԵԺՆԵՎԻՆ
Այդ այցի ժամանակ Կապուտիկյանին ուղեկցում են Ղարաբաղով մեկ` Ամարասի վանք, Գանձասար, բայց երբ հասնում են Դադիվանք, որն այն ժամանակ կոչվել է Խութավանք, եւ տեսնելով խղճալի վիճակում, որոշում է. «Հասնեմ Երեւան, տեսե՛ք, թե ձեր գլխին ինչ խաղ եմ խաղալու: Մեծ գոմի էր վերածվել Դադիվանքը, եւ այնքան անասուն էին լցրել, որ գոմաղբն ուղղակի բարձրացել ու պատերի կեսից էր դարձել: Պատկերացրեք, թե այդ նեխահոտն ու միզանյութը ինչքան էր ներծծվել պատերի մեջ, որ ամեն րոպե Դադիվանքը կարող էր փլվել այդ միզանյութից: Կարծես լեզուն կտրված մեր զանգերը, կռնատ մեր խաչքարերն ու կամուրջները աղերսում էին` խնդրում ենք, օգնի՛ր, փրկի՛ր մեզ…»,- այսպես է պատմել Կապուտիկյանն ու գալով Հայաստան` սկսել է շարժումը: Անմիջապես հոկտեմբեր ամսին նամակ է գրում Ադրբեջանի ակադեմիայի նախագահին եւ պահանջում դատարկել, պատշաճ տեսքի բերել Դադիվանքը ու կանխել ավերածությունը: Սակայն ստանում է խայտառակ պատասխան, ինչպես այսօր, թե իբրեւ Ադրբեջանը բացառապես հարուստ երկիր է, հազարամյա մշակույթով, եւ շատ լավ գիտենք մեր մշակույթի տեղը, դուք չէ, որ մեզ պետք է հուշեք, թե ինչպես վարվենք մեր մշակույթի հետ: Կապուտիկյանը տեսնում է, որ իր բողոքը ոչ միայն տեղ չի հասնում, այլ հակառակ ազդեցությունն է թողնում, որոշում է խոսքն ուղղել ավելի բարձր ատյաններին եւ բողոքի նամակ գրում Ալիեւ հորը` Հեյդար Ալիեւին: Իսկ ավելի սեղմ տարբերակն ուղղում Բրեժնեւին` թե մինչեւ վերջին թելը կողոպտվող Ղարաբաղը Դուք ներկայացնում եք, որպես ծլող-ծաղկող, զարգացող մարզ, ինքներդ եկեք եւ տեսնեք, թե ինչ է մնացել այն Ղարաբաղից, որը կարող էր մի ամբողջ պետություն կերակրել` այսօր սոված վիճակում է: Այդ ընթացքում բանաստեղծուհուն էին միացել Զորի Բալայանը, ապա` Սերո Խանզադյանը հուժկու հոդվածներ է գրում եւ ենթարկվում տնային կալանքի:
ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆՆ Է ՍԿՍՈՒՄ ԳՈՐԲԱՉՈՎԻՆ ՃՆՇԵԼ
1988 թվականի շարժման առաջամարտիկների մեջ նաեւ Սիլվա Կապուտիկյանն էր, ում Մարաղա գյուղի բնակիչները տալիս են ձեռագրով հատ-հատ գրված դիմումներ եւ խնդրում են Գորբաչովին Ղարաբաղը ճանաչել Հայաստանի մաս: Այդ խնդրանք-դիմումների տակ դրվում են հարյուր հազարի հասնող ստորագրություններ: Թանգարանի տնօրեն տիկին Արմենուհին պատմեց, որ վերջերս այդ դիմումներն ու ստորագրությունների մի մասը տարել են Ստեփանակերտի պետական համալսարան. «Մարդիկ չէին հավատում իրենց աչքերին, որովհետեւ իրենց հոր եւ մոր ստորագրությունները տեսան, ասացին, որ շատ բարձր պաշտոնի մարդիկ են եղել ու չնայած ամեն րոպե կարծել են, որ գիշերը չեն լուսացնի` կգան, կտանեն, բայց առաջինը իրենք էլ ստորագրել են: Պիտի տեսնեիք ինչ լաց էր, կենդանի վկայության բռնկում առաջացրեց: Մենք այդ ստորագրություններից մի թղթապանակ թողեցինք այնտեղ, իսկ մնացածը` մեզ մոտ է: Այդ հարյուր հազար ստորագրություններն էին, որ Կապուտիկյանին բարձրացրին ամենավերին ալիքի վրա, եւ Զորի Բալայանի հետ փետրվարի 27-ին, կանչ ունեցան եւ ներկայացան Մ. Գորբաչովին»,- պատմում է թանգարանի տնօրենն ու հավելում. «Նա Գորբաչովի մոտ գնաց առավելագույնս զինված` Հայաստանի մշակութային հուշարձաններով, Նախիջեւանի եւ Արցախի հետ միասին Հայաստանի քարտեզով: Արդեն «Մոսկվա» հյուրանոցում խնդրում են, աղաչում` տիկին Սիլվա, ոչ մի դեպում զենքերը ցած չդնեք, Գորբաչովը հատուկ տաղանդ ունի` մարդկանց զինաթափելու, բայց խնդրում ենք ազգովի` ձեր «զենքերը» ցած չդնեք: Գիշերը Զորի Բալայանը զանգ է ստանում Բաբկեն Արարքցյանից (այդ ժամանակ ԱԺ նախագահ), որն ասում է, որ ողջ Հայաստանը լցվել է Ազատության հրապարակ, Օպերայի մատույցներում անգամ տեղ չկա, իսկ շեփորի ձայնը բռնել է ամբողջ Հայաստանը, եւ բոլորը ձեր խոսքին են սպասում: Կապուտիկյանը շատ է ոգեւորվում դրանից: Հետո զանգում է Զ. Բալայանի որդին եւ նույն բանը պատմում, իսկ Բալայանն էլ ասում է` բալիկ ջան, ընդամենը մի քանի ժամ է մնացել, լույսը բացվի, Ղարաբաղը մերն է… Սակայն առավոտյան, երբ հյուրընկալվում են Գորբաչովին, նա անմիջապես տակտիկական հարձակում է գործում, թե` պարոն Բալայան, դուք ո՞ւմ անունից Ղարաբաղը խոստացաք ձեր ժողովրդին, մի՞թե ես այսպիսի բան եմ ասել: Տիկին Սիլվան ասում էր` Զորին միանգամից զինաթափ եղավ, ու այդ ճնշվածությունը մնաց մինչեւ խոսակցության վերջ: Բայց քանի որ Կապուտիկյանն արդեն իր ասելիքը ուղեղում մշակել էր, չի կոտրվում, մինչեւ վերջ եւ ամեն անգամ, երբ Գորբաչովը փորձում է ինչ-որ ձեւով ճնշում գործադրել, բանաստեղծուհին հանում է իր «զենքերը» հերթականությամբ: Նախ` քարտեզը եւ ասում, սա էլ, խնդրեմ, Նախիջեւանի քարտեզը, որտե՞ղ է տեսնված, որ մարդ գնա ուրիշի հողում այսքան հուշարձան ու հարստություն ստեղծի եւ թողնի ու կամավոր հեռանա: Չէ՞ որ սա մշակված քաղաքականության հետեւանք է, հայերս աշխարհի ամենամշակութասեր ժողովուրդը եւ ազգը լինելով` այսօր դատարկվում ենք մեր երկրից, ո՞րն է պատճառը: Մի խոսքով` հերթը հասնում է հակառակ ճնշմանը` Կապուտիկյանն է սկսում Գորբաչովին ճնշել, որն էլ ճարահատյալ ասում է` այո, գիտեմ, նույնիսկ անունը Ղարաբաղ չէ` Արցախ է… Այնպես է կլորացնում խոսակցությունը, որ մեր երկու գրողներին թվում է, թե հարցը կլուծվի հօգուտ մեզ, եւ բավարարված դուրս են գալիս: Բայց, եթե մի տեղ տրամադրված են լինում հարցը լուծել հակառակ ձեւով, մարդկանց գլխի տակ փափուկ բարձ են դնում եւ ճանապարհում խաղաղ»,- պատմեց տուն-թանգարանի տնօրենը:
ԱՌԱՆՑ ԱՉՔ ԹԱՐԹԵԼՈՒ` 40 ՀԱԶԱՐ ՌՈՒԲԼԻ ՀՈՆՈՐԱՐԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է ԱՐՑԱԽԻՆ
Ասում են` Ս. Կապուտիկյանն ու Զ. Բալայանը դուրս են գալիս Գորբաչովի մոտից` համոզված լինելով, որ հարցը կլուծվի մի գրչի հարվածով, ինչպես ժամանակին Ղրիմի հարցն են լուծել, ինչպես այսօր լուծվում է Կոսովոյի կամ Վրաստանի փոքր տարածքների հարցը` մի գիշերվա մեջ: Բայց, ցավոք, հենց հաջորդ օրը` փետրվարի 28-ին, սկսվեց Սումգայիթի եղեռնագործությունը:
Կապուտիկյանը վերադառնում է` անուղղակի ինչ-որ ծանրություն ուսերին` ինքն իրեն մեղադրելով. գուցե իմ կամ ձեր պատճառով…
Որոշվում է նվիրատվություն անել Արցախին, եւ եթե շատերը 3 ռուբլի օգնություն էին տալիս, ոմանք` երբեմն 10, բայց Կապուտիկյանն առանց աչք թարթելու` 40 հազար ռուբլի` իր գրքի հոնորարը, միանգամից նվիրաբերում է, խնդրելով, որ այդ մասին որեւէ տեղ չբարձրաձայնվի: Նրա հուշերում գրված է. ««Երկխոսություն իմ եւ իմ միջեւ» պոեմի, ինչպես նաեւ վերջին տարիներին հրատարակված գրքերիս հոնորարները, որոնք միասին կազմել են 30 հազար ռուբլի, նվիրաբերում եմ Արցախի պաշտպանությանը, գաղթականներին, երեխաներին, երկրաշարժից տուժածներին…»: Թվարկելիս նույնիսկ մատների վրա չի տեղավորվում, որոնց կտրոնները ի պահ է տված թանգարանում, այն բոլոր շնորհակալական նամակների հետ, որոնք ստացել է բարեգործությունը ստացածների եւ այդ գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների ու անհատների կողմից:
ԱՐԿԵՐԻ ԲԵԿՈՐՆԵՐՈՎ ՁՈՒԼՎԱԾ ՄԵԴԱԼԸ ԹԱՆԿ ԷՐ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀՈՒ ՀԱՄԱՐ
Այդ շնորհակալագրերից զատ, Կապուտիկյանի համար իր ուրույն տեղն է ունեցել Արցախի մայրության ֆոնդից ստացած` արկերի բեկորներից ձուլված մեդալը, որին նա արժանացել է երկու անգամ. «Այսքան իմ ստացած շքանշանների ու մեդալների մեջ ամենաթանկը արկի բեկորներից ձուլված այս երախտիքի մեդալն է»,- ասել է Ս. Կապուտիկյանը:
Կապուտիկյանի կենսագրությունը հարուստ է եղել նաեւ մեդալներով, բայց 2004 թվականին նա վճռորոշ ու աննախադեպ քայլի դիմեց` ի նշան երկրի իշխանության դեմ բողոքի: 2004 թվականի ապրիլյան դեպքերը բանաստեղծուհին ստիպված է եղել հետեւել հենց իր բնակարանի պատշգամբից եւ ականատես եղել կրակոցներին, ժողովրդի վիրավորվելուն եւ անմիջապես վճռել ու վերադարձրել մի քանի ամիս առաջ ստացած շքանշանը` այն ժամանակվա նախագահ` Ռոբերտ Քոչարյանին, որպես բողոքի նշան, որ մի՛ վիրավորեք, մի՛ սպանեք իմ ժողովրդին, ամեն կաթիլ արյունը մեզ համար թանկ է, ամեն հայ մեզ համար թանկ է:
ՏԻԿԻՆ ՍԻԼՎԱՅԻ ՀՈԳԻՆ ԻՆՉՊԵ՞Ս ԿԸՆԴՈՒՆԻ ՄԵԴԱԼԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Այսօր` արդեն 12 տարի անց, իշխանությանը վերադարձրած բանաստեղծուհու շքանշանը վերադարձել է նրա տուն-թանգարան, այդ մասին տեղեկացրեց տուն-թանգարանի տնօրենն ու պատմեց, որ շքանշանը դեռեւս ապրիլի սկզբից է վերադարձվել. «Հաճախ էինք ինքներս մեզ հարցնում` ի՞նչ եղավ մեդալի ճակատագիրը, որտե՞ղ է պահվում, նույնիսկ մտածում էի գնալ նախագահական եւ նամակների բաժնից հետաքրքրվել, թե որտեղ է մեդալը: Եվ շատ պատահական ապրիլի 1-ին, նախկին տնօրեն տիկին Ռաֆլետայի հրաժեշտի երեկոյին, մեր գլխամասի` Գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը տիկին Ռաֆլետայի վաստակը գնահատելու համար Մշակույթի նախարարության կողմից ոսկե մեդալ հանձնեց, ներկաներին ասաց` մի անակնկալ ունեմ, ինձ տվել են նաեւ Սիլվա Կապուտիկյանի վերադարձրած «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը: Մենք երկակի վիճակում հայտնվեցինք` նախ շատ ուրախացանք, որովհետեւ ոչ մեկս չէինք տեսել մեդալը եւ այդքան անհանգիստ էինք նրա ճակատագրով, ու կարծես մեդալն իր ոտքով եկավ մեզ հյուր: Եվ հետո` չգիտենք տիկին Սիլվայի հոգին ինչպե՞ս կընդունի այդ վերադարձը: Ինչն էլ հենց մեզ կաշկանդում է»,- եզրափակեց Ա. Դեմիրճյանը:
«Ոչ մի մետր հող չի կորելու»,- «Ազատության» հետ զրույցում վստահեցնում է իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ անդրադառանալով հայկական կողմի վերահսկողությունից դուրս մնացած 800 հեկտար տարածքին: Մովսիսյանը ապրիլի 2-ից սկսած շուրջ ամիսուկես բանակի կազմում գտնվել է Ղարաբաղում և նոր է վերադարձել Երևան: Ասում է՝ մի օր բոլոր այդ տարածքները ետ են վերադարձնելու:
«Հանրապետության նախագահը բացեիբաց չպիտի ասի՝ որը որից հետո ա: Մի օր աչքերդ կբացես՝ կտեսնես, որ էդ դիրքերը տեղում են: Մի մետր էլ հող չի կորելու, ավելանալու ա, չի պակասելու: Նախագահը հո չի՞ ասի՝ մենք կխփենք, կվերցնենք: Ամեն ինչ իրա հունով գնում ա: Աչքերդ կփակես կբացես, մի լավ օր կլսես, որ էդ դիրքերն արդեն մեր փառապանծ զինվորների ձեռքում ա, և առանց զոհերի»,- ասում է Մովսիսյանը:
Հանրապետական պատգամավորը վստահեցնում է, որ ինչպես ապրիլյան ամենաթեժ օրերին, այնպես էլ դրանից հետո եղել է զինվորների կողքին՝ կատարելով հրամանատարական կազմի հրահանգները: Թե կոնկրետ մարտական ինչ գործողությունների է մասնակցել՝ այս հարցին ի պատասխան, Առաքել Մովսիսյանը հրաժարվում է մանրամասներ ներկայացնել: «Ես ձեզ կարող եմ նկարներ ցույց տալ, որ խրամատ էլ եմ քանդել, ես ինքս, այս օրերին: էսօր ամեն ինչ պետք ա անես, ի օգուտ զինվորի, որ մի բանով պիտանի լինենք: Թե չէ էթալ գառ ուտել, ուտել խմել, հետ գալ, ասել՝ ես գիտես՞ ինչեր եմ արել․․․ ոչ: Ամեն ինչ արել եմ, ինչ հրահանգ իջեցվել ա՝ ամբողջը կատարել ենք, ես ձեզ չեմ կարող գաղտնիքները բացահայտել․․․»:
Նշենք, որ համացանցում բացասական արձագանք էր ստացել Հանրապետական պատգամավորի մասնակցությամբ տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է Առաքել Մովսիսյանը ծխախոտի տուփեր նետում զրահամեքենաներով անցնող զինվորների ուղղությամբ: Նա վստահցենում է՝ վատ բան չի արել՝
«Ծխախոտը Երևանի կենտրոնում չէինք բաժանում, իմ սրտի ցանկությամբ դիրքերում տանկերին մի բլոկ սիգարետ տվեցի, վատ բան եմ արե՞լ: Կարող ա՞ Երևանում եմ տվել: Ջաբրաիլում դիրքում տալիս եմ զինվորին, մեր հայ զինվորին, վատ բան ե՞մ արել: Ու 24 ժամ ամիսուկես իրանց հետ աղուհաց եմ կիսել և որպես հրամանատար, կողքներին եմ էղել»:
Վերջերս Նյու Յորքում հանդիպել են աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն ու հրեական International Raoul Wallenberg Foundation (IRWF) հիմնադրամի ներկայացուցիչները` քննարկելու, թե ինչպես են Ազնավուրի հանգուցյալ ծնողները` Քնարն ու Միշան, ինչպես նաև նրա քույր Աիդան և հենց ինքը` Ազնավուրը, Ֆրանսիայում նացիստական շրջափակման տարիներին, վտանգելով սեփական կյանքը, փրկել հրեաներին:
Ինչպես նշում է Asbarez-ը, շանսոնյեն պատմել է, թե ինչպես են ծնողներն իրենց հարկի տակ ապաստան տրամադրել այն հրեաներին, որոնց հետապնդում էին նացիստները:
IRWF հիմնադրամն այս կապակցությամբ որոշել է հատուկ թիմ ստեղծել, որը կզբաղվի հրեաների փրկության գործում Ազնավուր ընտանիքի ունեցած ավանդի թեմայով:
Բացի այդ, հիմնադրամի ղեկավարությունը որոշել է հարգանքի տուրք մատուցել Ազնավուրներին` որոշելով Միշայի ու Քնարի պատվին Իսրայելում հատուկ նամականիշ թողարկել: Դրանից զատ, հիմնադրամը շանսոնյեին ու նրա քրոջը պարգևատրել է Ռաուլ Ուալենբերգի անվան մեդալով` այդպիսով գնահատելով երիտասարդ տարիքում նրանց ստանձնած ու պատվով իրագործած հրեաների փրկության առաքելությունը:
Շփման գծում հարաբերական անդորրի հաստատումից հետո Ադրբեջանի իշխանությունները ձեռնամուխ են եղել թալիշների համատարած հետապնդմանը: Հետապնդումների են ենթարկվում ներկայիս Ադրբեջանի բնիկ ժողովուրդ հանդիսացող այդ ժողովրդի այն ներկայացուցիչները, ովքեր ապրիլի սկզբին Արցախի դեմ սանձազերծված քառօրյա պատերազմի օրերին դժգոհություն են հայտնել, որ առաջնագծում հարաբերականորեն ավելի մեծ թիվ են կազմում թալիշները, լեզգիները, ավարները եւ փոքրամասնություն համարվող այլ ազգությունների ներկայացուցիչներ: Որպես թիրախ են ընտրվել նաեւ թալիշ այն գործիչների հարազատները, որոնք Ադրրբեջանի բնիկ ժողովուրդների երիտասարդներին կոչ են արել հայերին թշնամի չհամարել եւ չծառայել Արցախի հետ շփման գծում: Եվ ընդհանրապես, ապրիլյան հայտնի դեպքերից հետո Ադրբեջանում թալիշների հանդեպ վերաբերմունքը նկատելիորեն փոխվել է եւ նրանց սկսել են նայել իբրեւ հայերին համակրող կասկածելի տարրի:
Ռուսաստանում գործող թալիշական կազմակերպությունները ահազանգում են, որ ապրիլյան հայտնի իրադարձությունների ժամանակ աչքի ընկած թալիշ երիտասարդները մեկը մյուսի հետեւից կանչվում են ոստիկանական բաժանմունքներ:
Հայտնի է դարձել, որ օրերս ադրբեջանցի ոստիկանները հարձակվել են թալիշ հայտնի գրող Զաբիլ Մադոժայի 90-ամյա մոր՝ Ֆաթիմա Աղաեւայի վրա: Մասալիի շրջանի Մահմուդավար գյուղում ոստիկանները ներխուժել են տարեց կնոջ տուն եւ նրան փորձել բռնությամբ տանել ոստիկանական բաժանմունք: Ոստիկանների այդ պահվածքը մեծ զայրույթ է առաջացրել թալիշաբնակ գյուղում, որի բնակիչները արագորեն ցույց են կազմակերպել: Իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար ոստիկանները հեռացել են: Այս կերպ Արբեջանի իշխանությունները փորձել են մորը ճնշելու միջոցով ճնշում գործադրել Զաբիլ Մադոժի վրա, որը Արցախի դեմ ագրեսիայի օրերին Թալիշստանի ազգային հեռուստատեսությամբ թալիշներին ու Ադրբեջանի բնիկ մյուս ժողովուրդներին հղած հատուկ ուղերձում նշել էր, որ հայերը իրենց թշնամիները չեն եւ կոչ էր արել հրաժարվել Արցախի դեմ ռազմական գործողություններին մասնակցելուց: «Դա մեր պատերզմը չէ»,-հայտարարել էր թալիշ վտարանդի գրողը:
Չնայած Ադրբեջանից տեղեկատվական արտահոսքը կանխելու ջանքերին՝ հայտնի են դարձել թալիշ երիտասարդների հետապնդման եւ նույնիսկ սպանության մի շարք աղմկոտ դեպքեր: Օրինակ, հայտնի է դարձել, որ օրերս Բաքվի Խազարի շրջանի ոստիկանական բաժանմունքում կասկածելի հանգամանքներում տանջամահ է արվել թալիշ ակտիվիստ Զաուր Սուլթանովը: Պաշտոնական վարկածի համաձայն, նա հրավիրվել է ոստիկանական բաժանմունք ցուցմունք տալու, սակայն նրա վիճակը հանկարծակի վատացել է եւ սրտի անբավարարությունից նա հանկարծամահ է եղել: Նրա ծնողները պնդում են, որ իրենց որդին տանջամահ է արվել: Որոշ տեղեկությունների համաձայն, նա Facebook սոցիալական ցանցում գրառումներ է արել ադրբեջանցիների կրած իրական կորուստների վերաբերյալ, ինչից հետո ոստիկանները նրանից պահանջել են ջնջել այն: Դրան ի պատասխան, թալիշ ակտիվիստը նոր գրառում է արել՝, որում ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովին հրոսակ է անվանել: Դրանից հետո նա կրկին կանչվել է բաժանմունք, որտեղ նրանից պահանջել են ջնջել այդ գրառումը: Մերժում ստանալով՝ նրան կտտանքների են ենթարկել ու սպանել: Ընկերոջ սպանության մասին իմանալով՝ մեկ այլ թալիշ ակտիվիստ՝ Ազեր Քազիմովը այդ ամսին գրել է Facebook-ի իր էջում: Նրան քանիցս կանչել են ոստիկանությոան բաժանմունք եւ սպառնալիքներ հնչեցրել նրա ու նրա ընտանիքի հասցեին: Դրանից մի քանի օր անց Քազիմովը անհետացել է: Հայտնի են սոցիալական ցանցերում անցանկալի գրառումներ կատարած երիտասարդների հետապնդման այլ դեպքեր եւս:
Այս գործողությունները գնալով ավելի են մեծացնում դժգոհությունը առ Ադրբեջանի իշխանությունները: Բացի այդ, նման պահվածքը եւ ընդհանրապես շփման գծում ապրիլի սկզբին տեղ գտած լարվածությունը որոշ չափով նպաստել է Ադրբեջանի բնիկ ժողովուրդների եւ առաջին հերթին՝ թալիշների ազգային ինքնագիտակցության զարթոնքին: Դրա վառ օրինակներից մեկը նախաօրեին Սանկտ Պետերբուրգում «Թալիշ երիտասարդների միության» ստեղծումն է: Միությունը իր առջեւ խնդիր է դրել միավորել Սանկտ Պետորբուրգում բնակվող թալիշներին եւ զբաղվել վերջիններիս ազգային ինքնագիտակցության մակարակի բարձրացմամբ: Սանկտ Պետերբուրգը թվով ամենամեծ թալիշ բնակչությունն ունեցող քաղաքն է համարվում:
Սկզբնաղբյուրը՝ armtimes.com
lratvakan.am-ը գրում է. Վրաստանը մտադիր Է վերջնականապես հրաժարվել խորհրդային ռազմական տեխնիկայի օգտագործումից եւ մշտական ռեժիմով բանակցություններ Է վարում ԱՄՆ-ից ռազմական տեխնիկա գնելու շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 25-ին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է հանրապետության զինված ուժերի գլխավոր շտա բի պետ Վախթանգ Քափանաձեն:
«Դա մշտական գործընթաց Է: Մենք ցանկանում ենք նորացնել ռազմական տեխնիկան: Մենք ցանկանում ենք մեկընդմիշտ հրաժարվել խորհրդային արտադրության տեխնիկայից, որի պահպանումը եւ հետագա շահագործումը դժվարացել Է դրա հնության ու եւս մի շարք բոլորին հայտնի պատճառներով: Բայց մենք չենք կարող դա միանգամից անել, դա աստիճանական գործընթաց Է: Դրա համար մշտական աշխատանք Է կատարվում: Գլխավորն այն Է, որ այդ ուղղությամբ միշտ առկա Է ԱՄՆ-ի պատրաստությունը»,-հայտարարել Է Քափանաձեն:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ազատամարտիկ Շահե Աճեմյանն ասաց.«Պատերազմը վերջացած չէ, քանի որ մեր թշնամին անկանխատեսելի է: Ես հանգիստ կլինեմ, երբ լեռներին ձյուն նստի, իսկ քանի որ առջևում ամառ է, շատ ուշադիր պետք է լինենք և այդպես էլ կա»։
Ըստ առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Վովա Վարդանովի՝«Ինչպես սպորտում, այնպես էլ պատերազմի դաշտում, մինչև մեկը ծնկի չգա՝ հաղթանակ չի լինի: Ինչքան ուզում ես խաղաղության վերաբերյալ պայմանագրեր կնքիր, մինչև Բաքուն կամ Երևանը չտապալվեն, պատերազմը չի վերջանա: Երբ տապալվի Բաքուն՝ կպահպանվի թուրք ժողովուրդը, կստեղծվեն նոր պետություններ՝ Լեզգիստան, Թալիշստան և այլն, իսկ Երևանի տապալվելու դեպքում մեզ ցեղասպանություն և գաղթ է սպասվում: Նաև այս պատճառով է, որ մեր զինվորները լավ են կռվում, որովհետև մենք պարտվելու իրավունք չունենք»:
Խոսելով կորցրած տարածքների մասին՝ Վովա Վարդանովն ընդգծեց.
«Պետք է հետ վերցնենք կորցրած տարածքներն ու առաջ գնանք մինչև Քուռ գետի ափը.սա ռազմական, քաղաքական անհրաժեշտություն է: Այս տարածքները կարելի է հետ վերցնել ավելի քիչ զոհերով, ավելի մեծ վնաս հասցնելով: Ավելին, կարելի է Քռից մի քիչ էլ ձախ անցնել ու տարածքներ վերցնել, քանի որ այնտեղ բերրի հողեր կան, աջ կողմի մասին չեմ խոսում, որովհետև այն մեր հողն է»:
Հեռտախույզի խոսքով՝ մեր կորցրած տարածքները ոչ թե ստրատեգիական, այլ տակտիկական նշանակություն ունեն.
«Երբ համակարգչով բացում ես քարտեզն, արդեն տեսնում ես, որ մեր դիրքերն արդեն մեջքի կողմից՝ Թալիշի հատվածում, թշնամու հարվածի ներքո են: Այսինքն, թշնամին ոչ միայն մեր առջև է, այլ հետևում՝ անկյան տակ: Նրանք կարող են 1,2,3 զինվորի սպանել, բայց այդտեղից ստրատեգիական մեծ խնդիրներ չեն կարող լուծել: Նույնը նաև Լելե Թեփեի դեպքում: Այն բարձունք է ու բնական է՝ այդտեղից ավելի հեռու ես տեսնում ու երբ այն մեր ձեռքում էր՝ տեսնում էինք Պարսկաստանը Ադրբեջանին կապող կամուրջը, մոտ է Նախիջևանին»:
168.am-ը գրում է. Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հայկուշ Բաղդասարյանը մայիսի 21-ին Իջևան-Դիլիջան ավտոմայրուղուն հարակից գտնվող «Ոսկե ձկնիկ» կոչվող նորաբաց ռեստորանում (որը ճանապարհի կողմից ունի արհեստական լիճ) զվարճանալուց հետո հարբած վիճակում իր «Նիսսան տեանա» մակնիշի 01 OP 077 համարանիշերի ավտոմեքենայով հայտնվել է լճում: Այս մասին կայքին տեղեկացրել է մարզի բնակիչներից մեկը, որը տրամադրել նաև լուսանկարները:
Հայտնի են դարձել նաև ուշագրավ այլ մանրամասներ. Տավուշի մարզի դատախազ Արմեն Մարուխյանի հրավերով, այսպես ասած՝ «պատիվ տալու համար», Տավուշի մարզ են եկել ՀՀ գլխավոր դատախազության նախաքննության և հետաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազները, այդ թվում դատախազ Մամիկոն Մարտիրոսյանը, ով պատկերված է լճում գտնվող ավտոմեքենայի առջևի մասում և փորձում է դուրս բերել ավտոմեքենան լճից: Խնջույքին ներկա են գտնվել նաև ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի և ապօրինի անտառհատումների դեմ պայքարի վարչության դատախազները, Տավուշի մարզի դատախազը և նրա տեղակալ Հայկուշ Բաղդասարյանը:
Զավեշտալին այն է, որ հյուրասիրությունը կազմակերպել է Իջևանի անտառտնտեսության տնօրեն Սուրեն Մանուկյանը, ով նաև իր ուժերով ու միջոցներով «Գազ 66» մակնիշի ավտոմեքենա է կանչել դեպքի վայր, որ մեքենան դուրս հանվի լճից, այնուհետև տնօրենն իր իսկ միջոցներով ներկայումս Իջևանի արհեստավորների մոտ վերանորոգում է լճում հայտնված դատախազի «Նիսսան Տեանա» ավտոմեքենան:
Պարզվում է նաև, որ նշված դեպքով որևէ պատկան կառույց չի զբաղվել:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.