23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թուրքական դատարանը 7 ամիս 15 օր ազատազրկման է դատապարտել թուրք ազգայնական Թոլգա Ադըգյուզելին Կարսի փողոցներում «հայերի որս» սկսելու սպառնալիքներ հնչեցնելու համար:
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանի ներկայացրած հայցի հիման վրա հարուցված դատական գործի արդյունքում ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության Կարսի մասնաճյուղի ղեկավար Ադըգյուզալը պարտավորվել է նաև 11 հազար 240 լիրա տուգանք վճարել:
Թուրքական «Հյուրիեթ»-ի հաղորդմամբ, պատժի կիրառումը հետաձգվել է` հաշվի առնելով, որ ամբաստանյալը նախկինում դատապարտված չի եղել:
Թուրք ազգայնականին պատժելու պահանջով հանդես եկած Գարո Փայլանը դատարանի որոշումը հուսադրող է համարել:
«Ատելություն պարունակող խոսքերը ատելության հանցանքների համար ճանապարհ են բացում: Ե՛վ հայերի, և՛ Թուրքիայում հասարակական խաղաղության և արդարության հավատացողների համար հուսադրող է, որ այս դատական գործում հայկական ինքնության դեմ ուղղված ատելության խոսքերը անպատիժ չմնացին: Մենք շարունակելու ենք պայքարել ռասիստական, ատելություն պարունակող հանցագործությունների դեմ, փնտրել արդարություն և աշխատել հասարակական խաղաղության համար», — ասել է Փայլանը:
Անցած տարվա հունիսին Անիի ավերակներում ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի համերգից հետո թուրք ազգայնական Թոլգա Ադըգյուզելը ասուլիս էր հրավիրել` սպառնալով Կարսի փողոցներում «հայերի որս» սկսել: Նա վրդովմունք էր հայտնել համերգի կապակցությամբ` հայտարարելով, որ «բոլորը պետք է իմանան իրենց տեղը»:
Այսօր՝ մայիսի 26-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Տավուշի մարզում: Ինչպես Դիլիջանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դիլիջան քաղաքի Այգեստան, Վախթանգ Անանյան, Կամոյի և մի քանի թաղամասերի, ինչպես նաև Հաղարծին, Գոշ, Թեղուտ և մի քանի գյուղերի բնակիչներ հավաքվել են Դիլիջանի քաղաքապետարանի առաջ և արդարացիորեն բարձրաձայնում են, որ տեղի անտառտնտեսության ղեկավարությունը առանց պատճառաբանությունների թույլ չի տալիս, որպեսզի բնակիչները անտառից հավաքեն բնական աղետի հետևանքով կոտրված ու թափված ծառերը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մարդիկ ասում էին. «Կոմունիստների ժամանակ գումար էին տալիս քաղաքացիներին, որ անտառները մաքրեին էդ թափոններից: Հիմա մենք մեր հոժար կամքով գնում ենք՝ թափոնները հավաքելու, մեզ անկապ տեղը բռնում, տուգանում են: Ոչ մի անգամ անտառ չենք մտել՝ ծառեր կտրելու, անտառը ոչնչացնելու, այլ էդ թափված ճյուղերն ու տապալված ծառերը մեծ դժվարությամբ հավաքում ու տեղափոխում ենք մեր տները տաքացնելու: Լիքը տներ կան, որ գազ չունեն և մեր էրեխեքի լողանալու հարցերը, սնվելու հարցերը լուծում ենք էդ հավաքած ծառերով: Հիմա ի՞նչ են էկել հայտնի հեքիաթի յոթ գլխանի հրեշի նման նստել անտառի պռունկում ու սաղիս ստիպում, որ կամ արտագաղթենք, կամ գնանք գողություն անենք, որ կարանանք մեր մատղաշ էրեխեքին պահենք»:
Մեծ թվով ակցիայի մասնակիցներ նաև ասում էին. «Լիքը էրեխեք ունենք, որ հիմա պոստերն են պահում, եթե պետք լինի, մենք էլ նաղդ գնացող ենք պոստեր: Բաց որ գիտես, զինվոր տղեդ պոստերը պահելուց հետո զորացրվելու է ու գա տուն ու առանց գազի տանը չկարողանա մի տաք ճաշ ուտի, ոչինչ չես կարող ասել: Բազմիցս դիմել ենք անտառտնտեության ղեկավարությանը, Տավուշի Հովիկ Աբովյանին, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանին, սակայն միշտ հայտնվել ենք «Նամակ ռուսաց թագավորին» հայտնի հերոսի՝ Արթին պապի վիճակում: Մենք ուզում ենք հարցը լուծվի քաղաքակիրթ, եթե պատկան մարմինները այս անգամ չընդառաջեն մեզ ու թույլատրեն, որպեսզի անտառներից հավաքեն թափոններն ու տապալված ծառերը, մեր գոյությունը պաշտպանելու համար, ապա ստիպված չի բացառվում, մի սիրուն օր էլ դիմեքնք ծայրահեղ միջոցի՝ փակելով ճանապարհը, բայց մենք, կրկնում նեք, չենք գնում այդ ծայրհաեղ քայլին: Ուզում ենք նաև դիմել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու հավատում ենք, որ եթե վարչապետը կանգնեց գառնեցիների թիկունքին, ապա մեր թիկունքին էլ կկանգնի, ինչի շնորհիվ հավատացեք. Դիլիջանում արտագաղթ որոշ չափով կկանգնի»:
Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել, իսկ 24-ի լույս 25-ի գիշերը շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածության խախտում ընդհանրապես չի արձանագրվել:
«Այս լռությունն իսկապես տարօրինակ է, որովհետև անգամ մեծ ցանկության դեպքում լինում են որոշակի պատահական կրակոցներ, իսկ այսօր ոչ մի կրակոց չի եղել: Երևի Վիեննայի հանդիպման ժամանակ կողմերը ստացել են լրջագույն երաշխիքներ, որ հրադադարի ռեժիմը չի խախտվի, գոնե մինչև հունիսյան նախատեսված հանդիպումը և այդ է պատճառը, որ ամեն գնով փորձում են իրենց խոստումները պահել»,-այս մասին araratnews.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ հավելելով, որ հունիսյան հանդիպման հետ լուրջ հույսեր է կապում:
Հարցին՝ ինչ կլինի հանդիպումից հետո, քաղաքագետը պատասխանեց.«Դա արդեն հանդիպման արդյունքներից կերևա, հիմա նույնիսկ դժվար է ասել, թե ինչի մասին են խոսելու, ինչի շուրջ են պայմանավորվելու»:
Ինչ վերաբերում է ամռանն ադրբեջանական կողմի լայնածավալ գործողությունների վերսկսման մասին հայտարարություններին՝ Աղասի Ենոքյանը նշեց.«Ես նույնպես այն կարծիքին եմ, որ ամռանը լայնածավալ գործողություններ կլինեն, այնուամենայնիվ պետք է սպասենք հանդիպմանը, տեսնենք՝ ինչ կլինի: Բայց մինչև աշուն չպետք է բացառել քառօրյա պատերազմի ավելի լայնածավալ կրկնությունը»:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը ևս պայմանական լռությունը կապում է հունիսյան հանդիպման և Ադրբեջանի ակնկալիքների հետ.«Ըստ էության՝ Ադրբեջանն ակնկալիք ունի, որ հունիսյան հանդիպման ժամանակ կառաջարկի կոնկրետ նախագիծ և միջնորդները կստիպեն, կպարտադրեն Հայաստանին, որպեսզի Հայաստանն ընդունի ինչ որ մի ծրագիր, որտեղ ավելի շահեկան շեշտադրումներ կլինեն Ադրբեջանի համար: Հենց դրա համար Ադրբեջանը հիմա իրեն զգույշ է պահում, որ իր դիվանագիտական ճակատում առանձնակի դժգոհություններ չառաջացնի. սա է խնդիրը»:
Անդրադառնալով ամռանը սպասվող հավանական լայնածավալ գործողություններին՝ քաղաքագետը հավելեց.«Քանի դեռ Ադրբեջանը համարում է, որ ինքն ուժեղ է, քանի դեռ ունի ռազմական տեխնիկայի մեծ առավելություն, ինքը պատերազմական գործողություններով փորձելու է պարտադրել, որպեսզի Հայաստանը գնա զիջումների, եթե իհարկե Հայաստանը մինչև այդ չգնա զիջումների: Սակայն հասարակական տրամադրություններն այնպիսին են, չեմ կարծում, որ իշխանությունները կհամաձայնեն որևէ նախագծի, որտեղ ակնհայտորեն կվտանգի ԼՂՀ անվտանգությունը: Դրա համար էլ շատ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը նորից կգնա լայնածավալ գործողությունների,՝արդեն հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին»:
Մայիսի 25-ի երեկոյան ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում զինվոր է զոհվել: Hraparak.am-ի տեղեկություններով՝ զոհվածը ժամկետային զինծառայող է, նա Արարատի մարզից է, դին արդեն բերել են Երեւան: Դեպքը տեղի է ունեցել Մատաղիսում: Նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացել է հակառակորդի կրակոցից: Փորձեցինք տեղեկութունները ճշտել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, ով ասաց՝ դիմեք ԼՂՀ ՊՆ: Իսկ ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն էլ ասաց, որ անհրաժեշտության դեպքում իրենք հաղորդագրություն կտարածեն, այժմ ճշտումներ են անում:
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվա առաջին ժամերը Ղարաբաղի Թալիշ գյուղում խաղաղ էին։ Պատերազմ տեսած ու թշնամու հարձակումներին սովոր թալիշցիները սահմանի այն կողմից ներխուժման վտանգ չէին կանխազգում։
Լուսաբացը սակայն բարի չէր, հակառակորդը մի քանի ժամում ռմբակոծեց գյուղը գրեթե ամբողջությամբ, ռումբերի ու արկերի տակ թողնելով հայ գյուղացու տարիների աշխատանքը: Թալիշցին այսօր իր տեղում չէ, գյուղի բնակիչները լքել են գյուղը: Այսօր Թալիշում զինվորականներից բացի մնացել են միայն գյուղացիների հատուկենտ կենդանիները:
Մեր նկարահանումների ժամանակ տեղի զինվորականները գյուղում մնացած հավի ճակատագրի մասին էին խոսում, քննարկում, տեղ տեղ անգամ հպարտանում, մտածեցի կատակում են… պարզվեց պատերազմական օրերին, երբ ազերիները ռմբակոծել են Թալիշը, գյուղում մեկ հավ է մնացել, հավը թուղս նստած է եղել, ինչի շնորհիվ կենդանի է մնացել, իսկ երբ ավարտվել է ռմբակոծությունը նրա 9 ճուտիկները դուրս են եկել ձվից:
Այսօր մայր հավն ու իր 9 ճուտիկները զինվորականների ուշադրության կենտրոնում են, ասում են անհամբեր են թե երբ պիտի մեծանան: Զինվորկանները մայր հավին հերոս են անվանում, ճուտիկներին էլ նոր կյանքի սկիզբը Թալիշում:
մայիսի 25-ին, դաժան, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Իսակովի պողոտայի 4/22 շենքի 28 բնակարանի բնակիչը հանկարծամահ է եղել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը օպերատիվ կառավարման կենտրոնից փոխանցվել է ոստիկանության Մալաթիա- Սեբաստիա բաժին, այնտեղից էլ նշված հասցե է մեկնել Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա- Սեբաստիա քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնի պետ Կարեն Թորոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն բնակարանի բնակիչ, 80-ամյա Հայկարամ Առաքելյանն էր:
Դեպքի վայր է հրավիրվել դատական բժշիկը, ով հայտնել է, որ, ըստ նախնական տեղեկությունների` Հ. Առաքելյանի մահը հանկարծամահության հետևանքով չի եղել:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ունեն օպերատիվ տվյալներ, որ Հ. Առաքելյանին նախ մեծ քանակի դեղորայք են տվել, իսկ հետո խեղդամահ են արել: Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն է բերման ենթարկվել մահացածի որդին` 48-ամյա Արմեն Առաքելյանը:
Այս պահին Ա. Առաքելյանը ձերբակալված է:
Դավիթ Բաբայանը հասել է այնտեղ, որ արդեն հայտարարում է, թե այդ 800 հեկտարի մեծ մասն ընկնում է շփման գծում, իսկ մեր տարածքային կորուստներն ավելի քիչ են։ Ես հիմա ուզում եմ հասկանալ այս մեծ ստրատեգին. պարոն Բաբայան, եթե շփման գիծը բարակել է, եւ հակառակորդը դիրքերը մոտեցրել է մեր դիրքերին, մերոնք ի՞նչ պետք է անեն։ Այս իրավիճակում երկու լուծում կա՝ կամ պետք է թշնամուն հեռացնեն պատշաճ տարածության վրա, կամ իրենք նահանջեն, որպեսզի չհայտնվեն հակառակորդի ափի մեջ։ Որքան գիտենք, նախագահն էլ ասաց այդ մասին, հավես չկա նոր զոհերի գնով վերադարձնել այդ 800 հեկտարը։ Հարգելի խոսնակ, ուրեմն մի ասա, որ տարածք չենք տվել։ Մի ապուշացրու ոչ թերթերին, որոնք գրել են տարածքներ կորցնելու մասին, ոչ էլ հանրությանը, որ այդ մասին կարդացել է թերթերում։ Պաշտոնի բերումով Դավիթ Բաբայանից անհամեմատ բարձր մեկ այլ խոշոր ստրատեգ, դարձյալ ծագումով ղարաբաղցի Սեյրան Օհանյանն օրերս հայտարարեց, որ Թալիշում անվտանգ է։ Թերթերը, բնականաբար, չհավատացին, որովհետեւ հասարակ տրամաբանության հարց էր՝ Թալիշում չէր կարող ավելի անվտանգ լինել, երբ հակառակորդը հատկապես այդ ուղղությամբ էր արձանագրել իր հիմնական առաջխաղացումը։ Հասարակ լոգիկայի հարց է՝ քանի՞ մետրից կարող ես թիրախին ավելի ճիշտ խփել՝ հարյուր, թե՞ քսան։ Օհանյանի այդ հայտարարությունից անհանգստացան նաեւ նրա հայրենակիցները Ղարաբաղում եւ ընդհուպ վարչապետի բերանով հասկացրին, որ դեռ վաղ է խոսել Թալիշի անվտանգության մասին։ Բայց նույնիսկ դա չկանգնեցրեց Օհանյանի խոսնակին՝ Արծրուն Հովհաննիսյանին, որն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Հարգելի պարոնայք՝ Անդրիաս Ղուկասյան, Արամ Թարվերդյան, Դավիթ Հովհաննիսյան եւ Մուշեղ Դանիելյան, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը Թալիշի անվտանգ լինելու մասին ասել է այն իմաստով, որ այնտեղ նախկինի նման չկան կրակոցներ, հրետակոծություններ եւ այլն»։ Դե կներես, հարգելի ՊՆ խոսնակ, որ մարդիկ չեն հասկացել, թե ինչ իմաստով է Թալիշի անվտանգության մասին խոսել ՊՆ Սեյրան Օհանյանը։ Եվ, այնուամենայնիվ, այդ ո՞ր նախկինի մասին է խոսքը։ Էն շատ նախկինից այսկո՞ղմ, թե՞ ապրիլի առաջին օրերից այսկողմ։ Իսկ պատահաբար Սեյրան Օհանյանը չգիտի՞, վաղը կրակելո՞ւ են, թե՞ չեն կրակելու։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում ։
«Բրյուսելում ընթացող ԵՄ անդամ պետությունների ու «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների գագաթաժողովի կենտրոնում կրկին ծրագրի առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրներն են։ Օրերս Լատվիայի արտգործնախարար էդգար Ռինկևիչը ԵՄ անդամ երկրների ու «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների գագաթաժոդովում կոչ Էր արել Ասոցացման նոր համա– ձայնագրերի շուրջ բանակցություններ սկսել Հայաստանի ու Ադրբեջանի հետ։ Այս տարվա սկզբին ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի տարածաշրջան կատարած այցի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ մանրամասնորեն քննարկվել են ապագա համաձայնագրերի հետ կապված հարցերը և ըստ Էության կարևորվել դրանց բովանդակությունը, և ոչ անվանումը։
Սակայն հայկական կողմի համար պետք Է մտահոգիչ լինի վստահության այն դեֆիցիտը, որը կա Հայաստան-ԵՄ հարաբերություններում։ Մեր տեղեկություններով՝ ԵՄ հանձնաժողովում հակված Են այն տարբերակին, թե ժողովրդավարությունից շատ հեռու գտնվող Ադրբեջանը, որը ԵՄ-ի հետ բանակցություններ Է սկսել այս տարի, շատ ավելի շուտ կմոտենա ԵՄ-ի հետ ինչ-որ համաձայնագրի ստորագրմանը, քան Հայաստանը։ Ուստի, ըստ նույն աղբյուրների՝ Ադրբեջանը համաձայնագիրը կստորագրի շատ ավելի շուտ, քան Հայաստանը, որը մի քանի տարի առաջ համարվում Էր «Արևելյան գործընկերություն» ծրագրի առաջամարտիկներից մեկը և ԵՄ-ի հետ նոր բանակցությունները սկսել Է 2015թ. դեկտեմբեր ամսին»,–գրում է թերթը։
«168 ժամ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Կարմիր գծերը, արագաչափերը ու տեսանկարահանող մյուս սարքերն իսկական պատուհաս են դարձել վարորդների համար։ Երթևեկել Երևան քաղաքում կամ հանրապետության այլ տարածքներում և չտուգանվել՝ գրեթե անհնար է։ Ճանապարհային ոստիկանությունից խախտման վերաբերյալ ծանուցում վարորդին կարող է գալ անգամ այն պարագայում, երբ նա ոչ մի խախտում էլ չի կատարել: Այդպիսի դեպքի հանդիպել են ճանապարհային ոստիկանություն+կարմիր գծեր ֆեյսբուքյան նախաձեռնության անդամները։ Վարորդների իրավունքների խախտումներով զբաղվող փաստաբան Արտակ Խաչատրյանը համադրելով օրական կատարված խախտումների և դրանք ուսումնասիրողների թիվը՝ արձանագրում է, որ ոստիկանության 14 աշխատակից օրական չի կարող ուսումնասիրել մոտ 5000 ակտ։ Դա ֆիզիկապես անգամ հնարավոր չէ։ «14 հոգի են այդ համադրող-պարզողները, որոնք նույնիսկ աշխատում են հերթափոխով, արձակուրդ են գնում։ Եվ մենք եթե համադրում ենք այդ անձանց քանակը խախտումների քանակի հետ, ապա ստացվում է օրական մոտ 5000 խախտում, և հնարավոր չէ, որ 14 հոգին ճշտորեն համադրի դրանք», — ասաց Խաչատրյանը՝ ընդգծելով, թե այդտեղից կարելի է հետևություն անել, թե որքան սխալ ու չհիմնավորված խախտումներ կարող են լինել։ Ի դեպ, մենք փորձեցինք նաև ոստիկանությունից պարզել, թե քանի աշխատակից ունեն, ովքեր ուսումնասիրում-համադրում են ճանապարհային խախտումները, սակայն մեր գրությունն այդպես էլ անպատասխան մնաց»,–գրում է թերթը։
Ժամանակ
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
««ՉԻ»–ին դիվանագիտական աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի քաղաքական ու գիտական կարևոր կենտրոնները դրական են գնահատել ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՍերԺ Սարգսյանի հետ հանդիպման քայլը։
Ինչպես պնդում են մեր աղբյուրները ամերիկացիներն իրենց վերաբերմունքն արտահայտել են նաև ՀՀ դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպումների ժամանակ՝ ընդգծելով, որ իրաքյան պատերազմի օրերին նախկին նախագահ Քարտերը չգնաց այդ քայլին ու անգամ չցանկացավ հանուն ազգային միասնության լուսանկարվել այն ժամանակվա նախագահ Բուշի հետ, մինչդեռ Հայաստանի առաջին նախագահի քայլը, նրանց գնահատմամբ, պետական լուրջ գործչին վայել արարք էր։
Ամերիկացիները նաև վստահեցրել են, որ այս քայլից հետո Հայաստանի դիրքերը դիվանագիտական ասպարեզում բավական ուժեղացել են, և այդ ամենի արձագանքները կերևան առաջիկայում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.