23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՌԴ նախագահին կից ազգությունների հարցերով խորհրդի անդամ, Ռուսաստանի թալիշների համայնքի ղեկավար Իսմայիլ Շաբանովն անդրադարձել է ԼՂՀ հիմնախնդրին եւ ապրիլյան քառօրյա պատերազմին:
Հարցին, թե ինչ իմաստ ուներ պատերազմական վերջին գործողությունների սանձազերծումը, եւ ով էր դրա հեղինակը, նա պատասխանել է. «Այդ պատերազմը ոչ մի արդյունք չի տվել, բացի այն, որ երկու ժողովուրդներին բերեց շատ դժբախտություններ: Ինչի՞ համար էր այդ պատերազմը, նպատակը ո՞րն էր… որպեսզի Ալիեւն այդ պատերազմով, մարդկանց արյան վրա իմիջ ստեղծեր, դա Բաքվի, Ալիեւի սադրանքն էր՝ ժողովրդին իրական խնդիրներից շեղելու համար»:
Իսմայիլ Շաբանովը պնդել է, որ հակամարտության թեժացման գործում մեծ դերակատարում է ունեցել Թուրքիան, որը սիրիական հակամարտությունը Կովկաս տեղափոխելու թաքնված ծրագիր էր նախապատրաստել՝ ընդդեմ Ռուսաստանի: Ըստ նրա՝ Թուրքիան սիրիական ճակատում ձախողումից հետո ռեւանշի հասնելու ցանկություն ուներ:
«Առաջնագիծ են «նետվում» հիմնականում Ադրբեջանում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչները: Ցավոք այդպես է, այնտեղ են ուղարկել բոլորովին անպաշտպան տղաների, ընտանիքների միակ տղաներին, ովքեր հայր չունեին, ովքեր չքավորության մեջ էին ապրում, բազմաթիվ թալիշ երիտասարդների, նաեւ լեզգիների: Ուղարկում էին առաջնագիծ, եւ շատերը զոհվել են, անհետ կորած են համարվում: Եվ երբ այդ թշվառներին ուղարկում են պատերազմ, պետական բարձր մակարդակով հայտարարում են, որ թյուրքական պետություն ենք, իսկ մյուս ազգային փոքրամասնությունները ոչնչություն են»,- հայտարարել է Շաբանովը:
Ռուսաստանի թալիշների համայնքի ղեկավարի խոսքերով՝ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծում չունի: «Գիտե՞ք ինչու… որովհետեւ դուք այդ երկիրն ու հայության հետ կապված ամեն ինչը թշնամի եք համարում, պետք է սպանել նրանց եւ վերջ: Եվ հետո ասում եք՝ միացեք մեզ, ինքնավարություն կտանք եւ այլն… ինչպե՞ս եք վարվելու հայ ազգաբնակչության հետ: Դուք խրախուսում եք հայ զինվորի սպանությունը: Այդ դեպքում ինչպե՞ս եք լուծելու այդ խնդիրը»,- հարց է ուղղել թալիշ գործիչը:
https://www.youtube.com/watch?v=jstFheSikLc
Ռուսաստանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, սակայն, հաշվի առնելով Թուրքիայի հետ լարված հարաբերությունները և ՀԱՊԿ–ին Հայաստանի անդամակցությունը, Մոսկվան հակված է խորացնել հարաբերությունները հենց հայկական կողմի հետ, 7or.am–ին տված հարցազրույցում ասել է Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը։
«Դա ենթադրում է տարբեր ոլորտների օժանդակություն, այդ թվում, ռազմական ոլորտում, սակայն նրանք (ռուսները` խմբ.) մեր փոխարեն չեն կռվի Ղարաբաղում։ Այդպես չի եղել 90–ականներին, չի լինի այսօր և ապագայում»,– ընդգծել է Բաբայանը, ով վերջերս Հայաստան է վերադարձել Ռուսաստանից։
Ըստ նրա, հավանաբար, Հայաստանի քաղաքական վերնախավը չի կարողացել բացատրել ժողովրդին, կամ ինքը չի հասկանում, որ Արցախի հավանական պատերազմում Ռուսաստանը չի օգնի ոչ ոքին, և Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ–ին ռազմական գործողությունների խուսափում չի երաշխավորում։
Բաբայանն ասել է, որ վերջին տարիներին անձնական պատճառներով Ռուսաստանում է ապրել և կապեր է հաստատել ռուսական ռազմա–քաղաքական շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչների հետ։
«Հայկական կողմը չպետք է որևէ մեկից դժգոհի։ Լինի դա Ռուսաստանը, թե ԱՄՆ–ն։ Յուրաքանչյուրն ունի իր շահերը, և պետք է անել ամեն ինչ, որ մեր շահերը համընկնեն այս աշխարհի ուժեղագույնների շահերի հետ, ու դրա համար պետք է լիարժեք սուբյեկտ լինել»,– կարծում է Բաբայանը։
Նա ընդգծեց, որ ռազմավարական գործընկերությունը պետք է հաստատել ուժեղների հետ։ «Միայն ուժեղ պետությունը կարող է գործընկեր դառնալ ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ԱՄՆ–ի, Եվրոպայի և այլ երկրների համար։ Եվ հակառակը, թույլ երկիրը դատապարտված է մանրուն դրամ մնալ, քանի որ նրա հետ չեն ցանկանում երկարաժամկետ հեռանկարային հարաբերություններ հաստատել»,– նշել է Բաբայանը։
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։
Սփյուռքում կես կատակ, կես լուրջ «Արի տուն» ծրագրի «արի» բառը ներկայացնում են որպես «քաջ»։ Ասում են ի՞նչ ըսել է «արի» քաջ։ Երեկ ՀՀ Սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստի ընթացքում այս մասին հայտարարեց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։
Նա առաջարկեց «արի» բառի վրա կամ շեշտ դնել, որպեսզի հասկանալի լինի, որ բայի հրամայական ձևն է, կամ էլ «արի»-ն սարքել «եկուր», «դարձիր»։
«Որովհետև արևմտահայերենով «արի»-ն «եկուր» կամ «դարձիր» է։ Կամ անունը պիտի փոխենք ու գրենք դարձիր տուն կամ «արի» բառի կողքը պիտի դնենք «եկուր», որ հասկանալի լինի։ Կամ էլ պիտի ասենք «դարձիր տուն», որ նույնը լինի և արևելահայերենով, և արևմտահայերենով»,— ասաց Մելքոնյանը։
Հրանուշ Հակոբյանը դեմ չարտահայտվեց, ժպիտը դեմքին նա ասաց, որ ինքը համաձայն է, որ դարձնեն «եկուր տան», բայց մի խնդիր կա այդ ծրագիրը բոլորն այդ անունով են ճանաչում։
Հասարակական խորհրդի անդրանիկ նիստի ընթացքում հայտարարվեց, որ «Արի տուն» ծրագրի իրականացման վրա ծախսվում է տարեկան շուրջ 100 միլիոն ՀՀ դրամ։
Ծրագրի նպատակն, ինչպես հայտնի է սփյուռքահայ երեխաներին հայրենիք բերելն է։ 10 օր նրանք ապրում են հայ ընտանիքներում, ճանաչում հայկական կենցաղը, հայկական ավանդական ընտանիքի բարքերը, դիտում Հայաստանի տեսարժան վայրերը, խոնարհվում Ցեղասպանության հուշարձանի առջև։
Հայկական ժամանակ
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
Ներկայացնում ենք թերթի առաջնորդողը մասնակի կրճատումներով.
«Մինչ հասարակությունն ու քաղաքական, քաղաքագիտական, մեդիա-փորձագիտական շրջանակները տարված են ղարաբաղյան ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներով, դրանք վերլուծելով, մեկնաբանելով, գնահատելով, Հայաստանում համեմատաբար անաղմուկ անցան «Կոբալտ-2016» զորավարժությունները, որոնք ՀԱՊԿ ոստիկանական ուժերի զորավարժություններն էին։
ՀԱՊԿ-ն քառօրյա պատերազմի օրերին հայտնի չէ, թե որտեղ էր։ Ընդհանրապես հայտնի չի լինում, թե այդ կառույցը Հայաստանի համար անվտանգային սրված խնդիրների պարագայում որտեղ է կարողանում բարեհաջող ծվարել։ Եվ ահա, ռազմաքաղաքական տեսանկյունից Հայաստանի հետ դաշնակցության որևէ նշույլ չցուցաբերող կառույցը Հայաստանում անցկացնում է ոստիկանական զորավարժություններ։
Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին սահմանից են սպառնում, ադրբեջանական ագրեսիան է հետ մղվել, Ալիևը դեռևս չի հանդարտվում և ցույց չի տալիս Երկարատև հանդարտության նշաններ, իսկ Հայաստանի ռազմաքաղաքական դաշինքը Հայաստանում ոչ թե ռազմական, այլ ոստիկանական ցուցադրություններ է անում։
Եվ, բնականաբար, հարց է առաջանում, թե ո՞ւմ և ի՞նչ է ցուցադրում ՀԱՊԿ-ն՝ Հայաստանի հակառակորդների՞ն է որևէ բան ցույց տալիս, թե՞ Հայաստանի քաղաքացիներին, եթե նկատի առնենք այն, թե ՀԱՊԿ անդամ երկրների ամբողջատիրական կամ ավտորիտար իշխանությունների համար ինչ գործիք է ոստիկանությունը և ինչ խնդիրներ են դրանով ավելի շատ լուծվում։ Ոստիկանությունը այդ երկրների համար քաղաքական գործիք է, որի նպատակը քաղաքացիական որևէ դժգոհություն լռեցնելը կամ ինչպես նախկին ոստիկանապետերից մեկը կասեր՝ «օրորոցում խեղդելն» է։
Եվ ահա, Հայաստանի ռազմաքաղաքական անվտանգության դաշինքը ոչ թե հակառակորդին է
ցույց տալիս, որ հայկական անվտանգության և շահերի դեմ ագրեսիան կխեղդի օրորոցում, այլ կազմակերպում է ներքին կյանքում ինչ-որ պատրաստակամության ցուցադրություններ։ Եվ սա իսկապես խորհրդանշական հանգամանք է մի բլոկի համար, որը իբրև սպառնալիք ավելի շատ խոսել և խոսում է «գունավոր հեղափոխությունների», քան որևէ այլ բանի մասին։
ՀԱՊԿ-ի և այն որպես ազդեցության գործիք ծառայեցնող ՌԴ համար այլ սպառնալիք գոյություն չունի, մնացյալը, այդ թվում՝ Հայաստանի դեմ որևէ ագրեսիվ նկրտում, նրա համար սպառնալիք չէ, այլ իր ազդեցության տարածման խնդիրները լուծելու հնարավորություն։ Այնպես որ՝ ոստիկանական ՀԱՊԿ զորավարժանքները Հայաստանում ապրիլւան զարգացումների ֆոնին միանգամայն տեղին և օրինաչափ ու համարժեք էին, ողջ հարցը ընդամենը այն է, որ օրինաչափ ու համարժեք էին ոչ հայաստանյան առաջնահերթությունների դիտանկյունից»,–գրում է թերթը։
Ժամանակ
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է դիտարկում, այսպես կոչված, «քառօրյա պատերազմը» տարածաշրջանային անվտանգության համատեքստում և ի՞նչ զարգացումներ է կանխատեսում։
«Ապրիլյան դեպքերը փաստեցին Ադրբեջանի կատարյալ ձախողումը ԼՂ հիմնահարցի կարգավորման դիվանագիտական ուղղությամբ։ Փաստացի դա նրանց խոստովանությունն էր, որ բանակցային սեղանի շուրջ նրանք պարտվել են, և բանակցությունների միջոցով իրենց «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքն անիրագործելի է։ Ձախողվեցին նաև խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու ալիևյան խոստումները։ Իսկ հետագա զարգացումների իմ կանխատեսումը մեկն է, այն գուցե հնչի «ո՛չ դիվանագիտորեն», բայց մեր հաղթանակին այլընտրանք չկա։ Եթե մեր հարևանը չի հասկանում խաղաղության արժեքն ու կարևորությունը, ապա մենք դա նրան կպարտադրենք՝ լինի դիվանագիտական ճանապարհով, թե ռազմական»,- ասաց դեսպանը։
Առավոտ
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
Օրեր առաջ Հայաստանի բազմաթիվ բնակավայրերին վնաս հասցրած փոթորիկից ավելի հզորն է սպասվում Հայաստանում։
Հայաստանը կհայտնվի նոր ցիկլոնի էպիկենտրոնի գոտում մայիսի 28-30-ին, հայտնում է Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Հայաստանը դեռ երկար ժամանակ կգտնվի ցիկլոնի ազդեցության ներքո. Հայպետհիդրոմետ>>
Այդ ցիկլոնի հետևանքով նշված օրերին կհաստատվի եղանակի խիստ անկայուն ռեժիմ:
«Հատկապես կեսօրից հետո և գիշերը շրջանների մեծ մասում կլինեն ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, առանձին հատվածներում նաև՝ կարկուտ, իսկ ամպրոպների ժամանակ պետք է սպասել քամու ուժգնացման՝ 20-25մ/վրկ»,– ընդգծեց Սուրենյանը։
ՏՈՆ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏԻ
Հիսուսն այս պատվերները իր տասներկու աշակերտներին տալուց հետո մեկնեց այնտեղից՝ քարոզելու և ուսուցանելու շրջակա քաղաքներում։ Երբ Հովհաննեսը բանտում լսեց Քրիստոսի կատարած գործերի մասին, իր աշակերտներից ոմանց ուղարկեց Հիսուսի մոտ՝ հարցնելու նրան.
— Դո՞ւ ես նա, որ գալու էր, թե՞ մեկ ուրիշին սպասենք։
Հիսուսը պատասխանեց.
— Գնացե՛ք և Հովհաննեսին պատմեցե՛ք, ինչ որ լսում եք ու տեսնում. ահա կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրվում, խուլերը՝ լսում, մեռելները՝ հարություն առնում, և Ավետարանը քարոզվում է աղքատներին։ Երանի՜ նրան, ով իմ պատճառով իր հավատը չի կորցնում։
Երբ Հովհաննեսի աշակերտները մեկնեցին, Հիսուսն սկսեց Հովհաննեսի մասին խոսել ժողովրդին՝ ասելով.
— Ի՞նչ տեսնելու գնացիք անապատ. հողմից շարժվող եղե՞գ։ Հապա ի՞նչ տեսնելու գնացիք. փառավոր զգեստներ հագած մա՞րդ։ Բայց նրանք, որ փառավոր զգեստներ են հագնում, թագավորական պալատներում են։ Հապա ի՞նչ տեսնելու գնացիք. մի մարգարե՞։ Այո՛, վստահ եղեք, առավե՛լ մեկին, քան մի մարգարեի, որովհետև Հովհաննեսի մասին է, որ Տերն ասում է մարգարեության մեջ. «Ահա քո առջևից ուղարկում եմ իմ պատգամաբերին, որ ճանապարհ պատրաստի քեզ համար»։
Վստա՛հ եղեք, որ մարդկանց մեջ Հովհաննես Մկրտչից մեծը չի ծնվել. սակայն երկնքի արքայության մեջ ամենից փոքրը Հովհաննեսից ավելի մեծ է։ Հովհաննես Մկրտչի քարոզչության օրերից մինչև այսօր մարդիկ երկնքի արքայությունը ձեռք բերելու համար ուժ են գործադրում, և ուժեղները ձեռք են բերում այն։ Մովսեսի Օրենքը և բոլոր մարգարեները երկնքի արքայության մասին մարգարեացան մինչև Հովհաննեսի ժամանակը։ Եվ եթե ուզում եք ընդունել, Հովհաննե՛սն է Եղիան, որ գալու էր։ Ով լսելու ականջ ունի, թող լսի։
(Մատթեոսի ավետարան 11:1-15)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Մայիսի 26-27-ին հանրապետության տարածքը կգտնվի Միջերկրական ծովից մոտեցող ցիկլոնի ծայրամասերում, ուշ երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, որոնց հավանականությունը հատկապես մեծ է Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային բնակավայրերում և Գեղարքունիքում: Մայիսի 28-30-ին այդ ցիկլոնի կենտրոնը մոտենում է մեր հանրապետության տարածքին, որի հետևանքով նշված օրերին կհաստատվի եղանակի խիստ անկայուն ռեժիմ:
Հատկապես կեսօրից հետո և գիշերը շրջանների մեծ մասում կլինեն ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, առանձին հատվածներում նաև՝ կարկուտ, իսկ ամպրոպների ժամանակ պետք է սպասել քամու ուժգնացման՝ 20-25մ/վրկ:
Մայիսի 26-28-ին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի՝ Երևանում գիշերը տատանվելով +13..+15, ցերեկը +25…+27 աստիճանի սահմաններում: Մայիսի 29-ից հյուսիս-արևմուտքից կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ, որի հետևանով հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով և մինչև մայիսի վերջ կմնա անփոփոխ:
Այս մասին SHAMSHYAN.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Առաջնագծում պաշտպանության ու անվտանգության հարցերի հանդեպ անտարբեր չեն նաև եզդիները: Նրանք մասնակցել են և իրենց ավանդն են ունեցել Բեռլինում կազմակերպված դրամահավաքին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Բելլա Լալայանը:
Դրամահավաքը նախաձեռնել են Գերմանիայում (Բեռլին) ուսանող արցախցի երիտասարդ Անդրանիկ Ասլանյանն իր ընկերներ՝ Տիգրան Մնացականյանի (Լոնդոն), Արման Բալայանի եւ Մխիթար Օգանեսյանի (Շվերին) հետ՝ ի նպաստ Արցախի անվտանգության ու պաշտպանության գործին:
Երիտասարդների նախաձեռնությանը մեծ աջակցություն է ցուցաբերել սիրված ֆուտոբլիստը՝ Հենրիխ Մխիթարյանը:
Դրամահավաքին իրենց ավանդն են ունեցել մեր հայրենակիցները տարբեր երկրներից, ինչպես նաև օտարերկրացիներ, այդ թվում՝ գերմանաբնակ եզդիներ:
Հավաքագրված գումարը կրկնապատկվել է մոսկավայաբնակ հայ գործարարներ Հովհաննես եւ Վահե Պարազյան եղբայրների շնորհիվ:
Արդյունքում հավաքագրվել է 90 000 եվրո:
Այս գումարով ձեռք են բերվել անօդաչու թռչող սարք, դրանց համար անհրաժեշտ սարքավորումներ, ջերմատեսիլներ և գիշերային տեսանելիության սարքեր:
Երիտասարդների այս նախաձեռնությանը կազմակերպչական հարցերում օգնել են Արցախի համապատասխան պետական ծառայություններն ու մարմինները:
Դրամահավաքի կազմակերպիչները մանրամասն ներկայացրել են նվիրատվությունների չափերն ըստ քաղաքների և համայքների, ինչպես նաև անհատ նվիրատուներին, ովքեր կատարել են հանգանակություն
Քաղաքներ եւ համայնքներ
1. Բոնն, Էլմզոր, Լիմբուրգ-Վալբուրգ, Լուդվիգսլուսթ, Համբուրգ, Հայդե,
Նոյմյունսթեր, Շվերին, Վիսբադեն, Փարխիմ, Քոբլենց, Քրիվիթց քաղաքներից եւ համայնքներից հանգանակվել է – 17.435 եվրո
2. Լոնդոն – 3.500 եվրո
3. Բեռլին, Մյունխեն, Նյուրնբերգ, Ֆրանկֆուրտ – 2.270 եվրո
4. Բալթիմոր, Բոստոն, Նյու Յորք, Սան Խոսե – 4.015 եվրո
5. Monitis cjsc, Երևան – 830 եվրո
Անհատներ
1. Հովհաննես եւ Վահե Պարազյաններ(Մոսկվա) – 40.000 եվրո
2. Հենրիխ Մխիթարյան (Դորտմունդ) – 10.000 եվրո
3. Անդրանիկ Ասլանյան(Բեռլին) – 10.000 եվրո
4. Լեւոն Համբարձումյան(Բեռլին) – 300 եվրո
5. Վազգեն Հովակիմյան(Բեռլին) – 300 եվրո
6. Արման Ֆարմանյան (Բեռլին) – 300 եվրո
7. Մարատ Օգաննեսյան(Լայպցիգ) – 200 եվրո
8. Գեղեցիկ Հովհաննիսյան/Սիրան Սահակյան(Բեռլին) – 150 եվրո
9. Արեւիկ Ավետիսյան(Բեռլին) – 100 եվրո
10. Հայկ Ավետիքյան(Լայպցիգ) – 100 եվրո
11. Արմեն Արզումանյան(Բեռլին) – 100 եվրո
12. Տիգրան Մարգարյան(Կրակով) – 100 եվրո
13. Նիկոլ Էքերթ (Բեռլին) – 100 եվրո
14. Արա Սարանգուլյան(Շվերին) – 100 եվրո
15. Լիլիթ Ազնավուրյան (Բեռլին) – 50 եվրո
16. Ստելլա Խալաֆյան (Ստենդալ) – 50 եվրո
17. Սաթենիկ Մելքոնյան (Բեռլին) – 50 եվրո
18. Ֆալկո Վայմերթ(Բեռլին) – 50 եվրո:
Ընդհանուր – 90.100 եվրո, կամ 101.000 դոլար։
Ադրբեջանցին ՌԴ-ում սպանել է 23-ամյա կնոջն ու նրա անհետացման մասին տեղյակ պահել ոստիկաններին, գրում է spb.kp.ru-ն։ 23-ամյա Գյուլնար Հաբիբովան Սանկտ Պետերբուրգում անհետացել էր ապրիլի 22-ի գիշերը։ Երեկոյան հեռախոսով հանգիստ զրուցել էր մոր հետ, ասել, որ պատրաստվում է ընթրիք պատրաստել ամուսնու՝ 34-ամյա Սամիրի համար։ Սամիրն ու Գուլյան (այդպես են նրան կոչում հարազատները) ամուսնացել են ապրիլի 15-ին։ Դրանից հետո աղջիկը տեղափոխվել էր ամուսնու բնակարան, իսկ մեկ շաբաթ անց առեղծվածային պայմաններում անհետացել։ Ապրիլի 22-ի առավոտյան Գուլյան պետք է գնար բժշկական ինստիտուտ, սակայն այդ պահից նրա հեռախոսն անջատված է եղել։
Սամիրի խոսքով՝ կինն առավոտյան հեռացել է տնից, ուր է գնացել՝ չգիտի։ Դրանից հետո Հաբիբովայից ոչ մի լուր չի եղել։ Ծնողները, ընկերները, կամավորներն ու ոստիկանությունն ավելի քան մեկ ամիս փնտրել են Գյուլնարին, իսկ հինգշաբթի արդեն պաշտոնական հաղորդագրություն է տարածվել. Հաբիբովան ոչ անհետացել է, ոչ էլ փախել։ Մայիսի 26-ի առավոտյան Սամիր Հաբիբովը ձերբակալվել է՝ ապրիլի 22-ին կնոջը սպանելու մեղադրանքով։ Այժմ Սամիրին հարցաքննում են։
Դեռ հայտնի չէ՝ ընդունե՞լ է նա մեղքը, թե՞ ոչ։ Դժբախտ կնոջ մարմինը դեռ չի հայտնաբերվել, սակայն կան ապացույցներ, որ նրան սպանել է հենց Սամիրը։ Գյուլնարն ու Սամիրը մինչ ամուսնությունը քիչ են շփվել. այդպես է պահանջում ադրբեջանական ավանդույթը։ Սակայն աղջկա ընկերներին տղամարդը դուր չի եկել հենց սկզբից։ Չափազանց խանդոտ է եղել. Սամիրը պնդել է, որ աղջիկը կարող է հանդիպել միայն մոր հետ, իսկ մնացած ժամանակը պետք է տանն անցկացնի։ Արդյունքում նա սկսել է փակ կենսակերպ վարել։ Անգամ սոցցանցերում իր էջերն է փակել ամուսնու պահանջով, պատմել է ընկերուհիներից մեկը։
Ուշագրավ է, որ Գյուլնարի անհետացման մասին ոստիկանությանը տեղյակ է պահել հենց Սամիրը և առաջին մի քանի օրերին զբաղվել որոնումներով։ Իսկ հետո, անսպասելիորեն, անհետացել է։
Նյութի աղբյուր Elq.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.