23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արդյո՞ք ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հաստատված հարաբերական անդորրը պայմանավորված է Վիեննայում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպումով։ Թեմայի վերաբերյալ «Ասպարեզը» զրուցել է պատմաբան Վահրամ Թոքմաջյանի հետ։
— Վիեննայի մասին մենք քիչ բաև գիտենք, ինչպես միշտ։ Կարծում եմ՝ հերթական դեկլարատիվ հանդիպումն էր՝ լարվածությունը թուլացնելու համար։ Սահմանին անդորր է, քանզի Բաքվում նախատեսվում է մեծ սպորտային միջոցառում։ Այդ հանգամանքի բերումով Բաքուն ակտիվ քայլեր այս պահին չի անում։ Ինչ մնում Է կարգավորմանը, ապա մոտ ապագայում, և եթե կուզեք, հեռավոր ապագայում էլ կողմերը համաձայնության չեն գա, եթե չլինի հերթական դավաճանությունը, ինչպես, եղավ ապրիլյան ֆարսի ընթացքում,- ակնարկեց պատմաբանը։
Վերջինիս հարցրեցի՝ այսինքն՝ սահմանին անդորրը Վիեննայի հանդիպմամբ պայմանավորված չէ՞: Ի պատասխաև՝ Վ. Թոքմաջյանն ասաց.
— Ո՛չ, իսկ նման իշխաևություններ ունենալու պարագայում ժամանակն ի վնաս մեզ է աշխատում։
Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք իշխանությունների այն տեսակետը, թե կորցրած 800 հեկտար տարածքը ռազմավարական նշանակություն չունի, հարց ուղղեցի զրուցակցիս։ Վերջինս մեկ բառով պատասխանեց.
— Բարբաջանք։
«Ասպարեզ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
Հարցազրույց «Հանուն ինքնիշխանության վերականգնման»նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Այվազյանի հետ:Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.
–Վերջերս ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները և նրանց շահերը պաշտպանող կազմակերպությունները նորից սկսել են ակտիվությունցուցաբերել՝ հավաքներ ու տարատեսակ միջոցառումներ կազմակերպելով և հերթական անգամ հասարակությանն իրենց գոյության մասին հիշեցնելով: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Այդ ակտիվությունն ինքնանպատակ չէ: Միասեռականները հերթական անգամ ցանկություն ունեն սեփական շահերն ու իրավունքները պաշտպանելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններ ընդունել տալ կառավարությանը, ինչը իրենց հնարավորություն կտա ավելի լայն լիազորություններ ունենալ մեր հասարակության մեջ՝ ընդհուպ միասեռական ընտանիքներ ստեղծելը:
Մասնավորապես մայիսի 17-ին, որն ի դեպ տրանսֆոբիայի և հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է, «Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունը փակ քննարկում էր կազմակերպել «Օրենսդրական փոփոխությունների նախաձեռնություններ՝ ԼԳԲՏ-ի անձանց իրավունքների պաշտպանության համար» թեմայով, որին ներկա էին միասեռականների իրավունքները պաշտպանող մյուս կազակերպությունները ևս։ Ինչպես նաև այդ համայնքին ու նրանց ոգեշնչող ՀԿ-ներին ֆինանսապես և բարոյապես աջակցող Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանները, Վրաստանում Նիդերլանդների դեսպանության նեկայացուցիչը:
Միջոցառման ժամանակ Մեծ Բրիտանիայի դեսպանը չթաքցրեց, որ նպատակ ունեն Հայաստանում ԼԳԲՏ-ների համար նպաստավոր օրենսդրական դաշտ ստեղծել։ Իր խոսքով, դեսպանատների աջակցությամբ պետք է Հայաստանում համապատասխան օրենսդրական դաշտ ստեղծվի, որով կկանխվի խտրական վերաբերմունքը ԼԳԲՏ անձանց նկատմամբ: Դա, ըստ նրա, Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերակայություններից մեկն է, և նրանք իրենց փորձառությունն այդ բնագավառում փոխանցում են այլոց, այդ թվում՝ Հայաստանին:
Ի դեպ, այդ ուղղությամբ Հայաստանում արդեն հստակ և ուղղորդված քայլեր են իրականացվում: Դեռ 2015թ. դեկտեմբերի 11-ին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային ֆինանսավորման համաձայնագիրը, որը պարտավորեցնում է Ազգային ժողովին 2016թ. վերջին ընդունել «Խտրականության դեմ» և «Ընտանեկան բռնության կանխարգելման դեմ» օրենքները:
Համաձայնագրում նշվում է, որ այդ օրենքներն ընդունելու դեպքում Եվրամիությունը դրանք կյանքի կոչելու համար 12 մլն եվրո կտրամադրի Հայաստանին՝ 4 փուլով մինչև 2018թ.: Մայիսի 17-ի հավաքի ժամանակ նաև այս օրենքների նախաձեռնությունները, դրանք ընդունելու հնարավորություններն են քննարկվել: ԼԳԲՏ համայնքը մեծ հույսեր է կապում այդ նախագծերի ընդունման հետ, քանի որ դրանցում ներկայացված որոշ դրույթներ ուղղված են հենց այդ համայնքի ներկայացուցիչների իրավունքները մեր հասարակության մեջ գերակա դարձնելուն:
–Եթե չեմ սխալվում, այդ նախագծերը մի քանի տարի առաջ են շրջանառության մեջ դրվել, այսինքն՝ արդեն գոյություն են ունեցելնախքան համաձայնագիրը ստորագրելը, սակայն մինչ օրս չեն ընդունվել:
-Այո, «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը դեռ 2014թ. ներկայացվել է Ազգային ժողով, սակայն այդպես էլ չի քննարկվել և որպես առաջարկ մինչ օրս դրված է գրադարակին: «Խտրականության մասին» օրենքն ավելի վաղ՝ 2013թ. է շրջանառության մեջ դրվել, սակայն այդպես էլ չի ներկայացվել ԱԺ: Եվրամիության հետ կնքված պայմանագիրը նպատակ ունի ի վերջո օրենքներն ընդունել տալ և վերջնականապես փակել այդ հարցը:
Սակայն այժմ այդ օրենքների նախագծերը վերափոխված ձևով պետք է քննարկման դրվեն, դրանք վերանայման փուլում են, և կարծում եմ, որ միասեռականներին պաշտպանող դրույթներն ավելի անկեղծ բովանդակությամբ կշարադրվեն նոր տարբերակներում»:
«Հայոց աշխարհ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Եվ մինչ Հիսուսը մեկնում էր այդտեղից, երկու կույրեր սկսեցին գնալ նրա հետևից՝ աղաղակելով.
— Դավթի՛ Որդի, ողորմի՛ր մեզ։
Երբ Հիսուսը տուն մտավ, կույրերը մոտեցան նրան։ Հիսուսը հարցրեց նրանց.
— Հավատո՞ւմ եք, որ ես կարող եմ բժշկել ձեզ։
Նրանք ասացին.
— Այո՛, Տե՛ր։
Այն ժամանակ Հիսուսը դիպավ նրանց աչքերին և ասաց.
— Ինչպես հավատում եք, թող այդպես լինի ձեզ։
Եվ բացվեցին նրանց աչքերը։ Հիսուսը նրանց խստիվ պատվիրեց՝ ասելով.
— Զգո՛ւյշ եղեք, թող ոչ ոք չիմանա։
Իսկ նրանք ելան և Հիսուսի համբավը տարածեցին ամբողջ շրջանում։
Կույրերի մեկնելուց հետո Հիսուսի մոտ բերեցին մի համր դիվահարի։ Երբ Հիսուսը չար ոգին նրանից դուրս հանեց, համրն սկսեց խոսել։ Բոլորն էլ հիացան ու ասացին.
— Այսպիսի բան դեռ չէինք տեսել Իսրայելում։
Իսկ փարիսեցիներն ասում էին.
— Դա դևերի իշխանի միջոցով է հանում չար ոգիներին։
(Մատթեոսի ավետարան 9:27-34)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Այսօր ԱԺ-ում շարունակվում էր 2015թ բյուջեի կատարողականի քննարկումը կրթության ոլորտի մասով: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ կրթական համակարգը հեղափոխական փոփոխությունների կարիք ունի, մասնավորապես` շուտով հանդես են գալու օրենսդրական նախաձեռնությամբ, որ դասից անհարգելի բացակայող ուսանողը վճարի, և դա անհրաժեշտ է արմատախիլ անելու համար «էլիտար բուհ», «էլիտար ուսանող» հասկացությունները:
Պատգամավորները առաջարկում է նաև օրենքները փոփոխել այնպես, որ բոլոր ուսանողներն ընդունվեն բուհ` առանց ընդունելության քննության, և միայն վեց ամիս հետո անցկացվի խստագույն քննություն, և զտվեն-մնան լավագույն ուսանողները:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ այսօր «էլիտար ուսանողները» ավարտում են բժշկական ինստիտուտը, իրավաբանական ֆակուլտետները, և երկիրը լցվում է տգետ բժիշկներով ու իրավաբաններով: Պատգամավորը մտահոգություն հայտնեց, որ այսօր ասպիրանտական համակարգը դիտարկվում է զինծառայությունից խուսափելու միջոց՝ պաշտոնյաների երեխաների համար:
Նախարարի խոսքով՝ պետք չէ միանշանակ պնդել, որ ավարտողները տգետ են, որովհետև խորհրդային կրթական համակարգում էլ կային տգետ մասնագետներ, էլիտար համակարգի ներկայացուցիչներ, ռայկոմի քարտուղարների առանձնաշնորհյալ երեխաներ, բանակից խուսափողներ և այլն:
Նախարարը համաձայնեց, որ կան խնդիրներ` ասելով, որ նոյեմբերին ԱԺ-ին պետք է ներկայացվի «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը, և ունեն մոտավոր պատկերացումներ, թե ինչպես պետք է լուծվեն պատգամավորի բարձրացրած խնդիրները:
Ինչ վերաբերում է միասնական քննություններին ու պետական պատվերի քաղաքականությանը, ապա, նախարարի խոսքով, աղքատ ընտանիքներ կան, որոնց երեխաներն ընդհանրապես շանս չունեն սովորելու բուհում, որովհետև չեն կարող վարձ վճարել, չեն կարող մասնավոր կրկնուսույցի մոտ պարապել, և եթե այդ ընտանիքները կարողանան վարկ վերցնել, ապա գյուղատնտեսական վարկ կվերցնեն, ոչ թե` ուսումնական:
«Այդ շերտի երեխաները խելոք երեխաներ են, բայց ընդունելության քննություններին կարող են ստանալ 14, 15, 16 միավոր, որը բավարար է բուհ ընդունվելու համար, բայց բավարար չէ անվճար ընդունվելու համար: Եթե խնդիրը կարգավորենք տարկետման համակարգով, ուզում ենք առաջարկել առանձնացնել երեք մաս` միասնական քննություններ, պետական պատվեր և մրցույթ: Եթե ԳԹԿ-ին տանք իրավունք, որ քննություն անցկացնի ու վաուչեր տա, երեխան քննություն տա, ստանա իր վաուչերը, որից հետո կլինի հիմնադրամ, որտեղ պետությունը կտեղադրի պատվեր: Այստեղ արդեն կառաջարկենք, որ այդ անվճար պետպատվերի մեջ սոցիալական պատվերը լինի 50-60 տոկոսի սահմաններում: Այսինքն` երեխան կկարողանա, 14,15 միավոր հավաքելով, իր սոցիալական կացության փաստաթղթերը ներկայացնելով համապատասխան հիմնադրամ, ինչպես արվում է աշխարհի տարբեր երկրներում, ստանալ սոցիալական անվճար վաուչեր, որից հետո կվերցնի իր երկու վաուչերները՝ սոցիալական ու գիտելիքի գնահատման, ու կորոշի, թե որ համալսարանն է գնում սովորելու»,- ասաց Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ եթե կարողանան պետպատվերը հասցեական դարձնել, դրա տակ դնելով սոցիալական սեգմենտը, եթե, ասենք, ուսանողը համաձայնում է սովորելուց հետո սահմանամերձ շրջանում աշխատել կամ բանակային ծառայության գնալ երկարաժամկետ, ապա նրանց կրթությունն էլ կլինի անվճար:
Եվ այս ամենին եթե գումարվի գիտելիքի սեգմենտը, այդ ժամանակ հնարավորություն կլինի պետության կողմից անվճար կրթության դռները բացելու երկրի բնակչության մոտ 40 տոկոսի` անապահով շերտի համար: Այս համակարգը մեկուկես ամիս հետո ներկայացվելու է հանրությանը, կանցկացվեն լսումներ:
«Ասում եք` հեղափոխական, ինքս հեղափոխական կուսակցության անդամ եմ, բայց հեղափոխությունը չի նշանակում ոչնչացում: Իրավիճակի արմատական, որակական փոփոխությունը նույնպես հեղափոխություն է: Եթե մենք կարողանանք որակապես փոխել կրթությունը՝ ավագ դպրոցի կրթությունն ու մագիստրատուրան, ապա դա հեղափոխական փոփոխություն կլինի»,- ասաց Լևոն Մկրտչյանը:
Նրա համոզմամբ` կրթական համակարգն այլևս նոր ու կտրուկ ցնցումների չի դիմանա, եղածը պետք է չքանդել, այլ եղածի վրա կառուցել որակական նոր կրթություն:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ խոսել է Մեծամորի ատոմակայանի մասին: Ադրբեջանցի լրագրողին այն հարցին, թե Մեծամորի ատոմակայանի աշխատանքը տարածաշրջանում սպառնալիք չէ՞, և չպե՞տք է արդյոք կանգնեցնել այն, նա պատասխանել է.
-Ինքնիշխան պետությունների էներգետիկ հարցերը պետք է լուծեն հենց այդ պետությունները: Միանշանակ, միջազգային հանրությունը կարող է հետաքրքրություն ցուցաբերել դրա նկատմամբ, բայց, այնուամենայնիվ, եկեք առաջնահերթությունը տանք այն երկրներին, որտեղ գտնվում են կայանները,- ասել է Զախարովան:
RIA Novosti-իի հետ զրույցումԱդրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Գաջիևը հայտարարել է ,որ Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համափարփակ բանակցությունների, սակայն այդ կարգավորմանը խանգարում է Հայաստանի դիրքորոշումը:
«Հայկական կողմը կրկին խեղաթյուրում է Վիեննայի հանդիպման էությունը: Բառախաղերի ժամանակը վաղուց անցել է: Վիեննայի հանդիպման արդյունքում առաջ քաշված առաջարկությունները փոխկապակցված են միմյանց հետ: Կրակի դադարեցման ռեժիմի նպատակը համապարփակ և բովանդակային բանակցությունների համար հող նախապատրաստելն է, որին իր պատրաստակամությունն է հայտնել Ադրբեջանը:
Հակամարտության համապարփակ քաղաքական լուծման հիմնական մասն անթույլատրելի և անհետևողական ստատուս քվոյի փոփոխությունն է ու Հայաստանի զինված ուժերի դուրս բերումը ադրբեջանական օկուպացված տարածքներից: Եթե Հայաստանը կրակի դադարեցում է ցանկանում, պետք է վերջ տա «հայկական օկուպացիային ու ադրբեջանական տարածքներում հայկական զորքերի ներկայությանը, ինչը կրակի դադարեցման ռեժիմի խախտման պատճառ է»:«Հակամարտության լուծման հիմքերը վաղուց հայտնի են: Հայկական կողմը պետք է նախապատրաստի իր ժողովրդին խաղաղության և ճիշտ տեղեկատվություն հաղորդի հակամարտության կարգավորման գործընթացի մասին: Ցավոք, գործով մենք տեսնում ենք հակառակը»,- ասել է Գաջիևը:
ՌԴ դեսպանատան մեր աղբյուրները հայտնում են,որ Անի Հովհաննիսյանի հայտարարությունից մի քանի ժամ անց ՌԴ Դեսպան Իվան Վոլինկինը անժամկետ արձակուրդ է վերցրել և լքել ՀՀ-ն:
Հիշեցնենք,որ իր հայտարարության մեջ Անի Հովհաննիսյանը նշել էր,որ իր դեմ շորթման գործ սարքելու իրական պատվիրատուն ՌԴ Դեսպան Վոլինկինն է,թեման ՎՏԲ Բանկում Ադրբեջանական մասնակցության հետ կապված Անալիտիկ.ամ -ի հրապարակումների լռեցումը, իսկ Ուրիխանյանը այս ամենի մեջ ընդամենը գործակալ է եղել:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի շրջանավարտներին շնորհավորելու է գնացել նաև երգչուհի, ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը: Նա կատարել է «Արցախի հողում» երգը, որի ժամանակ հուզվել և արտասվել է:
Մանրամասները Vesti.am-ի տեսանյութում
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե հայկական կողմը քիմիական զենք է կիրառել, նշեց, որ ագրեսորը փորձում է իր կողմից բազմաթիվ թունավորման փաստերը քողարկել:
“Ադրբեջանը բազմիցս քիմիական թունավոր նյութեր է օգտագործել Արցախի բնակչության նկատմամբ: Դա եղել է նույնիսկ խորհրդային տարիներին, երբ Հեյդար Ալիևը եկել է իշխանության: Նրանք թունավորում էին մայրաքաղաք Ստեփանակերտի ջրային պաշարները: Ղարաբաղը, որ 1970 թվականին աշխարհի մակարդակով առաջին տեղն էր գրավում երկարակյացների քանակով և վերջին տեղը՝ հիվանդությունների քաղցկեղի քանակով, որտեղ քիմիական գործարաններ չկային, արդեն 1989 թվականին առաջին տեղն էին Անդրկովկասում զբաղեցնում և դա գալիս էր թունավորումից: Բացի դրանց 1990 թվականին նրանք թունավորել են Ստեփանակերտի ջրամատակարարման ցանցը՝ գցելով այնպիսի քիմիական նյութ, որի հետանքով մայրաքաղաքի մոտ մեկ երրորդը զրկվել էր ջրից, ընտանի կենդանիներ էին մի քանի ժամում սատկել, բազմաթիվ մարդիկ հայնվել էին հիվանդանոցում”,-նշեց նա:
Բաբայանը նշեց նաև, որ նույն բանն անում էին նաև Շուշիի շրջանում և այլ տեղերում:
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սեդրակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 26-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 16:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Զովք գյուղի բնակիչ, 16-ամյա Տիգրան Բալայանը իր վարած Վազ 2107 մակնիշի 34 FT 160 համարանիշի ավտոմեքենայով Զովք գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Տ. Բալայանը, ուղևորներ՝ նրա համագյուղացիներ, 17-ամյա Տիրով Հայրապետյանը և 17-ամյա Միշա Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները սովորում են Զովք գյուղի միջնակարգ դպրոցում. Տ. Բալայանը՝ 11-րդ դասարանում, իսկ Տ. Հայրապետյանն ու Մ. Բարսեղյանը՝ 12-րդ դասարանում, իսկ մեքենան պատկանել է Տ. Բալայանի պապիկի,ն և նրանք մասնակցելիս են եղել դպրոցի «Վերջին զանգ»-ի արարողությանը:
Նյութի մանրամասները կարդացեք Shamshyan.com –ի կայքում ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.