23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը վերջերս ռուսական RT հաղորդման ժամանակ պատմել է, թե ինչու է ինքը վիրավորված գնացել Հայաստանից: 1in.am-ի տեղեկացմամբ, գեներալը նշել է, որ Արցախյան պատերազմն ավարտվեց Բիշքեկում ստորագրված խայտառակ զինադադարի պայմանագրով, որը ամենամեծ դավաճանությունն էր: Եվ հենց այդ պայմանագրի պատճառով էլ լուրջ անհամաձայնություն է առաջացել իր եւ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարների հետ: Չնայած հետո Լեւոն Տեր- Պետրոսյանն անձամբ է գնացել Մոսկվա եւ գեներալին համոզել, որ վերադառնա Հայաստան, սակայն գեներալը մերժել է: Նորատ Տեր-Գրիգորյանցը, խոսելով Բիշքեկի (1994-ի մայիսի 5-ին) զինադադարի մասին պայմանագրից, ասել է, որ հաղթանակած պետությանը վայել չէր ստորագրելու այդպիսի խայտառակ մի զինադադար, որը չէր բխում հայ ժողովրդի եւ Հայկական պետության շահերից։
Ըստ նրա, այդ խայտառակ պայմանագիրը ստորագրեցին մարդիկ, որոնք ընդհանրապես չէին հասկանում քաղաքական կամ ռազմական գործից, նրանք չգիտեին, թե ինչ է նշանակում ստրատեգիա. «Բիշքեկի զինադադարի պայմանագիրը, ավազին գրված պայմանավորվածություն էր, մի բան որը իրենից ոչինչ չի ներկայացնում, դա ոչ միայն խայտառակ պայմանագիր էր, այլեւ խեղկատակություն եւ ապուշություն: Չկար ոչ մի պարտավորվածություն կամ երաշխիք, քանի որ հենց հաջորդ օրը կարող էր վերսկսել պատերազմը։ Պայմանագրի մեջ չճշտվեց ոչ մի հստակ սահմանագիծ եւ Ադրբեջանին չպարտադրվեց ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար Մկրտիչ Մկրտչյանը (Մարշալ) համաձայնեց գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի գնահատականների հետ. «Ճիշտ է ասում, որովհետեւ այն ժամանակ մեր դիրքերը շատ ամուր էին, մենք կարող էինք պարտադրել որոշակի կետեր, որը մենք չարեցինք: Առաջին նախագահին ես միշտ չեմ սիրել, եւ ես չեմ համարում, որ ինքը ազգային գործիչ է, նա է արել դա: Բայց մյուս կողմից էլ, եթե նույնիսկ առաջ գնայինք, ցանկությունները լավ է, որ ինչքան կարողանայինք, մեր կորցրած հողերը հետ բերեինք: Այն ժամանակ գուցե այդպես մտածեինք, բայց հիմա, որ հայացք ենք գցում անցած ուղուն, մեր հետ բերած հողը դեռ տիրություն չենք անում: Մենք վաղուց պետք է այդ գրաված կամ հետ վերադարձրած տարածքը բնակեցրած լինեինք, բայց չենք բնակեցնում: Քո երկիրն է դատարկվում, ուրիշ դատարկ տարածքներ վերցնեինք, ի՞նչ էինք անելու: Մեր դիտարկմանը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթանակած նախագահ է, ինչո՞ւ են հիմա զինադադարի պայմանագրի համար նրան դավաճանության մեջ մեղադրում՝ Մկրտիչ Մկրտչյանը կոշտ պատասխանեց. «Ղալլաթ է արել, ինքը հաղթանակած նախագահ չի եղել: Իր բախտը բերել է, որ հաղթանակների ժամանակ ինքը այդ աթոռին նստած է եղել: Ես իրեն հաղթանակած չեմ համարում»:
Դիտարկմանը, որ իր մեծ պոտենցիալը եղել է դրանում՝ ազատամարտիկը հակադարձեց. «Հենց իր հրամանով դատարկվում էր գյուղերը: Ուղղաթիռ էր ուղարկում, ասում էր հայ բնակչությանը տեղահանել, փոխանակ նրանց պաշտպաներ: Ինքը կլասիկ արտահայտություններ ուներ՝ մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է: Ինքը հեչ ցանկություն չուներ բանակ ստեղծելու, ինքը հեչ ցանկություն չուներ Ղարաբաղը միավորելու: Նա Հայաստանի անկախ պետությունը ստեղծում էր 30 հազար քմ-ի վրա՝ Սովետական Հայաստանի տարածքով: Այնպես որ, այդպիսի մարդուց ակնկալել, որ նա տարածքնե՞ր պետք է վերցներ»:
Անբուժելի հիվանդ բրիտանացի պատանին հայտնել է վիճակի զգալի բարելավման մասին այն բանից հետո, երբ «հազալով թքել է ուռուցքը»: Բրիտանացի Սթիվեն Սատտոնը աշխարհին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Facebook-ում էջ է բացել «Սթիվենի պատմությունները» խորագրով եւ սկսել է գրել այն բաների մասին, որոնք նա կցանկանար հասցնել անել մահանալուց առաջ:
Ինչպես հաղորդում է Fox News-ը, ապրիլի 27-ին նրա մոտ հազ է սկսվել, որը անընդհատ ուժեղացել է, ապա Սթիվենը սկսել է խեղդվել: «Ես վախեցել էի եւ սարսափելի խուճապի էի մատնվել: Այնուհետեւ բերանիցս հանեցի օվալաձեւ կարմիր, չոր ինչ-որ բան»:
Ըստ պատանու, դրանից անմիջապես հետո նա սկսել է ավելի հեշտ շնչել: Հաջորդ մեկ ժամը նա եւս խեղդվելով հազում էր, հետո հազը լրիվ դադարեց: Միակ քիչ թե շատ խելամիտ բացատրությունը, որը տվել են բժիշկները նշված երեւույթին, դա այն է, որ Սթիվենը հազալով թքել է ուռուցքը:
19-ամյա բրիտանացին սոցիալական ցանցերով Teenage Cancer Trust պատանիների եւ դեռահասների հիմնադրամի համար ավելի քան 5մլն դոլար է հավաքել: Միջոցների հավաքմանը մասնակցել է 122 000-ից ավելի մարդի, այդ թվում՝ այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Սթիվեն Ֆրայը եւ Ռասսել Բրենդը:
Բարև հայրենակիցներ: Այսօր հիշեցի մի հետաքրքիր դրվագ վրացի ընկերներիս հետ իմ ոչ շատ վաղ անցյալի շփումներից: 90-ականներից սկսած կապերս ու շփումներս բավականին սերտ են եղել Վրաստանի հետ, և բնականաբար այցելություններս էլ հաճախակի էին: Եվ յուրաքանչյուր այցելության ժամանակ իմ ընկերական, բարեկամական շփումներում զգում էի վրացիների «հիացական-բարինախանձոտ» վերաբերմունքը մեր հաջողությունների, մեր պետության առաջընթացի նկատմամբ: Մենք պատերազմում հաղթող երկիր էինք, իրենք զգում էին պատերազմական կորուստների դառնությունը: Մենք հող էինք ազատագրել, ինչը տարածաշրջանի քրիստոնեական երկրի համար, համենայնդեպս վերջին մի քանի հարյուրամյակների կտրվածքով, արտառոց երևույթ էր, իսկ Վրաստանը, եթե ոչ կորցրել, ապա էականորեն սահմանափակվել էր իր սուվերենության մեջ երկու կարևոր ինքնավար սուբյեկտների նկատմամբ: Մեր երկիրն իսկապես լուրջ առաջընթաց ուներ պետականաշինության գործում, և ի վերջո կարգավորել և շարունակում էինք կարգավորել էներգահամակարգը, ինչի արդյունքում ունեինք անխափան էլեկտրասնուցում, այն դեպքում, երբ Թբիլիսիում երկժամյա հովհարային անջատումների գրաֆիկն էր դեռ գործում: Էլ չեմ ասում կոռուպցիայի հարցում իրավիճակի մասին, ինչն անհամեմատելի էր մեր երկրներում: Վրաց ճանապարհային ավտոտեսուչը դարձել էր կոռուպցիայի կենդանի մարմնավորում ոչ միայն իրենց երկրում, այլև ողջ տարածաշրջանում… Դե բնականաբար, ես էլ ամենևին չչարախնդալով մեր բարեկամների դժվարությունների հարցով, այնուամենայնիվ, հպարտության զգացում էի ապրում մեր հաղթանակների և հաջողությունների համար: Առաջին փոփոխությունը, որ զգացի իմ ընկերների հետ շփումներում՝ դա 2003 թվականին էր, Վարդերի հեղափոխությունից հետո, երբ սկսվեցին համակարգային լրջագույն բարեփոխումներ, հեղափոխական տրանսֆորմացիաներ: Եվ այդ փոփոխությունն ամենևին կենցաղային, առարկայական-շոշափելի չէր, քանզի իրական կյանքում, մարդկանց կենսակերպում այդ փոփոխություններն արտահայտվեցին որոշ ժամանակ հետո: Փոփոխությունը, որ ես զգացի, հոգեբանական դաշտում էր, զգացմունքային, և այս կամ այն տարբերությամբ հնչում էր հետևյալ կերպ. «մենք, վրացիներս, մինչ այս ունեինք պարզապես երկիր (տարածք), իսկ հիմա արդեն ունենք և կառուցում ենք պետություն (հայրենիք)»: Արդեն իսկ հասկանալի էր, որ հաջողություններն այստեղ անխուսափելի էին, և այդպես էլ եղավ:
Մենք այսօր Հանրապետության օրն ենք նշում, հայոց պետականության վերականգնման տոնը: Մեկ այլ բանավեճի թեմա է, թե ինչու մենք մեր ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ անկախության օրը նշում ենք սեպտեմբերին, բայց դա ամենակարևոր խնդիրը չէ: Առաջնայինը հայրենիքի զգացողությունը չկորցնելն է: Առանց դրա մենք դատապարտված ենք կործանման, քանզի դրա հետևանքով անխուսափելիորեն գլուխ բարձրացնող ներքին մարտահրավերները (օրվա իրավիճակը՝ խոսուն վկա) մեզ անպաշտպան են դարձնում արտաքին մարտահրավերների առջև:
Պատվավոր Լեգեոնի շքանշանակիր Անրի Վերնոյի «Մայրիկ» գրքում կա մի հատված: Վերնոն 10 տարեկան երեխայի աչքերով նկատում է մի բան: Երբ նա իր ընտանիքի հետ պետք է մուտք գործեր Ֆրանսիա, այն պաշտոնյան, ով ընդունում էր նրանց գործերը, տեսնելով նանսենյան անձնագիրը (Թուրքիան լքած և հալածական հայերը նանսենյան անձնագրով էին) մուտքի վիզայի վրա դրոշմում է՝ ԱՆՀԱՅՐԵՆԻՔ:
Դա իրավական կարգավիճակ էր… Սակայն ինչպես Անրի Վերնոն, այնպես էլ ճակատագրի բերումով հայրենազրկված և փախստականի ճակատագրի բովով անցած մեր շատ ու շատ տաղանդավոր հայորդիներ իրենց կյանքով ապացուցեցին, որ հայրենիքը նրանց մեջ է: Միևնույն ժամանակ, թե՛ սովետական տարիներին, թե՛ այժմ, այստեղ Հայաստանում ապրող, նույնիսկ հաճախ հասարակության մեջ բարձր ու հաստատուն դիրք ունեցող շատ-շատերն իրենց գործունեությամբ և կյանքով ԱՆՀԱՅՐԵՆԻՔ երևույթ են:
Այսպիսով, հայրենիքի զգացողությունը որակի և տեսակի խնդիր է: Հայրենիքի զգացողությունը տիրոջ զգացողություն է: Եվ մենք այսօր կանգնած ենք ճակատագրական այլընտրանքի առաջ. լինել հայրենիքի զգացողություն չունեցող ամբոխ, թե՞ հայրենիքի զգացողությամբ ներծծված հաղթող ժողովուրդ:
Հովհաննես Մանուկյանի ֆեյսբուքյան էջ
Հայկական կողմը ռազմավարական նշանակության բարձունքներ է կորցրել եւ հարկավոր է վերադարձնել դրանք: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը:
Նրա խոսքով, չձեռնարկվեց այն, ինչ հարկավոր էր: «Իսկ հիմա դա թաքցնելու համար ասում են, որ դրանք այնքան էլ կարեւոր բարձունքներ չէին: Դրանք մեր կարեւոր ռազմավարական բարձունքներն են: Հիմա հարկավոր է մտածել դրանք վերադարձնելու մասին, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ ապրել նույն Թալիշում, Մարտակերտում եւ Մատաղիսում: Բնականաբար, հայտարարությունները, որ անում են մեր որոշ պատգամավորներ, ելնում են վերը ասվածից, եւ դա շատ տխոււր է»,- ասաց Արկադի Տեր-Թադեւոսյանը:
Իսկ ինչ անել՝ այդ բարձունքները վերադարձնելու համար. գեներալ-մայորի խոսքով՝ այդ մասին արդեն մեր Պաշտպանության նախարարությունը եւ ղեկավարությունը պետք է մտածեն:
«Մենք շատ բան կորցրեցինք եւ կկորցնենք այդ բարձունքների պատճառով, որոնք հանձնեցինք հյուսիսում: Թալիշում մարդ չի ապրում: Գնդակոծության տակ է Ղարաբաղի խոշորագույն քաղաքը՝ Մարտակերտը: Բնականաբար, պետք է վերադարձնել բարձունքները, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ վերադառնալ»,- ամփոփեց Կոմանդոսը:
Ադրբեջան ընտանիքով փախած «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին հովանավորել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը: Այս մասին Aravot.am-ին ասաց Մարտիրոսյանից տուժած Ռուզան Մարգունին: «Նրան հովանավորել է հենց նույն Վոլինկինը (խմբ. Հայաստանում Ռուսաստանի դեսպանը), ինչից եմ ենթադրում, որ դեսպանն է հովանավորել, որովհետեւ Վահանի՝ իմ տանը գտնվելու ժամանակ առաջին գիշերը՝ ժամը 12:00-ին տանից գնաց ու առավոտյան վեցին եկավ, ասացի՝ ուր ես գնում, քեզ հետապնդում են, կծեծեն, ասաց՝ չէ, չէ պետք է Վոլինկինի տղայի հետ հանդիպեմ, խոստացել են ինձ օգնել, որ գնամ արտասահման: Փաստորեն կապեր է ունեցել»,- պատմեց տիկին Մարգունին:
Տիկին Մարգունին, անդրադառնալով Վահան Մարտիրոսյանի՝ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցին, թե Ուկրաինայում նայել են «իր գլխին սարքած» գործերին ու ասել, որ այդ գործերը ոչ թե սպիտակ թելով, այլ պարկի թելով կարված գործեր են, իսկական խարդախություն» ասաց. «Նա հիմա լավ քննադատում է, իմ տանը եղել է, գիտեմ՝ լավ ընդդիմախոս էր, ընդդիմադիր էր խաղում, դրա համար եմ հավատացել իրեն: Նա ուզում էր արտասահման գնալ՝ որպես ընդդիմադիր, ու միշտ հարցնում էր՝ ինչ հնարավորություններ կան գնալու, իբրեւ չգիտեր: Իմ տանից գողություն կատարելու դեպքով հարուցված գործի քննությունից էլ հասկացա, որ ամեն կերպ ուզում էին գործը կասեցնել, որովհետեւ գործը ձգձգում էին, փորձում էին նրան արդարացնել, ազատ արձակել: Նրան հովանավորել են իշխանությունները, որովհետեւ նա արդեն փախչել էր Հայաստանից, իսկ ինձ խաբում էին, ասում էին ապացույցներ չկան: Երբ հաստատվեց նրա փախչելու լուրը, նոր գրեցին, որ ապացուցված է գողությունը: Ամեն ինչ արվեց, որ նա գնա»:
Քարդաշյանների ընտանիքն ամբողջ կազմով ներկա է գտնվել ավագ դստեր` Քորթնիի նախկին ամուսնու` Սքոթ Դիսիկի ծննդյան տարեդարձին:Սքոթը երեկույթ էր կազմակերպել բոլոր աստղերի կողմից սիրված Nobu ռեստորանում։
Ինչպես ընդգծում է Daily Mail-ը` թեև հոբելյարը Դիսիկն էր, բոլորի հայացքներն ուղղված էին, իհարկե, Քիմ Քարդաշյանին, ով հերթական անգամ շլացրել է իր անթերի տեսքով:
Որդու` Սենթի լույս աշխարհ գալուց հետո Քիմը ոչ միայն հասցրել է վերականգնել իր կազմվածքը, այլև առիթը բաց չի թողնում այն ընդգծելու համար: Իր նախկին փեսայի ծննդյան տարեդարձին Քիմը ներկայացել էր ճերմակ, ժանեկազարդ ու կիսաթափանցիկ զգեստով, ինչն էլ ստիպել էր լուսանկարիչներին տեսախցիկներն ուղղել բացառապես Քիմի կողմը:

Հանդիսությանը ներկա էր նաև Քորթնին՝ երեխաների հետ
Քլոե
Քորթնին ու Քլոեն լուսանկարվում են
Ի դեպ միջոցառումը նկարահանվել է KUWTK ռեալիթի շոուի համար։
Սքոթն ու տոնական տորթը
Քրիս Ջեններն իր սիրեկանի հետ նույնպես ներկա էր
Հովիկ Աբրահամյանը չի բացառում, որ կառավարությունում պաշտոնանկություններ կլինեն, եթե գործադիրը չկարողանա կատարել իր հանձնարարականները: Այս մասին այսօր Սարդարապատ հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբահամյանը:
“Ամեն ինչ կհասցնենք, բոլորին շնորհավորում եմ, հայ ժողովրդի համար մայիս ամիսը հաղթանակների ամիս է։ Ինչ վերաբերում է տնտեսական բարեփոխումներին, օպտիմալացման և այլն, մենք ժամանակի ընթացքում իրականացնելու ենք, միայն առաջ”,– ասաց նա։
Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ եթե գործադիրը չկարողանա կատարել իր հանձնարարականները պաշտոնանկություններ կարող են լինել, Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. “Եթե չկարողանան անել, ապա ես համաձայն եմ ձեր առաջարկի հետ”:
««Թրանսփարենսի ինթնրնեշնլ» հակակոռուպցիռն կենտրոնի տվյալների համաձայն, Ազգային անվտանգության ծառայությունը մեկ ամսվա համար գնել է 17 տոննա շաքարավազ, 4, 5 տոննա մարգարին, 6 տոննա կերակրի աղ, 40 կգ դափնու տերև և այլն։ «ՉԻ»- Որքանով տեղյակ ենք՝ Հայաստանում «Ազգային անվտանգության ծառայություն» անվանումով հրուշակեղենի արտադրամաս չկա, բայց սա, իհարկե, չի նշանակում, թե ԱԱԾ-ն անիմաստ է ծախսել պետական միջոցները։ Ավելի հավանական է, որ ԱԱԾ-ն այդ ապրանքատեսակները ծառայեցրել է օպերատիվ-հետախուգական գործունեության շահերին։
Հնում, ինչպես հայտնի է, հերոսների համար դափնե պսակներ էին հյուսում, իսկ մեր ԱԱԾ հաջողություններն այնքան ակնհայտ են, որ 40 կիլոգրամը հաստատ չի հերիքի»:
«Չորրորդ իշխանություն»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քառօրյա պատերազմից հետո Արցախի խորհրդարանի պատգամավոր, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը դիմել է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, գործարար Գագիկ Ծառուկյանին` նրանից խնդրելով իրեն պատկանող «Շանգրիլա» խաղատան դիմաց տեղադրված հզոր լուսարձակները նվիրել ԼՂՀ-ին: Բանն այն է, որ այդ լուսարձակները շատ հզոր են, եւ մթության մեջ դրանց օգնությամբ հեշտությամբ կարելի է անօդաչու թռչող սարքերին «բռնեցնել»: Գագիկ Ծառուկյանը չի մերժել Բալասանյանի խնդրանքը եւ անմիջապես հանձնարարել է լուսարձակները ապամոնտաժել եւ ուղարկել գեներալին: Մեր տեղեկություններով՝ դրանք ապրիլից արդեն տեղադրված են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարեւանությամբ: Ավելին՝ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ քառօրյա պատերազմից հետո մեր զինվորների կողմից խոցված անօդաչու թռչող սարքերից երկուսը ոչնչացվել են հենց լուսարձակների օգնությամբ»:
«Ժողովուրդ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.