23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

https://www.youtube.com/watch?v=1RmyVyXlEwI
Հանրապետության տարածքում`
Մայիսի 29-30-ը ժամանակ առ ժամանակ, 31-ին և հունիսի 1-2- ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 29-30-ը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում՝
Մայիսի 29-30-ը ժամանակ առ ժամանակ, 31-ին և հունիսի 1-2- ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը շորթման մեղադրանքով անազատության մեջ գտնվող Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի հայտարարությունների առնչությամբ հաղորդագրություն է տարածել:
«Դեսպանությունը չէր պլանավորում պատասխանել և որևէ մեկնաբնանություն տալ ակնհայտ զառանցանքին, որ պարունակվում է Analitik.am կայքի տնօրեն Ա. Հովհաննիսյանի հայտարարության մեջ: Սակայն պայմանավորված այն հանգամանքով, որ որոշ ԶԼՄ-ներ, հակառակ լրագրողական էթիկայի սովորույթների և պրոֆեսիոնալիզմի, հեշտությամբ վերցրել են աբսուրդ հերյուրանքները, դեսպանությունը ստիպված է նշել հետևյալը:
Առաջին հերթին՝ ազնիվ չէ միջպետական հարաբերությունները շահարկել ինքդ քեզ պաշտպանելու, քո վրայից քրեական արարքը՝ շանտաժը, հանելու համար: Հայտնի է, որ Ա. Հովհաննիսյանի «հետաքրքրությունների ոլորտը չի սահմանափակվել միայն ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանով: Այս առնչությամբ հիշվում է խորհրդային ժամանակների սերիական մոլագար Ա. Չիկատիլոն, որը փորձում էր իր կողմից կատարված գազանաբար սպանություններն արդարացնել քաղաքական շարժառիթներով՝ իբր «խորհրդային օկուպացիայի դեմ պայքարով»:
Երկրորդը՝ ըստ Ա. Հովհաննիսյանի տրամաբանության՝ «ագենտ» բառը, որը նրա կողմից օգտագործվում է Տ. Ուրիխանյանի առնչությամբ, կարող է օգտագործվել բոլոր պատգամավորների և քաղաքական գործիչների նկատմամբ, որոնց հետ դեսպանությունը կապ է պաշտպանում և ում հրավիրում է ընդունելությունների և նրա կողմից կազմակերպվող այլ միջոցառումների:
Դա բացարձակ ընդունելի չէ երկու եղբայրական պետությունների միջև:
Երրորդ՝ Ռուսական դեսպանատան բոլոր աշխատակիցների, և առաջին հերթին՝ դեսպանի պարտականությունների մեջ է մտնում աջակցություն ցուցաբերել հարաբերությունների բազմակողմանի զարգացմանն այն երկրի հետ, որտեղ գտնվում են, այս դեպքում՝ Հայաստանի հետ: Ինտրիգներ նյութելը մեր զբաղմունքը չէ, ինչպես ուզում է ներկայացնել Ա. Հովհաննիսյանը: Այսքանով դեսպանատունն իր համար փակ է համարում այս թեման: Համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններն ամբողջությամբ կքննեն այս գործը և կկայացնեն վճիռը՝ գործող օրենսդրության համաձայն»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ:
Հանրապետության տոնի կապակցությամբ Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում 2016 թվականի ընթացքում մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների, կամավորների, աշխարհազորայինների և պահեստազորայինների ընտանիքների անդամներին հանձնել է Հայրենիքի առջև իրենց ծառայողական պարտքը կատարելիս անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսներին հետմահու շնորհված պետական բարձրագույն պարգևները և իր խոսքում ընդգծել, որ երախտապարտ սերունդները մշտապես հիշելու են նրանց, ինչպես մենք ենք այսօր հիշում գրեթե հարյուր տարի առաջ նահատակված քաջերին:
Սերժ Սարգսյանի խոսքը պետական բարձրագույն պարգևների հանձնման ժամանակ
Վեհափառ Տե՛ր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Որպես կանոն նման դեպքերում ես իմ խոսքը սկսում եմ «Սիրելի՛ պարգևատրվողներ» արտահայտությամբ: Բայց այսօր առանձնահատուկ դեպք է: Մեր սիրելի և ամենաթանկ պարգևատրվողները մեզ հետ չեն: Նրանք պարգևատրվում են հետմահու: Պիտի խոստովանեմ, որ հոգեբանորեն սա ամենածանր պարտականություններից է, որ ես պարբերաբար կատարում եմ:
Մեր հերոս որդիներն ու եղբայրներն ընկան հանուն իրենց հարազատների, հանուն մեզ բոլորիս, հանուն Հայաստանի և հայության խաղաղ ու հավերժ ընթացքի: Ճակատագրական պահին նրանք կատարեցին իրենց ընտրությունը: Նրանք ընտրեցին ազատությունն ու արժանապատվությունը: Նրանցից շատերը երիտասարդ էին, շատ երիտասարդ: Բայց նրանց ընտրությունն ու վարքը հասուն էին այնքան, որ ավելի հասուն դարձրեցին մի ամբողջ հասարակություն: Նրանք մի քանի օրում աշակերտից դարձան ուսուցիչներ և դարձան Հայոց անկախության նոր սերնդի ջահակիրներ: Նրանք սահմանեցին բարոյական այնպիսի բարձրագույն նշաձող, որ այսուհետ անհնար է լինելու շրջանցել: Նրանք իրենց կյանքով ու սխրանքով մարմնավորում են Հայաստանի քաղաքացու և հայ զինվորի պատվի վարքականոնը, որ այսուհետ անհնար է լինելու շրջանցել: Անհնար է լինելու, որովհետև նրանք ներկա են այստեղ, ներկա են մեր մեջ և մեր շուրջը: Ավելի ներկա են և ավելի մեծ գործ են անում, քան առանձին «ներկա» ստացողներ: Այդ պատճառով էլ թույլ տվեք, այնուամենայնիվ դիմել նրանց և ասել.
Սիրելի՛ պարգևատրվողներ,
Շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու առթիվ: Նաև շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ: 1918 թվականի հերոսամարտերում ընկան ձեզ նման քաջեր, որպեսզի հայությունը ապրի, որպեսզի Հայաստանը լինի: Եվ Հայաստանը կայացավ: Մեզ համար դուք նույն Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսներն եք: Հարյուր տարի հետո էլ երախտապարտ սերունդները ձեզ հիշելու են, ինչպես մենք ենք այսօր հիշում գրեթե հարյուր տարի առաջ նահատակված քաջերին:
Սիրելի՛ պարգևատրվողներ,
Ննջե՛ք խաղաղությամբ և հաստատ իմացե՛ք, որ մենք ձեզնով ենք ազգ, ձեզնով ենք երկիր և նույնիսկ ձեզնով ենք մարդ: Դա գիտակցում է և չի մոռանալու մեր ժողովրդի յուրաքանչյուր սերունդ: Դուք մեզ թողեցիք մեծ ցավ, բայց նաև մեծ հպարտություն և պատգամ: Մենք խոնարհվում ենք ձեր արածի առջև և խոստանում ենք, որ ձեր չարած բարի գործերը մենք անելու ենք կրկնապատկված ջանքով:
Արարողության կապակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր Հայրապետական պատգամն է բերել ներկաներին և աղոթք հնչեցրել:
Միջոցառման ավարտին Հանրապետության Նախագահը խնդրանքով դիմել է արարողության մասնակիցներին:
«Վեհափառ Տե՛ր,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Այս դահլիճում ներկա երիտասարդ զինվորականները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտներ են: Ես հատուկ խնդրել եմ նրանց, որպեսզի գան այս դահլիճ ոչ միայն նրա համար, որ մասնակցեն պարգևատրման արարողությանը, այլ որպեսզի արարողությունից անմիջապես հետո մոտենան, ծանոթանան ձեզ հետ, կապ հաստատեն և իրենց ծառայության ողջ ընթացքում փորձեն լինել ձեր կողքին, ձեր ընտանիքների կողքին, հանդիսանան կապող օղակ ձեր ընտանիքների և հայկական բանակի միջև:
Սպայի համար չափազանց կարևոր է, որպեսզի լինի մեր հերոս զոհված զինվորների ընտանիքների կողքին, որպեսզի հասկանա որդեկորույս ծնողի ցավը, հասկանա ընտանիքի որդու գինը, հասկանա զինվորի արժեքը: Այն զինվորի, որի հրամանատարն է լինելու որոշ ժամանակ հետո, նրանց առաջնորդելու է զորանոցներում, մարտական դիրքերում, որի համար պատասխանատու է լինելու և պատասխանատու է լինելու նրան կոփելու, մարտական պատրաստությունը բարձրացնելու և նրա հետ միասին հայրենիքը պաշտպանելու համար:
Խնդրում եմ՝ այս արարողությունից անմիջապես հետո փորձեք օգտվել այս հնարավորությունից: Ինչ-որ տեղ ես նաև հույս եմ փայփայում, որ նրանք կարող են որոշ չափով ձեզ սփոփել: Շնորհակալ եմ»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Կուբացի երգիչ Ռոբերտո Կել Տորեսը նոր տեսահոլավակ է ներկայացրել՝ նվիրված Հայաստանին:
Asparez.am-ը գրում է.
Կուտակված պարտքերի պատճառով հաց չեն կարող գնել
Գյումրիում սոցիալապես անելանելի վիճակում հայտնված անօթեւան ընտանիքն արդեն 3 ամիս է` զրկվել է ընտանեկան նպաստից, որը ամեն ամիս կազմում է 27 500 դրամ: Տանտիրուհին` տիկին Գոհարը, որպես նպաստից զրկվելու պատճառ նշում է որդիներից մեկի անչափահաս դառնալը:
Տիկին Գոհարն իր 4 որդիների հետ ապրում է Գյումրու Սեւյան 119/142 հասցեում` վարձու տնակում: Ընտանիքը երկրաշարժին տուն չի կորցրել, սոցիալական ծանր պայմանների պատճառով տարիներ առաջ ստիպված վաճառել է բնակարանն ու ապրել տնակում:
2006 թվականին Ռուսաստանի Դաշնույթուն տեղափոխվելու նպատակով վաճառել են նաեւ տնակը։ Արտերկրում էլ հաջողություն չեն ունեցել ու մի կերպ են կարողացել վերադառնալ Հայաստան։ Հիմա ապրում են վարձակալած տնակում, որի յուրաքանչնուր անկյունում առնետների բներ են, պատերին անձրեւների կաթոցների հետքերը։ Մինչեւ օրս խոնավ պատերը ջերմացնում է փայտի վառարանը. խնայում են էլեկտրաէներգիան։
Տիկին Գոհարը միայնակ մայր է, ասում է` ամուսնուց տարիներ շարունակ լուր չի ստանում: Երեխաները որոշ ժամանակ ապրել են մանկատանը:
Ավագ որդին արդեն 30 տարեկան է, արտագնա աշխատանքի է մեկնել 4 ամիս առաջ, բայց, մոր խոսքով, դեռ չի վարձատրվում եւ գումար ուղարկելու հնարավորություն չունի: Մյուս որդին ծառայում է Լեռնային Ղարաբաղում: Իսկ որդիներրից մեկն իր անչափահաս եղբոր հետ երկաթ է հավաքում, ընտանիքի հոգսը թեթեւացնում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված ազգությամբ եզդի զինծառայող Քյարամ Սլոյանի ընտանիքի անդամները, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, «Սինջար եզդիների ազգային միավորումը», «Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների» կազմակերպությունն ապրիլի կեսերին հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որով պահանջում են ռազմական հանցագործություն որակել Սլոյանի նկատմամբ տեղի ունեցածը:
Այս մասին պատմել է «Սինջարի» նախագահ Բորիս Մուրազին:
Նրա խոսքով՝ հայցին կցվել են բոլոր անհրաժեշտ փաստերը՝ հրապարակումներ, լուսանկարներ, ինչպես նաև մի տեսագրություն, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանական մի գյուղում Սլոյանի՝ փաթաթանի մեջ դրված գլուխը մեքենայից հանում և ցույց տալիս այդտեղ հավաքված մարդկանց: Մուրազին կարծում է, որ ՄԻԵԴ-ը գուցե քաղաքական որոշում կայացնի այս գործով, հայտնում է Հրապարակ օրաթերթը:
«Եթե ՄԻԵԴ-ն ընդունի, որ Ադրբեջանի ղեկավարությունը ռազմական հանցագործություն է իրականացրել, դա, ըստ իս, էապես կազդի Արցախի խնդրի վրա: Այդ պատճառով կարծում եմ, որ խիստ որոշում չի լինի, միանշանակ, ինչ-որ գնահատական կտրվի այդ հանցագործությանը, գուցե դաժանություն որակեն, չեմ կարող ասել: Ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում է՝ ամեն բառ գործածում են, բացի «ցեղասպանությունից»»:
Եզդի հանրությունը, ըստ Մուրազիի, նույնպես խիստ դատապարտում է զինվորի հետ տեղի ունեցածը, որը հիշեցնում է «Իսլամական պետության» բարբարոս ձեռագիրը: «Եվ այն, որ Ադրբեջանի նախագահը պարգևատրում է Սլոյանին գլխատած զինծառայողին, դա քաղաքակիրթ աշխարհի համար ևս մեկ առիթ է Ադրբեջանի դիմակը պատռելու հարցում: Բոլորի համար էլ պարզ է, որ Ադրբեջանը մարդակեր համակարգ է, որը որևէ իրավունք չի ճանաչում»,-նկատել է «Սինջարի» նախագահը:
«Իրենք ասում էին, թե դա տեղի է ունեցել Սիրիայում, իսկ երբ նույն այդ «բեմականացման» մասնակից զինվորականին Ադրբեջանի նախագահը պարգևատրում է, դա լավագույն ապացույցն է, որ Ադրբեջանը նաև ստախոս է: Երբ արդեն հայցը դատարան էր ներկայացվել, եվրոպական կառույցների կողմից ճնշում եղավ ադրբեջանական կողմի նկատմամբ, ինչից հետո միայն ադրբեջանցիները վերադարձրին Քյարամի գլուխը: Սրանք անհերքելի փաստեր են, որոնց մասին չի կարելի կասկածով խոսել», — հավելել է Մուրազին:
«Մշտադիտարկման սարքերը թույլ կտան ավելի էֆեկտիվ և արդյունավետ ձևով հսկել հրադադարի ռեժիմի պահպանումը: Մոտակա ժամանակահատվածում առանձնակի ուշադրություն է դարձվելու սահմանի ամրապնդմանը և սահմանում նոր սարքավորումների տեղադրմանը»:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը կարծիք հայտնեց սահմանում տեղադրված մշտադիտարկման սարքերի վերաբերյալ՝ նշելով, որ մեծ է այդ սարքերի նշանակությունը, սարքերի տեղադրումը խաղաղության և անվտանգության պահպանման կարևորագույն օղակ են հանդիսանալու:
Ըստ Բաբայանի՝ «1994 -2014 թվականներին այդ սարքերի անհրաժեշտությունը գրեթե չէր զգացվում, որովհետև հրադադարի ռեժիմների խախտման դեպքերը գրանցվում էին մեծամասամբ դիպուկահար թաքույցների միջոցով»:
Դ. Բաբայանի խոսքերով՝ նման սարքերը դարձան կարևոր այն ժամանակ, երբ Ադրբեջանը հրադադարի ռեժիմի խախտումները սկսեց իրականացնել դիվերսիոն ահաբեկչական խմբերի միջոցով: Բայց նույնիսկ մշտադիտարկման սարքերը տեղադրելուց հետո հնարավոր չի լինի դիտարկումը որակյալ ձևով իրականացնել, որովհետև կան զինատեսակներ, որոնց ապահովման հարցում մեզ պետք է օգնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն իրենց արբանյակային ծառայություններով:
«Այդ զինատեսակները հնարավորություն են տալու տեսնել, թե ինչ է տեղի ունենում ադրբեջանական զորքերի խորքում: Սահմանին նոր սարքերի տեղադրումը շատ բարդ գործընթաց է իրենից ներկայացնում, և այն պետք է իրականացնել աստիճանաբար»:
Վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի խոսքերով էլ՝
մշտադիտարկման սարքերի տեղադրումը պետք է կատարվեր դեռևս 1994-1995 թվականներին, որպեսզի այսքան մեծ մարդկային զոհեր չունենայինք: Վերլուծաբանը նշում է, որ չպետք է մոռանանք 1994 -1995 թվականների պայմանագրերը, որոնք հիմնված էին բացառապես կողմերի բարի կամքի վրա, բայց մենք հիմա տեսնում ենք, որ Ադրբեջանը լիովին դուրս է այդ «բարի կամք» ասված տրամաբանությունից:
«Այդ մեխանիզմների ներդրմանը սկզբունքորեն դեմ է եղել Ադրբեջանը, և այդ մեխանիզմների ներդրման խափանման հարցում մշտապես Ադրբեջանին օգնել է Ռուսաստանը»:
Վերլուծաբանի խոսքերով՝ միայն այս քառօրյա պատերազմից հետո մի կողմից Ադրբեջանի վրա ճնշում գործադրվեց, մյուս կողմից՝ Ռուսաստանի, և Ռուսաստանը ստիպված սկսեց խաղալ ԱՄՆ-ի կանոններով:
«Այդ սարքերի տեղադրումը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին շատ կարևորագույն տարր է իրենից ներկայացնում զինադադարի պայմանագրերի հետագա խախտման դեպքերից խուսափելու համար: Այս սարքերը հնարավորություն կտան միջազգային հանրությանն ապացուցելու, թե ով է խախտում 1994-1995 թվականների հրադադարի պայմանագիրը»:
Ռուբեն Մեհրաբյանի խոսքերով՝ Ադրբեջանն այլևս հրադադարի ռեժիմի խախտման հնարավորություն չի ունենա, կամ էլ դրա քաղաքական գինն էապես կբարձրանա և կդառնա անընդունելի, որովհետև այդ սարքերի օգնությամբ ԵԱՀԿ-ն նկատելու է խախտող կողմին, իսկ հետաքննությունների մեխանիզմը թույլ կտա ի հայտ բերել մեղավոր անձանց, ովքեր խախտել են այդ մեխանիզմը:
Բույսը ծաղկում է վաղ գարնանը, աճում է լեռների լանջերին եւ անտառներում։
Քրիստոսածաղկի քիմիական բաղադրությունը կարոտ է ուսումնասիրության։ Հայտնի է, որ այն պարունակում է սապոնիններ, ֆլավոնային` սրտի վրա ազդող եւ այլ գլյուկոզիդներ, կումարին, եթերային յուղեր, վիտամիններ, ալկալոիդներ։
Ի տարբերություն քիմիական բաղադրության` բույսի բուժական հատկությունները հայտնի են հնագույն ժամանակներից եւ համառորեն ուսումնասիրվում են դեղագործական նպատակներով։
Հունական առասպելում Մելամրուսը բույսն օգտագործել է Արգոսի դուստրերին հիստերիայից բուժելու համար։
Կա կարծիք, որ Ալեքսանդր Մակեդոնացին մահացել է բույսի բուժող չափաբաժինը չարաշահելու պատճառով։
Հին ժամանակներում համարվել է, որ բույսի ճիշտ օգտագործման դեպքում մարդը երիտասարդանում է։
Բույսի բուժիչ հատկությունները նկարագրել են Ավիցենան եւ Պարացելսը։
Խոսելով Քրիստոսածաղկի մասին` արժե հիշել Պարացելսի կարծիքը` «Բնության մեջ ամենը թույն է եւ ամեն ինչ դեղ, կարեւորը չափաքանակն է»։
Բազմաթիվ երկրներում բույսը գրանցված է Կարմիր գրքում։
Բուժական նպատակներով օգտագործում են կոճղարմատը եւ արմատը, որոնք, ինչպես եւ բույսը, ամբողջովին պարունակում են խիստ թունավոր հելեբորին եւ հելեբորեին գլյուկոզիդները։
Բուժիչ հատկություն ունի չորսամյա բույսը։ Որպես կանոն` խորհուրդ է տրվում, որ մեկ անգամվա համար օգտագործվող չափաբաժինը չգերազանցի 50 մգ-ն, այսինքն` 1 գրամը բաժանվում է 20 մասի։
Նշենք, որ բույսի պատրաստուկներով բուժման նշանակումը եւ ընթացքը պետք է վերահսկվի բժշկի կողմից։
Քրիստոսածաղիկը մաքրում է օրգանիզմի բջիջները, հեռացնում է մաղձը եւ թունավոր նյութերը, լուծում աղերը, կարգավորում նյութափոխանակությունը, կարող է մանրացնել քարերը, հեռացնել ավազը։
Քրիստոսածաղիկը խթանում է սրտի աշխատանքը, իջեցնում է ճնշումը, արդյունավետ միջոց է բրոնխների ասթմայի, երիկամների բորբոքման, ընկնավորության, հիշողության կորստի, տեսողության եւ լսողության անկման, հեպատիտի, վահանաձեւ գեղձի գործունեության խանգարման դեպքում։
Վերջին տարիներին բույսը մեծ կիրառում ունի` որպես օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող եւ քաշն իջեցնող միջոց, սակայն կա կարծիք, որ վաճառվող քանակությունները գերազանցում են գոյություն ունեցող բնական եւ մշակովի պաշարները։
Բազմաթիվ գիտական եւ ժողովրդական բժշկությանը վերաբերող հաղորդագրություններում նշվում է բույսի հակաուռուցքային հատկության մասին։ Քրիստոսածաղիկը կիրառվում է միոմայի, ֆիբրոմայի, մաստոպատիայի, շագանակագեղձի հիվանդությունների բուժման համար։
Զգուշացում։ Խստորեն հակացուցված է միոկարդի ինֆարկտի, իշեմիկ հիվանդության, լյարդի ցիռոզի եւ այլ ծանր հիվանդությունների, երիկամներում եւ լեղապարկում մեծ քարերի դեպքում։
Հակացուցված է նաեւ կերակրող մայրերին, հղիներին, մինչեւ 15 տարեկան երեխաներին։
Դեղատոմսեր
Ավելորդ քաշի, գիրության դեպքում. Խառնեք Քրիստոսածաղկի փոշիացրած արմատը 35-40 աստիճանի հեղուկ մեղրի հետ 1։100 հարաբերությամբ, թրմեք 5 օր։ Ընդունեք խառնուրդի 4-5 գրամը սնունդ ընդունելուց մեկ ժամ հետո։
Բուժման ժամկետը երկարատեւ է։ Որպես օրենք` յուրաքանչյուր 6 ամսից հետո պետք է մեկ ամիս ընդմիջել։
Հոդացավերի դեպքում. 50 գրամ չոր սրոհունդի խոտը երկու շաբաթ թրմեք 500 մլ օղու մեջ, քամեք։ Առանձին պատրաստեք Քրիստոսածաղկի եփուկ` երկու գրամ հումքին ավելացրեք 100 մլ եռջուր, 10 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա։ Խառնեք ոգեթուրմը եւ հովացրած եփուկը եւ քնելուց առաջ շփեք հիվանդ հոդերը։
Դժվար լավացող, խոնավ վերքերի դեպքում. Թրմեք 1 ժամ փոշիացրած հումքը տաք զտված ջրի մեջ 1։200 քաշային հարաբերությամբ։ Օգտագործելուց առաջ թափահարեք հեղուկը, լվացեք վերքը կամ դրեք թրջոց։
Կարեւոր է իմանալ, որ բույսը ունի ոչ հաճելի հոտ եւ այրող դառը համ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ո՛չ ադրբեջանական ժողովուրդը, ո՛չ էլ ադրբեջանական պետությունը երբեք թույլ չեն տա, որ «սեփական պատմական հողերի վրա ստեղծվի երկրորդ հայկական պետությունը», հայտնում է minval.az-ը:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայերին, ապա ինչպես նրանք այնտեղ ապրել են, թող այդպես էլ շարունակեն ապրել: Մեր դիրքորոշումն այն է, որ յուրաքանչյուրը կարողանա ապրել այնտեղ, որտեղ նախկինում ապրել է: Որևէ փոփոխություն չկա մեր դիրքորոշման մեջ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ասել, որ ո՛չ ադրբեջանական ժողովուրդը, ո՛չ էլ ադրբեջանական պետությունը երբեք թույլ չեն տա, որ մեր սեփական պատմական հողերի վրա ստեղծվի երկրորդ հայկական պետությունը: Մենք երբեք դա թույլ չենք տա»,- ասել է Ալիևը:
«Իսկ ո՞վ է ուզում պատերազմ, բայց մենք կարգավորում ենք ցանկանում, ահա թե ինչում է Հայաստանի և Ադրբեջանի տարբերությունը. Հայաստանը ցանկանում է խաղաղ կարգավորում, բայց չի նպաստում կարգավորմանը»,- պնդել է Ադրբեջանի նախագահն ու ամփոփել՝ «Մեր դիրքորոշումը կառուցողական է, և միջնորդները գիտեն այդ մասին, թեև պաշտոնապես չեն ընդունում: Մենք ձգտում ենք, որ հարցը հնարավորինս արագ լուծվի՝ խաղաղ ճանապարհով»,-նշել է Ալ իևը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.