23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը ողջունում է Ժիրայր Սեֆիլյանի կոչը՝ հետ վերցնել ապրիլյան պատերազմում կորցրած 800 հեկտար տարածքը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, թե ոչ միայն պետք է վերցնել մեր տարածքները, այլ դեռ մի բան էլ ավել:
«Կարծում եմ, որ ամբողջ ընդդիմությունը պետք է պահանջի իշխանությունից՝ պատժել նրանց, ովքեր պատճառ դարձան այդքան զոհերի, պարզել, թե ով է թույլ տվել սահմանային հրամանատարին արձակուրդ գնալ մարտի 30-ին կամ 31-ին: Ովքեր են այդ անփույթները: Պատերազմը քթիդ տակ, դու գնում ես արձակու՞րդ: Անպայման քրեական գործեր է պետք հարուցել»,-նշեց նա:
Ազատ Արշակյանին անհանգստացնում է նաեւ, թե ուր են անհետացել բանակի սպառազինմանն ուղղված գումարները. «Ու՞ր են մեր փողերը, ու՞ր են մեր դռոնները, սպառազինությունները: Եթե չկար մեքենայի գումար, ոտքով ման գայիք, եթե չկար գումար՝ չունենայիք սփյուռքի նախարարություն, չկար կուլտուրայի համար փող, չունենայիք այդ նախարարությունը, բայց պաշտպանությունը, կրթությունը եւ առողջապահությունը պետք է ստանա իր գումարը, մնացածը թող ոտքով ման գան, կապուտաչյա քարտուղարուհի թող չունենան»,-ասաց նա:
Արշակյանի խոսքերի հետ համաձայն չէր ասուլիսին ներկա՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նրա կարծիքով՝ քառօրյա պատերազմի ընթացքում թերացած անձինք պատժվել են: Նա նաեւ ճիշտ չի համարում այս շրջանում 800 հեկտար տարածքը հետ գրավելու կոչերը. «Առաջ ընկնել չի կարելի՝ առանց մասնագիտական վերլուծությունների, էմոցիաներով չի կարելի առաջնորդվել»,- նշեց նա:
a1plus.am
Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ, ինչպես արդեն տեղեկացրել ենք,պարզվել է, որ «analitik.am» լրատվական կայքի աշխատակիցները կայքում պարբերաբար ՀՀ ԱԺ պատգամավորի անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև վերջինիս գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ են ունեցել նրա հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու և հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել են յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ:
Հիշեցնենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում «analitik.am» լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հ.-ին և աշխատակից Վարդիթեր Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Վերադաս դատարանի որոշմամբ՝ Վարդիթեր Գ.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով:
Հատուկ քննչական ծառայությունում քննվող նույն քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2015թ. աշնանն Ա. Գալստյանը «analitik.am» կայքի տնօրեն Անի Հ.-ի հետ, նախնական համաձայնությամբ, խմբով, մեկ այլ քաղաքացուց առանձնապես խոշոր չափի շորթում է կատարել:
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է նաև, որ Ա. Գալստյանը դրդել է Անի Հ.-ի ազգականին, իր միջոցով, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ պաշտոնատար անձին` Անի Հ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառելու համար:
Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար Ա. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» ընդդիմադիր համարվող թերթը գրում է, որ հնարավոր է ՆԱՏՕ-ի մասնակցությամբ Մերձբալթիկայի երկրները թեժ պատերազմ սկսեն Ռուսաստանի դեմ: Ու եթե այն սկսվի, Ռուսաստանի ուշադրությունից դուրս կմնա Անդրկովկասը, և Ադրբեջանի ձեռքերը կապանքներից կազատվեն Ղարաբաղն ուժով վերցնելու համար:
«Ռուսաստանը հիմնական զսպող ռազմաքաղաքական գործոնն է ղարաբաղյան կոնֆլիկտը ռազմական ճանապարհով լուծելու հարցում: Եթե Ռուսաստանը ներքաշվի ՆԱՏՕ-ի հետ հակամարտության մեջ, նա չի կարող լուրջ ուշադրություն դարձնել կոնֆլիկտին, և Ադրբեջանի դեմ պատերազմին մասնակցել` ի օգուտ Երևանի: Նրանք չեն համարձակվի, այլապես ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան երկրորդ ճակատ կբացի, որով շահագրգռված է ՆԱՏՕ-ն: Բաքուն բացառիկ շանս կստանա և վճռորոշ պահին կզարգացնի ռազմական հզոր պոտենցիալը Թուրքիայի, Իսրայելի Պակիստանի և նույնիսկ հենց Ռուսաստանի հաշվին»:
Հակառակ կարծիք է տպագրել Axar.az-ը: Միլլի մեջլիսի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի անդամ, պատգամավոր Զախիդ Օրուջը հայտարարել է. «Ես չեմ կիսում որոշ մարդկանց պարզամիտ կարծիքը, թե Արևմուտքի զինված ուժերը Վրաստանով կգան Ղարաբաղը գրավելու…»:
Նա երկրի համար վտանգավոր է համարել նաև Վրաստանի, Թուրքիայի և Արդբեջանի զինված ուժերի զորավարժությունների վրա հույս դնելը: Նա դա համարում է հակառուսական բլոկի նման մի բան, որը խիստ կվտանգի երկրի անվտանգությունը:
Օրուջը հիշեցրել է Վրաստանի և Ռուսաստանի 5-օրյա պատերազմը. «2008թ. ամերիկյան զինվորականները պետք է կանգնեին Սահակաշվիլու կողքին, բայց դա չեղավ, և Վրաստանը պարտվեց ընդամենը 5 օրում»:
Այսօր՝ մայիսի 30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Աշտարակի բաժին են հրավիրել Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակչուհի, 36-ամյա Ալլա Կարապետյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացել, որ վերջինս կասկածվում է երեխայի առքուվաճառք կատարելու մեջ: Գ . Շամշյանի տեղեկություններով՝ այս տարվա ապրիլի 9-ին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ծննդատանը Ա. Կարապետյանը ծննդաբերել է աղջիկ երեխա, ոից հետո Երևան քաղաքի Աջանփյակ վարչական շրջանի Աբելյան փողոցի բնակչուհի, 57-ամյա Գոհարիկ Խաչատրյանի միջոցով իր նորածնին վաճառել է 5 հազար ԱՄՆ դոլարով՝ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակչուհի, 37-ամյա Քրիստինե Կիրակոսյանին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 3 հազար ԱՄՆ դոլարը Ք. Կիրակոսյանը տվել է երեխայի մորը՝ Ալլային, իսկ 2 հազար ԱՄՆ դոլարը՝ միջնորդին՝ Գ. Խաչատրյանին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Խաչատրյանն աշխատում է «Արամյանց» բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժանմունքում՝ բուժքույր, իսկ երեխան գնած Ք. Կիրակոսյանն աշխատում է Տափերական գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես մանկավարժ: Աշտարակի ոստիկանները օպերատիվ տվյալներն ստանալիս տևական ժամանակ հսկայական աշխատանքներ են կատարել՝ ճշտելու երեխայի մոր, միջնորդի և գնորդի բնակության վայրերն ու տվյալները և Աշտարակի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Սուրեն Մայիլյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ քննչական բաժնում կհարուցվի քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 168 հոդվածի 1-ին մասի (խմանքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը) հատկանիշներով: Նշված արարքի համար սահմանված է ազատազրկում՝ 2-5 տարի ժամկետով:
Նշված հանցագործությունը բացահայտելու համար ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ռոման Կիրակոսյանի որոշմամբ ստեղծվել են օպերատիվ խմբեր՝ մարզի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արմեն Իսրայելյանի, Աշտարակի ոստիկանապետ Արմեն Մելոյանի և օպերգծով տեղակալ Մուրադ Ոսկանյանի գլխավորությամբ: Օպերատիվ խմբերում ներգրավված են եղել նաև հետաքննիչները, տեղամասային տեսուչներն ու քրեական հետախույզները: Նշված 3 անձինք ստորագրությամբ բաց են թողնվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան վաճառած մայրը սոցիալապես անապահով է ու հավանաբար մյուս երեխաների սոցիալական խնդիրները լուծելու պատճառով էլ ստիպված դիմել է ծայրահեղ այդ քայլին, որպեսզի կարողանա պահել մյուս 3 մանկահասակ երեխաներին՝ 2 տղաներին և աղջկան:
razm.info. Ռուսաստանյան արտադրության ԱԹՍ-ներից մեկի հիմքի վրա ռուսաստանցի մասնագետները մտադիր են ստեղծել ինքնասպան անօդաչու թռչող սարք: Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի սեփական աղբյուրներին հղումով այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը: Հասնելով նշանակված թիրախին անօդաչու թռչող սարքը պայթելու է՝ խոցելով թիրախը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հավելյալ ծախսերից խուսափելու համար մասնագետները որոշել են նոր սարքի նախագծման փոխարեն վերափոխել արդեն արտադրվող ԱԹՍ-ներից մեկը և պայթուցիկ լիցք տեղավորել նրա վրա:
«ՏԱՍՍ»-ը զրուցել է նաև ռուսաստանյան «Անօդաչու ավիացիա» պարբերականի խմբագիր Դենիս Ֆեդուտինովի հետ, ով նշել է, որ նմանատիպ սարքն ավելի էժան կլինի, քան հարվածային ԱԹՍ-ն:
Փորձագետի խոսքով՝ եթե հետախուզական ԱԹՍ-ները հայտնաբերում են թիրախը, փոխանցում դրանց կոորդինատները խոցման միջոցներին, ինչից հետո վերջիններս խոցում են թիրախը, ապա ինքնասպան ԱԹՍ-ի դեպքում այս շրջանը կրճատվում է՝ սարքն ինքն է խոցում հայտնաբերած թիրախը: Այս անօդաչու թռչող սարքերը կարող են կիրառվել մասնավորապես ՀՕՊ ռադիատեղորոշման կայանների խոցման համար:
Փորձագետի նաև հիշեցրել է, որ ինքնասպան ԱԹՍ-ներ կիրառվել են նաև Արցախում ապրիլյան մարտերի ժամանակ. ադրբեջանական կողմը կիրառել է իսրայելական Harop ինքնասպան ԱԹՍ:
Ադրբեջանն ապրիլյան մարտերի ժամանակ իրոք կիրառել է ինքնասպան ԱԹՍ-ներ, մասնավորապես Harop: Սակայն հայկական կողմն իր հերթին կարողացել է խոցել դրանցից մի քանիսը:
Ադրբեջանի զինուժի խոցված ԱԹՍ-ի բեկորներ. լուսանկարը՝ Արշակ Զաքարյանից
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչքան էլ հարաբերական անդորրը պահպանվի, Թալիշի առաջնագծում ժամկետային զինծառայողներն ու Արցախի պաշտպանության բանակի սպաները աչալուրջ հսկում են առաջնագիծը:
-
0b11828ca56952b008b9ec9669ab7647
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/0b11828ca56952b008b9ec9669ab7647-640x350.jpg Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչքան էլ հարաբերական անդորրը պահպանվի, Թալիշի առաջնագծում ժամկետային զինծառայողներն ու Արցախի պաշտպանության բանակի սպաները աչալուրջ հսկում են առաջնագիծը: -
0c3eb79b93f73d5a6f99516dd87f1dfb
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/0c3eb79b93f73d5a6f99516dd87f1dfb-640x350.jpg Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչքան էլ հարաբերական անդորրը պահպանվի, Թալիշի առաջնագծում ժամկետային զինծառայողներն ու Արցախի պաշտպանության բանակի սպաները աչալուրջ հսկում են առաջնագիծը: -
0fea722e05761609448629ce2fe8f4e9
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/0fea722e05761609448629ce2fe8f4e9-640x350.jpg Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչքան էլ հարաբերական անդորրը պահպանվի, Թալիշի առաջնագծում ժամկետային զինծառայողներն ու Արցախի պաշտպանության բանակի սպաները աչալուրջ հսկում են առաջնագիծը: -
3f4adf0da986ed62d867628663257d39
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/3f4adf0da986ed62d867628663257d39-640x350.jpg Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչքան էլ հարաբերական անդորրը պահպանվի, Թալիշի առաջնագծում ժամկետային զինծառայողներն ու Արցախի պաշտպանության բանակի սպաները աչալուրջ հսկում են առաջնագիծը: -
4d6cc255b6b8efff03a02ba824cbaf60
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/4d6cc255b6b8efff03a02ba824cbaf60-640x350.jpg Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչքան էլ հարաբերական անդորրը պահպանվի, Թալիշի առաջնագծում ժամկետային զինծառայողներն ու Արցախի պաշտպանության բանակի սպաները աչալուրջ հսկում են առաջնագիծը: -
5aec94635ed436cd8c79dc692a4eb5bd
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/5aec94635ed436cd8c79dc692a4eb5bd-640x350.jpg Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչքան էլ հարաբերական անդորրը պահպանվի, Թալիշի առաջնագծում ժամկետային զինծառայողներն ու Արցախի պաշտպանության բանակի սպաները աչալուրջ հսկում են առաջնագիծը: -
7b73743a70b5c46b9bf5abfcc77b855c
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/7b73743a70b5c46b9bf5abfcc77b855c-640x350.jpg Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչքան էլ հարաբերական անդորրը պահպանվի, Թալիշի առաջնագծում ժամկետային զինծառայողներն ու Արցախի պաշտպանության բանակի սպաները աչալուրջ հսկում են առաջնագիծը: -
7dca6f753c46c390347d7bb3e5b9fc11
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/7dca6f753c46c390347d7bb3e5b9fc11-640x350.jpg Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչքան էլ հարաբերական անդորրը պահպանվի, Թալիշի առաջնագծում ժամկետային զինծառայողներն ու Արցախի պաշտպանության բանակի սպաները աչալուրջ հսկում են առաջնագիծը: -
9b965f9cba696106c38d4da5941a8629
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/9b965f9cba696106c38d4da5941a8629-640x350.jpg Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչքան էլ հարաբերական անդորրը պահպանվի, Թալիշի առաջնագծում ժամկետային զինծառայողներն ու Արցախի պաշտպանության բանակի սպաները աչալուրջ հսկում են առաջնագիծը: -
9ce7669b53b36b788412d2ca084b856f
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/9ce7669b53b36b788412d2ca084b856f-640x350.jpg Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչքան էլ հարաբերական անդորրը պահպանվի, Թալիշի առաջնագծում ժամկետային զինծառայողներն ու Արցախի պաշտպանության բանակի սպաները աչալուրջ հսկում են առաջնագիծը: -
42a5c621dd127682c77d671831ef4d2e
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/42a5c621dd127682c77d671831ef4d2e-640x350.jpg Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչքան էլ հարաբերական անդորրը պահպանվի, Թալիշի առաջնագծում ժամկետային զինծառայողներն ու Արցախի պաշտպանության բանակի սպաները աչալուրջ հսկում են առաջնագիծը: -
47f32ef94b205d1d0126e67734fdc173
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/47f32ef94b205d1d0126e67734fdc173-640x350.jpg Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչքան էլ հարաբերական անդորրը պահպանվի, Թալիշի առաջնագծում ժամկետային զինծառայողներն ու Արցախի պաշտպանության բանակի սպաները աչալուրջ հսկում են առաջնագիծը: -
161b4f30071353d04b33b215c6087fc5
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/161b4f30071353d04b33b215c6087fc5-640x350.jpg Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչքան էլ հարաբերական անդորրը պահպանվի, Թալիշի առաջնագծում ժամկետային զինծառայողներն ու Արցախի պաշտպանության բանակի սպաները աչալուրջ հսկում են առաջնագիծը: -
5327f2f10be18acc6e263d09fc5735a8
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/5327f2f10be18acc6e263d09fc5735a8-640x350.jpg Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչքան էլ հարաբերական անդորրը պահպանվի, Թալիշի առաջնագծում ժամկետային զինծառայողներն ու Արցախի պաշտպանության բանակի սպաները աչալուրջ հսկում են առաջնագիծը: -
7132dd9af7f8d596324cd19eda9b53ff
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/7132dd9af7f8d596324cd19eda9b53ff-640x350.jpg Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչքան էլ հարաբերական անդորրը պահպանվի, Թալիշի առաջնագծում ժամկետային զինծառայողներն ու Արցախի պաշտպանության բանակի սպաները աչալուրջ հսկում են առաջնագիծը: -
50055aec591c768ccb00ae3531b98b84
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/50055aec591c768ccb00ae3531b98b84-640x350.jpg Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչքան էլ հարաբերական անդորրը պահպանվի, Թալիշի առաջնագծում ժամկետային զինծառայողներն ու Արցախի պաշտպանության բանակի սպաները աչալուրջ հսկում են առաջնագիծը: -
a164d444e32fcad06be8b8360b985cde
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/a164d444e32fcad06be8b8360b985cde-640x350.jpg Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչքան էլ հարաբերական անդորրը պահպանվի, Թալիշի առաջնագծում ժամկետային զինծառայողներն ու Արցախի պաշտպանության բանակի սպաները աչալուրջ հսկում են առաջնագիծը: -
a5149a234e40214be3ca2497622089ad
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/a5149a234e40214be3ca2497622089ad-640x350.jpg Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչքան էլ հարաբերական անդորրը պահպանվի, Թալիշի առաջնագծում ժամկետային զինծառայողներն ու Արցախի պաշտպանության բանակի սպաները աչալուրջ հսկում են առաջնագիծը: -
b806ff9194440a78ee323eb32692b8e5
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/b806ff9194440a78ee323eb32692b8e5-640x350.jpg Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչքան էլ հարաբերական անդորրը պահպանվի, Թալիշի առաջնագծում ժամկետային զինծառայողներն ու Արցախի պաշտպանության բանակի սպաները աչալուրջ հսկում են առաջնագիծը: -
c99c778105550ac20a3e198c4f035f72
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/c99c778105550ac20a3e198c4f035f72-640x350.jpg Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչքան էլ հարաբերական անդորրը պահպանվի, Թալիշի առաջնագծում ժամկետային զինծառայողներն ու Արցախի պաշտպանության բանակի սպաները աչալուրջ հսկում են առաջնագիծը: -
d11fb290e4de9dab6e3b93f6279b08e6
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/d11fb290e4de9dab6e3b93f6279b08e6-640x350.jpg Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչքան էլ հարաբերական անդորրը պահպանվի, Թալիշի առաջնագծում ժամկետային զինծառայողներն ու Արցախի պաշտպանության բանակի սպաները աչալուրջ հսկում են առաջնագիծը: -
dab2057140fdba328358ad01dffae8f7
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/dab2057140fdba328358ad01dffae8f7-640x350.jpg Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչքան էլ հարաբերական անդորրը պահպանվի, Թալիշի առաջնագծում ժամկետային զինծառայողներն ու Արցախի պաշտպանության բանակի սպաները աչալուրջ հսկում են առաջնագիծը: -
dfcdb6cb93b190fab7078233f6517be4
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/dfcdb6cb93b190fab7078233f6517be4-640x350.jpg Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչքան էլ հարաբերական անդորրը պահպանվի, Թալիշի առաջնագծում ժամկետային զինծառայողներն ու Արցախի պաշտպանության բանակի սպաները աչալուրջ հսկում են առաջնագիծը: -
e9e6f6c971f973e736fdbac03ec2984f
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/e9e6f6c971f973e736fdbac03ec2984f-640x350.jpg Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչքան էլ հարաբերական անդորրը պահպանվի, Թալիշի առաջնագծում ժամկետային զինծառայողներն ու Արցախի պաշտպանության բանակի սպաները աչալուրջ հսկում են առաջնագիծը: -
f36459b5da28d320e11bc6d1d8548d91
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/f36459b5da28d320e11bc6d1d8548d91-640x350.jpg Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչքան էլ հարաբերական անդորրը պահպանվի, Թալիշի առաջնագծում ժամկետային զինծառայողներն ու Արցախի պաշտպանության բանակի սպաները աչալուրջ հսկում են առաջնագիծը: -
f329651f00b576f17ecb48f21e884196
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/f329651f00b576f17ecb48f21e884196-640x350.jpg Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչքան էլ հարաբերական անդորրը պահպանվի, Թալիշի առաջնագծում ժամկետային զինծառայողներն ու Արցախի պաշտպանության բանակի սպաները աչալուրջ հսկում են առաջնագիծը: -
ffa5006035ef4a01042613d4d8355fb9
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/ffa5006035ef4a01042613d4d8355fb9-640x350.jpg Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչքան էլ հարաբերական անդորրը պահպանվի, Թալիշի առաջնագծում ժամկետային զինծառայողներն ու Արցախի պաշտպանության բանակի սպաները աչալուրջ հսկում են առաջնագիծը: -
2974bb5b1793a4856bbdfa01dd7f7b3b
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/2974bb5b1793a4856bbdfa01dd7f7b3b.jpg Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչքան էլ հարաբերական անդորրը պահպանվի, Թալիշի առաջնագծում ժամկետային զինծառայողներն ու Արցախի պաշտպանության բանակի սպաները աչալուրջ հսկում են առաջնագիծը: -
2974bb5b1793a4856bbdfa01dd7f7b3b
https://armversion.am/wp-content/uploads/2016/05/2974bb5b1793a4856bbdfa01dd7f7b3b1.jpg Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչքան էլ հարաբերական անդորրը պահպանվի, Թալիշի առաջնագծում ժամկետային զինծառայողներն ու Արցախի պաշտպանության բանակի սպաները աչալուրջ հսկում են առաջնագիծը:
https://www.youtube.com/watch?v=EmgXJJ10avc
«Առավոտը» հրապարակել է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հրաժարականի դիմումը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը նա ուղարկել էր 1998 թ. հունիսին: Մեր տրամադրության ներքո է հայտնվել նաեւ Սամվել Բաբայանի նույն շրջանում գրված «հույժ գաղտնի» նշումով նամակը ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին:
Ի տարբերություն առաջին նամակի, որից հատվածներ ժամանակին լույս տեսել են՝ Վազգեն Սարգսյանին ուղղված նամակը, որքան մեզ հայտնի է, չի հրապարակվել:
Ուստի նախապես մեկնաբանություն խնդրեցինք Վազգեն Սարգսյանի եղբորից՝ ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից: Նա ասաց. «Թեեւ Վազգեն Սարգսյանը պահում էր բոլոր նամակները, եւ դրանք պահպանված են իր արխիվում (ընդ որում՝ պահպանված են ավելի քիչ հիշարժան բնույթի նամակներ)՝ այս մի նամակը չկա»:
Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ:
Հարգելի պարոն նախարար
Մեր զրույցը՝ երես առ երես, այդպես էլ չկայացավ (թեեւ դա գուցե արդեն նշանակություն էլ չունի): Չկայացավ նախ երեւի հենց այն պատճառով, որ «ասում եք մի բան, մտածում այլ բան»: Ես դրանում ավելորդ անգամ համոզվեցի: Երբեք ինքս չեմ սիրել ու չեմ սիրում կեղծելն ու խաղալը՝ «թիմի մեջ», թե անհատապես: Գերադասել եմ միշտ պարզ ու անմիջական վերաբերմունք եւ նույնն էլ իրավունք եմ ունեցել սպասել դիմացինից:
Միշտ անձամբ Ձեր կողքին եմ եղել. ինձ համար, խոշոր հաշվով ու վերջին հաշվով, չի եղել ո՛չ ԼՂՀ, ո՛չ ՀՀ նախագահին ենթարկվել-չենթարկվելու խնդիր. ազգային գերխնդիրն է եղել իմ առաջ: Դուք էլ չեք հանդիսացել ընդամենը ՀՀ պաշտպանության նախարար, ի՛մ նախարար. Ձեր մեջ տեսել եմ նախ ամենաավագ եղբոր, ազգին նվիրված հայի, ազգի հերոսի: Համաձայնեք՝ դա շատ ավելի բարձր, բայցեւ պարտավորեցնող է սոսկական «նախարարի» պաշտոնից ու դերից: Ինքս էլ ինձ այստեղ, թե այլուր համարել եմ բացառապես ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար: Ամեն դեպքում միշտ էլ հարգել ու հարգելու եմ Ձեզ: Ով ինչ ասում-բամբասում է կամ խոսում-բացատրում, իր խնդիրն է, ո՛չ իմ: Հուսով եմ՝ նաեւ ո՛չ Ձեր:
Արդեն մի քանի անգամ, մասնավորապես՝ 1996թ. ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի նիստում զգացել եմ, որ Արցախին Հայաստանի իշխանությունները վերաբերվում են որպես «խորթ զավակի» կամ «աղքատ ազգականի»: Դուք էլ զգացիք դա, բայց տոն չտվեցիք: Ես էլ շարունակել եմ համբերել. մտածել եմ հանուն ազգային շահերի զսպել իմ, թեկուզ արդարացի, ընդվզումն ու ոչ պակաս ազգանպաստ պահանջները:
Վերջին ժամանակներս վերջնականապես համոզվեցի, որ այդտեղ՝ «Ձեզ մոտ», հատուկ քաղաքականություն է որդեգրվել անվստահության հողի վրա. ես, համենայնդեպս, չեմ կարող ու չեմ էլ ուզում աշխատել այն մարդկանց հետ, ովքեր ինձ խաբում են ու չեն վստահում ինձ:
Ամեն ինչ արել եմ, որ հատկապես մեր միջեւ եւ մեր ընդհանուր գերխնդրի հաջող լուծման համար որեւէ թյուրիմացություն կամ խարդավանքներ (ինտրիգներ) չհարուց(վ)են. շեշտում եմ, որ ոչ մի պաշտոնական գերիշխանություն ու հեղինակություն չեն եղել ինձ համար՝ բացի Ձեզնից: Մինչդեռ իմ նկատմամբ բազմիցս զգացել ու զգում եմ ինչ-որ անփոխադարձ խանդի կամ նման տարօրինակ բարդույթներ: Ի՞նչ ասեմ. միգուցե Ձեր շրջապատից է դա գալիս: Բայց դա չէ կարեւորը: Իմ գործունեության ընթացքում, ցավոք, միանգամից 4 հակառակորդների եմ դիմակայել.
ա) թուրքը,
բ) ԼՂՀ իշխանությունները,
գ) ՀՀ իշխանությունները,
դ) ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Թեեւ սկզբունքորեն պիտի պայքարեի միայն մեկ՝ թվում էր, մնացյալ երեքի համար էլ ընդհանուր թշնամու դեմ: Այլեւս ուժ չունեմ, սակայն, եւ անհրաժեշտ էլ չեմ գտնում կռվել չորս ճակատով: Ու մանավանդ համոզված չեմ, թե ես եմ միայն կոչված ազգի հիմնահարցերը լուծելու:
Հիշեցնում եմ, որ միշտ եղել եմ Ձեր անխարդախ ենթական ու ձգտել եմ սրբությամբ կատարել Ձեր բոլոր հրամանները, եթե անգամ ներքուստ երբեմն ճիշտ չեմ գտել դրանք: Չփորձելով քաղաքականացնել ծագող սխալները: Երբեք, համենայնդեպս, ինձ թույլ չեմ տվել տեղակալներիս հավաքել ու բողոքել ՀՀ պաշտպանության նախարարությունից: Ու չեմ էլ կարծում, որ նման բան կարելի է անել իմ անձի եւ անմիջականորեն իմ կողմից ղեկավարվող կառույցի դեմ. այն մարդիկ, որոնք չգիտեն էլ, թե ինչ է իրական կռիվը եւ ինչպես են ձեռք բերվել նրա այժմյան արդյունքները, ընդհանրապես իրավունք չունեն ներքաշվելու ճղճիմ ու չնչին խարդավանքների, հայոց սպայակազմին ծայրահեղ անվայել «թիմախաղերի» մեջ: Ձեզ քաջ հայտնի է, որ երբեւիցե իմ անձը չեմ ցուցադրել, եղել եմ խիստ զուսպ՝ նաեւ այլ բազում առումներով, երբեք ինքնագովազդային տեսահոլովակներ չեմ պատվիրել ու չեմ պտտեցրել:
Ինչ մնում է առանձին ելույթներիս ու տվածս հարցազրույցներին, ապա եղել են ազգային բախտորոշ հարցեր ու պահեր, երբ չեմ կարծել, թե պարտավոր եմ որեւէ մեկից թույլտվություն հայցել դրանց շուրջ իմ կարծիքն ու մոտեցումները (այն էլ՝ իմ անփոփոխ համոզմամբ, իրավացի ու օգտակար) հայտնելու համար:
Ի՞նչն է, սակայն, ամենացավալին ու սպառնալիցը: Վստահ եմ, որ այսպիսի ներքին քաղաքականությամբ, սոցիալ-տնտեսական ռազմավարությամբ «զարգացում» նախատեսելով՝ իրականում հետընթացի եւ կործանման ենք ազգը դատապարտում: Այս իմաստով եւս պիտի շեշտեմ, որ չեմ ուզում ինչ-որ աթոռներ պահել «հանուն թիմային» ինչ-ինչ կասկածելի շահերի: Ես իմ տղամարդկային վճիռն ընդունել եմ եւ անում եմ ինձնից ուղղակիորեն թե անուղղակիորեն պահանջվող քայլը: Ներող եղեք միայն, որ ՀՀ նախագահին եմ պաշտոնապես ներկայացրել հրաժարականիս դիմումը (հիշո՞ւմ եք՝ դեռ 1996թ., երբ Ձեզ համանման խնդրանք ուղղեցի, Դուք պատասխանեցիք, որ ինձ ՀՀ նախագահն է նշանակել, նրան էլ պետք է դիմել): Իմիջիայլոց՝ հանգիստ խղճով կարող եք ընթացք տալ նաեւ համապատասխան զինվորական կոչումիցս զրկելու հարցին:
Պարոն նախարար
Ընդհանրապես այն համոզմանն եմ հանգել, որ մեր միջեւ կայացած, բաց թե փակ, զրույցներն իրենք ոչ մի լավ արդյունքի չեն հանգեցրել: Այսուհանդերձ՝ էլի չեմ գտնում, թե ե՛ս Ձեզ պիտի սովորեցնեմ կամ թե ի՛մն է վերին ատյանի ճշմարտությունների մենաշնորհը. ո՞վ գիտե կամ ո՞վ հետո իմանա՝ գուցեեւ ճիշտը Դուք եք: Բայց խնդիրը դա էլ չէ:
Այս ժողովուրդն է մեղք: Եվ ինչո՞ւ միայն Արցախի: Գտնում եմ, որ Հայաստանում վիճակն անգամ ավելի վատթար է, բայց ինձ իրավունք չեմ վերապահում դատել «համայն հայության» մասին եւ նրա անունից:
Իսկ ամենամեծ մտավախությունս իրոք այն է, որ կարող ենք անդառնալի կորուստներ տալ (եթե արդեն չենք տալիս) Արցախի գերխնդրում: Հրադադարից հետո անցած 4 տարում շուրջ 300 (երեք հարյուր) հաղթող տղերք են հեռացել այն հողի սահմաններից, որ այնպես անձնուրաց պաշտպանել են: Մի՞թե սա չէ տագնապի ամենաբարձր ազդանշանը: Չեն կարողանում, ուրեմն, ոչ միայն տնտեսապես գոնե յոլա գնալ, այլեւ չեն հավատում իշխանությունների ուղեգծին:
Ոմանց թվում է, թե, իբր, ձգտում եմ ավելի մեծ պաշտոնների հասնել, թե, իբր, ունեցածս իշխանությունն արդեն չի բավարարում: Բայց Դուք հո գերազանց կարող էիք ըմբռնել, որ Արցախում փաստացի ե՛ւ նախագահ եմ եղել, ե՛ւ վարչապետ (իսկ փաստերն ավելի «համառ բաներ են», քան այդ մոլորությունը բազմացնող բոլոր բանսարկուները՝ միասին վերցրած): Իսկ եթե դեռ համոզված չեք, ապա կարճ ընթացքում առիթներ կունենաք համոզվելու. ըստ որում՝ ո՛չ կեղծ համեստության, ո՛չ էլ անկեղծ հոխորտանքի նշույլներ մի՛ փնտրեք այստեղ կամ ստորեւ:
Այսօր էլ համարձակվում եմ հավակնել վարչապետական պատասխանատվության եւ պարտականությունների (բայց բնավ երբեք դափնիների) ոչ թե իշխանությունս «ամրապնդելու կամ ավելացնելու» հետին նպատակով, այլ՝ որ տեսնում եմ Արցախի համակողմանի առաջընթացի, տնտեսության զարգացման հստակ ճանապարհը: Եվ եթե իմ առջեւ, ասել է թե՝ այդ ճանապարհի առջեւ խոչընդոտներ են դրվում, մնում է ենթադրել ընդամենը, որ դուք («մնացած թիմով»)՝
– կամ չեք տեսնում այդ առաջադիմության ուղին,
– կամ չեք ուզում Արցախի հզորացումը եւ տարածաշրջանում նրա, որպես ազդեցիկ գործոնի, աճը,
– կամ էլ տեսնում եք դա, բայց՝ Արցախի հզորացումն ուղիղ համեմատական կերպով կապելով իմ անձի «անթույլատրելի», «առաջանցիկ», «ձեր իշխանությունը գերազանցելիք» հզորացմանը:
Այսինքն՝ առաջնորդվում եք զուտ անձնական սկզբունքով (սխալ հասկացվող ինքնասիրության հիվանդագին խոցվածություն եւ այլն): Ահա թե ինչու ես, ելնելով համազգային շահերի գերակայությունից, չեմ ուզում տուրք տալ այդ սկզբունքին եւ անաղմուկ, առանց «դուռ շրխկացնելու» հեռանում եմ՝ հրաժարվելով «թիմում մնալուց»: …Իսկ այն մարդիկ կամ, ավելի ստույգ, մարդուկները, որոնք հարյուրներով հերյուրում են իմ թիկունքում, իրոք շատ են աննշան ու անտեսելի, որպեսզի նրանց լրացուցիչ ուշադրության արժանացնեն. եթե չլինեիք ազգային գերնպատակն ու Դուք, հավատացնում եմ, հեշտ ու հանգիստ կարող էի անցնել դրանց վրայով, ինչպես լուսավոր վերջնակետ՝ Տաճար տանող ճանապարհին բուսած պատահական պատատուկի կամ մոլախոտի վրայով են անցնում:
Այնուամենայնիվ՝ կարծում եմ, որ ես եմ արդեն խանգարում մերօրյա «ազգային ջոջերին», մեր ազգի «պրոֆեսիոնալ» հայրերին եւ չեմ ուզում «կոկորդի մեջ խրված ոսկորի» դեր խաղալ: Ուզում եմ միայն, որ այս անգամ գոնե ինձ ճիշտ հասկանաք. երկար, շատ երկար խորհրդածելուց հետո եմ միայն որոշում ընդունել: Բայց վերջնական որոշում. սա՛ գոնե «ներքին» բանակցությունների եւ բանսարկությունների թեմա չի կարող դառնալ:
Ու եթե շարունակելու եք կարծել, որ ինձ կարելի է նժարել-զուգակշռել ԼՂՀ վարչապետի հետ, գուցե դարձյալ չեք սխալվում, բայց ինքս գտնում եմ, որ դրան արժանի չեմ. առնվազն ռազմաքաղաքական ու բարոյաքաղաքական առումներով նրա «քաշային կարգում» հանդես չեմ եկել:
Ուզում եմ հուսալ նաեւ ու հասկանալ տալ, որ իմ հեռանալուց հետո (բայց ոչ, անշուշտ, Արցախից) գոնե որոշ անշահեկան ուղղություններ, որոշ «շահագրգիռ անձինք» կուղղվեն…
Ինչ էլ լինի՝ ուրախ եմ եւ հպարտ, որ Արցախում իրոք հզոր բանակ է ստեղծվել, եւ մշտական ձգտում է դրսեւորվել էլ ավելի բարելավելու նրա պատրաստականության բոլոր ցուցանիշները:
Իհարկե, բացթողումներ, արտակարգ պատահարներ էլ են լինում, գուցեեւ գալիս են Ձեզ մոտ, արդարացի (կամ ոչ այնքան) գանգատներով դիմում, սակայն չարժե մոռանալ, որ պակաս քան 100 հազար անպատրաստ տղամարդկանցից անհնար է սեղմ ժամկետում թեկուզ 3-հազարանոց՝ ՆԱՏՕ-ական արհեստավարժների մակարդակի անթերի անձնակազմ կռելը: Ամեն դեպքում՝ լավատես եմ: Հուսով եմ՝ Դուք եւս…
Պարոն նախարար
Հրաժարականիս հարցն ավելի վաղ էր հասունացվել. կամենում էի դա ներկայացնել ՀՀ ՊՆ ռազմական կոլեգիայի վերջին նիստից հետո, սակայն խուսափել եմ մեր ազգային տոները մթագնելուց: Եվ, որ նվազ կարեւոր չէ, ինձ խիստ անհրաժեշտ էր համոզվել Ձեր մտածելակերպի եւ դրա կայունության մեջ: Արդեն համոզվեցի: Ամեն ինչ ծայրահեղ պարզ է. ես զգացված եմ ու վերջնականապես զգում եմ, թե ինչ արժեք եք տալիս ազգին նվիրված մարդկանց: Իմ ոգին, իմ տղամարդկային հավատամքը լիուլի հերիքում են ցանկացած պահին, ցանկացած տեղում արտահայտել այն, ինչ մտածում եմ: Իսկ եթե ոմանք կարծում են, թե թույլ մարդ եմ, որ դիմում եմ այդ քայլին՝ ուղղակի հեռանալով, ապա նորից ու չարաչար են սխալվում. իսկ ճիշտն այն կլինի, որ նմաններն իրենց հաշիվ տան հին սխալները թույլ տալու մեջ եւ գոնե, կրկնում եմ, այսուհետ չավելացնեն դրանք: Մյուս կողմից՝ իմ թե՛ ներքին ուժը, թե՛ խելքը, թե՛ բարոյական իրավունքը բավարարում են ընդդիմադիր կեցվածք բռնելու, իմ առջեւ ցանկացած նպատակ դնելու ու դրան հասնելու համար: Համաձա՞յն եք՝ սա էլ է ձեւ ու չարգելված ձեւ:
Պարոն նախարար
Խոնարհաբար խնդրում եմ նաեւ իմ հրաժարականի հիմնահարցը չշաղկապել-քարկապել մանր-մունր ֆինանսատնտեսական հարցերի: Նյութական ոչ մի կնճիռ չկա ու չէր էլ կարող, չի էլ կարող լինել. դա Ձեզ փաստել եմ դեռ 1996թ.: Բանականությանս պոտենցիալն ու ունակություններս առնվազն այնքան են իրոք, որ առանց դժվարության կարող եմ ե՛ւ սեփական տնտեսական մեծ գործ ձեռնարկել, ե՛ւ պահել ընտանիքս, ե՛ւ, ինչպես շարունակաբար նախկինում եմ արել, ունեցածս բոլոր հնարավորություններս ու ամեն տեսակի ձեռքբերումներս ներդրել բանակի, պետության զորացման, ժողովրդի կենսամակարդակի աճն ապահովելու առաջնահերթ գործում: Այսուհետեւ էլ, չկասկածեք, պատրաստ եմ առավելագույնն անել ազգիս անհրաժեշտ գործունեության յուրաքանչյուր տեղամասում:
Մեր ազգային-ազատագրական շարժման սկզբից եւեթ եղել եմ շարժման ղեկավարներից մեկը (ո՛չ վերջինը), բայց երբեւէ չեմ մտածել, թե ռազմական առաջնորդ պիտի լինեի. այսօր էլ այդպես չեմ գտնում (ուրիշը գուցե ավելի մեծ պատվով կատարի այդ դժվարին առաքելությունը): Որպես կանոն՝ կյանքն է թելադրել իմ գործի ու դերի բնույթը, պաշտոններն ու կոչումներն էլ ընդամենը հասել են իրողությունների հետեւից, իսկ չուզողներն էլ ստիպված հաշտվել են փաստերին: Կուզենայի ինքս սխալվել, բայց այսօրինակ կյանքի ընթացքը գուցե ձեզ հարկադրի ընդունել, որ իրականում դուք եք («թիմով») սխալվել: Այլ հարց է, որ այդ սխալն ընդունելու համար էլ բավարար տղամարդկություն անհրաժեշտ կդառնա ունենալ… Բայց ինչո՞ւ հասնել այդ կյանքին:
Վախենամ մինչեւ իսկ՝ սեփական ու այլոց խղճերի հետ, իմ եւ ոչ միայն իմ կարծիքով, նկատվող գործարքների տոնավաճառը, ազգի առջեւ պարտքի եւ իշխանական իրավունքների միջեւ փոխզիջումների բարգավաճող աճուրդը վերաճեն մի «գեղեցիկ» օր էլ այնպիսի սահմանային զիջման պարտադրանքի՝ թեկուզ Արցախի հարցում, որ ցավ ի սիրտ զգաք, որ ինքներդ էլ արդեն մենակ եք մնացել, ասես ոչ մի թիմ, չակերտավոր թե անչակերտ, գոյություն չի էլ ունեցել…
Ամեն դեպքում իրավունք ունեմ գոնե կարծելու, որ 7-8 տարվա՝ մեր հաղթահարած ընդհանուր ճանապարհին, այսպես կոչված, թիմակիցներս ավելի լավ կարող էին ինձ հասկանալ: Թեպետեւ, դրա հիմքերը երբեք պարզ չտեսնելով, ինքս էլ միշտ կարող էի սեփական խաղ խաղալ: Այսպիսի մի նոր ու «փայլուն» հնարավորություն ստեղծվեց ՀՀ նախագահի վերջին ընտրության նախօրեին: Դա չեմ արել: Ավելին՝ փորձել եմ ամեն ինչով նպաստել Ռ. Քոչարյանի բարեհաջող ընտրությանը: Ընդհանրապես՝ այլեւս չեմ ուզում որեւէ տեղիք տալ շարունակելու մեր պատմության «աստեղային ժամերը» խափանած, «մեր կռիվը գոնե մեկ անգամ մինչեւ վերջ տալուն» խանգարած ծանրածանր սխալները:
Պարոն նախարար
Տեղին եմ համարում նաեւ ամենայն պատասխանատվությամբ զեկուցել Ձեզ, որ այստեղ՝ Արցախում, մասնավորապես՝ բանակի շարքերում վաղուց արդեն վերացված է «ղարաբաղցի»-«հայաստանցի» չարաբաստիկ տարբերակումը: Ու թե այս թեմայով դեռ ինչ-ինչ շշուկներ են շրջում՝ վերջում հասնելով Ձեզ, ապա դրանք, հավաստիացնում եմ, ընդամենը պարապ զրույցներ են՝ ծնված խելքի թուլությունից ու մտքի ծուլությունից: Ուրիշ ոչինչ: Փոխարենը կփափագեի միայն, որ Մայր Հայաստանում, նախ եւ առաջ Ձեր գործունեության շնորհիվ, արմատախիլ արվեր «հայաստանցի»-«ղարաբաղցի» իրոք կործանարար հակադրումը:
Պարոն նախարար
Խորին երախտագիտությունս եմ հայտնում սույն ոչ կարճ նամակիս ընթերցման վրա Ձեր թանկագույն ժամանակից ծախսելու համար: Ձեզ մաղթում եմ ամենայն բարիք եւ միմիայն հաջողություններ: Գտնում ենք, որ քիչ թե շատ մոտ ապագայում կռիվ այլեւս չի լինելու (երեւի դա արդեն վերջնականապես որոշել եք բանակցությունների ընթացքում): Ես էլ եմ լիահույս: Պահ է գալիս, որ անգամ ամենից անհրաժեշտ մարդն ավելորդ է դառնում: Ի՞նչ կարող ե(ն)ք անել: Կյանքը շարունակվում է: Խնդիրն այն է, ստիպված եմ անվերջերորդել, որ ազգավնաս սխալները չշարունակվեն: Ինչեւէ: Խնդրում եմ գոնե այս վերջին անգամ ճշմարիտ-անկեղծ-տղամարդավարի վարվել, այսինքն՝ «ի՛նչ մտածում եք, այն էլ ասեք, եւ ի՛նչ ասում ել, այն էլ՝ անեք»: Ամեն դեպքում համոզել նաեւ նախագահին ու էլի միասին արգել եթե այլեւս արդեն ոչ ինձ, ապա՝ դիմումս:
Ս. Բաբայան
ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ 1998թ. մայիսի 26
Հ. Գ. Ինչպես արդեն համոզվեցիք, սույնը գրված է հայերեն:
Վերջին նամակներիցս մեկը (ռուսագիր) կարգադրել էիք հետ ուղարկել եւ գրել հայերեն: Իրավացի եք՝ ինչ խոսք: Իրավունք ունեք 100 տոկոսով: Բայց ուզում եմ՝ իմանաք նաեւ, որ Արցախի ՊԲ-ի սպաների առնվազն 25 տոկոսն առարկայական պատճառներով ռուսախոս է:
Ինչեւէ: Այդ փոքր թվացող, բայց խիստ խոսուն փաստն էլ (ի թիվս շատ այլ նմանատիպ փաստերի) հին օրերի մեր տխուր ժառանգությունը խորհրդանշող հայելի էր, որի մեջ չէի կարող չտեսնել իմ անձի հանդեպ Ձեր «նորացված» վերաբերմունքի արտացոլանքը: Շնորհակալ եմ եւ դրա համար:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի զորամասերից մեկում սերժանտ Հակոբ Գևորգյանի դանակահարությանը նախորդել է վիճաբանություն, որի ժամանակ սերժանտները ծեծել են շարքային Կոսոբոգլյանին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 25-ին նշված զորամասում դանակահարություն էր տեղի ունեցել. ժամկետային զինծառայողները վիճաբանել են, որն ավարտվել է սերժանտ Հակոբ Գևորգյանի սպանությամբ։ Մասնավորապես՝ զորամասում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ շարքայինը սուր կտրող ծակող գործիքով հարվածել է Հ.Գևորգյանի կրծքավանդակի հատվածին, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից տեղեկացրեցին, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ և 359 –րդ հոդվածներով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Եվս մեկ անձ ձերբակալվել է 359 –րդ հոդվածի՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները կասկածանքով։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ձերբակալվածը նույն զորամասի մեկ այլ սերժանտ, ով ևս մասնակցել է շարքայինի նկատմամբ կիրառված բռնությանը։
Ծանր հիվանդությունից հետո մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի որդին՝ Մհեր Դավոյանը:
Հայկական վանրկածը ցավակցում է Մհեր Դավոյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.