23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Քիմ Քարդաշյանը դստեր՝ փոքրիկ Նորթի հետ զվարճացել է Snapchat-ում։ 35-ամյա գեղեցկուհին դստեր հետ սելֆի է արել եւ նկարահանել կարճ հոլովակ, որը հրապարակել է իր միկրոլոգում։
«Դու փոքրիկ հայուհու ես նման, գիտե՞ս։ Դու նման ես ինձ մինչ այն պահը, երբ կտրեցին մազերս մանուկ հասկանում»,- հոլովակում ասում է Քիմը։
Դրանից առաջ մայր եւ դուստր լուսանկարվել են տարբեր կերպարներով, դեմքերով, դիմակներով եւ այլն։
Երկրաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը հանքարդյունահանման ոլորտին վերաբերող շատ ուշագրավ դիտարկումներ է արել 1in.am կայքին տված իր հարցազրույցում։ Նա մասնավորապես ասել է, որ մեր կառավարությունը բոլոր օրենքները խախտելով թույլ է տվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը, որն անմիջապես վտանգ է ներկայացնում Սևանա լճի համար։ Դրա շահագործումը բերելու է Որոտան-Արփա-Սևան թունելի քայքայմանը, իսկ հետո նաև այդ շատ վտանգավոր և ռեակտիվ ջրերի դեպի Սևանա լիճ թափանցմանը։
Նա նաև նշել է, որ այսօր մեր ապագան վտանգված է և մենք չունենք նորմալ ազգապահպան գործելակերպ, իսկ տարբեր նախարարությունների քննարկումները կանաչ տնտեսության մասին՝ ուղղակի բլեֆ են և դերասանություն։ «Ռուսական լավ խոսք կա “авось”: Մեր բոլոր որոշումներն ու գործելակերպը այսօր «ավօս»-ին է»՝ վերջում ավելացրել է Արմեն Սաղաթելյանը։
Այդ և մյուս խնդիրներին վերաբերող մանրամասները տեսանյութում․
Ուզում ենք նաև հիշեցնել, որ Ամուլսարի ոսկու հանքավայրը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Արփա և Որոտան գետերի ջրավաք ավազանում, Ջերմուկից մոտ 7 կմ հեռավորության և ծովի մակարդակից 2800-3000 մետր բարձրության վրա։ Այն ցանկանում է շահագործել 2005թ.-ին Մեծ Բրիտանիայի օֆշորային գոտիներից մեկում` Ջերսի կղզում ստեղծված, անհայտ ծագման “Lydian International” օֆշորային ընկերությունը։ Նախատեսվում է տարեկան վերամշակել 10 մլն տոննա հանքաքար, ինչն իրականացվելու է նատրիումի ցիանիդի կիրառմամբ՝ Արփա գետից և Գնդեվազ գյուղից մոտ 1000 մետր հեռավորության վրա։
Չնայած Հայաստանի գրեթե բոլոր անկախ մասնագետների, բնապահպանական կազմակերպությունների, Ջերմուկի և Գնդեվազի բնակչության մեծ մասի բացասական կարծիքի, Հայաստանի կառավարությունը թույլ է տվել այս աղետաբեր ծրագրի իրականացումը, որն անկառավարելի վտանգ է ոչ միայն Արփա և Որոտան գետերի ավազանների բնական միջավայրի, այլ նաև Սևանա լճի համար։
Երեկ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր ձերբակալություններ են եղել: Ու դարձյալ միջին կամ մանր «ձկներն» են ուռկանում հայտնվել: Ձերբակալվածների թվում են գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, եւ Մհեր Պապյանը»: Ձերբակալված զինվորականներն են գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը: Մելս Չիլինգարյանը ՀՀ Զինված ուժերի սպառազինության վարչության պետն է: ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել:
Ձերբակալությունները կատարվում են նախագահի վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների հիման վրա, միաժամանակ կոռուպցիոն սխեմայի մասին Սերժ Սարգսյանին տեղեկություններ է փոխանցել գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:
Միեւնույն ժամանակ, ձերբակալությունները առնչվում են «մանր ու միջին» պաշտոնյաների, ինչպես նաեւ մարդկանց, որոնք արդեն պաշտոնանկ են եղել:Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը կարծես թե «սանիտարական հատում» է սկսել ՊՆ-ում:
Պաշտոնանկ եղան միանգամից երեք կարեւորագույն օղակների ղեկավարներ՝ հետախուզություն, կապ, նյութատեխնիկական ապահովում: Հետո պաշտոնանկ եղավ սպառազինության վարչության պետը: Եղան ձերբակալություններ:
Որն է այդ ամենի բուն պատճառը, չի հայտարարվում, գուցե նաեւ որոշակի գաղտնիության սկզբունքով: Բայց, հանրությունն այդ ամենը կապում է ապրիլյան պատերազմի, դրանում ի հայտ եկած աղաղակող փաստերի հետ, որոնք վկայել են պաշտպանական ոլորտում անարդյունավետ կառավարումը: Դրա ծանրագույն հետեւանքից հաջողվեց խուսափել առաջնագծի զինվորների եւ սպաների հերոսության, անձնազոհ սխրանքի, հարյուրից ավելի կյանքի գնով: Այլապես, ապրիլյան պատերազմի հետեւանքով հայկական կողմի կորուստը անկասկած չէր սահմանափակվի 800 հեկտարով:
Այդուամենայնիվ, Սարգսյանի այդ «սանիտարական հատումը» որքան էլ հանրայնորեն պահանջված, այդուհանդերձ նաեւ հարցեր առաջացնող է, հատկապես Հայաստանի պաշտպանական բնագավառի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հայտարարությունների ֆոնին:Այդ մարդիկ հասարակությանն այդպես էլ չկարողացան հստակ ասել՝ տեղյա՞կ էին, որ Բաքուն որեւէ ոչ սովորական քայլ է նախապատրաստում, թե՞ ոչ: Եթե տեղյակ չէին, ուրեմն նրանք պետք է պատասխանատվություն կրեն անարդյունավետ կառավարման համար եւ հեռացվեն պաշտոնից: Եթե տեղյակ էին եւ չեն արել անհրաժեշտ քայլեր, ապա նրանք պետք է կրեն քրեական պատասխանատվություն՝ հանցավոր անգործության կամ առավել եւս պետական դավաճանության համար:
Պետության ուժը խնդիրները կոծկելը չէ: Պետության ուժն ամեն մի զինվորի կյանքը գերարժեվորելն ու անգամ հաղթանակի դեպքում, անգամ հակառակորդի նկատմամբ ռազմական հաջողությունից հետո ամեն մի զինվորի կյանքի եւ ամեն մի մետր պետական տարածքի կորստի համար հստակ պատասխանատվություն սահմանելն ու իրացնելն է:
Ըստ այդմ, որքան պաշտպանական գերատեսչության առանցքային, խոշոր ղեկավար պաշտոնյաներ են «հեռու» պահվում պատասխանատվության այդ խնդրից, այդքան հանրության մոտ խորանում է կասկածը, որ տեղի ունեցողն ընդամենը քավության նոխազների փնտրտուք է, որից պետական գործերի արդյունավետությունը կարող է աճել այնքանով՝ որքանով:
Դրան զուգահեռ, այստեղ կան այլ հետաքրքիր հանգամանքներ: Բանն այն է, որ պաշտպանական բնագավառում կոռուպցիոն սխեմաների խնդիրը հայկական մեդիայում սկսեց բավական աշխույժ արտացոլվել դեռեւս ապրիլյան պատերազմից առաջ: Թրանսփարանսի Ինթերնեշնլ Հայաստան հակակոռուպցիոն կազմակերպությունը դեռեւս տարեսկզբին հայտարարել էր, որ բանակի մի շարք բարձրաստիճան զինվորականներ ունեն առեւտրային շահեր, որոնք առնչվում են բանակի գնումներին: Խոսքը սպառազինության ձեռքբերման մասին չէ, այլ ոչ սպառազինական գնումների:
2016 թվականի փետրվարի 19-ին պաշտպանության նախարարությունում տեղի էր ունեցել հակակոռուպցիոն խորհրդակցություն՝ նախարար Սեյրան Օհանյանի եւ գլխավոր դատախազ, նախկին զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի մասնակցությամբ: Ընդ որում, մի ուշագրավ հանգամանք. նախարար Օհանյանի ներկայությամբ Գեւորգ Կոստանյանը հայտարարել էր, թե ամեն ինչ կանի բանակը կոռուպցիայից ու չարաշահումներից զերծ պահելու համար:
Փետրվարի 19-ի այս հայտարարության համատեքստում ուշագրավ է տեղեկությունը, որ Գեւորգ Կոստանյանն է Սերժ Սարգսյանին տվյալներ հայտնել կոռուպցիոն սխեմայի մասին:Այստեղ հարց է առաջանում՝ այդ տվյալները նո՞ր են փոխանցվել Սարգսյանին, թե՞ փոխանցվել էին դեռեւս փետրվար-մարտին, սակայն Սարգսյանը միայն ապրիլյան պատերազմից հետո է դրանք արժանացրել ուշադրության:Թե՞ ապրիլյան պատերազմը պարզապես արագացրել է դրանց հանդեպ Սարգսյանի արձագանքը: Եվ ամենակարեւոր հարցն իհարկե այն է, թե Գեւորգ Կոստանյանի տրամադրած տեղեկություններն ինչքանո՞վ են ներառում պաշտպանական բնագավառի ղեկավար կազմի անուններ:
Այդ համատեքստում նաեւ ուշագրավ էր հենց փետրվարին հակակոռուպցիոն խորհրդակցությունը ՊՆ-ում՝ Գլխավոր դատախազի մասնակցությամբ, եւ նրա հայտարարությունը՝ նախարարի ներկայությամբ, թե ամեն ինչ կանի բանակը կոռուպցիայից զերծ պահելու համար:Ինտրիգն այստեղ այն էր, թե արդյոք Սարգսյանը այդպիսով դեռեւս փետրվարին անվստահություն էր հայտնում Սեյրան Օհանյանին: Գեւորգ Կոստանյանի մասնակցությամբ խորհրդակցությունը հուշում էր, որ Սարգսյանը չի՞ վստահում Օհանյանին եւ բանակում ուժեղացնում է դատախազության վերահսկողությունը, թե՞ Գեւորգ Կոստանյանը շտապօգնություն էր Սեյրան Օհանյանին, համարելով, որ Օհանյանը միայնակ անկարող է լուծել բանակում կոռուպցիայի խնդիրը:
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի (ՀԿԳ) քննության վարչության վարույթում քննվող քրեական գործերի շրջանակներում մայիսի 30-ին ձերբակալվել է երեք անձ` գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը։
«Զինված ուժերի սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը կասկածվում են Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու, այն է՝ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ անգործության մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ», — ասված է հաղորդագրությունում։
Կոմիտեն տեղեկացնում է, որ մեկ այլ քրեական գործով պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական և հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը կասկածվում է Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Նախաքննությունը շարունակվում է։ Նշանակվել են ապրանքագիտական փորձաքննություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քրեական գործերով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը «Սիվիլնեթի»հետ հարցազրույցում անդրադարձել է ապրիլյան թեժ մարտերին, տվել դրանց գնահատականը, խոսել մեր կորուստների պատճառների մասին և առաջարկել լուծումներ։
Բաբայանը նշել է, որ իր առաքելությունը տեսնում է Ղարաբաղում, և ղարաբաղցիները պետք է որոշեն, թե ինչպիսին պետք է լինի այդ առաքելությունը։
Տեսանյութը CivilNet.am-ի
Այսօր Փաստաբանների պալատի վարչական շենքի բակում տեղի ունեցավ հայ մտածող-գիտնական, օրենսդիր Մխիթար Գոշի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:
Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, պատգամավորներ և այլ հյուրեր:
ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը կարևոր համարեց իրենց վարչական շենքի դիմաց Մխիթար Գոշի հուշարձանի տեղադրումը:
https://www.youtube.com/watch?time_continue=2&v=49hAObhJNY4
Տեսանյութը՝armlur.am
Հանրապետության տարածքում՝
Մայիսի 31-ին, hունիսի 1-4-ը կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում՝
Մայիսի 31-ին, հունիսի 1-4-ը կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 18-23մ/վ արագությամբ:
Երևանի մայիսի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 33.60C (1990 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 8.30C (1991 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 19.80C
Թուրքիայի Գազիայնթեփ նահանգում իրականացված հակաահաբեկչական հատուկ գործողության ընթացքում հայտնաբերվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների վարձատրության ժամանակացույց, որտեղ ներառված են եղել կառույցի 23 զինյալների աշխատավարձների վերաբերյալ տվյալներ: Ըստ այդմ՝ փաստաթղթում նշված աշխատավարձերի չափը տատանվում է 120-690 դոլարի սահմաններում: Նվազագույն՝ 120 դոլարով վարձատրվում են չամուսնացած զինյալներն, ամուսնացածներին հավելյալ վճարվում է ևս 120 դոլար կնոջ և 50 դոլար՝ երեխայի համար: Բացի նշվածից, առանձին գումար է հատկացվում նաև բնակարանի վարձավճարների, կենցաղային ծախսերը հոգալու համար:
Մինչդեռ, հատկապես վերջին շրջանում ԻՊ-ի առջև ծառացած տնտեսական խնդիրները բավական բարդ իրավիճակ են ստեղծել կառույցի համար, ինչն անդրադառնում է նաև ահաբեկչական կազմակերպության զինյալներին հատկացվող աշխատավարձերի վճարման գործընթացի վրա: Նշված խնդիրների առկայության որոշակի ցուցիչ է նաև օրերս Աբու Ասադ ալ-Ալմանի անունով ԻՊ-ի զինյալի կողմից Facebook սոցիալական ցանցում հրապարակված եզդի երիտասարդ աղջկա լուսանկարն ու կից գրառումն՝ «իրեն պատկանող առանձնահատուկ ստրկուհուն 8000 դոլարով վաճառելու մասին»:
Ի դեպ, նման հայտարարությունը եզակի չէ, և առավել կողմնորոշիչ է այն հանգամանքը, որ հատկապես վերջին շրջանում երևույթը բավական պարբերական է դարձել, թեպետ նման գրառումները մշտապես հեռացվում են սոցիալական ցանցի աշխատակիցների կողմից:
Գերմանական մարդասիրական «Sea-Watch» կազմակերպությունն այսօր տարածել է Միջերկրական ծովում խեղդված փոքրիկ երեխայի նկարը՝ գերմանացի փրկարարի ձեռքերում։ Նկարի տարածման նպատակն է Եվրոպայի իշխանություններին համոզել՝ ապահովել միգրանտների համար անվտանգ անցուղի, երբ նախորդ շաբաթ ավելի քան 700 միգրանտներ խեղդվեցին Միջերկրական ծովում։
Երեխան, ով 1 տարեկան էլ չի լինի, դուրս է բերվել ծովից ուրբաթ օրը՝ փայտե նավակի շրջվելուց հետո։ 45 զոհերի մարմիններն արդեն ուղարկվել են Իտալիայի հարավային Ռեջիո Կալաբրիա նավահանգիստ, ափ են հասել նաև 135 փրկվածները։
Փրկարար Մարտինը, ով չի ցանկացել ասել իր ազգանունը, երեխային նկատել է ծովի մեջ՝ ինչպես տիկնիկ, ձեռքերը պարզված, գրում է Reuters-ը։
Այս փոքրիկը, ինչպես խեղդված սիրիացի 3 տարեկան Այլանը, այն 8000 մարդկանց հավաքական կերպարն է, որոնք մահացել են 2014թ․-ի սկզբից ի վեր Միջերկրական ծովում։
Դեռևս պարզ չէ՝ փոքրիկի ծնողները զոհվել են, թե փրկվածնրի մեջ են։
«Sea-Watch» կազմակերպությունը ծովից դուրս է բերել ևս 25 մարդու մարմին, որոնց մեջ եղել է ևս մեկ երեխա։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.