23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հիսուս ասում է.
— Ով իր հորն ու մորն ինձնից ավելի է սիրում, արժանի չէ ինձ։ Ով որ իր տղային կամ աղջկան ինձնից ավելի է սիրում, արժանի չէ ինձ։ Եվ ով իր խաչը չի վերցնում ու ինձ չի հետևում, արժանի չէ ինձ։ Ով որ իր կյանքը իրեն է պահում, պիտի կորցնի այն, և ով որ իր կյանքը կորցնում է ինձ համար, պիտի գտնի այն։
— Ով ընդունում է ձեզ, ընդունած կլինի ինձ, և ով ի՛նձ է ընդունում, ընդունած կլինի ինձ ուղարկողին։ Ով ընդունում է մարգարեին՝ իբրև մարգարեի, մարգարեի հատուկ վարձ կստանա։ Ով ընդունում է արդարին՝ իբրև արդարի, արդարի վարձ կստանա։ Եվ ով այս փոքրիկներից մեկին նույնիսկ մի բաժակ սառը ջուր տա խմելու որպես իմ աշակերտի, վստա՛հ եղեք, որ իր վարձը չի կորցնի։
(Մատթեոսի ավետարան 10:37-42)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում գտնվող «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» մի խումբ աշխատակիցներ այսօրվանից գործադուլ են սկսել: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ գործարանի ջարդման արտադրամասի առաջին հերթափոխի աշխատակիցներն այսօր չեն աշխատել, իսկ պատճառն այն է, որ մոտ 6-7 ամիս առաջ գործարանի տնօրինությունը բոլոր աշխատակիցների աշխատավարձերը 20-ից 30 տոկոսով կրճատել է: Կոմբինատից կառավարությանը հայտնել են, թե կապիտալ վերանորոգման գործընթաց է ընթանում, եւ դրա համար է, որ չեն աշխատում:
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ից պարզաբանում ստանալու մեր փորձերն ապարդյուն անցան, Երեւանի գրասենյակից հորդորեցին դիմել Ագարակի գրասենյակ, այնտեղ էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին:
Հիշեցնենք, որ կոմբինատը պատկանում է օֆշորում գրանցված «Գեոպրոմայնինգ գոլդը» ՍՊԸ-ին, որը երկար ժամանակ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում է եղել: Մամուլում էլ այս ընկերությունը կապվում Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ:
Մայիսի 31-ին, ժամը 04.30-ին, Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերից ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ ժամը 4-ի սահմաններում հոգեբուժարանում հարկադիր բուժում ստացող, 1994 թ. ծնված Գարեգին Պ.-ն /Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 19.01.2016թ. դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մաս, 34-177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նշանակվել է հարկադիր բուժում/, 1997 թ. ծնված Հովհաննես Ա.-ն /Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 12.02.2016թ. դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նշանակվել է հարկադիր բուժում/ և 1992 թ. ծնված Մովսես Է.-ն /Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 19.01.2016թ. դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նշանակվել է հարկադիր բուժում/ 3-րդ հարկի հիվանդասենյակի պատուհանից սավանները իրար կապելու միջոցով հոգեբուժարանից դիմել են փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի 32 շենքի մոտից բերման է ենթարկվել Գարեգին Պ.-ն, Բազում գյուղի 5-րդ փողոցի թիվ 47 հասցեից բերման է ենթարկվել Մովսես Է.-ն, իսկ Հովհաննես Ա.-ն բերման է ենթարկվել Երևան քաղաքի Կասկադ համալիրի մոտից:
Եթե ռուսական լրատվամիջոցները դեռ վերջերս զամանում էին, թե ինչպես կարելի է համատարած ճգնաժամի պայմաններում Մոսկվայում հարսանիքի համար միլիոններ ծախսել Ջեյ Լոին, Սթինգին, Էնրիկե Իգլեսիասին եւ այլ աստղերի հրավիրելու համար («Ռուսնավթի» համասեփականատեր Միխայիլ Գուցերիեւի որդու՝ Սաաիդ Գուցերիեւի հարսանիքի վրա մեկ միլիարդ դոլար է ծախսվել), ապա հիմա ռուսական մամուլը հերթական սկանդալային պատմությունն է բացահայտել այս անգամ Ռուսաստանի խոշորագույն նավթային կորպորացիաներից մեկի՝ ԼՈւԿՕՅԼ-ի ղեկավարի անվան շուրջ: Ուշադրության կենտրոնում է հայտնվել ԼՈւԿՕՅԼ-ի սինգապուրյան բաժանմունքի ղեկավար 55-ամյա Վալենտին Իվանովը: Պարզվել է, որ թոփ մենեջերը հանդիպում է Կրասնոյարսկից մոդել Ելիզավետա Ադամենկոյի հետ, որը վերջերս է 17 տարեկան դարձել (Իվանովը սկսել է հանդիպել մոդելի հետ, երբ նա ընդամենը 14 տարեկան էր)։
Այս սիրային կապի մասին հասարակությունն իմացել է, երբ անհայտ մեկը Medium.com պորտալում հրապարակել է մի շարք լուսանկարներ (սոցկայքերից ), որոնց վրա այդ երկուսը անթաքույց ցուցադրում են իրենց զգացմունքները: Այս տեղեկությանը առանձնապես ուշադրություն չդարձրեցին, քանի դեռ այն Facebook–ում չտարածեց լրագրող Օլեգ Կաշինը:
Հետաքրքիր է, որ դեռատի մոդելը մեկ տարի առաջ մեկնաբանել էր իր հարաբերությունները ԼՈՒԿՕՅԼ-ի թոփ մենեջերի հետ:
«Եղեք ավելի խելացի ու հասուն: Ինչո՞ւ եք համարում, որ եթե աղջիկը շփվում է իրենից տարիքով մեծ տղամարդու հետ, ուրեմն միանգամից դառնում է «պոռնիկ», իսկ տղամարդն էլ՝ «պապիկ»: Սա շփման նոր մակարդակ է, ահա թե ինչ կարող եմ ասել ձեզ: Մնացեք ձեր հոտային level–ում»:
Զույգն ապրում է Սինգապուրում, ու ծնողները չեն առարկում, որ իրենց անչափահաս դուստրն ապրի իրենից 38 տարով մեծ տղամարդու հետ: Իսկ սոցկայքերում աղջկա տեղադրած թարմ լուսանկարներն էլ վկայում են այն մասին, որ նրանց հարաբերությունները շարունակվում են:
Դատելով լուսանկարներից՝ Սինգապուրում 17-ամյա աղջիկը շքեղ կյանքով է ապրում: Լիզան կանոնավոր հանգստանում է առագաստանավի վրա եւ ուղղաթիռով զբոսանքներ կատարում ու տեղաշարժվում է բացառապես Bentley –ով ու Ferrari–ով:
Աղբյուր՝ «Дни»
Քիչ առաջ դաժան դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Չարենցի, Վարդանանց և Նարդոս փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն: Հիվանդանոց տեղափոխված տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի աշխատակիցները՝ իսկ ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը շտապ փոխանցել են ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:
Դեպքի մասին ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը: Ոստիկաններն ու քննիչները նշված խաչմերուկում հայտնաբերել են Վազ 2121 մակնիշի 10 XX 099 համարանիշի և տաքսի 34 ZV 973 համարանիշի ավտոմեքենաները, իսկ տաքսու մոտ հայտնաբերվել են արյան հետքեր, փայտե ձող (բիտա):
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ պատճառը եղել է «մի կաթիլ մեղրի պատմություն», և Նիվայի միջից ինչ-որ հաստագլուխներ դուրս են եկել ու դաժան հաշվեհարդար տեսել տաքսիստի հետ:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Կենտրոնական քննչական բաժնի ավագ քննիչներ Վարդան Բադալյանն ու Վլադիմիր Ասատրյանը: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, Նիվայի վարորդն ու ուղևորը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, դիմել են փախուստի:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև սպանվածի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածի անուն-ազգանունը Արսեն Սամվելի Խանամիրյան է:
Վիկիլիքսի գաղտնազերծած այս հեռագիրը կրում է “խորհրդապահական” դասակարգումը: 2009 թվականի նոյեմբերի 17-ին այն ԱՄՆ պետքարտուղարություն է ուղարկել Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Առաջին անգամ հայերեն ամբողջությամբ այն թարգմանել և հայ հանրությանն է ներկայացրել ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ օրաթերթը:
WikiLeaks – Armenia No 6
2009-11-17
1. ՍԵՂՄԱԳԻՐ: Հայաստանի տնտեսական գլխավոր ճյուղերի պատկանելության մթին հարցը թաքնված շարժիչ ուժ է հայկական քաղաքականության եւ էլիտաների փոխհարաբերություններում: Երեւանյան խոսակցությունները հաճախ նշում են, թե որ նշանավոր անձն ինչ հայտնի տնտեսական ակտիվների սեփականատեր է, սակայն դժվար է ստանալ հստակ եւ հաստատուն տեղեկատվություն: Լավ կապեր ունեցող մի գործարար վերջերս ցանկություն էր հայտնել անկեղծ եւ գաղտնի խոսել առաջատար քաղաքական գործիչների տնտեսական շահերի մասին: Ընդհանուր առմամբ գրեթե բոլոր շահութաբեր ճյուղերը եւ ձեռնարկությունները բաժանված են երկու գլխավոր քաղաքական/տնտեսական բուրգերի միջեւ. մեկը գլխավորվում է նախագահ Սերժ Սարգսյանի, իսկ մյուսը՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Ինչ-որ չափով առանձնանալով Քոչարյանի բուրգից՝ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանն այժմ գլխավորում է հնարավոր բիզնես նախաձեռնությունների երրորդ գլխավոր ճյուղը:
ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
2. Հայկական քաղաքականությունը նման է «հաղթողը վերցնում է ամեն ինչ» սկզբունքին, եւ սա մեծամասամբ վերաբերում է ոչ միայն քաղաքական հարցերին, այլ նաեւ գործարար եւ տնտեսական խնդիրներին: Սա այն հարցերից մեկն է, որի պատճառով հայկական քաղաքականությունը դարձել է այդքան անողոք: Ավելին՝ 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքներից էր «ապրիր եւ թույլ տուր ապրել» չգրված դաշնագրի վերացումը, որը նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող գործարարներին թույլ էր տվել (նրանցից ամենաակնառուն օլիգարխ Խաչատուր Սուքիասյանն է («Գռզո»), որը վերահսկում է SIL Group բիզնեսների ցանցը), շարունակել շահութաբեր գործունեությունը Տեր-Պետրոսյանի 1998-ի պաշտոնաթողությունից հետո:
Երբ Տեր-Պետրոսյանը պալատական ոչ բռնի հեղաշրջման արդյունքում պաշտոնաթող եղավ, այդ պահին չբարձրաձայնված գործարքներից մեկն այն էր, որ քանի դեռ Տեր-Պետրոսյանը եւ նրա գործարար դաշնակիցները չեն խառնվում քաղաքականությանը եւ նոր ռեժիմի համար խնդիրներ չեն ստեղծում, նրանց հանգիստ կթողնեն: 2008թ. նախագահական քարոզարշավի ժամանակ Գռզոյի՝ Տեր-Պետրոսյանին ցուցաբերած բացեիբաց աջակցության պատճառով բոլոր խաղադրույքները հետ վերցվեցին: SIL Group-ը զգալիորեն մասնատվել է, իսկ դրա ամենաշահութաբեր ակտիվները բռնագրավվել են եւ փոխանցվել (կեղծված դատական գործընթացների միջոցով) նախագահ Սերժ Սարգսյանին հավատարիմ մարդկանց:
Բիզնես էլիտաներն այսպիսով խորապես միահյուսված են քաղաքական իշխանության հետ եւ հակառակը, ու յուրաքանչյուրն ունի ստատուս քվոն պահպանելու դրդապատճառ՝ վախենալով, որ ռեժիմի փոփոխությունը կարող է սկիզբ դառնալ տնտեսական վերաբաշխման նոր արշավի: Սակայն այլ գործարարներ հնարավոր է՝ առավել զգույշ են գտնվել եւ կամուրջներ չեն այրել՝ փոխարենը քաղաքակիրթ հարաբերություններ մշակելով ողջ քաղաքական դաշտի հետ:
Մեր զրուցակցի կողմից նշված հետաքրքիր մեկնաբանություններից մեկն այն էր, որ հայ գործարարներից շատերը, եթե ոչ մեծ մասը, այժմ ակտիվորեն հովանավորչություն են փնտրում («կռիշա») Մոսկվայում որպես հակակշիռ տեղական քաղաքական ռիսկերի, որովհետեւ նրանք վստահ չեն, թե ինչպես կզարգանա քաղաքականությունը Հայաստանում եւ ցանկանում են ունենալ լրացուցիչ լծակներ՝ իրենք իրենց պաշտպանելու համար, եթե տեղական իրավիճակը շրջվի իրենց դեմ: Այս ռուսական «կռիշաներից» ոմանք (կռիշան ա՞նձ է, թե՞ հարաբերություն) օլիգարխներ են, իսկ մյուսները՝ ռազմական կամ իրավապահ մարմինների բարձրաստիճան գեներալներ կամ Կրեմլի ներսում գտնվող այլ անձինք:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
3. Քաղաքական հարցերով պաշտոնյան, նպատակ ունենալով ծավալուն զրուցել Հայաստանում քաղաքական/տնտեսական էլիտաների կողմից վերահսկվող ոլորտների շուրջ, հանդիպել է լավ կապեր ունեցող մի գործարարի հետ, որն ունի քաղաքական եւ բիզնես հարաբերություններ ողջ քաղաքական դաշտում: Ակնհայտ էր, որ այս տեղեկատվությունը շատ զգայուն է: Խոսակցության ընթացքում մեր զրուցակիցը ազատորեն եւ վստահաբար խոսեց քաղաքական կուսակցություններում վերջերս տեղի ունեցած ներքին ինտրիգների եւ գաղտնի քաղաքական գործարքների մասին, որոնց նա մասնակից էր:
Երբ խոսակցության թեման արդեն դարձան օլիգարխները, մենաշնորհները եւ բիզնեսների վերահսկողության հարցը, նրա մարմնի ժեստերն ամբողջապես փոխվեցին. նա առաջ եկավ եւ ցածրացրեց իր ձայնը, եւ կային որոշ հարցեր, որոնք նա հետաձգեց մինչեւ «Երեւանից դուրս» ենթադրվող հաջորդ հանդիպումը՝ զրույց, որն այդպես էլ չկայացավ: Քաղաքական հարցերով պաշտոնյայի համար պարզ էր, որ գլխավոր տնտեսական ճյուղերի կուլիսային սեփականատիրության բացահայտումը համարվում էր ավելի բարձր գաղտնիության խնդիր, քան Հայաստանի ներքին քաղաքականության անցուդարձը:
Մենք այս անձին համարում ենք անկեղծ եւ տեղեկացված աղբյուր, որի հաղորդած տեղեկատվությունը ճշմարտանման է՝ համեմատած մեր ունեցած այլ հատվածական ինֆորմացիայի հետ: Այս ամենը, սակայն, հիմնված է մեկ աղբյուրի վրա, որն ունի սեփական բիզնես եւ քաղաքական շահեր, այդ թվում՝ ընդդիմադիր ուղղվածություն: Ամեն դեպքում, մենք անհրաժեշտ համարեցինք վաշինգտոնյան վերլուծաբաններին առաջարկել հայացք նետել այս դրամային շահերի վրա, որոնք անտեսանելի գործոն են Հայաստանի կոշտ քաղաքականության մեջ:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԲՈՒՐԳԸ
4. Սերժ Սարգսյանը շահութաբեր տնտեսական ակտիվներ ձեռք բերելու հարցում առավելություն ուներ Քոչարյանի նկատմամբ: Չնայած այն բանին, որ երկուսն էլ ղարաբաղցիներ են, Սարգսյանը Քոչարյանից հինգ տարի շուտ է եկել Երեւան եւ զբաղեցրել ազդեցիկ նախարարական պաշտոններ, իսկ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղում էր մինչեւ 1998թ: Նախագահության տասը տարիների ընթացքում Քոչարյանը հավասարվեց Սարգսյանին, եւ ստացվեց այնպիսի մի իրավիճակ, որտեղ գերիշխող գործարար կամ տնտեսական ճյուղերի մեծ մասը այս կամ այն կերպ կապված էին նրանցից մեկի հետ: Սարգսյանի նախագահ դառնալուց հետո օլիգարխներից ոմանք իրենց հնազանդությունը դարձրին արդեն նրա կողմը:
5. Մեր աղբյուրը նշեց, որ իրականում կան ընդամենը երկու օլիգարխներ, որոնք հավատարիմ են անձամբ Սերժ Սարգսյանին եւ հետեւաբար, վստահորեն գտնվում են նրա ճամբարում՝ անկախ քաղաքական քամիների փոփոխությունից: Այդ մարդիկ են Միխայիլ Բաղդասարովը եւ Նիկոլայ Բարսեղը (Ծանոթագրություն – ենթադրվում է, որ Սարգսյանի փեսա Միքայել «Միշա» Մինասյանը, որի բիզնես շահերը արագորեն մեծանում են, կարող է նույնպես լինել հավատարիմ, սակայն սա չնշվեց: Մինասյանը հավանաբար դեռեւս չի համապատասխանում «օլիգարխի» կարգավիճակին եւ շատ դեպքերում կարող է ընդամենը հանդես գալ որպես Սարգսյանի կողմից վերահսկվող բիզնեսների դե ֆակտո դեմքը: Հայտնի քաղաքական գործիչների մեծ մասի բիզեսները կամ ակտիվները իրենց անուններով չեն, այլ վերահսկվում են ընտանիքի անդամների կամ վստահելի ընկերների ու դաշնակիցների միջոցով):
6. ՄԻԽԱՅԻԼ ԲԱՂԴԱՍԱՐՈՎ – Բաղադասարովին է պատկանում «ՄԻԿԱ» ընկերությունը, որը Հայաստան վառելիք ներկրող երկու գերիշխող դիրք ունեցողներից մեկն է: «ՄԻԿԱ»-ն նաեւ բենզալցակայանների եւ բենզինային ապրանք ցրող այլ տարբեր բիզնեսների ցանց է: Բաղդասարովին է պատկանում Հայկական ազգային ավիաուղին՝ «Արմավիան»: Բաղդասարովը նաեւ հայկական երկու մեծ ցեմենտի գործարաններից մեկի՝ Հրազդան քաղաքում գտնվող «ՄԻԿԱ-Ցեմենտի» սեփականատերն է:
7. ՆԻԿՈԼԱՅ ԲԱՐՍԵՂ– Բարսեղին պատկանում է վառելիք ներկրող մյուս գերիշխող ընկերությունը՝ «Ֆլեշը», որը նույնպես ունի լցակայանների իր ցանցը: Սերժ Սարգսյանը Միխայիլ Բաղդասարովի եւ Բարսեղի միջոցով ամբողջովին վերահսկում է վառելիքի ցանկացած տեսակի ներկրումը: Բարսեղին է նաեւ պատկանում «Արարատ» բանկը:
8. ՍԱՄՎԵԼ «ԼՖԻԿ ՍԱՄՈ» ԱԼԵՔՍԱՆՅԱՆ– Լֆիկ Սամոն այն օլիգարխներից է, որն իր հնազանդությունը Քոչարյանից դարձրել է Սարգսյանին: Նա վերահսկում է ալյուրի, ցորենի, շաքարավազի եւ հավի մսի ներմուծումը: Նրան է նաեւ պատկանում «Երեւան սիթի» սուպերմարկետների աճող ցանցը: Լֆիկ Սամոն վերահսկում է Հայաստան ներկրվող դեղագործական ապրանքների 50 տոկոսը: Նա տնտեսական կապեր ունի գլխավոր դատախազի հետ: Մենք գիտենք նաեւ այլ աղբյուրներից, որ նա անձամբ ղեկավարել է իր «ավազակներին» Երեւանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասի ընտրական տեղամասերում՝ նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի օգտին իրականացնելով ընտրական ահաբեկության մի արշավ: Այդ ընտրական տեղամասերը, նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հավաստմամբ, ամենախնդրահարույցն էին մայիսի 31-ի՝ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրությունների ժամանակ:
9. ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ– Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ղեկավարում է մի փակ քաղաքական/տնտեսական խմբավորում՝ ոչ պաշտոնապես հայտնի որպես «ապարանյան կլան», քանի որ դրա ղեկավար անդամները բոլորը երեւանաբնակներ են Ապարան քաղաքից: Գլխավոր դատախազին եւ իր «ապարանցիներին» է պատկանում «Շանթ» հեռուստատեսությունը եւ «Շանթ» կաթնամթերքի գործարանը: Մեզ նաեւ տեղեկացնում են, որ նա բազմաթիվ բիզնեսների մեջ ունի բաժնեմասեր Սերժ Սարգսյանի անունից: Մեր աղբյուրը նշում է, որ Հովսեփյանը եւ իր ապարանյան կլանը հնարավոր է քաղաքականապես լինեն ինչ-որ չափով անկախ խաղացողներ, սակայն երբ հարցը վերաբերում է բիզնեսին, նրանք ամբողջությամբ գտնվում են Սարգսյանի ճամբարում, եւ ինչպես արդեն նշվեց՝ սերտորեն աշխատում են Լֆիկ Սամոյի հետ:
10. ՄԻՇԱ ՄԻՆԱՍՅԱՆ– Նախագահի փեսային արդեն երկար ժամանակ պատկանում է «Ջազվե» սրճարանների ցանցը, որը ճյուղեր ունի Հայաստանի շատ այլ վայրերում: Նրան է այժմ նաեւ պատկանում «Ֆիլիպ Մորիսի» ծխախոտային ապրանքների բացառիկ ներկրող «Պարես Արմենիան», այն բանից հետո, երբ կառավարությունը մաքսային ծառայության աշխատակիցներին (այժմ՝ Պետական եկամուտների կոմիտե) ուղարկեց այնտեղ՝ Գռզոյից «Պարես Արմենիայի» վերահսկողությունը խլելու նպատակով:
11. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՄԲՈՒԿՅԱՆ– Փամբուկյանին է պատկանում բենզինի մանրածախ վաճառքի «CPS» ցանցը եւ հրուշակեղենի մի մեծ գործարան: Մայիսի 31-ին տեղի ունեցած Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ նա եղել է «Հանրապետական» կուսակցության ցուցակը գլխավորող Գագիկ «Չոռնի Գագո» Բեգլարյանի շտաբի պետը: Վերջինս այնուհետեւ ավագանու կողմից ընտրվեց քաղաքապետի պաշտոնում:
12. ԱԼԵՔՍԱՆԴՐ «ՍԱՇԻԿ» ՍԱՐԳՍՅԱՆ– Սերժ Սարգսյանի՝ հակասական քայլերի հակված եղբայրը մեծ բաժնեմասներ ունի խոշոր բիզնեսների լայն շրջանակներում՝ առանց որեւէ կոնկրետ ոլորտում գերիշխելու: Նրա մասին, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանին մոտիկ այլ մարդկանց մասին պատմում են, որ (ՀՀ-ում գործող գործարարների համար.- խմբ) հարկային տեսուչների կամ այլ մարմինների հետ խնդիրներ ունենալու դեպքում դրանք լուծելու ամենաարագ ճանապարհը բիզնեսից զգալի բաժնեմաս Սաշիկին փոխանցելն է:
13. ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ («ՆԵՄԵՑ ՌՈՒԲՈ»)– Նեմեց Ռուբոն Հայաստանում առավել քրեական կապեր ունեցող օլիգարխներից մեկն է եւ, ըստ մեր աղբյուրի, սկսել է ձերբազատվել (միգուցե ոչ կամավոր կերպով) իր «օրինական» շատ բիզնեսներից: Ըստ լուրերի, նա կապ է ունեցել տխրահռչակ ռուս հանցագործ Յապոնչիկի հետ: Նեմեց Ռուբոն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է եւ նախկինում մեծ բաժնեմաս է ունեցել Grand Candy/Grand Tobacco կոնգլոմերատում, մինչեւ Սարգսյանի կողմից ճնշման արդյունքում այն վաճառեց Հրանտ Վարդանյանին: Նա, հնարավոր է, նաեւ խոշոր բաժնետեր է Հայկական զարգացման բանկում, թեեւ մեր աղբյուրն այս տեղեկատվության հարցում այնքան էլ վստահ չէր: Ըստ տեղեկությունների, նա կազինո ունի Ռուսաստանում: Մեր աղբյուրը Նեմեց Ռուբոյին անվանեց նարկոթրաֆիկով զբաղվող մարդ:
14. ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ– մեզ տեղեկացնում են, որ Հրանտ Վարդանյանը իր որդու եւ բիզնես գործընկերոջ՝ խորհրդարանի պատգամավոր Միքայելի հետ միասին Հայաստանի ամենահարուստ մարդն է: Մասնագիտացված լինելով ծխախոտի մշակման գործում՝ նա վերահսկում է Grand եւ Masis Tobacco ընկերությունները, ինչպես նաեւ հայտնի Grand Candy ընկերությունը, որն արագորեն ընդլայնում է իր ապրանքների եւ խանութների ցանցը մայրաքաղաքում: Նա ֆինանսապես աջակցում է տեղի իրանագիտական «Արյա» համալսարանին եւ, ըստ տեղեկությունների, հետաքրքված է Իրանի հետ Հայաստանի առեւտրային կապերի ընդլայնմամբ: Նախկինում նա հավասարապես հավատարիմ էր թե՛ Սերժ Սարգսյանին, թե՛ Ռոբերտ Քոչարյանին, սակայն այժմ դարձել է միմիայն Սարգսյանի դաշնակիցը:
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԲՈՒՐԳԸ
15. ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ («ԴՈԴԻ ԳԱԳՈ»)– Այս օլիգարխը, որն այնքան հավատարիմ է Քոչարյանին, որքան Միկա Բաղդասարովն ու Նիկոլայ Բարսեղը` Սարգսյանին, նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարն է: (Ծանոթագրություն – Մենք նաեւ լսել ենք այն վարկածը, որ Ծառուկյանի ակտիվների ու բիզնեսների զգալի մասն իրականում պատկանում է Քոչարյանին, մինչդեռ Ծառուկյանն ընդամենը դրանց գրանցված սեփականատերն է: Անկախ նրանից` սա ճիշտ է, թե ոչ, պարզ է, որ Ծառուկյանն այս բարձրության չէր հասնի առանց Քոչարյանի աջակցության): Ծառուկյանին է պատկանում ալկոհոլի տեղական արտադրության մեծ մասը` հիմնավորապես Երեւան/Նոյ կոնյակի եւ գինու գործարանի միջոցով՝ չնայած այն բանին, որ մրցակիցը՝ ֆրանսիական կոնգլոմերատի պատկանող «Արարատ» կոնյակի գործարանն ամբողջովին անկախ է: Իր ակտիվների լայն ցանկից զատ՝ Ծառուկյանին է պատկանում Հայաստանի երկրորդ ամենախոշոր ցեմենտի գործարանը՝ «Արարատ Ցեմենտը»:
16. ՍԵԴՐԱԿ ՔՈՉԱՐՅԱՆ– Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակը տարբեր բիզնեսներ է վերահսկում: Ըստ տեղեկությունների, նրան են պատկանում «Կոնվերս» եւ «Արդշինինվեստ» բանկերը: (Ծանոթագրություն – «Կոնվերս» բանկը պաշտոնապես պատկանում է արգենտինացի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանին, որին պատկանող ընկերությունը նաեւ կառավարում է Երեւանի եւ Գյումրիի օդանավակայանները, եւ որը անցյալ տարեվերջին գնեց Հայաստանի փոստային ծառայությունը՝ «Հայփոստը»: Չնայած համարվում է, որ Էռնեկյանը Քոչարյանի հետ մտերիմ է, եւ միանգամայն հավանական է, որ Քոչարյանը կամ իր որդին «Կոնվերս» բանկում բաժնեմաս ունեն, մենք դա լիովին հաստատել չենք կարող: Սեդրակին է նաեւ պատկանում «Toyota»-ի ներկայացուցչության եւ բջջային հեռախոսների դե ֆակտո մենաշնորհի մեկ երրորդը (այլ մեկ-երրրոդ բաժին պատկանում է փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, իսկ մյուսը՝ «հ2» հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին): Արմեն Գեւորգյանն ի սկզբանե Քոչարյանի մարդն էր, աշխատում էր որպես վերջինիս աշխատակազմի ղեկավար, սակայն այնուհետեւ Սարգսյանի նախագահության ժամանակ նշանակվեց փոխվարչապետ: Ինչ վերաբերում է Մայրապետյանին, մեզ համար պարզ չդարձավ՝ արդյոք նա Քոչարյանին հավատարիմ մարդկանցի՞ց է, թե՞ շահութաբեր գործարքներին մաս կազմող Սերժ Սարգսյանի մարդ:
17. ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ– Տրանսպորտի եւ հեռահաղորդակցության նախկին նախարար (եւ 1999թ. խորհրդարանական կրակոցների զոհ՝ երեւացող սպիացած դեմքով) Մանուկյանը ավանդաբար Քոչարյանի դաշնակիցն էր, սակայն վերջերս ավելի է մոտեցել Սերժ Սարգսյանի շրջանակին եւ միգուցե հավատարիմ է երկուսին էլ: Մեր աղբյուրը նրան անվանեց Հայաստանի «իրապես հարուստ մարդկանցից մեկը», որը միշտ «իշխանություն ունի»: Մանուկյանին է պատկանում ռուսական «Լադա» ավտոմեքենաների ներկրման ու վաճառքի մենաշնորհը, որը շարունակում է մնալ հայկական ավտոշուկայի ծաղկող հատվածը, քանի որ այդ փոքրիկ մեքենաները գնային առումով մատչելի են, վերանորոգումն էժան է: Մանուկյանը նաեւ բաժնեմաս ունի «Վիվասել ՄՏՍ» բջջային հեռախոսակապի ծառայության մեջ: Նրան է պատկանում քաղաքի կենտրոնում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցը, ինչպես նաեւ ավելի փոքր բիզնեսների մի լայն շրջանակ: Մանուկյանի որդիները վերահսկում են «Ford», «Nissan» եւ «Renault» մեքենաների ներկրումը եւ, ըստ մեր աղբյուրի, նրանք այդ բիզնեսից բաժնեմասեր են հատկացրել Սերժ Սարգսյանին:
18. ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ– Խորհրդարանի խոսնակը վերահսկում է իր սեփական բիզնես կայսրությունը, որը նախկինում լինելով քոչարյանական բուրգի մի մասը, այժմ ինքնուրույն է աճում: Աբրահամյանը Հայաստանի այն միակ մարզից է, որ ունի կենսունակ, զգալի մասշտաբների հասնող ագրոբիզնես, որն էլ գրեթե ամբողջությամբ պատկանում է նրան (միջնորդների միջոցով, իհարկե): Նրան են պատկանում «ArtFood» ընկերությունը, որը Հայաստանում մթերքի վերամշակման առաջատար ընկերությունն է, ինչպես նաեւ ալկոհոլային խմիչքների բազմաթիվ գործարաններ: Աբրահամյանինն է նաեւ Հայաստանի մշակվող հողերի զգալի մասը եւ դրանցից ստացվող արտադրանքը:
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՏԵՂ ԱԿՏԻՎՆԵՐ
19. Մեր աղբյուրը մեզ տեղեկացրեց, որ Սարգսյանն ու Քոչարյանը զգալի չափերի եկամուտներ են կիսում բազմաթիվ պետական եւ բիզնես եկամուտների հոսքերից: Չնայած՝ պարզ չէ, թե իրականում նրանք ինչքան գումարներ են կիսում, սակայն հանգիստ կարելի է ենթադրել, որ այս եկամուտների աղբյուրները ներառում են մաքսային գումարներ, կաշառքներ եւ այլ ապօրինի վճարումներ: Ճանապարհային ոստիկանությունը, վարորդներից տուգանքներ կորզելով, որոնք այնուհետեւ, ըստ հիերարխիայի, ուղարկվում են վերեւ, նախկինում վերահսկում էր պաշտպանության փոխնախարար, «Երկրապահի» ղեկավար գեներալ Մանվել Գրիգորյանը, որը համարվում էր Քոչարյանի մարդը: Գրիգորյանը, սակայն, անցյալ տարվա նախագահական ընտրություններից հետո ոչ հրապարակայնորեն իր հավատարմությունը հայտնեց Տեր-Պետրոսյանին եւ հետեւաբար զրկվեց իր շատ ակտիվներից: Այժմ մեզ տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանն է վերահսկում ճանապարհային ոստիկանության եկամուտների հոսքը, մինչդեռ, դրա հետ մեկտեղ, հանրային ելույթներ է ունենում նմանատիպ չարաշահումների դեմ: Սարգսյանը եւ Քոչարյանը, ըստ տեղեկությունների, սեփականատիրական շահեր ունեն «Վիվասել ՄՏՍ» եւ «Բիլայն» (Արմենթել) բջջային հեռախոսակապի ընկերություններում:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
20. Մենք նորից զգուշացնում ենք, որ բացի մեր կողմից ներառված մեկնաբանություններից, այս փաստաթղթի մեջ նշվող ողջ նյութը ստացվել է մեկ անհատից, որը ավելի շատ ընդդիմադիր կեցվածք ունի, քան հակառակը, սակայն նա նաեւ լավ կապեր ունի թե՛ կառավարական, թե՛ ընդդիմադիր գործիչների հետ: Նա ընդհանուր առմամբ եղել է տեղեկատու եւ վստահելի զրուցակից, սակայն անկասկած ունի նաեւ սեփական խնդիրներ (օրինակ՝ հարկային, մաքսային եւ ոստիկանական) եւ որոշ դեպքերում հնարավոր է նշեր չափազանցություններ: Դրանով հանդերձ, այն ամենն, ինչ այստեղ ներկայացրել ենք, քիչ թե շատ համապատասխանում է քաղաքականության եւ բիզնես տրամախաչման մասին պատկերացմանը: Մենք կշարունակենք լրացուցիչ աղբյուներ փնտրել՝ այս տեղեկատվությունը վաշինգտոնյան վերլուծաբանների համար հավաստի դարձնելու նպատակով:
Մարի Յովանովիչ
Թարգմանությունը՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ օրաթերթի
15 Սեպտեմբեր, 2011, http://armtimes.com/hy/read/27991
Պաշտպանության բանակի հարավարեւելյան ուղղությամբ՝ Հադրութի զորամասերից մեկի կրակային դիրքում հանկարծամահ եղած զինծառայող Սուրեն Մոսիյանի դին երեկ հանձնեցին ծնողներին: 19-ամյա Սուրենը, որը մահացել էր մայիսի 29-ին, ժամը 22։00-ի սահմաններում, հարազատների պատմելով՝ սրտխառնոց էր ունեցել, փսխել էր մի քանի անգամ, ու թեեւ զորամասում համապատասխան բուժօգնություն էր ցուցաբերվել, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել՝ Սուրենը մահացել էր սրտի ինֆարկտից: Մայրը՝ տիկին Անժելան, պատմում է, որ որդու մահվանից մի քանի ժամ առաջ՝ ժամը 18։00-ի կողմերը, Սուրենը զանգել է, հարցրել իր ու ընտանիքի մյուս անդամների որպիսությունը եւ ոչ մի ակնարկ անգամ չի արել իր վատ զգալու կամ վատառողջ լինելու մասին: Խոստացել է կրկին զանգել, սակայն մի քանի ժամ անց հանկարծամահ է եղել: Ծառայակից ընկերներից մեկն էլ ասաց, թե Սուրենը ծառայության մեկ տարվա ընթացքում երբեւէ չի բողոքել սրտից, ճիշտ է՝ առողջական խնդիրներ ունեցել է, սակայն դրանք մրսելու հետ կապված են եղել:
«Իսկ այդ օրն ասաց, թե վատ է զգում, բժիշկ կանչեցինք, եկավ, դեղ տվեց, կապելնիցան միացրեց, հետո տարան հոսպիտալ: Իսկ մի քիչ անց ասեցին, որ հոսպիտալի ճանապարհին մահացել է»,-պատմեց Սուրենի ընկերը: Իսկ զոհված զինծառայողի հարեւանուհին՝ Նաթելլան, ահա թե ինչ էր պատմում: «Երեկ, երբ ՊՆ-ից զանգեցին ու հայտնեցին մահվան լուրը, կանչեցին Երեւանի «Պլանի գլխի» հիվանդանոց՝ դիակը ճանաչելու: Հավանաբար, հրամանատարական կազմից էին այդ մարդիկ, որոնք ասում էին, թե Սուրենին, երբ վատացել է, տարել են հոսպիտալ, ու չգիտես ինչու՝ նշում էին, որ 6 անգամ են տարել: Սուրենը, իրենց պատմելով, մինչեւ մահն ասել է, թե օդը չի հերիքում, վատ է զգում, սիրտը խառնել է, հետ է տվել: Բժիշկ են կանչել, «Վալիդոլ» են տվել, չի օգնել, ու մինչեւ հասցրել են բուժկետ՝ մահացել է»:
Տիկին Անժելան ասում է, որ որդին ողնաշարի հետ կապված խնդիր է ունեցել ու անչափ նիհար է եղել: «Երբ պիտի զորակոչվեր բանակ, զինկոմիսարիատում նայել, ասել են, թե շատ նիհար ես, քաշդ չի հերիքում, համ էլ ողնաշարի խնդիր ունես, քեզ երեւի բանակ չտանենք, դու պիտանի չես ծառայության համար: Բայց գցեցին-բռնեցին, որ ավելի լավ է տանեն, դե, մեկի տեղը բրթեն՝ գնա»,-պատմում է մայրը՝ հավելելով, թե որդին, անկախ ամեն ինչից, ցանկացել է անպայման գնալ բանակ ու ծառայել հայրենիքին: «Բայց ծառայության ընթացքում մի քանի անգամ ասում էր, թե՝ կտեսնեք, վերջը ինձ ետ են ուղարկելու»: Սուրենի հարեւանները պատմում են, որ ողնաշարի ծռվածության հետեւանքով միշտ գլուխը կախ էր քայլում, կարծես խոնարհվեր բոլորի առաջ: «Շատ համեստ, աշխատասեր, ստեղծող տղա էր»,-ասում են նրանք: «Մայիսի 9-ին զանգել էր եղբորն ու ասել, որ եթե հանկարծ Ալիեւը նորից պատերազմ սարքի, ու ես մեռնեմ, հանկարծ չլացեք վրաս, քանի որ իմ ետեւում դուք եք կանգնած՝ իմ ընտանիքը: Մամ, ասում էր, թեեւ ինձ ասում են, որ ես նիգոդնի եմ, բայց իմացեք, որ պոստերում կանգնած եմ ու պաշտպանելու եմ ձեզ, որ ապացուցեմ՝ գոդնի եմ: Ես միշտ պիտի առաջ գնամ, եթե ես առաջ չգնամ, ուրեմն նրանք առաջ կգան, կգան մեզ վրա»,-պատմում է մայրն արտասվելով ու հավելում. «Ուրախացել էի, որ շուտով պիտի 20 տարեկան դառնար որդիս, որին եւ մյուս երեխաներիս մեծ դժվարությամբ եմ պահել-մեծացրել: Բայց Աստված Սուրենիս տարավ ինձանից, իմ հույսը, հավատը վերցրեց ինձանից: Տղայիս եմ ուզում, ուրիշ բան չեմ ուզում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք ` hraparak.am
Արցախի ՊԲ նախկին գլխավոր հրամանատար Սամվել Բաբայանը 2009 թ. կարճ հարցազրույց է տվել «Ա1+»-ին։
Դեռեւս այդ ժամանակ Սամվել Բաբայանը նշում էր. «Ադրբեջանը գնում է պատերազմի»։
Ինչ պետք է հասկանալ փոխզիջում ասելով, ինչ դիրքորոշում պետք է որդեգրել՝ տեսանյութում։
Երեկ հայտնի դարձավ պաշտպանության համակարգում աղմկոտ ձերբակալությունների մասին: Միանգամից 3 բարձրաստիճան զինվորականներ` գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը եւ Մհեր Պապյանը ձերբակալվել են մայիսի 30-ին:
Առաջին երկուսը բոլորովին վերջերս էին ազատվել զբաղեցրած պաշտոններից: ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը եւ ԶՈՒ սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ, այն է՝ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ անգործության մեջ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական եւ հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ:
Մի քանի շաբաթ առաջ ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանն էր ձերբակալվել, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանությունը չարաշահելու համար, ինչն առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ:
Հիշեցնենք, ապրիլի 26-ին էլ պաշտպանության համակարգում աղմկոտ պաշտոնանկություններ եղան: Սերժ Սարգսյանի հրամանագրով, աշխատանքից ազատվեցին ՊՆ երեք պաշտոնյաներ` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: Ինչպես այդ օրերին գրեց ռուսական «Կոմերսանտը», վերջիններիս պաշտոնանկությունն ուղղակիորեն կապված էր ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի ունեցած խնդիրների հետ: Մեկը՝ որովհետեւ հետախուզությունը լավ չէր դրսեւորել իրեն, մյուսը՝ որովհետեւ վիրավորների համար անհրաժեշտ բժշկական միջոցներ չկային, երրորդը` որովհետեւ զինվորները կապի խնդիր ունեին եւ այլն: Ավելի հավանական է, որ վերոը նշված ձերբակալությունները նույնպես պատերազմական օրերի հետ են կապված: Համենայնդեպս երեքի դեպքում էլ այն արարքները, որոնց մեջ նրանք մեղադրվում են, ըստ ՔՕ մեկնաբանության, «առաջացրել են ծանր հետեւանքներ»:
Այս օրերին պաշտպանության համակարգում ավելի ծանր հետեւանքներ, քան չորսօրյա պատերազմի հետեւանքներն են, չես գտնի: Ավելին, այս բոլոր ձերբակալությունները տեղի են ունեցել զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործերի շրջանակներում: Չի բացառվում, որ խոսքը հենց չորսօրյա պատերազմի հետեւանքով հարուցված քրեական գործի մասին է:
Չորսօրյա պատերազմն ընդհանրապես ջախջախեց Հայաստանի իշխանությունների ձեռքի մշտական «հաղթաթուղթը», որով նրանք արդարացնում էին Հայաստանի ներքին կյանքում գոյություն ունեցող բոլոր բացասական երեւույթները: «Պատերազմի մեջ ենք, թշնամին չոքել է մեր դռանը, բանակ ենք պահում». այս նախադասությամբ տարիներ շարունակ« բացատրվել են» Հայաստանում ընտրությունները կեղծելը, տնտեսական մենաշնորհները, սոցիալական ծանր իրավիճակը, աճող աղքատությունը: Յուրաքանչյուր կեղծված ընտրություն ժողովուրդը մեծ հաշվով ներել է`գիտակցելով, որ ներքաղաքական սուր ցնցումները Հայաստանի համար անթույլատրելի շքեղություն են: Մենաշնորհները, օլիգարխիան ու նման բացասական երեւույթները ԱԱԾ-ական մեթոդներով հիմնավորվել են նրանով, թե այդ նույն մարդիկ «տակից» ֆինանսավորում են բանակը, իրենց չմուծած հարկերը մուտք են անում ստվերային բյուջե, որը ծախսվում է սպառազինությունների գնման նպատակով եւ այլն: Ընդամենը ռազմական գործողությունների չորս օր եւ այլեւս հնարավոր չէ այս հեքիաթները որեւէ մեկին հրամցնել: Իսկ որտեղ ավարտվում է հեքիաթը, այնտեղ սկսվում է իրականությունը: Մեր իրականությունն այն է, որ տասնամյակներ շարունակ իշխանությունները Հայաստանում բանակն ու պատերազմը որպես շիրմա են ծառայեցրել իրենց համար, Հայաստանի բյուջեն մսխելու, ժողովրդին հարստահարելու եւ իշխանությունն ամեն գնով պահպանելու համար:
Չորս ձերբակալված եւ երեք պաշտոնանկ արված վարչության պետ պաշտպանության նախարարությունում. սա խայտառակ իրավիճակ է, որտեղ պաշտպանության նախարարին այլ բան չի մնում, քան հրաժարական տալ: Կարծում ենք, զարգացումներն ի վերջո հենց դրան էլ կհանգեցնեն: Եթե Սեյրան Օհանյանը այնուամենայնիվ աներեր մնա, պետք է արձանագրել, որ նա նախանձելի վերաբերմունք ունի իրեն շրջապատող աշխարհի նկատմամբ:
Երեկ հետաքրքիր զուգադիպությամբ ՊՆ գեներալի եւ գնդապետների ձերբակալության լուրին զուգահեռ էլեկտրոնային ԶԼՄ-ներում լայն տարածում գտավ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի` «Սիվիլնեթին» տված հարցազրույցը, որտեղ Բաբայանը, որը, հիշեցնենք, երկարատեւ բացակայությունից հետո օրերս է վերադարձել Մոսկվայից, վերլուծում է թե՛ ապրիլի սկզբին կատարվածը, եւ թե՛ Հայաստանի պաշտպանության համակարգում տիրող վիճակը:
Բաբայանն այս հարցազրույցում բազմաթիվ ռազմական նշանակության կարեւոր հայտարարություններ արեց: Օրինակ, նա ասաց, որ ադրբեջանական կողմը ապրիլի լույս 2-ի գիշերը ոչ թե լայնածավալ պատերազմական գործողություն է նախաձեռնել, այլ ընդամենը դիվերսիոն գործողություն, որտեղ անսպասելիորեն հաջողության է հասել: «Փաստը նա է, որ կես ժամ, մի ժամվա մեջ այդ ամբողջ դիրքերը հանձնվել են, որից հետո փորձել ենք վերականգնել հարձակումներով, ինչն էլ բերել է կորուստներին»,- ասում է Բաբայանը: Մինչեւ հիմա դեպքերի նման զարգացում որեւէ մեկը չէր նկարագրել: Ըստ Բաբայանի, գիշերվա գործողության ընթացքում ադրբեջանական կողմը գրավել է այն բոլոր դիրքերը, որոնց մի մասը մինչ այժմ գտնվում է նրա վերահսկողության տակ, եւ ապրիլի 2-ի օրվա երկրորդ կեսից հայկական զորքը հարձակումներ է նախաձեռնել՝ դրանք հետ բերելու համար: Այս հայտարարությունը նշանակում է, որ ապրիլի 2-ից մինչեւ ապրիլի 5-ի կեսօր մարտերը մղվել են կորցրած դիրքերը հետ ստանալու համար:
Սա նորություն է, որին, կարծում ենք, ՊՆ-ն պետք է արձագանքի: Բաբայանն այլ ռազմական-դիվանագիտական նշանակության հայտարարություններ էլ է անում, որոնց վերաբերյալ կոմպետենտ պաշտոնյայի բացատրությունները հետաքրքիր կլինեին:
Սակայն պակաս ուշագրավ չէ այդ հարցազրույցի 3 դրվագ: Նախ նա ասում է, որ պատերազմից հետո ղարաբաղցիք իրեն «անընդհատ զանգել են եւ խնդրել` բա գաս, մի հատ խոսենք»: Երկրորդ. անուղղակիորեն հայտարարում է, որ եկել է իշխանություններին օգնելու համար` «Ես եկել եմ՝ լինեմ ժողովրդի կողքին, իրանց օգնեմ, կասե՞ն` պետք է պահենք էս ամեն ինչը, կանեմ ինձանից կախվածը, որպեսզի պահենք, ուզում են հանձնե՞ն` դա ժողովուրդն է որոշում»: Եվ երրորդ, խոսելով բանակի վիճակի մասին, ասում է. «Ոգով չի կարելի բանակ պահել (…) Ես չեմ մտածում նման ձեւի բանակ ղեկավարել, պատրաստ չեմ»: Ինչո՞ւ պետք է ինքը բանակ ղեկավարի, ո՞ր բանակը, ո՞վ է իրեն նման բան առաջարկել. այս հարցերի պատասխանը, համենայնդեպս, այս հարցազրույցում չկա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.