23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մայիսի 31-ին Աստանայում կայացել էր պետությունների ղեկավարների մակարդակով Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցում էին անդամակից բոլոր երկրների ղեկավարները: Նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ելույթով, որում անդրադարձավ ղարաբաղյան հակամարտության վերջին սրացումներին: Սարգսյանը ընդգծեց, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները սպառնում են ԵԱՏՄ-ի անվտանգությանը: Նա նաև նշեց, որ Հայաստանը շարունակում է հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցը մնալ, քանի որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի:
Այդուհանդրեձ, Սարգսյանի ելույթը միանշանակ չընկալվեց ԵԱՏՄ անդամակից երկրների կողմից: Ղազախստանի արտգործնախարարի նախկին խորհրդական Տալգաթ Կալիևի խոսքով՝ Սերժ Սարգսյանի՝ նիստի ժամանակ բարձրացրած հարցերը վկայում են այն մասին, որ վերջինս չի հասկացել ինտեգրացիոն նախագծի բնույթը, որը սահմանափակվում է բացառապես տնտեսական համագործակցությամբ: «Աստանան բազմիցս ընդգծել է, որ անընդունելի է համարում տնտեսական ինտեգրացիան քաղաքական վեկտորի հասցնելը: Հայկական կողմի բարձրացրած հարցրերը ոչ մի կերպ չեն առնչվում ԵԱՏՄ-ին, որի մեջ, ինչպես հայտնի է, չեն մտել Ղարաբաղը և ադրբեջանական 7 շրջանները: Դա պայմանավորված էր Աստանայի կոշտ դիրքորոշմամբ: Այս համատեքստում միության կազմի մեջ չմտնող որևէ տարածքի, ինչպես նաև Երևանի այլ ֆանտոմային ցավերի մասին խոսելն անմտություն է: Հուսով ենք՝ այս տեսակետը կիսում են նաև միության մյուս երեք անդամները, որոնք Ադրբեջանի հետ սերտ բարեկամական հարաբերություններ ունեն»,- ասել է Կալիևը:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Աստանայում անցկացվել էր պետությունների ղեկավարների մակարդակով Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը, որի ընթացքում կքննարկվեն ԵԱՏՄ գործունեությանը առնչվող հարցեր, ինչպես նաև մի շարք օտարերկրյա պետությունների հետ նրա առևտրային փոխգործակցության զարգացումը:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
Ռուսական «Կոմերսանտի» թղթակից Դմիտրի Ազարովը ՌԴ նախագահի պատվիրակության կազմում 2016թ. մայիսի 31-ին մեկնել էր Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, որտեղ կայացավ Եվրասիական տնտեսական համագործակցության գերագույն խորհրդի նիստը։ Ազարովը մի շարք հետաքրքիր մանրամասներ է հրապարակել Աստանայում կայացած հանդիպման վերաբերյալ, որին ներկա էր նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ ԵՏՄ գերագույն խորհրդի նիստին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզըստանի նախագահները։ Ռուսական «Կոմերսանտի» թղթակիցը գրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի նախագահական նստավայր է ժամանել նախատեսվածից 15 րոպե ուշացումով։ Ղազախստանի «Ակորդա» նախագահական նստավայրի առջև Պուտինին դիմավորել է այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։Դրանից հետո Պուտինն ու Նազարբաևը մտել են նախագահական նստավայրի վերելակը և գնացել այն սրահը, որտեղ անցել է երկու երկրների նախագահների հանդիպումը։ Դրանից 20 րոպե անց ժամանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որին ոչ ոք չի դիմավորել։ Նախագահական նստավայրի առջև կանգնած է եղել արարողակարգի պատասխանատուներից մեկը, որը ցույց է տվել Լուկաշենկոյին, թե ուր պետք է գնա Բելառուսի նախագահը։ Լուկաշենկոյի ժամանելուց մի քանի րոպե անց էլ ժամանել են Ղրղզըստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևն ու Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, որոնց նույնպես որևէ մեկը չի դիմավորել։
Մինչ Նազարբաևն ու Պուտինը երկկողմանի հանդիպում էին անցկացնում, Հայաստանի, Բելառուսի և Ղրղզըստանի նախագահները սպասում էին նրանց։ Երեք նախագահները նստել էին սեղանի շուրջ։ Դմիտրի Ազարովի խոսքերով՝ նախագահ Լուկաշենկոն անսպասելիորեն վերցրեց սեղանին դրված բաժակը, որը լի էր մուգ կարմիր հեղուկով և մեկ շնչով խմեց այն։
Ռուսական «Կոմերսանտի» տվյալներով՝ բաժակը լի էր հայկական կոնյակով, որն իր հետ Աստանա էր տարել ՀՀ նախագահը։ Դմիտրի Ազարովն անդրադարձել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Նրա խոսքերով՝ ԵՏՄ գերագույն խորհրդի ընդլայնված նիստում ՀՀ նախագահը կարդում էր իր ելույթը կարծես այն մահախոսական լիներ՝ հանդիսավորությամբ, դանդաղ և տխուր, իսկ Բելառուսի նախագահը խոսում էր «չլուծված, ավելի ճիշտ՝ չլուծվող խնդիրների մասին ու կրկնում էր՝ մենք պետք է ուժեղ դառնանք»։
aravot.am
թերթը գրում է. «Քաղաքագետ, ՄԻԺԻ հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Առաքելյանը, ում մայիսի 17-ին Հանրապետության հրապարակի շատրվանների ավազանից բռնությամբ տեղափոխեցին հոգեբուժարան, այլևս վերադարձել է բնականոն կյանք։ Առաքելյանը երեկ մեզ մանրամասներ պատմեց այդ և հետագա օրերին կատարվածից՝ ասելով. «Իրենք անալիզ էին անում իմ դիմադրողականությունը, ես՝ իրենց գործողությունները, թե մինչև ուր, ինչքան հեռու կարող են գնալ իրենք։ Հետո իրենք սկսեցին ինձ գետնով քարշ տալ, տարան, շատ ամուր կապեցին անկողնուն, այնքան ուժեղ, որ արյունս կանգնել էր։ Կապեցին ու սկսեցին խփել, ծեծել»:
«Ժամանակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Այսօր Գերմանիայի խորհրդարանում քննարկվելու և քվեարկվելու է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը: Մեծ է հավանականությունը, որ այս անգամ այն կարող է ընդունվել, չնայած հատկապես վերջին օրերին Թուրքիայի կողմից Գերմանիայի նկատմամբ հնչեցվող տարբեր սպառնալիքներին ու ճնշումներին:
Իհարկե, պետք չէ բացառել նաև, որ հաշվի հառնելով հենց այդ` վերջին հանգամանքը, փախստականների հարցով Թուրքիայի կողմից Գերմանիային ներկայացվող վերջնագրերը, կարող է քաղաքական որոշում կայացվել՝ որևէ ձևակերպմամբ բանաձևի ընդունումը մերժելու կամ հետաձգելու մասին: Հայաստանում, բնականաբար, հետևում են Բունդեստագում սպասվող այդ իրադարձությանը, հետևում են` սպասումով, որ Գերմանիայի խորհրդարանն ի վերջո կընդունի պատմական եղելությունը և իրերը կկոչի իրենց անուններով:
Բայց այդ հետևման ու սպասումի մեջ արտահայտված է առավելապես հուզականությունը, որն իր հերթին՝ կանխորոշում է Բունդեստագի կողմից Ցեղասպանության ճանաչմանը կամ այդ օրինագծի մերժմանը հաջորդող արձագանքը Հայաստանից:
Կարելի է գրեթե վստահաբար պնդել, որ, եթե Բունդեստագն ընդունի այդ բանաձևը, ապա հաշված րոպեների ու ժամերի ընթացքում Հայաստանի քաղաքական շրջանակները, առաջին հերթին՝ իշխանությունները, մտավորականները, սփյուռքահայերն ու մյուսները, հանդես կգան Գերմանիային ուղղված ներբողներով, գերմանացիները կհռչակվեն՝ որպես երկրագնդի ամենաարդարամիտ ու ազնիվ էթնոսի ներկայացուցիչներ, Նիցշեի ու Բեթհովենի արժանի հետևորդներ:
Եթե ինչ-ինչ պատճառներով տեղի ունենա հակառակը` Բունդեստագը չընդունի այդ բանաձևը, ապա նույն շրջանակները, առաջին հերթին՝ իշխանության ներկայացուցիչներն ու մյուսները, անարգանքի սյունին կգամեն Գերմանիային` հիշեցնելով, թե ինչպես էին ժամանակակից գերմանացիների ֆաշիստ նախնիները Հոլոքստի ենթարկում հրեաներին: Եթե այս մոտեցումը նորմալ է հանրային, կենցաղային մակարդակում, ապա անթույլատրելի է պետական քաղաքականության պարագայում:
Մինչդեռ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում, մեծ հաշվով, էմոցիայից բացի, ոչինչ չկա: Ռազմավարությունների, հաշվարկված քայլերի, տարբեր երկրների հարաբերությունների ու շահերի փոխկապակցվածության հիման վրա կառուցված քաղաքականության բացակայությունը Հայաստանի դիվանագիտությունը լրացնում է հենց էմոցիայով` ոչ հայանպաստ իրավիճակներում խռովելով միջազգային հանրությունից, դրական ելքի դեպքում` ոգևորության ճիչեր արձակելով:
Տարիներն ու տասնամյակները ցույց են տվել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ինչպես որևէ այլ ցանկացած հիմնախնդիր, պետություններն ու միջազգային կառույցներն օգտագործում են՝ միայն ու բացառապես իրենց շահերից ելնելով: Դա գուցե հակահումանիստական է, գուցե՝ ապաբարոյական, սակայն դա է միջազգային հարաբերությունների, մեծ քաղաքականության անկյունաքարը:
«168 Ժամ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների հետևողական աշխատանքի շնորհիվ, առանձնակի խոշոր չափի կաշառք` 5000 ԱՄՆ դոլար, ստանալու ժամանակ ձերբակալվել է Երևան քաղաքի Մաշտոցի զինկոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, փոխգնդապետ Շանթ Ավետիսյանը:
Արծրուն Հովհաննիսյան
Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ապրիլյան պատերազմից ինչ դասեր պետք է քաղեն իշխանությունները, առաջնահերթ ինչ քայլեր պետք է ձեռնարկեն իրավիճակը շտկելու ուղղությամբ, նշեց, որ հիմա շատ վտանգավոր է նման հարցերի անդրադառնալը, որովհետեւ քաոսային իրավիճակ է, երբ ոմանք քննադատում են, մյուսները պարծենում, շատերը քննադատում քննադատողներին եւ այսպես շարունակ:
Մեկ բան ընդգծում է՝ կեցցեն առաջնագծում կանգնած տղաները, ովքեր արժանի հակահարված են տվել հակառակորդին՝ թույլ չտալով, որ թշնամին առաջխաղացում ունենա, մուտք գործի պաշտպանության բանակի խորքերը:
«Դա մեր զինված ուժերի ձեռքբերումն է: Իմ կարծիքով որոշակի առումով թերացել է հետախուզությունը, որ հակառակորդը կարողացել է առաջ շարժվել, հաղթահարել է ականապատ դաշտեր, այստեղ եղել են բացթողումներ, սխալներ, բայց զինված ուժերում մշտապես լինում են որոշակի թերություններ, առավել եւս պատերազմի ժամանակ: Կարող եմ ընդհանուր առմամբ ասել, որ մերոնք արժանի հակահարված են տվել թշնամուն: Ես խոնարհվում են մեր զինվորների առաջ, հատկապես հրետանավորների: Հիմա այն շրջանն է, երբ պետք է վերլուծել կատարվածը՝ ինչ տեղի ունեցավ, ինչպես տեղի ունեցավ…»:
Նորատ Տեր-Գրիգորյանցի խոսքերով՝ թշնամուն երբեք պետք չէ թերագնահատել: Նրա խոսքերով՝ ուժեղ զորամիավորում է ձեւավորել Ադրբեջանը՝ բաղկացած նաեւ թուրքական սպայական անձնակազմից: Անդրադառնալով ռուսական զենքով ադրբեջանական բանակը համալրելու խնդրին՝ Գրիգորյանցը նշեց. «Երբ կրակում են թուրքական արտադրությամն զենքով, մենք ասում ենք՝ ահա, թուրքերն օգնում են, անօդաչու թռչող սարքեր կային իսրայելական արտադրության, ասում ենք՝ ահա, Իսրայելն էլ փորձում է իր զինատեսակների եւ ադրբեջանցիների միջոցով հարվածել հայ ժողովրդին: Մենք հաշվի կառնենք, որ Իսրայելն այսպիսին է: Իսկ երբ ռուսական զենքով են կրակում, դա մեզ համար վատ է, որովհետեւ ստացվում է, որ ռուսները քարտ-բլանշ են տալիս ադրբեջանցիներին՝ կրակի՛ր, մի վախեցիր: Ես քեզ զենք եմ տալիս, դու կրակիր: Այսպես չի կարելի: Ես դեմ եմ նման քաղաքականությանը: Առավել եւս, որ ՀԱՊԿ դաշնագրի համաձայն՝ զենքի վաճառքն արգելված է այն պետությանը, որն այդ զենքերն օգտագործելու է ՀԱՊԿ-ի դեմ, չի կարելի նման բան: Բայց ցավոք սրտի, նման բան տեղի ունեցավ: Վատ է նաեւ այն, որ մենք 800 հա տարածք կորցրեցինք, բայց ինչ ասեմ, եղածը եղած է»,- նշեց Նորատ Տեր-Գրիգորյանցը:
Անդրադառնալով Արկադի Տեր-Թադեւոսյանի հրավերին՝ ուղղված ռազմական մասնագետներին, Նորատ Տեր-Գրիգորյանցը դա անթույլատրելի համարեց:
«Խոսքը բանակի մասին է: Սա ֆիդայական կռիվ չէ, այլ զինված ուժերի պատերազմ: Եվ որեւէ մեկն իրավունք չունի առանց պետության, պաշտպանության նախարարության ինչ-որ մեկին հրավեր ուղարկել: Հավաքեցին ֆիդայիններին, ավտոբուսը գնաց առաջնագիծ, որը պայթեցրեցին, 7 հոգի զոհվեց: Սա կոպտագույն սխալ էր, որը թույլ տրվեց: Ո՞վ էր հրաման տվել, ինչո՞ւ նման բան տեղի ունեցավ: Սա շատ վտանգավոր երեւույթ էր, չի կարելի նման բան անել: Հետո էլ այլ երկրներից կանչել մարդկանց, դա համարում եմ անարգանք պետությանը, երկրի պաշտպանության նախարարությանը: Նման ինքնուրույն գործողությունները հանգեցնում են քաոսի: Չի կարելի նման բաներ անել: Այն, որ Տեր-Թադեւոսյանը հայրենասեր մարդ է, դա ոչ ոք չի վիճարկում, բայց նման բաներ պետք է անել պետական մակարդակով: Եթե ես չեկա, դա չի նշանակում, որ ես չեմ մտածում: Պարզապես չգիտեմ՝ ուր գնալ»,- նշեց գեներալ-լեյտենանտը:
Արցախյան պատերազմի հերոսը հորդորում է Սերժ Սարգսյանին, Էդվարդ Նալբանդյանին դիվանագիտական ասպարեզում ծավալել լուրջ աշխատանք, ապացուցել, որ վիճելի տարածքները երբեք էլ չեն պատկանել Ադրբեջանին: «Հիմա պետությունը կայացել է, կայացել է գլխավոր ինստիտուտներից մեկը՝ զինված ուժերը: Պետք է ճանաչել այդ պետությանը, բոլորը պետք է ճանաչեն»:
Նորատ Տեր-Գրիգորյանցը կիսում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կարծիքը, որ պետք չէ խաբել սեփական ժողովրդին, հարկավոր է գործնական քայլեր ձեռնարկել: Նա էլ հորդորում է ռեալ գնահատել թշնամու ներուժը:
«Ինչ կարիք կա գոռոզ-գոռոզ բաներ հայտարարել, պարծենալ, չի կարելի: Պետք է հարգել հակառակորդին: Մենք տխմարի հետ գործ չունենք, այլ պետության զինված ուժերի: Ընդ որում, ինչպես նշեցի, զինված ուժերի, որում իրենց մասնակցությունն ունեն թուրքերը, տեսանք նաեւ, որ այդ շարքերում ընդգրկված են նաեւ իսլամական ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչներ: Մենք տեսանք, թե ինչ են անում՝ գլուխ են կտրում, ականջ են կտրում, այդպես ահաբեկիչներն են վարվում: Այ այս ամենը պետք է աշխարհին ցույց տալ, որ Ադրբեջանն ահաբեկչի ձեռագիր ունի, խախտում է պատերազմի հումանիտար սկզբունքները: Իրենք հետեւողական ջանքերով ազգաբնակչությանն են վռնդում հայկական տարածքներից: Նման բաներով է պետք զբաղվել՝ աշխարհին այս ամենը ցույց տալով: Ես դեռ չեմ լսել, որ Նալբանդյանը միջազգային հարթակներում դիվանագիտական կռիվ մղի, ապացուցի, որ այս հողը մերն է: Պետք է ապացուցել, բանակցություններ վարել: Հիմարություն է այսօր կանգնել հայտարարել, թե մենք կհասնենք Բաքու, չի կարելի նման բաներ հայտարարել: Մենք հարվածներ չենք հասցնում բնակելի գոտիներին, այլ միայն զինված ուժերին: Հիմա պարծենալ պետք չէ՝ ով, ում, երբ կհարվածի: Կհարվածեն այն ժամանակ, երբ պատերազմ սկսվի: Այդ ժամանակ պարզ կլինի՝ ում հարվածել եւ որտեղ հարվածել: Իսկ հիմա «դուրս տալ» պետք չէ»,- ասաց Նորատ Տեր-Գրիգորյանցը:
Նա չցանկացավ հեռախոսով խոսել Հայաստանի զինված ուժերի հագեցվածության մասին: Կարճ պատասխանեց՝ բավարար քանակի զենք ունի թե՛ Լեռնային Ղարաբաղը, թե՛ Հայաստանը: Չցանկացավ անդրադառնալ նաեւ բանակի թույլ կողմերին առնչվող հարցին:
«Թշնամին պետք է չիմանա՝ որտեղ է թույլ, որտեղ՝ ուժեղ»:
Ըստ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի՝ հակառակորդին զսպելու միակ միջոցը կոռուպցիան հաղթահարելն է, ներքին խնդիրները լուծելը, ուժեղանալը, լուրջ ռազմամթերք ձեռք բերելը.
«Եթե հնարավորություն կա նոր համակարգերով ապահովել երկրի պաշտպանությունը՝ հակաօդային, հակահրթիռային, դա պետք է զարգացնել, նաև պատժիչ մեխանիզմներ ունենալ։ Ադրբեջանը նոր չէ, որ արտադրում է զենքեր, համատեղ ձեռնարկություն ունի Թուրքիայի հետ։ Մենք, չգիտես ինչու, Ադրբեջանի բոլոր հայտարարությունները՝ Զանգեզուրը գրավելու մասին, լուրջ չենք ընդունել՝ հույսներս դնելով արտաքին ուժերի վրա, որ պետք է զսպեն։ Եթե հույսներս դնում ենք ՌԴ-ի վրա, որ պետք է զսպի, մենք պետք է հասկանանք, որ ՌԴ-ն չի ուզում և չի կարող։ Մենք չենք կարող անընդհատ մտածել, որ Ադրբեջանի այդ հայտարարությունները ներքին սպառման համար են»։
Առավոտ
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
«Քառօրյա պատերազմում քաջաբար կռված և ձախ ոտքի ոտնաթաթը կորցրած ժամկետային զինծառայող Արման Ավետիսյանին ասօր երկու ոտքի վրա ամուր կանգնելու հնարավորություն է ընձեռվել: Արման Ավետիսյանը վիրավորվել էր ապրիլի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի Հանարպետության հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պաշտպանական դիրքում՝ դասակի հրամանատարին օգնության հասնելու ժամանակ: Նռնակի պայթյունի հետևանքով Արմանը կորցրել էր ձախ ոտնաթաթը, ապա նույն ոտքից հրազենային վիրավորում ստացել: Արմանը երազում է վերադառնալ նախկին կյանքին: Ժամ առաջ ուզում է մոռանալ այն ամենը, ինչ կապված է մոտ երկու ամիս առաջ տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Արման Ավետիսյանը տան միակ զավակն է: Մայրը նրան միայնակ է մեծացրել: Արմանը սոցիալական պայմանների մասին լռում է, մորն էլ արգելում է այդ մասին բարձրաձայնել: Նրա հորդորով մայրը՝ տիկին Քնարիկը, տեսախցիկի առջև միայն ստացված օգնությունների մասին է խոսում: Տեսախցիկն անջատելուց հետո միայն պարզում ենք, որ բնակարան չունեն, վարձով են բնակվում։ Արմանն ուսանող է եղել, հետո մեկնել է բանակ՝ ծառայության, մայրն էլ մշտական աշխատանք չունի: Անձնական կյանքի և կարիքների մասին Արմանը լռում է, փոխարենն անդադար խոսում է զինվորական կյանքի մասին: Նրա խոսքով, զինվորներն ունեն բոլորի օգնության կարիքը: «Ժողովուրդը նեղն ընկած ժամանակն է զինվորին հիշում, դեպքերը հանդարտվում են, ու մեր հանրությունը սկսում է մոռանալ»,- ասում է Արմանը: Արմանը քառօրյա պատերազմից մնացած թալիսման ունի. հիվանդանոցից դուրս գրվելիս վիրահատող բժիշկը նրան է փոխանցել ոտքից հանված փամփուշտը»:
«Ժամանակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Ապրիլյան քառօրյայի ընթացքում ծառայություն իրականացրած պայմանագրային զինծառայողներից շատերը պատշաճ վարձատրություն չեն ստացել։ Բանն այն է, որ կառավարությունում ՊՆ-ի եւ սոցապնախարարության պատասխանատուների համատեղ քննարկման արդյունքում որոշվել է այդ օրերին ծառայություն իրականացրած պայմանագրայինների վարձատրությունը կրկնապատկել՝ 1 օրվա համար վճարել 2 օրվա աշխատավարձ։ Հանձնարարվել է աշխատանքի եւ սոցհարցերի նախարարությանը կատարել հաշվարկներ, սակայն, մեր տեղեկություններով, ոչ բոլորին են այդ սկզբունքով վարձատրել։ Պայմանագրայիններն ամսական 120-150 հազար դրամ աշխատավարձ են ստանում եւ աշխատում 15 օրը մեկ հերթափոխով։ Այսինքն՝ 4 օրվա հավելավճարը մոտ 30-40 հազար դրամ է կազմում։ ՊՆ մամլո խոսնակը, մեր տեղեկությունը պարզաբանելով, նախ ասաց.
«Ներկայումս քննարկումներ են ընթանում, որպեսզի ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով, առաջարկով հանդես գան, որպեսզի թե այդ օրերի հաշվարկը, թե ֆինանսական փոխհատուցումները, թե արտոնություններ տրամադրելու մասով շատ հնարավոր են նորանոր բաներ»։ Այսինքն՝ ապրիլյան քառօրյային ծառայություն իրականացրածներից որեւէ մեկը չի ստացել կրկնավճար եւ չի՞ ստանալու, մինչեւ օրենսդրական համապատասխան փոփոխությունները։ «Ոչ, ոչ, արդեն եղել է, թե հիմա ինչ ընթացակարգով է եղել, ես այս պահին չեմ կարող ասել, բայց բոլորն էլ կողմնակից են, որ իրենց հատկացումներն ընդլայնվեն» ։
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Ինչպես հայտնի է՝ մայիսի սկզբին Սերժ Սարգսյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող 6 դատապարտյալների ներում էր շնորհել: Վերջիններս պարտավորվել էին ազատ արձակվելուց հետո մեկնել Արցախ եւ անցնել զինվորական ծառայության: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ներման արժանացածներից մեկը եղել էր Արթուր Ադամյանը:
Վերջինս ազատազրկման էր դատապարտվել այն բանի համար, որ ՀՀ ՊՆ Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալից ստացիոնար հետազոտման բուժման նպատակով 2014թ. ուղեգրվել էր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ, սակայն առանց հարգելի պատճառների զինհոսպիտալ չէր ներկայացել:
Ավելի ուշ պարզվել էր, որ նա առողջական խնդիրներ չունի եւ պետք է հետ վերադառնա ծառայության, սակայն մեկ ամսից ավել ծառայության չէր ներկայացել: ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2015 թվականի հունիսի 11-ին որոշել էր Արթուր Ադամյանին կատարած արարքի համար ազատազրկման դատապարտել 2 տարի 7 ամիս ժամկետով»:
«Ժողովուրդ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.